Ճգնաժամը մտնում է առողջապահություն Սրան սատկացնելը կփրկի
Մար 27

Որ այս երկու քույրերն են մասնակցելու Եվրոտեսելին, երեվի թե բոլորը այս բլոգում գիտեն. Բայց ինչպես կարող եմ ենթադրել, կամ քաղաքական միջադեպերը հերթական անգամ մթագնել են քույրերի փայլը, կամ էլ երգն այնքան անփայլ է, որ նույնիսկ խոսալու ցանկություն չկա /ինչպես իմ դեպքում/.

Փորձում էի երկար ժամանակ չանդրադառնալ քույրերի երգին եվ նրանց մասնակցությանը, բայց հավանաբար ուշ թե շուտ -կարիքն զգացվելու է.

Իմ, երաժշտությունից բավականին հեռու մարդու, կարծիքն է՝ անդեմ եվ ոչ խիտային մի երգ, որն նույնիսկ ուշադրություն չի կարելի արժանացնել.

Ես հասկանում եմ Եվրոտեսիլը դա մրցույթ չէ, այլ ընդամենը կիսաքաղաքական շոու, բայց դե ամեն դեպքում երկիր եվ ազգ է ներկայացվում.

Վրացական անեկդոտի պես՝ կարելի էր մի քիչ ավելի ջանք գործադրել՜

- Гиви это твой ребенок?
- Да, и что ?
- Для себя мог бы и постараться

Հիմա աղջիկների պարագայում՝ իմ անձնական կարծիքն է, որ աղջիկներն ունեն բավականին հաջողված երգեր, բայց նրանց ոճն մի քիչ այլ է քանց Եվրոտեսիլի ֆորմատն. Հուսով եմ հասկանում եք, որ ինչքան էլ ես սիրեմ Ռուբեն Մաթեվոսյան, հաստատ նրան չեմ պատկերացնի Եվրոտեսիլի բեմի վրա.

Այլ խոսակցություն է նրանց երգը. Հիթայինի մասին նույնիսկ չարժե հիշատակել, երաժշտության առկայություն անձամբ ես չնկատեցի.

Կարծեմ 1-2 օր առաջ նրանք հանդիպել էին հայկական բլոգերներին. Չգիտեմ ինչ էր հետապնդում «Շարմը», բայց ենթադրում եմ, որ սա կլինի այս կազմակերպության /եվ ոչ միայն նրանց, այլ նաեւ հանրապետություն/ հերթական տապալված պրոյեկտն.

Անկեղծ ասեմ, հիացած չեմ եղել նաեւ Անդրեյի կամ Սիրուշոյի ելույթներով, բայց գոնե նրանց դեպքում երգը լսվում էր ...ինչը ցավոք չի կարելի ասել այս դեպքում.

Այսօր կարդացի Առավոտում տեղադրված հոդվածն՝ եւս մեկ հիասթափություն.

Այդպիսով՝ պարզվեց, որ կարծիքների փոքր թիվը պայմանավորված է ոչ թե հետաքրքրության պակասով, այլ դրանց բնույթով: Եվ դա առավել տխուր է, քանի որ ստացվում է, որ անցնող 14 օրերի ընթացքում հավաքագրվել է ընդամենը 45 դրական կարծիք, իսկ թե դրանք ընդհանուր կարծիքների տեսակարար կշռում քանի՞ տոկոս են կազմում, հայտնի է, թերեւս, միայն կայքի պատասխանատուներին:

Առավել տխուր էր երբ ես ինքս փորձեցի դիտել կայքը - հավանաբար սա է

509 Bandwidth Limit Exceeded
Bandwidth Limit Exceeded
The server is temporarily unable to service your request due to the site owner reaching his/her bandwidth limit. Please try again later. 

Սա նշանակում է, որ իրենց հատկեցված Bandwidth-ը /սա տրաֆիկի այն չափաքանակն է, որ տրամադրվել է հոստերի կողմից/ վերջացել է.

