Այսօր տեղեկացա, որ Ղարաբաղ Տելեկոմից օգտվողները, ովքեր Ղարաբաղ-Հայաստան զանգերի վրա էին նստած (դե պետք չէ երկար-բարակ մտածել, գլխի ընկնելու համար, թե ովքեր էին զանգահարողները՝ զինծառայողներ <--> նրանց ծնողներ) այլեւս աշխատելու են ռոումինգ-ցանցով: Ասել կուզեմ, եթե զանգում ես Ղարաբաղ՝ զինծառայող տղայիդ, անկախ քո խոսակցության համար քո հեռախոսի րոպեավճարից, ղարաբաղը պաշտպանող ձեր տղայի հաշվից պակասելու է 10 դրամ՝ մեկ րոպեի համար: Սա սկսվել է մարտի մեկից:
Հետաքրքիր է, հիմա ո՞նց ենք ապացուցելու, որ Ղարաբաղը մերն է, եթե ռոումինգ է գործում մեր ու էլի մեր տարածքների միջեւ: Ու նույն օպերատորի կողմից է դա արվում:
Ո՞վ կարող է պարզաբանել նման աբսուրդը: Ես կփորձեմ:
Քանի՞ զինծառայող կա Ղարաբաղում: Բազմապատկեք օրեկան խոսակցությունների րոպեներով: Հետո էլ բազմապատկեք տաս դրամով:
Ահա՛ եւ Ձեզ մեծն բարերարի բիզնես-փաթեթը, ով Գյումրիում շռայլորեն տներ է նվիրում՝ իրեն դրած Ձմեռ պապու տեղը, կամ Օլիմպիական կոմիտեի հետ պայմանագիր է կնքում՝ հանուն հայ սպորտի զարգացման:
Դե եկե՛ք այս բաժակով էլ խմենք Ղարաբաղում ծառայող հայաստանցի տղաների կենացը, ում ծնողները ձեռի հետ հարստացնում են տասը մետրը մեկ գովազդվող մի կազամերպությանը, որը չի ալարել, զինծառայողների վրա էլ է նալոգ դրել… ընդամենը իրենց ծնողների ու հարազատների ձայնը լսելու համար:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Ադմին ջան, կանոնադրության համաձայն ժամկետային զինծառայողների մոտ բջջային հեռախողներ չպետք է լինեն: Մեր զորամասում (ԼՂ-ում չէ), բջջային զինվորների ձեռքին տեսնելու դեպքում, վերցնում էին և պահում մինչև նրանց հարազատի այցելությունը կամ էլ զինծառայողի զորացրումը: Եվ ընդհանրապես, եթե իհարկե չեմ սխալվում, նույնիսկ սպաներին զորամասի տարածքում արգելվում է հեռախոս ունենալ: Բայց դե…
04-03-09 • 14:00 PMՄարատ ջան, թեմայից շեղվում ես… խնդիրը թույլատրել-չթույլատրելը չէ, այլ այն, որ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ, Արցախից Հայաստան ովքե՞ր են հիմնականում զանգահարում: Կամ էլ՝ զինվորականների զանգը ընդհանուր զանգերի ո՞ր մասը կամ տոկոսն է կազմում:
06-03-09 • 06:06 AM