«Որոգայթ» հայտնի հեռուստասերիալի նկարահանումները շարունակելու հետ մեկտեղ՝ սերիալի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը նկարահանում է նոր գեղարվեստական կինոնկար, որը կոչվելու է «Աղոթք»։ Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Մուշեղյանը, կինոնկարի սյուժեի հիմքում ընկած է երեք երիտասարդ կանանց պատմությունը, ովքեր սպանել են իրենց երեխաներին։
«Այդ խնդիրն արդեն կարծրացել է մեր հասարակությունում»,- նշել է ռեժիսորը՝ հավելելով, որ որպես նյութ նա օգտագործում է իրավապահ մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը։ Բացի այդ, կինոնկարի ստեղծման համար ռեժիսորը ծանոթացել է նման իրական դեպքերի հետ և զրուցել կալանավորված կանանց հետ։
Մուշեղյանը հայտնել է, որ կինոնկարի գլխավոր դերերում հանդես կգան Յելենա Բորիսենկոն, Նազենի Հովհաննիսյանը և Անի Բայաթյանը։
---
«Տեքստն ամբողջովին արտատպված է tert.am օնլայն պարբերականից»
Ներկա պահին ստացվել է 14 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Իսկ եթե հիմա կարելի է, հարգելի Ադմին, մի քանի տող անձամբ ինձնից.
ԱՐՄԵՆԻԱ-ի Դիաննայի հրաշագեղ ֆիլմն /Պաշի արկածներն/ դիտելուց հետո սկսել եմ մեծ հարգանքով խոսել Ոռոգայթի ամբողջ անձնակազմի մասին.
---
Շատ հետաքրքիր է, իսկ ով է լինելու ֆիլմի սցենարիստը՞
Կարդալով վերոհիշյալն աբզացն տպավորություն ստեղծվեց, որ սցենարը մեծահոգաբար տրամադրել են օրինապահ մարմիններն.
Իսկ այն փաստն, որ «կինոնկարի ստեղծման համար ռեժիսորը ծանոթացել է» նման իրական դեպքերի հետ եվ նույնիսկ զրուցել կալանավորված կանանց հետ - սա արդեն մեկ քայլ առաջ է հայկական կինոմատոգրաֆում.
Գովելի է ...
21-07-09 • 03:59 AMՊաշի Արկածները դիտելուց հետո գալիս եմ այն համոզմանը, որ այսօր ցենզուրան պարտադիր է: Դա օրհասական անհրաժեշտություն է: Նույնիսկ կասեմ Ղարաբաղի կարգավորմանը հավասար խնդիր է սա, քանի որ մեր ապագա գոյության անհրաժեշտ պայմաններից մեկն է:
21-07-09 • 14:04 PMՄի հարցնող լինի, թե՝ քեզ ով ասեց, որ կարծրացել է այս հարցը: Իրավապահ մարմինը կարող է նյութ տրամադրել, թե ինչպես է մի հոգեկան հիվանդ վերացնում իր ամբողջ ընտանիքին, ու դա բնավ չի նշանակում, որ այս հարցն էլ կարծրացել է մեր ժողովրդի սրտերում, ու սա հենց ա՛յն հարցն է, որ պետք է մինչև սեպտեմբեր անպայման արծարծել:
Մի բանից է սա գալիս. մեր ժողովրդի անգրագիտությունից: Այնքան անգրագետ է, որ հանդուրժում է նման մտքեր և դրանց՝ կյանքի կոչվելը:
21-07-09 • 17:52 PMՊաշն ո՞վ է
21-07-09 • 18:07 PMհամաձայն եմ քո բոլոր 100 տոկոսով ....
Պաշն, դա Արմենիայի Դիաննայի /մի հատ ձեվիստ աղջիկ կա արմենիա ալիքում, միշտ ինչոր անկապ-անկապ հաղորդումներ է անում ... վերջերս կարծեմ «Մեր Չաղ Հայկական Հարսանիք» հաղորդում է վարում. Հիմա էլ որոշել է իրեն ռեժիսուրայի մեջ փորձարկել/ ժիժնեննիի ֆիլմ-սերիալի գլխավոր հերոսն է ...
Ֆիլմն դժվար թե կարողանամ նկարագրել ... ամենաճիշտ նկարագրությունն հավանաբար «Էքսպերիմենտալ Թյուրիմացություն» կարելի է կոչել.
Էքսպերիմենտալ - քանի որ աղջիկն իրեն էնքան մեծ մարդու տեղ է դրել, որ թքած ունի ռեժիսուրայի դասական շատ-շատ կանոնների վրա ... ավելի շուտ գեղարվեստա-վավերագրական ֆիլմ-տոկ շոու-ի եվ չգիտեմ ինչի միքս է.
Թյուրիմացություն, քանի որ .... ուղղակի թյուրիմացություն է.
ինձ թվում է, այստեղ ցենզուրայի կարիք չկա ...
Այս ֆիլմն ընդամենը անիրական եվ անորակ է ...
Այստեղ արդեն ցենզուրան անզոր է ... անտեղի /ԻՄՀՕ/
22-07-09 • 01:26 AM«Որոգայթ» հեռուստասերիալի երկու հերոսների՝ դերասաններ Արամ Միսկարյանի և Գեղամ Խանդիլյանի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո սերիալի սցենարում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց սերիալի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը:
Նրա խոսքերով, «Որոգայթ»` տեղի քրեական հասարակության մասին կրիմինալ աշխարհը ներկայացնող հեռուստասերիալը, հասարակության կողմից սիրվել է հետաքրքիր սցենարի, լավ սյուժեի ու դերասանական բարձր մակարդակի խաղի համար:
Ըստ ռեժիսորի, սերիալի նկարահանման սկզբում նկարահանող խումբը լուրջ խնդիրների հետ է բախվել: Մասնավորապես, դրանք կապված են եղել դերասանների ընտրության հետ։
22-07-09 • 03:21 AMՂա-ղա-ղա… մեր ձագուկից լավը չկա…
22-07-09 • 16:47 PMՂա-ղա-ղա…ից խաբար չեմ, բայց էսօր աչքիս ընկավ, որ Շանթը նոր սերիալ է նկարել ռուսական «Սոլդատի» սերիալի մոտիվներով .../իհարկե իրենք դա պրիզնատ չեն գալիս/
Ֆիլմի մենակ սցենարիստն է փոխվել /խոսալուց չէիր ասի, որ խիստ գրագետ է/, մնացած բոլորն նույն դեմքերն են՝ Ոռոգայթա-Վերվարածա-32Ատամախառն հատընտիր պլյուս նոր 5-10 հազարանոց ուսանողներ եվ այլ անկապ դեմքեր.
-----
Լավ ֆիլմերն մի կողմ ... չեք նկատել, որ Շանթը որը մի վախտ առաջատար դիրքեր ուներ, հիմա -վերջին մի քանի ամիսներին զիճել է իր դերքերն.
Չեմ բացառում, որ սա ընդամենը կարող է իմ սուբյեկտիվ կարծիքն լինել, բայց նույն կարծիքը չեն հերքում իմ մի քանի ընկեր-բարեկամներս.
Ինչքան էլ, որ ես չեն սիրում «Արմենիա» կանալն, բայց այնուամենայնիվ նա հիմա քիչմ առաջ է անցել «Շանթից» ... եթե չասենք, որ բավականանին առաջ.
Շանթի առաջընթացի գործում իր դերն ունեցան սերիալներն, եվ միաժամանակ նրա հետընթացն նույնպես պայմանավորված է «իր սերիալների տապալման հետ»՝ անհետաքրքիր եվ տեղ-տեղ աբսուրդային կրկնումներով.
-----
Լավ, սա էլ մի կողմ ...
Նկատել եք, որ հայկական համարյա բոլոր սերիալներն չեն խորշում օգտվել թաքնված գովազդի հնարավորություններից ... երբեմն այնքան շատ, որ մի ֆիլմի ընթացքում կարող ես հանդիպել 3-5 գովազդի՝ տաքսի սերվիս, ռեստորան, մոթել-հոթել, առեւտրի սրահ-խանութներ /նպատակային նշելով հասցեն ու հեռախոսն/, ավտոսերվիս ... եվ այլն…
Մի խոսքով չենք էլ հասկանում եմ ֆիլմ ենք դիտում, թե գովազդային տեսաֆիլմ.
