Ամեն ինչ` հայավարի
Երեկ Շանթով` աչքիս պոչով հետեւում էի Թաքնված տաղանդի մրցանակաբաշխությանը: Եվ աչքիցս չվրիպես մի բան, երբ մրցանակներ չստացած փոքրիկ տղան եւ աղջիկը հոնգուր-հոնգուր արտասվում էին: Ինքս էլ հուզվեցի, քանի որ ավելի վատ բան, քան այն, երբ բոլորով ուրախանում, կարելի է ասել` ղժժում են, իսկ նրանց կողքին մանկական հոգի է փշրվում, չկա: Տեսնել էր պետք միայն այդ մանուկների վիշտը:
Կարելի է պնդել` կմեծանան-կմոռանան, սակայն, իմ խորին համոզմամբ, չի կարելի մրցույթի ամենափոքրերին նման անուշադրության արժանացնել: Կարելի էր գոնե խրախուսական մրցանակներ տալ: ԱՄՆ-ի Դիսնեյ-լենդ ուղարկելու փող չունեք, հովանավոր ճարեիք, ուղարկեիք մեկ այլ տեղ, թեկուզ` Հայաստանի կամ ԱՊՀ-ի սահմաններում: Պետք էր անել այնպես, որ պարտվող չլինի վերջին հաշվով: Այս անգամ էլ, ինչպես միշտ է լինում, վարվեցին հայավարի, բայց` արդեն երեխաների հանդեպ:
Ներկա պահին ստացվել է 5 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Մուրազդ կատարվեց, չնայած քո տոնից ջոգեցի, որ դու այդ մասին արդեն գիտեիր, ուղղակի սպասում էիր, որ թեման մեկ այլ ոք զարգացնի ...
իսկ էն ՔԻԹԸ, որ հայացքը հառել էր պատալոկին, գիտես աստղերն էր հաշվում՞
Նա էլ էր հազիվ իր լացն թաքցնում .... գոնը մեկն ճարվեր, նրան էլ Դիսնեյ ուղղարկեր.
24-03-09 • 03:27 AMԿամ թե այդ երեխային մրցանակն տալը հայավարի չէր արված՞
Ինչքան ուզում եք ինձ քարկոծեք, բայց նա չէր առաջինի հավակնորդը. Ուղղակի ինչպես միշտ մենք ընտրություն արեցինք, ոչ թե ուղեղով, այլ սրտով.
24-03-09 • 03:29 AMԱնկեղծ ասած, ես այդ երեխայի կողմնակիցն էի…
24-03-09 • 16:56 PMԵթե տատանվեինք, ապա կարելի էր առաջին հարիզոնականը տալ ականջով քաշող մարդուն: Բայց այն երեխան, որ գդալներ էր կպցնում յուր մարմնից, շատ էր չափազանցված: Նախ՝ մի քանի վայրկյան էր պահում, համ էլ՝ դա գործ չի. ոչ ուժի դրսեւորում ու առաջընթաց, ոչ էլ մտքի զարգացում ու դրա դրսեւորում կար այդտեղ: Ուստի օբյեկտռիվ լինեն. այդպիսի հիշողություն ունեցողին չտալ առաջին տեղ, շատ սխալ կլիներ:
Ես այդ ընտրությունը կորակեի առաջին արդար ընտրությունը այս 10-13 տարվա ընթացքում:
R&V-ն ավելի խելոք գտնվեց, քան Շանթ-ը… ու մյուս երկու երեխաներն էլ կմեկնեն ԱՄՆ: Ահագին ուրախացա:
26-03-09 • 04:42 AMԼավ է, որ ոչ բոլորն են ձեր պես «հայավարին» ու «հայը» բացասական ածականներ համարում…
Իսկ թեմայի մասին…
13-04-09 • 08:22 AMՄեծ ողբերգություն չի եղել: