Այս հոդվածը ես գրում եմ անպատրաստ կերպով: Այսինքն` եթե միշտ մտքերս ժողովում էի ու նախoրոք գծված սցենարով էի նյութս կառուցում, ապա հիմա այդպես չէ, ու հայցում եմ յուրաքանչյուրիդ ներողամտությունը` մի քիչ հախուռն մտքերիս համար:
Եվ այսպես` այսօր տեղեկացա, որ «Ժառանգությունը» չի միանում Հայ Ազգային Կոնգրեսին ու մի ցուցակ է առաջ քաշել, որի համաձայնության դեպքում էր միայն հնարավոր միավորումը: Այդ ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյան, երկրորդը Լևոն Տեր-Պետրոսյանն է, երրորդը` Զարուհի Փոստանջյանը, չորրորդը` Ստ.Դեմիրճյանը:
Բոլորդ պետք է հիշեք, որ դեռ նախորդ ցուցակը գլխավորում էր Արմեն Մարտիրոսյանը ու իբր նրա` ցուցակի առաջինը լինելու դեպքում այդ միավորումը կհավաքեր առավել շատ ձայն: «Ժառանգությունը» բացականչում էր, թե Արմեն Մարտիրոսյանը շատ «խոստումնալից» գործիչ է ու կարող է շատ ձայն հավաքել: Փաստորեն, նրանք պնդում էին, որ Տեր-Պետրոսյանն ավելի թույլ գործիչ է, քան` Մարտիրոսյան Արմենը: Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը մինեւ ՀԱԿ-ի որոշումը, ասում էր, որ իրենք պատրաստ են առաջին հորիզոնականը զիջել ՀԱԿ ներկայացուցչին: Ակնհայտ է, որ մի քանի օրից հետո ինքը հասկացավ, որ ինքն է ավելի «խոստումնալից» գործիչը: Ու հիմա փոխեցին ու «խոստումնալից» դարձավ Րաֆֆին: Այ քեզ պատահականություն. «խոստումնալիցները» միայն «Ժառանգության» մեջ են:
Ո՞ր մի խելամիտ ուժը թույլ կտար, որ իր ցուցակը գլխավորի մի այլ մարդ, որը անգամ չկա էլ այդ միավորման մեջ: Ու Րաֆֆին դեռ համառում էր: Ես նրա նկատմամբ միշտ էլ ունեցել եմ թերհավատություն, դեռ նրա` պառլամենտ մտնելու ժամանակներից սկսած: Ու նույն Րաֆֆին միայն կատարում էր պահեստային հաճախորդի դերը` նպատակ հետապնդելով եւս մի պահի դավաճանել:
Ֆենոմենը ինձ մեղադրեց նրանում, թե ինչու եմ դիմակ պատռում: Այո՛, Ֆենոմեն, ես պատռեցի նրա դիմակը ու դա կլինի բոլորի հետ, ով որ դավաճանում է ժողովրդին, ով ժողովրդին դարձնում է իր ձեռքում խաղալիք ու դա բացատրում է ինչ-որ ցուցակով, ինչ-որ ապուշ գաղափարներով: Նույնը արեցին Դհոլը, ԱԽՔ-ը ու մի քանի այլ հաճախորդներ: Ու հիմա էլ դա անում է Րաֆֆին:
Դեռ հրապարակված չէր Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցության լուրը, երբ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ «Ժառանգությունը» չի միանա ՀԱԿ-ին, քանի որ արդեն քաղել է այն պտուղները, որը հնարավոր էր: Ու դրա համար էլ չի միանալու:
Փաստորեն, ստացվում է, որ երբ մի դավաճանական քայլ է լինում, իշխանությունները միշտ նախապես տեղյակ են լինում: Այդկերպ էր նաեւ, երբ հաճախորդ Բաղդասարյանը չմիացավ, Սերժ Սարգսյանը ասաց, որ ինքը իր հաճախորդներին լավ է ճանաչում:
Ահա սա էր խոսքս: Այժմ` խորհուրդս բոլոր գիտակից մարդկանց. մի կրկնեք 1998, 2003, 2007, 2008-ի սխալները եւ ձայն տվեք Կոնգրեսին, ու սոսկ այն պատճառով, որ ինքնին դեմ կանգնեք «հաճախորդականությանը» և «դավաճանությանը», որ դեմ կանգնեք ու ցույց տաք ազգի «տականք հատվածին», որ նա չէ մեծամասնությունը:
Հ.Գ. Մտածում էի, թե ինչքան ապաշնորհ ազգ ենք, որ այսքան դավաճաններ ունենք մեր մեջ: Տականքությունը չի պակասում, ինչպես քեֆ անողին քեֆ չի պակսում: Որեւէ ազգ չեք գտնի, որ այսքան դավաճան ու հաճախորդ ունենա:
Հ.Գ 2 Անահիտ Բախշյանը, որը պառլամենտ մտավ իր սպանված ամուսնու հեղինակությամբ, մարտի մեկի հանրահավաքից հետո նեղսրտում էր, որ Տեր-Պետրոսյանը ընդդիմության առաջին շարքերում չնշեց Ժառանգության անունը: ԵՎ հիմա եմ հասկանում, որ Տեր-Պետրոսյանը վաղօրոք էր տեղյակ այս մասին:
Հ.Գ 3 Ժառանգության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյան անունով մի տղա կա, որը վերջին մի քանի օրերին այնպիսի այլանդակ տոնով էր խոսում ու այնպիսի դիրքերից էր հանդես գալիս, որ եւս մեկ անգամ ցույց էր տալիս, թե կանխապես ինչ դիրք է բռնել Րաֆֆիի կուսակցությունը:
Հ.Գ 4 Միայն մի տող հղեմ այդ կուսակցությանը ու նրա ղեկավար մի քանի նորմալ մարդկանց. Զարուհի Փոստանջյան, Վարդան Խաչատրյան, Ստեփան Սաֆարյան. մի՞թե դուք համամիտ եք այս թյուրիմացության հետ, ինչ արեց Ձեր ղեկավար Րաֆֆին: Մի՞թե պատրաստ եք ցեխի մեջ խորտակել Ձեր այդքան մեծ ջանքերով ձեռք բերված հեղինակությունը:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Ներկա պահին ստացվել է 10 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Ողջույն բոլորին…
Ճիշտ ասած, ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, տարօրինակ տպավորություն թողեց Ժառանգության և ՀԱԿ բանակցությունների ֆորմատը, կարծես շուրջ բոլորը հայտարարում են` «ժող ջան, մենք բանակցում ենք գիշեր ցերեկ, խոսք անգամ չկա Լևոնի վերաբերյալ, արծածվում են Սուքիասյանի, Դեմիրճյանի, Մարտիրոսյանի, Ռ.Հովհաննիսյանի անունները&rauo;: Մեկ էլ հանկարծ՝ ՀԱԿ-ը գումարում է քաղխորրդի նիստ ու հայտարարում է առաջին ու երկրորդ համարներին, ու այս ֆորմատով պատրաստվում է շարունակել բանակցությունները Ժառանգության հետ:
Ինչևիցե, ինձ համար հաճելի անակնկալ էր, որ առաջին նախագահը որոշեց գլխավորել ՀԱԿ ցուցակը, դա իրոք տպավորիչ է, միայն նա կարող է միավորել մասաներին, ողջ ընդիմադիր սերուցքը նորից ուղղորդել պայքարին:
Չեմ կիսի այն կարծիքը, որ իշխանության համար սա անակնկալ էր, հակառակ դեպքում Գագիկ Բեգլարյանը չէր գլխավորի ցուցակը, ոչ ըտրյալները իրենց առաջնորդի հետ այս անգամ էլ հենվելու են մաֆիոզ դեմքերի, թաղային կրիմինալի վրա և այդ ֆունկցիան շատ հաջող կիրագործի կենտրոնի նախկին թաղապետը: Արդյունքներն իրենց սպասել չտվեցին` Արաբկիրի նորնտիր թաղապետը վերածվեց հանրապետականի:
Ինչ մնում է Ժառանգությանը: Ես ինքս չէմ պատրաստվում միանշանակ հաճախորդի պիտակներով պատել նրանց: Այնտեղ միշտ էլ կար հակալևոնական խավ` Լարիսա Ալավերդյան, Բախշյան Անահիտ, Հովհաննիսյան Ռ.: Առաջին երկուսը երբևիցե չէն թաքցրել, վերջինիս մոտ մեկ այլ երևույթ է, որի շուրջ չէմ ծավալվի: Մյուս կողմից՝ Զարուհին, Զոյա Թադևոսյանը, Վարդան Խաչատրյանը, Սաֆարյանը, որոնք չէն թաքցրել իրենց դրական վերաբերմունքը Համաժողովրդական շարժման վերաբերյալ, համարել են իրանց շարժման անդամներ: Իմիջայլոց, Սաֆարյան Ստեփանը հայտարարել է Լոնդոնից, որ եթե ՀԱԿ ու Ժառանգությունը չգան համաձայնության, ապա ինքը դուրս կգա Ժառանգության շարքերից: Չէմ բացառում, որ այս մեկ ամսվա ընթացքում ականատես կլինենք այսպիսի երևույթների:
Հետևենք դեպքերի զարգացմանը
22-03-09 • 01:32 AMԻնձ թվում է, որ դեռ վաղ է ցեխ շպրտելը ժառանգականների վրա: Դեռ գիշեր չէ:
Բա հենց դավաճանությունն էլ այն է, որ նախապես պայմանավորվում են, նոր են քայլ կատարում:
Մի մոռացեք, որ Լեւոնը Րաֆֆի-ին ժամանակին հեռացրել է արտաքին գործոց նախարարի պաշտոնից:
Ես չգիտեմ, թե ժառանգականների վերնախավը ինչպես իրեն կդրսեւորի, բայց որ այդ վերնախավից մի քանի հոգի մի քանի հարյուր հազարանոց կլորիկ գումար կստանան՝ իրենց չմիանալու համար, չեմ էլ կասկածում: Մի քիչ էլ կաշխատեն ժառանգական հանձնաժողովականները՝ մայիսի վերջին օրը: Դե, մեկ է, գիտեն, որ Րաֆֆին շատ-շատ հինգրերորդ տեղը կբռնի, էլ ինչո՞ւ իզուր տեղը գուխները ցավի տակ դնեն, հատկապես, եթե լիքը կենցաղային չլուծված հարցեր կան: Եվ, որ շարքային ժառանգականների մի ստվար զանգված կլքի իր կուսակցությունը, կամ, ծայրահեղ դեպքում՝ չլքելով, կգնա ու կընտրի ՀԱԿ-ին, լրիվ հավանական եմ համարում:
Ցավալին այն է, որ Լեւոնը դարձյալ փաստորեն հաղթելու է, բայց թե, իրավաբանորեն, հանձնաժողովականների հմուտ պահվածքի ու նրանց մի քանի տասնյակ հազար դրամ վաստակելու պատճառով Երեւանի ու բոլոր երեւանցիների սուպեր-երեւանցի կդառնա Բեգլարյանը:
Ու, երեւի չասեմ, թե, ինչու ամեն ինչն այս սցենարով կգնա, դե, որովհետեւ, լավն ենք, էլի, լավը…
22-03-09 • 03:52 AMԻսկ ես ընդամենը մի նախադասությունով կպատասխանեմ՝
«Ժառանգությունը» կնքեց իր մահկանացուն: Օղորմի...
22-03-09 • 04:34 AMPhilosopher, իսկ ՀԻՄԱ-ից կա՞ն մարդիկ ՀԱԿ-ի ցուցակում: Տեղյա՞կ ես:
22-03-09 • 04:37 AMքուանշ ..
դու դեռ շատ կլսես այս կուսակցության մասին.
ինչ վերաբերում է բանակցություններին, ապա ԻՄՕ վերին շրջանակներում ոչ մի բանակցություն չի էլ եղել ... երեվի խուրշուդյան-Մուսինյան մակարդկով ... բայց ոչ առավել ...
Միգուցե չերեզ սրանց դյադաները ինչ որ բան են փոխանցել, այն էլ ուլտիմատիվ ձեւով .. բայց ուղղակի շփում չի էլ եղել .. ինչու՞ .. չգիտեմ .. կարելի է միայն գուշակել
Ամեն դեպքում այս բանակցությունների ինձ հիշացրին լեվոնի կարծեցյալ բանակցությունները Արթուրիկի հետ ..
22-03-09 • 05:06 AMՉեմ կարծում: Պարզաբանեմ, թե ինչու: Նախ այդ կուսակցությունը այսօր որոշել է չմասնակցել, ու դա ինքին ալիբի է նրանց համար, որ հետո կարողանան խաղեր տալ:
Ինչպես նաեւ, դեռ վաղ է խոսել սույն կուսակցության վախճանի մասին: Նրանք դեռ տեղեր ունեն հանձնաժողովներում ու դա դեռ հնարավորություն է` կոմայի մեջ առնվազն ապրելու: Մարդը եւս, չէ՞, կարողանում է, թեև սարքերի միջոցով, կոմայի մեջ ապրել:
Ադմին ջան, ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ պիտի որ լինեն: Համ էլ այդ հարցը տուր Քաղաքացուն, քանզի որքան հիշում եք, ինքը դրանց մեյլերը ուներ... Հա, մոռանում էի. Ժոժոբան էլ Նիկոլի համարը ունի, բայց համառորեն չի ուզում տալ: Ադմին ջան, էդ լոգոն, որ դրել եմ, պարզապես աուրայի համար , ուրիշ ոչինչ… Ես ՀԻՄԱ-ի անդամ չեմ:
Համաձայն եմ… Դրանք դեռ խաղեր տալու են. դա ապացուցվում է նրանց ընդունած որոշմամբ:
Ի դեպ, տեսնենք արդյո՞ք տեղերը տալու են Կոնգրեսին, ու հայտարարելո՞ւ են Կոնգրեսին սատարելու մասին, թե՞ շարունակելու են իրենց ավանակի ընթացքը:
Եթե որեւէ բանով տարբերվեին, ապա արդյունքը կլիներ դրական:
23-03-09 • 01:33 AMՆույն սցենարն էր ու նույն հեքիաթները: Թե ի՞նչ էին ուզում ապացուցած լիել, մնաց հարցական: Ասեմ, որ կարծում եմ, թե Սերժ Սարգսյանը պայթեցրեց վերջին ականը: Հիմնավորեմ. եթե ժառանգությունը միանար Կոնգրեսին, ապա վստահորեն կնշեինք, որ միավորված ցուցակը կհավաքեր 40 + 1: Իսկ այդ դեպքում Հայաստանի կեսը տալ Լևոնին, կնշանակեր՝ իշխանությունը 10 օրում հանձնվելու էր: Իսկ Րաֆֆիի խաղերով պատվազրկում գրանցվեց, ու հաջողվեց իրականացնել սցենարը, որը իրագործվեց հաճախորդի միջոցով: Բայց, կարծում եմ, որ սա ոչ թե վնաս եղավ հասարակությանը, այլ՝ հակառակը:
Եթե ականներ այլեւս չկան, ապա խնդիրը մի փոքր դյուրացավ:
«Ժառանգությունը» զգաց, որ քայքայվելու է, դրա համար որոշեց չմասնակցել ընտրություններին: Սակայն, իմ կարծիքով, դա չի փրկի իրենց: Գուցե մի քիչ դանդաղեցնի, սակայն չի դադարեցնի: Ու քանի մոտենա մայիսի վերջին օրը, այդքան այս կուսակցության մեջ ավելի քիչ անդամ կմնա: Ու Րաֆին էլ, էլ մարդ չի գտնի, որ հարցնի՝ տ՞եր ես…
23-03-09 • 17:11 PMՁեր արձագանքը Ինձ իսկապես զարմացրեց......ճիշտ է Ես ոչ մեկիտ անձնապես չէմ ճանաչում, բայց փոքր ինչ շատե կարողացել եմ այս ժամանակամիջոցում կազմել տպավորություն ու ժառանգության նկատմամբ այս բացահայտումները՝ հաճախորդի տեսքով ու զանազան այլ մեկնաբանությունների տեսքով Ինձ պարզապես զարմացրեց:
24-03-09 • 00:24 AMՏեսականորեն չկա որևէցի հիմնավորում այս ամեն ինչին: Պարզապես բառեր օդի մեջ....կոֆեի սեղանի մակարդակ..........կներեք բայց լուրջ չի այս ամեն ինչը:
Ինձ հիմա մտահոգում է մի հարց.....ՀՀ կա մի զանգված, որը չի ընդունում առաջին նախագահին, և չի ընդունում ոչ ընտրայիլին և բնական է նրանց մեխամասնությունը չի գալու ընտրության..........նշանակում է դրանք ՀՀԿ-ի ձայներնեն:
ՀԱԿ ցուցուկը Ինձ չի գոհացնում, խոսքը 3-5 մասին է...ցուցակի մնացած անդամների Ա.Ա.Հ. չէմ կարող գտնել, ԿԸՀ-ի կայքը չի աշխատում, ՀԱԿ-ի կայքը դեռ չի աշխատում, Տեր-Պետրոսյանի կայքում անտեր վիճակ է:
Ցուցակին ծանոթանալուց հետո նոր կարելիա խոսել ՀԱԿ-Ի լուրջ նպատակների, ապագա հեռանկարի վերաբերյալ....իսկ դեռ ես տեսնում եմ նույն մռայլ ու հոգնաց դեմքերը: Բացառություն է թեևս Լևոն Զուրաբյանը, բայց նա պիոներ է սովորական....
ՕԷԿ-ը ներկայացրեց ցուցակը
էգը հասկացանք
նույնիսկ սկզբունքային քաղաքական գործիչ ենթադրինք, հետաքրքիր է որձ շակալը ով է ԼՏՊ-ն, թե Չ.Գ-ն ՞/Չորնիի Գագոն/
Լավն է էլի .. ինչ ուզում ասեք - բայց լավն է