Իսկ ո՞վ ասեց, որ Ղարաբաղը մերն է... Ինչպես հիմնովին չփչացնել ֆոտոալբոմը
Մար 04

Լսեցի՞ք այս երիտասարդի հարցազրույցը Հայլուրով:

Լսեցի՞ք, դե ինչպես է նա բացատրում դրամի կտրուկ արժեզրկման նպատակահարմարությունը:

Ես համենայն դեպս լսեցի ընդհամենը այս մի քանի պատճառաբանությունները՝

ա/ Ուրեմն, որ շուկայում առաջ չգային սպեկուլյանտներ (նկատի ուներ սպեկուլյանտ բանկերին, ոչ թե փողոցային սպեկուլյատներին)

բ/ Քանի որ սահուն անցնման ժամանակ, մարդիկ չէին կողմնորոշվի, թե որ տարադրամի վրա է պետք հույսը դնել (հետաքրքիր է, եթե դրամը սկսում է մի քանի իրար օր վրա արժեզրկվել, մարդը ինչո՞ւ է պետք է որոշի նորից հույսը դնել դրամի վրա):

Ես չհասկացա, «կտրուկ անցումն» ինչո՞վ է լավ, որ մարդը չի հասցնում որոշել, թե ո՞ր տարադրամի վրա հույսը դնի:

Այսինքն պետությունը որոշում է կայացնում հասարակ սպառողի փոխարեն… սրանո՞վ է լավ:

գ/ արտասահմանյան փորձը ցույց տվեց (նշվեց Ռուսաստան, Ուկրաինա), որ պետությունը մեծ գումարներ ծախսեց «սահուն անցման» դեպքում՝ քանի որ շուկան շատ անկայուն էր:
--------
Հիմա մի վայրկյան դադար տանք եւ եկեք մտածենք… ուրեմն, ինձ կամ մեկ այլ հասարակ սպառողի, երկրի քաղաքացու վրա ընդհանրապես թքած ունեն, հա՞:

Դուրս է գալիս, որ ես մինչեւ հիմա էշի ականջում քնած էի, կամ, այլ կերպ ասած, հավատացի մեր վարչապետին, ով մի քանի ամիս առաջ ասեց, որ մեր տարադրամը ամենակայուն տարադրամներից մեկն է աշխարհում, եւ նա խորհուրդ է տալիս փահել մեր գումարները դրամով..

Հավատացի ԿԲ-ի կառավարիչին, ով հանդես գալով համարյա թե կրկնեց նույն խոսքերը:

Կամ հավատացի մարտի 2-ին Հայլուրով հնչացրած վարչապետի խոսքերին -«Դոլարը վաճառվել է, վառավում է եվ վաճառվելու 305-307 միջակայքում»

Իսկ մեր պետությունը վերցրեց եվ իմ հաշվին անցում կատարեց.

Ինչո՞ւ իմ հաշվին՝ չթողնելով որ ուրիշ սպեկուլյանտներ հարստանան (եւ, հավանաբար, սպեկուլյանտի ծանր միսիան իր վրա վերցնելով), ինձ մի օրվա մեջ գցեվժց 20 տոկոսով:

Ինչպե՞ս: Շատ հասարակ:

Պատկերացրեք, որ ես գումար ունեի պահած բանկում կամ բարձի տակ հայոց ամենակայուն տարադրամով՝ քանի որ որպես օրինապաշտ քաղաքացի հիմարություն արեցի՝ հավատալով իմ կառավարությանը:

Իսկ նա մեկ օրվա մեջ ինջ գցեց 25 տոկոսի չափով.

Հասարակ հաշվարկ. բանկում ունեի 1500 000 դրամ (305-ի կուրսով ;$4918 դոլար): Ինչքա՞ն գումար ես ունեմ այսօր՝ 380-ի կուրսով արդեն $3947: Այսինքն, ես կորցրեցի մոտ $971 (~20%)

Ցացոք սրտի, ես տեղեկություններ չունեմ, թե ինչքան մարդ էր իր գումարները, կամ մի մասը պահում դրամով (բանկում, կամ բարձի տակ), բայց հավատացած եմ, որ դրանց թիվը քիչ չեն լինի.

Դե հիմա պատկերացրեք, թե քանի՞ հոգու պետությունը գցեց ... անձնական կամ պետական շահերից ելնելով:

Էլ չեմ ասում նրա մասին, որ, չգիտես ինչու, վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում սկզբից Գյումրիում, հետո նաեւ ամբողջ հանրապետության տարածքում կոմերցիոն բանկերն եւ հարակից չենջերը դոլարը միայն գնում էին (հավանաբար պետական շահից ելնելով), որը չգիտես ինչու ԿԲ-ի կամ կառավարության կողմից չտեսնելու էր տրվում.

Հ.Գ.
Սրանից հետո Վարչապետին ես միայն կհիշատակեմ Բ.Տ. կամ Բ.Գ.Տ. հավավումով. Չշփոթել ԲԳԹ -» «բժշկական գիտությունների թեկնացու» կոչման հետ:


Ներկա պահին ստացվել է 36 մեկնաբանություն

  1. Jojoba

    Նորից նայեցի նկարները եւ ստիպված եմ փաստել՝ բայց լավն է չէ՞:

    Համոզված եմ, որ հատուկ կրուգներում նրա համար միլիոններ կխոստանան:

  2. Jojoba

    Հլը մեր աղբորն ու քրոջն նայեք՝ պատահաբար ձեռքս ընկավ:

    a-11105-b.jpg

  3. taraker

    Ես ել նայեցի Ժոժոբա ջան: Բա հետո էլ ասում ես գնանք պոնչիկ ուտենք… Բա որ վաղն ել պոնչիկը 20%-ով բարձրացնեն, ի՞նչ ենք անելու: Բա արևածաղիկի սերմերը՞: “Семечки от Мартина”, որ վաճառվում էին Սթար-ում թանկացե՞լ են թե՞ ոչ: Սրանով փաստորեն ընդիմության ջրաղացին ջուր են լցնում: Հիմա ստիպված պտի կարգին միտինգ անենք:

    Իսկ լուրջ մի բան կարող եմ ասել.Կներեք որ ժառգոնով, բայց դե ուրիշ բառեր չեն սազում:

    Շատ անհաջող ելույթ էր: Խեղճը նույնիսկ չէր էլ պատրաստվել հարցերին: Արդեն էն աստիճան են կորցրել իրականության զգացողությունը, որ էլ ինչ ամոթ, ինչ բան: Ես վաղը չեմ զարմանա, եթե, ասենք Բ.Գ.Տ-ն “Տուն 2” ռիալիթի շոուի մասնակից դառնա ու պլավկիով, կամ առանց մանգա տեսախցիկի առաջ: Էֆեկտը անձամբ ինձ համար նույնը կլինի:

  4. Jojoba

    Գիտես, միշտ ցածր կարծիք եմ ունեցել ժող. ավարտածների մասին: Իմ տարիներից սկսած այս ինԻՍտուտը երեւի թե հազիվ մի 100 հոգի նորմալ շրջանավարտ տված լինի… մնացածը փայլուն կասՏում հանգող են (80-ական թվականներին նոր ընկել էր փայլուն 2 բորտանի կաստյումների մոդա-ն, որից անձամբ ես միշտ զզվել եմ):

    Իսկ այս հաստատության (եթե կարելի է դա այդպես անվանել) շրջանավարտները մոտ 10-15 տարի չէին կարողանում հրաժարվել բարձրագույն մոդայի այս այլասերումից.. (ի միջայլոց, նկատե՞լ եք Ոռոգայթի մեջ Երեմի դեր տանողը կամ միշտ փայլուն կաստում կամ վերնաշապիկ է հագած, չեմ զարմանա, եթե բացահայտվի նրա կապն ժողի հետ):

    Հա, մի քիչ հեռացա ...