-----
25-08-09 • 05:23 AMՇանթը դիրքերը զիջեց, որովհետեւ՝
1. որակազրկեց վերվարածները
2. Արմենիա-թիվին, հատուկ հայկական տիպի բիզնեսին (երբ, ասենք, մի բուդկա սկսում է մի ապրանք ծախել, գործերը նորմալ են գնում, մինչեւ կողքի ու դեմի մայթի բոլոր բուդկեքը անցնում են նույն այդ ապրանքին)… Իսկ Արմենիան շատ հաջող կերպով անցավ սերիալներին՝ միանգամից մի քանի սերիալներ՝ տարբեր բնագավառներից… Նույնիսկ Արմենիայի տափակ “հարեւանուհիները” դարձավ ավելի պոպուլյար, քան շանթի “վերվարածները”, որը նշանակում էր, որ հայ աուդիտորիան ցանկանում էր մի նոր տափակություն, ու “վերվարածներից” արդեն հոգնել էր…
Այնուամենայնիվ, ըստ իս, Շանթը մի քիչ է զիջում Արմենիա-թիվիին:
Ու ասեմ նաեւ, որ ողջունելի է Շանթ-ի նորարարական մոտեցումները: Թեեւ, ինչ անում են, մյուսները կտրուկ պլեճ են անում: Այնպես որ, չզարմանաք, որ Արմենա-թիվին շուտով սկսի հայկական ժողովրդական ու գուսանական երգի մրցույթ կամ փառատոն կազմակերպի…
Հետո, Արմենա-թիվին շատ է սիրում նույն հաղորդումը մի 1500-2000 անգամ կրկնել:
Ու, որքանով հասկացել եմ, ամենաշատ փողը կոնյակ արտադրողներն են վճարում
25-08-09 • 13:42 PMբայց նաղդ տհաճ է ..., երբ խոսքի հասկանում ես, որ ֆիլմի սյուժեյի հետ հեչ կապ չկա, բայց առնվազն 2-3 րոպե դու ստիպված ես «զմայլվել» խոսքի Next խանութի տեսականով, քանի որ ֆիլմի պրոդյուսերը համով սպոնսոր է կպցրել ...
Ինչ վերաբերվում է կոնյակ արտադրողներին, ապա դեռեւս աչքովս չի ընկել նման գովազդ ... միգուցե այն պատճառով, որ սերիալ նայելն արդեն անիմաստ ու տաղտկալի է դարձել ...
-------
Ինչ վերաբերում է պլեչ անելն ... ապա պետք չէ զարմանալ ...
1. նախ այն պատճառով, որ լատինամերիկյան սերիալների դեմ պայքարելու մեթոդն Շանթն չի հնարել ... այնպես որ քո ասած «նորարարություններն» դա ընդամենը ավելի շուտ արված պլեչներ են
Հետո, Արմենա-թիվին շատ է սիրում նույն հաղորդումը մի 1500-2000 անգամ կրկնել:
ՄթՈմ Շանթը մի 100 անգամ քիչ է կրկնում ՞
Նույն զիբիլն են ...
էդ խի ես համեստորեն լռում Ոռոգայթի մասին ՞
Մի 2 օր առաջ պատահաբար թեքեցի Շանթ .. տեսնեմ Ոռոգայթն է ...
նույն տեսարաններն, ինչ մի 100 սերիա առաջ /էլի գողերի սխոդկա է գնում/, նույն դեմքերն /մի քիչ թարմացված դերասաններով/, պլյուս մի 200 սերիա առաջ արդեն սպանված դեմքեր, որոնք չգիտես ոնց վերակենդանացել են ... կամ ինչպես թուրքերն են ասում գյոռբագյոռ են եղել եվ հիմա նորից նույն «հավայի ավտարիտետի» դերն են խախում ....
Սա արդեն ֆարսի է նմանվում ... զարմանում են այն դերասանների վրա, ովքեր դեռեւս նկարվում են այդ ֆիլմում ...
Կրկնում եմ` վերջին 5-6 տարին ես միշտ զզվել եմ Արմենիա կանալից ... նպատակային պուլտի վրա գցում էի 20-30-ից բարձր տեղեր, որ պատահաբար նույնիսկ չմիացնեմ ...Բայց Շանթի նման որակազրկումից հետո ... նույնիսկ Արմենիան առավել նախընտրելի է դարձել ...
25-08-09 • 14:21 PMԻ՞նչ եք թողել, ինչի՞ հետևից եք ընկել: Եթե մոտ 20 ալիքից որեւէ մեկը մյուսից տարբերվում է, ապա սոսկ տափակության ու դատարկության առումով:
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Շանթին, ապա ասեմ, որ այս ալիքը, թերևս իր հետույքամտությամբ գերազանցում է Արմենիային… Արմենիան էլ իր հետույքամտությամբ է գերազանցում Շանթին… Այո, ստացվեց պարադոքս… բայց պարադոքսի մեջ, բացի պարադոքսից, այլ բան չես գտնի… Ուստի պետք չի վիճել, թե որն է լավը, որը՝ վատը…
Բոլորն էլ զիբիլ են…
Իսկ Շանթի «Որոգայթը» դատարկությունից պայթում է… Էդ որտեղ եք տեսել՝ գողական աշխարհում «Կոմիտե» ստեղծեն, որը կունենա նաև նախագահ.... մի պահ անգամ ինչ-որ հանձնաժողովից էին խոսում, որքան հիշում եմ…
Գողականները այնպիսի բառեր են օգտագործում, որ բերանդ բաց է մնում… անդրկուլիսյան, կոնսենսուս, կոմպենսացիա… ֆարս… նմանատիպ բազում բառեր, որոնք արժեզրկում են ֆիլմը՝ իր բնույթի պատճառով… գողականը չի կարող դառնալ լեզվաբան… այն էլ օտար բառերի օգտագործումով…
Մի խոսքով՝ գովազդները, կոնյակի փոխարեն կոկա-կոլան, կարող է հայ կոլա լինել, չգիտեմ անկեղծ ասած, արհեստականությունը, կարճ տեւելը, դատարկ կադրերը, անմիտ թեմաները հեգցած են այդ ֆիլմում…
25-08-09 • 15:16 PMՊարզվում է, որ ամեն դեպքում ԶԻԲԻԼ ասում ես, բայց նստած դիտում ես էդ զիբիլը ՞ …
Չենք վիճում, սա այն հարցերից է, որ համարյա համամիտ ենք բոլորս. Ինչու համարյա, քանի որ հեսա կգա Ադմինը եվ կդնի կքլնգի սաղիս, ով փնովում է Շանթին եվ հատկապես Ոռոգայթ սերիալն.
26-08-09 • 01:38 AMՎերջապես էս երկրում գտնվեց մեկն ով կարող է այս խոտանի դեմն առնել
Սա էլ երկրորդ աղբյուրից
Թե չէ դրել ու «միլիոնով բռակ էին» իրենց ջեբի փողի համար.
31-12-09 • 05:34 AMՈւ դու սա ուրախությա՞մբ ես ընդունում… Սերժ Սարգսյանը ո՞վ է, որ կարողանա մասնավոր հեռուստաընկերությանը արգելել կրիմինալ սերիալի ցուցադրությւոնը… Սա պարզապես ծիծաղելի է… Երկրի նախագահը վերցրել է միջնադարյան կայսր-թագավոր-արքայից արքա-սուլթան-խան-շահ-ցար-ՀԿբԿ կենտկոմի գլխ. քարտուղարի պարտականություններ ու արգելում է այն, ինչ իրեն դուր չի գալիս…
Սա խայտառակություն է. ո՞ւր մնաց դեմոկրատական արժեքը… Եթե ես չեմ սիրում կրիմինալ, ես չեմ նայում տվյալ ֆիլմը, ես չեմ սիրում այդօրինակ մակարդակ, ես չեմ նայում տվյալ մակարդակը… Ես սիրում եմ՝ ես նայում եմ, ինձ ով կարող է արգելել… Այսինքն՝ արհեստականորեն վետո է դրված իմ իրավունքի վրա…
Նույն ռեժիսորի ու ֆիլմի նկարահանողների իրավունքի վրա… նրանք իրավունք ունեն զբաղվել նրանով, ինչով ցանկանան, նրանց կամքի վրա բռնանալ չի կաելի սահմանադրորեն, եթե իհարկե քրեական հանցագործություն չէ, որ գործում են…
Ու սա, Ժոժոբա ջան, դու համարում ես արդար քայլ.... Հա, եթե խանական կարգերին կողմ ես, խնդիր չեմ տեսնում քո ցանկության մեջ…
Իսկ ես, որպես անհատ բացարձակ դեմ եմ, որ նախագահը անցնի իր լիազորությունների սահմանը.... Սա անթույլատրելի է ու հիմքն է բեսպրեդելի....
Չի կարելի. եթե հասարակության մակարդակը հովո-մալխաս-ռուդոլֆ է, ապա դա էլ պիտի վայելի պահանջակ, եթե ավեելի վեհ նպատակներ ու գաղափարներ են, ապա ինքնստինքյան ֆիլմերը կդառնան այդ որակի… Սա ինքնաբերաբար զարգացող պրոցես է....
Պատկերացնում եմ, որ հանկարծ Բարաք Օբաման ԱՄՆ կինոստուդիաներին արգելի կրիմինալ նկարել… Աշխարհը կպայթի հերթական սկանդալով.... Եթե մի եվրոպացի լասի, որ ինչ-որ ԵԽԽՎ անդամ երկրում, որ իր առաջ նպատակ է դրել ԵՎՐՈ դառնալուն, ղեկավարի միջոցով արգելու մարդու ազատ կամարտահայտությունը կա՛մ կապսի, կա՛մ ծիծաղից ինֆարկտ կստանա....
Հենց սենց էլ դիմավորում ենք Նոր տարին.... Դե հո զոռով չի, առաջ ենք գնում էլի…
31-12-09 • 06:30 AM