Մարտի 1, 2009, Մատենադարան. մեկ տարի անց Սանձահարվի՛ր, քա՛ջ նազար
Մար 03

Քիչ առաջ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի ԿԲ խորհուրդը որոշել է սահմանփակել արտարժույթային շուկայում Կենտրոնական բանկի միջամտությունը` վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Համաձայն ԿԲ գնահատականների, 2009-ի միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակն ակնկալվում է 360-380 դրամ 1 ԱՄն դոլարի դիմաց միջակայքում:

Ասուլիսից անմիջապես հետո Համաշխարհային բանկը հաղորդագրություն տարածեց, որով իր աջակցությունն է հայտնում Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին, ինչպես նաև այն անհրաժեշտ միջացառումներին, որոնք կարևոր են լողացող փոխարժեքի ռեժիմին անցումն ապահովելու համար: Փոխարժեքի ճշգրտումը անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման և Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական դժվարություններից բխող արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար:

Ճկուն փոխարժեքի քաղաքականությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը դիմագրավելուն ուղղված Հայաստանի իշխանությունների համալիր տնտեսական քաղաքականության ծրագրի կարևոր մասը, որը կնպաստի հայկական ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը թե` համաշխարհային, և թե` տեղական շուկաներում, և այդպիսով հիմք կհանդիսանա առաջիկայում տնտեսական աճի վերականգնման և կայունացման համար:

Հայաստանը դիմակայում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավականին ուժեղ դիրքերից, շնորհիվ հավասարակշռված մակրոտնտեսական կառավարման, պետական պարտքի ցածր մակարդակի և գործուն բանկային համակարգի: Համաշխարհային բանկի խումբը, 2009-2012 թվականների համագործակցության ռազմավարության շրջանակում, կշարունակի աջակցել Հայաստանին` Վերականգման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 525 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով վարկային ծրագրերով: Միաժամանակ, Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ պատրաստ է զգալիորեն մեծացնել իր համագործակցությունը հայկական բանկերի և այլ ընկերությունների հետ:

Մակրոտնտեսական կայունության և ազատ շուկայի ստեղծմանն ուղղված Հայաստանի որդեգրած քաղաքականությունը վերջին տարիներին հանգեցրել է զգալի տնտեսական արդյունքների, և մենք պատրաստակամ ենք առաջիկայում ևս աջակցել Հայաստանում բարեփոխումներին ընթացքին:

-------
Ընդամենը մեկ ժամվա ընթացքում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ 307 դրամից դարձավ 380 դրամ: Այսօրվանից, ինչպես ՚Ա1+ՙ-ին ասաց Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Զարուհի Բարսեղյանը, ԿԲ-ն հայտարարել է փոխարժեքային լողացող քաղաքականության անցման մասին:

Կենտրոնական բանկի խորհուրդը արտահերթ նիստում այսօր որոշեց սահմանափակել իր միջամտությունները ֆինանսական շուկայում՝ վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը:

------------
«ԿԲ-Ն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՐ»

Կենտրոնական բանկի այսօրվա որոշումը, ըստ որի պետք է ակնկալել, որ 2009-ի միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակը տատանվելու է 360-380 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջակայքում, ՀՅԴ ԱԺ խմբակցության անդամ Արա Նռանյանը որակեց «այլընտրանք չունեցող որոշում»:

Ըստ նրա, այլևս հնարավոր չէր պահել այն, ինչ ունեին, սակայն միաժանակ նշեց, որ պետք էր աստիճական դա անել, ոչ թե միանգամից. «Արդյո՞ք չուշացանք այդ քայլն իրականացնելուց, արդյո՞ք ճիշտ չէր ժամանակին քայլ առ քայլ լողացող կուրս հայտարարածը նաև փաստացի իրականացնել և 305-ից միանգամից 380 չթռչեինք, քանի որ բիզնեսն այժմ լուրջ պրոբլեմների առջև է կանգնելու»,- ասուլիսում ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ պահել փոխարժեքը, որևէ դրական հետևանք չէր ունենա: Ըստ ՀՅԴ-ականի, կան որոշումներ, որոնք պոպուլյար չեն, հասարակության դրական արձանգանքը չեն ստանա, սակայն այս իրավիճակում դա էր ճիշտ, քանի որ այս կերպ շարունակել հնարավոր չէր. առաջանում էր դոլարային զանգավածի դիֆիցիտ` կապված մի շարք գործոններով և հիմնականում` տրանսֆերտների նվազման հետ:


Ներկա պահին ստացվել է 13 մեկնաբանություն

  1. Jojoba

    Սկսվեց ...

    Հիմա Լեվոնը տանը նստած ափերն է շփում ու քթի տակ մռմռում՝ ուխխա՜շ

  2. Jojoba

    Ինչպես մենք արդեն նշել ենք, Հայաստանում խոշորագույն սուպերմարկետների ցանցը՝ «Սթարը», մեկ ժամով տեխնիկական ընդմիջում է հայտարարել՝ իրավիճակը վերլուծելու համար։ Այս քայլը թերևս ավելի խելամիտ էր, քան միանգամից գները բարձրացնելը։ Մեզ հետ զրույցում «Սթարի» գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ իրենք բանակացում են մատակարարների հետ, փորձում են պարզել, թե որ ընկերությունները կարող են բարձրացնել գները։

  3. Jojoba

    Իսկ հիմա մեկ վայրկյան մտածեք՝ էդ ո՞նց ստացվեց, որ նույն Ռուսաստանում դոլարի փոխարժեքը սահուն բարձրանում էր մոտ մեկ շաբաթ, իսկ մեզ մոտ կտրուկ դա արվեց՝ հատկապես, որ երեկ բորսայում նորմալ քանակի (սովորականի չափով) դոլարի աrք ու վաճառք է իրականացվել… նույնիսկ փոխարժեքի մի փոքր անկում էր գրանցվել:

    ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 02.03.2009 թ-ին արժութային շուկայում ձեւավորվել են հետեւյալ միջին փոխարժեքները
    USD 1 ԱՄՆ դոլար 305.75 -0.08

    Մի խոսքով, բոլորս դեպի Մատենադարան, կամ ավելի ճիշտ՝ միանգամից օպերա նստացույցի: Հետներդ չմոռանաք վերցնել ներքնակ ու բարձ… Երկար ենք նստելու… Մինչեւ չցրեն:

  4. Jojoba

    Որոշեցի գնալ արագ մի հատ հեռախոս առնել Հայրապետյաններից, այն էլ իմ բախտից՝ «Փակ է»:

    Ո՞ւր է Տնտեսական մրցակցության հանձնաժողովը - աուուու՜՜՜

  5. Jojoba

    Ամենզավեշտալին այն է, որ կենտրոնական բանկի կայքը «թքած է» ... …-) http://www.cb.am, երեւի էնքան մարդ է մտել, որ իրենց դեդիքայթիվ վինտոուվզ սերվերը «թքել է»

    Մեռա… երկրիդ տերը թաղեմ… Երեւի փող չունեն մի հատ նորմալ սերվեր վերցնեն fuck

  6. Մտահոգ

    Իբր թե մտահոգվելու քիչ բան ունեինք, մի բան էլ ավելացավ: Խոսքս այս պանիկայի մասին չէ, այն, ուզի, թե չուզի, մի քանի օրվա ընթացքում կհանդարտվի:

    Մտահոգությս նրանում է, որ, ինչ որ եղավ այսօրվա ընթացքում, եղավ մի քանի րոպեվա կամ ժամվա ընթացքում: Այսինքն՝ մի զարկով 320-ից դարձվ 380 եւ ավելի: Եվ անհանգստացնողն այն է, որ երեկոյան, անհոգ դեմքով մեր ֆինանսական հսկաները կսկսեն բացատրել, թե՝ եսիմ ինչ չի կատարվել, ու պետք չէ իզուր իրար խառնվել:

    Դե ձեզ համար՝ պարզ է, որ բան չի եղել, եթե եղել էլ է, ապա՝ միայն լավ իմաստով: Դուք արդեն վաղուց կուտակել եք եւ արտարժույթ, եւ ոսկի, իսկ մնացածն էլ փոխակերպել եք անշարժ գույքի: Ինչ եղել է, եղել է այն մարդկանց, ովքեր մի քիչ դրամային խնայողություն ունեին: Ու այն մարդկանց, ովքեր ամեն օրվա հացի խնդիր ունեն:

    Եվ ամենակարեւորը, մեր ֆինանսական հսկաները հայտարարեցին, թե՝ ամեն ինչ կանխատեսել էր, այսինքն՝ այսպես էլ պիտի լիներ:

    Այ այստեղ է, որ ցավը սրտումս, սակայն զայրույթը երեսիցս թափվելով կարող եմ գոռալ՝ բա, ա՛յ անասուններ, եթե կանխատեսելի էր, ոչ թե մի վայրկյանվա մեջ սենց կտրուկ փոխարժեք թոցնեիք, այլ անեիք աստիճանաբար, ասենք՝ մի տաս-տասնհինգ օրվա ընթացքում օրը հինգ դրամով արժեզրկեիք դրամը… ա՛յ տապոռնե՜ր:

  7. Philosopher

    Էս ի՞նչ է…

    Առաջին քայլը արված է. ֆինանսատնտեսական ճգնաժամը մտավ իր իրական դերի մեջ…

    Ու մարդ ինչքա՜ն ստի մեջ թաթախված լինի, որ էսքանից հետո հայտարարի, թե՝ ամեն ինչ լավ է ու սա կանխատեսելի էր: Աննորմալ երեւույթը անվանում են ճիշտ ու լավ՝ նշելով, թե ԿԲ-ն շատ լավ ժամանակ այս քայլն արեց:

    Ու պատկերացրեք, թե հետո ի՜նչ է լինելու…

    Տեսեք, հիմա խանութներ մտնել չի լինում. կրում-տանում են, ու տպավորություն է ստեղծվել, թե երկրում սով է:

    Իսկապես, այլանդակ վիճակ է:

    Դե ԿԲ-ն չկարողացավ այլեւս դիմանալ. սա դեռ շուտ պիտի լիներ, պարզապես Մարտի 1-ի հանրահավաքի բազմամարդությանը չնպաստելու համար սկսեցին այսօր:

    Դրան գումարած՝ ապրանքների թանկացումները: Բենզինն այսօր թանկացել է: Պատկերացրեք, իրենք բենզինը բերել են հին գներով ու հիմա էլ նոր կուրով են վաճառում՝ էլի թանկացնելով իրենց ապրանքը ու էլի շահույթ ունենալով այնքան, որքան սրանից առաջ էր:

    Այսինքն՝ էլի ժողովրդի դեմ է…

    Էնպես եմ նյարդացել, որ խանութ չկա, որ տանեն, ուտեն.... ո՜նց կլինի…

    Էս դեռ սկիզբն է… 1 ժամվա մեջ՝ առանց զգուշացման, դոլարի այս աճը լրիվ այլանդակություն է…

    Հայեր դիմացեք, դիմացեք հայեր…

  8. Jojoba

    Ինչքան հավաքած, պահած փող ունեի այսօր տարա վերածեցի բենզինի, բերեցի գարաժը դրի (ջհանդհամ, թե սեփական ավտո չունեմ):

    Philosopher ջան, դու հլը ասա Լեւոնից ի՞նչ խաբար կա, ե՞րբ ենք միտինգ անում:

    Վա՜յ, ես էդ Գռզոյի ու Նիկոլի ցավը տանեմ… ի՜նչ տղերք էին, էհ…

  9. Philosopher

    Ինչքան հավաքած, պահած փող ունեի այսօր վերածեցի բենզինի, բերի գարաժը դրի (ջհանդհամ թե ավտո սեփական ավտո չունեմ):

    Ես էլ ասում եմ, թե էս բենզինը ինչի՞ է թանկացել: Պարզվում է, որ Ժոժոբան որոշել է բենզինի գործ անել՝ սույն ոլորտը արդեն մոնոպոլիա դարձնելով իր ձեռքում: Բայց դե լավ է, գոնե ծանոթ ու հումորով ու անշառ մարդ է մոնոպոլիստ դարձել: Վնաս չունի…

    ե՞րբ ենք միտինգ անում

    Քեզ ի՞նչ: Միեւնույնն է՝ դու միտինգ չես գնում: Դու էդ օրերին պոնչիկի ախորժակ ես ունենում: Լսիր, կորժիկի հետ ո՞ նց ես:

  10. Jojoba

    Լսիր, կորժիկի հետ ո՞ նց ես:

    Կորժիկը մեր դպրոցում տարադրամի տեղ էր անցնում: Եթե մի բան էինք հաշվարկում… ասում էինք՝ 5 կամ 10 կորժիկ (թարսի պես ուրիշ հարմար բան չկար մեր տարիներին, ոչ բուլկի, ոչ խաչապուրի):

    Դասի ընթացքուն «փող էինք գցվում» մեկի ձեռը տալիս (պատկերացրեք, դա 80-ականների բան եմ ասում, երբ ամոթ-աբուռ կար դեռ դպրոցում), ինքն խնդրվում էր դուրս գալիս եւ վերադառնում կորժիկներով:

    Իսկ քանի որ միշտ կորժիկ ավելի քիչ էր տեղ հասնում, քան թե ցանկացողների թիվն էր… սկսվում էր Ավարայրի ճակատամարտը՝ եւ այդ ամենը դասատուների աչալուրջ հսկողության տակ:

    Մի խոսքով… ուրախ մանկություն էր… բայց դրանից հետո կորժիկի անուն որ լսում էի Մոսկվայում սովորելու տարիներին (Տաքսու բարձրագույն դպրոցում) սրտխառնոց էր առաջանում: Այնպես որ` կամ պոնչիկ կամ խորոված, ածանցյալներ չառաջարկել:

    ե ՞րբ ենք միտինգ անում

    Շուտ արեք, միտինգ արեք, ես տարադրամի կուրսը իջացրեք՝ թեւ հասկանում եմ, որ ԼՏՊ-ն հիմա մաքսիմալ չափով պետք է պաուզա տա (միակ բանն է, որ իր մոտ լավ ստացվում է՝ Ստանիսլավսկու դպրոց է անցել)… թե չէ սենց 100 դրամով էլ քշել չի լինում:

    Կամ տաքսին սարքեք 200 դրամ/կմ կամ տարադրամը իջեցրեք` Ջավադյան, Երիցյան չեմ ճանաչում:

    Լե՜ւոն Նախագա՜հ
    Պայքար, պայքար մինչեվ վ՜երջ
    Ազատություն Ջորջ Ռոբռոսոնի՜ն
    Հողը գյուղացուն, փողը՝ քաղաքացուն
    Տարադրամը մեզ, փոխարժեքըէ պետությանը

  11. F5-admin

    Ժոժոբա ջան, անկեղծ ասած, ամբողջ գրառմանդ մեջ, հիշողություններից բացի, իհարկե, դուրս շա՜տ եկան եզրափակիչ կոչերդ՝ իհարկե, 4-ն ու 5-ը: Դե առաջին երկուսի մասին չեմ ասում, ու համեստորեն լռում եմ այն մասին, որ մի ժամանակ գրառումներդ ավարտում էիր՝ Առա՜ջ-առա՜ջ-ով, իսկ 3-րդը մոտս պարզապես խորը հիշողություն՝ ինչպես Ջորջ Ռոբռոսոնի, այնպես էլ Ժոռա Տիմոխինի, ու երեք-Ռ օֆիսի մասին…

    Ձեր դպրոցում կորժի՞կն էր մոդա, իսմ մեր դպրոցում՝ հաց ու խավիարը, մեկ էլ խաչապուրին, հատկապես՝ մսովը (15 կոպեկանոցը):

    Ի՞նչ ասեմ… նման իրավիճակներում ավելի լավ է գնալ դեպի անձեռնամխելի մանկություն ու անցյալ, քան թե ամեն վայրկյան ոտնահարովող ներկայով ապել: Գուցե սա փրկությո՞ւն է՝ չգժվելու դեմ կամ սառնասիրտ մնալու համար:

    Մի խոսքով, կարծում եմ, նման վայրենի քաղաքականությունը, որը պարտադրում են մեզ, եւս մեկ անգամ խորհելու տեղիք է տալիս՝ իրո՞ք ճիշտ է մնալ դիտորդ, թե՞ վերածվել իրականացնողի:

    Իրականացնող՝ նկատի չունեմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվող, այլ, գոնե՝ շրջապատին տրամադրող: Այո, չեմ կարծում, որ տարբեր նրբությունները քաղաքականությունից մի քիչ հեռու կամ դրանով չապրող մարդուն բացատրելը ավելի պակաս գործ է, քան՝ բուն միտինգին կամ երթին մասնակցելը:

    Մեզ իրո՛ք պետք է հասկացող ու ըմբռնող, եւ ոչ թե պանիկայի մեջ ընկնող հասարակություն: Մեր երկրին իրո՛ք պետք են մարդիկ, ովքեր կարող են չինովնիկին խեղճացնել իրենց գրագիտությամբ ու իրենց իրավունքները պաշտպանելու կամքով: Մեզ պետք է պարզապես հիշել, որ ապրում ենք ընդամենը մեկ անգամ, ու չարժե այդ կյանքը անցկացնել որպես ստրուկ կամ ճորտ, ում միայն պարտադրում են, ում դոդի կամ էշի տեղ են դնում, ում կոտրում են ամեն վայրկյան եւ ում կոպեկների վրա ՀԴՄ են դնում՝ մոռանալով իրենց դղյակները եւ այդ դղյակների շուրջը կառուցած պարիսպները:

  12. Jojoba

    Ի՞նչ ասեմ… նման իրավիճակներում ավելի լավ է գնալ դեպի անձեռնամխելի մանկություն ու անցյալ, քան թե ամեն վայրկյան ոտնահարովող ներկայով ապել: Գուցե սա փրկությո՞ւն է՝ չգժվելու դեմ կամ սառնասիրտ մնալու համար:

    հավատա դա էլ մի բան չի ...
    ես իմ կյանքիս ընթացքում 4-5 փողի փոփոխություն, դեֆոլտ եմ ապրել. եվ հավանաբար ամենաթեթեւը սա վերապրի.

    Ուսանող վախտով .. կպած փող էի հավաքում, եվ չծիծաղեք բայց 2-3 կուրսում իմ սեփական քրտինքով 1.500 ռուբլի փող ունեյի հավաքած եվ Խնայբանկում կուտակած. Ուր են այդ փողերը՝ .. երեվի թե պետք չէ հիշատակել .. վերջերս գրքույկը պատահական ընկավ ձեռս grin

    Հավատացեք ուղանող վախտով, այն էլ կոմունիստական տարիներին այդքան փող կուտակելը կամ անհնարին կամ շատ խրթին բան էր /հատկապես եթե ընկերուհի էլ ունեիր, որն քիչ ծախս չէր պահանջում/.

    Հետո եկավ, Հայաստանում դրամի մուտքը եվ եւս մեկ անգամ ... փողը փոխեցին ու չեմ էլ հիշում ինչքան, բայց կործրեցի.

    Հաջորդը եղավ արդեն Ռուսաստանում՝ մեկ գիշերվա մեջ իմ կուտակած փողը դառավ մեկ զերո պակաս. Թույլատրվում էր մեկ անձին միայն 500 ռուբլի փոխանակել. ... եվ ինչ՞ /երեվի հիշում եմ Եվգենի Պետրոսյանի մարապատումն ... երբ ձեռքդ փող կա, բայց ոչ մի տեղ դա չեն վերցնում/.

    Խնդրում եմ չծիծաղեք, բայց նույն մանրապատման հերոսի պես, ես էլ ապարդյուն ջանքեր գործադրելուց հետո ... Տվերսկոյի վրա աղջիկ էի ուզում վարձել .. հետո երբ տեսա, որ իմ փողս ոչ մեկին պետք չէ .. մանթոյից քիչ էր մնում կախվեյի.

    Մյուս անգամ Ռուսական դեֆոլտն էր ... երբ դոլարի կտրուկ անկամ պատճառով ռուբլին մեկ օրվա մեջ 6/1-իս դարձավ 30/1-ի. Այսինքն 5 անգամ արժեզրկվեց, նույնիսկ վախենում եմ հաշվարկել քանի տոկոս /ֆինանսիստները միշտ հաշվարկը կատարում եմ տոկոսով, եվ ոչ թե քանի անգամ/. Բանկերը սառեցրին ավանդները, նույնիսկ Կրեդիտ քարտերը, էլ չեմ խոսում Պետական կարճաժամկետ արժեթղթերը, վերջինիս վրա հատկապես մեծ գումար ունեի ներդրած՞. Եվ ինչ ՞ .. էլ ոչինչ ...

    Եվս մեկ անգամ եմ խնդրում չծիծաղել, բայց նորից պահված գեղեցիկ արժեթղթեր, Ռոսիսկիի Կրեդիտ /Մոսկվա/ բանկի վեկսելային պարտատոմսեր, Մոստ բանկի ժամկետանց Կրեդիտ քարտեր, ՌոսՄոսԲանկի ավադային պայմանագրեր. Ծիծաղելին այն է, որ այս 4-5 բանկերը մինչ դեֆոլտը համարվում էին ամենավստահելի բանկերը, ըստ համաշխարհային բանկային ռիսկի գնահատման չափանիշների.

    Կործրած գումարը մոտավոր 58-67 հազար բակ.

    Մանթոյից թողեցի հեռացա արտասահման ....

    Հիմա էլ Հայկական մինիդեֆոլտիկը /ընդամենը 25 տոկոս/
    ԻՆչ եմ կործրել ՞ .. մոտավորապես 100-200 դոլար /այսօրվա դրությամբ/ .. եվ ինչ ՞ ...

    ընդամենը տհաճ զգացողություններ ...

    Ինչպես եմ ինձ զգում ՞.

    Երեվի խաբված պուտանկի պես .. որին հերթական անգամ օգտագործին, փողը չտվին ու հլը մի հատ էլ ասին՝ քեզ չի հասնում.

    Ամեն անգամ հերթական «գցումից» հետո ասում եմ՝ չի կարելի ապրել մի երկրում, ուր երկրի վարչապետը կամ պրեզիդենտը ղումարբազ է.

    Այլ կերպ չի կարելի անվանել Կ.Բ-ի շեֆը հայտարարություն բորսայի բացումից առաջ.

    Ինչպես կարելի է նման հայտարարություն անել՞ ... մենք այլեւս չենք հսկելու կուրսը՞.

    Ախր նույնիսկ պրեզիդենտի թութքի սրացման նորությունը հնչացրած ԿԲ-ի շեֆի կողմից առնվազն 5 պունկտով տատանում կտա բոլոր քաղաքակիրտ երկրներում.

    Իսկ էս ապուշը հելնում է .. ու ասում է .. .տղերք տվեք իրար ..

    Ու հետո 1 ժամ իրար բերան ք--ուց հետո ասում է .. Լավ ... ես եկա .. սրանից հետո ինչ ուզում եք արեք, բայց 360-380-իս էն կողմ քաքեր չուտեք ...

    Ձեռ ես առնում՞...թե իրականում չեմ ջոգում ...

    Սկզբից օտկազ էին կանգնում, որ իրենք չեն ազդում կուրսի գոյացման վրա, հետո վսյո տակի պիզնատ եկան .. .հետո մեկ օրվա մեջ օտկազ եկավ ու ընդամենը 1 ժամ հետո նորից պրիզնատ եկավ ...

    Ստեղ են ասում, վերցրել ես ձեռդ ՝ խախա.

    ---------
    Շատ եմ ուզում հիշել բայց չեմ կարողանում ...խնդրում եմ օգնեք ինձ

    Երեկ ՝ 02.02.09-ին նորոթյունների երեկոյան հաղորթումներից մեկով խոսեց մեկ պաշտոնյա /կամ ավելի շուտ հաղորդավարը հնչացրեց պաշտոնյաի խոսքերը/ դոլարի վաճառքի եվ փոխարժեքի հետ կապված հարցին պատասխան.

    Ցիտում եմ՝
    Սուտ են այն տրամադրությունները ու խոսակցությունները, որոնք տարածվում եմ հանրապետությունում դոլարի փոխարժեքի վերաբերյալ

    Դոլարը կոմերցիոն բանկերի կողմից վաճառվել է, վաճառվում է եվ կշարունակի վաճառվել 305-307 շրջակայքում

    Վերջին նախադասությունը ցիտեցի բառացի .. ինձ նույնիսկ զարմացրեց նման կումինիստական ձեվակերպումը /Լենին ժիլ, Լենին ժիվ, Լենին բուդետ ժիտ՛/

    Կարող եմ սխալվեմ, բայց հաղորդավարը փոխանցում կամ վարչապետի կամ ԿԲ-ի շեֆի խոսքերը ... խնդրում եմ ուղղեք ինձ .. հուսով եմ, որ եվս մարդ սա նայած կլինի

  13. Philosopher

    Նարդ-Դոսը մի հետաքրքիր պատմվածք ունի. “Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակսեց”:
    Հիմա այստեղ ստացվեց:
    Ես անմեղաբար մեջբերեցի մտքիս եկած առաջին իսկ պոնչիկատիպ մի բլիթ, այն է՝ կորժիկ, ու թե՛ Ժոժոբան, թե՛ Ադմինը սկսեցին հիշել սեփական մանկությունը:
    Շնորհակալություն ինձ, որ այս ծանր ու հոգեբանական դժվարին օրերին վերադարձրի ձեզ՝ ձեր իսկ մանկությւոնը:

    Ինչ վերաբերում է Ժոժոբայի՝ փողերի կորստյան վերաբերյալ նյութին, ապա ասեմ, որ վնաս չունա..... Կյանք է, ամեն ինչ էլ կպատահի:  Մի բորբոքվիր, չէ՞ որ դու էիր կոչ անում հեռու մնալ թե՛ վարչապետի, թե՛ պրեզիդենտի, թե՛ մյուս չինովնիկների ու այդ թվում՝ քաղաքականությւոնից՝ դրանից փախչելով ու չխոսելով այդ մասին:

    ինձ նույնիսկ զարմացրեց նման կումինիստական ձեվակերպումը /Լենին ժիլ, Լենին ժիվ, Լենին բուդետ ժիտ՛/

    Բայց, ի՞ նչ վատ կլիներ, որ քաղաքապետի ընտրույթւոններին կոալիցիան այս լոզունգով մասնակցեր… թե չէ “առաջ Հայաստանի” դարը անցավ:

    հուսով եմ, որ եվս մարդ սա նայած կլինի

    Անկեղծ ասած չեմ տեսել, բայց որքան որ մինչ այդ մամուլով կամ խոսակցություններով, ռադիոյով, հեռուստացույցով լսել էի, էդ մասին խոսում էր Տիգրան Սարգսյանը:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org