Մենք կամ առաջինն ենք, կամ մեր տեղը Մատենադարանն է
ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաք ին ելույթով հանդես է եկել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Նա նշել է, որ ընդդիմությունը պայքարի մեջ է մտել ոչ թե պաշտոններ զբաղեցնելու, այլ աշխատելու համար։
«Ինձ համար գոյություն չունեն երկրորդ, երրորդ տեղեր։ Մենք կամ առաջինն ենք, կամ մեր տեղը Մատենադարանն է»,- ասել է Արամ Սարգսյանը՝ նշելով, որ ՀԱԿ-ը մաքրում է Հայաստանի քաղաքական դաշտը։
«Նախագահական ընտրություններին մասնակցելով՝ ընդդիմությունը ստիպեց քաղաքական դաշտից հեռանալ մի շարք մարդկանց, որոնց այժմ ոչ ոք չի հիշում։ Այս ընտրություններից հետո քաղաքական դաշտում ընդամենը երեք քաղաքական ուժ մնաց, որոնցից երկուսին դժվար է քաղաքական համարել. դրանք են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Հայ ազգային կոնգրեսը։ Մենք մաքրել ենք քաղաքական դաշտը»,- ասել է Արամ Սարգսյանը։
Նա նաև ավելացրեց, որ 70 հազար մարդկանցով, որոնք ձայն են տվել Հայ ազգային կոնգրեսին, կարելի է շատ բան փոխել։
Ընդդիմությունը փոխում է իր նպատակը, հայտարարել է Դավիթ Շահնազարյանը
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանն ընդդիմության այսօրվա հանրահավաքին հայտարարել է, թե Երևանի ընտրություններով ընդդիմությունն ամրացավ որպես կազմակերպական կառույց։
Նա կաշառակերության մեջ մեղադրեց իշխանություններին երեկվա ընտրությունների համար և ավելացրեց, որ Սերժ Սարգսյանին պետք է ընդգրկել Գիննեսի ռեկորդակիրների շարքում։
Ընդդիմության ներկայացուցիչը Մատենադարանի հարթակից հայտարարել է, որ երեկվա ընտրություններից հետո ընդդիմության նախկին նպատակները փոխվել են, և այսօր ընդդիմությունն ունի մեկ համընդհանուր նպատակ՝ դա Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից և երկրից։
«Սա է մեր միակ նպատակը, որը կօգնի մեզ լուծել նաև մյուս խնդիրները»,- ասել է նա։
Շահնազարյանը նաև հայտարարել է, որ այսուհետ ընդդիմությունն իշխանությունների հետ խոսելու միայն մեկ բան ունի. դա Սերժ Սարգսյանի հեռացման օրն ու ժամը քննարկելն է։
Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը հրաժարվում է ավագանու իր մանդատներից
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ընդդիմության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը այսօրվա հանրահավաքի ժամանակ խիստ հուշագրավ հայտարարություն է արել։ Առաջին նախագահը հայտարարել է, որ ՀԱԿ անդամ կուսակցությունների որոշմամբ՝ Կոգրեսի ավագանու անդամները հրաժարվում են իրենց մանդատներից։
Tert.am
-------------
Պ.ս. Ինչպես կասեր մեծն Կարապետիչն ... հիմա էլ ՀԱԿ-ն է տիդիրիդներ անում.
Այ որ ՕԵԿ-ը իմանար, որ սենց է ստացվելու իզուր էդքան փող կբաժանեին՞
Ներկա պահին ստացվել է 10 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Զարմանում եմ ... իսկ ինչու չպահանջել նաեւ Թուրքիայի միացումն ասենք Հայաստանին՞
Մեկ է, 2ն էլ ի սկզբանե անիրական են ... կարելի էր միանգամից մեծ բան պահանջել
02-06-09 • 00:11 AMՇնորհավորում եմ բոլորիդ փայլուն եւ պայծառ միտինգ անելու կապակցությամբ.
Բացի «բացահայտումից» ... մնացածն անցավ նախատեսվածի պես՝ ունայն ու տաղտկալի.
Ցավալի է ...
Կարելի է ենթադրել, որ Լեվոնը /Փիլիսոփա ջան, խնդրում եմ թույլ տուր կարճ կոչել նրան/ սկսում է նյարդանանալ ... իսկ դա արդեն շատ վատ նշան է ...
02-06-09 • 02:23 AMԺոժոբա, իսկ կարելի՞ է իմանալ. դու ուրախ ես, թե՞ տխուր, որ Լեւոնի թիմը դեմ առավ նման իրավիճակի: Ավելի ճիշտ, քո ներվայնացած ես Լեւոնենց պարտությունից, թե ուրախացած ես այդ փաստով:
Լեւոնին չես սիրում՝ քո գործն է: Բայց քեզ դուր են գալիս այն բարքերը, որոնք գործում են այն երկրում, որտեղ ապրում ես նաեւ դու, որտեղ մեծանում են քո երեխաները: Ու դու գո՞հ ես արժեքների ընկալման եւ գնահատման այն մթնոլորտից, որտեղ ուզած թե չուզած հայտնվել ենք բոլորս:
Հարցս հենց քեզ եմ ուղղում, քանի որ այդպես էլ մինչեւ վերջ ինձ անհայտ մնաց, թե ինչի ես ձգտում ինքդ: Մեկ հրճվելու չափ ուրախանում ես Լեւոնենց սխալների վրա, մեկ գազազելու աստիճան տխրում իշխանությունների վարքից: Եթե գաղտնիք չէ, իհարկե:
02-06-09 • 11:41 AMԿարճ պատասխանեմ՝
02-06-09 • 15:01 PMԱմեն դեպքում - ուրախանալու ոչինչ չկա այս ամենում.
