ՀՅԴ-ի հայտարարությունը ապրիլի 24-ից անմիջապես առաջ
Ի՞նչ է սա՝ հերթական նախընտրական խա՞ղ, թե՞ լուրջ մտադրություն: Ա-մեկ-պլյուսից տեղեկանում ենք, որ…
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերջին ամիսներին եղել է Հայաստանի պետական-քաղաքական օրակարգի առանցքային հարցը։
ՀՅ Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն։ Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել։ Մեզ համար բացարձակապես անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների՝ ազգային-պետական իրավունքների հաշվին։
Հաստատակամ այս սկզբունքներին՝ մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը։
Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած՝ Արցախյան հիմնախնդրի եւ ընդհանրապես բացահայտ հակահայկական հայտարարությունների ու նախապայմաններ թելադրելու պայմաններում, այդ փաստաթղթի ի հայտ գալը հարվածում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին։Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկի առաջիկա օրերին»,-ասված է հայտարարության մեջ:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 14 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Հարցը կքննարկվի, հետո կկանչեն նախագահական, կչոքացնեն, կամ իրենց տերմինաբանությամբ՝ կբացատրեն բոլոր նրբությունները, ու իրենք կընդունեն, որ, ասենք, հանուն Արցախի կարգավորման Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նոր մակարդակը, միևնույն ժամանակ նշելով, որ ավելի խիստ ընդդիմություն են լինելու կոալիցիայում…
Աբսուրդ…
24-04-09 • 03:52 AMԵս չեմ հասկանում ինչու՞ է մեր կայքը «մեռած»: Ոչ մեկը չի՞ ուզում իր դիրքորոշումը հայտնել ՀՀ «իշխանությունների» կապիտուլյացիայի կապակցությամբ:
ՀԱՅԵՐ, ԶԱՐԹՆԵՐՔ:
Այսօր Գրացի հայ համայնքի հանդիպում կա: Հիմա մի նամակ եմ պատրաստում, որը կստորագրեն համայնքի բոլոր անդամները՝ հիմնականում պոլսահայ: Նամակը ուղարկելու եմ դեսպանություն:
Ցավոք, այստեղից ավելին անել չեմ կարող:
26-04-09 • 17:01 PMԵթե դժվար չէ եւ հնարավոր է, խնդրում եմ նամակի բովանդակությունը կիսվիր մեզ հետ:
Հարյուր տոկոսով համոզված չեմ, որ նշածդ տարբերակի վերջը ճիշտ է: Կա նաեւ այսպիսի տարբերակ. ՀՅԴ-ն «կթքի կոալիցիայի վրա» ու «կլքի» այն՝ «ընդդիմություն խաղալու» եւ, իրականում, Լեւոնի ձայները փախցնելու համար:
26-04-09 • 23:29 PMԳիտես հե՞շտ է էս ամեն ինչը մարսելը…
26-04-09 • 23:46 PMյանի ի նկատի ունես մի բան է պատահե°լ
27-04-09 • 01:35 AMԱվստրիայի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
պրն. Ա. Հովակիմյանին
Հարգելի պրն. Դեսպան:
Ավստրիական Գրաց քաղաքի հայկական համայնքի անդամներս ուշադրությամբ հետևում ենք վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի իշխանությունների միջև ծավալվող երկխոսությանը: Ողջունելի ենք համարում, որ ՀՀ ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում՝ հանգուցալուծել երկու երկրների ու ժողովուրդների միջև Մեծ Եղեռնի արդյունքում ձևավորված անջրպետը: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում մեր անհանգստությունը հայտնել երկխոսության կետերի շուրջ հայկական ու թուրքական լրատվության տարբեր մեկնաբանությունների առիթով, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության անընդունելի լռությունը՝ թրքական կողմի մեկնաբանությունների վերաբերյալ:
Մեծարգո դեսպան Հովակիմյան:
Որպես ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձր պաշտոնյա, և Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի շահերի պաշտպան Ավստրիայում, մեր խնդրանքն ենք ուղղում Ձեզ՝ ՀՀ բարձր ղեկավարությանը հասցնելու մեր կոչը: Լինելով Մեծ Եղեռնը վերապրողների ժառանգներ, և մասամբ նաև Թուրքիայում շարունակվող հայատյաց քաղաքականության վտարանդիներ, ու քաջ գիտակցելով, որ համայն աշխարհի հայության շահերի հիմնական պաշտպան հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, կոչ ենք անում ՀՀ ղեկավարությանը.
- Արձագանքել թրքական տեղեկատվական աղբյուրներից տարածվող լուրերին, իբր ՀՀ և Թուրքիայի ղեկավարությունները եկել են համաձայնության Կարսի պայմանագրի ճանաչման ու Մեծ Եղեռնի փաստը կասկածի տակ դնող խայտառակ հանձնաժողովի ստեղծման հարցում;
- Ամենաբարձր պաշտոնական մակարդակով հավաստիացնել համայն աշխարհի հայությանը, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ոչ մի դեպքում չի վտանգի հայության համատեղ ջանքերի արդյունքում վերջին երկու տասնամյակի մեծագույն ձեռքբերումները՝ ՀՀ անկախացումն ու Լեռնային Ղարաբաղի ազատագրումը՝ ի շահ Մեծ Եղեռնը ուրացող Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն;
- Չդնելով հարաբերությունների հաստատման որևէ նախապայման՝ այդպիսիք չհանդուրժել նաև թրքական կողմից:
Հարգելի պրն. Հովակիմյան:
Տարբեր պատճառներով պոկված լինելով մեր պատմական Հայրենիքից, սակայն գիտակցելով, որ ունենք պատասխանատվության մեր բաժինը Հայաստանի ու հայության ապագայի հանդեպ, ակնկալում ենք Ձեր օժանդակությունն ու արագ արձագանքը մեր համայնքի աճող անհանգստությանը:
Խորին հարգանքներով ու անհամբեր սպասումով՝
27-04-09 • 01:42 AMԳրացի հայ համայնք
Եսի՞մ… չի պատահե՞լ… բա եթե ոչ մի բան չի պատահել, էլ ինչո՞ւ եք նամակ հղել դեսպանին…
Շնորհակալ եմ, որ Ձեր նամակի բովանդակությունը տեղադրեցիր այստեղ:
Մի հարց. արժի՞ հավատալ, ըստ քեզ, թուրքական մամուլում տեղ գտած road map-ին: Ըստ իս, իրենց տեղեկատվությունը ինչ-որ չափով համապատասխանում է իրականությունը, սակայն որոշ կետեր աղավաղված են…
27-04-09 • 02:11 AMիհարկե, մի մասը, ընդ որում մի ահագին մեծ մասը ինչ-որ наживка է /եթե ճիշտ եմ հիշում այդ բառի իմաստը/, ու այդ կարգի նաժիվկա մեր անկարողների կողմից էլ է մեյդան գցվել, պարզ օրինակ նոր ատոմակայանի ծրագրերում թուրքական կողմին ներգրավելը, սակայն այսօրվա վայ-ղեկավարությունը դեռ հազար տարի հացուպանիր պիտի ուտի, որ թուրքական դիվանագիտության կուտը մարսի ու ինքն էլ նույն կտերից տա…
Ճանապարհային քարտեզի մասին խոսում են բոլորը, բոլոր լրատվամիջոցները, եվրոնյուս, ԵՄ, ու դա փաստ է: Դա իհարկե ինչ-որ դիվանագիտակաան տերմին է, ու շատ կոնֆլիկտներում է գործածվում: Արդեն երևի լսել ես դրա բացատրությունը՝ հետագա քայլերի ու ժամանակացույցի պլանավորում. դա է ճանապարհային քարտեզը:
Բայց ի՞նչ կա ընդհանրապես պլանավորելու՝ չեմ հասկանում: Եթե նախապայմաններ չկան, ուրեմն առաջին և միակ հարցը պիտի լինի դիվանագետների հավատարմագրում ու սահմանային, մաքսային ծառայություններին մի քանի ամիս ժամանակ տրվի՝ թղթաբանությունն ու hard-ը ժամանակակից վիճակի բերելու:
27-04-09 • 03:25 AMԵս ինտերնետի հայկական բաժնում վերջին օրերի հանդարտությունը կապում եմ ազատ օրերի հետ, բայց ինչ-որ անհանգստացնող բան էլ կա՝ կարծես затишье перед бурей
27-04-09 • 03:27 AMԱվստրիայի Հանրապետությունում
ապրող Մեծ Եղեռնը
վերապրողների ժառանգներ,
և մասամբ նաև Թուրքիայում
շարունակվող հայատյաց
քաղաքականության վտարանդիներ,
Գրացի հայ համայնք եվ մեծարգո Phenomen
---
да пошли вы ...
---
27-04-09 • 14:23 PMԱվստրիայի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
պրն. Ա. Հովակիմյան
Մի հատ անեկտոդ պատմե՞մ… Ուրեմն, ՀՅԴ-ն «լքում է» կոալիցիան:
Նախ ասեմ իմ անձնական կարծիքը՝ սա Սերժ Սարգսյանի հերթական որոշումն է՝ Լեւոնից հնարավորինս ձայն տանել՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների օրը: Ընդամենը: Ընտրությունները կավարտվեն, կբարշեն ու «բաշիքյաթմա-2» կձեռնարկեն: Սա եզակի դեպքերից է, երբ ինքս-ինձ խոստովանում եմ՝ Աստված տա, ես սխալված լինեմ…
Լավ, զմայլվենք այս լուրով…
27-04-09 • 19:14 PMՀՅԴ հայտարարությունը
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարեցնելու մասին։
Նկատի ունենալով խնդրի քաղաքական նշանակությունը, հանրային հնչեղությունը եւ հետեւանքները՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այս քայլի պատճառները։
Նախ՝ ՀՅԴ-ն կոալիցիային մաս կազմեց նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ճգնաժամը, հայկական երկու պետությունների անկախությանն ու անվտանգությանն ուղղված ռազմաքաղաքական սպառնալիքները միասնական ուժերով հաղթահարելու եւ համակարգված բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումով։
Այս ընթացքում որոշակի հաջողություններ արձանագրվեցին, սակայն անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություն առաջացավ արտաքին քաղաքականության ուղեգծի շուրջ։
Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետության ազգային անվտանգության ռազմավարական ուղղություններից մեկը Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է։ Սա դիտարկվել է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում։ Այս առումով, ինչպես արդեն հայտարարել ենք, մեզ համար անընդունելի ու դատապարտելի էր ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների հակահայկական, նախապայմաններ թելադրող կեցվածքների համատեքստում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության ընդունումը։ Ունենք նաեւ սկզբունքային տարաձայնություններ Հայաստան-Թուրքիա բանակցություններում արծարծվող որոշ դրույթների վերաբերյալ ՀՀ-ի իշխանությունների դիրքորոշման հարցում։ Այդ դրույթների վերաբերյալ ամբողջական տեսակետները կարտահայտենք դրանց հրապարակային քննարկումների ժամանակ։
Հետայսու ՀՅ Դաշնակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում գործելու է նոր՝ ընդդիմադիր ուժի կարգավիճակով։ Մեր հիմնական առաջնահերթությունները լինելու են.
1. Դառնալ իշխանության լիարժեք այլընտրանք՝ բոլոր հիմնահարցերի վերաբերյալ առաջարկելով սեփական ծրագրերն ու լուծումները։
2. Որպես ընդդիմություն ստանձնել իշխանություններին արդյունավետորեն հակակշռելու եւ զսպելու դերակատարություն։
3. Իրականացնել անհրաժեշտ գործառույթներ՝ քաղաքական դաշտի առողջացման եւ բյուրեղացման, իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերությունների ձեւավորման, սոցիալական արդարության հաստատման եւ ժողովրդավարության ամրապնդման նպատակով։
4. Ծավալել նախընտրական խոստումներից բխող ամբողջական գործունեություն, դրսեւորելով ՀՅ Դաշնակցության գաղափարաքաղաքական ինքնատիպությունը։
5. Հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում առաջնորդվել բացառապես ազգային-պետական շահերի եւ նպատակների գերակայությամբ։
Մենք գնահատելի ենք համարում կոալիցիոն գործընկերների հետ համատեղ գործունեությունը եւ հաջողություն ենք մաղթում նրանց աշխատանքներին՝ ի շահ մեր պետության եւ ժողովրդի։
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
27 ապրիլի 2009թ.
27-04-09 • 19:35 PMԱխպեեեեր, ռուսը սենց դեպքում ասում է фигушки вам /խնդրում եմ չնեղվես, գիտես որ անձնական չի/: Եթե քեզ դեռ թվում ա, որ Սերժն ա սաղ որոշում, ու դաշնակներին հանում-դնում, ապա իմ կարծիքով դու լաաաավ սխալվում ես: Իմ կարծիքն է դա, միգուցե սուբյեկտիվ: Բացահայտեմ մտքերիս “տիտանական” ընթացքը:
Քոչարյանը դեռ տաս տարի առաջ շան պես իր ոտքի մոտ էր պահում դաշնակներին: Ու այսօր կարծել, թե նա իր սանձերը “պռոստո ախպերական” հանձնել է Սերժին, միամտություն է՝ Քոչարյանին իմանալով: Քոչարյանը անցած շաբաթ արտասահմանում էր, ի՞նչ եք կարծում, ինչ էր կորցրել: Իմ կարծիքով, տո չէ, ինչ կարծիք, իմ խորին համոզմամբ, նա դաշնակների ղեկավարությանը համոզում էր, որ “Սերժը իրեն սպառել է, պետք է մի կողմ քաշել, քանի հայրենիքը չի խորտակել”: Ու դաշնակները դուրս եկան սխոդկից… կներեք, կոալիցիայից: Ու քանի որ Սերժն էլ հեշտ իր ունեցածը հետ չի տա, կսկսեն տեռորը, դաշնակները հանրապետականների վրա մի քանի հատ կկրակեն, նրանք էլ հակառակը, բայց քանի որ Ռոբը շատ շուն կերպար ա, ու քանի որ Ռոբի ազդեցությունը Գագոյի /Ծառուկյան/ վրա ավելի մեծ ա, քան Սերժի ազդեցությունը, ապա Ռոբը էլի ստանում ա բացահայտ առավելություն, իսկ եթե դրան գումարենք Սերժի ինտելեկտի չնչինությունը Ռոբի համեմատ, ապա պարզ է դառնում, որ իշխանության ներսում, ինչպես ես ամիսներ առաջ փորձել էի կանխագուշակել, կատարվում է “պերեվառոտ”:
28-04-09 • 02:35 AMԻնչ կանի այդ դեպքում ընդդիմությունը/Լևոնը: Ճիշտն ասած իմ աչքին այսօր հայկական քաղաքականությունը, եթե այդպիսին կա, ներկայանում է այսպես /Ադմին ջան, խնդրում եմ չխմբագրես/. իշխանության բերանին քաքը բռնացնում են, ասում ա՝ ես քաքակեր չեմ, ընդդիմությունն էլ կեղտոտ ոռին նայում՝ չքնաղ աչքեր ա քարոզում: Ասածս ինչ է: Լևոնը ինքը մի օր կհամոզվի, որ Հայաստնի ներկա վարչակազմի դեմ գրոհ, հեղափոխություն, ապստամբություն բառերը բացառելով՝ Հայաստանը մի օր կդառնա կամ Закавказский федеральный округ, կամ էլ Iravan rayonu: ՈՒ հենց այդ պատճառով, որ վայրկյանին տեսավ, որ Ռոբն ու Սերժը իրար դեմ են դուրս եկել, Երկրապահին ու Ժիրոյին ասելու ա՝ ձեր անելիքն արեք: ու էլի կրակելու են…
Երանի սխալվեմ…
”մերսի, ցավդ տանեմ, ես գիտեյի, որ դու միշտ ինձ “պադդեռժկա” ես”
28-04-09 • 02:42 AM