Վերջը դառնալո՞ւ ենք հասարակություն Սովետական հասարակարգ - գիտակցությունը հաճախ անզոր է
Մայ 02

Չէ, ես հաստատ հայոց մեծն ստատիստ Ահարոնին չեմ կարող հավասարվել: Նա հզոր է, քանի որ ստատիստիկան դարձրել է ձեռքի խաղալիք:

Այնուամենայնիվ, Ձեզ եմ առաջարկում երկու հարցում՝ իրար հետ կապված, որոնցից մեկը կներկայացնի մեր հարցման մասնակիցների ցանկությունը, իսկ մյուսը՝ կանխատեսումը: Հետաքրքիր է, թե ինչպիսի տարամիտում կտեսնենք վերջում՝ ինչքանո՞վ է մեր ցանկությունը մեր կանխատեսմանը մոտիկ կամ հեռու:

Հարցումը կշարունակվի մինչեւ մայիսի 29-ը, որից հետո ավտոմատ կերպով կարգելափակվի:

Այնպես որ, յու ար վելքոմ…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 5 մեկնաբանություն

  1. Jojoba

    Այնուամենայնիվ, Ձեզ եմ առաջարկում երկու հարցում՝ իրար հետ կապված, որոնցից մեկը կներկայացնի մեր հարցման մասնակիցների ցանկությունը, իսկ մյուսը՝ կանխատեսումը:

    ավելորդ չեմ համարում նշել, որ հարցումները տեղադրված են էջի աջ կողմում.

  2. F5-admin

    Բա չեք ասում… Կարապետիչին էի մոռացել…

    Արդեն ավելացրեցի… Ու որպես մեղքերիս թողություն, մի-մի ձայն էլ տվեցի նրան՝ քվեարկեցի ԺԿ-ի օգտին:

  3. Մտահոգ

    Ես քվեարկել եմ այսպես.

    Ո՞ր ուժին կցանկանայիք տեսնել՝ որպես ընտրությունների հաղթող՝ ՀԱԿ:

    Իսկ ո՞ր ուժը կհաղթի

    Կհաղթեն ըստ նվազման կարգի՝ ՀՀԿ, ԲՀԿ, Կոնգրես ու Դաշնակցություն:

    ՀՀԿ-ի Բեգլարյանը կդառնա քաղաքապետ, ԲՀԿ-ի Քուշկյանը էլի կմնա նախարար, Կոնգրեսը կհրաժարվի իր տեղերից, քանի որ ընտրությունները կորակի որպես մեծ խախտումներով ընթացող (ի տարբերություն մեզ սիրող եվրոպացիների), իսկ դաշնակներն էլ կմտնեն (իհարկե, եթե հաղթահարեն սահմանագիծը), որ, որպես «ընդդիմություն» ժողովրդի ձայնը տեղ հասցնեն:

    Ասեմ, որ ես քաղաքական պրոգնոզներից հեռու մարդ չեմ: Դե, Ադիբեկյան չեմ դառնա, բայց ես էլ իմ հաշվարկներն ունեմ:

    smile

  4. Մտահոգ

    Գրեթե համոզված եմ, որ ՀՍԱԿ-ին Ժոժոբան է ձայն տվել smile

  5. Jojoba

    Գրեթե համոզված եմ, որ ՀՍԱԿ-ին Ժոժոբան է ձայն տվել

    Սխալվետվիր, ՀՍԱԿ-ի մասին ես ընդհանրապես չէի էլ լսել.

    2 օր առաջ իմացա ... իսկ ձայնս տվել եմ ՀՀԿ-ին /«Իսկ ո՞ր ուժը կհաղթի»/, առաջին հարցախույզի մասին համեստորեն կլռեմ.

    Կհաղթեն ըստ նվազման կարգի՝ ՀՀԿ, ԲՀԿ, Կոնգրես ու Դաշնակցություն:

    հավանաբար այդպես էլ կլինի, մեկ էլ կարող է ՕԵԿ-ը մի քիչ խախեր տալ.

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org