Հիվանդագին զառանցանք, թե ... Ով է իրականում Պուտինը՞ Միս գեղեցկուհի 2008-ը՝ ռուսաստանցի Քսենյան
Դեկ 08

Քիչ առաջ Շանթով հաղորդում էր նվիրված երկրաշարժի 20 ամյակին: Նպատակ չունեմ պատմել ինչ եվ ինչպես, ընդհամենը ասեմ, որ հաղորդման ընթացքում Ռալֆ Յիրիկյանը մոտ 20 անամահով գյումրեցի ընտանիքների, որոնք բնակվում էին «դոմիկներում» հատկացրեց անհավատական բնակարաններ.

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԳՅՈՒՄՐԵՑԻ 11 ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐԱԶԱՆՔԸ Չեմ ուզում ավելի-պակաս բաներ ասել, միայն ... հավելեմ, որ չգիտեմ ինչ նպակակ է նա հետապնդում նման բարերարությամբ զբաղվելով /վերջին 2 ամսվա ընթացքում համարյա թե ամեն աստծո օր նա մի սոցիալական ծրագիր է իրականացնում հայաստանի որեւէ մի շրջանում/, ու նույնիսկ դա կարեոր էլ չի ... բայց մարդում հալալ է.

Երեվի ծիծաղեք, բայց նստած դիտում էի մարդկանց, ովքեր աչքերին չէին հավատում, որ սրանից հետո իրենք նոր բնակարանում են ապրելու ... հուղմունք, արցունքներ ... ինքս էլ ակամայից լացում էի.

ինչ ասեմ, նույնիսկ բառեր չեմ գտնում, բայց իմ մոտ այնպիսի տրամադրություն է, կարծես թե այդ բնակարանը ինձ են տվել ...

ՄԻ բառով ասեմ ... ՀԱԼԱԼ է մարդուն ...

Դե հիմա թող սրանից հետո, որոշ օլիգարխներ, քաղաքական գործիչներ եվ դիակներ ...պայքարեն, որ համար երկրորդը ճանաչվեն.

Կասեք, որ պրիմիտ եմ մտածում, կամ միաբջիջ եմ՞.

Միգուցե, բայց ինչ է պետք մի մարդու, ով ուղած չուզած ստիպված է օրվա հացի կամ գլխին կտուր ունենալու մասին է մտածել ...՞

Տո Լեվոնի մերն էլ, Սերժին էլ .. էն մնացած օլիգարխ կամ օլիգարխիկիններին էլ հետը ...

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԳՅՈՒՄՐԵՑԻ 11 ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐԱԶԱՆՔԸ
Հայաստանի առաջատար բջջային օպերատորը 93,370,438 դրամ հատկացրեց Գյումրիում անօթևան մարդկանց համար 11 բնակարան ձեռք բերելու նպատակով

Երկրաշարժի 20-րդ տարելիցից մեկ օր առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականություն դարձրեց գյումրեցի 11 անօթևան ընտանիքների երազանքը: Հայկական ընկերության բարի կամքի շնորհիվ` հնարավոր դարձավ օգնել 11 անօթևան ընտանիքների, որոնք տեղափոխվեցին իրենց պարզ ու բարեկարգ բնակարանները մինչև հայաստանյան ցրտաշունչ ձմեռվա վրա հասնելն ու դիմավորել Նոր Տարին նորոգված հավատով և նոր երազանքներով:

«Մենք կարողանում ենք երազել ու իրականություն դարձնել մեր երազանքները, քանի որ հավատում ենք Հայաստանի ապագային և մտածում ենք մեր ազգի մասին», ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի առաջատար բջջային օպերատորը 93,370,438 դրամ հատկացրեց Գյումրիում անօթևան մարդկանց համար 11 բնակարան ձեռք բերելու նպատակով:

Խմբ. կողմից. Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ կառավարությունն իր պահուստային ֆոնդից գրեթե նույնքան գումար` 90 միլիոն դրամ էր հատկացրել կառավարության աշխատակազմին, 20-ամյակի միջոցառումներ անցկացնելու համար: Այդ անիմաստ միջոցառումներն անցան, այնինչ այդ 90 միլիոնով կարելի էր եւս 11 ընտանիքի ապահովել բնակարանով:

lragir.am


Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն

  1. F5-admin

    Մի անգամ ասեցիր, որ, հավանաբար սա շատ լավ կազմակերպված փրոմոշըն է… ոն՜ց չեմ ուզում հավատալ…

  2. F5-admin

    Ռալֆն այսօր էլ այցելել էր աուտիզմով տառապող երեխաների հատուկ կրթօջախ… Ու հետաքրքիրն այն է, որ բոլոր տեղերում նա հայտարարում է, թե՝ որ մյուսներն էլ միանան նման բարեգործություններին… ու կարծես թե այդ բոլորը խլացել են:

    Հա, մոռացա ասել, որ ԱԺ նախագահն էլ այցելել էր Զատիկ մանկատուն:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org