Եթե հեղափոխություն, ապա` երիտասարդներով Արդար ընտրապայքարը՝ երկրումս չոբանյաց
Մայ 17

Այս մի քանի օրերին, ամբողջ ազգը` հասարակության էստրադային և շոու բիզնեսյան տարրերը իրենց ուշադրությունը կենտրոնացրել էին մի «արտակարգ, չտեսնված միջոցառման վրա, այսինքն թե` ինչպես էին Արշակյան քույրերը տռճիկ տալու Մոսկվայում, եվրոպացիների համար»:

Չե սխալ չհասկանաք, ես անձամբ ոչ մի բան չունեմ այս քույրերի նկատմամբ, ուղղակի ինձ զայրացնում է նրանց քաղաքացիական դիրքորոշումը , և այս պարագայում, հայերին նրանք են ներկայացնում և այդ պատճառով էլ մի փոքր էլ անդրադարձ եմ կատարում նրանց:

Ամբողջ Հայաստանով մեկ տեղի են ունենում բացառիկ քաղաքական իրադարձություններ, իսկ «նրանք» անհամբեր սպասում էին, թե ի՜նչ հրաշք են գործելու այդ «չքնաղ» քույրերը: Ճիշտն ասած ես զարմանում եմ, թե ինչպես այդ մարդիկ` ի նկատի ունեմ այն մարդկանց, որոնք երեկ գիշեր չեին քնում, աղոթում էին Արշակյանների համար, մտածելով, թե իրենց հաղթանակը դա նաև բոլոր հայերիս հաղթանակն է:

Իսկ ես ձեզ հարց եմ տալիս «Այդ ինչպե՞ս եղավ, որ մի հասարակ միջոցառման համար իրար գլուխ եք կոտրում, իսկ Արցախում կռված, Արցախի համար իրենց կյանքը տված մարդկանց պահում են բանտերում և թույլ էլ չեն տալիս, որ ընտանիքի ադամները գան իրենց տեսության: Բացատրեք հասկանամ՝ ինչո՞ւ, երբ Արցախում կռված ազտամարտիկներին ծեծում են, նվաստացնում են, ահաբեկում են և ստիպում, որ իր հրամանատարի դեմ կեղծ ցուցմունք տա, եւ այս ամենի հանդեպ այդչափ անտարբեր եք«:

Երբ երիտասարդներին ծեծում են ու բերման ենթարկում «մենթանոցներ«, սա ձեզ չի հետաքրքրում, երբ ծեծում են են հայ կանանց և ծաղրում նրանց, սա ձեզ չի հուզում, երբ հայրենիքի ապահովության ու պաշտպանության համար Արցախի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին չեն շնորհում քաղաքացիություն, դուք մնում եք անվրդովվ, և, ի վերջո, երբ քաղաքի կենտրոնում գնդակահարվում են մեր 10 եղբայրները, դա էլ ձեզ հետ ոչ մի կապ չունի…

Դե դուք այդ ժամանակ ձեր որջում Հ1-ում երգում էիք, ոռնում էիք, մարդկանց դոդացնում էիք ձեր անիմաստ երգերով, իսկ Երեվանի կենտրոնում մարդիկ էին սպանվում: Իսկ դուք հիմա եկել ու ասում եք՝ Անուշ և Ինգա: Որտեղ էին այդ ձեր Անուշը և Ինգան մարտի 1-ին, որ իրենց նման հազարավոր հայ աղջիկներ բռնության էին ենթարկվում Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ նրանք այդ ամենից հետո իրենց համարում են հայ իսկական կնոջ կերպար: Կերպարները և իսկակակ հայրենիքը ներկայացնող մարդիկ մարտի 1-ին ճամփա բռնեցին երկինք և նրանք վառ պահեցին ՀՀ քաղաքացու իրավունքները և ազգային արժանապատվույունը:

Սմբատ Ղահրամանյան


Ներկա պահին ստացվել է 22 մեկնաբանություն

  1. Ազիան

    Քո մտահոգությունը հասկանւմ եմ, մեղադրանքները` ոչ: Յուրաքանչյուրն իր գործը պետք է անի:

    Ուրիշ հարց՝ ինչո՞ւ արտասահմանի մեր հայրենակիցները քիչ քվեարկեցին: Այս հարցին թերևս անդրադառնամ առանձին վերնագրի ներքո:

  2. Jojoba

    է՜հ… Էլի սկսեցին մեղվին ու ճանճին նույնացնել:

    Լավ էլի…

    Չե, սխալ չհասկանաք, ես անձամբ ոչ մի բան չունեմ այս քույրերի նկատմամբ, ուղղակի ինձ զայրացնում է նրանց քաղաքացիական դիրքորոշումը

    Քո ասածն քո դուրը եկա՞վ…

    Սենց որ գնանք, կարող է մի օր էլ 3-րդ մասի տղաները կապուտակ տղա տեսնելուց հարցնեն «Դու ո՞ւմ ես քո ձայնը տվել 2008-ի ընտրություններին» կամ «Իսկ որտե՞ղ էիր դու Մարտի 1-ին» ու նոր դրանից հետո մտածեն, թե արժե՞ ծեծել, թե՞ միգուցե շքախմբով ու ծաղիկներով դիմավորել:

    Դու որ «մարշուտկա» ես նստում կամ տաքսի կանչում, սկզբից պարզում ես, թե դա Լեդի Հակոբին է, թե Լֆիկ Սամոյինը ու նոր միայն նստո՞ւմ:

    է՜հ… ո՞ւր հասանք:

  3. Վարդազար

    Սենց որ գնանք, կարող է մի օր էլ 3-րդ մասի տղաները կապուտակ տղա տեսնելուց հարցնեն «Դու ո՞ւմ ես քո ձայնը տվել 2008-ի ընտրություններին» կամ «Իսկ որտե՞ղ էիր դու Մարտի 1-ին» ու նոր դրանից հետո մտածեն, թե արժե՞ ծեծել, թե՞ միգուցե շքախմբով ու ծաղիկներով դիմավորել:

    Ադոն Ջոջոբա, իսկ դուք ընկնում եք մյուս ծայրահեղության մեջ: Նվաստս չէ, որ քեզ պետք է համեստաբար հուշի, թե ինչ մեծ տարբերություն կա Արշակյան քույրերի կամ մշակույթի ճանաչված գործիչների ու 3-րդ մասի տղաների միջև, քիչ մը կտարբերվին իրարմէ, անանկ չէ՞:

    Իսկ պարոն Ղահրամանյանի ասածի մեջ, պատկերացրու, ճշմարտություն կա ու բավականին մեծ դոզայով: Չնայած կարգ մը անձանց համար հավանաբար Լևոնի անձի ֆիզիկական և ոչ ֆիզիկական մեծությունը փակում է ամբողջ տեսադաշտը ու թույլ չի տալիս Լևոնի ատելի անձից բացի այլ բաներ էլ տեսնել, ասենք այնպիսի «մանրունքներ», ինչպիսիքն են՝ Մարտի 1-ը, փետրվարի 19-ը, կամ պարզ պարտադիր օրենքի գերակայության անհրաժեշտությունը, ստրկության բացառումը, հանապազորյա գործն ու պաշտոնիկը ամեն գնով չկորցնելու ոչ այնքան էլ գովելի բնավորության գիծը և այլն…

  4. Վարդազար

    Սա ուղղակի թեմայից դուրս. իսկ երիտասարդ պարոն Ղահրամանյանը պատահաբար հանգուցյալ Մարտուն Ղահրամանյանի ազգական բարեկամը չէ արդյոք:

  5. Jojoba

    Ադոն Ջոջոբա, իսկ դուք ընկնում եք մյուս ծայրահեղության մեջ: Նվաստս չէ, որ քեզ պետք է համեստաբար հուշի, թե ինչ մեծ տարբերություն կա Արշակյան քույրերի կամ մշակույթի ճանաչված գործիչների ու 3-րդ մասի տղաների միջև, քիչ մը կտարբերվին իրարմէ, անանկ չէ՞:

    Ներողություն իսկ ի՞նչ տարբերություն կա:

    Ամեն ոք կատարում է իրեն հասանելիքը:

    Արշակյանները երգում են, եւ, հավանաբար, նրանց մոտ վատ չէր ստացվում մինչեւ վերջերս (քանի որ հավանաբար իրենց ոճի մեջ էին):

    3-րդ մասի տղաները նույնպես հանրօգուտ աշխատանք են կատարում`վերցնելով իրենց վրա «անտառի սանիտարների» դերը (վերջիններիս մոտ կարծես թե էդքան էլ վատ չի ստացվում):

    Մշակույթի ճանաչված գործիչները, նույնպես, հավանաբար, ինչ-որ բանով զբաղված են, եւ ենթադրաբար դրանում էլ նրանք իրենց հավասարը չունեն:

    Հիմա ի՞նչ… բերենք բոլորին խառնենք մի ապուրի մե՞ջ:

    Թող ամեն ոք իրեն հասանելիքով զբաղվի եւ «մյուսի բախչեն չփորձի քար նետել»:

    Ես, օրինակ, լավ շոփերություն եմ անում ... քաղաքանակությունը իմ «ստիխիա»-ն չէ: Միշտ հետեւել եմ, թե ինչ է կատարվում երկրում (որտեղ որ ապրել եմ) եւ երկրից դուրս, բայց երբեք չեմ էլ փորձել դրանով նույնիսկ միջանցիկ զբաղվել: Եթե նկատել եք, նույնիսկ ձեր քաղաքական քննարկումներին միշտ պասիվ մասնակցություն եմ ցուցաբերում… քանի որ դա իմը չէ:

    Նույն էլ քույրերի վերաբերյալ: Թողեք մարդիկ իրենց գործով զբաղվեն: Պետք չէ նրանց ներքաշել ուրիշ պրոցեսների մեջ, հատկապես, որ իրենք էլ էությամբ նման մարդիկ չեն:

    Եթե նկատել եք, իրականում, բավականին պրիմիտիվ (լավ իմաստով) ու անկեղծ են (ոչ մի համեմատություն մնացած գայլերի, որոնք հում-հում կուտեն 2 քույրերին էլ, վերջում էլ կասեն` բա նուֆ-նուֆը ուր կորավ):

    Որտեղ էին այդ ձեր Անուշը և Ինգան մարտի 1-ին, որ իրենց նման հազարավոր հայ աղջիկներ բռնության էին ենթարկվում Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ նրանք այդ ամենից հետո իրենց համարում են հայ իսկական կնոջ կերպար:

    Կներես, հարգելիս, բայց սա ահավոր հիմարություն է…

    Փորձեմ պատասխանել քույերի փոխարեն՝ նրանք իրենց գործին էին, քանի որ մարտի մեկ-ով կյանքը չընդատվեց, քանի որ կան մարդիկ, որոնք ունեն իրենց ուրույն կարծիքը, որը չի համապատասխանում քոնի հետ: Կամ` ընդհանրապես կարծիք չունեն այդ թեմայով: Վերջապես, ինչու ես ուզում քաղաքականացնել մի մարդու, որը դա չի ցանկանում:

    Հազար ներողություն, իսկ դու ինքդ որտե՞ղ էիր մարտի մեկին:

    Մենակ չասես, որ դու այնտեղ էիր ... կանխավ կասկածելի է:

    Կամ էլ բլոգի մնացած անդամները. որտե՞ ղ էին: Պետք չէ կռվից հետո բռունցքները թափահարել եւ պնդել, որ այդ օրը դու «մի 3 հատ մլիցու գլուխս ես ջարդել»:

    Ցավոք սրտի, այդ օրը կային նման մի քանի անչափահասներ, որոնք հենց դա էին ցուցադրում իրենց անբողջ կեցվածքով ու պահվածքով, որոնք մի մլիցու ձեռից ընկած դուբենկան վերցրել էր ու ձեռը աջ ու ձախ էր անում` իր անբողջ կեցվածքով բոլորին ի ցույց դնելով, թե` ի’նքն է խլել…

    Կար եւ մի 2 լակոտ-լուկուտներ, որոնք Մյասնիկյանի արձանի մոտ մլիցու ավտոյի բամպերն ու շիտոկ-պրիբորն էր փոկում, կարծես թե էդ ավտոն իր անձնական թշնամին լիներ:

    Ինչու «լակոտ-լուկուտ» կամ «անչափահ-թերհաս»`քանի սրանց մեջ անձամբ ես տեսա ավելի շատ շինծու-սադրիչ գործողություններ (եւ չեմ զարմանա, եթե նրանք իրականում հենց ուղարկված էին դրա համար), քան թե ազգի լավ տղերք:

    ----
    Իրականում, քանի որ դու ինքդ ես այդ հարցը բարձրացրել, միգուցե հենց ինքդ պատմես` իսկ դու անձամբ որտե՞ղ էիր:

    Կամ, շատ կներեք ինձ, մնացած անդամները…

    Կամ, միգուցե ասեք ինձ, թե որտե՞ղ էր այդ օրն ու գիշերը հենց հիմնական հեղինակը… Տանը նստած թեյում էր եւ աուդիենցաներ անում: Իսկ Արշակյան քույրերը պիտի գային եւ խելագարված ամբոխին իրենց ազգագրական երգերով ուրախացնեին:

    Թե՞ էդ ձեր առաջնորդներն չէին, որ մեկը մեկին հեռախոսով ցուցումներ էին տալիս, թե «ժողովրդին բռդեք առաջ, բայց դուք մի երեվացեք...»

    Լավ, էհ ... :-(

    ----
    Հ.Գ.

    »»»Եթե հեղափոխություն, ապա` երիտասարդներով

    Հարգելիս, հեղափոխությունը երիտասարդները չեն անում, երիտասարդներն միշտ կարող են միայն ծառայել սրա կամ նրա ձեռքում, որպես գործիք, բայց ոչ ավելին… ԱԿԱ =пушечное мясо или сырье (ինչպես իրենք են սիրում դա անվանել):

  6. Jojoba

    ...ինչպես էին Արշակյան քույրերը տռճիկ տալու Մոսկվայում, եվրոպացիների համար

    Ի՞նչ է նշանակում՝ «տռճիկ էին տալիս»:

    Եթե խոսքը վերաբերվեր մեկ ուրիշին, որն իրեն այդքան էլ լավ չի դրսեւորել, միգուցեեւ լռեի, բայց նույնիսկ չլինելով նրանց երգրպագու, ինչ հաճելի չէ նման երանգավորումը՝ տռճիկ տալ

    Հիմա եթե ինձ դուր չեն գալիս (քո համարյա բոլոր) հոդվածները, սնանկ ու երբեմն հիմնովին սխալ մեկնաբանությունների տարափը, ապա ես ինձ իրավունք վերապահե՞մ անվանել այն դատարկաբանություն:

    Մարդիկ զբաղվում են իրենց գործով, ու բավականին պատրաստված ու պրոֆեսիոնալ, ի տարբերություն շատ-շատերի, որոնք փորձում են ՀՀՇ-ի բակի շներին էլ քաղաքականացնել, քանի որ ժամանակին Վանոն մի քանի անգամ հայրաբար քացի է տվել սրանց…

    Լսեք, հարգելիներս, հարկ չկա քաղաքականացնել ամեն ինչ ու ամեն ոք.

    Բա՜վ է…

    Մենք ապրել ենք ուզում եւ ոչ թե քաղաքանությամբ զբաղվել: Եթե ես չաշխատեմ, ապա ձեզնից շատ-շատերը միտինգից հաստատ կուշանան, իսկ իմ ընտանիքը սովից «պայքար-պայքար մինչեւ վերջ» ստիված կլինել գոչել:

    Եթե մյուսը իր բժշկության փոխարեն քաղաքակության մեջ մտնի, ապա ստիպված ծնունդն էլ Հյուսիսային պողոտայում հարկ կլինի ընդունել… եւ նման շատ-շատ օրինակներ:

    Երկիրը վա՞տն է` այո համաձայն եմ, բայց ի՞նչ անենք: Ինձնից ինչ հասնում է, ես փորձում եմ անել, բայց գլուխս պատով տալ հանուն ինչ-որ գաղափարների կամ, վատթարագույն դեպքում, հանուն մեկի, որին չեմ հավատում… քավ լիցի, ես համաձայն չեմ:

  7. Sedrak

    Պետք չէ ավելորդ անգամ քաղաքականացնել մի բան, որն ինքնին մինչեւ քաղաքականություն հասնելը արդեն տարբեր թերություններ ուներ.

    1. Երգը դժվար-հասկանալի էր. նկատի ունեմ, այնպիսի երգ չէր, որ առաջին անգամ լսելով կարող էր դուր գալ ոչ հային

    2. Երգը նաեւ հիթային չէր, եթե նույնիսկ հիթային է, ապա՝ դարձյալ ժամանակ պահանջող՝ մարսվելու եւ յուրացվելու համար

    3. Անհաջող էր երգի բեմականացումը, սեւը շատ էր, պայծառ գույները՝ քիչ

    4. Արդեն կար ժյուրի, որը զսպում էր զանգերով կուտակված միավորները: Օրինակ, եթե ժյուրի չլիներ, գուցեեւ Ռուսաստանից ավելի մեծ միավորներ գային, սակայն ժյուրին կարող էր իր ցածր միավորներով կոմպեսացնել առկա զանգերը

    Հերիք չէ՞… թե չէ դրել եք՝ Սերժին չեն ընդունում, դրա համար էլ սփյուռքահայերը չեն զանգել… Սա պարզապես սին փորձ է՝ ամեն ինչ դարձյալ գլորել Սերժի ու իշխանավորների վրա:

    Նույն կերպ՝ եթե հարեւանս ինձ փող է պարտք ու չի վերադարձնում, ուրեմն ֆինանսների նախարարն է մեղավոր…

  8. Democrat

    Ընդամենը մի մեջբերում, որը հաստատում է մեզնից ոմանց տեսակետը.

    Մոսկվայի Փարաջանովի անվան մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբբենի կարծիքով «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Ինգա և Անուշ Արշակյաններն ավելի բարձր գնահատականի էին արժանի։ Այս մասին Վ. Գաբբեն ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ:

    Նրա խոսքերով, «Եվրատեսիլը» միայն երգի մրցույթ չէ, այն կրում է նաև քաղքական նշանակություն: «Ես կարծում եմ, որ այսպիսի մասշտաբային մրցույթներին յուրաքանչյուր երկիր, երբ իր մասնակցին է ներկայացնում, պետք է կազմակերպչական առումով մեծ մակարդակ ունենա ու այնպիսի կազմակերչական ջանքեր ներդնի, որոնցով հնարավոր կլինի բարձրացնել իր երկրի ներակայցուցչի անունը»,- ասաց Վ. Գաբբեն: Մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավարի հավաստմամբ` խոսքը միայն PR-ի մասին չէ, այլև մրցույթի շուրջ տեղի ունեցող կազմակերպչական ու քաղաքական գործոնի:

    Ըստ նրա, Հայաստանի ներկայացուցիչների ելույթը բարձր մակարդակի էր, սակայն քաղաքական գործոնը թույլ չտվեց, որ Արշակյան քույրերը տասներորդ տեղից բարձր հորիզոնական զբաղեցնեն: Վ. Գաբբենը այսպիսի քվեարկության պատճառը տեսավ երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ «սփյուռքի վերաբերմունքի» մեջ: Բացի այդ, նա նշեց, թե Հայստանը Եվրոպայի և Ռուսաստանի հետ շատ քիչ է աշխատում, քանի որ համարում է, թե «ամեն ինչ արդեն արված է ու այդքանը բավական է»։

