Ընդդիմության «լակեյները» Ոստիկանները ցրել են ցուցարարներին Փարիզում
Սեպ 26

Օղակաձեւ այգու մի հատվածն, որն գտնվում է Ֆիզկուլտ ինստիտուտին դեմ -հանդիման /լճի շրջագծով/ միշտ եղել է քաղաքական եվ սոցիալական գովազդով հագեցած գոտի. Երկու տարի առաջ ծառերի վրա հայտնվեցին Ա4 ֆորմատե թղթե գովազդային վահանակներ, որոնք կոչ էին անում ՀԺ թերթին իրենց կեղտոտ ձեռքերն հեռու պահել հայոց-առաքելական եկեղեցուծ.  2008-ի Մարտի նախորդող ժամանակաշրջանում կարելի էր հանդիպել հակալեվոնական պաստառների /կարծեմ մեկ անգամ արդեն գրել եմ այստեղ/. Իմաստն կայանում էր նրանում, որ մի հավատացեք մեկին, ով երկիրն արդեն ծախել է եվ հիմա էլ նորից ցանկանում է կրկնել նախորդ հաջողված փորձն.

Մի շաբաթ առաջ նույն հատվածով անցնելուց նկատեցի նոր պաստառ. Տեքսն չեմ հիշում անգիր, միայն կարող եմ ասել, որ հասցեագրված էր հայոց կանանց եվ աղջիկներին եվ իմաստն կայանում էր նրանում, որ Հայ աղջիկներին հարիր չէ բացել իրենց պորտը եվ բաց շորեր հագնել

Ինչպես եվ նախորդ անգամներն տեքս գրողն փորձել էր հանգավորել տեքսն եվ բերել «արձակ» տեսքի.

Չեմ կասկածում, որ նախորդ շեդեվրներն էլ նույն հեղինակի մտքի արգասիքն են. Միայն այս անգամ նկատեցի ինչ որ ստորագրություն ...«Հայոց չգիտեմ ինչերի միություն» - ինչ որ անորոշ անվանում.

-------
Գնահատականներ չեմ տա վերջին գովազդային պաստառին. Կասեմ, որ ես անձամբ կողմ չեմ նման «մոդային», բայց երբ դեկտեմբեր-հունվար ամիսներին տեսնում եմ մեկին, ով համ սրսրթնացնում է, համ էլ «պոռտն ու վոռն» բաց է, ապա քիչ է մնում բռնեմ ականջից ու բացատրեմ թե ինչ վտանգի առաջ է ինքն իրեն կանգնեցնում. /խոսքն գնում է կանացի ինֆեկցիոն բնույթի հիվանդությունների եվ նրանց հետեւանքների մասին/. Էլ չեմ ասում, որ ով ասես որ չի բացում պոռտ ... մեկ այլ բան է, երբ նայելու բան կա ... սա գեղեցիկ է եվ հաճելի. Մեկ այլ բան է, երբ իրանի երկայնքով նույնիսկ կանգնած վիճակում երեւում են կախված ճարպի շերտերն ու գալարներն. Լավ չշարունակեն, թե ինչ հակահիգենիկ տեսարանների հանդիսատեսն կարող ենք դառնալ ... ուղղակի կտրուկ շրջադարձ կանենք.

--------
17 տարի առաջ մեր հայրենակից Շեռն շշմեցրեց Լոնդոնյան հանդիսատեսին իր համարձակ եվ «անկեղծ» հագուստով՝ թափանցիկ ցանցե հագուստ, զարդարված թանկարժեք քարերով. Քիչ զարմանք չառաջացրեց նրա հագուստն /կամ ավելի ճիշտ նրա բացակայությունը/ Լաս-Վեգասի «Mandalay Bay Events Centre»-ում անց կացվող «David Foster and Friends» համերգին.

SherԱյս անգամ արդեն 62-ամյա սուպեր աստղն ապացուցեց համայն աշխարհին, որ ժամանակն նրա մասին ուղղակի մոռացել է. Վկաների հավաստմամբ հանդիսատեսն այս համարձակ քայլն ընդունել է մեծ ոգեւորությամբ եվ երկարատեւ ծափահարություններով. Այս ամենը այն դեպքում, երբ երգչուհին վերջին տարիներին բավականին զգույշ է մոտենում «պլաստիկայի» հարցին՝ ընդգծել է դեմքի օվալն, ուղղել կուրծք եվ վսյո ...

Դե ինչ ... սա այն դեպքն է, երբ բնությունն չի խնայել, իսկ ժամանակն շրջանցել է

Շեր


Ներկա պահին ստացվել է 9 մեկնաբանություն

  1. Philosopher

    Էդ այգի ոնց որ շատ շուտ-շուտ ես այցելու, խեր լինի…

    Հ.Գ. Էս բլոգում մի կենդանի շոՓեր չկա՞ բացի ինձնից ու Ժոժոբայից…

  2. Democrat

    Տեսել եմ էդ պաստառները… Ու կարծես թե գիտեմ, թե ով է այս վիրտուալների համար տպում ու ձեռքները տալիս նման անկապ թերթիկները: Ու բավականին շատ են տալիս, քանի որ ուր ասես, թե չկան նման կոչեր փակցված:

    Դե ոչինչ, օրերից մի օր վեր կկենան ու կպաշտպանեն Սերժի թեկնածությունը:

    Հ.Գ. Էս բլոգում մի կենդանի շոՓեր չկա՞ բացի ինձնից ու Ժոժոբայից…

    Ես էլ կամ, բայց ինչ-որ գրելս չի գալիս… ինչ-որ դեպրեսիայի մեջ եմ, երեւի թե անհայտ ապագայի պահով…

  3. Jojoba

    Էդ այգի ոնց որ շատ շուտ-շուտ ես այցելու, խեր լինի…

    խո կոմայգի չեմ այցելում, որ ինչ որ հետին իմաստ ես ման գալիս …grin

    Տղաս Շահինյանի անվան սպորտդպրոց է հաճախում, ես էլ վախտ-վախտ տուն եմ բերում, երբ կինս ձբաղված է լինում.

