Մի երազ... Զենքն ու նարկոտիկը թողեք տունը, նոր դուրս եկեք
Ապր 27


Պատմության քառուղիներում

1890 թվականին Քրիստափոր Միքայելյանի և այլոց կողմից ստեղծվեց մարդկությանը հայտնի այն հազվագյուտ անմտություններից մեկը` «Դաշնակցական» կուսակցությունը:

Սույն կուսակցությունը շուտով դարձավ առաջնային կուսակցություն հիմնապես այն պատճառով, որ 1890-ական թվականների համիդյան ջարդերի պատճառով թե’ «Արմենական», թե’ «Հնչակյան» կուասկցությունը թուլացել էին ու մասնատվել:

1907 թվականին «Դաշնակցական» կազմակերպությունը Փարիզում «Իթթիհատ վե թերաքի» ((Միություն ու առաջդիմություն) (հիմնապես հայտնի` երտթուրքեր)) կուսակցության հետ համատեղ որոշում ընդունեցին միասին պայքարելու Աբդուլ Համիդի դեմ: Մի կողմ թոնենք պատմության քառուղիներում թափառող սույն համաձայնագրի գաղտնի կետերը: Առաջ շարժվենք միմիայն այն ուղղությամբ, ինչը ուրվագծվում էր:

Արդեն 1908 թվականի հուլիսին Նիազի ու Էնվերի բարձրացրած ապստամբությունը շուտով հաջողվեց, ու Համիդ 2-րդը ընկավ: Դաշնակցականները կրկին կոալիցիայում էին… երիտթուրքերի հետ:

1914 թվականի հուլիսին տեղի ունեցավ ՀՀԴ 8-րդ համագումարը, որտեղ դաշնակ պարագլուխները, ակներևաբար տեսնելով իրենց քաղաքականության ձախողումը ու երիտթուրքերի արդեն սկսած կոտորածները, ժողովրդին ոչ մի կոչ չարեցին ինքնապաշտպանության: Ավելին իրենց տխմար ու ռուսամետ (տվյալ պահին ծայրաստիճան վտանգավոր) քաղաքականությամբ առիթ հանդիսացան նորանոր կոտորածների, մի «Մեծ եղեռնի»:

Բազմիցս եմ խոսել 1918 թ հունիսի 4-ի ալեքսանդրոպոլյան, 1920 թ. դեկտեմբերի 2-3-ի խայտառակության, հետագայում արդեն վճռորոշ բացասական (բառիս բուն իմաստով) դերի, 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի ժամանակ ունեցած ձախողումների մասին: Ցավով պիտի արձանագրեմ, որ, այդուհանդերձ, շատ մարդիկ տեղյակ չեն ու բացարձակ անտարբերությամբ շարունակում են հետևել տվյալ կազմակերպության վարած խիստ վտանգավոր քաղաքականությանը:

Երրորդ Հանրապետություն

Երրորդ Հանրապետության ստեղծման հենց սկզբից ՀՀԴ-ն խիստ անըմբռնելի լոզունգ էր առաջ քաշել. «կողմ ըլլալով` դեմ ըլլալ»: Պատճառը հետագայում կպարզվեր, բոլորդ եք տեղյակ, թե ինչ կապեր կային դույն կուսակցության ու հատուկ ծառայությունների միջև…

ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Դաշնակցական» կազմակերպությանը չտվեց այն լծակները, ինչ նրանք էին ուզում: Ակներեւ է, որ դույն կուսակցությունը չէր կարող օր ապրել առանց իշխանական, առնվազն մի քանի, լծակի, ուստի դիմեց քայլերի, որոնք ոչ մի կապ չունեին ժողովրդավարական պայքարի հետ: Բոլորդ եք հիշում «Դրո» կառույց, «30 + 1» և այլն….

Սակայն ԼՂ-ում դաշնակներին չէին արգելել գործել: Ու այնտեղ նրանք շատ լայն աշխատանքով էին զբաղված…..

1998 թվականին Քոչարյանի նախագահությամբ դաշնակները իրականացրեցին իրենց իսկ մտահղացումները ու դարձան իշխանություն. բայց երբեք հիմնապես պատասխանատվություն չէին կրում դրա համար:
Մինչև եկավ Քոչարյանի նախագահության ավարտը ու տեղի ունեցավ Հայոց պետականության մեջ ամենախայտառակ իրողությունը. «Մարտի մեկի» սպանդ:

Ֆարսը

2008 թվականի ընտրություններում «տրաքացնելով» վերջին ականը` Սերժ Սարգսյանը բարդ իրավիճակում էր հայտնվել: Նա ստիպված էր կռիվ տալ անձամբ Տեր-Պետրոսյանի դեմ:  Սակայն յուրաքանչյուրը, ով հստակ նպատակ ունի պահել իշխանությունը իր ձեռքում, չի կարող հրաժարվել այն քայլերից, որոնք կնպաստեին դրան: Առավել ևս այն պարագայում, որ 2009 թվականին Երևանում տեղի են ունենում քաղաքապետի ընտրություններ ու Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելով լուրջ հավակնություն ունի հաղթելու ընտրություններում: Դեռ մեկ ամիս առաջ «Ժառանգությանը» պայթեցնելը չօգնեց: Ընտրություններում գնում էր 1 ընդդիմություն, 4 իշխանություն: Ուստի պետք էր ստեղծել նոր ընդդիմություն:

Ընտրության լայն հնարավորություն կարելի է ասել չկար… ՕԵԿ-ին ոչ ոք չէր հավատա, անիմաստ կլիներ ԲՀԿ-ին դարձնել ընդդիմություն ու նրա ղեկավարի հանդեպ չանել այն, ինչ արվեց Սուքիասյանի հանդեպ, ՀՀԿ-ն ինքն իրեն ընդդիմություն չէր դառնա:
Ու ահա եկավ հարմար առիթը. «Դաշնակցությունը» կրկին առաջին շարքերում է…

Դաշնակցականները ոչ մի հստակ բացատրություն չեն տալիս, թե ինչու են լքում կոալիցիան: Պատճառը իբր թե թուրքերի հետ կնքած «քարտեզիկն» է: Սակայն դա շատ թույլ ու անտրամաբանական է թվում, երբ դաշնակները ասում են, թե թուրքական թերթի տված տեղեկությունները աղավաղված են ու Սերժ Սարգսյանն էլ որեւէ վատ բան չի արել այդ կոնտեքստում: Իսկ հիմնական պատճառ առաջ են քաշում, թե շատ են ջերմացել հայ-թուրքական հարաբերությունները: Նույն ՀՀԴ-ն էր, որ հայտարարում էր, թե առանց նախապայմանների սահմանը թող բացվի:

Փաստորեն, սահմանի բացումը տեղի է ունենում առանց նախապայմանների, քանզի դաշնակները ոչ մի թթու խոսք Սերժ Սարգսյանի հասցեին չեն ասում, բայց դա դաշնակներին դուր չի գալիս: Պարադոքսը ակնառու է անգամ անզեն աչքով:

Ի՞նչ է ստացվում. երկրում փլուզում են կոալիցիա, բայց հստակ հիմնավորում չկա… Հիշողություններդ լարեք ու հիշեք, որ ՕԵԿ-ը եւս ժամանակին դուրս հանվեց կոալիցիայից ու ներս բերվեց նույն մեղանիզմով ու սխեմայով:

Վերջ ի վերջո ասենք, որ սա հիմնականում մեկ նպատակ է հետապնդում. ջլատել ընդդիմադիր դաշտը ու չթողնել Լևոն Տեր-Պետրոսյանին հաղթել:

Եթե հայ ազգը կրկին հավատա այս հեքիաթներին ու կրկին ընկնի այն թակարդը, որը լարված է ակներեւաբար, ապա իսկապես արժանի է այս վիճակին: Հիմա հստակ ի ցույց կդրվի, թե արդյոք Հայ ժողովուրդը հավատարիմ է առաջադեմ ստրկական համակարգերի յուր բարքերին, թե, այնուամենայնիվ, գաղափարը կարող է հաղթել մեզանում:

Հ.Գ. Այս ողջ կատարվածի հիմնական հիմքը դրվեց դեռ այն ժամանակ, երբ «Ժառանգությունը» սկսել էր խաղեր տալ ու հայտարարություն տարածեց, թե սատարում է ընդդիմությանը: Բնավ «ժլատության» խնդիր չէր, որ «ընդդիմություն» բառի փոխարեն չասվեց «Հայ Ազգային Կոնգրես»: «Ժառանգությունը» ու իր առաջնորդը շատ լավ տեղյակ էին, որ շուտով նոր մի ընդդիմություն է ի հայտ գալու ու հենց նրան է պետք միանալ քաղաքապետի ընտրություններում` չիրագործելու համար 2008-ի «սխալը», երբ միացան Տեր-Պետրոսյանին:

***
Ֆենոմենը գանգատվում էր, որ բլոգը «մեռել» է: Դե հիմա թեմա եմ առաջ քաշում, խոսեք. տեսնենք՝ ինչ է դուրս գալու:

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


Ներկա պահին ստացվել է 30 մեկնաբանություն

  1. ALIS

    Իհարկե ամեն ինչ ճիշտ է, բայց մեր ազգի մեծ մասը դադարել է մտածելուց, վերցնում է այն ինչ գեղեցիկ փաթեթավորված է, եթե նույնիսկ այնտեղ ռումբ է:

  2. Jojoba

    Ֆենոմենը գանգատվում էր, որ բլոգը «մեռել» է: Դե հիմա թեմա եմ առաջ քաշում, խոսեք. տեսնենք՝ ինչ է դուրս գալու:

    արա, դե դու էլ նենց թեմաներ ես քաշում, որ մեր համեստ ուղեղների հնարավորությունները սկսում են մեզ դավաճանել.... չէր կարելի մի քիչ թեթեւ բաներից խոսել՞

