Abraham Saakian EXQUISITE ORIGINAL OIL PAINTING Անհիմն ճոխություն՝ համեստ մարդու պատվին
Փետ 07

Բոլորդ, կարծում եմ, հիշում եք այս պարոնին: Սա Արկադի Վարդանյանն է:
Վերջինս ժամանակին Հայաստանում միտինգներ էր անում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի իշխանության և որոշ չափով լայն զանգված էր հավաքել. միտինգները գնալով բազմամարդ էին դառնում: Մեր ժողովրդի սովորությունն է դա. գնալ ոչ թե գաղափարի այլ դատարկ խոսքի հետեւից:

Հիշում եք, անշուշտ, որ Արկադի Վարդանյանը կալանավորվեց և 4 ամիս ԱԱԾ-ի նկուղում մնալուց հետո հեռացավ Հայաստանից:

Մինչ 2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմը, այս գործչից ոչ մի լուր չկար: 

Բայց Առաջին Նախագահի շռնդալից մուտքը քաղաքական ասպարեզ այս պարոնին էլ ստիպեց պաշտպանել Առաջին Նախագահ Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

Ժողովրդի մոտ (և նրա նմանների մոտ հատկապես) հույս առաջացավ, որ վերջապես Ռոբերտ Քոչարյանը կտապալվի: Եվ Արկադի Վարդանյանը հրապարակավ խոսում էր հօգուտ Տեր-Պետրոսյանի: Սակայն այսօր «Հրապարակ» օրաթերթում հանդիպեցի նրա «խոհերին», որտեղ շռնդալից քննադատություն էր տեղում Տեր-Պետրոսյանի հասցեին:

Լրագրողը Վարդանյանին հարցնում է, թե եթե վերադարձել եք Հայաստան, ապա արդյո՞ք Սերժ Սարգսյանի և Ռ.Քոչարյանի միջեւ տարբերություններ կան: Նա վստահորեն այո է պատասխանում` մեկնաբանելով, որ երբ ինքը վերադարձավ, մաքսակետում ոչ մի պրոբլեմ չունեցավ և այժմ էլ հանգիստ ապրում է իր «հայրենի» հողում` Հայաստանում:

Ի դեպ, նրան տրվել է 120 օրվա վիզա:

Բայց ով ինչ էլ ասի, բնականաբար, ակնհայտ է, որ ոչ ոք (այդկերպ ՀՀ-ն լքածներից), առավել եւս Վարդանյանը, չէր կարող գալ Հայաստան` առանց երաշխիքների: Ու հիմա նա եկել է և քննադատություն է տեղում Առաջին Նախագահի Շարժման գլխին:

Քննադատությունը վատ բան չէ, եթե այն առողջ է ու ռադիկալ: Բայց այդպիսի՜ խոհեր… Նա պնդում է, թե երկիրը բարոյապես սկսվեց քայքայվել Տեր-Պետրոսյանի օրոք: Բա որ այդքանը գիտեր պ-ն Վարդանյանը, ապա ինչո՞ ւ էր պաշտպանական հղումներ անում, ռեւերանսներ տեղում դեպի Համաժողովրդական Շարժումը: Երևի հուսով էր, որ Տեր-Պետրոսյնաի հաղթելու դեպքում գոնե իր այդ ասածները կօգտագործեր ...

Բայց որ Տեր-Պետրոսյանը դեռ չեկավ իշխանության, Ա.Վարդանյանը մտորեց, որ չէ, ավելի լավ է օգտվել…

Հ.Գ. Դիմում եմ բոլոր գրանցված բլոգերներին. ակտիվացե՛ք… Իսկապես, շատ մեռած վիճակ չի՞ : Եկեք գործողությունների ծրագիր մշակենք, որ գոնե երկու օրը մեկ, մեկ թարմ հոդված, միտք լինի: Թե չէ շատ է դանդաղել կյանքը այստեղ:

Իսկ որպես ծրագիր կարող ենք ընտրել մի մեխանիզմ, որ ենթադրենք երկուշաբթի ես հոդված տեղադրեմ, չորեքշաբթի` Ժոժոբան, ուրբաթ` Ադմինը եւ մյուս օրերը այլոք: Ես պատրաստ եմ իմ տեղը զիջել յուրաքանչյուրին: Սպասում եմ ձեր մեկնաբանություններին:

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


Ներկա պահին ստացվել է 27 մեկնաբանություն

  1. Քաղաքացի

    Philosopher ջան, վաղուց է, որ չեմ գրել այստեղ, բայց որոշեցի արձագանքել կոչին:

    Նշածդ հոդվածը Հրապարակ օրաթերթում ես էլ կարդացի, բայց դա արդեն իմ համար սովորական բան է դարձել՝ ականատես լինել նորանոր հաճախորդների: Ի դեպ այդ հաճախորդներից շատերը ընտրվում են նրանցից, ովքեր ժամանակին պայքարել են սերժանտների դեմ: Բացառություն չէ նաև Վարդանյանը…

    Հ.Գ. հոդված գրելը վատ միտք չի, բայց ինչ-որ չի ստացվում, կոնցեպցիան դեռ չի հասունացել smile

  2. Jojoba

    կալանավորվեց և 4 ամիս ԱԱԾ-ի նկուղում

    Բա ինչո՞ւ իմ մոտ այնպիսի կարծիք է, որ նա ավելի երկար է մնացել (մոտ 2-3 տարի): Հիշում եմ, թե ինչ շարժում էին կազմակերպել նրա քույրը եւ մտերիմները Ռուսաստանում եւ նույնիսկ Ֆրանսիայում, որ ազատեն ...

