Եվս մեկ «Անկապ շոու » Հայկական բլոգոսֆերա կամ, որ նույնն է՝ «թսան-սֆերա»
Մար 19

Աֆրիկյան Գամբիա պետության նախագահ Յայի Ջամմեն արդեն մի քանի շաբաթ է, որ երկրում «վհուկների ու կախարդների» դեմ իսկական որս է սկսել: Իսկ որսը, կարելի է ասել, տեղի է ունենում բառի բուն իմաստով: Բոլորովին վերջերս անհայտ հանգամանքներում մահացել է Ջամմեի մորաքույրը, ու վերջինիս մահվան մեջ նախագահը մեղադրում է «վհուկներին ու կախարդներին»: Ուստի հոգեկան խնդիրներ ունեցող նախագահը որոշել է Գվինեայից «վհուկների որսորդներ» հրավիրել ու բռնել երկրի բոլոր վհուկներին ու պատժել: «Amnestly International» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, վերջին օրերին Ջամմեի հրամանով վհուկների որսորդներն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները ներխուժել են տարբեր գյուղեր, առևանգել վհուկների ու կախարդների հատկանիշներ ունեցող մոտ հազար մարդու, նրանց տարել նախագահի մոտ: 

Վերջինս էլ վհուկներին ու կախարդներին իր իսկ ձեռքով դեղաբույսերից ու ցեխաջրից պատրաստած հոգեմետ թուրմեր է խմեցրել, ինչից հետո մարդկանց առողջությունը վատթարացել է , նկատվել են հալյուցինացիաներ, շատերն էլ մահացել են: Այժմ հազարավոր գամբիացիենր, որսի զոհ չդառնալու համար, փախչում են հարեւան Սենեգալ: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Ջամմեն ի լուր աշխարհի հայտարարել էր, թե բազմաթիվ գերբնական շնորհներ ունի եւ դեղաբույսերից հատուկ թուրմ է պատրաստել, որով բուժում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց:

Աղբյուր

Հիմա մտածում եմ, որ լավ պրծանք, թե չէ ո՞ւր պիտի գնայինք, եթե մեզ մոտ էլ որսը էդ մեթոդով ու էդ շահախնդրությամբ լիներ: Ալիեւը մեզ կընդուներ` օգտագործելով այն Եվրոպայում «դիվիդիներ» (ասում են` Հ.Աբրահամյանն է «դիվիդենտը» բառն այդկերպ անվանում) շահելու համար, Թուրքիան չի թողնի մեզ լցվել Արեւմտյան Հայաստան (հազիվ են մեզ վռնդել այնտեղից), Սահակաշվիլին էլ որեւէ բանով չի զիջում Ջամմեին....
Լավ պրծանք… դեռ…

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org