Դ. Մեդվեդեւը նախանձելի է համարել հայկական ինտերնետի զա «Պատգամ»... Եղիշե Չարենց
Ապր 16

Դորիան'-ի ավատարը

Ներկայությանս առաջին ասեղը… Սրսկվեք smile
Ճանաչեք զիմաստություն և զխրատ, իմացեք զբանս հանճարոյ:

***

Ով եմ ես, Աստված,
Երբ չլինելուս համար պետք էր լոկ
300 դրամ 20 տարի առաջ:

Ինձ ծնեց, գուցե, մեկի ուշացած
Վայելքի լկտի անզգուշությունը,
Ու ամեն գիշեր քնում է ինձ հետ
Մեկի հարամած, խանգարված քունը:

Ոչ մեկ իմ բախտին բաժակ չշրջեց,
Տեսնելու համար արու եմ, թե էգ,
Իմ էս չընդհատված անգոյությունը
Տեսնես ում էր պետք:

Ու քանի մեկը հղի էր ինձնով,
Ինձ թվում էր, թե այդ ես եմ հղի`
Չգիտեի, ախր, ինչպես բացատրել
Սրտխառնոցը իմ:

Անխուսափելի կյանքի զգացում էր,
Շտապեցրած մի քիչ, մատուցված հում-հում,
Որ աշխարհ չեկած, արդեն նկատեի`
Լացով են ծնում, լացելով ծնվում:

Ամեն մեկը իր գորշ կյանքն է ողբում,
Ամեն մեկն ունի իր սգո սյունը,
Ինձ էլ երևի բաժին է հասել
Էս աբորտ չարած դժգոհությունը:

Ով եմ ես, Աստված,
Երբ իմ լինելու համար հերիք էր
19 գրամ 20 տարի առաջ…


***

Իմ շուրթերը վաղուց ցամաքած են
Ու կերածս միայն ցամաք հաց,
Երեկվա իմ անմեղ, կույս մտքերը
Դարձել են անխիղճ բախտի քացը:

Ես գլուխը դեռ իմ չեմ կախել,
Էդ ամենը գրո՜ղ է, հեչ է,
Ես պատրաստ եմ էլի բղավել,
Աշխա՜րհ, հանվել եմ, լի՛ց մեջս:

Երեկվա հարվածածդ տեղերը,
Ձեռքդ դի՛ր, դու զգու՞մ ես, դեռ գոլ են,
Եթե դու էդքան առնական ես,
Ես, ուրեմն, կրքո՛տ արվամոլ եմ:

Ես դռան դեմի անտեր շունն եմ,
Դե զարկի՛ր, իմանամ, ո՜վ է տերը,
Ես սիրում եմ ծեծված էս վիճակը,
Երբ ներսիցս հորդում են տողերը:

Ալտեր էգո


Ներկա պահին ստացվել է 76 մեկնաբանություն

  1. Jojoba

    Ներողություն եմ խնդրում զտխմարությանս համար, բայց ո՞վ է այս զհանճարեղ տողերոց զԸհեղինակը (Դորիան քո ծնա՞ծն է):

    Ակամայից հիշեցի հիմա արդեն մոդայիկ դառած Դավիթաշենի կամուրջը:

    Հ.Գ. Եթե վաղը գրառում չկատարեմ, դիտեք Շանթի «Արտակարգ պատահարներ Դավիթաշենի մոստից» հավելվածը:

  2. Democrat

    Ինչ ասեմ… ինչ-որ չհաջողված ու դեպրեսիայի խորը ճանկերում ընկած դեմքի խեղաթյուրված մտքեր ոնց որ լինեն…

  3. Marat

    Հարգելիներս, ստեղծագործությունը գնահատելու համար ի՞նչ կապ ունի, թե այդ մտքերն ինչ արդյունքում են ծնվել: Կարևորն այն է, որ նրանք ծնվել են, իսկ հեղինակն այդ ամենը հաջող կերպով ներկայացրել է:

    ինչ-որ չհաջողված ու դեպրեսիայի խորը ճանկերում ընկած դեմքի խեղաթյուրված մտքեր ոնց որ լինեն…

    Դեմոկրատ ջան, պարզ է, որ մտքերի հիմքում ընկած են «անհաջողություններ», բայց համաձայն չեմ, որ այդ մտքերը խեղաթյուրված են: Ու չէի ասի, թե դրանցից խորը դեպրեսիայի (հայերեն ասում են՝ «ընկճախտ»grin ) հոտ է գալիս:
    Մարդու տրամադրությունը միշտ էլ փոփոխվում է:

  4. Philosopher

    Կարևորն այն է, որ նրանք ծնվել են, իսկ հեղինակն այդ ամենը հաջող կերպով ներկայացրել է:

    Վերջերս առիթ ունեցա հենց այս բլոգում նշելու, որ Դավիթ Հովհաննեսը մի շատ լավ բանաստեղծական «գիրք»՝ «Նոր քրոնիկոն», էր հրապարակել…

    Ու ստացվում է, որ այդ գրքում տեղ գտած նրա «բանաստեղծությունները» գնահատելու համար ոչ թե պետք է քննել, թե այդ մտքերը ինչպես են ծնվել ու ում կողմից, այլ՝ որ ծնվել են…

    Կուռ ու հրաշալի տրամաբանություն է:

    Ահա՛, Մարա՛տ, տես` առո՞ղջ են ծնվել Հովհաննեսի «գոհարները» (կրկին եմ այս քառատողը տեղադրում, որ գնահատեք).

    Մանկահասակ երկու քած
    Մեկը նիհար, մեկը գեր
    Մոր կոշիկները հագած՝
    Բոզության են դուրս եկել

    Ադմին, արտահայտությունները չմաքրես, քանզի դա բանաստեղծություն է, որը ծնվել է ու չի կարելի այլ մոտեցում հանդես բերել…

  5. Marat

    Չէ, դու ինձ չհասկացար, Փիլիսոփա ջան: Նկատի ունեմ տրամադրության փոփոխությունները:

    Մարդը մի օր ուրախությունից ցնծում է, մի օր էլ լինում է տխուր, հաջորդ օրը՝ դառնացած: Հաջորդ օրը կրկին ուրախ է, եւ այսպես շարունակ: Բնականաբար, գրելու փորձ անողն էլ չի կարող չգրել իր տրամադրությանը համահունչ:

    Բացարձակապես նկատի չեմ ունեցել այլանդակ ֆանտազիաներն ու այդ ֆանտազիաների ամենայն մանրամասնությամբ թղթին հանձնումը:

    Դորիանի գրածում այլանդակություն չկա բացարձակ:

    Մեկ անգամ եւս կարդացեք, կտեսնեք, որ ճիշտ եմ:

    Ու խնդրում եմ, բացատրեք, թե ինչի՞ մասին էր, օրինակ՝ երկրորդը, եթե հասկացել եք: smile

  6. Democrat

    Դեմոկրատ ջան, պարզ է, որ մտքերի հիմքում ընկած են «անհաջողություններ», բայց համաձայն չեմ, որ այդ մտքերը խեղաթյուրված են: Ու չէի ասի, թե դրանցից խորը դեպրեսիայի (հայերեն ասում են՝ «ընկճախտ») հոտ է գալիս:

    Գուցե ես հոտառությունից լավ չեմ, ու չեմ տարբերում իրարից դեպրեսիայի եւ խեղաթյուրության հոտերը… Մի անգամ էլ կարդամ, համոզեցիր…

    Ես գլուխը դեռ իմ չեմ կախել,
    Էդ ամենը գրո՜ղ է, հեչ է,
    Ես պատրաստ եմ էլի բղավել,
    Աշխա՜րհ, հանվել եմ, լի՛ց մեջս:

    Եվ ի՞նչ, ուրեմն, ես պետք է ինչ-որ գնահատելի բան գտնե՞մ էս ցնդաբանության մեջ…

    Կամ` սա…

    Ինձ ծնեց, գուցե, մեկի ուշացած
    Վայելքի լկտի անզգուշությունը,
    Ու ամեն գիշեր քնում է ինձ հետ
    Մեկի հարամած, խանգարված քունը:

    Սրա՞ն ինչ անուն դնեմ` պատահմամբ վիժվածք չդարձած նիհիլիստի խոստովանությո՞ւն… Ինչ է, դժգոհությունը պետք է անպայման հղիության կամ աբորտի հետ համեմատվի՞, որ դառնա «գոհար»…

    Մոտավորապես սենց մի բան է ստացվում՝

    Մուկը կերավ մի կատու,
    Այ քեզ հիմար նապաստակ…

    Իսկ ո՞ւմ մտքի թռիչքներն են այս աղճատված մտքերը…

  7. Democrat

    Marat, կներես, բայց քո մտքերն էլ սկսեցին դուրս չգալ… Ի՞նչն ես պաշտպանում, կամ ո՞նց ես պաշտպանում, հեչ չեմ կարողանում հասկանալ:

    Հարգելիներս, ստեղծագործությունը գնահատելու համար, ի՞նչ կապ ունի, թե այդ մտքերն ինչ արդյունքում են ծնվել: Կարևորն այն է, որ նրանք ծնվել են, իսկ հեղինակն այդ ամենը հաջող կերպով ներկայացրել է

    Այսինքն, փաստորեն, կարեւորն այն չէ, հա՞, թե ինչ է ներկայացվում, կարեւորն այն է, որ ներկայացվի հաջող կերպով: Վատ չէր..

    Դեմոկրատ ջան, պարզ է, որ մտքերի հիմքում ընկած են «անհաջողություններ», բայց համաձայն չեմ, որ այդ մտքերը խեղաթյուրված են

    Հիմա ի՞նչ, ուզում ես ինձ համոզել, որ իմ սեփական ընկալո՞ւմն է խեղաթյուրված:

    Չգիտեմ, ով է ասել, բայց վատ չի ասել, որ հանճարեղությունը պարզության մեջ է: Սա՝ իմիջիայլոց

  8. Դորիան

    Ներողություն եմ խնդրում զտխմարությանս համար, բայց ո՞վ է այս զհանճարեղ տողերոց զԸհեղինակը (Դորիան, քո ծնա՞ծն է)

    Հա, Ժաժոբա, իմ գրածն է:

    Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար:

    Դե, Մարատ, քո մասին բան չեմ ասում: Դու իմոնցական ես:

    Ասեմ միայն, որ ցանկացած հանճարեղ բան նախ քարկոծվել է…

    Հավհաննես, Մավհաննես չգիտեմ՝ մանր մունր բաների հետևից չեմ ընկնում: Ոչ մի Հովհաննես սրա կեսի կեսը չէր կարող գրել: Հիմա մոդա կա` ինչան հնարավոր է շատ քֆուր գրել ու ջանդամ թե վերջում իմաստ չի լինի մեջը: Իսկ իմ բանաստեղծություններում կարևոր է այն, որ դրանք հեղինակի զգացմունքներն են: Այնպիսին են, ինչպիսին կան…

  9. F5-admin

    Ասեմ միայն, որ ցանկացած հանճարեղ բան նախ քարկոծվել է… Հավհաննես, Մավհաննես չգիտեմ՝ մանր մունր բաների հետևից չեմ ընկնում: Ոչ մի Հովհաննես սրա կեսի կեսը չէր կարող գրել:

    «Հանճարեղ բանի» մասին դիտարկումդ՝ հենց ընենց ես գրե՞լ, թե՞ քեզ նկատի ունես…

    Եթե երկրորդը, ապա ասեմ, որ նախանձելի համեստության տեր անձնավորություն ես… smile

    Թե չէ կան ստեղծագործողներ, որ իրենց ղադրը չգիտեն, ու էշ-էշ սպասում են մյուսների գնահատականներին: Հա, բա ինչ, կարեւորն ինքնագնահատականն է… Իսկ եթե ընթերցողը չի հասկանում կամ չի ընկալում այն, թե ինչ է, ոնց ես ասո՞ւմ, «լցվել» հեղինակի «մեջը», դա հոգ չէ… Կարեւորն ինքնաբավարարվածությունն է…