    Արդյո՞ք դա 4 ամսվա համար էր… ափսոս, լավ չեմ հիշում:

    Ի միջայլոց, ես նրա հետ հանդիպել եմ մինչեւ այդ դեպքերը եւ իմ անձնական կարծիքը շատ իրարամերժ է այս մարդու մասին ...  /ինչպես նաեվ մեկ այլ հայոց գործչի մասին՝ -Ջիլավյանի/:

    Բայց ով ինչ էլ ասի, բնականաբար, ակնհայտ է, որ ոչ ոք (այդկերպ ՀՀ-ն լքածներից), առավել եւս Վարդանյանը, չէր կարող գալ Հայաստան` առանց երաշխիքների: Ու հիմա նա եկել է և քննադատություն է տեղում Առաջին Նախագահի Շարժման գլխին:

    Համաձայն եմ քո հետ… բայց վերջին շրջանում նման դեպքերը ինձ ուրիշ մտորումների առիթ են տալիս ՝ որ այս ամենը ի սկզբանե լավ կազմակերպված /նկատի ունեմ դրսից/ խաղ է, եւ ոչ միայն մենք, այլեւ Վարդանյանը, Սերժը եվ Լեւոնը այս խաղում լավագույն դեպքում «ձիու» դեր են տանում:

    Վարդանյանն ինքը թասիբով դեմք է, ի՞նչ իմաստ ունի գալ Հայաստան, այն էլ՝ ապրելու, եթե ժամանակին նրան այստեղ «կզզացրին»:

    Հետո, մյուս կողմից էդ ինչո՞ւ է կարոտել հայրենիքը… ով-ով, բայց նա որեւէ տեղ ապրելու պրոբլեմ չունի… մի խոսքով, այս ամենը անձամբ ինձ անհասկանալի է:

    Իսկ որպես ծրագիր կարող ենք ընտրել մի մեխանիզմ, որ ենթադրենք երկուշաբթի ես հոդված տեղադրեմ, չորեքշաբթի` Ժոժոբան, ուրբաթ` Ադմինը եւ մյուս օրերը այլոք: Ես պատրաստ եմ իմ տեղը զիջել յուրաքանչյուրին: Սպասում եմ ձեր մեկնաբանություններին:

    Համամիտ եմ, բայց եթե թույլ տաք… ես մեկ-մեկ հերթից դուրս գրառումներ կանեմ: Չեմ խոստանում, որ քաղաքական թեմաներով, գիտես երեւի, որ ինձ դա այդքան էլ չի հետաքրքրում (ինչպես քեզ գեղեցիկ աղջիկների թեման):

    Բայց ինչպես ասում էր Լենին պապիկը՝ պրոբլեմը գրառում անելու մեջ չէ, այլ՝ թեմա ծավալելու: Նկատի ունեմ, որ ոչ մեկին պետք չեն դատարկ թեմաները: Բլոգի իմաստը նրանում է, որ բանավեճ ծավալվի, որին հատկապես դու բավականին պասիվ ես վերաբերվում.

    Քաղաքացի - գալդ բարի

    Մի քիչ կատակով ... հետաքրքիր է, Քաղաքացու վերադարձն, Philosopher-ի ակտիվության կոչերն մոտալուտ Մարտի մեկի հետ է կապվա՞ ծ, թե՞ ուղղակի գարնանային զարթոնքն է մեղավոր:

  3. Քաղաքացի

    Ժոժոբ ջան, վերադարձս մարտի 1-ի հետ կապ ունի այնքանով, որքանով որ Վարդանյանի գալը…

    Պարազապես ժամանակ չունեմ շատ գրելու ու հիմա էլ դժվար թե հաճախակի գրեմ… Գարնան զարթոնքն էլ դեռ չի եկել ավաղ smile

  4. Marat

    Համոզված եմ, հիմա ՀԱԿ-ի կազմում, ինչպես նաև ՀԱԿ-ին սատարող բազմաթիվ կուսակցություններ և անհատներ ժամանակի ընթացքում իրենց իրական դեմքը ցույց կտան: Մարդ կա՝ հազար անգամ գույնը փոխել է… Որ հաշվում եմ, թե 2003 թ-ից հետո որքան քաղաքական գործիչ է հանկարծ վերջերս դարձել իշխանամետ, հավատս բոլորի նկատմամբ կորցնում եմ: Ընդ որում, այնպիսի մարդիկ էին, որոնք արատավորված չէին, որոնց ժողովուրդը հարգում և սիրում էր:

  5. Մտահոգ

    Գույները կանցնեն կգնան, իսկ ՕԵԿ-ը կմնա միշտ լպրծուն, Արտաշը՝ միշտ պոռոտախոս, իսկ Վազգեն Մանուկյանն էլ՝ ցմահ “աբիիժնիկ”: Միայն երկու Քոչարյանները շահեցին. մեկը դարձավ փոխնախարար, իսկ մյուսին էլ մարդիկ արդեն սկսել են մոռանալ…

  6. Philosopher

    Բարեւ բոլորին…

    Բոլորիդ մոտ երեւի առաջացել էր տարօրինակ զգացում, որ ես թեման բացեցի, հարցը առաջ քաշեցի, բայց հետո ոչ մի պատասխան չտվեցի: Սպասում էի առավելագույն արձագանքների և կարծես այսքանը ստացվեց:

    Նախ անդրադառնամ Ժոժոբայի մտքին, թե այս ակտիվությունը կարող է կապված լինել մարտի 1-ին սպասվող հանրահավաքի հետ: Ասեմ՝ ոչ, քանի որ ակտիվություն միշտ էլ ցուցաբերվել է , համենայն դեպս իմ կողմից, եթե որեւէ էական ու նշանակալից հոդված հղված լինի այստեղ:

    Ժաժաբա, համենայն դեպս, Վարդանյանի 4 ամիս նստելու թիվը նշված էր «Հրապարակում»:

    Իսկ իմ կոչին արձագանքեց միայն Ժոժոբան, ինչի համար երախտապարտ եմ: Քաղաքացին էլ ռեպլիկ հղեց, նշելով թե դեռ կոնցեպցիա չկա: Եթե դու ուզես, Քաղաքացի՛, անպայման կլինի:

    բայց վերջին շրջանում նման դեպքերը ինձ ուրիշ մտորումների առիթ են տալիս ՝ որ այս ամենը ի սկզբանե լավ կազմակերպված (նկատի ունեմ դրսից) խաղ է, եւ ոչ միայն մենք, այլեւ Վարդանյանը, Սերժը եվ Լեւոնը այս խաղում լավագույն դեպքում «ձիու» դեր են տանում.

    Համաձայն եմ: Շատ անգամ եմ մտածել այս մասին և հանգել եմ մի եզրակացության. աշխարհում ամեն ինչ կառավարվում է. մենք անկախ չենք, ամեն ինչ տարորայնորեն չի լինում, այն էլ՝ այս դարում:

    Ուստի բոլորիդ առաջարկում եմ դիտել «Ժամանակի հոգին» 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաեւ Ամերիկյան Շոու 2008 ֆիլմը…
    Ստորև կտամ հղումներ, որոնցով դուք կարող եք վարբեռնել այս ֆիլմերը, դիտել ու հասկանալ, թե ի՞նչ է աշխարհը և ի՞նչ է կատարվում շուրջբոլորը:

    Torrent files

    Ժամանակի ոգին 1-ին և 2-րդ և լրացուցիչ

    Արևելքի և արեւմուտքի նվաճումը

    Մեծ ամերիկյան Շոու

    direct links

    Ժամանակի ոգին 1-ին

    Ժամանակի ոգին 2-րդ

    Անպայման խորհուրդ եմ տալիս վարբեռնել և դիտել…

  7. Philosopher

    Կներեք, բայց սխալ ձեւով էի լինկերը տվել…
    Ստորեւ ներկայացնում եմ ուղղված տեսքով…

    Torrent files

    Ժամանակի ոգին 1-ին և 2-րդ և լրացուցիչ

    Արևելքի և արեւմուտքի նվաճումը

    Մեծ ամերիկյան Շոու

    direct links

    Ժամանակի ոգին 1-ին

    Ժամանակի ոգին 2-րդ

  8. Jojoba

    մենք անկախ չենք. ամեն ինչ տարորայնորեն չի լինում, այն էլ՝ այս դարում:

    Փիլոսոփա լինելով հանդերձ հուսով եմ լսած կլինես քաոսի օրինաչափության տեսության մասին: Երկու խոսքով ասած՝ քաոսը միշտ կանոնակարգված է, եւ ոչինչ այս աշխարհում տարերային չի լինում:

    «Ժամանակի հոգին» 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաեւ Ամերիկյան Շոու 2008 ֆիլմը…

    ներող, իսկ ինչի՞ մասին է ֆիլմը (ֆիլմերը):

    Միգուցե համառոտ նկարագրես, անկապ չբռնենք էդքանը քաշենք:

  9. Քաղաքացի

    Փիլիոսփա ջան, Zeitgest-ը շատ վաղուց եմ տեսել, ու կարծես թե այն այլ մտորումների տեղիք է տալիս: Այսինքն ֆիլմը ի ցույց դնելով այդ ամենը, վերջում եզրակացնում է, որ մենք կարող ենք գործել, մենք պետք է գործենք, մենք չպետք է հաշտվենք ամեն ինչի հետ ու ձեռքներս ծալած նստենք:

    Մյուս ֆիլմը չեմ տեսել, բայց կաշխատեմ նայել:

    Եթե մենք հաշտվում ենք այն մտքի հետ, որ ամեն ինչ անկախ մեզնից է կատարվում մեր երկրում ու մեր շուրջ, ապա այլևս անիմաստ է դառնում որևէ բան ձեռնարկելը: Մեզ մնում է ամեն առավոտ արթնանալ, գնալ աշխատանքի, հետո՝ տուն ու այդպես շարունակ:

    Չեմ կարծում, որ դա է քո ուզածը Փիլիսոփա ջան: Նույնիսկ եթե մենք մի փոքրիկ տաշեղ ենք համաշխարհային գերանների արանքում, ապա մենք կարող ենք այնպես դասավորվել նրանց արանքում, որ կկարողանք այդ գերանները որոշակի ուղղությամբ և որոշակի չափով տեղաշարժել: Այն ոււղղությամբ, որը մեզ է ձեռնտու: Եվ ոչ թե դառնանք խեղկատակ ինչպես այստեղ

    http://www.youtube.com/watch?v=mox0_BGnjQE

  10. Philosopher

    Քաղաքացի, բնականաբար, գործել հնարավոր է:

    Ֆիլմը`ժամանակի ոգին 2-րդը, վերջում հանգում է այն եզրակացությանը, որ մարդկությունը կարող է փոխել այս վիճակը, կարող է վերջ տալ այս տոտալ անարխիային, բայց ես կարծում եմ, որ մոտակա 1000 տարվա ընթացքում դա անհնար է:

    Ամբողջ մարդկության 80-85 տոկոսը չի մտածում, իսկ մնացած 15-20 տոկոսը (որը դեռ շատ եմ ասում) չի կարող որեւէ բան փոխել այս աշխարհում, քանի որ ստրուկտուրան` աշխարհը կառավարելու, այնքան ուժեղ է, որ Կազմակերպությանը տապալել անհնար է (գոնե հիմա ոչ):

    Ֆիլմերի մասին:

    Առաջին ֆիլմը` Ժամանակի ոգին 1-ին, ըստ իս, ավելի հաջողված է, քան երկրորդը: Այստեղ խոսվում է կրոնի մասին, թե որտեղից է գալիս թե՛ բուդդայիզմը, թե՛ մահմեդականությունը, թե՛ քրիստոնեությունը, և բացատրվում է դրանց միֆ և անհավանական լինելը: Ես անշուշտ վստահում եմ այդտեղ հնչած յուրաքանչյուր խոսքին, քանզի փաստերով են խոսում և ինձ համար ակնհայտ է, որ ռելիգիան ստեղծվել է մարդկությանը կառավարելու համար: Աստվածը իրենք են և վերջ…

    Խոսվում է Սեպտեմբերրի 11-ի դեպքերի մասին եւ համառոտ նկարագրում է տեղի ունեցածը, Բեն Լադեն-Բուշ մտերմիկ հարաբերությունները եւ այլն…

    Խոսվում է նաեւ համաշխարհային պատմության մասին, որտեղ ներկայացվում է, թե ինչու են բանկային ստրուկտուրաները հզոր յուրաքանչյուր բանակից և աշխարհում ամեն ինչից:
    Մի խոսքով՝ շատ ունիկալ ֆիլմ է, որը դիտելով հաստատ չեք փոշմանի: Ես մեծ բավականություն եմ ստացել: Շուրջ 2 ժամ ինֆորմացիա ես ստանում միայն և դիտելուց հետո պիտի ամբողջ լսծադ վերլուծես, հասկանաս ու սթափ գնահատես վիճակը:

    Ասեմ, որ դիտելու ժամանակ քամահրանք ցուցաբերել չի կարելի: Մինչեւ վերջ նայելը, կարծում եմ, պարտադիր է:

    Ժամանակի ոգին 2-րդը սկզբում խոսում է փողերի` դոլլարի, ստացման մասին, թե ուր են գնում դրանք, ինչու են գնում և ում կողմից են գնում: Խոսվում ե մարդկության վերափոխման մասին:

    Ամերիկյան Շոու 2008-ը, ըստ իս, շատ հաջողված է: Ասեմ, որ 19 րոպե է տեւողությունը, և դինամիկան, էքսցեզները շատ հիանալի են ու դիտողին հիացմունք են պատճառոմ:
    Այս ֆիլմը, եթե ներբեռնելը անհնար է, ապա կարող եք օնլայն դիտել այստեղից:

  11. Քաղաքացի

    Փիլիսոփա ջան,

    Արտահայտածդ մտքերին դեմ չեմ: Բայց էդ 1000 տարին որտեղի՞ց վերցրիր: Ինչու՞ ոչ տաս, կամ հարյուր, այլ հենց 1000:

    Այստեղ ես թակարդ եմ տեսնում: Հեռվալցնելով փոփոխությունը մենք մեզ և սերունդներին մատնում ենք անգործության: Իհարկե դժվար է վստահաբար պնդել, որ փոփոխությունը կլինի 5, 10, 100 տարի հետո, բայց վստահաբար կարելի պնդել, որ փոփոխությունը պետք է սկսել հենց ՀԻՄԱ՛:

    Մի հետաքրքիր դրվագ պատմեմ Նիկոլ Փաշինյանի պայքարային կյանքից:

    Ուրեմն, 2007 թվականի ամառն էր (հունից կամ հուլիս, լավ չեմ հիշում), շոգ, հետընտրական Հայաստան (ԱԺ-ի ընտրություննեից հետո), ամեն ուրբաթ 50 հոգանոց երթեր և հանրահավաքներ Ազատության հրապարակում: Ու ես էլ բախտի բերմամբ, թե պատահմաբ մասնակցել եմ դրանցից գրեթե բոլորին:

    Ու մի օր, մի շատ բարի պապիկ Նիկոլին հարցրես. “Նիկոլ ջան, բա սենց միչև ե՞րբ պիտի շարունակվի”: Նիկոլն էլ շատ հստակ ու սպառիչ պատասխանեց. “Հայրիկ ջան, եթե մեր պապերը մի քանի հարյուր տարի առաջ սկսեին այս գործընթացը, ապա մենք հիմա էլ դրա մասին չէինք մտածի և քանի որ նրանք դա չեն արել, մենք պետք է հիմա սկսենք փոփոխությունները, որպեսզի մեր թոռները դրա կարիքը չզգան”:

    Կարծում եմ պարզ է, թե “առակս ինչ կցուցանե”:

    Հ.Գ. փոփոխությունը արդյունք չէ, այն գործընթաց է, որը գրեթե անհնար է չափել: Այն պետք է սկսել ու չմտածել դրա ավարտի մասին:

  12. Philosopher

    Չէ, Քաղաքացի ջան, դու ինձ ճիշտ չհասկացար:

    Ես չեմ խոսում միայն Հայաստանի բնակչության վերաբերյալ:

    Իմ ասածը համաշխարհային, գլոբալ իմաստով է պետք ընկալել: Իսկապես, մոտակա 10 կամ 100 տարվա ընցքում անհնար է հասնել համաշխարհային փոփոխությունների:
    Համաշխարհային ու գլոբալ իմաստով նայելու դեպքում ներհայաստանյան խմորումները դառնում են մրջյունների շրջանում առաջացած խլրտման նման ինչ-որ մի բան:

    Ես պարզապես ապշում եմ, որ Տեր-Պետրոսյանը, տեսնելով, որ աշխարհը նրան չի պահանջում, մտավ քաղաքական ասպարեզ: Էդ ժամանակի ոգին 2-րդ մասում խոսվում էր հենց նմանատիպ դեպքերի մասին, որտեղ տարբեր երկրների ղեկավարները փորձել են գործել հանուն ժողովրդի` հակառակվելով համաշխարհային կազմակերպությանը: Բայց շուտով նրանցից ոմանց վերացրին` տարբեր պատահարներով, ոմանց էլ ստիպեցին հեռանալ: Ես վստահ եմ, որ 1998 թվականին Առաջին Նախագահի հրաժարականը պայմանավորված չէր Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Սարգսյան եռյակի մտահաղացմամբ:

    Այսինքն` աշխարհը` համաշխարհային ղեկավարությունը, որի մասին շատերը ոչ միայն չգիտեն, այլեւ նույնիսկ չեն էլ հավատում:

    Իսկ որ մոտակա 1000 տարում անհնար է որեւէ փոփոխության հասնել, դա հստակ է, քանի որ հիմա աշխարհում ոչ թե մտածում են հասնել մարդկության կատարելության, այլ փող ու իշխանություն կուտակելու մասին:

    Անհնար է գլոբալ փոփոխության հասնել, ապա դա նաեւ ապացուցվում է այն իրողություններով, որ նույն համաշխարհային կազմակերպություն-իշխանությունը այնպիսի մեխանիզմներ է ստեղծում, որ մարդկությանը հեշտ կառավարեն, որ մարդկությանը ոչխարի նման այս կողմ, այն կողմ ուղարկեն: Դրան են նվիրված բոլոր հեռուստաընկերությունների հաղորդումները, կրթական գործը, որը գնալով ավելի դոդացնում է հասարակությանը Հայաստանում էլ արդեն թեստային ահամկարգն են մտցրել եւ նմանատիպ այլ երեւոյթներ: ՀԵնց Էդ Ամերիկյան Շոու 2008-ում լավ էլ նկարագրում է ու մարդկությանը անվանում է դուռակ, հիմար, որը նայում է ու չի հավատում:

    Բայց մարդը ոտքի կանգնելու դեպքում անպայման կարող է հասնել իր իրական ազատությանը: Միացյալ Նահանգների անկախացումից հետո մասսոնական կազմակերպությունը` նույն համաշխարհային ներկայիս ղեկավարությունը, ԱՄՆ-ում իշխանության տերն էր` սկսած անձամբ Վաշինգտոնից, վերջացրած մյուս նախարար-նախագահներով: Բայց նրանց գործած որոշ գործողություններ ժողովրդին ստիպեցին ոտքի կանգնել: Ու ժողովուրդը հակամասսոնական կազմակերպությունների հետ միասն վտարեց նրանց իշխանությունից: Բայց քանի որ ժողովուրդը չի հասել այն էլ այդ ժամանակ գաղափարական կատարելության , շուտով կրկին հնազանդվեց:

    Այսինքն ասելիքսն այն է, որ Ժողովրդի կանգնելու դեպքում այնպայման փափոխություն կլինի, բայց միայն՝ կանգնելու:

    Մեր ժողովուրդն էլ, գոնե Հայաստանում, որ կանգնի կհասնի արդյունքի, բայց՝ չի կանգնում: Իսկ նրան կանգնեցնելու համար պետք է հեռուստատեսային պրոպոգանդա, ինչը այս պահին չկա: Ես Նիկոլ Փաշինյանին հարցրեցի այդ մասին, բայց նա պատասխանեց մի տեսակ այլաբանորեն, ինչը այդքան էլ ռեալիստական չէր, ըստ իս: Նա ապնդում է, որ թերթերը, ԴՎԴ-ները կարող են հասնել քաղաքացիական հասարակության ստեղծմանը, իսկ իմ կարծիքով այդկերպ երկար ժամանակ է պետք, ինչպես նաեւ ներկայիս հեռուստատեսային աղբի պայմաններում` անհնար:

  13. Քաղաքացի

    Հարց ու պատասխանը կարդացել էի արդեն smile.

