Ժողովուրդ, արդեն չեմ ջոկում, թե ով է ճիշտ եւ ով է պարզապես միավորներ հավաքում: Նոր թերթ.ամ-ում հանդիպեցի այս հոդվածը.
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ձեռք բերված տեղաշարժերը նպատակաուղղված քաղաքականության արդյունքն են, երեկ իֆթարի արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Կարող եմ ասել, որ բանակցային գործընթացում մեր ջանքերն արդեն իրենց առաջին արդյունքներն են տալիս: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ապրել բարձր ինքնավարության կարգավիճակի շրջանակներում` միասնական Ադրբեջանի Հանրապետության շրջանակներում: Այսօր որպես հիմք են ծառայում այս սկզբունքները: Մենք միշտ ասել ենք և այսօր նույնպես ասում ենք, որ հարցը կարող է լուծվել միայն փուլ առ փուլ: Բոլոր շրջանները հաջորդաբար ազատվելու են, մեր հայրենակիցները վերադառնալու են այդ շրջաններ: Այնտեղ վերականգնվելու է ողջ ենթակառուցվածքը, և հաջորդ փուլում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը: Մենք միշտ հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղը, բնականաբար, պետք է կարգավիճակ ունենա, սակայն մենք այդ կարգավիճակը չենք տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս և երբեք դրա հետ չենք համաձայնի»,- հայտարարել է Ալիևը:
Սա, իհարկե, Ալիեւի ոչ թե անակնկալ, այլ հերթական հայտարարությունն է: Իսկ Սարգսյանն էլ հավաստիացնում է՝ ոչ մի բան չեմ ստորագրելու, ոչ մի հող չենք տալու:
Հիմա ո՞վ է ճիշտ, ըստ Ձեզ: Եթե դիմացինդ բացարձակ ստահոդ հայտարարություններ է անում, ու դու էլ համեստորեն լռում ես, ապա առաջինի ստից սկսում է աստիճանաբար ճշտի հոտ գալ… Չգիտեմ… Աստված տա, ու կասկածներս սուտ դուրս գան, բայց սիրտս լավ բան չի վկայում…
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Այստեղ ի՞նչ կա զարմանալու… Պարզ բան է. խաղասեղանին դրված է Ղարաբաղը… Տալիս են-չեն տալիս… ո՞ւմ է պետք: Միևնույնն է, հայաստանցու պետքը չի, ղարաբաղցին էլ ավանակի ականջում քնած է:
Իսկ Ալիևի խոսքերը չհերքելը ոչ թե ուշադրության չարժանացնել է, այլ հակառակը՝ չեն կարող հերքել, քանզի վարում են այն բանակցությունը, ինչի մասին խոսում է Ալիևը: Նկատած պիտի լինեիք, որ վերջերս ներկա իշխանությունները, վա՜՜՜յ քաղաքագետներն ու ծախված «ընդդիմադիրները» սկսել են խոսել «Մադրիդյան սկզբունքների» արդյունավետության ու տարածքների հանձնման առավելությունից… սկսել են պատրաստել ժողովրդին: Ըստ իս՝ այս է ամբողջը…
31-08-09 • 03:11 AMԴե իհարկե, պետք է հավատալ մերոնց: Բայց՝ մի բայց: Մերոնք էլ, թարսի նման, կոնկրետ մի բան չեն ասում, որին հավատաս: Շատ եմ ուզում մերոնց հավատալ, բայց դժբախտությունն էլ հենց նրանում է, որ՝ հա, լավ, հավատացի, բայց՝ ինչի՞ն…
Ալիեւը ուր նստում է, առանց երկար-բարակ ռեւերանսների ասում է իրենը՝ Ղարաբաղը կմնա Ադրբեջանի կազմում՝ լայն ինքնավարության կարգավիճակով: Դե, ազատագրված տարածքների մասին ընդհանրապես էլ չի էլ ակնարկում՝ դա, ըստ Ալիեւի, իրենցն է ու իրենցը: Ալիեւը արտահայտվում է շատ հստակ, առանց ենթադրությունների տեղիք տալու:
Իսկ մերոք, մերոնք ինչպե՞ս արտահայտվում՝ անորոշ, ինչ-որ անհասկանալի ենթատեքստերով, ու առանց իրենց արեւելյան հարեւանի հայտարարություններին որեւէ կերպ հակադարձելով: Ւնչ էլ ասում են, հետո մի քանի ամիս վերլուծության կարիք է զգացվում՝ հասկանալու, թե ի՞նչը նկատի ունեին:
Այ սենց բաներ: Դե արի ու հավատա
31-08-09 • 17:17 PM