Արցախի հիմնախնդրի լուծումը դառնում է իրատեսական «Որոգայթի» ռեժիսորը նոր ֆիլմ է նկարահանում
Հուլ 13

Դարչինյանը ցավալի պարտություն կրեց: Ցավալի էր, իհարկե, տեսնել արյունոտ դեմքով ու անելանելի վիճակում հայտնված լոռեցուն: Քինգ-քոնգը արագ էր ու ճարպիկ: Իսկ Վիկն ինչ-որ հապաղում էր ու չէր «պարում» ռինգում: Վաղուց է բոքս նայելուց այսքան չէինք լարվել…

Թարսի նման էլ, Վիկն առաջին անգամ Հայաստանի դրոշի ներքո էր հանդես գալիս: Նա պատրաստ չէր ոչ մարտին, եւ ոչ էլ իր քաշը ավելացնելուն՝ «супермухa»-ից դեպի «петух»: Գուցե ավելորդ ինքնավստահությունն էր պատճառը: Ամեն դեպքում, Վիկը գանացի Ագբեկոյին շիմպանզե չդարձրեց, ինչը խոստացել էր մինչեւ մարտը:

Հուսանք, որ այս մարտից նա եւ իր մարզիչները համապատասխան հետեւություններ կանեն ու Քինգ-քոնգի կեղտոտ բերանը վերջնականապես կփակեն (տե՛ս վերջինիս մարտից անմիջապես հետո խոսքը այս գրառման վերջում):

image

Ահա որոշ մեջբերումներ ռուսալեզու կայքից

Джозеф «Кинг Конг» Агбеко: «Дарчинян толкнул меня в седьмом раунде и делал подобное в течении всего поединка. В ринге он ведет себя очень грязно. Во время поединка мне приходилось драться сразу с двумя: Дарчиняном и рефери. Но мне все равно, даже если бы в этот вечер против меня было бы пятеро. В любом случае я собирался выигрывать и возвращаться домой со своим чемпионским поясом. Дарчинян много говорил до боя, но я, как и обещал, сделал из него «Яростное бычье дерьмо». Я сохранил за собой статус чемпиона (champion), а не шимпанзе (chimpanzee), как он называл меня. Я всегда говорил, что вознесу величие Ганы с собой на самую вершину. Я хотел бы, чтобы меня считали одним из лучших боксеров вне зависимости от весовой категории. Думаю, я это заслужил».

Вик Дарчинян: «Сегодня в боя я воспользовался другой тактикой, чем обычно. Я был заряжен на удар, и поэтому проиграл. Больше мне нечего добавить. Я повторял одну и ту же ошибку и поплатился за это. Я не ищу оправданий. Я принял неправильную тактику и не был слишком расчетлив в ринге. Сегодня он был лучше. Я пересмотрю запись боя и исправлю свои ошибки».

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն

  1. F5-admin

    Իսկ սա՝ ռուսերենից հեռու անգլախոս հայերի համար.

    The BankAtlantic Center was filled with 9,227 fans who saw a great night of boxing in Sunrise, Fla., Saturday night.

    JOSEPH KING KONG AGBEKO: “He [Darchinyan] pushed me in the seventh round and throughout the fight. He is very dirty and rough in the ring. I was fighting two people in the ring: Darchinyan and the referee. But I didn’t care if there were five people in the ring tonight, I was going in to win and come back out with my championship belt. Darchinyan talked a lot before the fight and I turned him into ‘the raging bullsh!tter’ like I said I would. I’m still the champion, not the chimpanzee he said I was. I have always said I would carry the greatness of Ghana with me to the top and that’s what I have done. I want to be considered among the top pound for pound fighters in the world. I think I have earned it.”

    VIC DARCHINYAN: “I took a different tactic into the ring tonight. I went for the big punch and I lost and I can’t say anything about that. I was repeating the same mistakes and I was getting upset. It’s not an excuse. I took the bad tactic and I wasn’t smart enough tonight. He was the better fighter tonight. I will go back and watch the tape and correct my mistakes.”

    Աղբյուր

  2. Philosopher

    Նախորդ թեմայում խոսեցի ազգային սնապարծության մասին, և ահա վառ օրինակը:

    Սկսենք սկզբից. Վիկը մենամարտում հանդես չէր գալիս հայկական դրոշի ներքո: Հայտարարվել էր «Ավստրալիա-Գանա»: Իսկ ռինգում առկա հայկական դրոշները միայն բերեցին նրան, ինչ եղավ: Ահա առաջին բացիլը. մենք՝ հայերս, «թրփոշանալու» հրաշալի ունակություն ունենք: Գոռոզանալու մի մեծ տաղանդ է նստած այստեղ: Վիկը, հրաժարվելով Ավստարալիայի հովանավորչությունից, ընտրել էր հայկականը՝ Սամվել Կարապետյան, Կարեն Կարապետյան, Սերժ Սարգսյան մոդուլով:

    ԵՎ ինչի՞ բերեց դա. ամենայն հավանականությամբ նստել են, գցել-բռնել, որ թող Վիկը հրաժարվի Ավստարալիայի հովանավորչույթւոնից, ու հաղթի՝ փողերը մերոնք աշխատեն, էլ ինչո՞ւ տան «ավստալացոց»… Ու եղավ այն, ինչ միշտ է լինում՝ կոտրած տաշտակ, եթե դա էլ լինե՜ր…

    Ի դեպ, մարզիչը չկար… մնացել էր Հայաստանից գնացած Վազգեն չգիտեմինչյանը ու նա էր խորհուրդներ տալիս Վիկին: Դե եթե նա ուժեղ մարզիչ լիներ, թող Հայաստանից Վիկին դարձներ չեմպիոն, այլ ոչ թե հետո «երակ մտներ»…

    Կասեմ մեկ բան. Վիկի ուղեղը լվացվել էր. համոզել էին, թե դու ես ամենալավը, ամենաուժեղը… ինչպես հիմա Հայլուրն է քարոզում մեր երկրի մասին… Այլ տարբարեակ չեմ տեսնում…

    Ի դեպ, Վիկը հանդիպումից առաջ ասել էր հետևյալը. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դոն Կինգին այն բանի համար, որ նա ինձ հնարավորություն տվեց ևս մեկ չեմպիոնական գոտի նվաճել: Դոն, շաբաթ օրը դու կխղճես քո մարտիկին: Գիտեք, ես միշտ ձգտում եմ հաղթել նոկաուտով: Հաղթել մրցավարների որոշմամբ հետաքրքիր չէ: Դոնը ու հանդիսատեսները լսելու են իմ հարվածների ձայները և նրանք կխճան Ագբեկոյին:

    Ես նրան ուժասպառ կանեմ, հետո կծեծեմ, հետո էլ նոկաուտի կենթարկեմ (ընդգծումը իմն է): Ագբեկոյի ընկերը, Անջես Աջախոն մի օր ասաց, որ աֆրիկացի կանայք չափից ավելի շատ են խոսում: Դե ինչ, Ագբեկոն ևս մեկ անգամ դա ապացուցեց»:

    ՀԻմա եթե դեռ պիտի սպասենք Ագբեկոյի «կեղտոտ» բերանի փակմանը, այդուհաներձ, Ագբեկոն արդեն փակել է Վիկի «մաքուր» բերանը…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org