Շնորհավորանքներս բոլոր աղջիկներին ու կանանց, մայրերին Ճի՞շտ է արդյոք Միխայիլը
Մար 10

Հայերս ունեցել ենք բազմաթիվ մեծանուն արվեստագետներ: Մեր ժողովուրդը ծնել է գերազանց կոմպոզիտորներ, կինոյի, պարարվեստի և թատրոնի հիանալի վարպետներ… Բայց կերպարվեստը մեզնում ունեցել է իր ուրույն տեղն ու դիրքը: Ինչքա՛ն տաղանդավոր նկարիչներ ու քանդակագործներ ենք ունեցել… Բնականաբար արվեստի եզակի նմուշների առկայությունը, միջնադարյան հայ մանրանկարիչների, Այվազովսկու, Սարյանի և այլ հանճարեղ մարդկանց կտավներն ու քանդակները չէին կարող համայն հայ ազգին չփոխանցել գեղեցիկ և արտահայտիչ ստեղծագործությունները գնահատելու շնորհը, որը սերնդեսերունդ եկել և հասել է մեզ` ներկայումս ՀՀ տարածքում սրա-նրա փեշի տակ գոյատևող, սրանից-նրանից “վարկ-մարկ մուրող”, բայց միշտ հպարտ հայ ժողովրդի պանծալի զավակներիս: Եվ ահա մեր պանծալի զավակներից մեկը, որի սիրելի գրական գործը Ժյուլ Վեռնի “Տասնհինգամյա նավապետ"-ն է, ՀՀ վերջին տարիների իշխանություններին ոչ վայել արարքով ուղղակի զարմացրեց և անասելի ուրախություն պարգևեց բոլորիս…

Եվ այսպես… Արվեստասեր հասարակությունը հրավիրվում է հարգարժան Ժոժոբայի և ֆ5բլոգի իգական սեռի ներկայացուցիչների պատվին կազմակերպված “Աշխատենք միասին” ցուցահանդեսին…

«168 ժամ». Քոչարյանի պատասխանը

Մարտի 8-ի առթիով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական բացիկներ է ուղարկել ԱԺ միայն 2 պատգամավորների՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին և ԲՀԿ անդամ Արևիկ Պետրոսյանին։ Այս նամակներից մեկի բովանդակությանը ծանոթացնում է պարբերականը:

Քոչարյանի պատասխանը

Մարտի 8-ի առիթով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական բացիկներ է ուղարկել ԱԺ միայն 2 պատգամավորների՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին ու ԲՀԿ անդամ Արևիկ Պետրոսյանին։ Ընդ որում, Զ. Փոստանջյանին ուղարկված բացիկի վրա պատկերված է ֆրանսիացի հայտնի նկարիչ Տուլուզ-Լոտրեկի նկարներից մեկը, որտեղ երկու
կիսամերկ կանայք են.

«Ճիշտն ասած՝ ես զարմացա, որ Քոչարյանը կարող է նման բարձրաճաշակ արվեստից տեղյակ լինել»,- մեր թղթակցին ասել է Զ. Փոստանջյանը։ Իսկ ինչպե՞ս է մեկնաբանում պատգամավորն այն փաստը, որ նախկին նախագահը կիսամերկ կանանց պատկերով բացիկ է նվիրել իրեն։ «Ես դա բացատրում եմ նրա հոգեկան վիճակով։ Նա հիմա քաղաքականություն վերադառնալու ելքեր է փնտրում և դրա համար խիստ մտահոգ է»,- ասել է Զ. Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը Ռ. Քոչարյանին Նոր տարվա առիթով շնորհավորական բացիկ էր ուղարկել, որի վրա պատկերված էր երկու գանգ։ Այդպիսով պատգամավորը ցանկացել էր հիշեցնել նաև անցած տարվա մարտի 1-ի իրադարձությունները։ «Ես նաև կարծում եմ, որ այդ բացիկը ինձ պատասխան էր»,- ավելացրել է պատգամավորը։

http://tert.am/

Բացի ջազից Քոչարյանը նաև Տուլուզ-Լոտրեկ է սիրու՞մ

ՀՀ նախագահի աթոռը լքելուց հետո Ռոբերտ Քոչարյանը իրեն ամբողջովին արվեստին է նվիրել: Այդ մասին է վկայում է Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղարկած Ռոբերտ Քոչարյանի մարտի 8-ի շնորհավորական բացիկը, որը ոչ այլ ինչ է, քան Հենրի Տուլուզ-Լոտրեկի` ՚Երկու կիսամերկ կանայք Մուլեն Ռուժումՙ կտավի բացիկը:

՚Այս բացիկը վկայում է Ռոբերտ Քոչարյանի հոգեկան վիճակի մասին: Այսօր նա այդ վիճակում է գտնվում: Իր հասարակության համար նման վտանգավոր հոգեվիճակում է եղել իր պաշտոնավարության 10 տարիներին, որի արդյունքը մենք տեսանքՙ,- այսօր ՚Ա1+ՙ-ին ասաց Զարուհի Փոստանջյանը եւ նաեւ մեր ընթերցողներին հնարավորություն տվեց տեսնել Ռոբերտ Քոչարյանի մարտի 8-յան նվերը: Բացիկը Քոչարյանն անձամբ չի հանձնել տիկին Փոստանջյանին: Այն ուղարկել է իր գրասենյակի աշխատակից Բագրատ անունով մի երիտասարդի հետ: Նման ՚օրիգինալՙ նվեր Զարուհի Փոստանջյանը որեւէ պաշտոնյայից երբեւէ չէր ստացել: Նա գնահատում է Ռոբերտ Քոչարյանի օրիգինալ երեւալու ձգտումը եւ հասկանում, որ այն հունվարին 1-ին ուղարկած իր շնորհավորական բացիկի պատասխանն է:

