Սեպ 01
Ողջույն բոլորիս: Եկավ սեպտեմբերի 1-ը: Մի քանի ժամից մեր դպրոցական երեխեքը կշտապեն դպրոց (գոնե կարոտած լինեն), իսկ ուսանողները՝ ուսումնարան կան ինստիտուտ կամ էլ համալսարան: Կրթօջախներ կշտապեն նաեւ մեր հարգարժան ուսուցիչները, դասախոսները, գիտնականները: Կյանքը նոր փուլ կմտնի: Շնորհավորենք բոլորին՝ անկախ ազգությունից եւ մաղթենք հաջող ուսումնական տարի՝ հատկապես 5 տարեկան առաջին դասարանցի հայ բալիկներին:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Միանում եմ Ձեր շնորհավորանքների հարգելի Ադմին: Ծնորհավորում եմ նաեւ ձեզ, ձեր երեխաների եւ ծնողներին այս առիթով: Վերջիվերջո ծնողներն էլ այսուհետեւ առավոտյան մի 3-4 ժամ կարող են հանգիստ, եւ խախանդ վայելել իրենց անդորրը )) Շնորհավոր բոլոր-բոլորին անկախ տարիքից սեռից եւ նույնիսկ ռասսայից :
01-09-07 • 04:44 AMԵրբ գալիս է սեպտեմբերը` գլխացավս է ուժեղանում,
Տերևները ավելի են կանաչում` մոտալուտ տերևաթափը կանխազգալով ու իրենց թվում է, որ այդպես երկար կմնան ծառի հետ կապված:
Վիպակները վեպ են դառնում` երբ գալիս է սեպտեմբերը,
Սերը ստվեր է դառնում` երբ գալիս է սեպտեմբերը:
Միլիցա Արմենը ժպտում է` երբ գալիս է սեպտեմբերը:
Ես նայում եմ անճաշակ ու ճաշակով հագնված աղջիկներին
(էս մեկը կլոր տարի, այլ ոչ միայն սեպտեմբերին)
ու մտածում. ախր էս Լուսոն ե՞րբ դարձավ ուսանողուհի, ուրեմն ես ինչքա՛ն ծերացա…
Ի վերջո իրոք անհանգիստ եմ, երբ գալիս է սեպտեմբերը,
Ավելի լավ է՝ անձրև գա:
Քունս վրես չի գալիս, երբ գալիս է սեպտեմբերը
(Այս տողերը կարդալով հեշտ է դրանում համոզվել):
Չէ, Պարույր Սևակին եմ կարոտում՝ երբ գալիս է սեպտեմբերը:
09-09-07 • 01:49 AMԳլուխս էլ թող ցավա` ուրեմն կա: