Դիմում Երևանցիներին
Հարգելի F5blog-ի անդամներ: Հուսամ դուք էլ կմիանաք հույժ կարեւոր միջոցառմանը: Խոսքը վերաբերվում է 32 հասարակական կազմակերպությունների միավորմամբ ծնված Էկոլոգիական հասարակական դաշինքի կողմից ս.թ. հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին Առնո Բաբաջանյանի արձանի հարեւանությամբ (Օպերայի շենքի մերձակայքում, Կարապի լճի մոտ) նախատեսվող բացօթյա մամուլի ասուլիս-ակցիային՝ զսպելու մեր «էլիտաների» ագահության հետեւանքով բոլորիս սպառնացող էկոլոգիական աղետը, այն է՝ քաղաքի կանաչ տարածությունների եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը: Մեր մասնակցությամբ եկեք թույլ չտանք, որպեսզի իշխանիկները Երեւանը վերածեն ասֆալտա-բետոնային անապատի:
Միջոցառման մանրամասնություններին ծանոթանալու եւ վերոնշյալ դաշինքի կողմից ձեւակերպված երեւանցիներին դիմումն ընթերցելու համար խնդրում եմ սեղմել այստեղ:
Հ.Գ. գրառումը խմբագրվել է F5-անձնակազմի կողմից:
Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...
Ներկա պահին ստացվել է 19 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Պարոնայք, շատ չե՞ք ուշացել: Ի՞նչ են թողել, որ դուք էլ ցանկանում եք պահպանել:
Կներեք մի քիչ նյարդային տոնիս համար, սակայն մեկ-մեկ ինձ թվում է, որ նման նախաձեռնություններն ավելի շատ դրամաշնորհ կամ ֆոնդ հատկացնող եվրոպացի կամ ամերիկացի մեծ եղբայրներին գայթակղելու համար են կազմակերպվում, քան թե իրոք բնապահպանության համար:
Ինչո՞ւ եմ այդպես մտածում: Ասեմ. բա ամոթ չլինի հարցնելը, էդ 32 կազմակերպությունները հենց 2007-ի հուլսիս վերջերին նկատեցի՞ն, թե քաղաքում ինչ է կատարում: Ո՞ւր էին մինչեւ հիմա: Արձակո՞ւրդ էին: Երկար չտեւե՞ց նման հանգիստը եւ, ինչպես ժողովուրդն է ասում, ինչ-որ մեկի ականջում քնելը:
Ո՞ւմ հետ գրազ գամ, որ 1-2 անգամ կփորձեն, որեւէ “կանաչների” ֆոնդից մի քիչ աշխատավարձ ու նման բաներ կպոկեն, ու էլի կգնան արձակուրդ:
Բայց հետաքրքրությունս շատ շարժեց, թե անվանի հասարակական գործիչներն ինչ ասելիք ունեն: Կգամ, բայց, կներեք, ոչ մեկիդ չեմ ներկայանա: Ինչպես “մեծ” մարդիկ են ասում, կգամ, կհետեւեմ, բայց՝ միայն ու միայն որպես դիտորդ:
25-07-07 • 22:50 PMԻմ համար էական չէ, թե ով ինչ համար է այնտեղ գնում: Չափազանց կարևոր է՝ ես գնո՞ւմ եմ, թե՞ ոչ եւ ինչի՞ համար եմ ես ինքս գնում, եւ ի՞նչ պետք է անեմ, երբ գնամ: Իսկ մնացած «ուշ թե շուտը», «փողով թե անփողը» ինձ ընդհանրապես չի հետաքրքրում:
Միգուցե և ուշացել ենք, հիմա ինչ թողենք գնա՞նք այս երկրից: Ավելի է լավ է ուշ սկսել ինչ-որ մի բան, քան թե երբեք չսկսել:
26-07-07 • 09:35 AMԵ՞վ. թաղեցի՞ք փոսը: Իսկ գոնե իմացա՞ք, թե ումն էր այդ փոսը: Ճիշտ նկատեցիք, խոսքիս մեջ ահագին հեգնանք կա: Հաջորդ քայլն ի՞նչ է լինեու: Եվ հարգելի Իշխանյանը որպես մարդու իրավունքների ջատագող, ի՞նչ իրավական քայլեր է անելու…
Հասկացա, ամսվա վերջ է, երեւի կգնա բանկոմատ Հելսինկիից ուղարկած աշխատավարձը ստանալու:
Կասեք, թե գրածս անունիս չի՞ համապատասխանում: Սխալվում եք, էլ ինչ ընկեր, որ շինծու արարքները ջրի երես չհանի:
29-07-07 • 01:06 AMՁեր հեգնանքը ճիշտ ասած ինձ անհասկանալի է: Ես նախորդ գրառման մեջ հստակ նշել էր, որ իմ համար բացարձակ էական չի ինչ որ մեկի այնտեղ լինել կամ չլինելը, կամ էլ կազմակերպել չկազմակերպելը:
Իմ համար էականը ԻՄ ԱՅՆՏԵՂ ԼԻՆԵԼՆ էր, ինչը տեղի ունեցավ:
Չեմ հասկանում նաև ձեր կպնողական մտքերը: Դե եկեք նստենք մեր համակարգիչների դիմաց ու ասենք, թե ով ինչ թերություն ունի, ով ինչը սուտ ասեց, ով ուր դիմեց կամ չդիմեց, ինչու դիմեց և այլն ու ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՒՂՂՎԻ մեր երկրում: Էն մնացած քաղաքացիական ակտիվություններն էլ անիմաստ բաներ են, որ միայն ժամանակ են վատնում: Պետք է միայն քննադատորեն խոսել ու ՎԵՐՋ!!!
29-07-07 • 12:45 PMՔաղաքացի եւ Friend, երկուսիդ էլ կարելի է հասկանալ, ու երկուսդ էլ ճիշտ եք:
Քաղաքացու ասածները պետք է հարգել, քանի որ.
1. Մինչեւ հիմա լռել ենք, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք
2. Նման ակցիաները՝ սա, տաքսիտների անհնազանդությունը եւ այլն, իշխանություններին հասկացնել են տալիս, որ “еще не вечер” եւ ամեն ինչ չէ, որ կարող են անել, ու հալած յուղի տեղ անցնի, եւ հանգիստ մարսեն:
3. Այս եւ նմանատիպ ակցիաներն են, որ կարող են “վարակել” նաեւ կողքից անդարդ դիտողներին, օրինակ՝ նույն Friend-ին, ու նրանց մեջ ինչ-որ բան շարժեն, ինչ-որ սառույց կոտրեն, թող որ անունը դնենք “համատարած անտարբերության սառույց”:
4. Friend, դու ծաղրելու աստիճան դեմ ես նման գործողություններին, ծաղրելը հեշտ է, եւ ում խոսեցնես, իրեն կդնի Հակոբ Պարոնյանի տեղը: Իսկ ինքդ ի՞նչ ես առաջարկում: Ասեմ ավելին, չե՞ս մասնակցում, ուրեմն մի՛ խանգարի մյուսներին:
Friend ասածները պետք է հաշվի առնել, քանի որ.
1. Մենք բոլորս սպասում ենք ավելի գործնական քայլերի եւ բողոքելով միայն հարց չի լուծվի: Դուք բողոքում եք, իրենք իրենց արածն անում են: Արդյունքում՝ դուք ընկճվում եք, իրենք ավելի ոգեւորվում: Նույն այս ակցիայի իմաստով, փոսը լցրեցին ու վե՞րջ: Թող նույն հարցով դիմեն նախագահին, դատախազին եւ էլ չեմ իմանում ում: Թող որոշեին մի քանի օր իրար ետեւից հավաքվեն ու գնան տարբեր ատյաններ՝ վարչապետի մոտ, նախագահի մոտ եւ այլն: Թող մյուս օրը փակեին քաղաքապետարան տանող բոլոր ճանապարհները ու սենց: Հո իշխանափոխություն չէի՞ն պահանջում, որ կարմիր բերետավորների հանդիպեին:
2. Հայ ժողովրդի մեծ մասի աչքերում որեւէ ընդդիմադիր խոսք կամ գործողություն արդեն իսկ սկսել է ընկալվել որպես այդ մարդկանց կողմից ամենօրյա աշխատանք: Ասենք, ես վարսավիր եմ, պիտի առավոտները գնամ իմ գործին, դե իրենք էլ ընդդիմադիր են, պիտի մեկ-մեկ իրենց ցույց տան: Այ, սա՛ է ամենաահավորը: Կորել է հավատը: Չեն հավատում եւ ոչ մեկի: Հավատացողներին էլ կամ քիչ են, կամ ձեւ են տալիս, որ իրենք էլ նման աշխատանք ունենան: Ես սա ընդհանրացված եմ ասում, թեեւ միշտ էլ լինում են բացառություններ:
Այնպես որ, ավելի լավ է հոգ տանենք այն մասին, թե ինչպես կարելի է Հայաստանում ունենալ առողջ դատող քաղաքացիներ: Երեւանցին չի զգում, որ ինքն ապրում է իր քաղաքում: Հախվերդյանի, Ֆորշի եւ մյուսներին խոսքը՝ ուղղված երեւանցիներին, տեղ չի հասնում: Սա է խնդիրը: Սա է խնդիրների խնդիրը:
29-07-07 • 15:49 PMՀարգելի՛ ընկերներ:
Քացաքացի՛:
Նաև դեմոկրա՛տ:
Մարդիկ ոչ միայն անտարբեր են, այլև վախենում են:
Ես այնտեղ էի:
Հողն էլ սիմվոլիկ այդ լցրել եմ, բրեզենտն էլ ճղել եմ` խուլիգանական արարք չհամարենք:
Ինձ խնդիրը հուզում է:
Ունե՞ք արդյոք այդ մարդկանց, կազմակերպիչների հետ կապ հաստատելու տվյալները (հեռախոս, էլ. փոստ, հասցե...)
Այժմ զրույցի թեմայի վերաբերյալ:
Պե՛տք է փոխել իրողությունը:
Ինձ ավելի մոտ է Քաղաքացու մոտեցումը. Ֆռենդի նման խելոք մարդ շատ կա: Նույնիսկ կարելի է հանճարեղ սրամտությամբ փայլելով փաստել, որ դրանք փող ուտող են, եւ ի՞նչ:
Ֆռենդ, ի՞նչ ես առաջարկում, ա՛յ ընկեր:
Դե խնդրում եմ՝ ասե՛ք կազմակերպիչների տվյալները ու եթե մարդ կա որ ժամանակ ու ինտերնետում այդ տեղեկատվությունը դնելու տարբերակ ունի, պետք է գրոհել բոլոր հաստավզերի ապօրինի ձեռ գցած տեղերը: Ցավն ուրիշ է. հաճախ դրանք «օրինական» ճանապարհով են դա անում:
Մեկ էլ ասեք` վերջն ի՞նչ եղավ, քաղաքացի, քանզի ես շուտ եմ հեռացել:
30-07-07 • 22:01 PMԺողովուրդ ջան,
Ի ուրախություն բոլորի ուզում եմ արձանագրել, որ երեկ երեկոյան ես ականատես եղա, որ մեր ՈՉ ՈՔՈՒ տխրահռչակ փոսը սկսել էին ամբողջովին ծածկել:
Մեկը մյուսի հետևից փոսին էին մոտենում հողով բարձված բեռնատարներ և դատարակվում հենց փոսի մեջ: Հուսով եմ այսօր իսկ փոսն արդեն ամբողջովին լցված է:
Շնորհավորում եմ բոլորիս այս լավ լուրի համար:
Համոզված եմ, որ մեր քաղաքացիական ակտիվությունը դեր է խաղացել այս հարցում: Եվ դա ինձ շատ է ոգևորում:
Դե մնացեք բարյավ…
03-08-07 • 17:31 PMԻնձ էլ է ոգեւորում:
Բայց, արդարեւ կասկածամիտ լինենք ու փաստենք. “Եսիմ-ով"-ը կարող է Երեւանի կենտրոնում իր հոր դղյակի չափ փոս փորել ու չիմանանք. թե ինքը ո՞վ է, եու հարցը լուծվի ընդամենը փոսը լցնելով:
Դրան պետք է դատի տալ, հո մենք “իդիոտ աբորիգեն” չե՞նք, որ միայն ոգևորվենք ու նայենք դեպի պայծառ ապագա:
Հ.Գ. Ո՞վ է ասել, որ էդ ապագան պիտի պայծառ լինի: Գոնե կանաչ գույներ լինեն մեջը:
Պարոն Քաղաքացի, խնդրում եմ ներկայացրեք վերոնշյալ դաշինքի Ձեր իմացած կոորդինատները:
04-08-07 • 16:00 PMԿարծում եմ, որ եթե հերթը հասել է ինչ-որ գործնական քայլ անելուն, ապա Ձեր թիվ խնդիրը կոնտակտային տվյալները ձեռք բերելը չէ: Տպավորություն է ստեղծվում թե՝ մի հատ դրանց տեղը իմանայի, ասեի… Դժվա՞ր է իմանալ: Հատկապես, եթե ինտերնետ գիտեք: Ի՞նչ ասեմ, զանգեք Սփյուռ հարցրեք: Կամ էլ՝ մյուս հանդիպմանը անմիջապես մոտեցեք կազմակերպիչներին ու ծանոթացեք հետները…
Սիրելիս, բա էդ հեշտ բանը որ մեզնից եք հարցնում, մնացածը ոնց պիտի խելքի բերեք
05-08-07 • 01:46 AMԱխր շատ խելոք մարդիկ կան էս բլոգերում:
Համ էլ, իսկապե՛ս խորհրդային կարգեր. ես Ձեզանից խորհուրդ հարցրեցի՞:
Պարո’ն բլոգեռ , դե որ նման ինտելեկտով օժտված եք/էիք, լինեիք այնտեղ, որտեղ ես էի այդժամ:
Ու մեկ էլ. Կարծում եմ, որ եթե բան ունեիք ինձ ասելու, կարող էիք էլ. փոստով ինձ ուղարկել, և ի՞նչ իմաստ ունի բոլորի մոտ նման ձևով արտահայտվելը:
Թեպետ, եթե դրանով ինքնահաստատվում եք, կարելի է Ձեզ հասկանալ: Բայց, մյուս անգամ փոքր-ինչ մտածեք, մինչ այդպես վարվելը, լա՞վ:
Ինչ վերաբերում է գործին, ապա առանձին հաղթանակներ կան, բայց պետք է անընդհատ գործել, որի համար պետք են համախոհներ, ոչ թե միայն ամբիցիոզ մարդիկ: Եթե բռունքվենք, շատ բան կհաղթահարենք:
Նախորդ հարցադրումս հստակեցնեմ. գիտե՞ք արդյոք անշահախնդիր գործող մարդկանց, կազմակերպություններ, որոնց անձամբ վստահում եք:
Հ.Գ. քննարկել գաղափարները և երևույթները, բայց ոչ մարդկանց, այդպես չէ՞, բլոգեռ:
09-08-07 • 04:22 AMP.P.S. Էդ սիրելիս բառը կեղծավոր չի՞ թվում: -)
Հարգելի Sureyan, ստիպված եմ միջամտել եւ խնդրել, որպեսզի Ձեր գրառումներում հնարավորինս խուսափեք այն “ելեւէջներից”, որոնցով լի էր Ձեր նախորդ գրառման առաջին մասը: Համոզված եմ, որ հասկացաք, թե ինչի մասին է խոսքը: Նույնը վերաբերվում է Բլոգերին. խնդրում եմ հանդես չգալ “պատասխան ճառով” եւ կենտրոնանալ Ձեր բռնած գործի բուն էության, եւ ոչ թե այդ գործին խանգարող երկրորդայնությունների վրա: Շնորհակալություն եւ կներեք “գովազդային ընդմիջման” համար:
09-08-07 • 05:27 AMԿարող եմ ասել մի բան, մեր կյանքը դրականորեն փոխելու ցանկացած քայլ արժանի է գովեստի, նույնսիկ եթե դա կոնտակտային տվյալների մասին է: Փնովել ու ձեռք առնել, թեկուզ կատակով, բոլորն էլ կարող են:
Երբ մենք կարողանանք մեր կյանքի բոլոր ոլորտներից վռնդել էդ սովետական փթած փնովանքի ոգին, էդ ժամանակ էլ մեր իրոք առաջ կգնանք` սկսած դպրոցից, որտեղ մեր «բազմաչարչար» ուսուցիչներից շատերը ջանք չեն խնայում ապացուցելու մեզ, որ մենք ոչինչ չգիտենք ու չենք էլ կարող իմանալ, որովհետև մենք հիմար ենք, անդաստիարակ ու անարժան, վերջացրած մեր ընտանիքներով, որտեղ փնովանքը հաճախ գերազանցում է գովասանքին:
Հարգելի Sureyan, ես անձամբ այդ դաշինքի կոնտակտները չունեմ, նրանք հայտարարության մեջ կոնտակտներ չէին գրել:
20-08-07 • 15:22 PMՇարունակելով մտորումները մեր սիրելի` (այս պահին թեկուզ և ասֆալտոտ, շոգ ու ծանր) քաղաքի մասին, ինձ հետաքրքիր է, թե ինչպիսի՞ քաղաք ենք ուզում մենք՝ երևանցիներս:
Օպերայի շուրջ գտնվող տարածքների «կաֆեացումը» դատապարտվում է գրեթե բոլորի կողմից, բայց դրանք լիքն են մինչև գիշերվա մեկը:
Հետևաբար 2 հարց է ծագում.
1. Ի՞նչ ենք ուզում
2. Ի՞նչ ենք պատրաստ հանուն դրա անել:
Խնդիրը միայն Երևանը չէ:
Կարծում եմ, արժե կայք ունենալ, որտեղ ամենավառվող խնդիրը ներկայացվի և միասնաբար պայքարենք հանուն ապագա գեղեցիկ քաղաքի ու երկրի:
22-08-07 • 01:27 AMԲարեւ կրկին,
Sureyan ջան, շնորհակալություն ինձ ուղղված ջերմագին ակնարկներիդ համար: Ես այն ընդունում եմ հումորով: Ինչպես որ հումորով եմ ընդունում՝ միջոցառման կազմակերպիչների մասին որեւէ տեղեկություն ստանալու Ձեր տենչանքը: Այլապես, արդեն համարյա մի ամիս է, որ այս թեման բացվել է, սակայն այդպես էլ մի պարզ քայլ չկարողացաք իրականացնել՝ գնտել կազմակերպիչներին
Լրջանանէ: Ունեմ մի հարց. իսկ կարելի՞ է իմանալ, թե, մեր միջավայրը աղտոտումից պաշտպանների կոնտակներն ինչներիդ է պետք: Եթե, իհարկե, գաղտնիք չէ: Կբացահայտե՞ք Ձեր հետագա քայլերը: Գուցե մի խելոք բան էլ այս անգամ առաջարկեմ (ոնց որ անցյալ անգամ):
22-08-07 • 17:23 PMԴա տենչանք չի, Բլոգեռ, ասեմ նրանք (այդ Էկոդաշինքը) Ինտերնետում շատ թույլ են ներկայացված, սակայն նրանցից որոշների հետ կապվել ստացվեց: Ես շուտվանից ուզում եմ որ մեր էկոլոգիային առնչվող հարցերում հետաքրքրված քաղաքացիների կոլեկտիվը հնարավորությոն ունենա շփվելու և համատեղ գործելու: Մոտ 3 տարի առաջ այդ ուղղությամբ ավելի շատ եմ զբաղվել: Ներառյալ workshopային ակտիվություն և այլն: Ներկայիս զբաղվածությունը դեռ չի ներում ավելին անեմ, բայց էս պահին էլ մի բազուկ ունեմ այդ ոււղությամբ, այնպես որ.
22-08-07 • 18:23 PMՀետագա քայլերից տեսնում եմ ինչպես նշել են կայքի ստեղծում և միասնական գործունեություն:
Ասածիս նման կայք կա, “սկսել ա”
12-10-07 • 02:36 AMՀավանաբար լսել եք Գառնիում կատարվողի մասին, ահա որոշ հնարավոր քայլեր…
Սա այն մարդն է, ով հիմնականում պատասխանատու է Սիմֆոնիայի քանդման համար` Գառնիի գյուղապետը: Լավ հիշեք նրա դեմքը, որ հարկն եղած դեպքում հակա-քրեական միջոցառումներ ձեռնարկենք:
Նկար 1
Սա էլ միջոցառման կազմակերպիչների դեղատոմսն է:
Նկար 2
16-10-07 • 11:26 AMՀարգելի Քաղաքացի… Ձեզնից չէի սպասում… որ մեկնաբանությանդ մեջ կցանկանայիր տեղադրել նկար, որի պարամետրերն են… width="1600" height="1200"
Մի խոսքով, Քաղաքացու նշած նկարները կարող եք դիտել այստեղ
17-10-07 • 01:21 AM1. f5blog.com/images/uploads/200710151317_192.jpg
2. f5blog.com/images/uploads/200710151351_193.jpg
Դե լավ էլ մի...խառն էի, ուշադրություն չեմ դարձրել
17-10-07 • 10:00 AM