    Աղբյուր` Panorama.am

  9. Philosopher

    Ժոժոբ, քո իսկ սիրելի ժառոգոնով ասած՝ մի հատ «տոռմուզ» տուր:

    Ճիշտ ես, Սմբատը չափն անցավ, երբ քննադատեց ու նմանատիպ խոսքեր հնչեցրեց Արշակյան քույրերի մասին, բայց դու էլ, փոխանակ փորձեիր մարդուն բացատրել, որ ինքը ճիշտ չէ, եթե ոչ արմատապես սխալ, միացրել ես սիրելի Կարապետիչիդ լեզվով ասած «ավտոպիլոտը» ու աջուձախ անվանարկում ու անարգում ես…

    Ասում ես՝ որտե՞ղ էիք… Անձամբ ես մինչեւ երեկոյան ժամը 22-ը եղել եմ Մյասնիկյանի արձանի մոտ, հետո տեսնելով, որ մնալը ապարդյուն է, միտինգավարները թերանում են, իրենց «մեծ-մեծ» բաների տեղ են դրել, կողմնակի խորհուրդն էլ իրենց «տանձին չի», ես թողեցի ու հեռացա: Ահա, իմացա՞ր: Դե հիմա, էլ ավելորդ մի խոսիր էդ մասին:

    Հեղինա՞կ… Ո՞ւմ նկատի ունես. Տեր-Պետրոսյանի՞ն: Շատ վատ է, որ էդպես ես արտահայտվում: Այ, մայիսի 15-ի միտինգից գալուց տաքսու վարորդը տիպիկ կրկնում էր այն, ինչ հիմա դու ես բարբառում (չլինի՞ դու էիր): Ես նրան շատ հստակ բացատրեցի, ու վերջում նա ընդունեց, որ եթե ինձ պես շատերը մտածեին, երկրի վիճակը այսպիսի ողբալի չէր լինի:

    Հիմա, եթե դու ցանկություն չունես լսելու, ապա դա քո խնդիրն է: Բազմիցս եմ ասել, ու հիմա վերջին անգամ կասեմ. եթե Լևոնը տնից առանց երաշխիքի ու թիկնազորի դուրս գար, հաստատ մի քանի «ռոմանտիկներ» որոշ քայլեր կանեին այնպես, ինչպես 99-ին: Դե, եթե դու դա ուզում էիր, խնդիր չեմ տեսնում, քո ցանկությունները ես, արգումենտ բերելով, չեմ կարող տապալել: Մի պարզ պատճառով. դու չես ուզում լսել…

    Մենք ապրել ենք ուզում, եւ ոչ թե քաղաքանությամբ զբաղվել ...

    Ուրեմն դու, իրոք արժանի՛ ես այս իշխանությանը. քեզ պես նաեւ շատ-շատերը…

    Երկիրը վա՞տն է ... այո համաձայն եմ, բայց ի՞նչ անենք…

    Պայքարի՛ր… Ընկալելեի է, որ եթե չաշխատես, ոչ ոք չի գալու քո երեխային քո փոխարեն պահի, բայց «խոտի պես» ապրել էլ չի՛ կարելի: Ազգը մտածում է փորով, այլ ոչ թե գլխով: Ի՞նչ անենք՝ ոտքի՛ կանգնենք, երեկոյան ժամը վեցն անց կես-յոթին դու աշխատանքդ ավարտում ես, դժվար չէ կանգնելը: 2008-ին կանգնեց ազգը, բայց երկար կանգնած չմնաց, ինչը շատ վատ է…

    ***
    Համաձայն եմ, առնվազն Արշակյան քույրերը արժանի չէին այս հոդվածին. երեւի թե հատուկենտ այն բացառություններից էին նրանք, ովքեր չխառնվեցին քաղաքականությանը ու չբղավեցին՝ «առա՛ջ, Հայաստան»:

    Հ.Գ. Քիչ անց, երեւի (չեմ խոստանում) մի «լայն սֆեռայով» մեկնաբանություն կգրեմ…

  10. Smbat

    Հարգելի Jojoba, խնդրում եմ, ինձ և իմ նյութը չհեգնել:

    Պատասխանեմ ձեզ, որ մարտի-1 ին ես եղել եմ Մայասնիկյանի արձանի հարող տարածքում մինչև ժամը 23:00-ը, իսկ եթե ավելի կոնկրետ՝ հենց կրակոցներ սկսվեցին, ավելի ճիշտ՝ կրակոցները սկսվեցին ժամը մոտավորապես 22:30-ին:

    Ես ձեզ խորհուրդ եմ տալիս. եթե ձեզ իմ նյութը դուր չի գալիս, ապա մի էլ կարդացեք այն, որը անիմաստ և անտեղի մարդկանց չվիրավորեք:

  11. F5-admin

    Ես ձեզ խորհուրդ եմ տալիս. եթե ձեզ իմ նյութը դուր չի գալիս, ապա մի էլ կարդացեք այն, որը անիմաստ և անտեղի մարդկանց չվիրավորեք:

    Լավ, Սմբատ, ասենք, թե՝ Արշակյան քույրերը չեն մասնակցում մեր քննարկումներին, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ այս աղջիկների հասցեին ինչ ասես կարելի է ասել, ու այնպիսի հարցերում մեղադրել, որոնց մեջ իրենք չկան…

    Սրանք քո խոսքերը չե՞ն՝

    Չե սխալ չհասկանաք, ես անձամբ ոչ մի բան չունեմ այս քույրերի նկատմամբ, ուղղակի ինձ զայրացնում է նրանց քաղաքացիական դիրքորոշումը

    Կարո՞ղ ես, օրինակ, ասել, թե ո՞ւմ են ընտրելու այս ընտրություններում երգչուհի քույրերը…

    … Ճիշտն ասած ես զարմանում եմ, թե ինչպես այդ մարդիկ` ի նկատի ունեմ այն մարդկանց, որոնք երեկ գիշեր չեին քնում, աղոթում էին Արշակյանների համար, մտածելով, թե իրենց հաղթանակը դա նաև բոլոր հայերիս հաղթանակն է:

    Իսկ ես ձեզ հարց եմ տալիս «Այդ ինչպե՞ս եղավ, որ մի հասարակ միջոցառման համար իրար գլուխ եք կոտրում, իսկ Արցախում կռված, Արցախի համար իրենց կյանքը տված մարդկանց պահում են բանտերում և թույլ էլ չեն տալիս, որ ընտանիքի ադամները գան իրենց տեսության: Բացատրեք հասկանամ՝ ինչո՞ւ, երբ Արցախում կռված ազտամարտիկներին ծեծում են, նվաստացնում են, ահաբեկում են և ստիպում, որ իր հրամանատարի դեմ կեղծ ցուցմունք տա, եւ այս ամենի հանդեպ այդչափ անտարբեր եք»…