  3. F5-admin

    Ինքս փորձում եմ, նույնիսկ կզանկանայի հավատալ դաշնակներին, բայց չի ստացվում…

    Նախ, ինչպես երեւի արդեն հասկացել եք իմ նախորդ գրառումներից, ես դաշնակներին չեմ համարում կայուն հայացքների տեր միավորում: Նրանց մոտեցումները կայուն են միայն մեկ ուղղությամբ՝ իշխանության հասնելու: Իհարկե, քցիպ չեն եւ այդ չանապարհին կարող են նույնիսկ կատարել զոհաբերություններ, հրաժարվել պաշտոններից, ինչպես ժամանակին կատարվեց “Վալեմ” օբյեկտի տեր հանդիսացող Լեւոն Մկրտչյանի հետ, ով լքեց կրթության նախարարի յուղոտ թիքեն:

    Իսկ հիմա՝ էլի իրենց դրել են նեղացած հարսի տեղ… Հեսա շուտով կլսեք, թե ինչպես են դաշնակները հաթաթա տալիս ընտրատեղամասերի ժողովրդին, թե՝ մռութ չջարդվի, եթե մեր ձայներին կպաք… ու տենց:

    Անհաջող դերասանություն ու ապագայում էլի կերակրատաշտակին մոտ գտնվելու երկարաժամկետ գործընթաց… Գործընթաց, որի վերջնական նպատակը, այս պահին գուցեեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններն են, սակայն, ըստ իս, պառլամենտական ապագա ընտությունները…

    Փիլիսոփային շնորհակալություններս՝ հերթական լուսավորչական աշխատանքների համար

  4. Մտահոգ

    Այո… լավ, իսկ մի հարց: Ձեր այս մեղադրանքներին ՀՅԴ-ն ոչ մի հակափաստարկ չի ներկայացնո՞ւմ: Սենց, լուռ ու մունջ լսում է, ու վե՞րջ:

    Զարմանալի է, որ այսքանից հետո, մի 10-15 տոկոս «պապական» ձայն են հավաքում…

  5. Phenomen

    Զարմանալի է, որ այսքանից հետո, մի 10-15 տոկոս «պապական» ձայն են հավաքում

    Մտահոգ ջան, իսկ քեզ ո՞վ է խաբել/ասել, թե ՀՅԴ-ն 10-15 տոկոս ձայն է հավաքել… Եթե իրոք վերջին ընտրություններից նման թվերը հաստատվում են, ես խիստ կզարմանամ, բայց և մեծ կասկածներ ունեմ, որ 6-7 տոկոսից ավել են հավաքում: դա էլ փոքր թիվ չի

  6. Sedrak

    Բարեւ բոլորիդ,

    Վաղուց է՝ չկայի: Ճիշտն ասած, կարծեմ նախագահական ընտրությունների ժամանակ էի մի հատ գրառում թողել:

    Մի բան ասեմ. զարմանում եմ, որ երբ դաշնակների մասին խոսում եք, Քոչարյանին մոռանում եք:

    Չգիտեմ, ով ինչ է մտածում, սակայն իմ խորին համոզմամբ դաշնակների քայլը Ռոբերտի մեսիջն էր Սերժ Սարգսյանին, ով աստիճանաբար, որքան խորանում է արտաքին հարաբերությունների դաշտը, այդքան սկսել է մոռանալ իր մեծ «եղբորը»: Մեսիջ`նկատի ունեմ նախազգուշական քայլ: Քոչարյանը դեռ մի հատ էլ քայլ ունի ի դեմս Գագիկ Ծառուկյանի: Վերջինս դեռ մնում է որպես «զապասնոյ վարիանտ»: Թող ոչ ոք ինձ չսկսի ապացուցել, որ, ասենք, քաղաքապետի թեկնածու Քուշկյանը Ռոբերտի հետ ավելի մոտիկ չէ, քան թե Սերժի: Ու մի մոռացեք, թե ով ստեղծեց «Բարգավաճը»:

    Տեսեք, նույնը չեմ կարող ասել ՕԵԿ-ի համար, քանի որ Արթուրիկը մկրտվել է Սերժի կողմից ու նրա ստեղծագործությունն է:

    Այնպես որ, ես ենթադրում եմ, որ շուտով կսկսենք լսել Ռոբերտի ձայնը: Դե, ինչ է եղել, որ չլսվի… Մարտի մեկի տարին էլ տվեցին-պրծան…

    Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց, գրեթե համոզված եմ, որ ամեն ինչ գնում է դրան: Մի ենթադրություն էլ. ինձ թվում է նաեւ, որ դաշնակներն ու ժառանգությունը շուտով իրար հետ «կձուլվեն»…

  7. Jojoba

    Նույն խորագրի տակ. Ինչո՞ւ, ախ ինչո՞ւ

    Գռզո անունը Սուքիասյաններին է

    «Սիլ Գրուփ» ընկերության մամուլի ծառայությունը տեղակացնում է, որ Գերմանիայում գտնվող MediaConsalt ընկերությունը ներկայացրել է ինտերնետային խանութ http://www.grzoo.de հասցով:

    Ինտերնեթային խանութը հաճախորդին հնարավորություն է ընձեռում օնլայն պատվիրել ամբողջ աշխարհում հայտնի թանաքներ, թղթեր և տպագրական պիտույքներ: Ներկայումս grzoo-ում ներառված են մոտավորապես 19000 անուն ապրանքներ, այս քանակությունը տարվա վերջին ըստ հաղորդագրության կտասնապատկվի:

    Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գռզո անունը սկզիզբ է առնում «ՍԻԼ Գրուփ» ընկերությունից, որը հիմնադրվել է եւ առ այսօր գտնվում է Սուքիասյան ընտանիքի ամուր ձեռքերում, և այդ անունը ամբողջ աշխարհում գտնվող ընկերության հաճախորդների համար նշանակում է լրջություն, համեստություն, բարձրակարգ սպասարկում, որակ, հավատարմություն եւ տվյալների բացարձակ ապահովություն:

    ---------
    Մեռա՜… Որ անգործ չմնա, որոշեց վերադառնալ իր ուսանողական գիտելիքների տեսական կիռանմանը....

    Շուտով ի հայտ կգա Ijevan.co.uk որտեղ վաճառքի կհանվեն գյուղի թան ու մածուն աշխարհի բոլոր վայրերից, կամ, ասենք՝ koxb.ca, efendi.at

  8. Jojoba

    Ինչո՞ւ, ախ ինչո՞ւ

    Ընդդիմությունը Ծիծեռնակաբերդում

    Բաղրամյան պողոտայում երթի մասնակիցներին միացավ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Քիչ ավելի ուշ Կիեւյան կամրջի վրա նրանց ընդառաջ եկավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը’ տիկնոջ’ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հետ: Այնուհետեւ, Կոնգրեսն իր բազմահազար համակիրների հետ միասին շարժվեց դեպի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Կիեւյան կամրջի մոտից սգո երթը շարունակվեց լռությամբ

    ----
    Լավ է գոնե ընդառաջ է եկել, թե չէ կարելի էր սպասել, որ տնից ձեռքով կանի:

    Լավ է գոնե լռությամբ եմ շարունակել եւ միտինգի չեն վերածել:

    Էհ… տերդ մեռնի, Հայաստան:

  9. Phenomen

    Սեդրակ ջան, ինձ թվում է որ լավ էլ գլխի ես ընկել թե ինչն-ինչոց է: Եթե նայես երեկ իմ արած մեկնաբանություններին այս հոդվածում, կոնկրետ 13-րդ մեկնաբանությունը, ապա կտեսնես, որ քո ասածի պլանները գծվել են դեռ 2007 թվի կեսերին (եթե ոչ ավելի շուտ):

    Սերժը գրեթե ոչ մի բանի վրա իշխանություն չունի, բացի մի-երկու ոջլոտ Հանրապետականների (նկատի չունեմ, թե հանրապետականները ոջլոտ են, այլ որ նրանց մեջ կան մի երկու ոջլոտներ): Իսկ Ռոբերտը հենց այնպես իր սանձերը Սերժի ձեռը չի տվել ու չի տա: Դեռ Հայաստաում կարելի է գռփել, ու դեռ կա փախչելու վերջին կամուրջը՝ Հայաստանը ՌԴ մարզ դարձնելու հնարավորություը: Էնպես որ ....

    Կներեք կրկնվելու համար:

  10. Philosopher

    Սեդրակ ջան, ինձ թվում է որ լավ էլ գլխի ես ընկել թե ինչն-ինչոց է:

    Բնականաբար, սույն կարծիքը հեռու չէ իրականությւնից, առավել եւս այն պարագայում, որ շատերն են վստահ, որ (ինչպես Նիկոլն է անվանում) մեծադըղըրդը չի կարող չվերադառնալ իշխանության:

    Սակայն այստեղ կա շատ տարօրինակ մի նրբություն. ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի փորձում վիժեցնել այս խարդավանքը: Ֆենոմենը կարծում է, որ Սերժ Սարգսյանը չի կարող, քանզի չունի որեւէ ուժ: Ոչ, սիրելի Ֆենոմեն: Այդպես մտածելը սխալ է ի սկզբանե: Այժմ Սերժ Սարգսյանի մարդիկ են ամբողջ ԿԳԲ-ում, ոստիկանությունում, էլ չեմ ասում որոշ ստրուկտուրաների մասին:

    Այսինքն՝ Սերժը եթե ուզենա, անմիջապես կարող է վիժեցնել այս ծրագիրը: Չի նշանակում ամենեւին, որ եթե Սերժը դրսում թույլ է, ապա ՀՀ-ում ուժեղ չի կարող լինել: Նա ներսում բավականին քրեաօլիգարծիկ հենարան ունի, ինչը հնարավորություն է տալիս առնվազն նմանատիպ «խոչընդոտների» հետ հաշվեհարդար տեսնել:

    «Դրո» կառույցի գործը փակված չէ, ինչն էլ հստակ ենթադրել է տալիս, որ Սերժը, եթե զգա, որ դաշնակներից իրեն վտագ կա, ապա անտարակույս կրկին կհիշի, որ իսկապես ՀՀԴ-ն ժամանակին ահաբեկչությամբ է զբաղվել:

    Իսկ այժմ, երբ ՀՀԴ-ն անգամ չի պատրաստվում պահանջել նախագահի հրաժարականը և հենց իր խոսքերով «այլընտրանք» է ներկայիս ընդդիմությանը՝ Հայ ազգային կոնգրեսին, արդեն իսկ ցույց է տալիս այն ակներև խաղը, որը լարված է:

    Հոդվածում նշել էի, որ մեծ հավանականություն կա, որ Ժառանգությունը եւս միանալու է ՀՀԴ-ին: Իսկ տվյալ դեպքում արդեն ուրվագծվեց ոչ թե Ռոբերտ Քոչարյանի պատկերը, այլ սոսկ մի բլեֆ, որը իրականցվում է հայ-թուրքական «քարտեզիկների» քողի տակ:

    Լավ է գոնե ընդառաջ է եկել, թե չէ կարելի էր սպասել, որ տնից ձեռքով կանի.

    Հաստատ, դու եւս գնացել էիր, բայց քանի որ Լևոնը քիչ հետո էր ընդառաջ եկել, շատ վատ էիր զգացել ու թողել, կես ճանապարհից ետ ես եկել ու բարկացել: Հա, լավ ես պրծել, թե չէ պատկերացրու՝ Լևոն Տեր-Պետրոսյանը համարձակվում է Ժոժոբային ընդառաջ գալ.... համարձակությանը տեսեք…

    Զարմանալի է, որ այսքանից հետո, մի 10-15 տոկոս «պապական» ձայն են հավաքում

    Բնականաբար, 10-15 տոկոս լինել չի կարող, բայց Ֆենոմենի նշած 5-6 տոկոսը իրատեսական է: Միշտ էլ եղել են պատմությունը արհամարհող ու էական էլեմենտների վրա աչք փակող մարդիկ, ովքեր չեն սիրում խորը մտածել ու վերլուծել…

    Այո… լավ, իսկ մի հարց: Ձեր այս մեղադրանքներին ՀՅԴ-ն ոչ մի հակափաստարկ չի ներկայացնո՞ւմ: Սենց, լուռ ու մունջ լսում է, ու վե՞րջ:

    Նախ ասեմ, որ ՀՀԴ շարքային ակտիվիստի հետ զրուցելիս կհանգես այն եզրակացությանը, որ նա ոչինչ չի ուզում լսել իր կուսակցության մեղավորության մասին: Միշտ խոսքը գցում են կտուրը:

    Իսկ եթե նկատել եք, ապա դաշնակները ոչ մի անգամ չեն խոսում 1907-1923 իրենց գործունեության մասին վատը: Չեն խոսում, քանզի որեւէ հիմնավորում չունեն իրենցը նդելու: Ի՞նչ ասեն. ասեն, որ 1915 թվականը իրենց մեղավորությունն էր, որովհետեւ մի քանի պորտֆել ունեին, ասեն, որ 1918 թվականի Բաթումի պայամանագիրը իրենց մեղավորությունն է, որովհետեւ մի «պստիկ» ցանկություն ունեին ուժային կառույցներին տեր դառնալու, ասեն, որ 1920 թվականի պատերազմի խայտառակ պարտությունը իրենց նողկալի քաղաքականության արդյունքն էր, երբ պաշտպանության նախարարությունը գլխավորում էր հենց ժամանակին դասալիք եղած Ռուբենը, որը հենց դասալիքության համար էր շատ զինվորների գնդակահարել տալիս, ասեն, որ 1921 թվականի իրենց բարձրացրած ապստամբությունը սոսկ մի քանի օր իշխանություն ունենալու համար էր, որից հետո բանկերը թալանելով Սիմոն Վրացյանը միլիոնները ձեքին փախավ Հայաստանից: Ապստամբությունը, որը մեզ վրա նստեց մի խայտառակ Մոսկվայի պայմանագիր..... եւ այլն…

    դու էլ նենց թեմաներ ես քաշում, որ մեր համեստ ուղեղների հնարավորությունները սկսում են մեզ դավաճանել.... չէր կարելի՞ մի քիչ թեթեւ բաներից խոսել

    Այ օրինակ, դու էլ խոսիր, տեսնենք՝ ի՞նչ ես մտածում էս մասին: Տեսնենեք՝ հո չես գնալու ընտրություններում Արծվին ընտրես:

  11. Jojoba

    Այժմ Սերժ Սարգսյանի մարդիկ են ամբողջ ԿԳԲ-ում, ոստիկանությունում, էլ չեմ ասում որոշ ստրուկտուրաների մասին:

    Նույնիսկ F5-ո՞ւմ

  12. Jojoba

    Հա, լավ ես պրծել, թե չէ պատկերացրու՝ Լևոն Տեր-Պետրոսյանը համարձակվում է Ժոժոբային ընդառաջ գալ

    Բա դա մեզ պե՞տք է, Ջո՛րջ:

  13. Jojoba

    Միգուցե եւ կա ճշմարտություն սրա մեջ՝ Սերժ-Ռոբերտ-Դաշնակցություն:

    Հլը մի սրան աշեք ..

