Մի տնից չենք, բայց մի հալի ենք…
Օրերս Թբիլիսիում էի: Իհարկե, չկորցրեցի նման առիթը՝ անձամբ տեսնելու, զրուցելու թբիլիսեցիների հետ եւ պարզելու Վրաստանի մայրաքաղաքում առկա քաղաքական եւ այլ իրավիճակների մասին:
Նախ, առաջին դիտարկումս: Թբիլիսիում մուրացկանները իրենց եւ թվով, եւ ուզվորությամբ չեն զիջում մեր մայրաքաղաքի մուրացկաններին: Սա, կարելի է ասել, առաջին դիտարկումս էր: Հետո՝ շատ են երեխա ու անչափահաս վրացի մուրացկանները: Ու «չամռվելն» էլ, ասեմ, որ շատ հաջող է իրենց մոտ ստացվում: Կարող է մի տաս-քսան մետր հետեւիցդ գան: Մի օրինակ. անմիջապես վերադառնալուցս առաջ, երբ մոտս լարի չէր մնացել, մոտեցավ մի կին, օրհնեց ինչ-որ Դավիթաշվիլի-ի տոնի կապակցությամբ (եկեղեցիական տոն է), հետո՝ փող ուզեց: Ասում եմ՝ ես հայ եմ, ու մոտս էլ լարի չկա: Մեկ էլ հեռացավ կողքի տարադրամի փոխանակման կետը, վերադարձավ թե՝ «վատ չի լինի, որ մոտիդ դրամը փոխես լարի ու ինձ մի բան տաս...»:
Երկրորդը, որ ակնառու է, վրացիների հավատացյալ լինելն է կամ, ավելի ճիշտ՝ ձեւանալը: Ասենք, եկեղեցու կողքով անցնելիս անպայման կանգ առնելը, դեմքով դեպի եկեղեցին շրջվելը ու մի քանի անգամ խաչակնքվելը: Անկախ տարիքից՝ մեծահասակ տատիկ-պապիկ են, չափահասներ, թե երեխաներ: Չգիտեմ… իմանալով, որ վրացիք ի սկզբանե ցուցամոլ են, ավելի հակված եմ նրան, որ սա ուղղակի ձեւ է:
Անցնենք երիտասարդությանը: Հագնվում են՝ ամեն ինչով «պլեճ անելով» ամերիկա-եվրոպական ոճին: Իբր թե եվրոպացի են արդեն: Բայց հո ես գիտե՞մ, որ կովկասցի են: Երիտասարդները կամ խմած են կամ խմում են հենց փողոցներում՝ գարեջուրները ձեռքներին, կամ էլ ուռած-ծակված… Քիչ են իրենց հագուստով կամ շարժուձեւով համեստները: Ավելի շատ են փնթի-մնթի (մթոմ՝ մենք եվրոպացի ենք ու մեր հագուստին ուշադրություն չենք դարձնում), շալվարները քամակներից կախ ընկած «ազատ ու դեմոկրատ ֆռֆռացողները»: Սա իմ երրորդ դիտարկումն էր:
Երթեւեկությունը՝ ահավոր: Մերը փառք է նրանց երթեւեկության կողքին: Լիքը ավտոմեքենաներ, ճկռացող նեղ փողոցներ, հատկապես հին Թբիլիսիում: Ազդանշաններ, աղմուկ… գումարած Քուռի նամշահոտը… Մի խոսքով, անդուր վիճակ:
Լավ, հիմա անցնենք քաղաքականությանը: Այ, այստեղ հաստատ կրկնում եմ վերնագրի տողը՝ «մի տնից չենք, բայց մի հալի ենք...»: Սահակաշվիլուն չէին սիրում հարցուփորձ արված մոտ մի 20-30 վրացիներից համարյա կեսից ավելին, բայց… ընդդիմությանն էլ չեն հավատում էլի դրանց կեսը կամ ավելին: Լարվածություն բնավ չհանդիպեցի՝ ոչ մարդկանց մեջ, ոչ էլ Ռուսթավելի փողոցում, ուր վրացական ընդդիմության թիմակիցները շարել են տասնյակ վանդակներ: Մարդիկ կան՝ ապրում են այնտեղ: Մարդիկ էլ կան՝ գնում են տուն ու երեկոյան ժամերին հավաքվում՝ լիդերներին լսելու: Երեք անգամ հասցրեցի գալ միտինգավայր՝ երեք անգամն էլ 300-500-ից ավելի մարդ չտեսա: Ու՝ ի տարբերություն մեզ, Ռուսթավելին… ծայրից-ծայր զիբիլ… բառիս բուն իմաստով… կեղտ ու զիբիլ…
Ունեմ նաեւ նկարներ…
Թերեւս, այսքանը:
Հեռվում Սահակաշվիլու նստավայրն է (փորձել են նմանեցնել Սպիտակ տանը)
Ւսկ ներքեւում Ռուսթավելու փողոցն է՝ միտինգավորներով հանդերձ:
Սա էլ շտապ-օգնության հերթապահ բրիգադայի մեքենան է, ճիշտ է, ի տարբերություն մեր 1-03-ի, 003 է կոչվում, բայց, ի տարբերություն Երեւանի, թեկուզ մի քանի հարյուր հոգու համար կանգնած է:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 9 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Նկարները խոսուն են, շնորհակալություն: Փաստորեն, ոչ մեզ մոտ է մի բան, ոչ էլ Թիֆլիսում…
09-06-09 • 14:26 PMէլ մի ասա ...
Վրաստան, Հայաստան, Ուկրաինա ... անճար ու անորակ ընդիմություն ...
Իսկ օրինակ նայում ես դեպի Մերձբալթիկա եվ հավեսդ գալիս է ... Լատվիայում բլանդինկաները դուրս էին եկել Ռիգայի փողոցներ ապացուցելու համար, որ իրենք կարող են աշխարհը դարձնել առավել ուրախ. Հիմնական նպատակը իրենց իսկ խոսքերով ոչ միայն բարձրացնել տրամադրությունը այլ եւ պաշտոնական ճանաչում տալ Բլանդիկաները օրվան
http://image.file.am/thumb/24800259/81be16d0b492b33bdf85a1f7cc6.jpg
09-06-09 • 16:53 PMԴե, մենք ուր, իրենք ուր… Իրենք դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն, որ մեզ նման մազոֆիստ դառնան…
09-06-09 • 17:35 PM...իսկ մեզ մոտ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նետվում է կամրջից:
Սենց տխուր բաներ…
09-06-09 • 17:41 PMՉեմ կարծում, որ երեւանցիներն ու թբիլիսցիներն ունեն քաղաքական նույն զարգացվածության մակարդակը: Թբիլիսին անցյալ դարից ի վեր եղել է քաղաք եւ նաեւ կովկասյան շրջանի կենտրոն, իսկ Երեւանը, թեեւ մի պահ անցավ միլիոնանոց քաղաքի սահմանագիծը, մնացել է գյուղ, շատ մեծ, բայց՝ գյուղ:
Այս վերջին ընտրությունն էլ՝ վկա երեւանցիների գավառամոլ լինելուն…
10-06-09 • 15:45 PMՀամենայն դեպս, համոզցած եմ, որ 5 թիֆլիզիներից 1-ը ձայն չէր տա այս մարդու վրացական էքվիվալենտին:
<object width="425" height="344"></param></param></param><embed src="http://www.youtube.com/v/b-_EafDcQrw&hl=en&fs=1&" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>
10-06-09 • 17:04 PMոնց որ թե չերեւաց էս վիդեոն…
լավ, ահա լինկը
http://www.youtube.com/watch?v=b-_EafDcQrw
10-06-09 • 17:06 PMլսեք .. .վաղուց սենց չէի խնդացել .... բառացի ... տակս թրջել էի խնդալուց ...
հլը մի հատ ըմբոխշնեք այս մուվիկը /վերնագրի վրա ուշադրություն չդարձնեք - ապուշություն է .../, բայց որ բոլ-բոլ կխնդաք .. .էդ մեկը - հաստատ ՜
http://www.youtube.com/watch?v=k8J-mDi2bGU
11-06-09 • 00:30 AM