Ճի՞շտ է արդյոք Միխայիլը Տեր-Պետրոսյանի քաղաքական ապտակը
Մար 16

Այսօր էլետրոնային մամուլը տարածեց այս բավականին անսպասելի հաղորդագրությունը:

Մարտի 15-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի և կենտրոնական գրասենյակի համատեղ նիստ` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ։

Ինչպես հայտնում է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի գրասենյակը, նիստի ընթացքում քննարկվել են առաջիկա քաղաքապետի ընտրություններին առնչվող հարցեր։ Քննարկման ընթացքում մասնակից կուսակցությունները հայտնել են այն կարծիքը, որ, հաշվի առնելով Երևան քաղաքի էական կշիռը երկրի քաղաքական և տնտեսական կյանքում, այս ընտրություններն անհրաժեշտ է դիտարկել, որպես երկրում սահամանդրական կարգը վերականգնելու առանցքային փուլ։ Նիստում ընդունված որոշման համաձայն Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի Երևանի քաղաքի քաղաքապետի ընտրություններին։ Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

tert.am

Որքանով է արդարացված ՀԱԿ-ի այս քայլը: Եկեք քննարկենք:


Ներկա պահին ստացվել է 13 մեկնաբանություն

  1. Philosopher

    Բացարձակ դեմ եմ:
    Անկեղծ ասած նոր կարդացի, իրոք շոկի մեջ եմ:
    Չգիտեմ Նախագահը ինչ է մտածել, բայց որ ինձ դուր չի գալիս ու շատ վատ եմ գնահատում, դա հաստատ:
    Հիմա մտքեր չեմ կարող հայտնել, պիտի մի քիչ մտածեմ:

  2. Marat

    Համաձայն եմ, առաջին հայացքից «շոկ» է առաջացնում: Պարտվել «Չյոռնի» Գագոյին…խայտառակություն կլինի:
    Բայց ճիշտ ես, Փիլիսոփա ջան, մտածել և վերլուծել է պետք… Դժվար, թե հապշտապ ու չհաշվարկված քայլ լինի այս ամենը ՀԱԿ-ի կողմից:

  3. ALIS

    Ես կարծում եմ, ցանկացած օրինական ճանապարհով իշխանության հասնելը ճիշտ է ու արդարացված:

  4. Jojoba

    Համաձայն եմ Ալիս-ի հետ, բայց հետեւանքում ԼՏՊ-ին մի անգամ էլ կպարտվի Գագոյին եւ հանգիստ սրտով արդեն կուղարկենք թոշակի ...

  5. Jojoba

    Մյուս կողմից, որ վատ պաշտոն լիներ Արտյոմը իր նախարարական պաշտոնը չէր ուզենա փոխանակել քաղաքապետի հետ…

    Լսել եմ, որ արձակուրդայինները բավականանին բարձր են, այդպես որ կարելի է հասկանալ ԼՏՊ-ին… ճիշտ է, ծառ տնկելու սեզոնը նոր է բացվում, բայց մենակ ծառ տնկելով ընտանիք չես պահի… Հարկավոր է նաեւ կարագ, պանիր, որի համար կամ պետք է կով ու այծ պահես Ծիծեռնակաբերդի մոտ ու արածացնես Եղեռնի թագնարանի շրջակայքում, կամ չոր փող բերես տուն:

    Եւս մեկ միտք, որի հեղինակն ես չեմ՝ եթե ԼՏՊ-ի այս քայլն իրական է, ապա շատ հնարավոր է, որ սա իր մեջ ավելի շատ ապակայունացման հիմքեր ունի, քանց քաղաքապետ դառնալու իրատեսական ցանկություն ...

    ԱԿԱ .. նպատակ է հետապնդվում եւս մեկ անգամ ժողովրդին ոտքի կանգնեցնել, միտիգա-երթային հետեւանքային կապով՝ հավանաբար դրսից ուղարկված փողերը լրիվ չեն ծախսվել, իսկ պատվիրատուն պահանջում է հաշվետվություն… ստիպված մի քանի ակցիա էլ պտի անենք, թե չէ ... կրեդիտի եւ դեբետի մեջ անհավասարակշռություն կա:

  6. Democrat

    >> Անկեղծ ասած նոր կարդացի, իրոք շոկի մեջ եմ:

    Բա Բեգլարյան Գագի՞կն ինչ շոկի մեջ կլինի… Պատկերացնում եմ, լրիվ սեւացած վիճակ:

    >> Մյուս կողմից, որ վատ պաշտոն լիներ Արտյոմը իրա նախարարական պաշտոնը չէր ուզենա փոխանակել քաղաքապետի հետ ...

    Այ Ժոժոբա ջան, Քուշկյանին հարցնողն ո՞վ է… Քոչարյանը կանչել է նախարարին եւ նրա կուսակցապետին ու հրահանգել, որ դնեն… Ամեն ինչ ավելի պարզ է, քան դուք կարծում եք:

    >> եւս մեկ միտք, որի հեղինակն ես չեմ՝ եթե ԼՏՊ-ի այս քայլն իրական է, ապա շատ հնարավոր է, որ սա իր մեջ ավելի շատ ապակայունացման հիմքեր ունի…

    Եթե ներկայիս վիճակը որեւէ մեկը համարում է կայուն, ապա ես համաձայն եմ նման ապակայունացնող քայլերին:

    Իսկ հիմա իմ կարծիքը: Ճիշտ է արել Լեւոնը: Ասել էր՝ բոլոր ճակատներով շարունակելու ենք պայքարը, ու շարունակում է: Չդներ, պիտի ասեիք՝ Գագոյից վախեցավ:

    Դե թող հիմա Բեգլարյանն իր կուսակցությամբ հաղթի:

    Մյուս կողմից, ոնց որ ես արդեն ասեցի, ամեն ինչ ավելի պարզ է, հազար գլուխ ավելի պարզ, քան մեր այս քննարկումները: Հեսա, Սերժ Սարգսյանը կկանչի իր մոտ դածնակներին, բհկ-ականներին ու կհրահանգի՝ բոլորդ աշխատելու եք Բեգլարյանի համար: Կսկսվի էլի մանկապարտեզա-դպրոցական հանձնաժողովականների կեղծիքները, էլի տուր ու դմփոց, եւ էլի՝ մի քայլ առաջ ընտրություններ:

    Մի խոսքով… շատ շռնդալից գարնանամուտ է սպասվում:

  7. Marat

    եւս մեկ միտք, որի հեղինակն ես չեմ՝ եթե ԼՏՊ-ի այս քայլն իրական է, ապա շատ հնարավոր է, որ սա իր մեջ ավելի շատ ապակայունացման հիմքեր ունի, քանց քաղաքապետ դառնալու իրատեսական ցանկություն ...

    Իրոք որ… Ժոժոբա ջան, «ապակայունացում» բառն այստեղ այնքան ոչ միանշանակ ես օգտագործել: Այսինքն՝ ինչ՞…

    «Ապակայունացում» ասելով՝ երևի նկատի ես ունեցել հետևյալը.

    - ՀԱԿ-ը և նրանց կողմնակիցները սկսում են կրկին զանգվածային անկարգություններ, ինչպես նախորդ տարի:
    - ՀԱԿ-ն այս անգամ էլ է կեղծում ընտրությունները, ինչպես նախորդ տարի փետրվարյան ընտրությունների ժամանակ:
    - ՀԱԿ-ը կրկին սկսում է շուրջօրյա ցույցեր քաղաքապետի ընտրություններում պարտվելու դեպքում՝ խանգարելով մարդկանց անդորրը, ախտոտելով շրջակայքը:

    Խեղճ «Հանրապետական» ու խեղճ «Չյոռնի»: :-(

    Կամ, եթե լուրջ, երևի նկատի ես ունեցել հետևյալը.

    - Քանի որ Լևոնի մասնակցությունը բերելու է մեծ քանակությամբ քաղաքացիների մասնակցությանը (մի մոռացե՛ք՝ ընդդիմությունն ավանդաբար մայրաքաղաքում շատ ձայներ է հավաքում, քանի որ կեղծելն այստեղ բավականին դժվար է համեմատած մարզերի) կբերի ընտրություններ կեղծելու տեխնոլոգիաների առավելագույն հզորությամբ գործածմանը, ապա բնականաբար շարքային ընտրողները, վստահված անձինք, հանձնաժողովականները կսկսեն ավելի եռանդուն պայքարել կեղծիքների դեմ, որը կբերի տեղամասերում անկարգությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ դիմադրության: Վերջիններս իհարկե կպաշտպանեն կեղծածարարների շահերն ու իրավունքները:

    Սա՞ է ապակայունացումը…

    դրսից ուղարկված փողերը լրիվ չեն ծախսվել

    Տեսնես մի միտինգն ի՞նչ արժե… grin

  8. Jojoba

    Հեսա մի հատ proposal-ը բացեմ նայեմ, բայց կարծում եմ, որ միտինգներով չի գնում հաշվարկը, այլ որպես հետեւանք առաջացող իրավիճակով…

    >> եւս մեկ միտք, որի հեղինակն ես չեմ՝ եթե ԼՏՊ-ի այս քայլն իրական է, ապա շատ հնարավոր է, որ սա իր մեջ ավելի շատ ապակայունացման հիմքեր ունի…

    Եթե ներկայիս վիճակը որեւէ մեկը համարում է կայուն, ապա ես համաձայն եմ նման ապակայունացնող քայլերին:

    Լավ, եկեք մեզ մանկամիտ երեխաների տեղ չդնենք, եւ փորձենք ամեն ինչ կոչել իրենց անունով:

    Ի՞նչ պիտի աներ Լեւոնը, եթե նման առիթ չլիներ: Պիտի մի 2 հատ էլ անկապ միտինգ աներ 2-3 ամիս դադարներով եu եթե մի նոր բան չմտածեր, պտի գնար Դեմիրճյանի հետ լքածների կուսակցություն ստեղծեր:

    Հուսով եմ, որ բոլորդ էլ համաձայն եք, որ առանց առաջընթացի կամ նորության (մենակ դատարկ, բայց առողջ դիտարկումներով ու քննարկումներով) երկար ժամանակ Լեւոնը մարդ պահելու շանս չուներ:

    Իսկ հիմա կա առիթ, հետեւաբար, շանսերը մեծանում են:

    Բա Բեգլարյան Գագի՞կն ինչ շոկի մեջ կլինի… Պատկերացնում եմ, լրիվ սեւացած վիճակ:

    Կարծում եմ, որ սա Գագոյի համար նորություն չի… հակառակ դեպքում նման ռոտացիա չէին անի…

    Մի խոսքով, եթե ԼՏՊ-ի առաջադրումն իրական է, ապա սրանով սա բան է բացատրվում… թե չէ մի հատ Դեմիճյանի համար նման «կրուգավարոտ» չէին անի տղերքը:

    Դե մենք էլ նոր շուների ականատես կդառնանք ...
    -------------
    Ի միջի այլոց երեկ գիշերով Բժշկականի ԿՎՆ-ին նվիրված հաղորդում էր… իմ կարծիքով բավականին լավ պատրաստված…

    Ցավալին այն է (որը մի քանի անգամ նշվեց Ռուբինյանի կողմից), որ ԼՏՊ-ն կամ նրա կառավարությունը ոչ մի անգամ չի օգնել, դիմավորել, ընդունել կամ աջակցել մի խումբ տղաների, որոնք ահավոր տարիներին Հայաստանին լավ ՊՌ արեցին:

    Եվս մեկ հաստատում, որ ԼՏՊ-ն բացի իրենից թքած ունի մնացած բոլորի վրա… իսկ որպես հեռատես քաղաքական գործիչ՝ զերո…

    Չօգտագործել նման շանսը… ոչ թե անհեռատեսություն է, այլ առնվազն հիմարություն:

  9. Phenomen

    փաստորեն էլի կռիվ-կինո ա լինելու. “Երևանում ընդդիմությունը միշտ հաղթել է, ժողովուրդը ակտիվ կլինի, հետաքրքրությունը մեծ է” - հեքիաթներ են սրանք: Եթե Սերժիկը չիմանար որ Լևոնի առաջադրվելու հնարավորությունը կա, ապա քաղաքապետ կմնար Երվանդը, քանի որ երևանցին նրա նկատմամբ զզվանք չի զգում: փողերը առաջվա ծավալներով կուտեին, ավելորդ լարվածություն էլ չէին ստեղծի, նույնիսկ կարծում եմ հեռուստաբանավեճի կնստեր Երվանդը Լևոնի հետ, ու մի երկու հատ “պադնոժկա” կտար, տպ. “1. տարիներով սարքում-ոտի ենք կանգնացնում քաղաքը, սիրունացնում ենք, դուք քաղաքական պայքարի բեմ եք դարձնում ու վառում, 2. քաղաքապետի պաշտոնը պետք չի քաղաքականացնել, ես անձամբ քաղաքական ֆիգուր չեմ, թեև քաղաքական ֆիգուրների ու անձամբ ձեր դեմ՝ Հարգելի Լևոն Հակոբի, ոչինչ չունեմ, ու մտածում եմ միայն քաղաքի տնտեսական ու սոցիալական խնդիրների մասին, 3. բլա… 4.բլա…”:
    Սակայն Սերժիկը լավ էլ գիտեր, որ Լևոնը չի թողնելու իրեն հանգիստ շնչի: Կարևոր չէ, թե ինչ պատճառով, բայց Սերժին հանգիստ չի տալու: Սերժիկը գիտեր իրա վզի գալիքը, դրա համար Գագոյին ա առաջ բրթում՝ գնա, քեզ տեսնենք. կարեցար հախից գաս՝ ինձնից հետո դու էս, չկարեցար՝ մեռնեմ Դարվինի ճակատին: իսկ ինչու հենց ամենակրիմինալին. քանի որ կարող ա առաջ գալ “ծերուկի” ֆիզիկական վերացման հարցը. արդեն զզվացրել ա, իրա պատճառով մարտի 1-ին մարդ սպանեցին, հիմա էլի ա խցկվում:

    մենակ չասեք՝ Լևոնը մաքուր գաղափարով ա պայքարի դուրս եկել. ես էլ գիտեմ, որ նա մաքրելու ա գալիս, բայց նա նաև տեսնում ա, որ իր ամեն մեյդան գալը հարյուրավոր մարդկանց նեղ դրության մեջ ա դնելու, սպանությունների ու ձերբակալությունների տեղիք ա տալու: Ու հիմա բացեիբաց ավելի մեծ կեղծիքների ու արյունահեղության մղելով՝ կարծես թե ասում ա՝ տղերք, ինչ եղել եղել ա, թողեք սիրունով ռադ էլէք, կամ էլ պիտի ինձ խփեք…

    կռիվ-կինո ա լինելու, ու ոնց որ ռուսական հին կռիվ-կինոներում՝ բոլոր ֆաշիստներին կկոտորեն, մերոնցից էլ կմնան 3 հոգի՝ երկուսը վիրավոր, մեկն էլ ազգային հերոս

  10. Jojoba

    հլը մի վայրկյան պատկերացրեք Լեվոնը քաղաքապետ՞

    Ծիծաղը ծիծաղ, բայց այս զավեշտը նա նույնպես հասկանում է ... այնպես, որ նա չի գալիս քաղաքապետ դառնալու .. նա գալիս է հենց իմեննո կռիվ-կռիվ խախալու ... կամ էլ վերջին վայրկյանին ինչ-ինչ պոնտեր անելու մտադրությամբ.

    հլը մի հատ պատկերացրեք Լեվոնին մնացած բարձրադիր պաշտոնյաննների հետ Սերժի մոտ պաշտոնական խորհրդակցության ժամանակ ... մեռաաաաա

    Կամ էլ թե չէ ... Սերժը ոտի է հանում ԼՏՊ-ին /խորհրդակցության ժամանակ/ եվ հետը ԱրՅա-ով խոսալով .. կզզացնում ....

    Կամ թե Շ.Քոչյարյանի նման խելոք-ապուշ հայացքով նստած պետական լապտոպի առաջ ....

    Լավ, էհ՜ ...

    Ինչ եք կորցրել, ինչի հետեւից ենք ընկել ...

    ԼՏՊ-ն ընտրությունների չի գնալու .. ձեզ մի խաբեք

  11. ALIS

    Ծիծաղելի չէ Տեր-Պետրոսյանը քաղաքապետի դերում ու հատկապես այն դեպքում, երբ նա չի տառապում գերարժեքության բարդույթով, ավելի լավ է ասեք այն երկրորդ մարդու անունը ով ի վիճակի կռիվ-կռիվ խաղալ այս իշխանությունների հետ, ես դրա համար միայն ուրախ կլինեմ, շատ ափսոսում եմ որ մեր ազգի արգանդը չորացել է ու մնացել ենք Տեր-Պետրոսյանի հույսին, լավ է , որ նրան էլ դեռ ունենք:

  12. Jojoba

    »»»երբ նա չի տառապում գերարժեքության բարդույթով

    Համոզված ես՞

    Ես դեռ մարդ չեմ տեսել, որ հասնի իր բարձրունքներին եվ վայրէջքից հետո չտառապի այդ բարդույթով՝ հատկապես եթե հաշվի առնենք նրա աբիզնիկային քայլերը.

