Եվրատեսիլ-2009
Բան չմնաց, փաստորեն…
Ինգան ու Անուշը հոյակապ են, երգն էլ, ըստ իս, նորմալ է ընտրված: Որ ձայներ կլինեն տարբեր երկրներից` չեմ էլ կասկածում: Թեեւ կորցրեցինք մի 10 միավոր` ի դեմս չմասնակցող Վրաստանի, սա լավ չէ: Նաեւ կա հանձնաժողով` ի դեմս Կիրկորովի: Քաղաքականությունը, ինչպես միշտ, այստեղ էլ կունենա իր ազդեցությունը:
Իսկ ով որ միանգամից չի հավանում Ինգայի եւ Անուշի երգը, ասեմ, որ պետք է լսել մի քանի անգամ: Առաջին անգամ կարող է դուր չգալ, սակայն կրկնակի լսելուց` լրիվ հավանական է:
Այնպես որ, տեսնենք, թե ինչ տեղ կզբացեցնենք:
Հ.Գ. Ինձ դուր է եկել նաեւ
- Մալթայից` Chiara
- Ֆինլանդիայից Waldo’s People
- Շվեդիայից` Malena Ernman
- Իսլանդիայից` Yohanna
Ի միջի այլոց, այս անգամվա երգերն ավելի որակով են, քան նախորդները:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 27 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Չէ, բայց դու բացառիկ մարդ ես: Լուրջ եմ ասում: Սաղ խոսում են, թե ինչ թույլ են էս տարվա երգերը, քեզ թվացել ա, որ թույնիկ են: Ինգան ու Անուշն էլ չնայած մերն են, բայց ոնց որ հայրենական արտադրությնա ցանակացած բան՝ մի քիչ բռակ են:
15-05-09 • 00:19 AMԷն որ 10-նյակի մեջ կլինեն՝ հաստատ: Իսկ եռյակը միևնույն է ՆՈՐՎԵԳԻԱՆ, ԹՈՒՐՔԻԱՆ և ՀՈՒՆԱՍՏԱՆՆ են կազմելու: Շանսեր ունի նաև Ադրբեջանը: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի ժյուրիին, որը կորոշի այդ երկրի կողմից մեզ տրվաղ ձայների 50 տոկոսի ճակատագիրը, այն շատ էլ դրական է տրամադրված լինելու, քանի որ Ֆիլիպպ Բեդրոսիչը դեռ պիտի մեր գազազած չոբաններից վրեժ լուծի… ու կլուծի՝ մեզ աջակցելով:
Իսկ ով որ միանգամից չի հավանում Ինգայի եւ Անուշի երգը, ասեմ, որ պետք է լսել մի քանի անգամ:
Եվրոտեսիլի հանդիսատեսը մի ագամ է հնարավորություն ունենում լսելու երգը, այն կամ դուր է գալիս, կամ ոչ:
15-05-09 • 01:16 AMՀագուսները ինձ դուր եկավ, իսկ դիմահարդարումը սարսափելի էր, շատ լինի քիչ չլինի, տարբերակն էր:
Ինձ դուր չեկավ նաև օպերատորների աշխատանքը, չգիտեմ թե դա ում մեղքն է, չհասկացվեց թե բեմի վրա ինչ է կատարվում, ավելի շատ ցուցադրվում էր բեմի ձևավորումը:
Ինչ վերաբերում է Կիրկորովին, սա նրա հնարավորոթյունն է ցույց տալու հայերին, որ ինքը ավելի բարձր է կանգնած, ու նա չի կորցնի իր շանսը:
Իսկ քեզ ինչո՞ւ է թվում, որ իմ երաժշտական ճաշակը ավելի նվազ է, քան «սաղ»-ի ճաշակների միջինից: Էդ «սաղ»-ն ովքե՞ր են:
Ի՞նչ վրեժի մասին է խոսքը: Նեղացա՞ծ է մեր արեւելյան հարեւանից:
Երգը գնահատելու համար, այն պետք է լսել, ոչ թե դիտել:
Դե, եթե նման կերպ մտածենք, ուրեմն Բուլղարիան հաղթելու է: Սակայն, ըստ իս, սա բացառիկ հնարավորություն է Ֆիլիպի համար՝ ի տես դնելու իր անաչառ վերաբերմունքը: Ու նա անպայման կօգտագործի հենց ա՛յս շանսը:
15-05-09 • 02:39 AMՊարոն ադմին, դու քաղաքականությունից խորացի… Ասեիր, օրագրիս էս երկու օրվա գրառումները քոփի անեի էստեղ, եթե Եվրոտեսիլի մասին թեմա էր պետք… Ալիսը ամեն ինչ շատ ճիշտ ասեց ու երևում է, որ ոչ պակաս գործից հասկացող է:
15-05-09 • 06:48 AMՄնամ սպասող կրկնակի լսելու էֆեկտին…
Ադմին ջան, երկու ամիս կլինի՝ ամեն օր լսում եմ. ոչ մի ձևով չեմ կարողանում համակերպվել: Այն, որ մերն է ու պիտի գնահատենք, դա ինչ-որ տեղ ճիշտ է: Այն, որ էթնիկ երաժշտության ու մոդեռնի որոշակիորեն տանելի համակցություն է՝ նույնպես կարելի է ընդունել: Սակայն եվրոպացի քվեարկողների մեջ դա գնահատողը բավականին քիչ է: Արդեն մի քանի մեկնաբանություն լսել եմ գործընկերներիցս՝ իրենք բավական լավ դաստիարակություն ունեն ու ընդամենը ասեցին՝ տարօրինակ էր, բայց որ ավստրիաացին ասում է տարօրինակ, դու պիտի հասկանաս՝ էշություն:
Ինչևէ, պիտի նշեմ, որ երաժշտական ձևավորումն ու երգի «զարգացումը» ինձ ահագին հիասթափեցրեցին, անցած տարիներին ավելի հաջող էին: Գործիքավորումը «տարօրինակ» էր: Ընդհանրական եզրակացությունս՝ 4/10: Այն, որ տասնյակի մեջ կհայտնվեն, կուզեի նույնիսկ գռազ գալ: Մի քանի երգ է մնացել. որ լսեմ դրանք էլ, կասեմ, գրազ գալիս եմ թե չէ:
Պրիվետ…
15-05-09 • 19:27 PMՄիտքս միգուցե լավ չարտահայտեցի. ի նկատի ունեմ, որ վստահ եմ, որ տասնյակում չեն հայտնվի, ու միգուցե մոտիկ էլ չեն գա: Եթե անցած տարիներին Չեխիայից ու Լեհաստանից, Իսպանիայից ու Պորտուգալիայից «պաչկեքով աչոկ&ռaquo; տարանք, այս անգամ երևի չի լինի:
15-05-09 • 19:31 PMВ своем официальном заявлении Киркоров поблагодарил за честь, оказанную ему организаторами конкурса, но отметил при этом, что ему стоит воздержаться от участия в судействе в составе профессионального жюри. Киркоров опасается, что его дружеские отношения с некоторыми конкурсантами могут “вызвать у участников и стран, представивших их на конкурс, сомнения в объективности решений российского жюри”.
Կիրկորովը հասկացավ, ով իր մասին խոսի չխոսի, հայերը հաստատ խոսելու են, ասում են՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա:
15-05-09 • 23:01 PMՊետք է հայտնեմ կարծիքս:
Եվրոտեսիլում առայսօր հանդես եկած հայ երգիչներից ամենահաջողվածներն են: Մշակված ձայն, գեղեցիկ վոկալ, հզոր ձայն, ազգային ոգի: Միակ ստվեր գցող հանգամանքն է երգի սխալ դիրքը: Երգի սահմաններում աղջիկներն իրենց հնարավորությունները չեն կարողանում լրիվ բացահայտել, ինչպես ձկները փոքրիկ ակվարիումի մեջ: Մյուս գործոնը,որ կարող է խնդիր հարուցել՝ քաղաքականությունն է՝ մեր ապաշնորհ քաղաքականությունը: Հանրապետության դարպասներին արտասահմանի մեր հայրենակիցների նկատմամբ դրամաշորթությունը Հայաստանի նկատմամբ ոչ բարյացկամ իմիջ է ձևավորում, բացասական տրամադրությունները այս առումով շատ են:
Ինչևէ, եկեք թողնենք բոլոր բացասական տրամադրություններն ու միասնական լինենք: Չնայած այս աամենին խորհուրդ կտայի արտասահմանյան մեր հայրենակիցներին քվեարկել մի քանի հեռախոսներով: Անուշն ու Ինգան արժանի են, Նամանավանդ Ադրբեջանը հույս է փայփայում առաջ անցնել մեզանից:
15-05-09 • 23:12 PMԱմատունի, դու էլ եվրոտեսիլից-եվրոտեսիլ ես ի հայտ գալիս… Ազգային հոգու զարթոնքը քո մետ կապված է գարնա՞ն, թե՞ եվրոտեսիլի հետ:
16-05-09 • 02:49 AMՈնց որ թե ավարտին է մոտենում Եվրատեսիլի երգաշարը…
Մեկ անգամ եւս լսելով բոլոր երգերը, կատարեմ իմ կանխատեսումը:
Ո՞վքեր կլինեն առաջին տասնյակում:
Դժվարանում եմ ասել, թե առաջինն ով կլինի: Ինձ մեծ է թվում Պատրիցիա Կասս-ի հնարավորությունը:
Ինքս առաջինը կտայի Շվեդիայից Malena Ernman-ին: Սպանող սոպրանո եւ հիասքանչ աշխարհիկ երաժշտություն…
17-05-09 • 04:40 AMԵս իմ ձայնը տվել եմ Ադրբեջանին եւ հիմա էլ կրկնում եմ, որ լինելու է առաջին եռյակում:
Մնացածներից հազիվ 1-2-ին լսած լինեմ, բայց ես մեծ հնարավորություններ եմ տալիս Նորվեգիայի եւ Լիտվայի տղաններին (առաջիննին հատկապես). ԻՄՀՕ, 1-ին տեղ:
17-05-09 • 04:43 AMԱրշակյանների այսօրվա ելույթը հաջող չէր. կիսաեզրափակիչում շատ ավելի լավ էին հանդես եկել…
Հերթականությունը կարող է լինել այսպես. Ֆրանսիա, Նորվեգիա, Թուրքիա, Հունաստան, Ռուսաստան, Շվեդիա, Ադրբեջան… Մնացածին չեմ հիշում:
Ասեմ, որ ինձ դուր եկավ Ֆրանսիան, Շվեդիան, Նորվեգիան (հատկապես վերջինը՝ լավ բեմադրություն էր ու լավ կատարում) ևմ տարօրինակ չհնչի, Ադրբեջանը: Հայկական հրաշքից ավելի հաջողված էր… Թեև կուզեի Արշակյան քույրերը ավելի մեծ հաջողության հասնեին, քան մեր երկրի նախորդ մասնակիցները:
17-05-09 • 05:12 AMՀայաստանը կլինի… մի ուրիշ տեղում, ցավոք սրտի:
Նորվեգիան առաջինն է լինելու ...
Մեկ էլ իմ սիրած ազերիկները, միգուցե նաեւ Անգլիա, Իսրայել, Թուրքիա:
17-05-09 • 05:22 AMՏղերք, էն ազիկներին Հայաստանից 1 հատ ձայն տվողն ես էի, բայց Թուրքիային ձայն չեմ տվել (այն էլ 4 հատ): Իզուր իմ կողմը չնայեք (ոտքերը թոթոլ էին, բայց շատ հաստ էին): Այ, ազիկը, դա լրիվ ուրիշ պատմություն է…
17-05-09 • 06:07 AMJojoba, դու դեմք ես մազալու…
Իմացար, չէ՞ որ քո նշած առաջին պատանին՝ Alexander Rybak-ը առաջին տեղ բռնեց, իսկ երկրորդ պատանին՝ ամենավերջին տեղերից մեկը…
Ինչ էլ առանձնացրել էիր այս երկուսին
17-05-09 • 15:07 PMԻսկ այն, որ Ադրբեջանը, Թուրքիան բարձր տեղ գրավեցին, խոսում է մի բանի մասին՝ եվրոպան քվեարակել է ոչ թե երգերը, այլ՝ աղջիկներին ու այդ երկրներին որպես այդպիսին, այլ ոչ թե երգերը: Որովհետեւ երգերն ինքնին պրիմիտիվ էին (մի հատ ընկեր ունեմ, նման ժամանակ ասում է՝ մարդ ազատ լիներ, օրը մի քանի նման երգեր կգրեր):
Այս մրցույթը եւս մեկ անգամ ապացուցեց, որ
- Եվրոպան լցվել է թուրքերով (օրինակ, Գերմանիայում մինչեւ 10 մլն թուրք կա...), ովքեր չէն զլացել եւ քվեարկել էին ինչպես թուրքերի, այնպես էլ ադրբեջանացիների համար,
- Եվրոպայի հայերին թվում է, որ քվեարկելով Հայաստանին՝ քվերակում են մեր իշխանություններին: Կամ էլ՝ ափսոսել են մի քանի եվրո ծախսել:
- Եվրոպան գերադասում է պրիմիտիվ՝ մի քանի ակորդանի թեթեւ երգեր, որոնք այսօր կան, վաղը՝ չկան… Եվրոպան հեռացել է դասականությունից՝ նաեւ իր խայտաբղետ ազգաբնակչության հաշվին:
Բայց ես գլխի չընկա, թե հանձնաժողովը ինչպե՞ս մասնակցեց մրցանակաբաշխությանը: Ստացվեց, որ հաղթողին որոշեց միայն հեռուստադիտողը:
17-05-09 • 15:17 PM1. Norway - Alexander Rybak - “Fairytale” (387 points)
17-05-09 • 15:37 PM2. Iceland - Yohanna - “Is It True?” (218 points)
3. Azerbaijan - AySel & Arash - “Always” (207 points)
4. Turkey - Hadise - “Düm Tek Tek” (177 points)
5. United Kingdom - Jade Ewen - “It’s My Time” (173 points)
6. Estonia - Urban Symphony - “Rändajad” (129 points)
7. Greece - Sakis Rouvas - “This Is Our Night” (120 points)
8. France - Patricia Kaas - “Et S’il Fallait Le Faire” (107 points)
9. Bosnia & Herzegovina - Regina - “Bistra Voda” (106 points)
10. Armenia - Inga & Anush - “Jan Jan” (92 points)
Դա ոչ թե ձայների, այլ՝ միավորների թիվն էր:
Ինքս մի լա՜վ հիասթափվեցի, բայց ոչ թե քույրերից, այլ արտասահմանում ապրող քույրերից ու եղբայրներից:
Երկրներ կայն, որտեղից գոնե 1 միավոր առնվազն պետք է ստանայինք, սակայն, երեւի շաբաթօրյա փարթի-ներով էին տարված հայերը:
Ադրբեջանի երգը նորմալ, փոփ-ոճի հիթային երգ էր: Այսինքն՝ ոչ թուրքական կամ ադրբեջանական ծագման եվրոպացին էլ կարող էր լսել, հավանել ու քվեարկել: Հեչ որ չլինի՝ ինքն իրեն ապացուցելու համար, որ ինքն անկախ է եւ կարող է քվերակել նրան, ում հենից ինքն է ցանկանում:
Ինքս սա համարում եմ պարտություն: Լավ է, գոնե տասնյակում կանք, թե չէ կարելի էր ասել՝ խայտառակություն:
Պետք է մտածել: Միայն մենք որ մտածեցինք, քիչ բան կփոխվի: Ընդհանրապես, Եվրատեսիլը անունով երգի մրցույթ է, սակայն իրականում բազմաթիվ հարցերի պատասխան մենք ստացանք: Թեկուզ այն, որ Հայաստանի վարկանիշը՝ որպես երկիր, արդեն քչերին է հետաքրքրում եվրոպայում:
17-05-09 • 16:14 PMԱդմինը ճիշտ նկատառում արեց, որ սա նաեւ հենց իշխանություններին տրված գնահատկանն էր: Բայց, կուզեի, որ դա արտահայտվեր ոչ թե Արշակյանների միջոցով, այլ մյուս «առաջ Հայաստան» գոռացողների պարագայում:
Ինչեւէ, արձանագրենք, որ, նախ. մութ ու մեգապատ գույները իրենց դերը խաղացին: Եվրոպան չի սիրում մութ գույներ: Երկրորդ՝ փոխանակ երկար մազերը ցուցադրեին, արևելյան տիպի գլխարկներ էին դրել, ձայնն էլ լավ չէր հնչում: Որպես հակառակ օրինակ, տեսե՛ք Ադրբեջանը՝ պայծառ գույներ, երգը, եթե ոչ իմաստալից, առնվազն իմաստակ չէր, իրենց աղջիկն էլ, եթե ոչ գեղեցկուհի, առնվազն սիրուն էր, թեկուզ հենց մազերի հաշվին գրավիչ էր…
Ամենադըղըրդը նկատե՞լ եք… Չեմ ասում, որ մի՞թե դժվար էր մի այլ հաղորդող գտնել, որ Սիրուշոյին էին առաջ բրդել: Բայց դե սա հեչ նրա առաջ, ինչ եղավ այդ պահին: Էն փոինթների հաղորդման ժամանակ, որ բարձրացրեց ձեռքերը ու երեւաց Ղարաբաղի տատիկն ու պապիկը: Ապուշության գագաթնակետն էր: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե էդ «էշության» գաղափարն ո՞ւմ էր պատկանում: Բախտներս բերեց, որ չէին գրել՝ 1.5.000.000 հայերին կոտորեցին թուրքերը, Առաջ Հայաստան, Բեգլարյան-քաղաքապետ ու նմանատիպ «էֆֆեկտներ»....
Իրոք, դեռ արեւլյան տիպի ամբոխ է հայ ազգը, ուրիշ ոչինչ…
17-05-09 • 16:27 PMՀամամիտ եմ այս կարծիքիդ, սակայն նկարի մասով՝ ոչ: Այդպես ճիշտ էին արել, ազերիկները Հայաստանի գովազդային հոլովակից որպես ոչ Հայաստանի տարածքում գտնվող հուշարձան հանել էին տվել:
Գիտե՞ք, ինչ-ինչ, գոնե մյուս ազգերի կողքին արժանավայել է պետք երևալ: Սա մոտավորապես նման է տնից ԳՈՆԵ սափրված դուրս գալուն:
Արթուր ջան, մրցավարության մասին: Յուրաքանչյուր երկին իր ժյուրին ունի: Ասենք, Հայաստանի ժյուրին որոշում է 12 բալ տալ Կիպրոսին, սակայն հեռախոսանամակներով այդ թիվը կազմում է 4 բալ: 4-ը գումարվում է ժյուրիի 12 բալին և բաժանվում 2-ի (ժյուրի և հեռուետադիտող): Ստացված միջին արդյունքը կդառնա 8 միավոր: Ահա այս սկզբունքով:
Բարև բոլորին, այդ թվում՝ իմ իսկական ընկերներին (Jojoba-ն այդ թվում է):
Կներեք, որ ուշ-ուշ եմ երևում, ժամանակ չկա: Իրոք, շատ եմ ուզում գրել, բանավիճել, որոշ արտահայտված մտքեր էլ անկեղծ ինձ վշտացնում է: Ինչևէ, լավ եղեք:
17-05-09 • 20:33 PM