Մայքլ Ջեկսոնը եվ այն ամենը ինչի մասին քիչ է խոսվում Մարդկային զոհերի թիվն հասավ 184-ի
Հուլ 11

Նույնիսկ հասկանալով, որ ձեզ «իրար գալու /տալու» միակ եւ ռեալ հնարավորությունը Լեւոնին հայհոյելն է, այնուամենայնիվ «հույսս մի կողմ կդնեմ» եւ կփորձեմ հպանցիկ անդրադառնալ համաշխարհային կարեւորության իրադարձություններին:

Չեմ զարմանա, որ սա ոչ մի էմոցիա չառաջացնի ձեր «ազգայնամոլացված հոգում», ուր մնաց թե ալեկոծեր մարտի մեկից հետո «մթագնած ձեր ուղեղը»… Բայց դե մենք էլ Չինաստան չենք, որ ասենք՝ թքած մնացածի վրա: Այնպես որ, ստիպված հիշում ենք, որ մենք Հայաստանում ենք, եւ մեր քաղաքականությունն ընդամենը համաշխարհային գլոբալ քաղաքականության այլասերված արտացոլումն է ...

Լավ ... վերջացնեմ բառաօնանիզմը եվ քանի որ նախկին փորձից ելնելով հավես չկա երկար բարակ գրելու ... միտքս ներկայացնեմ նկարներով.

Հասկացողը կհասկանա, էն մի մասն էլ կփորձի հասկանալ, ոմանք, իհարկե փորձեր կանեն դիմադրելու իրենց բանականությանը, իսկ դե «ազգի վիժվածքն», ինչպես միշտ, կմնա «բորտին» /փորձեցի օգտագործել նոր քաղաքագիտական տերմինը/ grin

Լավ ... գնացինք





Իսկ նրանց համար, ովքեր ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը, ասեմ մեկ-երկու խոսքով.

Այսօր Իտալիայի Ակվիլա քաղաքում մեկնարկել է Մեծ ութնյակի երկրների լիդերների գագաթաժողովը, որի հիմնական մասնակիցներն են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ճապոնիայի վարչապետ Տարո Ասոն, Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը:

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, գագաթաժողովի անցկացման վայրը պատահական չի ընտրվել: Իտալական Ակվիլա քաղաքն այս տարվա ապրիլի 6-ին զոհ դարձավ ավերիչ երկրաշարժի: Այն 300 մարդու կյանք խլեց, իսկ 40 հազար մարդու անօթևան թողեց: Գագաթաժողովը կշարունակվի երեք օր, որի ընթացքում մասնակիցներին կմիանան եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաններ ու այսպես կոչված մեծ հնգյակի, նաև Եգիպտոսի, աֆրիկյան ու եվրոպական երկրների, ՄԱԿ-ի, ԱՄՀ-ի, ՀԲ-ի, Առևտրի և զարգացման միջազգային կազմակերպության, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կողմերը քննարկելու են հարցերի ամենալայն շրջանակ, սակայն բոլոր երեք օրերին էլ օրակարգի հարցերում կարմիր թելի պես անցնելու է ողջ աշխարհն ընդգրկած ֆինանսական ճգնաժամը: Մասնակիցները, բացի արդեն ավանդական դարձած այդ հարցից, կքննարկեն նաև գլոբալ տաքացման վերաբերյալ հարցեր և օգնության կարիք ունեցող երկրների խնդիրները, միջազգային քաղաքականությունը, անվտանգության և քաղցի հիմնախնդիրները:


Ներկա պահին ստացվել է 7 մեկնաբանություն

  1. F5-admin

    Եթե չեմ սխալվում, Ռուսաստան-Ֆրանսիա-ԱՄՆ կարող է պահի տակ Հայաստանին էլ հիշեն: Ու, չեմ կարծում, որ լավ իմաստով են հիշելու:

  2. Jojoba

    էհ ... նրանից արիք ձեր հայաստանով.

    Հարգելի Ադմին, դու ուշադրություն դարձրու մարդկանց դեպքերին, ավելի շուտ ժեստերին ...

  3. Philosopher

    «իրար գալու /տալու» միակ եւ ռեալ հնարավորությունը Լեւոնին հայհոյելն է, այնուամենայնիվ «հույսս մի կողմ կդնեմ»

    Փաստորեն, հույսդ մեր՝ իրար «տալն է»… Փատորեն դու ուզում ես, որ մենք վիճենք.... ահա, թե որտեղ է թաքնված «Chef de la conspiration»-ը, ես էլ փնտրում-փնտրում, չէի գտնում..

    Իսկ ինչ վերաբերում է նկարներին, ապա ամենաշատը դուրս եկավ 2-րդ նկարը. ոնց որ հարբած «թափառնիկոսներ» լինեն.... Ու էդ «չմոներ» էլ հանդիսանում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի պես գերտերությունների ղեկավարներ ու կառավարում են այդ երկրները…

    ԲԱ, էս Գորդոն Բրաունի վրայով նկար չկա՞....Չլինի՞, թե դա լուրջ մարդ է:

  4. Jojoba

    «իրար գալու /տալու» միակ եւ ռեալ հնարավորությունը Լեւոնին հայհոյելն է, այնուամենայնիվ «հույսս մի կողմ կդնեմ»

    Փաստորեն, հույսդ մեր՝ իրար «տալն է»… Փատորեն դու ուզում ես, որ մենք վիճենք.... ահա, թե որտեղ է թաքնված «Chef de la conspiration»-ը, ես էլ փնտրում-փնտրում, չէի գտնում..

    Ամեն մի «արվեստագետ» աշխատում է, որ իր գործերն գնահատվեն. Գնահատման չափանիշն այս դեպքում կարելի է չափել «հետադարձ կապի տեսակարար կշռով» (հայերեն ասած Մեկնաբանվածության չափաքանակով).

    Իզուր չէ, որ բլոգերների /հատկապես livejournal.com-ի, wordpress.com կամ նման բլոգ կայքերի, որտեղ միայն կայքի տերն է ունի հեղինակային իրավունք, իսկ մնացածն կարող են ընդամենը մեկնաբանել/ մեծ մասն միայնակ, կյանքում հաճախ չկայացած, չիրականացված իղձերով մարդիկ են, ովքեր գտնում են, որ իրենք ավելի շատ բանի են արժան, քանց կա ռեալ կյանքում.

    Փատորեն դու ուզում ես, որ մենք վիճենք

    վիճաբանությունների մեջ է ծնվում իմաստությունը.

    Իսկ նկարներն իրոք խոսուն են՝ ուշադրություն դարձրեք ձեռքներին, դեմքին, կանգնելու ձեւին. Առաջին նկարն այդ դեպքում ավելի խոսուն է, մնացածներն ավելի շուտ «Из области - Улыбнуло»

  5. Jojoba

    Լավ քո խաթր մի 2 խոսուն նկար էլ

    83a3622a433faa0fa3ed68f686a.jpg

    f8241267b6d1861c67f9aaa213c_prev.jpg

  6. Philosopher

    վիճաբանությունների մեջ է ծնվում իմաստությունը.

    Բա որոշ ժամանակ առաջ ինչո՞ւ էիր վրդովվում, երբ բանավիճում էինք՝ տրտնջալով, թե՝ բավ է քաղաքականությունը:

    Բայց ասեմ, որ մնացած խոսքիցդ ոչ մի բան չհասկացա.. կներես…

    Իսկ նկարներդ հրաշալի էին, հատկապես Օբամայի՝ «հետամտելը» և Սարոկզիի նայվածքը… Մի քանի նկար էլ ես պրպտեցի ու գտա…

    437377ca-6d3c-11de-8b19-00144feabdc0.jpg

    08g8-600.jpg

    472b7fe8-6d3c-11de-8b19-00144feabdc0.jpg

    07-09-2009.NBF_09g8.G9M2LE2IP.1.jpg

    08prexy-600.jpg

    48b0e3b2-6d3c-11de-8b19-00144feabdc0.jpg

    Անցածներից մի նկար, որը արդիական է. ճիշտ է, ոչ թե անձերով, այլ սոսկ գլոբալ իմաստով…
    putinmerkelbushg8.JPG

  7. Jojoba

    լավն էին

    Բա որոշ ժամանակ առաջ ինչո՞ւ էիր վրդովվում, երբ բանավիճում էինք՝ տրտնջալով, թե՝ բավ է քաղաքականությունը:

    արդեն որերորդ անգամ է ասում եմ, որ չեմ սիրում խոսել քաղաքականության մասին, առավել եւս զբաղվել «սուտի վերլուծությունններով».

    Կրկնում եմ հերթական անգամ -» քաղաքականությունը թերարժեք, անգյալ եվ ուրիշ բնագավառում իրենց չգտած մարդկանց տեղն է ...//

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org