Ութնյակի գագաթաժողովն Ակվիլայում Արցախի հիմնախնդրի լուծումը դառնում է իրատեսական
Հուլ 11

Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանում տեղի ունեցած էթնիկ բախումների ընթացքում արդեն զոհվել է 184 մարդ /ըստ AFP-ի/

Սպանցածների մեջ՝ 137 Խան /ամենամեծ էթնիկ խմբավորումն չինաստանում/, որից 111 տղամարդ եվ 26 կին. Ույգուրտներից 46 հոգի, մեկ կին -մնացածը տղամարդ. Եվս մեկ մարդ, ով չի պատկանում ոչ խան, ոչ էլ ույգուրտ էթնիկ խմբերին - ըստ Սինխուա գործակալության. Ուշուդրություն դարձրեք թվերին /իմիջայլոց կան տվյլաներ, որ իրական թվերն մի քանի անգամ ավելի են/ եվ որպես տեղեկություն ավելացնեմ, որ ույգուրտները մահմեդական են

Մոտ 1500 մարդ ձերբակալված են /կամ ինչպես իմ տղաս է կարողանում ասել -» ձերկապալված են/

Ինչպես տեղեկացվում էր ավելի վաղ, Ուրումչի քաղաքում ցուցարարները դժգոհություն էին հայտնում Գուանդուն գավառում գտնվող խաղալիքների ֆաբրիկայում աշխատողների բախման ժամանակ երկու ույգուրների մահվան կապակցությամբ:

«Գուանդունում տեղի ունեցած անկարգություններն ահաբեկչական, ծայրահեղական և անջատողական ուժերի ներկայացուցիչների կողմից օգտագործվել են որպես պատրվակ՝ տարածաշրջանում հուզումներ առաջացնելու համար», - երկուշաբթի հայտարարել է տեղական կառավարության ղեկավար Նուր Բեկրին:

Չինաստանի ոստիկանության տվյալներով՝ անկարգությունների հրահրողն էր «Ույգուրների համաշխարհային կոնգրես» կազմակերպությունը, որը ղեկավարում է Ռեբիյա Կադերը (Rebiya Kadeer): Չինական աղբյուրների կարծիքով, հենց նա է արտերկրից ղեկավարում ակցիան:

Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար մարզում գործում է «Արևելյան Թուրքստան» ծայրահեղական խմբավորումը, որը կողմ է մի շարք երկրների տարածքում մահմեդական պետության ստեղծմանը: Չինաստանի իշխանություններն ահաբեկչական են համարում այդ խմբավորումը, որը հենվում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների օժանդակության վրա: Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր «Արևելյան Թուրքստանի» և «Ալ-Քայիդայի» միջև կապի մասին: Պաշտոնական տվյալներով՝ տարածաշրջանում բնակվում է Չինաստանի տարբեր ազգությունների շուրջ 10,6 միլիոն ներկայացուցիչ, որոնցից շատերը մահմեդականություն են դավանում:-0-


Լյու Խույլինգ, խան ազգության ներկայացուցիչ, ստացել է վնասվածն էթնիկ հողի վրա եվ այժմ գտնվում է հիվանդանոցում, 8 հուլ 2009. (AP Photo/Eugene Hoshiko)


Մի կադր վիդեոից, որն ցուցադրվել է չինական CCTV կանալով 6 07 2009. (REUTERS/ CCTV via Reuters TV)


ՈՒրումչի, Սինցժյան. 7 հուլիսի (REUTERS/Urumqi City Government/Handout)


Տղամարդու դիակ . 5 հուլիսի, (REUTERS/Urumqi City Government/Handout)


Ուրումչի, 7 հուլիսի. Խան ազգության տղամարդկանց մի մեծ խումբ շարժվում է ընդեմ ուստիկանության ուժերի (PETER PARKS/AFP/Getty Images)


Էթնիկ ույգուրցի կինը նայում է իր պատուհանից հայտնի դեպքերի հաջորդ օրն. 8 հուլիսի (AP Photo/Ng Han Guan)


