Այսօր շաբաթ է: Շաբաթօրյակ: Թեև մեր թաղի շենքերի կողքով անցնելիս, մի քանի մարդ տեսա` շաբաթօրյակ անող: Այն էլ ոչ թե շաբաթօրյակ էր, այլ իրենց ավտոմեքենաների հերթական լվանալ-մաքրելը:
Ակամա հիշեցի սովետի շաբաթօրյակները: Այնքան մեծ չեմ, որ խորանայի-հասնեի մինչև Լենին պապին` գերանը ուսին դրած: Պարզապես հիշեցի այն օրերի մեր շենքի շաբաթօրյակը` շենքի ամբողջ բնակիչներով ներքև էինք իջնում` բակ, մաքրում-պլպլացնում շենքի հարակից տարածքները, վերջում` շենքի ժողովրդով խորոված-քեֆ-ուրախություն:
Այ, դա էր շաբաթօրյակը, երբ բոլորվս ուրախ իջնում էինք բակ: Թե չէ, հիմա, շենքերը` զիբիլների մեջ, իսկ մարդիկ միայն լվանում են իրանց ավտոները, լավագույն դեպքում` իրենց շեմից մի քանի մետր շառավղով միայն:
Մեզ մաքրվել է պետք մեր հոգին գարշահոտությամբ լցնող զիբիլից…
Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Մենք կամ որեւէ մեկը՝ առանձին վերցրած, ոչ մի բանի չենք հասնի, քանի դեռ մեր ուղեղում ՁԵՎը գերակշռում է ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆը: Այլ կերպ ասած՝ ձեւ ենք տվել, դրա համար էլ որեւէ որակական փոփոխություն չենք կարող գրանցել: Ընկել ենք ձեւի հետեւից:
Նույն էլ երեկվա շաբաթօրյակն էր: Երեկ Երեւանի բուժհաստատություններից մեկում էի: Եռուզեռ էր առավոտվանից: Շաբաթօրյակ: Սակայն, իրականում, շաբաթօրյակ անում էին միայն մայրապետները (սանիտարկա) ու հավաքարարները: Բժիշկներին հարցնում եմ՝ ի՞նչ եք անում շաբաթ օրով այստեղ, լուրջ դեպք հո չե՞ն բերել, որ բոլորովդ հավաքվել եք: Պատասխանում են՝ չէ, շաբաթօրյակ է, դրա համար էլ ստիպված եկել ենք աշխատանքի:
Ահա թե ինչպես ենք մենք պահպանում մեր Երեւանը, ու վերջին հաշվով՝ մեր երկիրը մաքուր…
Համաձայն եմ Մտահոգի հետ, քանի դեռ կեղտոտ է մարդու հոգին ու մտքերը, ոչ մի արտաքին շաբաթօրյակ չի կարող ստանալ բովանդակություն:
08-11-08 • 20:46 PMՎերոգրյալ հոդվածին իր պատասխանն է տվել Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը դեռեւս 1902 թվականին:
09-11-08 • 16:44 PMԱյս բանաստեղծության մեջ խտացված է թե’ մեր անցյալը, թե’ ներկան, թե’ ապագան:
Բայց ի տարբերություն Մեծ Քնարերգուի, ես չեմ կարող նման վստահություն ներշնչել ոչ ոքի, քանզի դա անձամբ չունեմ: