Մոտ երկու շաբաթից մարտի մեկն է: Նույն այս օրը 2008 թվականին տեղի ունեցավ հայ ժողովրդի կյանքում իր պատմության ընթացքում ամենաողբերգական իրադարձությունը` հայը իր երկրի մայրաքաղաքաում նախճիրի ենթարկեց հային: Այս օրն էր, որ մարդը ցույց տվեց իր ողջ մռայլ էությունը, ողջ գորշությունը համայն մարդկության: Սա նախճիր էր` ուղղված ամենայն արդարությանը, ուղղված մարդկային խղճի նրբությանը, կարծիքի ազատ արտահայտմանը, մտածողության բազմազանությանը եւ, ընդհանրապես, յուրաքանչյուր դրական երեւույթի:
Այդ օրը մարդ էակը ցույց տվեց, որ գազանը պետք է ահագին «հաց ու պանիր ուտի», որ մարդ-գազանին հասնի.
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամակար,
Ու հեռու մինչև Մարդը իր ճամփան։Հովհաննես Թումանյան` Ամենայն Հայոց Բանաստեղծ (1869-1923)
Մարտի մեկի նախադեպեր, բնականաբար, մեր պատմության մեջ եղել են ուղիղ իմաստով, սակայն յուրաքանչյուր ժամանակահատվածում էլ դա եղել է թուրք արյուներախ Համիդ 2-րդի ձեռքի գործը: Ի դեպ, այս արյուներախի մայրը եղել է հայ: Նրան, մինչ սուլթան դառնալը, քարկոծել են ազգությամբ հայ լինելու համար եւ փոքր տարիքից սկսած` նրա մեջ նստած է եղել արհամարհված ու ճնշված լինելը, և նա նպատակ է ունեցել հետագայում ցույց տալ, թե ով է ինքը եւ ինչի է ընդունակ: Աբդուլ Համիդ 2-րդ արյուներախը 2.000 հայ երեխայի արյուն է թափել, որ լողանա լողավազանում… 300.000 հայ կոտորեց միայն 1890-1896 թվականներին (գլխավոր նախճիրը` 1895-96):
1890 թվականի հուլիսին Գում Գափույում տեղի ունեցավ հայերի ցույցը հնչակյան գործիչների գլխավորթությամբ, որոնք պահանջում էին Արյուներախից կատարել 1878 թվականի հունիս-հուլիսին գումարված Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածի պահանջները` բարենորոգումներ իրականացնելով հայկական շրջաններում: Եվ ոստիկանությունը, կանգնեցնելով ցուցարարների թափորը, դիմահար կրակոցով սպանում է մի քանի տասնյակ հայերի:
1895 թվականին կրկին հնչակյանների գլխավորությամբ հայերը ցույց են անում (երկու ցույցերն էլ եղել են խաղաղ, ինչպես 2008-ինը) եւ պահանջում են արյուներախ բռնակալից կատարել 1895 թվականի մայիսին գերտերությունների ներկայացրած Մայիսյան ծրագրի պահանջները: Կրկին զինվորական հրամանատարությունը կրակում է ժողովրդի վրա: Մի քանի օր շարունակ մայրաքաղաք Կ.Պոլսում (Ստամբուլ) սպանություններ են լինում, որոնց զոհ են գնում 2.000 հայեր:
Սրանք դեպքեր էին, որոնք նախադեպ հանդիսացան 2008 թվականի մարտի մեկի համար: Ցավոք դա չկանխվեց: Սակայն հաջորդ սերունդները անպայման պետք է ամեն ինչ անեն այդօրինակ գարշանքը սրբելու հայոց պատմության երեսից, որ երբեք չկրկնվի այլեւս:
Հովհաննես Թումանյանը Եղեռնի զոհերին հոգեհանգիստ կարդաց: Մտավորականը` հանձին Մեծ Թումանյանի, առաջ է քաշում գաղափար, որն այժմ էլ է արդիական և հույժ անհրաժեշտ: Այդպիսի մտավորանության կարիք ունենք նաեւ այժմ, սակայն չկա.... կա/կան միայն մտավոՌականներ… ցավո՜ք… Հասարակության դեգրադացիան է հասցնում այս երեւույթների տարածմանը եւ խորացմանը:
Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ,
Թանգուրեք,
Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մեկ–մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև…Կանգնեց խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։
- Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր
և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա…Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական պարից,Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ…
- Հանգեք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր
և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա...
Եվս մեկ անգամ ցավակցենք մարտի մեկի բոլոր զոհերի հարազատներին, իսկ զոհերի հոգուն` հանգստություն…
Հ.Գ. 2009 թվականի մարտի մեկին Հայ Ազգային Կոնգրեսը ձեռնարկել է հանրահավաք Մատենադարանի մոտ ժամը 15:00-ին:
Թե ինչ տեղի կունենա երկար ընդմիջումից հետո այս հանրահավաքի ժամանակ, ցույց կտա միայն տվյալ օրը:
Եկեք քննարկենք և առաջ քաշենք յուրաքանչյուրիս տեսակետը` կապված այդ օրվա հետ:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Ներկա պահին ստացվել է 33 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Երևի պահը հասուացել է հերթական անգամ թեժ բավանավեճ ծավալելու, կամ ընդհանրապես հետաքրքիր կլիներ լսել յուրաքանչյուրի ռեալիստական մտորումները ընդիմության հետագա քայլերի վերաբերյալ:
Նախ, մեկ տարի անց իմ խորին համոզմամբ մեր հասարակությունը, մեր իշխանությունը դասեր չի քաղել, մարտի 1-ը դարձել է շահարկման առարկա արևմտամետ բյուրոկրատ չինովնիկների ձեռքը, բայց ամենացավալին իհարկե մեր հասարակության տարբեր շերտերի բացարձակ իրար հակասող պատկերացումներն են այդ օրվա վերաբերյալ:
Դա գալիս է հաստատելու այն, որ հասարակություն որպես այդպիսին գոյություն չունի, կամ եթե կա որոշակի շերտ ապա թաքնվել է մարտի 1-ից հետո, կա ամբոխ, որը իհարկե վիրավորական է հնչում, բայց այդպես է, ընդիմության բոլոր կոչերը Դե ֆակտո ուղղված են ամբոխին, գիտակցող մարդու համար դա պարզ է, հետևելով այս կայքին՝ Ադմինը ու Ֆենոմենը որոշակի ժամանակ հետո թերահավատորեն լցվեցին ընդիմության նկատմամբ, այսինքն բոլորիս էլ պարզ էր, որ հերթական հանրահավաքը ոչինչ էլ չի նշանակում, հերթական կոչը՝ Մեր Պայքարը անկասելի է, ոչինչ էլ չի նշանակում, հերթական Նոր տարվա ուղերձը Հայ ժողովրդին ՀԱԿ կողմից ոչինչ էլ չի նշանակում, սակայն ամբոխին պայքարելու ու մտածելու հերթական պատրվակ է:
Վերջերս դրա մասին խոսաց Հրանտ Տեր-Աբրահամյանը միտքը պարզ էր ժողովրդական լեզվով ասաց հերիքա ..
Ընդիմության մեկ տարին դժվար է որևէ բացատրություն տալը, Ինձ համար շատ ու շատ հարցականներ թողեցին, թե տակտիկանա առումով թե մի շարք մութ անկյունների առումով:
Մի շարք մարդիկ ինչո՞ւ են ազատության մեջ, որոշ մասը նստած, ինչո՞ւ է Արարատ Զուրաբյանը ազատության մեջ, իսկ Շանթ Հարությունյանը՝ նստած, ինչո՞ւ է ՀՀՇ-ի վերնախավը ազատության մեջ, իսկ Երկրապահները՝ նստած, ինչո՞ւ է Արամ Կարապետյանը ազատության մեջ, ի՞նչ գործ ունի Մաքսիստը ընդիմության շարքերում, ինչո՞ւ Պաղպանողական կուսակցության նախագահը պետք է թաքնվի, իսկ մնացածը մասը դուրս գա թաքստոցից:
Ինչո՞ւ արտակարգ դրության ժամանակ չանցկացվեց հանրահավաք մարզերում, ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը առաջին անգամ հասարակության առաջ խոսեց Մայիսին, ինչո՞ւ ինչպես հարկն է չէն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, կամ մասնակցում՝ նախապես իմանալով պարտության մասին, մի՞թե դժվար է ՀԱԿ-ին 19 տեղամասում հետևել ընտրություններին, մի՞թե ՀԻՄԱ կամ այլ Երիտասարդական շարժման ներկայացուցիչը պետք է լինի վստահված անձ, թող Հնչակ Լյուդմիլան գնար, թող մյուս ղեկավարը գնար, եթե, իհարկե, ուզում են հասնել հաղթանակի: Ի միջայլոց, ՀՀՇ-ի վերնախավ ասելով` նկատի չունեմ Կարապետ Ռուբինյանին ու չնստած Արա Սահակյանին:
Ի՞նչ եմ սպասում Մարտի 1-ից… չէմ հավատում, որ կհայտարարվի շուրջօրյա հանրահավաքներ՝ դրա նպատակահարմարությունը բացարձակապես չկա, չէմ հավատում, որ կարելի հավաքել նույնիսկ 500 հազար մարդ, էլ ուր մնաց 1000000:
Դժվարանում եմ ասել, թե ի՞նչ արդարացումներ ու հիմնավորումներ պասիվ հանրահավաքի վերաբերյալ պետք է բերի ընդիմությունը, ԼՂ հարցի շահարկումը շատերի համար պարզ չի կարող երևալ, այս ամեն ինչը թողնենք Տեր-Պետրոսյանի խղճին:
Ապագան՝ դա Երևանի քաղքաքապետի ընտրություններն են, ՀԱԿ-ը միանշանակ որպես ապագա թեկնածու պետք է առաջադրի Խաչատուր Սուքիասյանին, չի թվում, թե ՏԵր-Պետրոսյանը կհամաձայնվի գլխավորել այդ պաշտոնը, կամ առաջադրի բոլորիս անծանոթ նկատի ունեմ հասարակությանը մի երիտասարդի, ՀԱԿ շարքերում կան այդպիսինները:
Ընտրությունների արդյունքից ինձ թվում է, պարզ կդառնան հետագա անելիքները՝ հեղափոխության կամ իշխանափոխության համար չէն լինելու նախադրյալներ մոտակա 2 տարին. համենայնդեպս, իշխանությունը իրեն արդեն ապահովագրել է, երրոդ ուժը, որը կարող է խառնվել այս հոսանքին, դեռևս չեն կարող ստեղծել, թե իշխանական ընդիմության վերամիավորումը, թե Բարգավաճի անհաջող փորձերը, թե Դաշնակցության փորձերը ապարդյուն են: Չէմ հավատում, որ Ժառանգությունը այդ դափնին կվերցնի իր ձեռքը: Ընդիմության շարքերը պետք է նույնպես երիտասարդացվեն, նոր մտածելակերպ ձևավորվի:
Կա ևս մեկ ուժ դա ՄԻԱԿ-ն է, որը առանձին քնակման թեմա է:
Մտքերը շատ հախուռն էին, ներեղություն:
17-02-09 • 16:59 PMԻրոք, ողբերգության միամյակն է շուտով, ու բոլորս՝ յուրաքանչյուրն իր հերթին ուզի, թե չուզի, մտորելու է այս հարցի շուրջ: Այս թվում՝ եւ ես: Միակ բանը, որ կարող եմ առաջարկել, ու, երեւի թե տրամաբանությունն էլ դա էլ պահանջում, պարզապես դասեր քաղելն է եղածից եւ փորձելը ապագայում նման սխալներից հեռու մնալը:
Հպարտանալու բան չէ, սակայն ինքս մասնակցել էի ընդդիմության ձեռնարկած միջոցառումներից շատերին: Բազմաթիվ մարդկանց նման ես էլ էի լցվել ինչ-որ անբացատրելի խանդավառությամբ՝ նախկինում կամ ներկայում չլինելով պաշտոնյա: Միակ շարժառիթը, որը ինձ դրդում էր անմասն չմնալ շարժումից, այս միտքն էր.
Օրերից մի օր սխալը պատասխան է տալու, օրերից մի օր կեղծիքը ջրի երես է դուրս գալու, եւ օրերից մի օր հաբռգածը հասկանալու է, որ ինքն էլ կարող է պատժվել:
Չե, հաստատ ես համոզված էի, որ թեկուզ Լեւոնը հաղթի, երջանիկ օրերը միանգամից չեն ներխուժելու մեր ներկան, ու գուցե ավելի դժվար լիներ, քան ոչ իշխանափոխության ընթացքում: Սակայն, վերջապես, շատ-շատերը կհասկանային, որ վաղ թե ուշ իրենց բոլոր ստորությունները հայտնի են դառնալու են հանրությանը: Ու նաեւ նոր նշանակվածներն իրենց աչքի առաջ կունենային հների ստացած ապտակը:
Սակայն, ինչպես սովորաբար է լինում, նման երազանքներս մնացին որպես երազանք: Պահ կար, որ սկսել էի հավատալ, հատկապես Օպերայի հրապարակի վերջին միտինգների ընթացքում, երբ օր օրի ավելի հուժկու էր դառնում միտինգավորների ձայնը, ու ավելի խղճուկ՝ Հանրապետության հրապարակի հանրապետականների պարտադիր ներկաբացակաները:
Այս ամենը երկու ձեւով էր ավարտվելու՝ կամ դուք մեզ, կամ էլ՝ մենք ձեզ: Ստացվել առաջինը: Սովորականի պես՝ ստացվեց շատ ապաշնոհ ձեւով: Անմարդկային ձեւով: Ու ամենագռեհիկ ձեւով՝ ճղմելով, սպանելով, ձայնդ կոկորդումդ խեղդելով… Բժշկորեն ասած՝ աբորտ արեցին ու չթողեցին, որ նորածնի առաջին ճիչը լսվի: Հետո սկսեցին բռնել ու “բռնաբարել” այն մարդկանց, ովքեր մասնակցել էին նորածնի կյանքի գալը, անգամ նրանց, ովքեր պարզապես կողքից հետեւել էին ու մտքում ուրախաեցել…
Ես էլ, ձեզ նման, կփորձեմ իմ հետեւություններն անել, դրանք գուցե համակարգված չեն, սակայն, կաշխատեմ բաց չթողնել եւ ոչ մի կարեւոր բան.
1) Եթե մեկին հրապարակայնորեն ասում ես “բ**ի տղա”, ապա երբեք այդքան համոզված մի եղիր, որ կամ մռթիդ բռունցք չես ստանա, կամ էլ մեջքիդ՝ դանակ:
2) Եթե ասելիք չկա, ապա մի ասա եւ ոչ մի բան: Ավելի լավ է համեստորեն լռել, քան ստել:
3) Մնացե՛ք մարդ, ոչ միայն ձեր պաշտոնով կամ աշխատավարձի չափով կամ էլ ապագա կոչումներով, այլ՝ Ձեր համոզմունքներով: Մի՛ դարձեք ստրուկ կամ շուտ խաբնվող ոչխարներ: Սիրե՛ք մաքրություն ու առաջին հերթին զզվեք ձեր մեջի կեղտից:
4) Հիշեք, որ երեխաներ ունեք, ու հիշեք, որ Ձեր երեխաները՝ նույն դուք եք, մի 20-30 տարվա տարբերությամբ: Հիշե՛ք, որ օրերից մի օր դուք մահանալու եք, ու Ձեր երեխաներն են շարունակելու Ձեր իսկ կյանքը:
Մի քիչ պատվիրանի տիպի հնչեց, որի համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը:
Մնացածը՝ քիչ ուշ (ախր շա՜տ եմ զբաղված է...)
17-02-09 • 19:29 PMԻնձ ներեցեք, որ Ադմինի եւ փիլիսոփայի նման բանաստեղծական ոճով գրառումներ չեմ կարող անել (դե տաքսիստը եթե գրել գիտի, դա արդեն լավ է), էլ չեմ ասում, որ նման գեղագիտական ձեւով էլ մտքերս չեմ կարողանում շարադրել… բայց դե.. մեկը հարցնող լինի… ի՞նչ եք այս ամենով ուզում ասած լինել:
. Վաղօրոք ողորմի կանչելով
. Անցյալի սխալները վերհիշելով եւ չշտկվելով ... (ով ասես, իրեն չվերապահեց ուրիշների սխալները նշելու իրավունք, բայց դե էդ անտեր սխալն էն վախտ է իրական տեսք ստանում, երբ սերտում ես նախկին սխալը եւ հասկանում, որ երբեք նման բան չի կրկնվի): Ափսոս սա մեզ չի վերաբերում
էհ, հետո՞, ԱՄՆ-ում Օբաման հաղթեց… գիտեք ամերիկացիները գո՞հ են… միայն նոր-նոր ջոգում են, թե ինչ բերին իրենց գլխին… բայց դե եղածն-եղած է ...
Այնպես որ միգուցե լավն է՞ս էր, որ անցյալի մեռելները նորից ջրի երես չեկան…
էդ պահին էր, չէ՞, որ գրազ եկար ու ապաշնորհ ձեւով կրվելով… մինչ հիմա գրազդ չես կատարել…
Նեղ պահին, մարդն ինչ ասես, որ խոսք չի տա…
--------
Եվ վերջապես.. .միգուցե իրականում հերի՞ք է....
Թե չէ` ով ասես, որ ողորմի չկանչեց, բայց ես դեռ մինչեւ հիմա (կամ դեպքերից հետո առնվազն առաջիկա ամսիսներին) չեմ լսել ձեր վոժդի կողմից այդ խոսքերը… էդ ինչո՞ւ… հիմա կասեք, որ նրա մեղավորությունը չկա՞ր:
Դե գիտեք ի՜նչ… հերիք է ջուր ծեծեք… գնացիք նախրի միջից էշի ճակատը պաչիք, հիմա էլ եկել եք… նրան աստվածացնում եք…
Ոնց որ միտինգների առաջին օրերին նա համառորեն չէր ուզում իր նախկին սխալները իր վրա վերցնել (ընթացքում էլ միայն ձեւական-հպանցիկ ձեւով խոստովանվեց), հիմա էլ էլի նույն պատմությունը ... մեկ է, նա իր վրա չի վերցնելու իր սխալները, իսկ քանի դեռ նա իրեն նման կերպ է պահելու, ապա այդ անհատն ապագա չունի…
Ձեռ քաշեք նրանից, եւ փնտրեք մեկ ուրիշ առաջնորդի…
Ով զոհեր է տվել .. թող նա էլ ողորմի կանչի ... ով պտի այդ օրը այնտեղ լիներ, թող նա էլ ելույթ ունենա… հերիք է, ինչ ազգովին ելել եք ուրիշի սխալներին անկապ-անկապ բացատրություններ եք փորձում տալ
Լուրջ, արդեն ջղայնացրի՜ք
Եթե մինչեւ հիմա կատակի էի տալիս, ապա հիմա ես ինքս եմ պատրաստ թքելու նրա երեսին…
Եթե մի կողմին տականք եք համարում, ապա բարի եղեք տեսնել նաեւ մյուս կողմում՝ սողունին…
Բա՜վ է
-------
18-02-09 • 10:56 AMՎերջին մասը բայց լավ գրի, չէ՞
Գուցե կրկնվում եմ, սակայն մեր հասարակությունը պատրաստ չի եւ ոչ մի լավ փոփոխության: Աստված տա, գոնե մարտի մեկից հետո ատամները մաքրեն ամեն օր եւ լողանան ավելի հաճախ, քան շաբաթը կամ տաս օրը մեկ անգամ: Դա էլ որ անեն, էլի լավ է…
19-02-09 • 04:27 AMԱյ Ժոժոբա ջան, դո՞ւ ինչու բորբոքվեցիր…
Այո, ճիշտ ես, երկու կողմի մեղավորությունն էլ կար մարտի մեկի համար: Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, ապա տե՛ս իմ նախորդ գրառման առաջին կետը:
19-02-09 • 05:26 AMMiak, ՀՀՇ-ից էլ կան ազատազրկվածներ, օրինակ՝ Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը: Էլի կլինեն: Ալամ Կալապետյանն արդեն պարզ է, թե ինչ է իրենից մերկայացնում: Մարքսիստն էլ…
Ինձ թվում է, որ ռեժիմի համար միևնույնն է, թե ով է «փակ»-ի տակ՝ մեծ առումով: Խոսքս վերաբերվում է լիդերներին: Ազատազրկելով նրանց՝ լուծվում են մի քանի հարցեր միանգամից: Չմանրամասնեմ, բոլորիս էլ պարզ է… Մյուսներն էլ թաքնվում են, որովհետև վախենում են… Իսկ ինչու՞ չպետք է վախենան…
Իսկ այդ ՄԻԱԿ կուսակցությունը մինչ այժմ ի՞նչ է արել, ի՞նչով է աչքի ընկել: Փետրվարյան ընտրություններին, դրան հաջորդող օրերին, մարտի մեկին ինչո՞վ էր զբաղված:
19-02-09 • 16:05 PMՆենց տպավորություն է, ոնց որ այս նիկի տակ թաքնված է մեր հիասքանչ եվ հանճարեղ երգչուհի Շպրոտը կամ առնվազն Democrat-ը նրա ֆանատն է. Կարծեմ նա էր առաջինն Հայաստանում, ով բարձրացրեց տաքսիստների/այդ թվում նաեվ իմ/ չլողանալու հարցն.
Դե ինչ գալդ բարի հարգելի Շպրոտ, խոտիա ԻՄՀՕ ավելի լավ է վրիցդ հալալ աշխատանքով աշխատած քրտնքի հոտ գա, քանց մարդը հակասանիտարական տեսք ունենա /սա պրոստո .. առանց կոնկրետ հասցեագրման/
Միակը, դա էն Կոմեդի կլաբի բարեկամի կուսակցությունն չի ՞ ... ինչ՞ է արել, ինչ՞ է արել ... ահագին էլ գործ է արել եվ անում… Պրեզիդենդական ֆոնդի փողերն է մեջ-մեջ անում ... պետք՞ է նշեմ ինչ գրանտներ եվ փողեր են բաժանում իրենց իսկ բարեկամներին.
Ինչ է սա գործ չի՞
Թույլ տամ ինձ չհամաձայնել քեզ հետ .. .մեր երկրում ամեն ինչ ավելի շատ անձնական կապերի եվ ավելի շատ անձնական վիրավորանքների վրա է ամեն ինչ հիմնված.
Նկատի ունեմ, որ անձնական վիրավորանք հասցրած/կամ առավել կարեւոր դեր կատարած/ մարդիկ, ավելի մեծ շանս ունեն «պատժված լինելու», քանց անկապ ղժղժացողները ...
Ակա ռեժիմի համար միեւնույնն չի ...Փիլիսոփային, թե մեր Ադմինին կպատժեն /թե Քաղաքացու մասին էլ չեմ խոսում/
19-02-09 • 18:21 PM«Հայ ոստիկան»…
<object width="425" height="344"></param></param></param><embed src="http://www.youtube.com/v/qIw9IUrzOHY&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>
Հա՜, պարզ է: Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է: :D
Ադմին ջա՜ն, խնդրում եմ, եթե հնարավոր է, շա՜տ-շատ եմ խնդրում, մականունս փոխիր: էլ սկսնակ չեմ: Փոքրուց երազել եմ մեր հարևանի տղա «դզող-փչող» Մարատի նման մկաններ ունենամ: Անունս դիր Մարատ, էլի, խնդրում եմ: :D
20-02-09 • 01:31 AMՄթոմ ի՞նչ էիր գրել, որ լավ էր կամ վատ… 100 անգամ էդ թեմայով խոսել ենք, 100 անգամ էլ իրար հետ չենք համաձայնվել, քանզի քո տեսակետը ի սկզբեն սխալ է… Էնքան որ գրում ես, էլի… Մի հատ ուշադիր կարդա քո էդ վերջը ու պատասխանիր ինքդ քեզ, թե ի՞ նչ ես գրել… Արտառոց ոչ մի բան չես գրել… Միայն նախադասությունների կույտ է, որը ոչ մի իմաստ չի արտահայտում, բացառությամբ` անձնական մաղձի և ատելության… Սա է իմ կարծիքը քո գրածին, պարոն Բլոգի փոխանախագահ…
Իսկ ինչ վերաբերվում է Միակի գրածին, ասեմ, որ մեծ մասամբ համամիտ չեմ նրա տեսակետների հետ, քանզի շատ ցաքուցրիվ գրված լինելով հանդերձ, կրկին անհեթեթություն է ստացվում…
Փաստորեն Միակ, դու մեղադրո՞ ւմ ես նրանց, ովքեր բռնված չեն, թե ձեզ ինչո՞ւ չեն բռնել…
Եթե անձնական մտերմությամբ նայեինք, ապա Ալիկ Արզումանյանին ու մի քանի այլ մարդկանց էլ պիտի շուտ թողած լինեին… Գիտե՞ս, թե ում են ազատում, իսկ մյուսներին ինչու չեն թողնում… Այ, օրինակ, Արարատ Զուրաբյանը ի՞նչ ֆիգուր է որ… Ես նրա գործունեությանը կտամ 0 գնահատականը, քանզի ոչ քաղաքական ճիշտ հոտառություն ունի, ոչ էլ քաղաքական ճիշտ վարվելակերպ… Այսինքն՝ նա Շարժաման մեջ որեւէ էլեգանտ ու առանձնահատուկ դեր չի կատարում՝ հաշվի առնելով թե՛ բառապաշարը, թե նախկինում եւ ներկայում ունեցած դիրքը, թե՛ քաղաքական պահվածքը եւ այլն… Իսկ Ալիկ Արզումանյանը հաստատ ազատ չի արձակվի, քանզի նրա դերը եւ դիրքը, քաղաքական գործչի մեխանիզմը լրիվ ուրիշ է… Այսպես քննիր յուրաքանչյուրին եւ կտեսնես, որ ազատված են ոչ մի կշիռ չունեցող մարդիկ (բացառությամբ մի երկուսի, որոնց ես գնահատում եմ)…
Լսիր Ժոժոբա, Ադմինը մի հատ շատ լավ հարց տվեց. դո՞ւ ինչու բորբոքվեցիր……
Պահո, փաստորեն դու էլ ես ուզո՞ւմ մեր ձերբակալությունը… թշնամին տնից չլինի, էլ որտեղի՞ց կլինի…
Էլի սրա-նրա փողերն ես հաշվո՞ւմ… Ֆուտբոլ հաղորդող Սուրեն Բաղդասարյանը եւս հաղորդելը սկսում է թե չէ, սկսում է սրա-նրա փողերը հաշվել…
Բայց, ոնց որ էդ քո փողերն էլ է, հա՞ , որ ուտում են....
Հա, ի դեպ, Միակ կուսակցությունը ի՞ նչ արժանիքներով գրավեց Միակի ուշադրությունը… Եթե իհարկե այդ «կառույցը» կարելի է կուսակցություն կոչել…
20-02-09 • 01:43 AMՈղջույններ, ժողովուրդ: Ձեր մեջ կա՞ն դեռ մարդիկ, որոնք կարծում են, որ Տեր-Պետրոսյանը (ընդդիմություն չեմ գրում, քանի որ այս պահի քաղաքական ընդդիմությունը միայն նա է՝ մնացածը փոփոխական են) իր քաղաքական ելույթները դադարեցրեց ռեժիմին արտաքին քաղաքական ասպարեզում չխոչընդոտելու համար: Ես դրան չեմ հավատում… Հենց արտաքին հարաբերությունների հարցում սկսեց գլխավոր գրոհը՝ ԵԽԽՎ-ի ուղղությամբ, կարծելով, թե Եվրոպային հետաքրքրում է ՀՀ-ում ժողովրդավարության գոյությունը: Բայց սխալվեց: Հիմա էլ կարծում եմ լայնածավալ գործողություններ չի սկսելու, սպասելու է երկիրը կանգնի դեֆոլթի վտանգի առաջ, որ աղաղակի, թե անողնաշար վարչապետը և ոչ-լեգիտիմ նախագահը երկիրը գլորեցին անդունդ: Իսկ որ ՀՀ-ն այս տարի կկանգնի դեֆոլթի առաջ, այսինքն պարտքերը վճարելուց կհրաժարվի, դա արդեն կասկած չի հարուցում: Առաջին հերթին վստահեցնում է Ռուսաստանի ցանկությունը, ՀՀ-ին այնպիսի պարտքերի տակ գցել, որ մի օր առաջանա Ռուսաստանի մարզ դառնալու իրավիճակ: Դրանով ռուսները կլուծեն մի քանի խնդիր. Արցախի շրջապատող շրջանները կհանձնեն Ադրբեջանին, փոխարենը ստանալով Բաքվի նավթի ու գազի արտահանման արտոնություններ, իսկ բուն Արցախի կարգավիճակը կխոստանան լուծել առաջիկա 10-15 տարիների ընթացքում: Հետո ոտքի կհանեն ջավախահայությանը՝ Վրաստանին ավելի խեղճացնելու համար, դրանով հույս ունենալով Վրաստանին վերադարձնել իրենց ազդեցության դաշտ:
Սակայն քանի դեռ դեֆոլթը ուղղակիորեն չի երևում, Տեր-Պետրոսյանը ավելի անորոշ վիճակում է, քան Սերժը… Այս պահին երևի միակ ակտիվ մտածող ուղեղը Ռոբն է, նրան պետք է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ժողովուրդը ոտքի կանգնի իր օրվա հացի պակասության պատճառով, բայց այդ վիճակում չմտածի Տեր-Պետրոսյանի մասին, կամ եթե մտածի էլ, իմանա, որ այդ մարդու իշխանության օրոք եղել է նույն սոված վիճակում… Իսկ դրան Ռոբը կարող է հասնել իր սիրած միջոցով՝ պառկացնել. կարելի է պառկացնել, օրինակ, Աղվանին, չափից ավելի շատ բան գիտի, ու եթե հանկարծ մի օր կորավ իր ազդեցության շրջանակից՝ ինքը մի մկան ծակի համար միլիարդ է վճարելու… Կամ, ասենք, կռիվ սկսել Արցախի սահմաններում, դա էլ մի քանի անգամ իր իշխանության ժամանակ բավական մեծ դեր ունեցավ… Իսկ մի թեթև ներքին կամ արտաքին խառնակությունից հետո պալատական հեղաշրջում անելը մեկից մեկ է… ոնց եղավ պատգամավորների Երկրապահին անդամագրվելու օրը, նույն ձևով բոլորին նորից իր ձեռքը կհավաքի…
Լևոնը իր սկսած ազնիվ, բայց ի սկզբանե ձախողված գործից կրակն է ընկել: Ավելի քան հարյուր տոկոսով վստահ եմ. եթե մենք մեր խելքով տեսնում ենք, որ Հայաստանում հասարակություն չկա, Լևոնը դա հաստատ ու հաստատ վաղուց տեսել ու հաշվարկել էր: Բայց ոնց էր որոշել, որ ինքը մենակ պիտի հասարակություն կերտի (7 տարի ժամանակ ուներ ժամանակին, կերտելու փոխարեն կրտեց հասարակությունը), կամ իր կողքը գտնվողների վրա ո՞նց էր հույս դրել, չեմ հասկանում: Ո՞վ է ճանաչել Արման Մուսինյանին, կամ Լևոն Զուրաբյանին: Գրեթե՝ ոչ ոք: Ջհանգիրյան Գագիկը պիտի հասարակություն կառուցե՞ր, թե Լեդի Հակոբը, որը 2001-ին ԱԺ դահլիճում բոլորին մեր էր քրֆում, ու դա կարելի է տեսնել ինտերնետում: Եթե կար ինչ-որ հաշվարկ, ուրեմն Ռոբի բնույթը իմանալով (իսկ նա այդ կենդանուն շատ լավ է ճանաչում) Լևոնը պիտի նաև հաշվարկեր, որ սադրելու են, կրակելու են, բանտարկելու ու սպանելու են: Իսկ եթե հաշվարկելով, այնուամենայնիվ մտավ այդ ընտրախաղի մեջ, ապա ինքը ոչ մի բանով ավազակախմբից ավելի լավը չէ…
Մարտի 1-ի համար գլխավոր մեղավորը Ռոբն է, որը ուներ մի վերջին շանս՝ ազգի առաջ իր գործած մեղքերը մի լավ արարքով մեղմացնել, այն է՝ որպես հեռացող նախագահ ոչ միայն ուժ չկիրառել, այլ նաև կամուրջ գցել նախկին և «ընտրված» նախագահների միջև: Հաջորդ մեղավորը Լևոնն է, որ ունենալով խոր մտածելու ու հաշվարկելու ունակություն, այնուամենայնիվ անզեն մարդկանց տարավ առճակատման պրոֆեսիոնալ մարդասպանների դիմաց: Իսկ, օրինակ, Սերժին ես մեղավոր չեմ համարում. մարդը դեռ չի կարողանում հասկանալ՝ արդեն ի՞նքն է կառավարում երկիրը, թե՞ մեկ ուրիշը, թե՞ երկիրը ինքն իրեն է կառավարվում… նրա ձեռքում ոչինչ չկա, ոչ մի խաղաքարտ: Կան իհարկե, մանր ու միջին լիքը մեղավորներ, սակայն ես հակված չեմ մտածելու, որ գլխավոր դատախազը, որը աջուձախ ձերբակալության թղթեր էր բաժանում, կամ Նիկոլը, որը ոստիկանների հետ ժողովրդի բախումից «փառավորվում էր», կարող էին կանխել ողբերգությունը…
Ձուկը գլխից է հոտում:
20-02-09 • 04:05 AMԴե ամեն մարդուն չի տրված ձեր առաջնորդի նման ջուր ծեծելու ունակություն… որ ժամերով գեղեցիկ-գեղեցիկ բաներ խոսա, բայց մեկ է, տակը բան չկա....
Հիմա, եթե քեզ բավարար է եւ գոհացնում են ջուր ծեծողները, ապա քո ձայնը կարող ես տալ իրեն… բայց լավ իմացիր, որ բացի պիցայից եվ տաք թեյից ուրիշ հույսեր չփայփայես… հա, մեկ էլ խորը-խորը քաղաքական վերլուծություններ… բավարա՞ր է:
Թեեւ ժամանակին Փիլիսոփաներին հենց էդ էլ պետք էր… մի հատ տակառ լինի եւ խանգարող չլինի: Հիմկվա փիլիսոփաները տակառի փոխարեն բոչկա են նախընտրում (բոչկա jeep) եւ մի փոքր մատերիալիստական են:
Մեր պրեզիդենտի փողերն են հաշվում (նկատի ունեմ պրեզիդենտական Ֆոնդի), հո չե՞մ ասում ձերը ինչ փողերով է ապրում… կամ ասենք Դավիթիկը էդ ի՜նչ թույն բիզնես ունի, որ…
21-02-09 • 02:11 AM>> Ադմին ջա՜ն, խնդրում եմ, եթե հնարավոր է, շա՜տ-շատ եմ խնդրում, մականունս փոխիր: էլ սկսնակ չեմ: Փոքրուց երազել եմ մեր հարևանի տղա «դզող-փչող» Մարատի նման մկաններ ունենամ: Անունս դիր Մարատ, էլի, խնդրում եմ: :D
Վայելիր նոր անունդ, Մարա՛տ: Մի ժամանակ սկսնակ էիր, հիմա՝ սկսնակ Մարատ: Ասեմ, որ, ժեշտը փոխել եմ, բայց խադավո-ն (մուտքանունդ) մնացել է առաջվանը: Քեզ բարի ու մկանեղ գրառումներ եմ ցանկանում: Ու աշխատիր Ժոժոբայի հետ լավ լինես, որ ավտոն քո մոտ բերի:
21-02-09 • 03:57 AMԵս կառաջարկեյի մականունդ փոխել -» «դզող-փչող» Մարատ
21-02-09 • 15:17 PMէհ, ադմին ջան, Ժոժոբան իր տաքսին «քյոռ Անդոյի» սերվիսներում է վերանորոգում: Այնպես որ մի կլիենտ էլ կորցրի՝ դեռ ձեռք չբերած::-D
Միայն մի դեպքում. եթե անվանափոխությունը կատարվի միասին: «Տաքսու շոփեր Ժոժոբա»- «Դզող-փչող Մարատ»… :D
Ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու համար:
21-02-09 • 18:15 PMԻհարկե, համաձայն եմ, 2008-ն ընդհանուր առմամբ լավ տարի չէր: Մեզնում առկա վատագույն երևույթները ջրի երես դուրս եկան: Տեսանք ու հասկացանք, որ «իշխանություն» ունենալը հզոր բան է, որ նախքան որևիցե մեկին իշխանություն տալը, պետք է մտածել շատ խորը: Տեսանք, թե որքան աղավաղված ու դեգրադացված է մեր հասարակությունը, որքան են հիվանդ մեր հանրապետության իրավապահ, օրինապահ համակարգերը և բոլոր ոլորտներն առհասարակ: Երևի այսպիսի բան հայերիս մեջ երբևէ չէր եղել: Կարծում եմ այսպիսի նյութապաշտ ու անհայրենիք ղեկավարներ, պատգամավորներ, այլ պետական այրեր երբևէ չեն եղել: Ցավոք, եղան խայտառակ ընտրություններ, եղավ մարտի մեկ, եղան զոհեր:
Բայց իմ կարծիքով մեր հասարակությունում տեղի ունեցան և շարունակում են տեղի ունենալ լրջագույն փոփոխություններ: Վերջապես, մարդիկ հասկացան, որ ցանկացած գնով պետք է հասնել նրան, որ իրենց երկրի տերը լինեն իրեն: Մարդիկ, հատկապես՝ երիտասարդները սկսել են մտահոգվել իրենց երկրի ճակատագրով, իրենց ապագայով:
Ընդ որում երկու պրոցեսներ կարծես «պայքարում» են միմյանց դեմ. մի կողմից «սերիալիստ, գանգստերական պատմություններ սիրող ու պսևդոգողական, աննպատակ դարձած» հասարակության ներկայացուցիչներն են՝ իրենց անգործությամբ, շարունակելով ապրել հայլուրական պրոպագանդայի արդյունք «շվեյցարիանման» Հայաստանում, վստահ լինելով, որ Դիլիջանը հա՜-հա հեսա դառնում է տարածաշրջանային հզորագույն ֆինանսական կենտրոնը, Գյումրիում էլ շուտով վեր է խոյանալու առաջին երկնաքերը, որի տանիքին կարող է ինքնաթիռ «պասատկա» անել:
Մյուս մասի համար էլ ամեն ինչ պարզ է: Եթե անգամ պարզ էլ չէր, պարզ դարձավ անցած տարվա ընթացքում: Պարզ է, որ այսպես շարունակվելու դեպքում մենք կկորցնենք մեր ինքնությունը, երջանիկ ապագա ունենալու, լավ ու արժանապատիվ ապրելու վերջին հույսը: Այս մարդկանց պետք է այլ երկիր, այնպիսի երկիր, որտեղ ոստիկանը հարգում է քաղաքացուն, որտեղ քաղաքացին հարգում է ոստիկանին, որտեղ որևիցե անբարոյականի զավակ անպատիժ վրաերթի չի ենթարկի այլ մարդու, որտեղ չկան «տուպոյ» պատգամավորներ, որտեղ իր իսկ փողով գոյատևող հեռուստատեսությունը իրեն չի խաբում, որտեղ պետության երկրորդ դեմքը գլխի մազերը նոր-նոր շիթիլ արած, երեսուն նախադասության մեջ հիսուն սխալ թույլ տվող մարդ չի… Հասարակության ա՛յս մասից է կախված ամեն ինչ:
21-02-09 • 23:11 PMԶգում եմ, որ որոշ մարդիկ, էս մի տարվա մեջ ահագին հետ են վարժվել լուրջ խոսակցություններից, իսկ որոշներն էլ մինչ էդ էլ չեն կարողացել դրանով զբաղվել
Երկար չեմ խոսի, բայց մի նկատառում ամեն դեպքում կանեմ…
Այստեղ մի միտք հնչեց (տարբեր ձևակերպումներով), որը նման էր հետևյալ մտքին,
- բռնաբարված աղջիկը ինքն է մեղավոր, որ իրեն բռնաբարել են, քանի որ նա շատ գեղեցիկ և գրավիչ է եղել բռնաբարողի համար: Այ եթե նա այդքան լավը չլիներ, ապա նրան ոչ ոք չէր ուզենա բռնաբարել:
Խնդրում եմ նմանօրինակ օրիգինալ գրառումներ անելիս մեկ անգամ ևս մտածել դրանց անհեթեթության մասին:
Հ.Գ. կներեք եթե մի քիչ կոպիտ ստացվեց:
21-02-09 • 23:25 PMէհ… ասես-չասես, մեկ է, որոշ մարդիկ դեռ մտածում եմ, որ խոսակցություններով կարելի է որեւէ բանի հասնել…
70-80 տարի այս երկրում (սովետ) մարդիկ խոսակցություններ էին վարում (շշուկով՝ խոհանոցում կամ ավելի ակնհայտ), էհ, հետո՞… որեւէ արդյունքի հասա՞ն:
Մեկ է, համակարգն ինքն իր ներսից փլուզվեց, բայց ոչ՝ այդ խոսակցությունների շնորհիվ:
Ինչ վերաբերում է բռնաբարության թեմային.
դե դա առաջին անգամը չէ, երբ մեր մտքերը ներկայացվում է ձեվափոխված:
Կոնկրետ իմ խոսքերին ավելի բնորոշ է հետեւյալ ձեվակերպումը.
Եթե դու (խոսքն քո մասին չէ ... «Դու»-ն հավաքական եւ վիրտուալ կերպար է) հավաքում ես քո թայֆան եւ գալիս ես իմ հետ բազարվելու (հենց «իմեննո» բազարվելու, կամ, ինչպես դու ինքդ ես սիրում կրկնել… «հանգիստ խոսելու եւ պարզաբանելու» եւ ոչ թե կռվելու), եւ միաժամանակ իմ հասցեին անհարկի եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնում (ուղղակի կամ անուղղակի), ապա մի զարմացիր, որ ես կարող եմ իմ թայֆային հավաքել եւ ձերոնցից մի քանիսի գլուխը ջարդեմ (հատկապես, որ կուլմինացիոն պահին դու հիշում ես, որ արդուկը միացրած ես թողել եւ որոշում ես տուն գնալ):
Ու տղայական օրենքներով ես մեղավոր չեմ լինի, չնայած որ օրենքի առաջ ես մեղավոր կլինեմ:
Էլ չեմ ասում, որ այդ ջարդված գլուխների մեղավորությունն ավելի շուտ քո ուսերին կլինի, եւ ոչ թե իմ…
Անհաջող օրինակ է 2 պատճառով
1. տեղին չէ
2. եթե նույնիսկ հարմարեցնենք այս տեղում, ապա նույնիսկ այդ դեպքում թույլ կողմեր ունի
Ով-ով, դու գոնե դատական բշկության անցած կլինես , կամ գոնե հուսով եմ, որ կարդացած կլինես, որ բռնաբարությունների 80-90 տոկոս դեպքերում աղջիկն/կինը ինքն է պրովոկացիայի ենթարկում տղամարդուն… կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ նպաստում (իր կարճ խելքով կամ հիմար թեթեւամտությամբ):
Օրենքի առաջ ո՞վ է մեղավոր, բնականաբար՝ բռնաբարողը: Իսկ իրատեսորեն ո՞վ է այդ միջադեպի հրահրողը կամ առիթ տվողը…
Հ.Գ.
1. Իսկ հիմա յուրաքանչյուր առողջ տղամարդ թող փորձի հիշել իր «հերոսական սեռական անցյալը»… Եղե՞լ են դեպքեր երբ դուք անկարող եք եղել ձեզ կառավարել եւ ինչու չէ… կատարել բռնի արարքներ: Դե հիմա դրան մի քիչ գումարեք ալկոհոլի գերակա ազդեցությունը եւ կհասկանաք, որ բռնի արարքներից մենք ոչ մեկս էլ հեռու չենք…
2. հիշեք՝ եղե՞լ եք դեպքեր, երբ ձեզ շատնաժի են ենթարկել չսպասված հղիությամբ, կամ որ ավելի վատ է՝ բռնաբարության մեջ մեղադրելու հավանականությամբ:
------
22-02-09 • 03:49 AMPhilosopher ջան, բայց էս անգամ էլ լավ գրի, չէ՞
Ընդհանուր առմամբ ես Քաղաքացու ասած միտքը որեւէ մեկի գրառման մեջ չհանդիպեցի: Իրոք, որոշ մարդիկ երես են թեքել ընդդիմության գաղափարներից: Եվ վատն այն է, որ դա գալիս է ոչ թե իշխանությունների լավ պահվածքից, այլ ընդդիմության բացթողումներց:
Պարզ օրինակ բերեմ: Մի շաբաթից խոստացել են հանրահավաք: Եթե հավատանք կազմակերպիչների խոսքին՝ հզոր հանրահավաք: Հիմա հարց տամ՝ մի՞թե որեւէ միջոցով կամ եղանակով Լեւոնը չի ցանկանում դիմել ժողովրդին: Դիմել եւ պարզաբանել, թե ինչո՞ւ պետք է նրանք գան չարտոնված միտինգին:
Էս իշխանավորներն էլ ոնց որ իրենք իրենց թշնամին լինեն: Դե արտոնեք էլի… արտոնեք, եւ կտեսնեք, որ եկող մարդկանց թիվը դրանից չի ավելանա:
Հետո, մի հատ կարեւոր միտք հուշեմ բոլորին: Գուցե կարդան՝ գլխի ընկնեն: Չեմ ասում՝ իրենք հիմար են, սակայն ես էլ պակաս խելոք չեմ: Ինչո՞ւ են երիտասարդները գնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով ու բազազվում: Թող գնան Էրեբունի հյուրանոցի դեմը պիեկետ անեն, ու Ռոբերտի՝ ամեն անգամ իր գրասենյակը մտնելուց սուլեն: Մի՞թե բոլորին էլ պարզ չի դեռ, թե ո՞վ է այս շիլաշփոթի ու սպանդի իրական մեղավորը: Ինչո՞ւ են թողնում, որ հասարակությունը մոռանա նրան, ու ինքն էլ ամեն առավոտ վեր կենա, մարմնամարզություն անի, ժինգյալով հաց ուտի ու իրենից գոհ գա գործի…
22-02-09 • 05:47 AMCongratulations!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ՀԻմա` լուրջ: Էս թեման ինչի՞ եք վերածել: Էլ խոսում եք Ձեր բռնի անցյալից, էլ մեղավոր աղջկանից, մեկ էլ որտեղից որտեղ հայտնվեց Ֆենոմենը եւ մի քիչ քարոզատիպ մտքերով լցրեց արենան ու մեկ էլ Ադմինը հիշեց, որ կա Քոչարյան եւ որին պետք է առավոտները սուլելով դիմավորեն, որ չմոռացվի:
Նախ, Ադմին ջան, նրան ոչ ոք իրավունք չունի մոռանալ, քանզի ինքը դեռ չի էլ ուզում, որ իրեն մոռանան. շուտով կգա…
Երկրորդ` հիմա ինքը ոչինչ չի որոշում քաղաքականապես ու այժմյան ոչ մի իրադարձություն չի կարելի կապել նրա անվան հետ: Այժմ Հայաստանում ինչ կատարվում է ներկա “նախագահի” հրամանով եւ պատասխանատվությամբ է: Այսինքն` ապրիլի 9-ից` 2008-ի, հետո Հայաստանում Ռոբերտ Քոչարյանը որեւէ պարտավորություն ու մեղավորություն չի կրում: Այլ հարց է, թե մինչ այդ ինչեր էր արել: Իսկ ինչ վերաբերում է քո խորհրդին, շատ լավ խորհուրդ ես տվել. թեղ անեն. ե՞ս, դո՞ւ, Ժոժոբա՞ն ենք նրանց ձեռքը բռնել ու բաց չենք թողնում…
Մի երկու խոսքով էլ անդրադառնամ Քաղաքացու եւ Ժոժոբայի մենամարտին: Ասեմ, որ Քաղաքացի, ճիշտն ասած, չհասկացա, թե օրինակդ ինչո՞ւ բերեցիր ու հատկապես ո՞ւմ խոսքերին հետեւելով:
Իսկ ինչ վերաբերում է Ժոժոբայի դիտարկմանը, թե խոսակցությունները ոչինչ չեն որոշում, ապա դու, բարեկա’մ, սխալվում ես ի սկզբանե: Եթե այդ տրամաբանությանը հետեւենք, ապա նշանակում է, որ պատերազմը հաղթում են զենքով: Բայց պատերազմը երբեք ու երբեք զենքով չէ, որ հաղթել են: Միշտ եկել է առաջ ու տնօրինել է դիվանագիտությունը. ակա` խոսքը եւ հմտությունը:
Իսկ ինչ վերաբերում է Սկսնակի (այժմ` Մարատի, բայց թույլ տուր ես քեզ նախկինի պես դիմեմ, մինչեւ սովորեմ նոր անունիդ) մտքերին, ապա ասեմ, որ հիմնականում լավ շարադրանք էր (համենայն դեպս ինձ դուր եկավ):
Մեր երկրի բախտը կախված է յուրաքանչյուրիցս: Սա միայն սին խոսքեր չեն: Սա իրականություն է: Շատերն էին անհանգստացած, որ Տեր-Պետրոսյանը դադարեցրել էր միտինգները: Բայց, անկեղծ ասած, նա այլ ելք չուներ էլ: 4-5 միտինգ արեց ամառը ու էն զանգվածը չհավաքվեց, որը եկել էր Ազատության հրապարակ 2008-ի փետրվարին: Այսինքն` յուրաքանչյուրը պիտի գիտակցի, որ իրենից էլ է որեւէ բան կախված ու նա պարտավոր է գալ Մատենադարան թե’ մարտի մեկին, թե’ այլ օրերին:
Մեր միակ գերխնդիրը քնած ու իներտ մասային արթուն պահելն ու միավորելն է: Անկասկած, դա շատ բարդ խնդիր է, բայց փետրվարին մի պահ ստացվեց: Հիմա էլ պիտի փորձել:
Մինչեւ յուրաքանչյուրը չհասկանա, որ իրենից որեւէ բան է կախված, ուզում եք Տիգրան Մեծից մինչեւ Լեւոն Մեծ բերեք, այս ազգի խնդիրները չեն լուծվելու: Չեն լուծվի, մինչեւ յուրաքանչյուրը չհասկանա, որ ինքն էլ մարդ է, որ ինքը ոչխար չէ:
Ֆենոմեն, ճիշտն ասած չհասկացա, թե միտքդ ինչ է: Ստացվում է, որ մեր պետության ղեկը տրված է մեկին, որ ոչնչից չի հասկանում, բայց ինքն էլ մեղավր չի, հա՞: Էդպիսի դեպք մենք ունեցել ենք. Հեթում Երկրորդ, որը կրակն էր ընկել եկեղեցական դառնալու եւ թագավոր դառնալու երկնտրանքում ու հենց ինքն էլ քանդեց Կիլիկիան` հիմք դնելով փթախտին: Ու հիմա քննելով այդ ժամանակվա իրադրությունը` մենք հանգում ենք այն եզրակացությանը, որ հենց նա էր մեղավոր: Այսինքն` ստացվում է քո խոսքերից, որ նա մեղավոր չէ՞… Լեւոնի 2007-ի նոյեմբերի 16-ի ելույթը մի հատ էլ կարդա (կամ տեսագրությունը նայիր)…
22-02-09 • 16:30 PMԱդմին ջան, էս ի՞նչ միամիտ բաներ կգրես… Եթե ինչ-որ ԿԸՀ- ի մոտ կազմակերպված ակցիան այդպիսի ուժեղ դիմադրություն է ստանում, «բրդբրդում» են, ջարդում են, ցրում են, ապա մի պահ պատկերացրու, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ նման ակցիա կազմակերպվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տուն կամ գործի գնալիս: Հնարավոր էլ չի լինի 1 կմ-ից պակաս մոտենալ: Մոտենալու փորձ անողն էլ երևի այդտեղ՝ Էրեբունի հյուրանոցի տարածքում էլ կմնա՝ մինչև «շտապ-օգնության» գալը…
Հանրահավաքային պայքարը դադարեցնելու իրական պատճառների մասին Ֆենոմենի գրառման հետ համամիտ եմ:
22-02-09 • 16:50 PM