    Դե ոչինչ, օրերից մի օր վեր կկենան ու կպաշտպանեն Սերժի թեկնածությունը:

    հարցն նրանում չէ, թե ում կտան ձայնը, ուղղակի ՒՄՀՕ-ն իրենց ակցիան բավական անիմաստ եվ անօգուտ է .. աչքից ինչ որ թոշակառու է անում, ով համակարգչից եվ տպիչից օգտվող թոռնիկ ունի.

    Սա ընդամենը իմ կարծիքն է

  4. Jojoba

    սաղ հեչ, բայց հլը մի հատ անկեղծ ասեք ... ինչ կուկլա տատիկ է ...

    Աչքիս 17 տարի առաջ Շեռն ավելի ջահել է եղել, քանց ես 25 տարեկանում ... իսկ հիմա ուղղակի просто женщина в соку.

  5. Philosopher

    Ես էլ կամ, բայց ինչ-որ գրելս չի գալիս… ինչ-որ դեպրեսիայի մեջ եմ, երեւի թե անհայտ ապագայի պահով…

    Հարգելիս, երբ սկսում ես գրել, այդ դեպրեսիան աստիճանաբար փորձում է նահանջել, կարող ես վստահել խոսքիս…

    աչքից ինչ որ թոշակառու է անում, ով համակարգչից եվ տպիչից օգտվող թոռնիկ ունի.

    Էդ թղթիկները կարծեմ «Մեկ ազգ...» կոչված հավաքույթը չի՞ տպում… Եթե դա նույն հեղինակն է, ինչ-որ «ՀԺ»-ին պախարակող թռուցիկինը, ապա դա այն կազմակերպությունն է, որը, ըստ որոշ տեղեկությունների, ֆինանսավորվում է ՀՀ ներկայիս նախագահի աշխատակազմի մանիպուլյատորի՝ Միքայել Մինասյանի կողիմից… Որքան գիտեմ՝ նրան է պատկանում…

    Ակտիվ եղեք… Կյանքը հետաքրքիր է, եթե նրան չնայես մեքենայի պատուհանից, որը առավել ևս կեղտոտ է…

    Հ.Գ. Էս էլ թեմայից դուրս՝ ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ…
    output_file.php?lang=arm&page=1&id=4308&fid=Obama-sendwich.jpg

  6. Jojoba

    եվս մեկ հետաքրքիր գրության/տեքսի ես վկա դառա Օղակաձեւ այգում.
    Քիչ վերեւ գտնվում է Գռզոյի Շալե կաֆեն եվ ֆանտաններն /նկատի ունեմ նախկին սովետական ժամանակներից մնածաց շատրվաններն/.

    Եվ մի հետաքրքիր գրություն շատրվանները եզրագծող քարերի վրա ՝ Խստիվ Լողալն արգելվում է

    Եթե գրությունն մեկ անգամ արված լիներ - դեռ ոչինչ. Բայց այն արված էր յուղաներկով քարերի վրա մեկ-մեկուց 1 մետր հեռավորության վրա, շատրվանների ամբողջ եզրագծով.

    Հուսով եմ Գռզոյի մատն սրանում խառն չէ

  7. Democrat

    Հարգելիս, երբ սկսում ես գրել, այդ դեպրեսիան աստիճանաբար փորձում է նահանջել, կարող ես վստահել խոսքիս…

    Հա՞ որ… լավ, կփորձեմ, բայց ոչ հիմա…

  8. Jojoba

    Դեպրեսիա, մանյակալ պսիխոզ չգիտեմ ... բայց ակամայից հիշեցի, որ երբ մի ժամանակ հայրենիքում չէի ապրում, ապա 2 բան կար, որ ինձ օգնում էր փայքաերլ հայրենաբաղձության հետ ...

    1. 88 թ-ի ձախ Հարութի կասետը լսելն /Ղափամա, Մոռացված Ընկերներ,/, որից չգիտեմ ինչու արցունքների տարապ էր սկսում մոտս ...

    2. մեկ էլ սիրում էի ռուսերեն անեկդոտներ կարդալ ինտերնետում, ու հատկապես գիշերվա 2-ից հետո ... հակառակ ռեակցիա էր լինում ... սկսում էի խնդալ բարձր ու հիսերիկ ծիծաղով ...

    Այնպես, որ սաղ ինտերնետդ ձեռդ է .. դիր ու խնդա. ..

    էս էլ իմ կողմից՝

    512fe844fcbac1fdeb5ff5c.jpg

    8ccb83e536e2004e88ec06d.jpg

    43cfc032ae545778203efd0.jpg

  9. Jojoba

    Հայ աղջիկներին հարիր չէ բացել իրենց պորտը եվ բաց շորեր հագնել …

    Մի քանի որ առաջ տեսա թարմացված թերթիկ նույն այդ վայրում. Վերեւում Ռաֆֆու նկարն է, իսկ տակը գրած է. /մոտավորապես/

    Ես Ռաֆֆին եմ, ես ղեկավարվում են երկերեսանի դաշնակցականների եվ կոնգրեսի կողմից, չունեմ ինքնուրույն տեսակեմ. Ես անողնաշար քաղաքական գործիչ եմ

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org