    Ես ասում եմ՝ դեմ չեմ քո արտահայտած մտքերին, բայց որտեղի՞ց էդ 1000 տարին վերցրիր ու ինչու՞ ես կարծում, որ 1000 տարի հետո կլինի այդ փոփոխությունը: Եթե աշխարհը մի քանի հազար տարի կառավարվում է ոմանց կողմից ու դեռ հազար տարի էլ պիտի կառավարվի, ապա իչնու՞ պետք է դրանից հետո մարդիկ ազատություն ստանան: Ո՞րն է քո հաշվարկների սկզբունքը: Միգուցե՞ 5000 տարի է պետք դրա համար: Միգեւցե՞ դա իրոք անհնար է (չնայած անձամբ հակված չեմ այդպես մտածելուն):

    Իսկ միգուցե այդ ֆիլմերն էլ են նրանց կողմից նկարվել, որպեսզի ցույց տան, որ դարերով այդպես եղել է և այդպես էլ կլինի: Միգուցե՞ նրանք դա արել են, քանի որ շատերը արդեն կռահում էին դրա մասին: Իսկ իրենք որոշեզին ի ցույց դնել իրենց անպարտելիությունը:

    Տիեզերքում մնայուն ոչինչ չկա, բացի էներգիայից, որը մի տեսակից փոխակերպվում է մյուսին: Հետևաբար կարելի է շարժել անշարժը smile

  14. F5-admin

    Հետաքրքիր զարգացում ունեցավ այս թեմայի քննարկումը:

    Նախ՝ ողջույններս Քաղաքացուն ու հպանցիկ մի հարց. այլ բլոգերում որ Քաղաքացի կա, էլի դո՞ւ ես, թե՞ մեր մեկ այլ քաղաքացիներից մեկը:

    Գիտեք, ցավալին ինչն է, որ երբ մեր մայր քաղաքում Տերյանի արձանի կողքին 100 դրամանոց շարժական զուգարան են դնում, ինձ այլեւս չեն սկսում հուզել այնպիսի հարցեր, թե՝ ո՞վ է աշխարհը կառավարում եւ ինչպե՞ս է դա այդ կազմակերպություններին հաջողվում:

    Մենակ թե չասեք, որ մեր մշակույթի նախարարությանը կամ քաղաքապետին դարձյալ այդ ուժերն են հրահանգել՝ մայր քաղաքը վերածել մի մե՜ծ զուգարանի, ցավոք, այս անգամ՝ ոչ շարժական…

    p23.jpg

  15. Democrat

    Ես էլ երբեմն մտածում եմ, որ, ամեն դեպքում, նույն հզոր երկրները գործում են ինչ-որ մի խմբի հրահանգներով: Սակայն, ինչ-որ միստիկայի պես բան կա այս գաղափարի մեջ: Ասենք՝ ես Մեդվեդեւն եմ, ինչո՞ւ պետք է ենթարկվեմ այդ խմբին: Կամ էլ՝ Օբաման, Չինաստանի կենտկոմի նախագահը, Սարկոզին, ու, ասենք, Իրանի նախագահը: Փորձում եմ պատկերացնել, չի ստացվում:

    Գուցե սա ձեր նշած կրոնի մերօրյա այլընտրա՞նքն է՝ ինչ-որ գերբնական խմբերի գոյության մասին վարկածը առաջ քաշելով՝ ծածկել սեփական մերկությունը եւ ամեն մի վատ քայլ ու արարք վերագրել նման խմբին: Ասենք, հիմա կրոնին չեն ենթարկվում այնպես, ինչպես միջնադարում էր, ու ստեղծել են ավելի քաղաքակիրթ տարբերակ՝ մասոոններ, եսիմ էլ ինչե՜ր…

    Կամ էլ, լսել եմ նման մի տեսակետ, թե՝ 15 թվականի հայոց մեծ եղեռնը մասոնների ձեռքի գործն էր… Իմա՝ հայերն իրենք ոչ մի մեղք չունեին: Առավել եւս՝ խեղճ թուրքերն էլ մեղավոր չէին, նրանք պարզապես գործիք էին այս գերուժերի ձեռքին: Դուք, չգիտեմ, թե ինչքանով եք լուրջ վերաբերվում նման խմբի, խմբերի, սինդիկատների կամ գաղտնի կազմակերպությունների առկայությանը, սակայն ես մի քիչ թեթեւ եմ վերաբերվում նման խոսակցություններին: ԱՌԱՎԵԼ եւս, որ կան միայն վարկածներ, ենթադրություններ ու դրանց հիման վրա ստեղծված սերիալներ, սակայն չկա կոնկրետ մի փաստ, իմ իմանալով, որ այդ կազմակերպության անդամներից մեկը բացահայտված լինի, կամ գաղտնազերծված լինեին նրանց խոսակցությունները: Ուզում եք ասել, որ Կա-գե-բեն ու Ֆե-էս-բե-ն ու մյուս անվտանգության ծառայությունները անտեղյակ են կամ այնքան թույլ, որ չեն կարողացել գաղտնազերծել նման խմբերի դավերը: Ինչ-որ հավատալս չի գալիս: Ավելի շատ նման է հեքիաթի:

    Այնպես որ, եկեք մեր սեփական թուլությունը չքողարկենք դրսի ուժերի առկայությամբ կամ մեր անզորությամբ: Մենք եթե ինքներս մեզ չվնասենք, ապա դրսի ցանկացած ուժի դավերը կդառնան անարդյունավետ:

  16. Jojoba

    Կամ էլ, լսել եմ նման մի տեսակետ, թե՝ 15 թվականի հայոց մեծ եղեռնը մասոնների ձեռքի գործն էր… Իմա՝ հայերն իրենք ոչ մի մեղք չունեին: Առավել եւս՝ խեղճ թուրքերն էլ մեղավոր չէին, նրանք պարզապես գործիք էին այս գերուժերի ձեռքին: Դուք, չգիտեմ, թե ինչքանով եք լուրջ վերաբերվում նման խմբի, խմբերի, սինդիկատների կամ գաղտնի կազմակերպությունների առկայությանը, սակայն ես մի քիչ թեթեւ եմ վերաբերվում նման խոսակցություններին: ԱՌԱՎԵԼ եւս, որ կան միայն վարկածներ, ենթադրություններ ու դրանց հիման վրա ստեղծված սերիալներ, սակայն չկա կոնկրետ մի փաստ, իմ իմանալով, որ այդ կազմակերպության անդամներից մեկը բացահայտված լինի, կամ գաղտնազերծված լինեին նրանց խոսակցությունները: Ուզում եք ասել, որ Կա-գե-բեն ու Ֆե-էս-բե-ն ու մյուս անվտանգության ծառայությունները անտեղյակ են կամ այնքան թույլ, որ չեն կարողացել գաղտնազերծել նման խմբերի դավերը: Ինչ-որ հավատալս չի գալիս: Ավելի շատ նման է հեքիաթի:

    Մի քիչ այլ ուղղությամբ ես մտածում.

    ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ այդ կազմակերպությունները չեն գործում կառավարություններից անտեղյակ .. նկատի ունեմ, որ բոլոր երկրների առաջին դեպքերը քաջատեղյակ են նրանց մասին, այ ինչն է նրանց ստիպում հաշվետու լինել ՍՐԱՆՑ առջեւ՝ սա այլ հարց է ...

    Հետեւաբար, ես կառավարությունն քաջատեղյակ է, ապա քո ասած «անվտանգության ծառայությունները» նույնպես գիտեն նրանց առկայության մասին.

    Կարեւոր չէ, թե ինչ կազմակերպության մասին է խոսքը Մասոններ թե Կա7 /կամ Կայոտ/, կարեւորն այն է որ նրանք առկա են եվ ունեն որոշակի ուժ.

    Վերցնենք նույն ԱՄՆ - քանի-քանի նման կազմակերպություններ կան, որոնք իրական ուժ են ներկայացնում եվ չեն էլ թաքցնում իրենց գոյության մասին. Չեմ հիշում նրանցից մեկի անունը /ստեղծված 1940-ական թվականներին ինչ որ նավաստու կողմից -երեվի հասկացած որ կազմակերպության մասին է/, բայց շատերս գիտենք, որ համաշխարհային ճանաչում ունեցող շատ դեպքեր այդ /չնչին առաջին հայացքից/ կազմակերպության անդամ են. Ինչու՞ ... ինչն է նրանց դրդում դրա անդամ լինել՞

    Հիմա վերցնենք հայաստանը, որն բնականաբար շատ հեռու է միջազգային քաղաքականությունից, բայց ... ընդամենը մի քանի փաստ
    1. ընտրություններից առաջ երկու առաջնորդն էլ գնացին Մոսկվա, նրա դաբրոն ստանալու հույսով ... ինչ կատարվեց, ում տվեցին իրենց ձայնը, ով ինչ բլեֆ արեց .... եվ այլն բոլորս լավ գիտենք

    2. տարիներ առաջ, երբ դեռ Լեվոնն էր իշխանության գլուխ ... ես պատահաբար ներկա եմ /ավելի ճիշտ, ես ներկա էի, բայց ներկաները իմ ներկայության մասին չգիտեին/ եղել մի խոսակցություն, երբ մի քանի դեպքեր, որոնց նույնիսկ անունները ես չգիտեի, որոշում էին ով պետք է լինի ներքին գործերի նախարարը.

    Դա այն ժամանակ, երբ բոլոր ուժայինների ղեկավարները Լեվոնի մարդիկ էին, կամ առնվազն պատահական մարդ չէր.

    Դա այն ժամանակ, երբ հասարակությունն այնքան քաղաքականացված էր, որ նույնիսկ թաղային ավտարիտետի անունն բոլորս գիտեինք. Իսկ սրանք ընդամենը մի քանի աննշան զավոդի կամ խանութների տնօրենն էին, որոնց հասարակությունն չէր ճանաչում, եվ նույնիսկ օլիգարխ չէին կարող կոչվել մեր հասկացությամբ.

    Կասեք, որ սա հեքյաթի նմանվում՞ .. համաձայն եմ. Եթե ես ինքս լսած չլինեյի այս ամենը, ապա առաջինն ինքս դրա մասին կգոռայի.

    Կասեք, որ նստել խոսալն - դեռ ոչինչ չի նշանակում՞ .. էլի համաձայն եմ. Ապա ինչպես բացատրել փաստն, երբ իմ ներկայությամբ զանգեցին եվ կանչեցին 2 փոխանարարների տվյալ վարչությունից՞

    Հուսով եմ հասկանում եք, որ նույնիսկ այն ժամանակով փոխնախարն այն դեմքը չէի, որ խանութի տիրոջ զանգով գար.

    Ընդամենը մեկ հարց .. չեք նկատել, որ հաճախ փոխվում են նախարարներն, նույնիսկ իրար ընդամադիր հայացքներով եվ դաշտերից, բայց կան/ կաին փոխնախարարներ, որոնք մնում էին բոլորի ժամանակով էլ /10-20-30 տարի/.