    Գոնե մի թեթեւ կներկայացնե՞ս (առանց որեւէ մանրամասնությունների), թե ի՞նչ ես արել երեկվա օրը (ենթադրենք, թե որեւէ միտինգ-հանդիպում չի եղել): Լուրջ, եթե շատ մեծ գաղտնիքներ չկան, մի քանի բառով ներկայացրու:

    Չեմ հասկանում նաեւ, թե այս խառը քաղաքական իրադրության պայմաններում ո՜նց ես կարողանում պարապել՝ ԲՈՒՀ ընդունվելու համար: Ի՞նչ ԲՈՒՀ, Սմբատ ջան, խե՜լք հավաքի (կներես իհարկե, նման անմիջական զրույցի համար): Մարդիկ տառապում են բանտում, իսկ դու ցանկանում ես քո կրթական կարգավիճակը բարձրացնել:

    Հեչ նման չէ՞ քո բռնած տրամաբանական գծին…

    Մնացած մտքերիդ միայն մասամբ եմ համաձայն: Այն, որ համատարած անտարբերություն է, դա՝ միանշանակ: Սակայն դա բնական է: Ցավալի է, սակայն՝ լրիվ հասկանալի է:

  12. Jojoba

    Անձամբ ես մինչեւ երեկոյան ժամը 22-ը եղել եմ Մյասնիկյանի արձանի մոտ, հետո տեսնելով, որ մնալը ապարդյուն է, միտինգավարները թերանում են, իրենց «մեծ-մեծ» բաների տեղ են դրել, կողմնակի խորհուրդն էլ իրենց «տանձին չի», ես թողեցի ու հեռացա: Ահա, իմացա՞ր: Դե հիմա, էլ ավելորդ մի խոսիր էդ մասին:

    ----------------

    Պատասխանեմ ձեզ, որ մարտի-1 ին ես եղել եմ Մայասնիկյանի արձանի հարող տարածքում մինչև ժամը 23:00-ը, իսկ եթե ավելի կոնկրետ՝ հենց կրակոցներ սկսվեցին, ավելի ճիշտ՝ կրակոցները սկսվեցին ժամը մոտավորապես 22:30-ին:

    Դե, ես չեմ էլ զարմանում, դուք մենակ լավ «հավեսին» միտինգ եք անում, մեկ էլ ջիգյարով երթեր, ու թուղթ մրոտում ...Իսկ հենց գործը հասնում է «դիվան բաշուն», կամ հենց կրակոցի ձեն եք լսում, հիշում եք, որ արդուկը միացրած եք թողել կամ կարեւր զանգի եք սպասում (հարգելի պատճառ գտնելը դժվար բան չի, չէ՞ )

    Ու նման մարդիկ իրենց իրավունք են վերապահում ուրիշին հարցնել, թե իսկ ո՞ւր էին նրանք…

  13. Philosopher

    Ու նման մարդիկ իրենց իրավունք են վերապահում ուրիշին հարցնել, թե իսկ ո՞ւր էին նրանք…

    Լավ պրծանք. լավ ա չես ասում, թե՝ ինչի չանցաք Լուսավորիչ-Պարոնյան փողոցներով, որ մի հատ գնդակ էլ ձեզ դիպեր ու մեռնեիք. Ժոժոբա-բլոգի փոխնախագահն էլ հանգիստ շունչ քաշեր՝ ամեն օր մեր «սֆաթը» չտեսնելով (փոխաբերական իմաստով, բնականաբար) ու չնեվռայնանալով…

    Տրամաբանությունդ տվյալ պահին աշխատում է <на все сто>…

    Դե որ բանը հասցրիր դրան հիմա ինձ լսիր. որտե՞ղ էր ձերդ գերազանցությունը:

    Ասեմ, որ դու չէ, որ պիտի ինձ հատկապես այս հարցերում անվանարկես: Ես, համենայն դեպս, անում եմ այն, ինչ ինձնից հասնում է: Առնվազն, եթե նայենք չոր տեսանկյունից (ամենամինիմալը), ես անգիր իմանալով բոլոր ելույթենրի իմաստը ու նախապես տեղյակ լինելով դրանց ենթատեքստներին ու էդ ամբողջ իմֆորմացիան ունենալով, կրկին գնում եմ հրապարակ, ինչը կարող էի և չանել` պատճառ բերելով ձանձրանալս նույն նյութը երկրորդ (եթե ոչ ավելի) անգամ լսելուց:
    Իսկ դու բացի ուտուշ-խմուշից, երեւի մեկ-մեկ էլ ձեր Անիկի հետ ես զվարճանում. աշխարհին՝ խաղաղություն, ջհանդամ, թե պատերազմ չի լինի

  14. Smbat

    Ու նման մարդիկ իրենց իրավունք են վերապահում ուրիշին հարցնել, թե իսկ ո՞ւր էին նրանք…

    Հարգելի Philosopher , եթե նկատել եք, ես ձեր հետ խոսելուց, կամ ձեր նյութի մասին մեկնաբանություն անելուց առաջ, մտածում եմ, և անելուց էլ քաղաքավարի ձևով եմ վարվում, ոչ թե մարդկանց հեգնում կամ անտեղին, վիրավորանքներ հասցնում:Իսկ ինչ վերաբերվում է իմ նյութին՝ի նկատի ունեմ Արշակյան քույրերին, և նրանց դեմ ինչ որ բաներ ասելը, կամ իմ վերաբերմունքը նրանց հանդեպ ավելին չի էլ կարող լինել, և ես ձեզ մի բանում կարող եմ վստահեցնել, որ նրանք շատ լավ երգեցին եզրափակիչում, սակայն հենց նրանց «Առաջ Հայաստան» շեֆի պատճառով՝ Սերժիկի պատճառով, նրանք հայտնվեցին առաջին տասնյակում, առ այն որ միջազգային հանրությունը, հաշվի է առել սերժիկ նարիմանովի ոչ լեգիտիմությունը և նրան բռնապետական կամքը հաստատած հայաստանում, և առ այն,որ նա մինչև այսօր չի պատրաստվում համաներում տալ քաղբանտարկյալներին, շատ -շատ բացասական գործոններ են ճախրում մեր երկրի վրա, դա էլ իր ազդեցությունը ունեցավ նաև Արշակյան քույրերի երազանքի վրա:Նորից ձեզ, հորդորում եմ մի վիարվորեք մարդկանց, այլ փորձեք բացատրել նրան, որ սա սենց չի, այլ այսպեսա:

    Պ.Ս. Լավագույն մաղթանքներս, և շնորհակալ եմ, որ կարողանում եք քննադատել ինձ, ուղակի փորձեք մի քիչ զուսպ, հավատացած եղեք դա ձեր իսկ շահերից է բխում:

  15. Philosopher

    Լսիր, Սմբատ, հորդորելու փոխարեն, ճիշտ կվարվեիր մեկ անգամ ստուգեիր, թե ով ինչ է գրում, ով ում է ասում, ու նոր շարադրեիր խոսքդ՝ ուղղելով համապատասխան մարդկանց…

    Ժոժոբայի/վերջին անգամ եմ ուղղում -Jojoba/ համար 12 մեկնաբանության ամենավերջին տողը ես quote (մեջբերում) էի արել ու պատասխանել նրա խոսքերին…Ի դեպ, այդ խոսքերը հենց ուղղված էին ինձ և քեզ… (Եթե ուզում ես մեջբերել ցանկացածի խոսքերը, ապա կարող ես դրանք դնել ներքևում տրված quote-ի մեջ ու կանես այնպես, ինչպես ես էի արել իմ` համար 13 մեկնաբանության հենց առաջին տողում՝ մեջբերելով Ժոժոբի «խոսքերը»)…

    Ուշադիր ընթերցիր ու կհասկանաս, որ ես նույնիսկ քեզ չէի էլ ակնարկում… Այ քեզ են ուղղված իմ համար 9 մեկնաբանության 2-4 տողերը և նույն մեկնաբանության 27-29 տողերը… Մնացյալի հետ դու կապ չունես ու քեզ հասցեագրված որեւէ տող չկա:

    Հ.Գ. Մնացյալի մասին չեմ խոսի ու չեմ պատասխանի, քանզի դու սխալվել ես, ու չեմ հիմնվի այդ թյուրիմացության վրա:

  16. Jojoba

    Լավ պրծանք. լավ ա չես ասում, թե՝ ինչի չանցաք Լուսավորիչ-Պարոնյան փողոցներով, որ մի հատ գնդակ էլ ձեզ դիպեր ու մեռնեիք.

    իսկ ինչ էիր կարծում, թուղթ մրոտելով ու միտինգ անելով ... քեզ իշխանություն են հանձնելու՞

    Մտել էիր գետը, պետք է որ իմանայիր, որ թրջվել էլ կա, խեղդվել էլ ...

    Բա որ էդ մի ամիս տանցի-մանցի էիք կազմակերպել ու քոչվոր ցեղերի պես գրավել օպերայի բակը, չէիք՞ մտածում, որ դա էլ կարող է լինել

    Դե եթե դու չես մտածել, դա քո պրոբլեմն է ... շեֆդ հաստատ էդ սցենարի մասին տեղկյակ էր ու մտածված տանում էր դրան.

    Որպես հետեւանք, ինքն իրա տանը վերընկավ, դուք էլ մտածիք արժե «տենց դեշովիի կայֆի համար քամակներդ թրջեք».

    Դե որ տենց է դրանից հետո ... դաժե Սերժիկ ասելու իրավունք չունեք/մենակ Սերժ Ազատիչ/, ուր մնաց ուրիշին մեղադրելու ...

    Դե որ բանը հասցրիր դրան հիմա ինձ լսիր. որտե՞ղ էր ձերդ գերազանցությունը:

    ասել չտիմ ...

    Ասեմ, որ դու չէ, որ պիտի ինձ հատկապես այս հարցերում անվանարկես: Ես, համենայն դեպս, անում եմ այն, ինչ ինձնից հասնում է: Առնվազն, եթե նայենք չոր տեսանկյունից (ամենամինիմալը), ես անգիր իմանալով բոլոր ելույթենրի իմաստը ու նախապես տեղյակ լինելով դրանց ենթատեքստներին ու էդ ամբողջ իմֆորմացիան ունենալով, կրկին գնում եմ հրապարակ, ինչը կարող էի և չանել` պատճառ բերելով ձանձրանալս նույն նյութը երկրորդ (եթե ոչ ավելի) անգամ լսելուց:

    խի էլ ուրիշ բանուգործ չունես՞
    լավ ոչինչ մի 2 անգամ էլ կգնաս, հետո կխելոքանաս

    Իսկ դու բացի ուտուշ-խմուշից, երեւի մեկ-մեկ էլ ձեր Անիկի հետ ես զվարճանում. աշխարհին՝ խաղաղություն, ջհանդամ, թե պատերազմ չի լինի…

    մոտավորապես այդպես.

    Հարգելի Philosopher , եթե նկատել եք, ես ձեր հետ խոսելուց, կամ ձեր նյութի մասին մեկնաբանություն անելուց առաջ, մտածում եմ, և անելուց էլ քաղաքավարի ձևով եմ վարվում, ոչ թե մարդկանց հեգնում կամ անտեղին, վիրավորանքներ հասցնում:

    հա, ճիշտ է, խի էդ տղուն անտեղի-տեղը կպար՞ grin

  17. Smbat

    Վերջին, իմ դեմ կատարված , մի քիչ չափազանցված ահաբեկումներըմ ինձ ստիպեցին, որ բոլորին հիշեցնեմ, որ

    Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
    Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
    Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։
    Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը։

  18. Philosopher

    Եթե մարդ լսելու ընդունակություն չունի, ապա ուզում ես Ակկոյունլուների առաջնորդներից Ուզուն Հասանին բեր ու ապացուցիր, որ Հասանը ուզում էր պայքարել թուրքերի դեմ, միևնույնն է, նա չի հավատա… tongue wink

    Քեզ պես ժամանակին մի հարևան ունեինք. ասում էր՝ «իսկ ո՞ վ է ասել, որ
    Երկրորդ աշխարհամարտ է եղել 1939-45 թվականներին»:

    շեֆդ հաստատ էդ սցենարի մասին տեղկյակ էր

    Կրկնում եմ՝ այլևս չօգտագործես. ես շեֆ չունեմ. հուսով եմ՝ ԸՄԲՌՆԵՑԻՐ: Եթե չԸՄԲՌՆԵՑԻՐ, ապա մի քանի անգամ կարդա ու անգիր հիշիր, որ էլ միտումնավոր «սխալներ» չթույլատրես քեզ: cheese

    ուր մնաց ուրիշին մեղադրելու ...

    Հիտլերը մի հրաշալի խոսք ուներ: Ասում էր՝ «ինչքան խորն եմ ճանաչում մարդկանց, այնքան ավելի եմ սիրում շներին»: ՀԻմա ես՝ ինչքան շատ եմ լսում քո այս տեսակի խոսքերը, այնքան լավ եմ ճանաչում մեր ժողովրդի հոգեբանությունը: Ինձ որ պետք է դա. շնորհակալ եմ՝ ինձ օգնելու համար…

    Վերջին, իմ դեմ կատարված , մի քիչ չափազանցված ահաբեկումները

    Սմբատ, վերևի մեջբերված խոսքը քեզ է պատկանում (ասում եմ՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար):

    Կներես, չեմ ուզում վիրավորել, բայց դեռ չի երեւում, թե ո՞վ է քեզ ահաբեկել… ԱԽՔ-ը եւս դուրս եկավ քարոզչական տրյուկ արեց, թե իրեն ուզում են խփել: Հիմա քե՞զ ով է ուզում խփել:

    Լավ, կներես, ես մոռացա, որ դու կատակ-մտերմիկ զրույցը ընդունում ես որպես ահաբեկում smile, այն էլ չափազանցված (էս բառն ի՞նչ կապ ուներ դրա հետ)....

  19. Sedrak

    Լավ, եկեք մի պահ էլ տեսնենք, թե երբ դուք կամ մյուս այն մարդիկ եւ այդ թվում՝ երիտասարդները ահը սրտներում կամ միգուցե եռացող արյունները երակներում Մյասնիկյանի արձանի մոտ կռիվ էին տալիս՝ պաշտպանելու իրենց սահմնադրական իրավունքները, ինչ էին գաղտնալսում մեր ԿԳԲ-ի տղերքը.

    Ավարտվել է ապացույցների հետազոտումը

    Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ամբաստանյալներ Ա.Արզումանյանի եւ Ս.Սուրենյանի քրեական գործով այսօր ավարտվել է տեսաերիզների եւ ձայնասկավառակների հետազոտումը:

    Մեղադրանքի կողմը հրապարակել է նաեւ Ա.Արզումանյանի հեռախոսային խոսակցությունների՝ օրենքով սահմանված կարգով գաղտնալսումները, որոնցով հիմնավորվում է ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները, ապացուցվում, որ մասնավորապես 2008 թվականի մարտ 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի կազմակերպումը նախապես համաձայնեցված է եղել ամբաստանյալ Ա.Արզումանյանի հետ, որ վերջինս դեմ է եղել Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդկանց մոտ նկատվող լարվածությունը մեղմող նախաձեռնություններին, այն է՝ հանրահավաքը մեկ այլ վայրում, օրինակ Մատենադարանում կամ մեկ այլ օր անցկացնելու վերաբերյալ, ավելին՝ ողջունվել եւ վերահսկվել են անկարգությունները՝ մեքենաների հրկիզումներն ու խանութների թալանը:

    Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ստորեւ ներկայացնում ենք կարճ մեջբերումներ դատարանում հետազոտված հեռախոսային խոսակցություններից՝ առանց մեկնաբանությունների:
    .....
    2008 թվականի մարտի 1՝ ժամը 09:22, Նիկոլ Փաշինյան-Ալեքսանդր Արզումանյան

    «Ն.Փ.- Պարոն Արզումանյան, լավ ե՞ք, Որտեղ ե՞ք, բռնված ե՞ք:
    Ա.Ա.- Չէ, Դո՞ւք:
    Ն.Փ.- Չէ, ես էլ ընդհատակում: Դուք էդ միտինգի պլանից տեղյակ ե՞ք:
    Ա.Ա. – Ոչ:
    Ն.Փ.- Ուրեմն փորձում ենք մի հատ ըսենց բան անենք, ժամը երեքին հանրահավաքը հայտարարված է, մարդիկ գալու են: Ուզում ենք շուխուր դնենք, որ Օպերա, եթե փակ է՝ Հյուսիսային պողոտա, եթե փակ է՝ Շահումյանի արձանի մոտ: Հա, շուխուր ենք անում քաղաքում:
    Ա.Ա.- Շատ լավ: Էդ կարում ենք անենք, չէ՞:
    Ն.Փ.- Հա, ու հետո իրար հետ մի տեղ չե՞նք հավաքվում:
    Ա.Ա.- Հա:»
    ....
    2008 թվականի մարտի 1՝ ժամը 11:38, Նիկոլ Փաշինյան-Ալեքսանդր Արզումանյան

    «Ն.Փ.- Պարոն Արզումանյան, ոնց ե՞ք:
    Ա.Ա.- Լավ, լավ:
    Ն.Փ.- Ում հետ կապվում եք, ասեք թող Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքվեն, էլի: Հիմա ընտեղ լիքը ժողովուրդ է հավաքված:
    Ա.Ա. – Լիքը ժողովուրդ կա, բայց մարդ չկա: Մեր Հարութն է Արտաշատի բան անում: Մի հատ նորմալ մարդ գնար ընտեղ, էլի:
    Ն.Փ.- Հեսա կգնանք, էլի: Թող մի քիչ հավաքվեն, ես կգնամ:
    Ա.Ա.- Դու ո՞ւր ես գնում:  Դու հլը մի գնա: Փափազ- մափազները հավաքվել են շտաբում, դրանց ղրկի:
    Ն.Փ.- Հեսա բան կանեմ:
    Ա.Ա.- Հա, դե ըտենք ինչքան պարապ, ….(հայհոյանք) կա դրանց ուղարկի Նիկոլ ջան, մենք անելիք ունենք:»
    ....
    2008 թվականի մարտի 1՝ ժամը 11:49, զանգահարում է մի տղամարդ - Ալեքսանդր Արզումանյանին

    «Տ. - Ըստեղ էս դեսպանատան մոտ ժողովուրդը կուտակված է, ֆրանսիական,
    Ա.Ա.- Գիտեմ, հա:
    Տ.- Հիմա ըստեղ պետք է մեկը լինի, որ ղեկավարի:
    Ա.Ա.- Էդ մեկը ո՞վ է: Էդ մեկը դու ես, էդ մեկը Հարութն է:
    Տ.- Ես չեմ կարա: Էդ երկուսով ենք, ուրիշ (Ա.Ա.-ն ընդհատում է)
    Ա.Ա.- Հա, հասկանում եմ: Կաշխատենք հիմա մարդ ուղարկենք…
    Տ. – Իրենց ճանաչած մարդ է պետք էլի:
    Ա.Ա. Հա, ճանաչած մարդ կաշխատենք հիմա ուղարկենք, բայց դուք վարչության անդամներ եք, աշխատեք, մարդկանց դուխ տվեք, բան արեք:
    Տ.- Տված է: Ամեն ինչ նորմալ է: Փակել ենք տրոլեյբուսով, բանով երկու կողմից, ամեն ինչ նորմալ է էդ իմաստով»:
    ....
    2008 թվականի մարտի 1՝ ժամը 11:53, Ալեքսանդր Արզումանյան - Ավետիս Ավագյան

    «Արզումանյան- Ավետիս ջան, դուք շտաբում եք:
    Ավագյան – Հա:
    Արզումանյան- Ինչ են անում շտաբի ձեր հյուրերը:
    Ավագյան – Բոլորն իջան ֆրանսիական դեսպանատուն:
    Արզումանյան – Լավ է: Ո՞վ է գնացել:
    Ավագյան – Կան մարդիկ, էլի: Աշոտը, բանը: Ով կար ըստեղ, սաղ իջան:
    Արզումանյան – շատ լավ:»
    ....
    2008 թվականի մարտի 1՝ ժամը 12:53, զանգահարում է մի տղամարդ Ալեքսանդր Արզումանյանին

    «Տ.- Ըստեղ Վարդան Խաչատրյանն է՝ պատգամավորա, ինչ-որ միլիցեքի հետ վռոդե պայմանավորվել է, բան՝ գնանք, վաղը հավաքվենք:
    Ա.Ա.- Ինչ գնանք, վաղը հավաքվենք: Վարդեն Խաչատրյանը … (անվայել խոսքեր)
    Տ.- Դե, տամ իրան մի երկու խոսք ասա:
    Ա.Ա.- Ըտեղ մերոնցից ո՞վ կա:
    Տ.- Ձերոնցից Երջոն է, Գեւորգյան Սամվելն է:
    Ա.Ա. – Տուն Վարդանին հլը: (Գիծը կտրվում է)»:
    ....
    2008 թվականի մարտի 1՝ ժամը 12:57, Ալեքսանդր Արզումանյան – Նիկոլ Փաշինյան

    «Ա.Ա. – Էն Վարդան Խաչատրյանը, … (վիրավորական արտահայտություն) ընտեղ ժողովրդին ասում է գնացեք կայարանամերձ հրապարակ:
    Ն.Փ. – Ի…
    Ա.Ա. Ինչ-որ հիմար բաներ է խոսում. «Ես ձեռք եմ բերել համաձայնություն ոստիկանների հետ, որ վաղը հանրահավաքը նորմալ կլինի»:
    Ն.Փ.- Համարը չունե՞ք դրա:
    Ա.Ա.- Չէ: Ես դրան քֆրտել եմ, ասել եմ չխառնվի: Հիմա մերոնցից ընտեղ ի՞նչ են անում, Երջոն է, ով է, թող պահեն ժողովրդին եւ անեն հանրահավաք ինչքան կարան:
    Ն.Փ.- Լավ:»
    2008 թվականի մարտի 1՝ ժամը 14:24, Նիկոլ Փաշինյան - Ալեքսանդր Արզումանյան
    Ն.Փ.- Պարոն Արզումանյան, զանգել եք:
    Ա.Ա.- Հա: Ընտեղ ժողովու (չի շարունակում): Ես չեմ իմանում Լյովիկը Զուրաբյան ախար խի՞ է բան անում: Ժողովուրդն ուզում է Լեւոնին կամ քեզ:
    Ն.Փ.- Ուրեմն ըսենց է, նախագահը հրահանգել է, որ ոչ մի քայլ ընտեղից չանել, պահանջել, որ Լեւոնն ինքը գա:
    Ա.Ա.- Հասկացա, այսինքն, պետք չէ շարժվել Մատենադարան:
    Ն.Փ. – Ոչ, ոչ:
    Ա.Ա. – Հա, հա: Զուրաբյան Լյովիկին բացատրեք էդ բանը:
    Ն.Փ.- Զանգել եմ, ասել եմ:
    Ա.Ա.- Հա, հա, ոչ մի քայլ հետ, վսյո:»
    .....
    2008 թվականի մարտի 1՝ ժամը 23:27, Սուրեն Սիրունյան - Ալեքսանդր Արզումանյան

    «Ս.Ս. – Հետաքրքրում է էս կողմն ինչ է կատարվում:
    Ա.Ա.- Իհարկե:
    Ս.Ս. Ուրեմն ժողովուրդը մինչեւ Պռոսպեկտը գրավել է ամբողջությամբ, ամբողջ Պարոնյան փողոցը մինչեւ Պռոշյան ժողովուրդը գրավել է, «Առաջ Հայաստան» ա անում:
    Ա.Ա.- Լսի, իսկ բան-ման են վառում, ավտո-մավտո, բան:
    Ս.Ս.- Միլիցեքի ավտոները:
    Ա.Ա.- Միլիցեքի մենա՞կ:
    Ս.Ս.- Միլիցեքի ավտոները մենակ, մեկ էլ Լֆիկի խանութն են թալանում:
    Ա.Ա.- Էդ նորմալ է, կերանք, Լֆիկի բաներից կերանք արդեն:
    Ս.Ս.-Կերանք մի բան գոնե (բարձրաձայն ծիծաղում են)
    Ա.Ա.- Վոբշեմ Լավ ա:
    Ս.Ս.  – Մեկ էլ Նազարյան Նելսիկի ավտոն են վառել, քաղաքի վարչության պետ:
    Ա.Ա.- Ա-ա, էդ լավ բան ասեցիր: Վոբշեմ, լավ է, վերահսկվում է ամեն ինչ:
    Ս.Ս.- Հա, հա:
    Ա.Ա. Դու որտե՞ղ ես:
    Ս.Ս.- Ես ստեղ եմ, ստեղ եմ, պրոսպեկտի վրա եմ:
    Ա.Ա.- Եղավ, ապեր:»
    .....
    2008 թվականի մարտի 2՝ ժամը 00:46, Ավետիս Ավագյան- Ալեքսանդր Արզումանյան

    «Ավագյան – Ո՞նց եք, ապեր:
    Արզումանյան- Մենք չենք իմանում, ապեր, ընենց վիճակը բան ա:
    Ավագյան – Լարված ա:
    Արզումանյան – Չենք կարա էս ժողովրդին պահենք, էդ ենք քննարկում:
    Ավագյան – Հա, այսինքն՝ ուզում է առաջ գնա չեք կարողանում հանգիստ պահե՞լ…
    Արզումանյան – Չէ, վստահ չեմ՝ կարանք մի գիշեր պահենք, էդ ա…:»

    Տեսագրությունների եւ ձայնագրությունների հետազոտումն ավարտելուց հետո դատարանը ժամանակ է տրամադրել կողմերին՝ դատաքննությունը լրացնող լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար:
    Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 11-ին:

  20. Sedrak

    Ադմի՞ն, էս ի՞նչ տեռորիստական միջադեպեր են տեղի ունենում օրը ցերեկով:  smile

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org