Մայ 13
Մեջբերում ՀՖՖ նախագահ, պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսից:
Մայիսի 11, 2009 թվական, Երեւան
Մեղմ ասած` No comments
«Ինքնասպան կլինեմ, եթե Հրաչ Կապիրելյանի նմանները քայլեն կրունկիս մոտով», -նշեց Ռուբեն Հայրապետյանը եւ չբացառեց, որ Կապրիելյանի գլուխը «կսվաղի ասֆալտի վրա»:
«Ես, ընդառաջելով Հրաչ Կապրիելյանին եւ Արկադի Անդրեասյանին, թույլ եմ տալիս, որ իրենց հաշվին ամեն անգամ արտասահմանից մրցավար հրավիրեն Հայաստան, որը կսպասարկի «Արարատի» մասնակցությամբ խաղերը: Կարող են հրավիրել նաեւ իրենց ծննդավայրերից’ Թուրքիայից եւ Ադրբեջանից»:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Ներկա պահին ստացվել է 7 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Ո՞վ էր ասել՝ զարմանում եմ, որ այլեւս չեմ զարմանում…
Դե, մեր բախտն այնքանով է բերել, որ մեր օբյեկտում պրեզիդենտը շուտ-շուտ հաց չի ուտում:
Ես նույնիսկ չեմ զարմանա, որ վաղը, ասենք, թերթերում հայտնվի երկու հայտարարություն.
1-ին. Կորել է Հրաչ Կապիրելյանի գլուխը: Համարել անվավեր:
13-05-09 • 19:16 PM2-րդ. Երեկ Երեւանի քաղաքացիներից մեկը Աբովյան փողոցի ասֆալտի վրա հայտնաբերել է անհայտ մարդու սվաղված գլուխ: Ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ միջոցառումներ՝ գլխի տիրոջը հայտնաբերելու համար:
Մեկնաբանությունն ավելի պետքական էր, քան գրառումը, ճիշտն ասած:
14-05-09 • 05:00 AMԼևիտանի հաղորդագրություններից.
14-05-09 • 20:55 PM«ՆԵՄԵՑԿԻԵ ՎԱԻՍԿԱ ԶԱՎԱԵՎԱԼԻ ԳՈՌՈԴ ԵՐԵՎԱՆ»
Վահե, մուտքդ բարի լինի:
Ակնկալում եմ Ձեր պետքական մեկնաբանությունները…
15-05-09 • 02:42 AMՄոտ յոթ-ութ տարի առաջ ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատող ծանոթս ասում էր, որ մի երեք-չորս տարի հետո կտեսնեք, թե ինչ լավ ֆուտբոլ ենք ունենալու: Դա այն ժամանակահատվածն էր, երբ մեր պատանեական հավաքականը լավ էր խաղում, հաղթել էր Ֆրանսիային, Ուկրաինային և դուրս եկել Եվրոպայի պատանեական առաջնության եզրափակիչ: Այն ժամանակ այդ հավաքականում էին խաղում Էդգար Մանուչարյանը, Ժորա Հովհաննիսյանը, Հայաստանի քաղաքացի դարձած սևամորթ ֆուտբոլիստները: Փաստորեն, ծանոթս բացարձակ անհեռատես ֆուտբոլային գործիչ դուրս եկավ… Հակառակը՝ մեր ֆուտբոլը գնալով տրաքում է…
Իսկ ինչ վերաբերվում է մեր առաջնությանն, ապա ասեմ, որ առաջնության մակարդակն էլ է գնալով անկում ապրում՝ չհաշված, որ տեղից էլ մի բան չէր:
Եթե անցյալում մեր հավաքականի խաղերին պարտադիր պետք է մարզադաշտում լինեի, հիմա չեմ գնում, ցանկություն չկա:
Իհարկե, եթե ֆեդերացիայի նախագահի զբաղեցրած պաշտոնն այդ մարդու համար չէ, դա փաստ է: Բայց որ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարներն էլ չեն մի բան, դա էլ է փաստ: Ճիշտ է, Արկադի Անդրեասյանը մեր նախկինի լավագույն ֆուտբոլիստներից է, բայց… Հովանավորներն էլ կարելի է ասել ոչնչով չեն տարբերվում ՀՖՖ ղեկավարից: Նա գոնե լավ է «Փյունիկի» ֆուտբոլիստների աշխատավարձերը ժամանակին էր տալիս: Սրանք գոնե այդ պարտականությունը չեն կատարում նորմալ: Արարատցիները ամիսներ շարունակ անվճար վազվզում էին խաղադաշտում:
Երևի միակ դրական բանը, որ ֆեդերացիայի այս ղեկավարության օրոք արվեց, մանկա-պատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված աշխատանքներն էին:
Դորիան, եթե բան չունես ասելու, ինչու՞ ես գրում:
15-05-09 • 15:04 PMՊետք է հայտնեմ կարծիքս:
15-05-09 • 23:09 PMԵվրոտեսիլում առայսօր հանդես եկած հայ երգիչներից ամենահաջողվածներն են: մշակված ձայն,գեղեցիկ ոկալ, հզոր ձայն,ազգային ոգի: Միակ ստվեր գցող հանգամանքն է երգի սխալ դիրքը :Երգի սահմաններում աղջիկներն իրենց հնարավորությունները չեն կարողանում լրիվ բացահայտել, ինչպես ձկները փոքրիկ ակվարիումի մեջ:Մյուս գործոնը,որ կարող է խնդիր հարուցել քաղաքականությունն է:ՈՒ մեր ապաշնորհ քաղաքականությունը :Հանրապետության դարպասներին արտասահմանի մեր հայրենակիցների նկատմամբ դրամաշորթությունը Հայաստանի նկատմամբ ոչ բարյացկամ իմիջ է ձևավորում,բացասական տրամադրությունները այս առումով շատ են : Ինչևէ, եկեք թողնենք բոլոր բացասական տրամադրություններն ու միասնական լինենք Չնայած այս աամենին խորհուրդ կտայի արտասահմանյան մեր հայրենակիցներին քվեարկել մի քանի հեռախոսներով:Անուշն ու Ինգան արժանի են, Նամանավանդ Ադրբեջանը հույս է փայփայում առաջ անցնել մեզանից:
կներեք սխալ տեղ եմ դրել….
15-05-09 • 23:12 PM