Միս գեղեցկուհի 2008-ը՝ ռուսաստանցի Քսենյան Ջհանգիրյանը՝ դատի առաջնորդ
Դեկ 13

Հայաստանի կրպակներում վաճառքի է դրվել «Որոգայթ» հեռուստասերիալի հերոսներից՝ Գոքորի (Գեղամ Խանդիլյանի) պատկերով տետրակները: Տետրերը վաճառվում են 150 դրամով: «Գոքորի թեմայով» տետրերի մեջ մեծ պահանջարկ ունի հատկապես այս՝ Գոքորի՝ շներով նկարը:

Առավոտի նյութերից:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 25 մեկնաբանություն

  1. taraker

    Չեմ տեսել տետրակները: «Ֆոտո վ ստուդիու»: Առավոտում էլ չկար շներով տետրակի շապիկը:

  2. F5-admin

    Առավոտ-ի կայքում չկար, բայց թերթում պատկերված էր… եթե շատ ես ուզում, կարող եմ սքան անել ու տեղադրել այստեղ smile

    Սակայն ցավը դա չէ, այլ այն, որ դպրոցականները հերիք չի սիրահարված են քրեածին դեմքերին, մի հատ էլ նրանց սերը ամրապնդում են տետրակներով…

  3. Philosopher

    But there isn՛t any surprise here.
    Don՛t worry.
    We are going to Intellectual Armenia…
    Great country, great people, great government .. all great…
    Congrats. smile

  4. Jojoba

    Great movies & of course great bloggers grin

  5. Վարդազար

    Շատ ճիշտ էլ անում են, ինձ որ մնա, ես Գոքորի, Հովոյի, Տիգոյի , տո դաժե Ցոգոլի ու Մադաթյանի արձանները կտեղադրեմ Մատենադարանի աստիճանավանդակում… Մի ժղովուրդ, որ Սերոժին նախագհ հանդուրժի, Մկոյին էլ Ազգային ժղովի նախագհ, ուրեմն ..

  6. Jojoba

    շատ ճիշտ էլ անում են, ինձ որ մնա...

    Գործ չունես, դրանից հետո որ Լեւոնը այնուամենայնիվ որոշի մի հատ էլ ընտրության մասնակցելու կապակցությամբ միտինգ անել… ապա առնվազն պտի մարզահամերգային կողքերը հավաքվեն… թե չէ պատկերացնո՞ւմ ես՝ ազգի էլիտան միտինգ է անում, մի քանի փիլիսոփա կանգնամ արեւածաղիկ են չրթում, իսկ նրանց վերեւից հետեվում են Գոքորը, Հովոն, Տիգոն , տո դաժե Ցոգոլն ու Մադաթյանը (էս վերջինն ով է՞):

    Ի միջի այլոց Զավենի նկարով տետրեր չկա՞ն. ես, օրինակ, կգնեի..

    Առաջարկում եմ բացել մի կայք ինտերնետում «Ոռոգայթ Ֆան Կլուբ». (իհարկե, ոչ մեր փողերով, այլ Ռալֆ Յիրիկյանի):

    Ի՞ նչ կասեք… մեկ-մեկ հավաքվենք, հանդիպումներ կազմակերպենք… բացիկներ, տետրեր, պաստառներ… կարելի է նույնիսկ փարթիներ կազմակերպել:

    Բոլոր շահագրգիռ անձանց խնդրվում է դիմել Շանթ հեռուստատեսություն, կամ միանգամից «Փնտրվում է խփնված, ներողոթյուն տաղանդ» հաղորդաշար.

  7. Վարդազար

    Ես հենց դրա համար եմ ասում, Ջոջոբա ձյաձյա (հարգանքնե՛րս), որ էս որոգայթների արձանները դնեն, սրանց մռութները ցույցը ցրող մենթերին ու քյաչալագլուխներին կվախեցնեն, կվանեն տեղանքից…

    ՀԳ - Մադաթյանը լրիվ ուրիշ կինոյից է:

  8. Marat

    Ողջույն: Նորեկներին բարի գալուստ:smile

    Մադաթյան չի, «Խուճուճ» է...:D

  9. Marat

    Բա իմացա՞ք` Համմարբերգն ինչ օյին բերեց:

    Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այսօր ԵԽԽՎ մոնիտորինգի խումբը Փարիզում իր նիստն է անցկացրել, և «որոշ առաջարկություններ են արել», որոնք բարենպաստ չեն եղել Հայաստանի համար։ ՀՀ արտգործնախարարը նշել է, որ «ութ տանսյակից ավելի անդամներից այդ նիստին ներկա են եղել մոտ 15 հոգի, և 10 հոգի կողմ են քվեարկել տվյալ առաջարկություններին»։

    http://tert.am/am/news/2008/12/17/pace/

  10. Jojoba

    Ես հենց դրա համար եմ ասում, Ջոջոբա ձյաձյա (հարգանքնե՛րս)

    Վայ բարո՜վ եկար, մեր ադմինի աչքին (թե՞ գլխին) եկար… ես ո՞ւր էիր էսքան ժամանակ…

    Էն մարտի մեկի հանձնաժողովը կես տարի ընկած քեզ են ման գալիս, իսկ դու նստած արձանների տեղակայմամբ ես զբաղված:

    Ի միջի այլոց, Վարդազար՝ դա աղջկա՞ անունն է, թե՞ տղայի:

    Նի՞կ է, թե՞ իրական անուն (նկատի ունեմ` տվյալ դեպքում):

    Բա իմացա՞ք` Համմարբերգն ինչ օյին բերեց:

    է, հետո՞ ... մեզ դրանից ի՞նչ… եկող տրանշի ծավալը կարող է փոքրանա՞, թե՞…

    Հա, մի բան էլ, տեսե՞լ եք, թե Էդվարդ Նալբանդյանը ինչ անկապ քայլվածք ունի…

  11. Վարդազար

    էս ի՜նչ ջերմ հարցաքննություն-ընդունելություն էր, Ջոջոբա ձյա, բանակային առաջին օրերս հիշեցի (հա՜յ գիդի՜ ջահելութուն), ուրեմն, այսպիս, Վարդազար՝ անուն է, որպես նիկ օգտագործելը առողջությանը հակացուցված չէ, սեռս արական է, ջերմ ընդունելության համար՝ մերսի:

  12. Jojoba

    Շատ ուրախ եմ կրտսեր Վարդազար (եթե ես ձյա եմ, ապա համապատասխանաբար դու էլ պտի կրտսեր լինես):

    Դե, եթե հարցաքննություն է, միգուցե փորձես մի 2 խոսքով քո մասին պատմե՞ս:

    Ով ես, ինչով ես զբաղվում, ես ինչ խաբար է՝ որոշեցիր մեզ հյուր գաս: Հուսով եմ դատարկ ձեռով չես եկել, չէ՞:

  13. Վարդազար

    Դե, ինչ ասեմ, Ջոջոբա ձյա, շուտվանից հետևում էի ձեր քննարկումներին, որոշեցի մասնակցել, ձեր մոտ խախանդ է մթնոլորտը, եթե խանգարում եմ կարող եմ գնալ, երկու խոսքով ասեմ, ես էլ եմ շոփեռ(c) ու սենց, էլի, մենձ ախպեր:

  14. Jojoba

    երկու խոսքով ասեմ, ես էլ եմ շոփեռ(c) ու սենց, էլի, մենձ ախպեր

    Տենց էլ մտածեցի,

    Շոպերը շոպերին հեռվից է ջոգում (անորակ բենզինի հոտով):
    Ի՞նչ ավտո ես քշում, կամ ո՞ր ուղղությամբ:

    եթե խանգարում եմ կարող եմ գնալ

    Այ տղա, ո՞ւր գնաս… հազիվ եկել ես, մի 2 օր մնա, նոր կերթաս, ուր կուզես…

    Այ, մենակ, որ դատարկ ձեռով ես եկել, էդ մեկը լավ չի…

    Գոնե մի հատ բանաստեղծություն ասա՝ ուրախանանք… մեզ մոտ չգիտես ինչու մարդկանց մեկ-մեկ դեպի արձակն է ձգում:

    Իմ անձնական դիտարկումները ցույց են տալիս, որ, մեր բլոգի օրինակով, բանաստեղծություններով արտահայտվում եմ հիմնականում նրանք, ովքեր կամ ամուսնատցած չեն, կամ առնվազն ընկերուհի չունեն:

    Մի խոսքով արձակի ձգտումն ասոսիացվում է ձեռնաշարժության հետ:

    Այնպես որ, ենթադրում եմ, որ դու էլ բանաստեղծական կամ երգելու ձիրգ կունենաս:

  15. Jojoba

    շուտվանից հետևում էի ձեր քննարկումներին

    Արա, տենց էլ գիտեյի… ասում էի, չէ՞ ...իսկ ինձ գժի տեղ էին դրել:

    Ասում էի, որ մեզ հետեվում են… իսկ ինձ, թե՝ քո մոտ պարանոյա է սկսվել…

    Իսկ ես պոչուկովս (ավելի ճշգրիտ լինելու համար պոչուկային 4րդ ողով) զգում էի, որ մեզ ինչ-որ մեկը հեռվից լուռ ու մունջ հետեվում է…

    Ուղղայւ ես մտածում էի, որ հետեւողն աշխատանքն կործրած Ռոբն է, այն էլ պարզվեց, որ բանակից զորացրված Վարդազարն է:

    Հ.Գ. Իրականում բավականին հազվադեպ անուն ունես, եթե իհարկե չստեցիր , որ դա իրական անունն է… Լսելը՝ լսել էի, բայց դեռեւս չէի շփվել կենդանի մեկի հետ:

    Ակամայից հիշեցի, որ մի քանի որ առաջ ՏՎ-ով մի հատ դեռահաս տղա էր գովաբանում Սատանապաշտությունը, որի անունն վերջում պարզվեց, որ Բայանդուր է.

    Եվս մեկ հազվագյուտ անուն:

    Պատահաբար դու էլ իրենցից չե՞ս:

    ---------
    Փիլիսոփա աղպեր, ես ո՞ւր ես կորել

    Չլինի՞, թե ընկերուհի ես գտել:

    Թե՞ Համերբերգի հայտարարությունից հետո, ուրախությունից չես կարողանում ինտերնետ մտնել:

    Նույնիսկ հատուկ քո համար, Հայ-Լայնը արդեն ստատիկ ԱյՓի է տալիս (օրվա կտրվածքով), այնպես որ, էլ հոգիս չես ուտի, որ մեկնաբանություն չես կարողանում տեղադրել:

  16. Վարդազար

    Ջոջոբա ձյա, համ տպավորություն գործեցիր գրածներովդ համ էլ ակամայից սկսեցի մտածել դատախազներ “Փիլոյան և ընկ” մասին: Կարո՞ղ է դու դրանց հետ կապ ունես:  Էլ չասած, որ չարածներս ինձ ես վերագրում, հետո էլ ստախոս դարձնում, որտեղ ասեցի, որ ես Վարդազարն եմ… է՜, ագրեսիվ ես, բարեկամս, նորակոչիկներին այդպես հախուռն ագրեսիվությամբ նւոյնիսկ Գալուստ Սահակյանը չի դիմավորում…

  17. Philosopher

    Բարեւ բոլորին
    Ողջունում եմ Բլոգին նոր միացած Վարդազարին:

    Հիմա ասում եք, էլի… Էլ նոր մարդիկ ո՞նց գան, որ մեր Ադմինը չի նպաստում բլոգի ակտիվացմանը` չի խթանում: Ժոժոբան, որը նոր կոչում է ստացել` ձյա, չի ուզում ակտիվությանը նպաստել: Հետո էլ ուզում են, որ երեւանք…

    [Փիլիսոփա աղպեր, ես ո՞ւր ես կորել:
    Չլինի՞ , թե ընկերուհի ես գտել:
    Թե՞ Համերբերգի հայտարարությունից հետո, ուրախությունից չես կարողանում ինտերնետ մտնել:/quote]

    Չեմ կորել, պարզապես, տեսնելով, որ ձեր բլոգը մատնված է պարապուրդի, ես էլ մանեւրում եմ....

    Իսկ Համմըրբերգի զեկույցի վրա ես բառացիորեն եւ հստակ ասած՝ թքած ունեմ: Եվրոպային հիմա այդպես է պետք, դրա համար էլ խոսում են, վաղը այլ կերպ պետք լինի` մի հատ պրեսկոտախառը կոլումբիեական զեկույց կտան` 1620,1609 բանաձեւերում առաջընթաց կա` 7-ի գործն էլ իսկական իրավաբանական արդարություն է:

    Իսկ ինչ վերաբերվում է քեզ, ապա ոնց որ լավ էլ Վարդազարի հետ զրիցի ես բռնվել: Ողղակի նա նոր մարդ է եւ այդքան էլ քեզ լավ չի ճանաչում, իսկ դու միանգամից «ռիվոգ ես վերցրել», մարդուն շատ «մտերմական» հարցեր ես տալիս:

    Վարդազար բարեկամ, մի՛ նեղացիր Ժոժոբայի ագրեսիվությունից, դա արդեն խասյաթ է… smile

  18. Վարդազար

    Չեմ նեղանում Ջոջաբայից… Փիլիսոփա, բայց լավ էր դու եկար ինձ մի քիչ դուխ տվեցիր, թե չէ արդեն վեշերս հավաքել գնում էի, եկել չեմ եկել, Ջոջոբան հարձակվել է՝ բանաստեղծություն ասա, որ չասես, ուրեմն անպսակ ես, լուցկի ունես, ռոբիկն ես, բոբիկ ես, արդեն գնալու էի, լավ էր դու եկար,

  19. Jojoba

    Նախ… սա ագրեսիվություն չի… ուղղակի ավելի մոտիկից մարդուն ճանաչելու ձգտում:

    Եթե ձեզնից շատերը կթողնեյին, որպեսզի մարդն ինքը դա ասի, ապա ես չեմ ամաչում նման հարցեր տալ: Նկատի ունեցիր, որ հարցերը բավականին մակերեսային եւ կիսակատակ տոնով էին, այսինքն, քեզ եմ թողնում ինչին պատասխանել, ինչին՝ ոչ… ինչի մասին ասել, ինչի մասին՝ լռել:

    Հլը որ լավ խոսանավում է մեր կրտսեր աղպերը, համ էլ քիչմ վախեցած (ես սպասում էի մի փոքր պորցիա ինֆորմացիային արտահոսքի...) բայց եկավ Փիլիսոփան, սկսեց փիլիսոփայել ու ... :-Ճ

    Իսկ ինչ վերաբերվում է քեզ, ապա ոնց որ լավ էլ Վարդազարի հետ զրիցի ես բռնվել:

    էս չլինի՞ խանդում ես

    Դե տեսա, քեզ ընկերուհի ես ճարել, ես էլ ասի զրուցակից գտնեմ (չշփոթել զրուցակիցը կողակիցի հետ):

    մարդուն շատ “մտերմական” հարցեր ես տալիս:

    Չէ, հաստատ խանդո՜ւմ է… ասում են տղամարդու խանդը տղամարդու հանդեպ շատ «բեսամփ» բան է…

    Վերջ, ինձ մնաց սամալյոտի տոմս առնեմ եւ Որոգայթի Դավոյի հետ փախնեմ Հայաստանից, եթե ճամփին մեկը չխբի....

    Հ.Գ. Տղերք, ի՞նչ եք կարծում, Սե՞րժն է զանգելու, որ Զավենին բաց թողնեն… թե՞ Ռոբերտը:

  20. F5-admin

    Ողջույն բոլորիդ,
    առանձնահատուկ բարեւներ ու վելքոմներ Վարդազարին: Հուսով եմ, այստեղ քեզ վատ չես զգա, կարեւորը, դիմացար Ջոջոբայի «բարլուսին», ուրեմն էլ խնդիր չես ունենա իմ, քո եւ մյուսների այս կայքում: smile (հուսով եմ, դու-ին անցնելով քեզ չվիրավորեցի, քանի որ նպատակս ձեւականությունները շրջանցելն էր):

    Փիլիսոփայի նկատողությունը, իրոք, տեղին է: Ասեմ, որ նման նկատողություն (ավելի խիստ երանգներով) ստացել եմ Ջոջոբայից:

    Ստիպված եմ դարձյալ կրկնել տարբեր առիթներով արտահայտած իմ միտքը: Սա բոլորիս բլոգն, ոչ թե միայն իմը: Ես չեմ ցանկանում, որ այս կայքը դառնա մի «խելոքի» (ինձ նկատի ունեմ) մտքերի շարան, որին կհաջորդեն կայքի մյուս այցելուների մեկնաբանությունները՝ այդ «խելոքի» խոսքին: Ինչո՞ւ չեք գրում: Գրե՛ք, հարգելի հեղինակներ:

    Հարգելի Վարդազար, ցանկանո՞ւմ եք դառնալ հեղինակ եւ գրել Ձեր սեփական գրառումները, միացեք մեզ:

    Հիմա սկսեմ «լացելը»՝ խիստ զբաղված էի, կներեք, որ ակտիվ չէի:

    Կաշխատեմ ակտիվանալ, իհարկե, նաեւ Ձեր օգնությամբ:

    Ինչ վերաբերվում է այս թեմային՝ Գոքորով տետրակները, ես, ճիշտն ասած, ինքս ոչ թե զարմացած կամ զայրացած եմ, այլ… մանթրաշ: Գերսառը ցնցուղ…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org