    Ինչի մասին է խոսքը, որ փոխնախարարն ստիպված էր լինում «պարկել» բոլորի տակ էլ՞ .. .թե միգուցե կային մարդին, որոնք անձեռնամխելի էին, քանի որ դրածո էին առավել հզոր դեմքերի կողմից

    Լավ շատ ծավալվեցի ... հուսով եմ իմ ստով չեն հետաքրքրվի համապասխան օրգաններն

  17. Philosopher

    Քաղաքացի ջան, ասեմ, որ 1000 տարի կոնկրետ որպես ժամանակաշրջան չէ, որ նկատի ունեմ:
    Ես ասում եմ, որ մոտակա 1000 տարում էդպիսի բան ակնկալելը անմտություն է:Միգուցե 2000 տարի պահանջվի, իսկ միգուցե ընդահնրապես չլինի: Իսկ ես կարծում եմ, որ չի էլ լինի: Իսկ թե ինչու, ապա պարզ է ու հստակ, որ քայլեր են արվում` հասարակությանը չփոխելու եւ նրան ավելի դեգրադացնելու համար: Մի՞ թե չեք նկատել, որ ներկայիս կրթության գործը, հեռուստատեսությունը եւ մյուս ատրիբուտները բթացնում են մեզ:
    Մարդիկ չեն հավատում, քանզի մտածում են, թե դա անհնար է: Բայց չեմ հասկանում, թե անհնարին ի՞ նչ կա:

    Դեմոկրատը կարծում է, որ այդպիսի կառույցները չեն կարող աշխարհը կառավարել, քանզի ՖԵԷՍԲԵ-ն, ԿԳԲ-ն եւ մյուս անվտանգության ստրուկտուրաները չեն կարող տեղյակ չլինել ու իսկ լինելու դեպքում կբացահայտեն:
    Բոլորն էլ տեղյակ են. ավելին` նույն այդ ծառայությունների 50-60 (եթե ոչ ավել) տոկոսը հենց նույն ստրուկտուրայի աշխատողներ են:

    Հարգարժան Դեմոկրատին նաեւ հուզում է այն խնդիրը, որ ինչո՞ ւ պետք է Օբաման, Բուշը, Մեդվեդեւը ենթարկվեն այդ խմբին:
    Նախ` ոչ թե խումբ, այլ համաշխարհային կազմակերպություն/կուսակցություն:
    Իսկ երկրորդն այն է, որ բոլորն էլ կախված են նրանցից: Կզարմանաք, թե ինչով կարող է ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Օբաման կախված լինել մի քանի բանկիրից, կամ ասենք էս ինչ նախարարության փոխնախարարից, դատախազի տեղակալից եւ նմանատիպ այլ մարդկանցից: Խնդիրը շատ հստակ է:
    Դուք գիտե՞ ք, թե ում է պատկանում դոլլար ամերիկյան փողը տպելու մենաշնորհը: Կասեք, բնականաբար, պետությանը: Բայց ոչ, բարեկանե’ր… Դոլլարը տպում են անհատ բանկիրների եւ այլ չինովնիկների այդ կազմակերպությունը: Ասեմ, որ մի մտածեք, թե այդ կազմակերպության մեջ պարտադիր պիտի լինել որեւէ բնագավառի պաշտոնյա, որ հարցեր լուծի: Շատ անգամ դրա ղեկավարները ոչ այլ ոք են, թե ոչ գրող, նկարիչ, կրոնավոր եւ այլն…

    Ի դեպ, Ժոժոբան էլ շատ հետաքրքիր դեպք էր նկարագրել ու հաստատել իմ տեսակետները խնդրո այս հարցի շուրջ:

    Հա, Ժոժոբան շատ լավ նկատառում արեց, ես էլ եմ կրկնում դա…

    հուսով եմ իմ ստով չեն հետաքրքրվի համապասխան օրգանները

  18. Քաղաքացի

    Ժողովուրդ բա էլ ինչի՞ էստեղ քննարկումներ անում…

    Գնանք մի երկու հոգու էդ “կազմակերպությունից” գտնենք հետը բիզնես անենք…

  19. Jojoba

    Գնանք մի երկու հոգու էդ “կազմակերպությունից” գտնենք հետը բիզնես անենք…

    1. բա ով էր ասում որ ձեզ ոչ բիզնեսը ոչ էլ նախագահի աթոռն է հետաքրքրում՞ ...

    թե դա միայն աչքին թոզ փչելու համար էր՞

    2. մի բանում/ակամայից/ դու երեվի ճիշտ ես. Սա/սրանք/ ավելի շուտ բիզնես խմբավորումներ են /ավելի ճիշտ բիզնեսի վրա հիմնված/, քանց քաղակական.

    Դա հետագայում միայն բերել քաղաքականության.

    Կամ էլ հակառակն …-Ճ

    3. հետո էլ քեզնից ինչ բիզնեսմեն /չնեղանաս grin/
    Ես կարծեմ ասել եմ, որ քեզ հպանցիկ ճանաչում եմ /ինձ ցույց են տվել քո նկարտ միտինգին մասնակցելուց/.

    Ասեմ քեզ՝ քո մոտ ավելի լավ է ստացվում միտինգ անելն, բիզնես իմ կարծիքով հավանաբար քոնն չէ.

    4. Բայց եթե մտքիդ դրել ես, ապա խորհուրդ կտայի սկսել «Կայոտ» կազմակերպությունից /հասցեն ու կոնտակտները կան Ադմինի մոտ. Մի շաբաթ առաջ ինքն կակռազ հավաքագրում էր/

  20. Քաղաքացի

    Ժոժոբ ջան լրից ձեռից գանցել ես, որ սարկազմը իրական խոսքից արդեն չես էլ տարբերում…

    Մնացած գրածներդ էլ անիմաստ եմ համարում մեկնաբանելը…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org