Կիսաոստիկան Շարմազանովը Մտրակ ունես` խփիր ստրուկի գլխին
Ապր 07

Նստած էի տանը, մեկ էլ դռան թակոց լսվեց: Բոլորովս տանն էինք, հյուր չէի սպասում, ու զարմացած վեր կացա ու բացեցի դուռը:

Ժպտերես դպրոցական աղջիկ էր՝ երեւի բարձր դասարանցի: Մի հատ բացիկ մեկնեց ապրիլ-7-յան ու ասաց՝ Օրինաց երկիրը շնորհավորում է Ձեր տոնը: Ասում եմ՝ աղջիկ ջան, ի՞նչ տոն: Բա՝ վաղը ապրիլի 7-ը չէ՞: Հարցնում եմ՝ բալիկ ջան, էս մթին ընկել բացիկ ես բաժանո՞ւմ, ՕԵԿ-ի՞ց ես, բա թե՝ չէ… Ասում եմ՝ ծնողնե՞րդ… Բա՝ չէ, պարզապես խնդրել են, օգնում եմ նրանց…

Ասեցի՝ լավ, դե գնա ձեր տուն, շնորհակալություն, որ ԻՄ տոնը հիշեցիք…

Բայց ամենահետաքրքիրը սպասվում էր ավելի ուշ… (սերիալների նման եմ ավարտում գրառմանս նախաբանը)

Մտա սենյակ, թերթեից բացիկը եւ տեսնում եմ այսպիսի մի շարադրանք:

image

Ու զարմանում եմ՝ մի՞թե մարդ էդքան անաբուռ պետք է լինի, որ այսքանից հետո շարունակի ինչ-որ կապիկություններ անի:

Բայց ինձ սպասում է ոչ թե զարմանք, այլ՝ զայրույթ, քաղաքապետի ընտրության հաջորդող օրը: Երբ կհայտարարեն, թե ինչքա՜ն մարդ է գնացել ու ընտրել խելացի, գիտնական, գեղեցկադեմ, տոկուն, համեստ, անաչառ, չծախվող եւ այլն… Արթուր Բադղասարյանին: Կներեք՝ նրա տեղակալին:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 4 մեկնաբանություն

  1. F5-admin

    Ձեր սիրելի «Շանթն» էլ, ինչպես միշտ, մարդ է գտել հրավիրելու տաղավար… Բացիկը մի կողմից, «Հորիզոնում » հղփացած նստած Արթուր Բաղդասարյանն էլ մյուս կողմից… էս ի՞նչ վատ օր էր ինձ համար…

  2. Jojoba

    պինգ-պինգ-պինգ-պինգ

    Իմ կարծիքն այս երիտասարդի մասին գիտեք՝ ձեւավորված է դեռևւս մի 4-5-7 տարի առաջ:

    Դրա համար չեմ էլ փորձի որեւէ կերպ մեկնաբանել, մեկ է, Ադմինի ուղղումներից հետո միայն լավագույն դեպքում «գծիկներ» եք տեսնելու:

    ---

    Հա, տոնդ շնորհավո’ր տգեղ սեռի ներկայացուցիչներ:

  3. Marat

    Տեսնես, որ այդ անձի երեխան մեծանա, հիմնարկի պետ դառնա, «ինչովիչ» են ասելու: grin

  4. Philosopher

    Բայց վերջերս Ֆ5-ի հոդվածների մի մասը «քաղաքական սողուններ» բաժնում են լինում: Սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ շատ կան սպրդելու համար «գլուխ կոտրող» մարդիկ:

    Իրապես, մարդ ինչքան անբարոյական պիտի լինի, որ դեռ խոսի մի թեմայից, որը բոլորին է հայտնի ու բոլորն էլ գիտեն նրա անբարոյական լինելը, բայց ինքն էլի խոսում է:

    Պատկերացրեք, հարևաններից մեկը «աշխարհի ամենահին մասնագիտությամբ» է զբաղվում ու դրա մասին բոլորը գիտեն, բայց ինքը էլի ասում է` «Չէ, ես դրանով չեմ զբաղվում: Եթե չզբաղվեմ էլ, ապա սոված կմնամ»:

    Հիմա նույնն ադդ չկայացած «պրիզիձենտ» մարդն է ու իր «բոլշեւիկը» (Լսե՞լ եք, որ Կարապետիչը Բիշարյանին «բոլշեւիկ» է անվանում):

    Վերջերս լսեցի, որ այս «երիտասարդը» ինչ-որ հեռուստահաղորդման ժամանակ խոսքի մեջ էլ բաբախում է «լտպ»…

    Գիտե՞ք, վերջերս էր հենց, որ «ջահելի» գրած գիրքը՝ Տեր-Պետրոսյանի մասին, ձեռքս ընկավ: Միայն տեսնեիք, թե ինչ բառեր է գրում, ու հիմա էլ նույն Տեր-Պետրոսյանին վիրավորում է, որի իրավունքը ինքը չունի անգամ:

    Ինքը ասում է, թե Տեր-Պետրոսյանը իրեն ասել է դավաճան, բայց ինքը ոչ մի դավաճանություն չի գործել: Նախ՝ Լևոնը «եիրտասարդին» չի ասել դավաճան: Երկրորդ. թե միանալը այն իշխանությանը, որին մեղադրում էիր քեզ սպանելու մտադրության համար, դավաճանություն չէ, ապա «փչացածն» էլ կասի՝ «հաճույքից եմ աշխատում էդ գործով, ոչ թե կարիքից»:

    Հորիզոնում հղփացած նստած Արթուրը մյուս կողմից…

    Նկատե՞լ եք, որ «Հորիզոնի» Նվեր Մնացականյանը 2008 թվականի մարտի 1-ից հետո ոչ մի ընդդիմադիր չի հրավիրել: Ոչ մի Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ չի հրավիրվել «Շանթ», բացառությամբ Հովհաննես Իգիթյանի, այն էլ եւս 2 իշխանականների հետ զրույցի, որտեղ Իգիթյանի ձայնը անգամ չլսվեց: Իսկ արդեն 2009-ի մարտի մեկից հետո մինչ օրս, ոչ մի ընդդիմադիր ոչ մի հեռուստաընկերություն չի հրավիրվել:

    Մեծ առաջադիմություն: Մտքիս եկավ Բրեժնեւ պապին: Հեռուստատեսությունը արթնանում էր` «Сегодня Леонид Ильич Брежнев», քնում էր` «Сегодня Леонид Ильич Брежнев»…

    Ախ, էսպե՞ս էլ կյանք «կըլի»…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org