Էթնիկ ույգուրցի կինը շարժվում է Ուրումչի քաղաքի գլխավոր փողոցով. 8 հուլիսի (REUTERS/David Gray)


Խան ազգության չինացին շարժվում է ույգուրտներով բնակեցված փողոցի ուղղությամբ. Նրան եմ մոտենում տղամարդկանց մի մեծ խումբ. Ուշադրություն դարձրեք ձեռքի լոմիկի «ֆակտուրայի» վրա. 7 հուլիսի (AP Photo/Ng Han Guan)


Էվս մեկ խան, որն այս անգամ վազում է ֆոտոլրագրողի հետեւից . 7 հուլ. (PETER PARKS/AFP/Getty Images)

Ուրումչի քաղաքում, բացի տեղացի թուրք ծագում ունեցող չինաստանցիների վերջին տարիներն Թուրքիայից մեծ քանակությամբ թուրքեր են գաղթել Չինաստան, որոնք մեծ մասամբ առեւտրականներ են.

ԹՈՒՐՔԻԱ - Շաբաթական անդրադարձ (25 յունիսի - 2 յուլիսի 09 թ.)
Թուրքիա-Չինաստան յարաբերութիւնների նոր հանգրւան Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Աբդուլլահ Գիւլը անցեալ շաբաթւայ ընթացքում աւարտեց իր վեցօրեայ այցը Չինաստան: Գիւլը Չինաստան էր ճամբորդել այդ երկրի հանր. նախագահ Հու Ջինթաոյի հրաւէրով: Գիւլը իր ճամբորդութեան ընթացքում հանդիպումներ է ունեցել չինացի բարձրաստիճան պաշտօնատարների հետ եւ կնքւել են բազմաթիւ համաձայնագրեր՝ տնտեսական, մշակութային, զբօսաշրջիկութեան, ուսումնադաստիարակչական եւ էներգիայի ասպարէզներում: Թուրքիայի հանր. նախագահը նաեւ հանդիպում է ունեցել Չինաստանի թուրք համայնքի եւ առեւտրականների հետ: Այդ հանդիպման ընթացքում Գիւլը յայտնել է թուրքերին, թէ դուք պիտի ապրէք Չինաստանում եւ ստեղծւած հնարաւորութիւններից օգտւէք՝ լաւագոյն արդիւնքները քաղելու համար: Նշելի է, որ ներկայ թուրք համայնքից բացի, որոնք մեծ մասամբ առեւտրականներ են եւ Թուրքիայից վերջերս են գաղթել Չինաստան, Չինաստանի Զինջիանգ նահանգում ապրում են թուրք ծագում ունեցող չինաստանցիներ: Յիշեալ նահանգի կենտրոնն է Ուրումչի քաղաքը, ուր եւ այցելել է նաեւ Գիւլը: Գիւլը այս ճամբորդութեան ընթացքում ունեցած խօսքերի մէջ յայտնել է. «Սրանից հազար տարի առաջ Չինաստանը եւ Թուրքիան եղել են հարեւան երկրներ, այսօր հարեւան չեն եւ տարածութիւն կայ միմեանց միջեւ, բայց աշխարհագրական տարածութիւնը խնդիր չէ»:


Ներկա պահին ստացվել է 10 մեկնաբանություն

  1. Jojoba

    Ցավալին գիտե՞ք ինչումն է… Այն, որ մեզնից շատ-շատերին բնավ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Չինաստանում ու սա իրականություն է…

    Այնինչ, այնտեղ /եթե ոմանք չգիտեին, ապա նկարներից ելնելով կարելի է պատկերացնել/ իրականում տեղի է ունենում ամենաահավոր իրողություններից մեկն՝ էթնիկ հողի վրա քաղաքացիական ընդհարումներ:

    Ես հասկանում եմ, որ

    ա/ չինացիները շատ են,
    բ/ նրանց 99 տոկոսն էլ տեղյակ չէին ՄԱՐՏԻ 1-ի կամ ընդհանրապես հայերի մասին
    գ/ մեզ մեր պրոբլեմն էլ հերիք են ...

