Հավանաբար շատ-շատերդ տեղյակ եք թե ինչ է կատարվում մեր հարեվան երկրում.
Մի քանի ամիս էր երբ համայն Պարսկաստանը նշում էր Իսլամական Հեղափոխության/1979/ 30 ամյակը. Խոսել ԻՀ մասին միգուցե եւ արժե ... բայց ոչ այս հոդվածի սահմաններում:
Ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում է մեկ այլ հարց՝
1. ինչ է իրականում կատարվում պարսկաստանում /Արեմտյան ԶԼՄ-ները ավելի շատ ներկայացնում են իրականությունը միակողմանի -օրինակի համար խոսվում է ընդիմադիրների զոհերի մասին, բայց համառորեն լռում են, որ երիտասարդությունը համարյա թե բոլոր միջին եվ մեծ քաղաքներում բունտ է բարձրացրել, որի հետեւանքով հարյուրավոր թալանված խանութներ, պրովակացիաներ եվ հարձակումներ օրենքի ներկայացուցիչների վրա, կրակին հանձնված մեքենաներից բարիկադներ են պատրաստվում, հարձակումներ մզկիթների վրա, սամոսուդ Ախմադինեջահի կողմնակիցների դեպքեր /
2. Որն է մեզ ավելի շատ ձեռք տալիս ... Ախմադինեջահի «համահայկական» բռնապետությունը, թե Մուսավին իր հարադրբեջանական հակվածությամբ /հուսով եմ, որ կարիք չկա գրել այն մասին, որ վերջինս համարվում է Իրանում ադրբեջանական կաստայի կառկառում դեպքերից մեկն /
3. Ինչ է սպասվում Իրանին, եթե իրականում Կանաչ հեղափոխությունը հասնի իր տրամաբանական լուծմանը /որին ես անձամբ չեմ հավատում/
Եկեղ չմոռանանք, որ այս ամենը լավ խրախուսվում է դրսից՝ եթե հեռու չգնանք, ապա բազմամիլիոնանոց էմիգրացիան արդեն հերիք է ... /փախած Հոմեյնիի ժամանակներից/, որը երազում է հետ վերադառնալ եվ ետ վերադառձնել պետականացված իրենց ունեցվածքը. Միայն ԱՄՆ-ի տարածքում /տարածքից/ մի քանի պարսկակական հեռուստատեսություն է գործում. Հեռուստատեսություն ասածն մի քիչ զիլ է, քանի որ լավագույն դեպքում նրանք տեղակայված են մի սենյակում, որը բաժանված է 2 մասի սպիտակ սավանների միջոցով ...
Նույնիսկ հեռոստահաղորդման ժամանակ, երբ անփորձ օպերատորը կտրուկ է թեքում տեսախցիկը, կարելի է նկատել սպիտակ սավանի ֆոնի վրա խոսեցող ընդիմադիր գործչից ոչ շատ հեռու անհոգ տեսքով խժրող աշխատակիցների.
Կարծեմ սրա մասին արդեն ասել եմ, բայց ընդիմադիրներից մեկն այնքան առաջ էր գնացել, որ ստեղծել էր հակառակ հաշվարկի ժամացույց եվ իր բոլոր հաղորդումների ժամանակ նշում էր ... թե ինչքան է մնացել ... /այս ամենը անձամբ ինձ հիշեցնում էր 15-20 թվականների Ցարական Ռուսականը, նախկին իշխանավորներն ու պալատականներ, ով ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել կատարված իրողության հետ/. Շատ հետու չգնանք ..ահա Zahra Rahnavard-ի - /Մուսավու կինը/ իր իսկ բլոգում մնացած թեմաներին զուգահեռ բարձրացնում է ... նույն ունեցվածքային թեման -
Լավ, անցած ....
Ամեն դեպքում եթե իրականում հեղափոխությունն հաժողվի, ապա Պարսկաստանին սպասվում է ... հետսովետական Ելցինյան ռուսաստանի ապագան իր բոլոր խրախճանքներով հանդերձ՝ սկզբում - Ազատություն-Դեմոկրատիա-Գլասնոստ - հետո պրիվատիզացիա եվ թալան.
--------
Պ.Ս. Լսեք, չեք զզվել ... եթե ընդիմադիր ապա չգիտես ինչու կամ գիտնական, կամ էլ կռված /զինվորական գեներալ կամ վոին/ ... ոնց նայում եմ շուրջս /նկատի ունեմ քարտեզը/, ապա նույն պատմությունն է ...
Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Այաթոլլան արդեն հայտարարել է, որ ընտրությունները անցել են նորմալ եվ հաղթանակել է Ահմադինեջաբը.
Պարսիկները -Թեհրանի համալսարանի մոտ -ուրբաթ օրը
23-06-09 • 05:00 AM(Olivier Laban-Mattei/Agence France-Presse/Getty Images)
Jojoba եղբայր, վաղուց է չկայիր…
Ապրես, որ ահագին տեղեկատվություն փոխանցեցիր մեր հարավային հարեւան երկրի մասին: Մեր մամուլն ու մնացած ԶԼՄ-ները համեստորեն լռում են այս դեպքերի մասին, թեեւ, ըստ իս, սա ավելի կարեւոր է, քան այն, որ Անջելինա Ջոլին ցանկանում է հայ երեխա որդեգրել ու նման տափակ նորություններ…
Մեզ համար մնացել է քիչ թե շատ կայուն միայն Իրանը, ու եթե այնտեղ էլ ամեն ինչ խառնվեց, ապա… չեմ էլ իմանում, թե մեր վերջն ինչ է լինելու…
23-06-09 • 05:28 AMՔեզ որ հիշեի, ընդհանրապես պետք է հրաժարվեի այստեղ գրառում անելու ցանկությունից ...
23-06-09 • 06:28 AM