Չարենցի խեռը կերել եք
Մի քանի շաբաթ առաջ ինտերնետում մեծ շուքով եւ պատվով քննարկվում էր այս թեման, որն իմ անձնական կարծիքով ավելի շատ «ՊՌ ակցիա» բնույթ էր կրում, քան իրականում կար.
Ես հատուկ չէի անդրադարձել նրան, քանի որ պատմությունից եւ գրականությունից միշտ թույլ եմ եղել, եւ ինձ երբեք թույլ չէի տա քննարկել մի թեմա /նույնիսկ անուղղակի հիշատակել/, որից ինքս, մեղմ ասած, կաղում եմ:
Ուղղակի այսօր պատահականորն ձեռքս ընկավ մեկ լինկ, որի կողքով չկարողացա անտարբեր անցնել.
Ճիշտ ասած հիմա ինձ անկեղծորեն ուրիշ թեմա է հուզում, որի մասին հավանաբար կհիշատակեմ մոտ օրերս՝ «ՀՄԴ ակցիա կամ թոզ ենք փչում ազգովին» վերնագրով.
Եթե 2 խոսքով ասեմ, ապա վերջին մի քանի օրերս ես բացակայում էի հանրապետությունից, իսկ գալուս օրվանից թաղված եմ ռեմոնտային գործերի մեջ: Եվ այդ ամբողջ ընթացքում, ես դեռեւս մեկ ՀՄԴ կտրոն, սչյոտ ֆակտուրա, նակլադնոյ կամ որեւէ կասովի չեկ չեմ կարողացել պահանջել այն կազմակերպություններից, ումից գնումներ եմ կատարել:
Տոմս եմ գնել մոտ 1100 ԱՄՆ դոլարի - ոչ մի չեկ /«տենս բան մենք չենք տալիս, եւ վոոբչե ոչ մեկ չի տալիս հանրապետությունում»/:
4 տոննա ցեմենտ եմ առել գործարանից - վրես խնդացին, որ չեկ ուղեցի: Պանել գնելիս 800 դ. փող եմ վճարել /տարադրամով/ եւ նույնպես` ոչինչ: Եվրոլուսամուտներ հայտնի կազմակերպությունից, որն սաղ օրն դրած իրեն ճղում է ՏՎ-ով գովազդելով - եւ ինձ ամոքելու նպատակով միայն մեկ ստացական տվեցին:
Վերջինս իրենից ներկայացնում էր Ա4 ֆորմատի թղթի 1/3 հատված, որի վրա գրված էր իմ անունս, դիմացն ստորագրությունս, աշխատակից աղջկա ստորագրությունը /անուն ազգանուն չկար, եւ նրա դոշին էլ ոչ մի բեյդժ չկար .. այնպես ոչ կարող է պատահի, որ նա սկի տեղ չէր էլ աշխատում/ եւ գումարը թվերով.
Ոչ մի շտամբ, ոչ մի կնիք… ընդհարնապես.
Մի կողմ, որ բյուջեն չի լցվի, դրա վրա ես անկեղծ ասած թքած ունեմ, բայց եթե ինձ վաղը վերջիններս խաբեն եջ չտրամադրեն իմ հասանելիք լուսամուտները… լավագույն դեպքում, ես կարող եմ միանալ Հյուսիսային փողոտայում ցույց անողներին, քանի որ չունեմ ոչ մի ԻՐԱՎԱԿԱՆ փաստաթուղթ, որ ես կանխավճար եմ կատարել:Ահա այս ամենն է, որ հիմա ինձ մտահոգում է…
Այնուամենայնիվ, անդրադառնամ թեմային.
Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ինտերնետ են մտնում պոռնո կամ էրոտիկա փնտրելու նպատակով… ինքս էլ, ինչ թաքցնեմ մեղքս, մեկ-մեկ աչքի տակով նայում եմ.
Հասկանում եմ, որ որոշ մարդկանց արտահայտվելու համար պահանջվում են որոշակի լեքսիկոն /Զադորնովը ասում էր, որ ռուսերենում ՄԱՏ-ը (հայերեն ՔՖՈՒՐԸ) կիրառում են խոսքն շարադրելու նպատակով. Եթե նման մարդկանց ստիպես խոսել առանց ՔՖՈՒՐԻ, ապա նրանց խոսքը դառնում է անընթեռնելի .../.
Բայց այս ամենը ռուսերենում: Անձամբ ինձ համար ռուսական ՄԱՏՆ ինչ որ տեղ ընդունելի է, քանի որ այն համառորեն ներխուժել է եւ գրականություն եւ խոսակցական առօրյա կյանք: Չեմ ասում, որ ես այն ողջունում եմ, բայց չեմ էլ խարազանոււմ:
Բայց հայերենում այն չի հնչում… չգիտեմ, ինչպես կոչել այն մարդկանց, ովքեր իրենց դրել են հայկական Լիմոնովների տեղ ու դրած… քֆրտում են աջ ու ձախ:
----------
Նույնիսկ բառեր չեմ գտնում, որպեսզի արտահայտեմ միտքս ....
Նման էջերն, ուր քֆուրն բացահայտ է .. .պետք է դառնան պոռնո կամ սեքս կայքերին համազոր, նկատի ունեմ, որ լինի զգուշացում մտնողների համար ՝ Տվյալ էջի վրա կա ոչ նորմատիվ բառեր կամ արտահայտություններ.
Թե չէ դրել են մարդ ու կնիկ… ով ինչ ուզի գրում է…
----
Ներող, եթե միտքս չկարողացա արտահայտել հստակ…
Ներկա պահին ստացվել է 14 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Բայց ինչ կտրուկ շեղվում ես թեմայից… վերնագիրը, որը, լավ է գոնե վերցրել ես այլ մարդկանցից, այլ ոչ թե քո «գոհարներն» են… հետո վերանորոգում ու ՀԴՄ-ներ… հետո էլ անցար էլի Չարենցի անտիպ էջերը բացահայտողներին… Երեւում է, որ լավ հոգնած ես
Զգուշացումներ չլինելը իրոք սխալ է… աղջիկ-կին, անչափաս կարող են պատահաբար մտնել ու տեսնել նման կեղտոտ տողերը, ինչը ցավալի է: Մյուս կողմից էլ՝ նման բարոյահոգեբանական անմակարդակ մթնոլորտում, ինչը որ հիմա առկա է մեր երկրում, ոչ էլ զարմանալի է… Վախեցիր ավելի վատ երեւույթներից, ասենք, տունը նստած նորություններ ես լսում, ու մեկ էլ հեռուտատեսությամբ մի ջահել անչափահաս հեռուստալրագրողՈՒՀԻ գերարհեստական ժպիտը դեմքին հայտնում է՝
“Էսօր բ-ի տղա Ալիեւը էն գ… Էրդողլանի հետ նստած....”
Իրոք տհաճ է ու զարմանալի, որ թերթ.ամ-ն, որը մինչեւ օրս ինձ լուրջ էլեկտրոնային լրատվական ընկերություն էր թվում, թույլ է տվել իր էջերը ողողել քֆուր-քյաֆարով…
25-07-09 • 06:55 AMԲարի օր:
Եղիշե Չարենցի սեռական անդամի մասին «զրիցները» տարբեր բլոգներում ես էլ եմ կարդացել: Ամոթ էլ է…
Չէ, ամոթն այն չէ, որ քննարկում են Չարենցի ստեղծագործությունները: Ամոթն այն է, թե ինչպիսի ոճով են այդ քննարկումները ծավալվում: Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ համացանցում վերջապես գտել են իրենք իրենց
25-07-09 • 11:33 AMՏպավորություն է ստեղծվում, որ մարդիկ համացանցում վերջապես գտել են իրենք իրենց
Հզոր էր… դու շատ մեծ բացահայտում արեցիր: Հուսով եմ, նկատի ունեիր՝ անդամը ոչ թե արվամոլը, չէ՞…
25-07-09 • 20:37 PMԵս դա նկատի չունեի. փաստորեն, բացահայտումը դու արեցիր::Դ
Նկատի ունեի «քֆուր-քյաֆարով», մեր քուչի դինջ Վլեյի ոճով «զրիցները»: Ի դեպ, «Չարենցի պահով էդ բազառը փակվե՞ց», թե՞ «պռոստը սառըցվել ա»… Ո՞վ ա կուրսի:
25-07-09 • 20:53 PMՄեկին վերջերս հարցրեցի, թե ինչու՞ իր բլոգում այլոց արժանապատվությունը վիրավորող, հայհոյանքներով համեմված գրառումներ կատարում: Ասաց. «Իմ բլոգն ա, ի՜նչ կուզեմ, այն էլ կգրեմ»:
25-07-09 • 21:01 PMՈվ է ամառով ՊՌ անում ՞ .. ոչ մարդ կա, ոչ էլ լսարան. …
Սա իմ անձնական կարծիքն է, բացի այդ տհաճ էր հետեւվել ՆՄԱՆ ՈՃՈՎ մի բազառի.
26-07-09 • 00:17 AMՀոգնածն հոգնած եմ, բայց դա ոչ մի կապ չունի նպատակային դրույթների հետ.
Հուսով եմ կարիք չկա բացատրելու ինչ նպատակով եմ նման կտրուկ շրջադարձներ կատարել.
26-07-09 • 01:06 AMՈչ, հարգեկի Ժոժոբ, համաձայն չեմ, այդպես չէ… Շոգը՞ պիտի խանգարե PR-ին:
Ողջ ցուրտ սեզոնին մի գլուխ խոսում էին (ներեցեք) զուգարանային «ք»-ից, տաքերն ընկնելուն պես՝ աստիճանական առաջընթաց գրանցվեց դեպի սեռական «ք»-ն, «խ»-ն և այլն…
26-07-09 • 05:16 AMԿներեք, իհարկե, ես միգուցե դեռ տպավորությունների տակ եմ, սակայն, ինձ համար մի ՄԵԾ մութ մնաց, թե ի՞նչ կապ ուներ վերնագիրը ՀԴՄ-ի հետ, ՀԴՄ-ն՝ Զադորնովի մատների, վերջիններս էլ մարդուկնկա քֆուրների հետ:
Բրախե՜՜՜ք դրանց…
26-07-09 • 20:49 PMէհ .. .շոգերն քո վրա էլ են ազդել ... մտքի թռիչքը քո մոտ սահմանափակվում է մաքսիմում Լեվոնից մինչեւ Զուրաբյան ... առավել մեծ թռիչքների դեպքում պտի բացատրություն կամ հիմնավորումներ տամ, հարգելի պատճառներ ներկայացնեմ, հակառակ դեպքում ... մտքիդ թելդ կտրվում է եվ պրոցեսորդ կախվում է, ստիպված պտի ռեստարտ անենք ...
Եթե կարճ՝ ոչ մի կապ չկար ...
26-07-09 • 23:39 PMՁերոնք շոգին նույնիսկ միտինգ չեն անում, /էն դեպքում, երբ առկա է վտանգ կործնել իրենց առանց այն էլ փոքրաթիվ էլեկտորատն/ ... վերոհիշյալ անձիք մի կողմից «ամերիկաներ», մյուս կողմից «պարսկաստաններ»/նույն ամերիկյան դպրոցն է անցել/ ապրաց ժողովուրդ են ... իսկ բոլոր դասագրքերում գրված է ՊՌ-ը շոգին նույնն է, ինչպես էժանագին կոսմետիկան - անձրեւին.
26-07-09 • 23:52 PMԿարող է Չարենցը պլանքաշ է եղել… Որովհետեւ մենակ դոզի տակ է կարելի կտրուկ շրջադարձ անել քնարերգությունից դեպի հայոյախառն արտահայտություններ… Իհարկե, եթե այս ամենը ճիշտ է…
28-07-09 • 04:25 AMՓաստորեն, սա՞ է քո կարծիքը իմ մասին....
Սիրելիս, կարող ես ասելլ ինչ է նշանակում այս X-ը: Ո՛չ: Որովհետեև չգիտես.. ու հիմա ես քեզ ասեմ. քեզ վրա ազդել են շոգերը (ակա՝ անձրևները), մտքիդ թռիչքը քեզ մետ սահմանափակվում է «Որոգայթով»…
Դուրդ եկա՞վ......
***
30-07-09 • 02:55 AMԻսկ ինչ վերաբերում է Զուրաբյանին, ապա իմացած եղիր, սիրելիդ իմ Գորանֆլո, ես նրա սրճարան չեմ մտնում… Էդ էլ կեսը քո խաթեր, կեսն էլ բարկացել եմ դրանց վրա… Ամեն օր սրճարաններից օգտվում եմ, բայց դրա մոտ չեմ մտնի…
Խնդրում եմ զգույշ արտահայտվիր որոգայթի մասին, թե չէ ադմինը իր առօրյա գործերից հետ կգա ու նորից թեման կփակի ...
Դե, ով՞-ով՞, բայց դու լավ պետք է իմանաս, որ չնայած նրան, որ նույնիսկ ադմինի նման երկրպագուն արդեն չի դիտում այդ հիասքանչ ֆիլմաշարը /ես կասեի բլոկբաստերն/, բայց եթե սխալվես հիշատակես .... նախդ լվածք, հարթուկ թողած կմտնի ինետ ու ամենաքիչը մեկնաբանությունը կսղագրի.
Հիմա էլի Philosopherը կգա ու հարցադրում կանի՝
Իսկ ինչ կապ կար Ադմինի հարթուկի, վալանտյոր բանվորների եվ ոռոգայթի միջեւ
Philo աղբեր - ոչ մի ՜…
որպես տեղեկություն - ինտերնետում այդ տառով ավելի շատ նշում, ընկալում, նշանակում են արգելված հաճույքներն - ԱԿԱ - սեքս, պոռնո (XXX), անհարկի բառերի բաց թողնված տառերն ...
30-07-09 • 03:58 AM