    Ինչ վերաբերում է վերջինիս… իրականում իմ մոտ էլ տպավորություն ստեղծվեց, որ նա պատրաստված չէր այս հարցազրույցին, քանզի ես նրա մտավոր հնարավորթյունների մասին մի քիչ ավելի մեծ կարծիք ունեմ:

    Պատասխանները իրականում բավականին պրեմիտիվ էին: ԱԿամից հեշիցի Eգոր Գայդարին (500 օր ծրագրի նախահորը, երեւի քչերդ լսած կլինեք նրա մասին.. հետպերտեսրոյեչնի տարիների ՌԴ-ի վարչապետ), երբ վերջինս չգիտեր ինչ ասեր, ապա կարող էր խորանալ այնպիսի մասնագիտական լիկբեզի մեջ, որ ոչ ոք ոչինչ չէին հասկանում՝ համենայն դեպս լինելով մեծ մակրոէկոնոմիկայի մասնագետ, մարդը միշտ պատրաստված էր, եվ նույնիսկ անհարմար վիճակներում պրեմիտիվ կամ հիմար տպավորություն երբեք չթողեց: Չնայած, որ 500 օրվա մեջ բարձրացնել հետ ԽՍՀՄ-յան էկոնոմիկան նույնքան միստիկ էր, ինչքան որ Սերժի նախընտրական ծրագիրը ...

    Ցավոք, ինչքան հասկանում եմ, մեր մոտ տնտեսագետ չկա (բլոգում),թե չէ մի քիչ ավելի կոնկրետ եվ մասնագիտական մոտեցում կցուցաբերեր նրա ելույթի դրույթներին:

  5. Jojoba

    Բայց ինչ ուզում եք ասեք… նայում եմ նրա նկարներին եւս մեկ անգամ… Եվ կարող եմ միայն ավելացնել… բայց ախր շա՜տ լավն է.. է՜հ…

    Ինչպիսի բարակ շրթունքներ, ինչպիսի քիչ առաջ թեքնված (մի քիչ աքլորային) քայլվածք, միաժամանակ եւ նազանք եւ հաստատակամություն, կախված թշեր եւ վախվորած աչքեր…

    Լավն ենք էլի ՜

  6. Marat

    Ժոժոբա, էնքան ասացիր լավն է, սկսեց դուրս գալ: grin

  7. Jojoba

    Բայց էն վերջին նկարը սուպեր է.. ատրճանակը ձեռքին:
    Ոնց որ Նու-Պոգադիի մեջի գայլը լինի ...

  8. Democrat

    Շատ լավ նկարներ ես ներկայացրել, Ժոժոբա ջան, իրոք, նկարներ են, որոնք արտահայտում են մեր վերաչապետի՝ իսկական զինվորական լինելը: Մի հարցնող լինի՝ մթոմ ֆինանսներն ու տնտեսությունը դորդ-բեշ արիր, հիմա անցել ես զինվորական ունիֆորմին ու ատրճանակին…

    Զարմանալի մանկամիտ բացատրություն է տվել վարչապետը՝ իր իսկ կրախի վերաբերյալ: Թեեւ՝ ուրիշ բան անձամբ ես չէի էլ սպասում:

    Մի քիչ զարմացա, իհարկե, որ հեռուստատեսության նորություններով, այնուամենայնիվ այս կրախի մասին մի երկու տող ասին: Ասին՝ որպես հաղթանակ, որպես մեր նոր ձեռքբերում, որպես մեր ֆինանասատնտեսական կայուն իրավիճակը հաստատող մի լրացուցիչ ապացույց, որպես մեր կառավարության մեծ տաղանդի եւ մասնագիտական հմտությունների դրսեւորման մի վառ օրինակ:

    Լսում ես, լսում ու քեզնից անկախ զգում ես, որ ականջներդ երկարում են, դունչդ էլ՝ հետը, ու այս կրիզի դժվար կողմերն էլ աստիճանաբար դառնում են հաճելի: Ու նաեւ սրտնեղվում՝ բա որ այսպիսի հաճելի անակնկալներ կարող է մեր վարչապետն իր բանակային շտաբով մեզ մատուցել, ինչո՞ւ էր հապաղում:

  9. Philosopher

    Քանի որ այստեղ նկարների ցուցահանդես սկսվեց մի պահ, ապա ես էլ անմասն չմնամ ու ձեզ ներկայացնե այն, ինչ հնարավոր եղավ գտնել այս կարճ հատվածում:

    41858845.jpg

    0040.jpg

    p1.jpg

    2233436082_8b997d45ab.jpg

    168_en_6339.jpg

    foto_tigran_sarkissyan_250.jpg

  10. Democrat

    Լավ նկարներ եք դրել… բայց արժե՞ր: Էդ բլոգը դարձրել եք սուտասանների պատկերասրահ: Նույն Տիգրան Սարգսյանը չէ՞ր, որ մի քանի շաբաթ առաջ հայտարարում էր՝ որ ճգնաժամ չկա՜, աշխարհի ամենակայուն տարադրամը դրա՜մն է, ու խորհուրդ էր տալիս՝ խնայողությունները պահել միայն դրամով:

    Նույն Տիգրան Սարգսյանը չէ՞ր, որ ոչ իշխանական մամուլին անվանեց դեղին մամուլ՝ նույն այն մամուլին, որն ամեն օր, ի տարբերություն Մեծն վարչապետի, իր քաղաքացիներին հորդորում էր, որ չարժե հավատալ կառավարական ստերին ու տնտեսական անհաջող աճպարարներին:

    Դե հիմա, ինչ ուզում են թող ասեն, ինչ գույնի մամուլ ուզում են, թող չկարդան, բայց ճիշտը մնում այն, որ խաբեցին ու թալանեցին իրենց իսկ երկրի քաղաքացիներին:

    Ամո՛թ ձեզ…

  11. Jojoba

    Ֆենոմեն ջան, ես դու ինչո՞ւ ես լռել: Ակա՝ ստատուս-քվո՞:

    Թե՞ «զեմլյակիդ» որ կպնում եք, հազիվ ես քեզ զսպում…

    Ասա, արտահայտվիր արխային…

    Եթե, իհարկե նրան կպնելը անձնական վիրավորանք ես համարում, ապա կարող ենք վերհիշել, որ նա դպրոցում հավանաբար գերազանցիկ է եղել 4-6-րդ դասարաններում, մի անգամ էլ կիթառի օլիմպիադայի է մասնակցել…

    --------
    Քանի որ թեմաս նման արձագանք ստացավ, միգուցե մի հատ առանձին կա՞յք ստեղծենք վերջինիս նվիրված:

    Մանկությունը եվ պատանեկությունը Ֆենոմենի վրա, իսկ լուսանկարները ես ու Philosopherը կմոգոնենք:

    Իսկ նա էլ, հուսով եմ, որ մեզ առանց թեմա չի թողնի…

    Միայն ցավում եմ, որ 2 կամ երեք տառանի դոմեյն չգնենք *.com տիրույթում.

    Կայքի անունն էլ կդնենք Տ.Ս-ի ՖԱՆ ԿԼՈՒԲ.

    Պատկերացնո՞ւմ եք, տղան իրեն ինչքան լավ կզգա:

  12. Phenomen

    Ֆենոմեն ջան, ես դու ինչո՞ւ ես լռել: Ակա՝ Ստատուս-քվո՞:
    Թե՞ «ձեմլյակիդ» որ կպնում եք, հազիվ ես քեզ զսպում…

    Յանի մի քանի օր առաջ եմ իմացել, որ Կիրովականցի է ձեր ԲԳՏ-ն: Ընդ որում, մենակ երեխա տարիներին է Կիրովական ապրել, շուտ տեղափոխվել են: Ինչեւէ…
    Որտե՞ղ եմ կարող այդ ելույթը տեսնել կամ կարդալ: Ես էլ տնտեսագետ չեմ, բայց այստեղ համալսարանում (ի դեպ լավ համալսարան է) 3 սեմեստր տնտեսագիտություն եմ սովորել: Կարող է կարդամ, մի երկու խելացի բան մեկնաբանեմ:

  13. Jojoba

    Բայց զգո՞ւմ եք ոնց է ջիգյարը քաշում … grin
    էսքան մարդ խոսաց, իրենց կարծիքն հայտնեց… Բայց մենք հեչ, մինչեւ չկարդա, իր աչքով չտեսնի.. մի հատ թթու խոսք չի ասի…

    կարող է կարդամ, մի երկու խելացի բան մեկնաբանեմ:

    Նախ, շատ եմ կասկածում, որ նույնիսկ ձեր շատ լավ համալսարանում մակրոէկոնիմա անցած լինեք:

    2-րդ, նորից կասկածում եմ, որ որեւէ մի տեղ տպագրվի այս ելույթը, քանզի իրականում ոչինչ չասվեց այտնեղ, ոչ մի խելացի, կամ նույնիսկ քննարկման, մեկնաբանման ենթական միտք:

    3-րդ, փորձիր ի մի բերել ամբողջ գիտելիքներդ ու դասագրքերդ աչքի անց կացնել, ու միգուցե կարողանաս պատասխանել՝

    ա/ սահուն կամ կտրուկ անցման դեպքում ի՞նչ մինուս կամ պլյուսներ կարող էին լինեին

    բ/ իմաստ ունե՞ր այս էտապում անցնել փոխարժեքի լողացող կուրսի:

    ---------
    Հուսով եմ սարերի, լեռների կանչը չի խանգարի օբյեկտիվ կարծիք կազմելու գործում (ոչ էլ սոփեստախոսությամբ զբաղվես եւ պդնես, որ առանձին անհատն չի կարող ունենեալ օբյեկտիվ կարծիք)

    Philosopher ջան, լավ ասի չէ՞:

  14. Jojoba

    Խնդրում եմ թերթերին ասեք, որ «նենգ եվ ստահոդ խոսքեր» չասեն, որը կարող է ունենալ միայն մեկ նպատակ «վիրավորել անձին»

    «Մենք պետք է լինենք հանդորժուղական»

    ------
    Այս ամենը (բոլդով գրված) ցիտում եմ ԲԳՏ-ի այսօրվա ելույթից:

  15. Jojoba

    Թանկացումենրի հետ կապված եւս 2 խոսք ցիտված բառացի երեկվա ելույթից

    1. «Այս ամենի ծանրությունը (խոսքը գնում է թանկացումների եվ փոխարժեքի փոփոխության մասին - Հ-ի խոսքեր) պետք իրենց վրա վերցնի խոշոր բիզնեսը եւ մեծահարուստները եւ միայն վերջին հերթին՝ ազգի հասարակ քաղաքացու վրա»

    2. Մենաշնորհային իրավունք ունեցող ներմուծողները կամ խանութների ցանցերը չեն կարող բարձրացնել գները, քանի որ այդ դեպքում նրանք ստիպված կլինեն ավելի մեծ հարկեր վճարել, քանի որ մենք գիտենք թե ինչ գնով են նրանք գնել այդ ապրանքատեսակները (հավանաբար նկատի ուներ գնման եւ վաճառքի միջեւ առաջացող մարժայից հարկումը):

    Դա տեղի չի ունենա

    ------------
    2 հանճարեղ միտք… մեկը մեկից հանճարեղ:

    Նախ՝ ի՞նչ է նշանակում «մեծահարուսներ»… Ես կարող եմ հասկանալ, թե ինչ նկատի ունի նա՝ ասելով, որ իրենց վրա պետք է վերցնի խոշոր բիզնեսը, բայց ի՞նչ է նշանակում «մեծահարուստները».

    Հուսով եմ, հասկանում եք մտքի սնանկությունը:

    Հավանաբար ԲԳՏ-ն չի ընբռնում այս 2 արտահայտությունների տարբերությունը՝ խոշոր բիզնես եւ մեծահարուստ: Կամ՝ սա նույնացվում է Հայաստանի պայմաններում:

    Բայց սա հեչ… կարեւորը նա է, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս իր ուսերին վերցրեց այս բեռը խոշոր բիզնեսը… Երեւի բացատրություններ պետք չեն:

    Գնացեք խանութ եւ համոզվեք ինքներդ:

    Եվս մեկ… իսկ ի՞նչ լծակներ կան նրանց ստիպելու, որ չբարձրացնեն գները, եթե իրականում հաջորդ խմբաքանակն արդեն գնվել է բարձր գնով (դոլարի գնի հետ կապված):

    Ես իրականում չեմ տեսնում որեւէ մի լծակ:

    Մինչ այդ ես մտածում էի , որ Տնտեսական ... հանձնաժողովը ունի որոշակի լծակներ, բայց երեկ լսելով, թե ինչպես այս կազմակերպության մսագործի տեսքով շեֆը ինքն իր բերանով ասեց, որ իրենք նման լծակ չունեն՝ ազդելու տնտեսվար սուբյեկտի վրա եւ ստիպելու իջեցնել գինը՝ ազատ շուկա է:

    Նա ընդամենը կարող է վարույթ սկսել, եթե կա կասկած, որ առկա է հանցավոր համաձայնություն.

    ցանցերը չեն կարող բարձրացնել գները, քանի որ այդ դեպքում նրանք ստիպված կլինենք ավելի մեծ հարկեր վճարել

    Հարգելի Ֆենոմեն ... զեմլյակի եւ 3 սեմեստր տնտեսագիտություն սովորածի իրավունքով քեզ եմ ուզում ուղղել հարցս:

    Կարագ է ներմուծվել է հայաստան 10 դրամով, մինչ այս վաճառվում էր 15 դրամով.

    Հետեւաբար վճարվում էր հարկ ավելցուկային 5 դրամից. (ասենք 25 տոկոս հար) .. Հետեվաբար, նրան մնում էր օգուտ 4 դրամ:

    Իսկ եթե փորձում ես վաճառել 17 դրամով, արդյոք ավելի քի՞չ օգուտ է մնում տվյալ տնտեսվար սուբյեկտին:

  16. Phenomen

    Կարդացի մտքի տիտանի հարցազրույցը կառավարության կայքում:

    Առաջին հարցը՝ ի՞նչ կատարվեց, ինքնին էշ հարց էր: 5 տարեկա՞ն էս ինչ է, չես զգո՞ւմ ինչ կատարվեց: Եթե չես զգում, ժոժոբայի հաշվի բալանսը հրապարակված է, նայիր՝ հասկացիր:

    Վրչոյի պատասխանը ընդհանրապես քանդեց: Ասում է՝ փոխարժեքը ֆիքսելով, ֆինանսական շուկայում կայունություն էինք պահպանում: Կայունությունը էն է, որ փոխարրժեքին ոչ մի բան չես անում, ինքը մնում է, այսինքն շուկայի պահանջարկի ու առաջարկի արդյունքում է ձևավորվում: եթե դոլարի արժեքը ցածր ես ուզում պահլ, պիտի համապատասխան քանակի դոլար լցնես շուկա: Դրանով շուկայից դրամ ես հանում: Դա էլ իր հերթին պիտի ազդի ՀՆԱ-ի վրա ՝ շրջանառվող դրամը շատ՝ արտադրությունը շատ, ու հակառակը: Բայց էս վիճակը նորմալ տնտեսության երկրներում է: ՀՀ-ում իրավիճակը այսպես եմ պատկերացնում. բնակչությունը դրսից ահավոր մեծ քանակության արտարժույթ է ստացել անցած տարիներին, ու փոխարժեքը բնականոն իջել ա, մի-երկու տարի առաջ «աղջկերքը» ջոկել են, որ դա կարելի է ավելի իջացնել, մարդկանցից էժան առնել, ու տանել դրսում ներդնել: Իսկ լողացող, իրոք լողացող կուրսի դեպքում շուկայից գերշահույթ չես կարող ստանալ: Ուրեմն, նախ վճարման միակ արժույթը սահմանում են դրամը (իսկ իրանց բոլոր բիզնեսների եկամուտը դրամով է), հետո ԿԲ-ին «խնդրում են»՝ կուրսը սկսում է իջացնել: Վերը նշված տեսությամբ կուրսը իջացնելու հետ կրճատվում է արտադրությունը, արտահանումը, երկիրը «հենվում է» ներկրողների վրա: Գները բարձրանում են: Էս ձևով կարելի է երկիրը քամել (գրում եմ քամել, քանի որ արտարժույթն էլ անվերջ չի՝ մի օր կգա տնտեսական ճգնաժամը, ու էլ ոչ մի տեղից դոլար չի «կպնի»wink: Ու հենց վերջանա դոլարի պահուստը, երկիրը կամ պիտի բաց թողնի կուրսը, կամ էլ պիտի ասի՝ հարգելի վարկատուներ (դրսի), ես ձեր վարկերը էլ չեմ կարողանալու փակել. մի խոսքով՝ դեֆոլթ:

    Կուրսը բաց թողելու ակնթարթության մասին: էս խելոքն ասում է՝ պետությունը մեծ վնասներ է կրում էդ դեպքում: Տո ա՛յ ԲԳՏ, բա ինչո՞ւ պիտի Ժոժոբան վնաս կրի… Հիմա էլ ասում է՝ ԱՄՀ-ի հետ միասին ընտրեցինք լողացող տարբերակ՝ 360-380 դրամի սահմաններում: Տո խելոքների խելոք, նոյեմբերից սկսեիր՝ 300-320, դեկտեմբերին 320-330, կամաց բարձրացնեիր: Բայց չէ, ո՞նց կլիներ, մարդիկ նոր տարուն դոլարներ էին ստանալու, բա դրանք էլ ձեռներից չառնեի՞ն… Հիմա էլ, որ կարդում եմ երկու օր առաջվա լուրերը, որ մի «չենջավիկ» ասել էր, թե չինովնիկները առավոտ շուտ ահագին դոլար առան, հետո բարձրացավ գինը, համարյա 100 տոկոսով վստահ եմ, որ փախուստային տրամադրություն է:

    2-րդ հարցը պատասխանը մեր խելոքը սկսում է արդեն զզվելի-կպչուն դարձած «կայունություն» բառով, ընդ որում՝ ֆինանսական կայունություն: Ի՞նչ են հասկանում մեր «ղեկԱՎԱՐները» ֆինանսական կայունություն ասելով, հայտնի չէ, չեն բացատրում: ԿԲ-ի ֆունկցիան երկրում ֆինանսական կայունությունն է, մի քանի բաղադրիչներով. անհրաժեշտ դրամական զանգվածի ապահովում, տոկոսադրույքի սահմանում, պետության ներքին ու արտաքին բալանսի վարում և այլն: սրանցից առաջինը ԿԲ-ն արդեն խախտել է վերջին տարիներին, այսինքն՝ ֆինանսական անկայունություն է ստեղծել: Հարկային ու մաքսային պարտավորություններով գոնե մի քիչ չի կարողանում դրամի զանգված ապահովի, իսկ «աղջկերքին» դոլար դեռ շատ է պետք, ստիպված գնում չոքում են ԱՄՀ-ի դուռը, դրանք էլ խոստանում են միլիոններ տալ: ԲԳՏ-ն երեք ոլորտներ է նշում, որտեղ էդ փողերը իբր պիտի ծախսվեն՝

    1. սոցիալական,
    2. ենթակառուցվածքներ (իբր թե ստեղից էլ կպավ, բոլորս գիտենք որ հենց ենթակառուցվածքներում են պետական ծախսերը ահռելի չափով գնում «աղջկերքի» գրպանը, հիշենք թեկուզ Ռոբի ջղայնանալը 120միլիոն կորած գազի փողի առիթով),
    3. տնտեսական աճի խթանում. դե, մուտիլովչիկից էլ ինչ պիտի լսես, եթե ոչ դա:

    Ասում Է՝ աշխատատեղ ստեղծող հիմնարկներին օգնություն ենք ցույց տալու: Ա՛յ փոքր մարդ, հանքարդյունաբերության, ու ընդհանրապես արտահանող արդյունաբերության հիմնարկների մեծ մասը աշխատող է կրճատում, քանի որ աշխարհում կրիզիս է, դու ինչի՞ մասին էս խոսում: Վերջում էլ ասում է՝ լավագույն միջոցը փոքր ու միջին բիզնեսին օժանդակելն է: է՜, հարկերը իջացրու էդ մարդկանց, իրանք քո փողի վրա թքած կունենան, ինչո՞ւ էս հարկերը բարձրացնում, հետո էլ իբր օգնում:

    Գների մասին հարցին պարզապես չի պատասխանել, դպրոցականի պես կմկմացել է, թե վերջին տարիներին նկատվում են գների բարձրացման դեպքեր տնտեսվարողների կողմից, երբ «ինչ-ինչ իրադարձություններ են» լինում: Ասում է՝ մենք սպասում էինք նման իրադարձությունների, և տիրապետում ենք իրավիճակին: Այսինքն՝ ես իմ դոլարն առել եմ, պըրծ…

    Վերջը , հարգելիներս, ավելի ճիշտ, հարազատներս (Ժոժոբան էս բառը շատ է սիրում), գտնվում ենք ֆեոդալական համակարգի վերջին ստադիայում՝ կառավարողները չեն կարողանում, ու չգիտեն ոնց կառավարեն, ժողովուրդն էլ իրանցից զզվել է…

  17. Phenomen

    Այ տղա Ժոժոբա, Փիլիսոփայի հետ նիքերդ փոխեք, քո մոտ ավելի լավ է ստացվում:

  18. Phenomen

    Ցանկացած եվրոպական բուհում, ժողտնտեսություն ուղղությամբ սովորող ուսանողները պարտավոր են առաջին սեմեստրում մակրոէկոնոմիկա հանձնել, քանի որ դրա վրա են հիմնված Միջազգային տնտեսագիտություն, միջազգային ֆինանսներ և այլ առարկաներ: Այնպես որ Մակրոս հանձնել եմ հենց առաջին սեմեստրում ու ստացել եմ իմ կրթության առաջին 4 կրեդիտները:

  19. Phenomen

    Աչքիս 971 դոլարի կորուստը ահավոր է ազդել մեր ավտարիտետի վրա. հա կպնում է մեր սարերի ու լեռների կանչին, բարեհոգի ու կրթված կիրովականցի վարչոյին: Ձեռի հետ էլ իմ կրթական մակարդակի վրա է կասկածում: Ա՛յ տաքսու շոփեր, մի հատ հիշիր քո տաքսու բարձրագույն ակադեմիան, որ հա գրում ես Մոսկով, Մոսկով, բայց հաստատ Արեշ ես ստացել էդ կրթությունդ. smile

  20. Philosopher

    Philosopher ջան, լավ ասի չէ՞

    Ասում եմ՝ Քաղաքացի + Մարատ + ես + Ադմին + ... = չենք ընդդիմադիր քան Ժոժոբան:

    Այս ամենը /բոլդով գրված/ ցիտում եմ Բ.Գ.Տ.-ի այսօրվա ելույթից

    Մի հատ բաց մնաց ինձ մոտ: Բ.Գ.Տ ի՞նչ են նշանակում:
    Ասենք` Տիգրան Կարապետյանի մասին կարելի է ասել Տ.Մ.Ճ = Տիգրան Մոմավառի Ճրագյան, բայց Բ.Գ.Տ-ն ո՞րն է: Ես չկարողացա բացել: Տեղեկացրու, խնդրում եմ:

    այ տղա Ժոժոբա, Փիլիսոփայի հետ նիքերդ փոխեք, քո մոտ ավելի լավ է ստացվում

    Պարզապես, ակներեւ պիտի լիներ, որ իմ ոլորտը ավելի շատ պատմություն, դիվանագիտություն, քաղաքականություն, հասարակագիտություն եւ նմանատիպ այլ ոլորտներ են, իսկ Ժոժոբայինը՝ տնտեսագիտությունը, շոուբիզնեսը եւ նմանատիպ ոլորտները:

    Ես ճիշտն ասած խորապես չէ, որ տնտեսագիտություն գիտեմ, բայց առնվազն մինիմալ բնույթի խնդիրների տիրապետում եմ: Բայց ինձ դա էլ է բավարաում՝ հասկանալու համար, թե ինչն է ստահոդ կամ ինչը սպեկուլյացիա իրականում, այլ ոչ թե լոկ խոսքերում, որոնք ոչ մի հիմնավորում չունեն:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org