Ճի՞շտ է արդյոք Միխայիլը
Նոր ընթերցում էի Վրաստանի անհավասարակշիռ նախագահի կարծիքը մեր հանրապետության տնտեսության վերաբերյալ:
«Հայաստանի տնտեսությունը ողբալի վիճակում է, քանի որ կախման մեջ է գտնվում Ռուսաստանից»:
Իսկ ի՞նչ կարծիք ունեք դուք՝ ինքներդ: Հետաքրքիր է պարզապես: Բացահայտեք Ձեր տնտեսագիտական գիտելիքները:
Սկսեմ ինձնից: Այն, որ մեր տնտեսությունը կախման մեջ է գտնվում Ռուսաստանից, քիչ վերապահումով համաձայն եմ: Բայց որ դա է մեր «ողբալի» վիճակի պատճառը, չեմ կարող համաձայնվել:
Նախ, չեմ կարծում, որ մեր տնտեսությունն ավելի վատթար վիճակում է, քան հենց Վրաստանինը:
Երկրորդը, սա ավելի շուտ համարում եմ Միխայիլի կողմից ինչ-որ ռեւերանս: Եթե նրա պես մտածենք, ապա Վրաստանի տնտեսությունն էլ խորը կախման մեջ է գտնվում Ադրբեջանից: Թող մի հատ նավթ-գազի ծորակը մի թեթեւ սեղմեն մեր դրկիցները, ու կերեւա, թե ինչ չափով է վրացական տնտեսությունն անկախ: Առավել եւս, որ, ուզեն թե չուզեն, իրենք՝ վրացիները մեծ կախում ունեն հենց Ռուսաստանից՝ միջնորդավորված կերպով: Նկատի ունեմ, պատկերացնո՞ւմ եք Վրաստանի վիճակը, եթե ռուսները եվրոպացիների կամ ԱՄՆ-ի դեմ դնեն Վրաստանի վրայից վերջիններիս ձեռքը քաշելու պայմանը՝ որպես փոխհատուցում ռուսների մեկ այլ հարցում զիջման:
Եվ երրորդը, Հայաստանի տնտեսության հիմնական բացը մոնոպոլիան ու ոչ հավասար մրցակցային դաշտն է, քան թե Ռուսաստանից կախված լինելը: Մեր թուլությունը հենց մենք ենք՝ մեր բարքերն ու մեր վերաբերմունքը մեր իսկ պետության հանդեպ: Մեր վերաբերմունքը մեր հարեւաններին ու անծանոթներին: Ու մեր կռացած դիրքը՝ բոլոր փողատերերի ու հաբռգածների դիմաց: Մեր անգրագիտությունն է մեր թուլությունը, որը խորանում է օրեցօր ու ավելի ու ավելի շատ դեռահասների ու երիտասարդների մղում դեպի վերացական արժեքներ: Այ, այս ամենը որ չլիներ, մոնոպոլիստներ ու օլիգոպոլիստներ էլ չէին լինի: Մենք ենք թույլ տալիս, որ իրենք ասեն՝ լավ ենք անում ու, գործնականում՝ լավ էլ անեն:
Առայժմ այսքանը:
Հ.Գ. Ի միջի այլոց, նոր նկատեցի, որ Սահակաշվիլու ու Քոչարյանի դիմագծերի մեջ ինչ-որ նմանություն կա:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 8 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
… Ո՞րն է դրա նպատակը չեմ հասկանում: Ի՞նչ ուզեց դրանով ասել. որ մեր տնտեսական վիճակն ավելի կայու՞ն է… Ամեն դեպքում պետք է փաստել, որ կոռեկտ չէ, երբ մի սուվերեն երկրի առաջին դեմքը այդպիսի մտքեր է արտահայտում մեկ այլ, նույնիսկ կասեի բարեկամ երկրի մասին:
Նույն հաջողությամբ մերոնք էլ ամենաբարձր ատյաններից կարող են ասել, որ վրացական բանակը մերի հետ համեմատած «խալաթ» է արել, այնքան թույլ է, որ երկու-երեք օրում կապիտուլյացիայի ենթարկվեց… Հակառակորդը հզոր էր, հզոր չէր՝ դա էական չէ: Կամ կարող ենք նախագահի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բարձրաձայնել, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունները պետականորեն ճնշվում են: Բայց որքան հիշում եմ, այդպիսի արտահայտություններ չեն արել: Ուղղակի կոռեկտ չէ, տգեղ է նման պահվածքը:
12-03-09 • 15:20 PMՏո քո՛ ի՞նչ գործ, այ ուղիղ եթերում փողկապ ծամող… Անունդ էլ երկրի նախագահ է…
«խալաթ»-ղալաթ
12-03-09 • 15:21 PMԴուք էլ բան գտաք քննարկելու ...
