Ամեն ինչ` հայավարի Ինգա եւ Անուշ Արշակյաններ - երեվի թե արժե խոսել ...
Մար 26

Մեր իշխանավորները որքան էլ «չեմ ու չում» էին անում, ճգնաժամն, այնուամենայնիվ, մտավ մեր տուն: Ու որքան էլ հիմա հանրապետականները կապիկություն են անում, թե՝ գնում են մարզեր ու անվճար բուժում անցկացնում (ուշադրություն դարձրեք, որ նրան անվճար բուժում են հատկացնում պետպատվերով հիվանդներին smile), այսօրվա մեր առողջապահությունն օր օրի ավելի ու ավելի է խրվում ճգնաժամի մեջ:

Ընդամենը երեք փաստ.

• Հիվանդանոցներում լուրջ խնդիր է առաջացել՝ դեղերի գնման մասով, աշխատավարձներն էլ սկսել են ուշացնել: Ամենայն հավանականությամբ, կվերադառնանք այն օրերը, երբ հիվանդանոց մուտք գործած հիվանդին դեմ կտան դեղերի ցուցակ՝ «բերեք, որ բուժենք»:

• Առողջապահությանը տրամադրվող պետբյուջեն վերանայվել է, ու 66-ից դարձել է 57,5 մլրդ. դրամ, այն է՝ նվազել է 8,5 մլրդ դրամով: Երեւի չեն տուժի միայն ծննդօգնությունը եւ այն ծրագրերը, որոնք մեծամասամբ ֆինանսավորվում էին միջազգային կողմից (օրինակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի կանխարգելման ու բուժման ազգային ծրագրերը)

• Առաջին եռամսյակի ծախսերը վերաբաշխվել են դեպի չորրորդ՝ վերջին եռամսյակ: Իսկ թե տարվա վերջին փող կլինի՞, թե՞ չէ… կարծում եմ, չարժե նույնիսկ քննարկել:

Սենց վատ-վատ բաներ…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 4 մեկնաբանություն

  1. Քաղաքացի

    Իմ կողմից ավելացնեմ, որ

    - դեռ փետրվարի փողերն էլ մասամբ են տվել
    - մինչ այժմ չեն հաստատել ծառայությունների գնացուցակը, ըստ որի պետությունը փոխհատուցում է բուժհիմնարկներին
    - մինչ այժմ չեն բուժաշխատողների աշխատավարձերի դրույքաչափերը

    Հ.Գ. նաև հավելել են, որ աստված գիտի, թե վաղը ինչ կլինի, բայց միևնույն ժամանակ մեր ՛՛փառապանծ՛՛կառավարությունը Գլենդել Հիլզ շինարարական ընկերությանը 2.5 մլդ փող տվեց մի 2 օր առաջ` ինչ որ անհայտ գործարքի համար:

  2. Jojoba

    կառավարությունը Գլենդել Հիլզ շինարարական ընկերությանը 2.5 մլդ փող տվեց

    մի քանի օր առաջ մի հոգի էլ դրա մասին ասեց ... սա իրական է՞, թե ուղղակի թերթերն են գրել դրա մասին՞

    նկատի ունեմ պետական խողովակներով է դուրս եկալ ինֆորմացիան՞ ..թե ՉԻ կամ այլ թերթում է գրված եղել

  3. Քաղաքացի

    Ժոժոբ ջան, մեր մեջ ասած քո սարկազմն ու կասկածամտությունը այլևս անտանելի են դառնում:

    Նիստում կառավարությունը որոշել է «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ծախսերի եւ դեֆիցիտի գումարներն ավելացնել 3 մլրդ 600 մլն դրամով։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման մեջ։ Նույն որոշմամբ ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդից 2 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի միջեւ 2009թ. մարտի 12-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների եւ սպասարկման օբյեկտների ձեռքբերման» գնման պայմանագրով նախատեսված կանխավճարի գումարները հիշյալ ընկերությանը վճարելու նպատակով։
    Վարչապետը նշել է, որ այս որոշումը, ըստ էության, փոխկապակցված է նախորդ որոշման հետ, եւ երկուսն էլ հստակ հակաճգնաժամային բովանդակություն ունեն։ Տիգրան Սարգսյանը կարեւորել է միջոցառումների իրականացման արագությունը։ Նա ընդգծել է, որ օպերատիվ կերպով գումարները մի հոդվածից մյուսը փոխադրվում են` պետության սուղ միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով։

    http://www.gov.am/am/news/item/7125/

    Հ.Գ. միակ սխալս 2.5 մլդ ասելն էր, իրականում 2 մլդ էր

  4. F5-admin

    Այսօրվա նորություններիցս… ուրեմն դպրոց-մանկապարտեզ փոխանցած փողերը… էլի ետ են վերցրել: Նկատի ունեմ՝ ինչ ծախսել եք-ծախսել եք, մնացածը՝ ետ փոխանցում…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org