    ավելի լավ է ասեք այն երկրորդ մարդու անունը ով ի վիճակի կռիվ-կռիվ խաղալ այս իշխանությունների հետ

    Դոն Կիխոտ լինելն մեծ շնորհք չէ /խոսք անխուսափելիության մասին չէ, այլ ընտրված ճանապարհի/.

    շատ ափսոսում եմ որ մեր ազգի արգանդը չորացել է ու մնացել ենք Տեր-Պետրոսյանի հույսին

    Ինչ բերաբերում է սրան .. ապա ներողություն եմ խնդրում նման ձեւակերպման համար, բայց ցավոք «ազգի լավագույն արգանդներն» հեռացել են՝

    մնացել են չորացված, դավաճան, ծախվող, չբեր, վախկոտ կամ ապաքաղաքական ա-ներն

    Ցավում եմ, բայց սա փաստ է ...
    Ի միջայլոց հարեան հանրապետություններում էլ մի հոյակապ վիճակ չէ

    Վրաստանում ընդիմությունը նմանվում է խամաճիկների թատրոնի՝ ոչ ոք մյուսին չի հավատում, էլի շատ են օբիժնիկներն ու հեշտ ծախվողներն ու արդեն ծախվածներն. Բադրիի սպանությունից հետո զրկվեցին ամենահիմնական լծակներից՝ փող պլյուս միջազգային ճանաչումից. ԼՏՊ-ն, կամ նրա կրուգն շատ հաց ու պանիր պտի ուտեն, որ նրա նման կրուգ, հարգանք կամ ծանոթություններ ունենաին եվրոպական բարձրադիր շրջաններում /ԼՏՊ-ի մաքսիմումը կարծեմ Ռուսաստանի հրեաների երկրորդական միություններից մեկի փոխնախագահն էր .../

    Ադրբեջան՝ ընդիմություն որպես այդպիսին չկա .. կամ ահավոր վախեցած է.
    Հիմնական, կառկառուն դեմքերն ժամանակին գռփած ու կոռումպացված նախկին նախարարներն ու փոխնախարարներն են, որոնց 99 տոկոսը հիմա ապաստանած է սահմաններից դուրս եվ ժամանակ առ ժամանակ ինչ որ մեկի ցուցումով հայտարարություններ են անում

    Իրան՝
    ընդիմության բացակայություն պարսկաստանի տարածքում, 2-3 կտցրած բժիշկ ու իրավաբան կա ԱՄՆ-ի տարածքից ամեն շաբաթ ագիտացիա են տանում, եվ հույսեր տածում վերծնել իշխանությունը /ֆինանսավորումն ակնհայտ է/

    Ռուսաստան՝
    դրսից ֆինանսավորվող մի կազմակերպություն, որն ի դեմ էլի շուռ տված հայ է ղեկավարում՝ ԱՆՀԱՄԱՁայններ -Несогласные.

    քանի -քանի բացահայտումներ եղավ նրանց ֆինանսավորող աղբյուրների եվ մեթոդների մասին .. .բայց դեռ թփրտում են
    Մնացածներն՝ կոմունիստներ, կանաչներ, դեղիններ եվ այլ այլասերվածներն իրենցից ոչինչ չներկայացնող կամ ծախված կուսակցություններ են

    ՈՒկրաինա՝ ինձ թվում է նույնիսկ խոսալու կարիք չկա

  13. ALIS

    Ի միջայլոց հարեան հանրապետություններում էլ մի հոյակապ վիճակ չէ

    Պետք չէ նայել այն պետություններին , որոնք պետական հարցերը լուծում են կենցաղային պայմաններում, պետք է նայել այն երկրներին, որոնք կենցաղային հարցերն են լուծում պետական մակարդակով:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org