՚Այո, ես Ամանորի կապակցությամբ այս տարի շնորհավորական բացիկներ էի ուղարկել բոլոր` առաջին, ներկա, նախկին նախագահներին եւ այլ պաշտոնյաների: Իմ բացիկները խորհրդանշական էին: Ես Քոչարյանին ուղարկել էի գանգերի նկարով բացիկ, որը խորհրդանշում էր նրա պաշտոնավարության տարիները մեր ժողովրդի համար: Ինձ ուղարկած բացիկը վկայում է, որ նա շարունակում է գտնվել նույն վտանգավոր հոգեվիճակումՙ,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ի դեպ, տիկին Փոստանջյանը վերջին շրջանում իր հայտարարություններն ու քննադատությունները հիմնականում ուղղում է Սերժ Սարգսյանին, եւ չէր սպասում, որ Քոչարյանը այդքան հիշաչար կգտնվի:

Բոլոր դեպքերում Զարուհի Փոստանջյանի համար անակնկալ է, եւ կասկածում է, որ Ռոբերտ Քոչարյանը Տուլուզ- Լոտրեկի ստեղծագործությունները ընկալում է որպես արվեստի գործ. ՚Նրա կարծիքով Տուլուզ -Լոտրեկի գործերը վիրավորվելու համար են: Ես կգնահատեի այս բացիկը, եթե այն գոնե իսկապես բացիկ լինի: Քոչարյանը նույնիսկ նորմալ բացիկ չի ընտրել: Այս նկարը նա ինտերնետից է վերցրել, եւ անգամ նորմալ , ուղիղ, հավասար չի կարողացել կտրել: Այսինքն, այս բացիկը արժեք չունի: Իսկապես կուրախանայի, որ Քոչարյանն ինձ ուղարկեր Տուլուզ-Լոտրեկի բնօրինակը: Այն իսկապես արվեստի բարձր արժեք ունի եւ շատ թանկ է: Անմիջապես կվաճառեինք եւ միանգամից բազմաթիվ մարդկանց սոցիալական խնդիրներ կլուծեինք, որոնք Քոչարյանի պաշտոնավարության ընթացքում եւ այսօր անուշադրության են մատնվածՙ:

http://a1plus.am/


Ներկա պահին ստացվել է 6 մեկնաբանություն

  1. Jojoba

    »»» Ընդ որում, Զ. Փոստանջյանին ուղարկված բացիկի վրա պատկերված է ֆրանսիացի հայտնի նկարիչ Տուլուզ-Լոտրեկի նկարներից մեկը, որտեղ երկու կիսամերկ կանայք են.

    Լավն էր… դուրս եկավ…

  2. Philosopher

    >> Լավն էր… դուրս եկավ…

    Ինչի՞ց էր ազդվել Տուլուզ-Լոտրեկի կիսամերկ նկարների մեծ սիրահար ժոժոբան: smile

    Ակներեւ է, ինչպե՞ս չէ… խոսքը կիսամերկության մասին էր գնում:

    Լսիր, Ժոժոբա ջան, քոչարյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ ես: Տուլուզ-Լոտրեկի հետ քեֆ-մեֆ արած կլինեք, հը՞:

    Հ.Գ Բայց էլեգանտ է, չէ՞ նախկին նախագահը՝ վրեժի մեծ զգացումով առլեցուն:

  3. Jojoba

    >> Լսիր, Ժոժոբա ջան, քոչարյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ ես: Տուլուզ-Լոտրեկի հետ քեֆ-մեֆ արած կլինեք, հը՞:

    Տուլուզի հետ չէ, բայց էդ մերկ աղջիկների հետ դեմ չէի լինի…

    Հ.Գ Բայց էլեգանտ է,չէ՞ նախկին նախագահը՝ վրեժի մեծ զգացումով առլեցուն:

    Բացի վրեժից այստեղ նաեւ առկա է հումորի զգացում…

  4. Jojoba

    Զարուհի Փոստանջյանին և ԲՀԿ անդամ Արևիկ Պետրոսյան

    Բա էն պարիկով կապիկին (դոդական) կամ քյաչալ դաշնակ Ալվարդին ինչո՞ւ չի ուղարկել

    Նրանք մարդ չե՞ն.. թե՞ կնիկ չեն

  5. Philosopher

    >> Նրանք մարդ չե՞ն.. թե՞ կնիկ չեն

    Ավելի շուտ հակվենք երկրորդ տարբերակին: Նախկին նախագահը հաստատ ինձնից ու քեզանից շատ լավ գիտի, թե ով է կին, իսկ ով կին չէ:

    Էնպես որ, դարդերդ մի շատացրու. ջհանդամ թե նրանց չի ուղարկել: Թող նրանք մտահոգվեն, դու ինչո՞ ւ ես անհանգստացել:

  6. F5-admin

    Օղորմած տատաս կասեր՝ ինչ եք կորցրել, ինչ եք ման գալիս…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org