Մնում է ենթադրել, որ

. հիմնվելով Առավոտի դիտարկումների վրա, մարդ իրականում քիչ է մտել եվ եթե նույնիսկ այդ պայմաններում տրաֆիկը վերջացել է ... - միայն մեկ հետեւություն, որ Շարմը ինքն էլ չի հավատացել, որ մտնող է լինելու, դրա համար էլ քիչ է պահանջել Bandwidth իր հոստերից ... Ինչ ասեմ՝ Ցավալի է

. մտնողների թվաքանակն քիչ չի եղել, բայց ցավոք բոլորն էլ բացասական կարծիք են ունեցել ...թե չէ ոնց հասկանալ Bandwidth-ի լիմիտը փրծել է, բայց 14 օրերի ընթացքում ընդամենը 45 կարծիք. Ցավալի է.

Ամեն դեպքում սա բիզնես է հայկական ձեւով՝ մարդու վրա փող են դրել, ռասկռուտկա են անում, բայց կայքն փակվել է Bandwidth-ի լիմիտը անցնելու պատճառով.

Չնայած՝ չպետք է մոռանալ, երբ Հ1-ով խոսում էին պրեզիդենտի կայքի շնորհանդեսի մասին, վերջինս թքած վիճակում էր ... իսկ մարդու վրա եվ նրա կայքի ինչքա՜ն փող էր դրվել.

Հ.Գ.
Ի միջայլով թուրքյան ներկայացնող եվ բելգիայուն բնակվող երգչուհու երգն այսօրվա դրությամբ համարվում է 3 ֆավորիտներից մեկն.

Բացի նրանից, որ երգն լավն է, երգչուհին էլ առանց կոմպլեքսների է, եվ բեմի վրա մեզ շատ սյուրպրիզներ է սպասվում.

Տեղեկատվություն կարքով՝ այնքան անկեղծ է, որ թուրքական հեռուստատեսությունը հրաժարվել է ցուցադրել տեսահոլովակն եվ ստիպել փոփոխություններ մտցնել, որից թուրք ազատամիտն համեստորեն հրաժարվել է.

Հ.Հ.Գ.
Գոնե Սիրոշոյի պես քույրերն էլ խախեր տային /քելե-քելեի տակտով/ .. ցավոք չեմ հավատում, էլ չեմ ասում, որ նայելու բան էլ դժվար լինի ...

Հ.Հ.Հ.Գ

Հազար անգամ ասի, Լեվոնին ուղարկեք Եվրոտեսիլ

1. եվ անցողիկ դեմք է /ախպարները նաղդ տվող էին ձայները/
2. համ էլ մարդու կշեղեին ներքաղաքական պայքարից, եվ միգուցե քաղաքապետի աթոռակռվի փոխարեն, հիմա երաժշտական դեգերումների եվ ռեպետիցիաներով զվաղված լիներ:


Ներկա պահին ստացվել է 6 մեկնաբանություն

  1. Մտահոգ

    Ես երգ-երաժշտությունը գնահատում եմ այսպես.

    - ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ, այն պետք է հիշվի, նստվածք տա հիշողությանդ մեջ
    - ՎԱՏԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ, այն գոնե պետք է հիշվի, երբ որ լսում ես: Նկատի ունեմ, կան, չէ՞, երգեր, որ չես հիշում, թե ինչ երգ է, որ ասեն՝ մի հատ երգիր, ոչ երաժշտությունը կհիշես, ոչ էլ բառերը: Բայց որ լսես, կասես, հա՜, սա էն երգը չի՞…

    Հիմա, թող անհամեստություն չթվա, սակայն ես հիշողությունից վատ չեմ: Ուզած-չուզած. լսել եմ Արշակյանների երգը: Բայց ո՛չ հիշում եմ, ոչ էլ հիշեցնելու պարագայում կհիշեմ:

    Այսքանը:

    Մեկ էլ լավ կլիներ, թրքուհու տեսահոլովակի լինկ-ը տրամադրեիք: Երեւի ավելի հայկական կլինի, քան մեր հայ աստղերի հորինվածքները smile