    Կներես, բայց մտքերի նման շղթան ինձ հիշեցնում է «ստեղծագործական օնանիզմի»՝ իմա, կարեւորը ինքնաբավարարվածությունն է:

    Իսկ իմ բանաստեղծություններում կարևոր է այն, որ դրանք հեղինակի զգացմունքներն են:

    Իսկ դու ինքդ քեզ հարց տվե՞լ ես (կներես, իհարկե, նման կտրուկ հարցի համար), թե ո՞ւմ տանձին է պետք տեղեկանալ քո զգացմունքներին…

    Դե, խոսքիցս մի նեղացիր… ավելի թեթեւ եմ գրել, քան դու ես ներկայացնում քո ընթերցողին…

  10. Jojoba

    Ես գլուխը դեռ իմ չեմ կախել,
    Էդ ամենը գրո՜ղ է, հեչ է,
    Ես պատրաստ եմ էլի բղավել,
    Աշխա՜րհ, հանվել եմ, լի՛ց մեջս:

    -----

    Ինձ ծնեց, գուցե, մեկի ուշացած
    Վայելքի լկտի անզգուշությունը,
    Ու ամեն գիշեր քնում է ինձ հետ
    Մեկի հարամած, խանգարված քունը:

    ------

    Մուկը կերավ մի կատու,
    Այ քեզ հիմար նապաստակ…

    Այ հիմա, էսքանից հետո ես նոր եմ գիտակցում, որ ես շատ-շատ եմ սիրում Վահրամին (Ոզնու տղային նկատի ունեմ):

    Իզուր չեն ասում, որ ճշմարտությունը համեմատության մեջ է ծնվում grin
    ----

    Lավ, եթե մի քիչ ավելի լուրջ, ապա… քարկոծել այս ստեղծագործությունը չեմ ցանկանում, քանի որ հեռու եմ այս բնագավառից: Կարող եմ ասել, որ դուրս չեկավ (չնայած առանց այն էլ, այդ մասին պարզ արտահայտվել էի իմ առաջին մեկնաբանությունում):

    Ինչ վերաբերում է քեզ՝ Դորիան, ապա, ցավում եմ, բայց մնում եմ իմ առաջին տպավորությանը գերի (եթե իհարկե հիշում ես - կամ պզուկոտ դեռահաս կամ հոգեկան հիվանդ): Խնդրում եմ քո ներողամտությունը, քանի որ ոչ մի խազ անգամ քեզ վիրավորելու ցանկություն չունեմ, ուղղակի արտահայտում եմ իմ մասնագիտական կարծիքը:

    Ընդամենը մի քանի հավանական եզրահանգում.

    1. կամ փորձում եք տարբերվել բոլորից՝ դեռեւս իր չգտած դեգերումների մեջ գտնվող դեռահաս (երիտասարդ)

    2. կամ սեռական կողմնորորշման փնտրտուքի մեջ գտնվող մեկի հոգեկան ծանր եւ ախտաբանական ապրումներն են նկարագրված (բայց այս դեպքում դուրս է գալիս, որ դուք մեզ ստեցիք՝ կապված ձեր կողմնորոշման հետ)

    3. կամ կողմնակի ազդակների ներքո եք (բայց այդ դեպքում ձեր խոսքը կապակցված չէր լինի, հետեւաբար սա ի սկզբանե հերքում եմ):

    ---------
    Ամեն դեպքում խորհուրդ կտայի ձեզ՝ մեկ անգամ եւ ընդմիշտ պատասխանեիք մի շարք հարցերի՝ դրանից հետո ձեր իսկ համար ավելի հեշտ կլինի եւ ապրելը եւ ստեղծագործելը

    ---------
    Չնեղանաս, բայց այս մի քանի տողերի հիմա վրա կարելի է դիագնող դնել:

  11. Phenomen

    Դորիան, հետեւյալ հարցը ինձ հետաքրքրեց, հոդվածիդ վերնագիրը ի՞նչ կնշանակի…

  12. Jojoba

    Դորիան, հետևյալ հարցը ինձ հետաքրքրեց, հոդվածիդ վերնագիրը ի՞նչ կնշանակի…

    հենց այդ հարցն էր, որ հենց սկզբից ինձ էլ շփոթեցրեց....

  13. Phenomen

    Եթե մինչև անգամ
    Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
    Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
    Ուր էլ լինեմ, կգամ։
    Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
    Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
    Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
    Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
    Մենության մեջ լացող երգիդ վրա;

    Եթե մինչև անգամ
    Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
    Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
    Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
    Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
    Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես
    Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
    Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
    Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
    Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
    Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա։
    Եթե մինչև անգամ հազար սարի ետև
    Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ
    Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ։
    Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
    Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
    Անակնկալ դարձիս իրողությամբ —
    Քո տան ու քո հոգու տարողությամբ,
    Երազներիդ, կյանքիդ տևողությամբ։
    Կգամ և կդառնամ զտած բախտի ժպիտ
    Եվ հավատի ժպիտ՝ տառապանքից մաշված,
    Արտասուքից խաշված դեմքիդ վրա։

    Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
    Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
    Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
    Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ։
    Գետնի տակից կգամ,
    Մի հեռավոր անհայտ մոլորակից կգամ։
    Կգամ ու թափ կտամ
    Հարդագողի փոշին շեմքիդ վրա։

  14. Phenomen

    Դորիան, լավ է, որ ստեղծագործում էս. կարդա նաև սա, տես, որ լինում է ավելի դրական լիցքավորած ու լիցքավորող պոեզիա, որ լինում են դրական հույզեր, ու եթե իրոք երիտասարդ էս, ապա հավանաբար դեռ չէս հասցրել սա կարդալ, եթե հոգեկան անկայուն վիճակում ես, սա քեզ կօգնի հավասարակշռվել: եթե շփման կարիք ունես ու այս բլոգը քո ինքնահաստատման հանգրվանն է, գրի իմ մեյլի վրա՝ շփվենք, իրար հետ հետաքրքիր պոեզիա քննարկենք. մարդկանց առանց այդ էլ ծանրաբեռնված ուղեղները մի .... էն բանից արա

  15. Jojoba

    Հարգելիներս, խնդրում եմ վերջում գրեք, թե ով է հեղինակն .. թե չէ բան ու գործ թողած պտի պարզենք, ով է այս կամ այն տողերի հեղինակն ....

  16. F5-admin

    Այ, էս ուրիշ բան… այ, սա է ստեղծագործությունը…

    Phenomen, կարո՞ղ է քո գրածն է… Եթե ոչ, Համո Սահյանի ոճին է նման…

  17. Jojoba

    եթե շփման կարիք ունես ու այս բլոգը քո ինքնահաստատման հանգրվանն է, գրի իմ մեյլի վրա՝ շփվենք, իրար հետ հետաքրքիր պոեզիա քննարկենք

    ինչ կպնել -կպավ ura

  18. Phenomen

    Աչքս անտառից չկշտացավ,
    Ականջս բառից չկշտացավ։
    Ախ, հոգնած ոտքս՝ դար ու քարոտ
    Այս ճանապարհից չկշտացավ։

    Phenomen: Մարդը հայրենական պատերազմով անցած, բրեժնևի լճացման տարիներով անցած, հազար ու մի դժվարություն տեսած, մեկ է՝ չի կշտացել կյանքից, դու դեռ կյանքդ չսկսած՝ փոշմանել ես/

  19. Phenomen

    Իհարկե Համո Սահյան է

  20. Phenomen

    ինչ կպնել -կպավ

    извращенец

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org