    Բայց… ախր վերջիվերջո մենք մարդ ենք, եւ ոչ թե կենդանի, ում միայն իր սեփական ձագերի ճակատագիրն է հետաքրքիր:

    Ամեն դեպքում, եթե դա էլ հարգելի պատճառ չէ, ապա մի մոռացեք, թե ովքեր են հանդիսանում ընդհարման ակտիվ մասնակիցները:

    Սպանվածների մեջ՝ 137 Խան /ամենամեծ էթնիկ խմբավորումն Չինաստանում/, որից 111 տղամարդ եվ 26 կին. Ույգուրտներից 46 հոգի՝ ներառյալ մեկ կին

    ՈՒշադրություն դարձրեք թվերի վրա:

    Չինաստանում մահմեդականները կամ, ասենք, էթնիկ թուրքերը սպանել են 137 մարդ, իրենք իսկ տալով ընդամենը 46 զոհ:

    Շատ հետաքրքիր մեկ փաստ եւս՝ մի կողմից սպանվել է 26 կին, իսկ մյուս կողմից ընդհամենը 1 /ուշադրություն դարձրեք, ովքեր են կանանց վրա հարձակվողները/:

    -----
    Մի քիչ շեղվեմ՝
    ձեզնից որեւէ մեկն ապրել կամ աշխատե՞լ է չինական շրջանում:

    Եթե, այո, ապա պետք է տեսած լինեք, թե ինչպես են նրանք բոլորով մեկ մարդու պես պաշտպանում իրենց համայնքի ներկայացուցչի թասիբը կամ պատիվը:

    Մեկ դրվագ՝ իմ աչքի առաջ չին առեւտրականի խանութից գողություն արած այլազգուն այն աստիճան ծեծեցին, որ եթե կենդանի մնար, առնվազն պետք էր հաշմանդամ մնար՝ 50-100 հոգի ընդդեմ մեկի: Ամեն մեկն այնպես էր հարվածում էդ խեղճ հարիֆին, այնպիսի ներքին տրամադրվածությամբ, ինչպես ցեղասպանություն ապրած հայը հազիվ թե զգար թուրքի նկատմամբ:

    Հասկանալի է, որ կար 2 նպատակ՝ դաստիարարչական եւ ցուցադրական:
    ----------

  2. Democrat

    Ցավալին գիտե՞ք ինչումն է... Այնոր մեզնից շատ-շատերին բնավ չի հետաքրքրումթե ինչ է կատարվում Չինաստանում ... ու սա իրականություն է...

    Իսկ ինչո՞ւ ես ցավում այս հարցով, ես ինքս չեմ կարողանում հասկանալ: Ի՞նչ է, սա բնական չէ՞, որ մենք այստեղ՝ Հայաստանում, չենք հետաքրքրվում, թե ինչ է կատարվում Չինաստանի հյուսիս-արեւմուտքում: Իսկ ի՞նչ էիր ցանկանում, որ Հայաստանում սուգ հայտարարվեր ու դպրոցականներն էլ ուրախանային, որ այդ օրը դաս չկա՞: Քեզ հուզող մեր անտարբերությունը ես համարում եմ լրիվ բնական: Շատ-շատ պիտի մեր իշխանավորները ցավակցեին Չինաստանի իշխանություններին ու ժողովրդին, ու մի հատ նամակ-բան տանեին Չինաստանի դեսպանատուն:

    Թեեւ՝ մարտի մեկին ոչ մի սուգ չեղավ, ուր մնաց՝ չինացիների համար:

    Եվ հետո, ինչո՞ւ ես խարսխսվել Չինաստանի վրա: Չէ՞ որ, սկսած Հայաստանից, վերջացրած Տանզանիայով, ամեն օր դժբախտ պահատար ու մահեր են լինում, հիմա ի՞նչ ես առաջարկում, բան ու գործերս թողնենք լացենք բոլորի դժբախտությունների վրա՞: Բա մերի վրա ո՞վ լացի…

    Ինչ-որ գերսենտիմենտալիզմ եմ հայտաբերել վերջերս քո գրառումներում, պլյուս համաշխարային դարդ ու ցավի մասին ավելորդ հոգածություն…