  2. Philosopher

    Անկեղծ ասած, ինձ եւս հաճելի չթվաց:
    Նախ՝ հավաքական չի երգը: Մի քիչ անմտությւոն է դառնում եթե վերլուծում ես ամբողջապես ու միասին թե՛ հայկական մասը, թե՛ անգլերենը: Կապակցվածություն չեմ տեսնում:
    Իսկ ինչ վերաբերում է տեղին, ապա դրան գնահատական միանշանակ չի կարելի տալ: Ասեմ, որ վստահաբար եմ ընդունում այն տեսակետը, որ մեր և եվրոպացի դիտողի մեջ շատ լուրջ տարբերությւոններ կան: Միգուցե մենք չհավանենք, բայց նրանք կարող են և հավանել:
    Ինչեւէ. ես որ կուզեի նրանք բարձր տեղ զբաղեցնեին, քանի որ չեմ նկատել նրանց քաղաքական դիրքորոշում արտայատելիս: Համենայն դեպս, մինչ այժմ այնտեղ ուղարկված, ինձ համար, ամենամաքուր կատարողներն են:

    Իսկ թուրքերի երգը վատը չէր… ինձ որ, կարել է ասել, դուր եկավ:
    Խնդրեմ Մտահոգ տես այստեղ

    Իսկ ադրբեջանական երգը լսե՞լ եք: Ի՞նչ կարծիքի եք: Ես ասեմ, որ վատը չէր. կապակցված էր (համենայն դեպս):

  3. Philosopher

    Անկեղծ ասած, դեռ տեքստդ չեի կարդացել, որ մեկնաբանություն արեցի՝ ելնելով Մտահոգի մեկնաբանությունից:

    Հազար անգամ ասի, Լեվոնին ուղարկեք Եվրոտեսիլ

    Այ էդ մեկը չեղավ: Իսկ չէի՞ր ուզենա դու գնալ այնտեղ ու Մոսկվայից ուրախացնեիր Անիկին, տաքսու տղեքին.... Երգելու հետ վատ չես, հը՞ն....

  4. Jojoba

    Երգելու հետ վատ չես, հը՞ն....

    ասիր ու թողիր՞

    մեր վախտերով ԲոնիԷմ էինք սլում, Վուլեվու-վուլեվու .. .դե Վերիչիտաի վախտերով արդեն մեծ մարդիկ էինք…

    Սանդրաի կոնցերտը օրը մի քանի անգամ էինք նայում /էն որ սեվ վադալազկով է, եվ «Քելե-քելե-մուվ-Քելե-ի» խախեր է տալիս/, բայց անկեղծ ասեմ կյանքումս երգ չկա, որի բառերի գոնե 2 տող կարող եմ անգիր ասել .../անկեղծ/

    Երեվի այն պատճառով, որ ես երբեք բառերը չեմ էլ փորձում լսել, ուր մնած ընկալել.

  5. Jojoba

    էս ինչ լավ ծիտիկ էր՜ .. ինչ փորի պրես ուներ ՞ ... ջան՜ .. երնեք սրա տիրոջը, հանուն սրան նույնիսկ պատրաստ եմ circumcision անցնել.

  6. Մտահոգ

    Փաստորեն, Եվրատեսիլից կարելի է մեր ներկայացուցչի հաղթանակի մասին անգամ չմտածել…

    Արշակյան քույրերը ֆավորիտ չեն

    Մայիսին Մոսկվայում կայանալիք «Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթում բուքմեյքերական կազմակերպությունները Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյաններ քույրերին ֆավորիտների շարքում չեն դասում:

    Հայաստանի հաղթանակի հնարավորությունը գնահատված է 20 գործակցով: Ընդամենը 1.01 գործակցով էլ գնահատված է Արշակյան քույրերի չհաղթելու հնարավորությունը: Այսինքն` չհաղթելու համար` ասենք 1000 դրամ խաղադրույք կատարելու դեպքում շահումը կկազմի ընդամենը տասը դրամ:

    Քիչ հավանական է համարվում նաեւ Հայաստանի եզրափակիչ փուլ դուրս գալը: Այն գնահատված է 15 գործակցով: Հաղթողի ամենաիրական հավակնորդն, ըստ բուքմեյքերների, Նորվեգիան ներկայացնող ազգությամբ բելառուս Ալեքսանդր Ռիբակն է:

    Վերջինիս հաղթելու հնարավորությունը գնահատված է 2.1 գործակցով: Երկրորդ հորիզոնակոնում «Եվրատեսիլ 2004»-ի երրորդ մրցանակակիր Հունաստանը ներկայացնող Սակիս Ռուվասն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է թուրք երգչուհի Խադիսեն:

    Ադրբեջանի կիսեզարափակչ դուրս գալը գնահատված է 6.5, իսկ հաղթանակը` 8.5 գործակցով:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org