Միշիկը դոզայի տակ հերթական ապուշությունն բաց թողեց, հիմա էլ նստած քննարկում են, թե խի ասեց, ինչ նպատակ կար դա անելու ....
12-03-09 • 17:40 PMԱնկեղծ ասած զարմացա՝ սույն խոսքդ լսելով:
13-03-09 • 21:18 PMԻսկ ի՞նչ է թմբկահարում ՀՀԴ-ն. մենք ունենք 3 Ճակատ.... Ջավախք..... Վրաստանը դարձրեք ֆեդերատիվ.... օ՜՜՜՜..... Ջավախք.... 3 ճակատ.... պատերազմ… մնացածը դուք ավելի լավ գիտեք:
Բա սա ի՞նչ է նշանակում:
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մեր ղեկավարությւոնը չի խոսում Վրաստանի տնտեսության կամ այլ պրոցեսների մասին, ապա ասեմ, որ եթե գաղափար ունենային ու միտք, վստահ եղիր, որ հաստատ կխոսեին:
Հիշում եք օսեթական պատերազմի օրերին մեր պահպանած համառ ու “անմեղ” լռությունը…
Այո, նման հայտարարություններ միշտ էլ եղել են, բայց դրանց հեղինակները եղել են քաղաքական կուսակցությունները, ինչ-որ ՀԿ-եր և այլն: Երկրի ղեկավարության կողմից նման բաներ չեն ասվել:
Փիլիսոփա ջան, ամբողջ խնդիրն այն է, որ նման հայտարարությունները երկրի ղեկավարի կողմից կոռեկտ չեն:
Ո՞ր մի հայը չգիտի, որ մեր տնտեսության վիճակն այնքան էլ լավ չէ…
13-03-09 • 22:06 PM»» Ի միջի այլոց, նոր նկատեցի, որ Սահակաշվիլու ու Քոչարյանի դիմագծերի մեջ ինչ-որ նմանություն կա:
Ես էլ ուրիշ նմանություն տեսա, որի անունը երեւի կարելի է անվանել Վասյուկիի հիվանդություն: Ոնց որ մեր վարչապետն էր ցանկանում Դիլիջանը դարձնել ֆինանսական կենտրոն, այդպես էլ Միխաելը Փոթի-Բաթումի տարածքը դարձնելու է մեգապոլիս:
15-03-09 • 23:39 PMԱռանձնակի հարգանք, առավել եւս խայտառակ ու սանձազերծված պատերազմից հետո, չեմ տածում Սաակաշվիլու հանդեպ, բայց դե…
Մերոնք Նյու Վասյուկի էին ուզում սարքել՝ առանց որեւէ հիմքի, բայց տեսեք՝ Սաակաշվիլին Փոթի ունի, ինչը հնարավորություն տալիս է ամեն ինչի:
Իրենց մոտ մեկնարկել են աշխատանքները, իսկ մեզ մոտ.... դեռ դոլլարը էլի ուզում են պահել, ուր մնաց էլ կենտրոն, անկյուն, գագաթ, ստորոտ ու նման այլ ցնդաբանություններ…
16-03-09 • 00:18 AMՍաակաշվիլի մի հատ նենց ռեֆորմա է արել /անձամբ ես գիտեմ միայն ոստիկանության համակարգի ռեֆորմայի մասին/, որին նույնիսկ կարող էին նախանձել նույնիսկ շատ զարգացած երկրներ.
Երեվի հիշում եք, որ ես այդ կողմերում կռված տղա եմ, եվ կարծեմ մի անգամ արդեն հիշատակել եմ ոստիկանության համակարգի բարեփոխումների մասին .. նորից չանդրադառնամ ...
Ամենաքիչը կարող եք հարցնել Եվրոպայից ավտո բերողներին /որոնց գործը հիմա պիս վատացել է/, իրար ընդհատելով կպատմեմ, թե ոնց է փոխվել վրացական պոլիսը /չգիտեմ, կան արդյոք այստեղ մարդիկ, որոնք մի 7-8 տարի առաջ մտած լինեին Վրաստան ... ուղղակի եվ բառացի ռեկետ էր/. Հիմա դրանից անգամ հետք չի մնացել ..
Ինչ վերաբերում է Փոթիին, ապա այնտեղ մեծ թափով շինարարություններ նույնիսկ ամռանն էին գնում, ու զգացվում էր, որ տեղի փողեր չեն ... /իհարկե վերոհիշյալն եվ իմ ասածն տարբեր բաններ են, բայց հավատացեք ... մեր եվ նրանց շանսերն ահավոր անհամազոր են ... որ սփյուռք էլ չունեննաինք՝ կարելի է գնալ կախվել/
16-03-09 • 01:29 AM