    Հիմա չասես, թե՝ դու մարդ ես, գլոբալ առումով՝ այս մոլորակի մարդկանցից մեկը, իսկ ես պարփակվել եմ շատ նեղ շրջանակների մեջ: Ոնց էլ մտածես, ես ճիշտ եմ…

  3. Jojoba

    1. Բլոգի անդամների 99 տոկոսն իրենց փիս քաղաքագետ են համարում, ու որ չալարեն գրել… թողնես ամբողջ օրը քաղաքական վերլուծություններ կանեն:

    Էդ ո՞նց ստացվեց, որ թուրք-չինական հարաբերությունների նման վատթարացումն որեւէ մեկին չհետաքրքրեց. Չմանրամասնեմ, հուսով եմ, որ հասկանում եք ինչի մասին է, իսկ միջադեպն իրոք բացառիկ է իր մասշտաբներով եւ ընդհարման կողմերով:

    2. Ձեր կյանք գոնե մեկ անգամ տեսե՞լ ես, թե ինչպես են չինացիները մարդ ծեծում /էլ չեմ խոսում վրեժխնդրության մոլուցքի մասին/:

    Տեսե՞լ ես. թե ինչպես են թուրքերը կռվի բռնկվում, երբ նրանք 10-ից ավել են:

    Վրեժխնդրության մեջ Democrat-ական գաղափարներն անզոր են, եթե չասենք, որ դեմոկրատրիան ընդամենը գեղեցիկ է հնչում, բայց ոչ իրատեսական:

    3. Ինչ վերաբերում է գերսենտիմենտալիզմին, ապա կրկնում եմ, որ էթնիկ ընդհարումներից, քաղաքացիական պատերազմից առավել ծանր իրավիճակ ինձ համար չկա:

    Եթե նկատեցիք, ապա Գյուլը դեռ երեկ այդ դեպքերն անվանեց ցեղասպանություն /հետաքրքիր է, ո՞ր ազգի ցեղասպանություն նա նկատի ուներ/. Թե չէ, ելնելով ստատիստիկ տվյալներից սպանվածների միայն 25 տոկոսն են մահմեդական, մնացած 75 տոկոսը սպանվել են մահմեդականների կողմից.

    Ի՞նչ է, սա բնական չէ՞, որ մենք այստեղ՝ Հայաստանում, չենք հետաքրքրվում, թե ինչ է կատարվում Չինաստանի հյուսիս-արեւմուտքում:

    4. Չէ, ես գլոբալիստ կամ գլոբալ մտածողությամբ չեմ տառապում. Բայց ապրել միայն սեփական պրոբլեմներով եւ չհետաքրքրվել, թե ինչ է կատարվում աշխարհում, դա էլ մի բան չէ: Գոնե հետաքրքրասիրությունից ելնելով պետք է իմանաս, թե հարեւանդ ինչ է շնչում, ինչ թշնամիներ կամ պրոբլեմներ ունի:

    Ավելին, գրագետ եւ բանիմաց երեւալու /նկատիր՝ երեւալու, ոչ թե լինելու/ համար պետք է մի քիչ քթիցդ հեռու նայել:

    Մի հատ ախլքալաքցի ընկեր ունեմ, ասում է՝ եթե դու պրոբլեմ ունես, դա վատ է, եթե դու մեծ պրոբլեմներ ունես, դա արդեն շատ վատ է, բայց երբ քո հարեւանը ոչ պակաս պրոբլեմներ ունի, ապա միանգամից մոռանում ես քոնի մասին եւ ուրախանում նրանով:

    Ոնց էլ մտածեսես ճիշտ եմ…

    Սա, իհարկե, հումորային ցինիզմի պոռթկում էր, բայց ես երբեք չեմ համաձայնվի քո տեսակետի հետ:

    Իսկ ի՞նչ էիր ցանկանում, որ Հայաստանում սուգ հայտարարվեր ու դպրոցականներն էլ ուրախանային, որ այդ օրը դաս չկա՞: Քեզ հուզող մեր անտարբերությունը ես համարում եմ լրիվ բնական: Շատ-շատ պիտի մեր իշխանավորները ցավակցեին Չինաստանի իշխանություններին ու ժողովրդին, ու մի հատ նամակ-բան տանեին Չինաստանի դեսպանատուն:

    Ցավալին հենց դրանում է, որ մեզ մոտ ամեն ինչ ձեւական է դարձել: Հարեւանի տատին մեռնում է, մի հատ ճլորած մեխակ ես վերցնում ու գնում լուրջ դեմքով պարտքդ կատարում, հետո բակում կանգնում ու քահ-քահ ծիծաղում Սերժի կամ Լեւոնի մասին վերջին անեկդոտն վրա:

    Կամ թե, պետությունն կամ պետական այրերն մի սրտաճմլիկ նամակ են հղում ու ցավակցություն արտահայտում. ո՞ւմ ես սրանք պետք:

    Թե՞ Ջեկսոնին նվիրված հոդվածն էլ նման մի դերասանություն էիր պատկերացնել իմ կողմից:

  4. Philosopher

    Բլոգի անդամների 99 տոկոսն իրենց փիս քաղաքագետ է համարում, ու որ չալարեն գրել… թողես ամբողջ օրը քաղաքական վերլուծություններ կանեն.

    Ասեց ու պրծավ… Արդեն որերորդ անգամ ես այս թեզը առաջ քաշում, բայց չես կոնկրետացնում: Դու այդ մի տոկոսի մեջ ո՞ւմ ես տեսնում, պարոն…

    Վերլուծությունից նեղանում ես, բանավեճից տրտնջում, լռությունից մուննաթ գալիս, անտարբերության պարագայում մատ թափ տալիս, վեճի ժամանակ էլ լռում… ու ստացվեց «մսով կոմպոտ»… Հիմա կասե՞ս, թե քո ուզածն ի՞նչ է այս համատեքստում:

    Ցավալին գիտե՞ք ինչումն է… Այն, որ մեզնից շատ-շատերին հեչ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Չինաստանում… ու սա իրականություն է…

    Դարդերդ պատմիր սարին ու քրին,
    Թե չէ, չես դիմանա այդ տանջանքին…

    Ինչո՞ւ ես սրտնեղել: Մի քանի հոդված եմ հրապարակել մեր հասարակության իներտության մասին, բայց նույնիսկ առ չես համարել մեկնաբանություն թողնել, ու հիմա վեր ես կացել էս հին օրումը, որ մեր ազգի գլխին հոգեհանգիստ կարդաս…

    Անտարբե՞ր են… Այո՛.... Չէինք ասո՞ւմ… Ասո՛ւմ էինք… Շան տեղ դնող կա՞ր… Չկա՛ր… Ու դու էլ նրանց թվում: Մի ժողովուրդ, որին քնից չի արթնացրել մարտի մեկի սպանդը, որին չի հուզել, որ պայքարի, որ պատժի կազմակերպիչներին, ինչո՞ւ պիտի հետաքրքրվի Չինաստանի ույգուրտներով… Համաձայնիր, որ անտեղի են քո պահանջները…

    ***
    Կարծես հասկացել եմ, թե ինչ է քո այս հոդվածի հիմնական նպատակը. քանի որ թյուրքական ույգուրնտերը կոտորել են խան ոչ մահմեդական ցեղի ներկայացուցիչներին, ապա մենք պիտի ոտքի կանգնենք այստեղ, պատերազմ սկսենք թուրքերի հետ ու առիթից օգտվելով՝ ազատագրենք Արևմտյան Հայաստանը, Ադմինի «սիրելի» Անթալիան էլ արյան ծով դարձնենք… Որ հայերը էլ չգնան… մնան մեր թանկ ու փնթի երկրում, գնան Սևան լողանալու… կամ՝ չէ, Տիգրան Կարապետիչին ասենք՝ տանի «լողցնի»՝ դարձնելով բոլորին «կակալ» տղերք՝ հետն էլ Զանգվի ջուր խմցնելով…

    Մի տրտնջա, մոնսինյոր....  «Առա՜ջ, առա՜ջ...» գոռացողը դու էիր, որքան հիշում եմ…

  5. ALIS

    Ցավալին գիտե՞ք ինչումն է… Այն, որ մեզնից շատ-շատերին հեչ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Չինաստանում… ու սա իրականություն է…

    Դարդերդ պատմիր:

    Պատմեմ. ես ինֆորմացիա եմ ստանում նաև իսպանական աղբյուրներից, ու եթե ասեմ, թե ինչ է ասում այս եվրոպացի համարվող ազգը, դա ոչ մեկի համար հասկանալի չի լինի:

    Իսպանացիները չինացի կոմունիստներին մեղադրում են մարդակերության ու ստրկատիրական կարգեր ստեղծելու մեջ, այն մեթոդները, որ կիրառում է չինական կառավարությունը իր ժողովրդին հնազանդեցնելու համար, զուրկ են մարդկայն համարվելուց: Այս ամենի մասին իսպանական լրատվական աղբյուրները գոռում են օր ու գիշեր:

    Բայց երբ խոսքը հասնում է նրան, որ չինացին ճնշում է ազգային փոքրամասնություններին կամ թույլ չի տալիս նրանց ինքնորոշմանը վերաբերող որևէ հարցի քննարկում, այստեղ իսպանացին դառնում է խուլ ու համր:

    Որովհետև նույն կերպ իսպանացին վարվում է բասկերի ու կատալունացիների հետ, որովհետև իսպանացին աշխարհում կատարվող բոլոր հարցերին արձագանքում է՝ ելնելով իր երկրի շահերից:

    Մենք չենք կարող փրկել աշխարհը կամ էլ այն ավելի լավը դարձնել, բայց մենք կարող ենք փրկել մեր մի փոքր հողը եւ այն ավելի լավը դարձնել: Ինչ վերաբերում է միջազգային իրավիճակին, միշտ պետք է տեղյակ լինել ամեն ինչին ու այն օգտագործել ի շահ մեր երկրին, ինչպես անում են մնացած երկրները (չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե ես անտարբեր եմ այն 184 զոհերի կատարվածի վերաբերյալ, բայց ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մեր իսկական ազգությունը մարդկությունն է):

  6. Jojoba

    չեմ ուզում տպավորություն ստեղծվի թե ես անտարբեր եմ այն 184 զոհերի կատարվածի հետ, բայց ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մեր իսկական ազգությունը մարդկությունն է

    Դե ցավալին էլ հենց այդ է ... չեմ ասում ուրիշի դարդերով ապրենք, բայց .... :-(

  7. F5-admin

    Ինձ մի քիչ հակասական է թվում այն միտքը, որ պետք է հետաքրքրվել ոչ միայն հարեւաններիդ ու թշնամիներիդ առօրյայով, այլ, ընդհանրապես, թեթեւ էքսկուրս անել աշխարհի անցուդարձին: Մի կողմից պետք է, իսկ մյուս կողմից՝ արժի՞ որ… Որ պետք է՝ չմանրամասնեմ, այլ կանգ առնեմ երկրորդի վրա:

    Մենք հիմա ապրում ենք տեղեկատվական հզոր դաշտի պայմաններում՝ թերթ, ինտերնետ, էլ չեմ ասում՝ սփամ եւ այլն…

    Արդյոք աշխարհի անցուդարձին ամենօրյա հետեւելով մենք ճիշտ կենսակերպ ենք ընտրել, թե ոչ: Եթե ես ֆինանսիստ լինեի, ու աշխատեի որեւէ մեծ կազմակերպությունում, որը, ենթադրենք, զբաղվում է արժեթղթերի առք ու վաճառքով եւ այլն, ու պատասխանատու լինեի եկամուտների կամ իմ կազմակերպության առաջընթացի համար, ապա, աշխարհի ֆինանասական անցուդարձին ու դրանց վերլուծություններին հետեւելը, բնական է, որ ոչ միայն պետք կլիներ ինձ, այլ պետք է դառնար իմ աշխատանքային գործունեության մի կարեւոր մասը…