Չեմ զարմանում որ, էսքանից հետո դեռ ԺՈԺՈԲային մտքեր ունեցողներ կան։ Օրինաչափա, դրանք կամ քոռ են, կամ սրիկա։ Իսք էդպիսիք միշտ և ամեն տեղ լինում են։ Դե քոռությունը դա մեղադրելի չէ, դա ցավալի հիվանդություն է, արժանի կարեկցանքի, բայց և հնարավոր բուժման։ Իսկ այ սրիկայությունը արդեն լուրջ է, սրկանների քանակը պետք է պարբերաբար կրճատել, գոնե պռոֆիլակտիկայի համար, որովհատև դա վտանգավոր հիմվանդություն է հասարակության համար։ Ցավոք մեր հասարակությունը էսօր տառապում է էդ հիվանդությամբ։
02-06-09 • 15:42 PMՀանրահավաքից հետո բացելով այս կայքը, առաջին էջում տեսնելով քո իսկ հեղինակությամբ դրված հոդվածը՝ ուրախության նշույլ երևաց մեջս, անկեղծ ասած: Բայց քիչ առաջ, երբ «մկնիկը» պատահականորեն ընկավ ամենավերին նկարի վրա ու ես տեսա այս վերտառությունը (Գժեր գժվեք), ինձ մոտ կրկին առկայծեց միտքը՝ իրոք հայ ազգը արժանի է ունենալ Սերժ Սարգսյանի նման «դիվանագետ» նախագահ, արժանի է ունենալ Տիգրան Սարգսայանի նման հրաշալի «տնտեսագետ» վարչապետ, Հովիկ Աբրահամյանի նման «օրինաստեղծ» ԱԺ նախագհ, Գարեգին Ազարյանի պես «արդար ընտրություններ կազմակերպող» ԿԸՀ նախագահ, Փիլոյանի ու Մ.Մնացականյանի պես «արդար» դատախազ ու դատավորներ....
Հիմա արդեն ազգի կարգախոսը այս դարձավ՝ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ!!!
02-06-09 • 15:58 PMPhilosopher ջան, դու էլ հո նորաթուխ չես, ինձ հետ կռիվ խի ես տալիս ՞.
Ինձնից հասնում էր նորություն տալ .. տվեցի ... մի քիչ էմոցիախառն ... բայց դե հիմա դա էական չէ.
Իսկ վերտառությունը ուղղակի խաղ էր ... լուրջ մի ընդունի.
Ամեն դեպքում վերջ դրեք ձեր կռիվը իմ հետ ...
Այն ամենը ինչ կատարվեց՝ .. դրա հետ ես կապ չունեմ ... լավն էլ , վատն էլ .. արեց Լեվոն պապին եվ նրա հակառակորդները
Ուզում եք մեղքը բարդել ուրիշների վրա՞ .. արեք՜ .. դրանից ավելի ձեռնտու վիճակում չեք հայտնվի ...
----------
Պ.ս.
Չնայած, ելնելով պատմությունից, չեմ զարմանում ....
Արդեն որերորդ անգամ է, որ ես լսում եմ նման հայտարարություններ տարբեր պատճառներով՝
«Այս ամենը ամբողջ պատասխանատվությունը ընկնում է սրա կամ նրա ուսերին»
------
02-06-09 • 20:07 PMԸնտրություններից անմիջապես հետո ամեն ինչ շատ վատ էր թվում, բոլորս էլ ցնցումներ ապրեցինք, բայց Տեր-Պետրոսյանը նորից ամեն ինչ դրեց իր տեղը, ՀԱԿ-ի նպատակը Սերժի հրաժարականն է, ինչքան էլ դա անհավանական թվա, ուղղակի պետք էր ամեն ինչ նորից սկսել մարտի 1-ից հետո ու հավատալ հաղթանակին:
03-06-09 • 01:21 AMՔննադատություններն էլ պետք է հանգիստ ընդունել ու փորձել այնտեղ գտնել պատասխաններ, ոչ թե թշնամիներ:
Հարգելի ALIS, ես էստեղ քննատատություններ չեմ տեսնում, որ հանգիստ ընդունեմ։ Բացահայտ սուտը դա քննադատություն չի։ Եթե կան մարդիկ, ովքեր որևէ կերպ փորձում են արդարացնել այսօրվա իշխանավորներին, դրանք սրիկա լինելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարող լինել, լավագույն դեպքում կույր։ Ներկայիս Իշխանավորների հանցավոր լինելը այնքան բացահայտ է ու տեսնելի, որ որևէ այլ կարծիք նման է թէ ասել մածունը սև է, կամ համենայն դեպս սպիտակ չէ։ Հիմա բոլոր քիչ թե շատ օրինավոր մարդկանց խնդիրը պիտի լինի պայքարել այդ երևույթի դեմ՝ չթողնելով, որ որևէ մեկ սրիկա փորձի հիմարացնել մարդկանց։ Այսօր առկա պայքարը դա գաղափարական պայքար չէ, որ հակառակ կարծիքներին քննադատություն անվանենք։ Այսօր ժողովուրդը առաջին հերթին փորձում է ազատվել իշխանությունը զավթած կրիմինալ, ազգադավ ապերոբուլոներից։ Իսկ մնացածը ժողովրդի հաղթանակից հետո։
03-06-09 • 16:07 PMԷս ի՞նչ անդորա էս բլոգում։ Բոլորը գնացել են ճակա՞տ։
05-06-09 • 15:34 PM