Օրերս հայտնի դարձավ Հայաստանի Հանրապետությանը ռուսական կես միլիարդանոց վարկի հաստատման, ինչպես նաև այդ ռեսուրսների ծախսման պլանի մասին: Մասամբ հայտնի են նաև վարկի տրամադրման պայմաները՝ մարման ժամկետը 15 տարի, տոկոսադրույքը՝ Libor (Լոնդոնի միջբանկային տոկոսադրույք) գումարած 3 տոկոս տարեկան: Չեն նշվում մարման ինտերվալները (եռամսյակային, տարեկան), ինչպես նաև, թե ի՞նչ ժամկետի սահմաններում է Լիբորը ֆիքսված (երեք ամիս, կես տարի, մեկ տարի): Սակայն իմանալով մեր կառավարության անկարողությունը, հատկապես ռուսների հետ տնտեսական բանակցություններում, գրեթե վստահ եմ, որ պարտադրվել են ամենաանբարենպաստ պայմանները (թեև արդար լինելու համար պետք է նաև նշել, որ Լիբորը այս պահի ամենահարմար տոկոսադրույքն է. Լիբոր`0,79, Եուրիբոր` 1,26):
Այնուամենայնիվ ցանկանում եմ անդրադառնալ ոչ թե վարկի մանրամասներին, այլ այդ և բազմաթիվ այլ պետական պարտքերի մարման մանրամասներին:
Երեկ Լրագրում կարդացի հետևյալ տեղեկատվությունը. «Հայաստանի արտաքին պարտքը 2008թ. վերջին կազմել է 1,577 միլիարդ դոլար: Այս տվյալը հրապարակել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը»:
Մոտ ապագայում այս գումարին կավելանա արդեն նշված կես միլիարդը, ու կունենանք մի կլորիկ գումար՝ իր տոկոսներով:
Դժվար չէ հաշվել, որ եթե 15 տարի հետո այդ ամենը պիտի մարված լինի, ու մարումները պիտի կատարվեն տարեկան չափաբաժիններով, ապա ևս մոտ մեկ միլիարդ պիտի վերադարձվի տոկոսների տեսքով: Դե դա պարզ է՝ «վայելել ենք»` պիտի վճարենք: Սակայն ի՞նչ ենք կարողացել զարգացնել այս պարտքը կուտակելով, և ինչպե՞ս ենք վերադարձնելու այն:
Տնտեսագիտական նվազագույն գիտելիք ունեցող ցանկացած ոք կարող է հաստատել, որ պարտք վերադարձնելու համար պիտի առաջին հերթին բավարարես քո անձնական կարիքները, հետո ավելացածով մարես պարտքը: Անձնական կարիքների բավարարման համար պիտի արտադրես անհրաժեշտ ապրանքները, որպեսզի դրանք ավելի անբարենպաստ պայմաններով չգնես ուրիշներից: Երբ անձնական պահանջները բավարարված են, պետք է արտադրես ավելցուկ, որով կմարես պարտքը: Այսօր ՀՀ ներմուծումը` անբարենպաստ պայմաններով անձնական կարիքների ապրանքները ուրիշներից գնելը, արտահանմանը գերազանցում է 5,5 անգամ:
Սույն թիվը ինքս չեմ հորինել, այլ կարդացել եմ հենց նույն հոդվածում. հղումը կատարված է հայտնի տնտեսագետ Աբել Աղանբեգյանին: Նա նաև նշել է. «Հայաստանի պարտքերն աճում են աղետալի չափերով, եւ պետք է մտածել տեղական արտադրության աճի հաշվին մթերքի ներմուծումը կրճատելու մասին, ասել է ակադեմիկոսը: Պետք է պաշտպանել սեփական տնտեսությունը»-, ասել է նա:
Ինչու՞ եմ առանձնացրել մթերք բառը: Քանի որ անձնական կարիքները անվադողերով ու համակարգչային ծրագրերով, բանկային ծառայություններով ու կապիտալ շինարարությամբ բավարարել հնարավոր չէ. այդ կարիքները նվազագույնն են՝ մատչելի որակյալ սնունդ:
Եթե հայաստանահայությունը և նրա ղեկավարությունը չգիտակցի սեփական մթերային անվտանգության կարևորության աստիճանը, ապա շատ մոտ ապագայում այն կբերի ավելի ու ավելի մեծ արտաքին պարտքերի: Իսկ այդ պարտքերի մարումը կձգվի տարիներ՝ աստիճանաբար ծանրանալով մեր երեխաների վրա:
Ներկա պահին ստացվել է 8 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Ըստ իս, այն կրիմինալ-մոնոպոլիստական համակարգը որ կա մեր երկրում, տնտեսագիտական բոլոր օրինաչափությունները հավասարեցնում է զրոյի: Քանի որ փոխվում է հիմնական նպատակը, որը ոչ թե ուղղված է հանրության սոցիալական բարեկեցիկության բարելավմանը, այլ՝ հնարավորինս գերշահույթ ստանալուն…
12-06-09 • 17:47 PMՎերջին պարբերությունում, ճիշտ է, նշել եմ հայաստանյան ղեկավարության մասին, սակայն գիտեմ, որ ղեկավարությանը բացարձակ չի հետաքրքրում տնտեսությունը: Դրա համար հոդվածիս վերնագիրը դրել եմ - մենք ընդդեմ մեր երեխաների: Հայաստանցուն հազար ձևի փորձում են համոզել՝ ղեկավարություն ընտրելով դու որոշում ես, թե ոնց է ապրելու քո երեխան, միևնույն է, փողը վերցնում է գնում ընտրելու, կամ էլ թաղի տղերքի վախից ու խաթրից է ընտրում:
12-06-09 • 18:02 PMPhenomen, ինչքան հասկացա տնտեսությունից վատ չես: Մի հարց ունեմ, հիմա էս ռուսական եւ մյուս փողերը որ տեղ հասնեն, կարող է մի քիչ տեղից առաջ շարժվենք: Թեեւ, մյուս կողմից, մինչեւ այդ վարկերը հասցեատիրոջը հասնի, տակը բան չի մնա…
12-06-09 • 20:15 PMԴեմոկրատ ջան, բոլոր փողերի տնօրինման մեխանիզմը Հայաստանում - և մյուս “զարգացող” երկրներում ստանդարտ ձև ունի. փողն եկավ, կառավարությունը կազմում է պլան՝ որ ոլորտին ինչքան: Հետո կանչում են խորհրդականներ, հիմնականում արտասահմանից, կամ էլ արտասահման սովորած ու ինչ-որ համաշխարհային կազմակերպության համար աշխատող /Արժույթի համ. Հիմնադրամ, Համաշխ. բանկ, եվրոբանկ/. ռուսական վարկի դեպքում ռուսները կպարտադրեն իրենց խորհրդականներին վերցնել: Կկազմակերպեն այնպես, որ վարկի 20-25 տոկոսը ծախսվի խորհրդատվության ու բիզնես պլանների վրա, 10-15 տոկոսն էլ կծախսեն վարկի տնօրինման ինչ-որ հիմնադրամի կամ հիմնադրամների ինֆրաստրուկտուրայի վրա /բա մեր ղեկավարների հեռու ազգականները մի կարգին գործ չունենա՞ն/: Դե տակի մնացածն էլ կբաժանեն էլի. վարչապետը արդեն նշել է ոլորտները. աղետի գոտում կապիտալ շինարարություն, փոքր ու միջին բիզնեսի աջակցում, երևի վարկավորման տեսքով: իսկ ո՞վ է մեր հայրենիքում փոքր ու միջին բիզնեսը. Ծառուկյան, Ալեքսանյան, Հայրապետյան, մնացածն էլ դուք ասեք:
13-06-09 • 03:33 AMԴեմոկրատ ջան, ինչ փակ միջավայր էլ ռեսուրս լցնես, խելացի տնօրինման դեպքում իհարկե առաջ կշարժվի: Ուղղակի պիտի ցանկություն լինի:
Էդ մյուս փողերից հույսդ կտրի, լիֆտի մեջ լռվել են, չեն գալու: Ի նկատի ունեմ հազարամյակների մարտահրավերը արդեն դադարեցրել է ֆինանսավորումը, բացատրելով ժողովրդավարության չկայացմամբ: Իսկ որ այդ ժողովրդավարությունը չկայացած է, ուրեմն որևէ փող՝ լինի ռուսական թե թայլանդական, տեղից առաջ շարժել չի կարող:
Գիտե՞ք, ինձ մի բան է հետաքրքրում. ինչքա՞ն կարող է մարդը ագահ լինել: Շատ խնդրում եմ բոլոր կարդացողներին, ագահության օրինակներ բերեք, որ ձեր կյանքում հանդիպել եք:
Չնայած կարդացողն ո՞վ է. մի երկու տող կարդում են, տեսնում քաղաքականության հետ քիչ կապ ունի, էլի գնում են ադնակլասնիկ…
13-06-09 • 06:45 AMМир достаточно велик, чтобы удовлетворить нужды любого человека, но слишком мал, чтобы удовлетворить людскую жадность.
13-06-09 • 07:41 AMМ. Ганди
Ագահության օրինակները շատ են, մենք ինքներս ենք ագահ, ուր մնաց ուրիշից օրինակներ բերենք…
Ու, այս ժամանակներում, երբ արժեքային համակարգ որպես այդպիսին այլեւս գոյություն չունի, զսպվածությունն ու բավարարվածությունը մղվել են ետին պլան: Գուցե չկարգավորված մրցակցությունն է նաեւ հանգեցրել նման իրավիճակի…
Սկսած ամենամեծ օլիգարխներից վերջացրած մեզնից՝ բոլորս էլ տառապում ենք ագահության ու անբավարարվածության զգացումներով: Եթե դու բենզինի կամ շաքարավազի տերն ես, ապա էլ ո՞վ կարող է իր ունակությունները փորձել այս ոլորտում: Ուղեղդ չճղմեն ասֆալտին, ինչպես կասեր ֆուտբոլրիսների արքա Ռուբեն Հայրապետյանը: Նույնն էլ մյուսներն են, ուղղակի, կախված շրջանառության չափից ու ծավալներից, մեկի մոտ ավելի մեծ է ագահությունը կամ էլ ավելի ցայտուն, մյուսի մոտ՝ ավելի փոքր ու որոշ ժամանակ՝ թաքնված…
Մի խոսքով, արժեք ու բարոյականություն չի մնացել շատ-շատերի մոտ, եւ սա է մեր հիմնական խնդիրը: Ու մարդկանց ղեկավարում է ստամոքսը, որը, ժամանակի ընթացքում ցանկանում է լցվել ավելի համեղ ու ավելի թանկ կերակրատեսակներով…
15-06-09 • 14:54 PMԱգահության վերջին օրինակը Երեւանի ավագանու ընտրությունն էր: Ո՜նց կլինի, չէ՛, ՀՀԿ-ն պիտի կազմի մեծամասնություն ու վե՛րջ… Գնացեք, տրաքեք…
19-06-09 • 13:18 PM