    Այստեղ են ասում՝ «ո՜վ ծխի, ո՜վ մոխրամանը բռնի»

    dsc_0011-copy.jpg

  14. F5-admin

    Ընդդիմությունը Ծիծեռնակաբերդում

    Jojoba, նոր ես ծանոթանո՞ւմ ապրիլի 24-ի նյութերին: Քեզնից չի, առնվազն 5 օր ետ ես ընկել ռիթմից: Եթերներում արդեն դհոլ ու Աթիբեկյաններ են ֆռֆռում, իսկ դու ֆիքսվել ես նախորդ ուրբաթ օրվա վրա…

    Մի հարց բոլորիս, իսկ ինչո՞ւ է Ձեզ թվում, թե Ռոբերտի ու Սերժի միջեւ ինչ-որ հակասություններ կան: Ինքս չեմ հավատում:

  15. Jojoba

    Jojoba, նոր ես ծանոթանո՞ւմ ապրիլի 24-ի նյութերին:

    մինչեւ նախկին սխալները չհասկանաք, նորը չեք կարող ընկալել. /ներողություն ԸՄԲՌՆԵԼ/

    Իսկ դուք 10 տարվա սխալները չմարսած, արդեն ապագային եք նայում ....

    Գոնե լավ է, մեր մոտ ֆեկալ զանգվածներով պարարտացված ցելոֆանե տոպրակներով ձնագնդի չեն խախում, ինչպես հարեւան երկրում ...

    Փառք քեզ՜ .. աստված.

  16. Philosopher

    Իսկ դուք 10 տարվա սխալները չմարսած, արդեն ապագային եք նայում ...

    Իսկ, շատ կներես, որոնք են սխալները, որոնք չենք մարսել, առավել եւս չենք ԸՄԲՌՆԵԼ… Ինքդ եթե այդպես հստակ ԸՄԲՌՆԵԼ ես, կարող ես մեզ էլ տեղեկացնել, որ ԸՄԲՌՆԵՆՔ…

    ֆեկալ զանգվածներով պարարտացված ցելոֆանե տոպրակներով ձնագնդի չեն խախում

    Իսկ ով է ում հետ ձնագնդի խաղում հարեւան երկրում: Մեզ մոտ փառք ես տալիս, որ չեն խաղում: Իհարկե, փառք կտաս.... Բայց մեր հարևան երկրում էլ տականքը այնքան չի լկտիացել, որ հարձակվի երիտասարդների վրա ու անխան ծեծի, իսկ ոստիկանն էլ տեսնի ու չմիջամտի:

    Ավելի վատ, որ մեզ մոտ ցելոֆանե տոպրակների փոխարեն բ**ություն (Ադմին չհեռացնես. ես դիպուկ բառ եմ օգտագործել. ավելի մեղմը չեմ գտել) է տիրում համայն երկրում....

    Սա միայն ընդդիմության ցավը չի, Ժոժոբա… Սա նաեւ հենց քեզ համար է բացարձակ բացասական…

  17. Jojoba

    Իսկ ով է ում հետ ձնագնդի խաղում հարեւան երկրում: Մեզ մոտ փառք ես տալիս, որ չեն խաղում:

    մի քանի օր առաջ ՏՎ-ով ցույց տալիս կադրեր, ինչպես Վրաստանում ընդիմադիրների եվ նրանց վրանների ուղղությամբ գնդակոցություն էին արել վերոհիշյալ բակտերիոլոգիական զենքից/զենքով.

    Նույնիսկ նկարել էին վրանների ներսում հայտնված արգասիքները եվ գնդակոցության զոհերին ...

    Իսկ, շատ կներես, որոնք են սխալները, որոնք չենք մարսել, առավել եւս չենք ԸՄԲՌՆԵԼ… Ինքդ եթե այդպես հստակ ԸՄԲՌՆԵԼ ես, կարող ես մեզ էլ տեղեկացնել, որ ԸՄԲՌՆԵՆՔ…

    նկատի ունեմ, որ ոչ ոքի աստվածացնել պետք չէ .. .որ մի հատ էլ ուրախանաք, որ մինչեւ կիեւյան մոստ ձեզ ընդառաջ է եկել ...

    Մարդ մի քիչ հասարակ պետք է լինի, որ մեկ մեկ էլ ուրիշների պեպելնիցան բռնի ... grin

    հա, իմիջայլով լավ պրծաք, որ էդ օրը կիեւյան կամուրջը փուլ չի եկել ...
    մի խումբ հիմարներ իրենց մեքենաները կանգնեցրել էին ամբողջ կամուրջի երկայնքով /դեպի մետրո ուղղությամբ/, կամուրջի վրա խցանում էր, մեքենաները, ավտոբուսներն ու ցանր բեռնատարները կանգնած էին մաքսիմալ հնարավոր շարքերով, առանց մեքենաների մարդկանց քանակը նույնիսկ հաշիվ չուներ....

    ու դրանից հետո ՊԱՏ-ի աշխատակիցները անցնում գնում էին, կամ շուռ գալիս կամուրջի սկզբից, փոխանակ ինչ որ կերպ կանոնավորեին երթեւեկությունը.

    Ազնվորեն ասեմ, ես անձամբ շատ էի վախեցել, երբ տեսա այս վիճակը.

    --------
    Հիմա անցյալի սխալների մասին՝ եթե ինչ որ մեկը դեռ չի ԸՄԲՌՆԵԼ, ապա կարող է փորձել կարդալ կայքը հենց սկզբից. Չէ, քո եվ ֆենոմենի պես չեմ կարող նշել որ հոդվածի տակ, որ մեկնաբանության մեջ ինչ եմ ասել ... բայց հաստատ դուք ինձնից լավ գիտեք ինչ սխալների մասին եմ իմ խոսքերն.

    Իսկ եթե չգիտեք, ապա .... կարող եք շարունակել նույն տեմպով ... միգուցե ինչպես նախագահական բլոգերներն են սիրում ասել, մի քանի տարի հետո Բանգլադեշի Ճ թաղամասի լիազորի ընտրություններում հաղթանակ տանեք.

    Հիմա, կարելի է ենթադրել, որ արդեն անելիք չունեք ... լավագույն դեպքում մի քանի շքեղ երթ անեք, որ մինչեւ աշուն խոսալու թեմա լինի ...

    Ավելի վատ, որ մեզ մոտ ցելոֆանե տոպրակների փոխարեն բ**ություն է տիրում համայն երկրում....

    Հիմա էդ է .. ուզում ես ուզի, ուզում ես մի ուզի .. երբ որ ռեալ շանսեր ունեիք, տանը նստած թեյ էին ըմպում ... իսկ հիմա միայն վերոհիշյալ թաղամասի լիազորի պաշտոնին կարող եք հավաքնել ... էն էլ եթե տեղ Լֆիկի մարդկանցից ոչ մեկ չորոշի ձեզ հակադրվել.

    Սա միայն ընդդիմության ցավը չի, Ժոժոբա… Սա նաեւ հենց քեզ համար է բացարձակ բացասական…

    համաձայն եմ, բայց ինչ անենք՞ . .գնանք էլի գլուխներս պատին խփենք ... թե գիտես անիմաստ հերոսություն անելն ու նահատակվելն ավելի մեծ պատիվ քեզ կամ ինձ կբերի ...

    եվ վերջինը՝ ձեզնից շատերն հարգելի Philosopher միայն խոսելու մեծ վարպետ եք, բայց հենց գործն հասնում է գործին .../հիմա կասես էլի հիշեց/ մկան ծակն հազարով եք առնում ...

    Այնպես որ պետք չէ Սկսնակի կամ Sedrak-ի նմաններին շախ տալ ...անող եք արեք, մենք էլ ձեզ կնայենք ... եվ վատագուն դեպքուկ կասենք՝ տղուն հալալ էր /հավանաբար հետմահու, կամ հետբանտե/ ...

    Թե չէ դիվան քշելով, միտինգ ու շքեղ երթեր անելով կարգեր չես փոխի ...

  18. Marat

    Այնպես որ պետք չէ Սկսնակի կամ Sedrak-ի նմաններին շախ տալ ...

    Սկսնակն ո՞վ է: grin

    Ծիծաղելի էր տեսնել, թե ինչպես է երեկ ԱԺ նախագահն անընդհատ շեշտում, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է, սակայն «ձև բռնած» խնդրում, որ ԱԺ մշտական հանձնաժողովների դաշնակցական նախագահները հրաժարականի դիմումները հետ վերցնեն: Դաշնակներն էլ ասացին՝ կմտածենք…

    Ծիծաղելի էր երեկ տեսնել, թե ինչպես է «ՏՎ5»-ի էն «քյաչալ» ու ակնոցներով քաղաքական վերլուծաբանը (հաղորդման անունը չգիտեմ) խորիմաստ հայացքով փորձում հեռուստադիտողին համոզել, որ Դաշնակցությունը սկզբունքային կուսակցություն է և «իրենց պատկերացմամբ՝ փորձում են լավ անել»… Բայց կողքից էլ ցույց էր տալիս, որ Հանրապետականն էլ է լավ կուսակցություն և նույնպես լավն է ուզում անել: Այստեղ ես հասկացա, թե ինչքա՜ն ազգանվեր անձինք են Լֆիկն ու Բուռնաշը:
    Վերջը, և պայտին էր հարվածում, և մեխին…

    Ծիծաղելի էր նաև, թե ինչպես էր մի քանի օր առաջ Գևորգ Ալթունյան մեծագույն, բազմահանճար լրագրողն ու վերլուծաբանը լեոնտևանման շարժուձևով պատմում իր զրույցը «մեր լավ ախպերներից մեկի»՝ տաքսու «փիս» վարորդի հետ: Եվ հանգում էր այն եզրակացության, թե մենք նորմալ ազգ չենք դառնա, նորմալ երկիր չենք ունենա, քանի որ տաքսիստը «լևի» փող էր աշխատել: Նա կարծես մոռացել էր, որ իր հաղորդմանը նույն ալիքով հաջորդում կամ նախորդում է «ՊՍ» կոչվող բարձրաճաշակ ծրագիրը, որտեղ վերջերս բեմականացում էր այն մասին, թե ինչպես է մեկը շատ խմել, «կորցրել ո*- ի ծակը» ու հիմա էլ բեմում փնտրում էր, սակայն չէր գտնում:

    Ծիծաղելի էր տեսնել Արտաշես Գեղամյանին «Շանթի» տաղավարում՝ հերթական անգամ ազգին փրկելիս… Իհարկե, դիտել եմ մի ակնթարթ:

    Իսկ վերջին ծիծաղելին այն էր, որ Ղազարյան Պետրոսը հրավիրել էր Կարապետյանին Տիգրանին՝ մեր քաղաքական դաշտի բազմավաստակ ու խելամիտ գործիչներից մեկին: Իհարկե, այս հաղորդումը չնայեցի: Նողկանք առաջացավ…

    Հ.Գ. …հա, վերջում ասեմ, որ «ՊՍ»-ի այն տղան գտավ իրեն այնքան անհրաժեշտ անցքը, դրեց տեղը և ուրախ-ուրախ լքեց բեմը:

  19. Philosopher

    Դաշնակներն էլ ասացին՝ կմտածենք…

    Բա, տեսնում եք, թե ինչ սկզբունքայնություն են ցուցաբերում դաշնակները: Ընդունել են առաջարկը ու մնում են պաշտոններին: Մեկը հարցնի, բա ինչու եք դուրս եեկել, եթե նույն պաշտոնները եւս պահում եք.... Իրոք ուժեղ ընդդիմություն է. ՀԱԿ-ը սրա համեմատ իշխանություն է… smile

    Իհարկե, այս հաղորդումը չնայեցի: Նողկանք առաջացավ…

    Դու դեռ չգիտես, թե ինչ ես բացթողել: Հրաշալի հումորային հաղորդում էր… բոլոր մյուս հաղորդումները ղալաթ էին արել դրա դիմաց… Երկու «մարդ» իսկը իրար սազում էին: Էնքան եմ ծիծաղել, որ դրանից հետո Ժոժոբայի համար 15 մեկնաբանությունը սառը ցնցուղ էր: Դե Ժոժոբան ինչ իմանա, թե ինչ տրամադրության մեջ կարելի է լինել «Ուրվագծի» տվյալ «գլուխգործոցից» հետո…

    նկատի ունեմ, որ ոչ ոքի աստվածացնել պետք չէ… որ մի հատ էլ ուրախանաք, որ մինչեւ կիեւյան կամուրջ ձեզ ընդառաջ է եկել ...

    Շատ կներես, բայց էստեղ աստվածացում չկա: Ասեմ, որ բազմիցս եմ նկատել, թե ինչպես ես փորձում Տեր-Պետրոսյանին ներկայացնել որպես մեծամիտ անձնավորություն, բայց չեմ մտել տվյալ տեսակի խոսակցությունների մեջ: Բայց հիմա կասեմ, որ Տեր-Պետրոսյանը բացարձակապես մեծամիտ չէ, եթե ոչ մեկն այն համեստ բարձրաստիճաններից, որոնց կարելի է երբեւե հանդիպել: Թյուրիմացության տեղիք մի տուր, խնդրում եմ: Թե անձնական ինչն է պատճառը, որ չես ընդունում, չեմ կարող ասել, բայց որ մեկ-մեկ չափն անցնում ես, դրանում վստահ եմ…

    բայց հենց գործն հասնում է գործին ...(հիմա կասես էլի հիշեց) մկան ծակը հազարով եք առնում…

    Փաստ… Եթե չներկայացրիր, ուրեմն Կարապետիչի նման ես արտահայտություններ անում՝ առանց որեւէ հիմքի:

    Եվ վերջապես, ի՞նչ նկատի ունես ու ո՞ւմ է հասցեագրված քո խոսքը: Կողիքց լսիր քեզ, կտեսնես, որ ոչ մի դեղատոմս չես ներկայացնում, բայց միայն «քլնգում ես»:

    Թե չէ դիվան քշելով, միտինգ ու շքեղ երթեր անելով կարգեր չես փոխի…

    Դե եթե դու կարող ես որեւէ այլ ու «կարգեր փոխող» քայլեր անել, ապա էլ ում ես սպասում: Միայն ճոռոմ ու վերամբարձ տոնը չի կարող ապահովել խոսքի հստակ ԸՄԲՌՆՈՒՄ… :D

    Այսքանը դեռ…

  20. Sedrak

    Jojoba, ինչքան հասցրել եմ հետեւել գրառումներիդ, դու դժգոհ ես ե՛ւ իշխանավորներից, ե՛ւ ընդդիմությունից, ե՛ւ անցյալից, ե՛ւ ներկայից:

    Լավ, բա ի՞նչ ես ինքդ առաջարկում: Իրոք, առանց կատակի: Դու ինչպե՞ս ես տեսնում մեր երկրի վիճակը: Գուցե որոշ տեղեկություններ տաս քո մտքերի ու համոզմունքների մասին:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org