    Նույն կերպ, եթե բժիշկ եմ, ասենք՝ վիրաբույժ, ապա ավելի ճիշտ կլինի հետաքրքրվել վիրաբուժության եւ, ընդհանրապես, բժշկության ոլորտի տարբեր նորությունների, հետազոտությունների եւ այլնի վերաբերյալ:

    Ասել կուզեմ, որ ավելի ճիշտ է տեղեկատվությունից օգտվել նպատակասլացորեն՝ ըստ քո նախասիրությունների եւ մասնագիտական գործունեության:

    Թե չէ՝ կստացվի, որ ավելորդ տեղեկություն հավաքելով համ կորցնում ես քո կյանքի թանկարժեք ժամերը, համ էլ տեղեկատվական այս հզոր դաշտը իր բացասական ազդեցությունը կթողնի քո կյանքի վրա՝ կկրճատի այն:

    Եթե մի հատ միջազգային էքսպերտ է այցելելու Երեւան, ի՞նչ է նա թերթում ինտերնետում՝ Հայաստանի քաղաքական կայունության վիճակը, անպայման՝ վալյուտան, սնունդը, ընդունված խմիչքների տեսականին եւ… խորանում իր այցելության բուն առաքելության վրա: Էլ չի տարածվում այն հարցի շուրջ, թե Արցախում Տիգրանակերտի մնացորդներն են գտել եւ այլն…

    Պետք չէ ուղեղը ծանրաբեռնել՝ սա է իմ ուղերձը:

    Ինչ վերաբերում է Չինաստանի վերջին դեպքերին: Կարծում եմ, պետք է իմանալ ու անցնել առաջ: Այլ կերպ ասած՝ “չթթվել” այս դեպքերի վրա: Այս իմաստով համաձայն եմ Դեմոկրատի հետ: Առավել եւս մենք՝ հայաստանաբնակներս, քանի որ մենք մեր հարցերը չենք կարողանում լուծել, էլ ուր մնաց մի հատ էլ խիստ մտահոգվենք չինական դեպքերով:

  8. Philosopher

    Տեղեկատվություն ստանալը միշտ էլ օգտակար է, բայց ոչ թե Ժոժոբայի պես պահանջելը, որ անպայման մտահոգվենք:
    Ասացի արդեն՝ նույնիսկ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներին չհետաքրքրեց «մարտի մեկը», էլ ինչո՞ւ պիտի մտահոգվել ույգուրների ու խաների բախումներով…
    Մարդկանց անգամ իրենց պետության ապագան չի հուզում… Ու մի էլ սրտնեղեք, դա եղել է այդպես դարեր ի վեր:

    ***
    Հայկ Խանումյանը ինձ ուղղված իր մի խոսքում նշում էր, թե չի կարելի Հայոց մեծ եղեռնի համար դաշնակներին մեղադրել, քանզի դրանով թուրքի բերանում լեզու ենք դնում: Լեզու հենց դրեցիք ապրիլի 22-ի «քարտեզիկով», պատմաբանների հանձնաժողովով ու մարտի մեկով:

    Իսկ եթե պատմությունը խորապես ուսումնասիրեք, կտեսնեք, որ դաշնակները իրենց քաղքականությամբ հանգեցրին դրան: Չէ, չեմ ասում, թե թուրքը մեղավոր չի. իհարկե, նա է ոճրագործը, նա է ահաբեկիչը, բայց դու էլ, տեռորի ենթարկվելով, իրավունք չունես քեզ պահես ահաբեկիչի պես: Իսկ որ դաշնակները այդ կացությունը օգտագործել են, դրանում խոսք չկա: Իրենք ահաբեկիչ չեն եղել, իրենք եղել են վայ-ահաբեկիչներ: Դրա վառ օրինակն էր այն, որ Կ.Պոլսում բանկ են վերցնում ու մի քանի թուլափայի դիմաց թողնում-գնում, ինչից հետո Պոլսում Համիդը արյունահեղություն կազմակերպեց խեղճ ու ոչնչի հետ կապ չունեցող հայերի գլխին:

    Ու դրանից Արմեն Գարոն դարձավ հերոս, հետո՝ 1920-ին, սովի մատնված երկրի դեսպանն է դառնում ԱՄՆ-ում. հերոսացածին քեֆ չի պակսի: Իսկ այդ բանկի գրավումից հետո, որբ համաձայնում են «մեր» վայ-ահաբեկիչ-դաշնակ «հերոսները» թուլափայով լքել բանկը ու գնում են, նրանց ճանապարհին ռուս դիվանագետն ասում է. «Թույլ տվեք, պարոննե՛ր, ձեզ ասել, որ դուք ԷՇ եք»....

    Սա ենք եղել, Հայկ…
    Այ էստեղ է ցավը, որ մենք միշտ եղել ենք սնպարած՝ թե՛ հոգով, թե՛ մտքով, թե՛ նյութապես…
    ***

  9. Հայկ Խանումյան

    Philosopher--ին

    Ճիշտ ես, ապրիլի 22-ի «քարտեզիկով»-ով էլ լեզու ենք դրել թուրքերի բերնում, այն էլ ինչ լեզու…

    Ահաբեկչական գործողությունների մասին. եթե թռուցիկ նայես ազատագրական պայքարների պատմությանը, ապա կտեսնես, որ ուժերի մեծամասնությունը իր գործելակերպի մեջ ներառել է նաև ահաբեկչությունը, հաճախ արկածախնդիր ձևերով: Նույն բասկերին նայիր, որոնք արդեն 21-րդ դարում են պայքարում: Էլ չեմ խոսում 19-րդ կամ 20-րդ դարերի մասին, երբ ահաբեկչության վերաբերյալ կետը նույնիսկ կուսակցությունների կանոնադրությունների մեջ էր մտցվում:

    Մեղադրել դաշնակցության հայոց ցեղասպանության մեջ, մինիմում անտեղյակություն է կամ կանխակալ մտածողությունից դուրս դատողություններ անելու անկարողություն: Այս կուսակցությանը կարելի է մեղադրել հայոց ինքնապաշտպանությունը կազմակերպել չկարողանալու, քաղաքական տարբեր իրավիճակներում սխալ կողմնորոշվելու արկածախնդիր քայլեր կատարելու, բայց ոչ հայոց ցեղասպանության մեջ:

    Հայոց ցեղասպանությունն իրականացվել է ժամանակի թուրքական իշխանությունների կողմից` նախապես ծրագրավորված` օգտագործելով կայսրության թուրք, քուրդ, չերքեզ բնակչության լայն խավեր:

  10. Philosopher

    Հայկ, հիմա չեմ կարող երկար գրել, դրա հնարավորությունը այս պահին ու մոտակա ժամանակս չեմ ունենա, սակայն քեզ կխնդրեի ինձ չմեղադրել անտեղյակության մեջ, այն էլ դաշնակիզմի գործած «սխրանքների» մասին տեղեկույթ հրապարակելիս:

    Դու չես կարող ընդունել, որ դաշնակիզմը կործանարար եղավ Հայոց համար հենց 19-րդ դարում, իսկ 20-րդ դարի պետականության «վերականգնումը» դրա գագաթնակետն էր: Միայն չասես, խնդրում եմ, թե դա հաղթանակ էր: Դա լոկալ պարտություն էր, ուրիշ ոչինչ:

    Մնացյալի մասին մի տաս օրից կխոսենք....

    Իսկ այն, որ ես ու ինձ պես շատերը մեղադրում են դաշնակիզմին Ցեղասպանության մեջ, ապա դա ոչ թե անտեղյակությունից է, այլ հակառակը՝ տեղեկույթի առատությունից:

    Խորհուրդ կտայի ընթերցեիր Լեոյի «Անցայից» հուշագրությունը: Դա քեզ կօգնի: Բոլորդ էլ կարդացեք… Վերջերս հրատարակվեց՝ Միքայել Հայրապետյանի խմբագրմամբ: Հրաշալի մի գործ, որը պիտի ընթերցվի յուրաքանչյուր հայի կողմից:

    Ամենայն բարիք…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org