Լրիվ անկապ - մի հոգի էլ հայ դառավ Սպարտակի կարգավիճակում հայտնված բժիշկները
Հոկ 29

Մարտի 1-ի գործով ձերբակալված Դավիթ Աղայանի հարազատները չեն կարողանում գտնել նյարդաբանի, որը կհամաձայնի մտնել մեկուսարան եւ բուժզննության ենթարկել մեծ գրող Ղազարոս Աղայանի թոռանը:

Դավիթի կնոջից` Յուլյայից տեղեկացանք, որ «վերջին շրջանում խորացել է ամուսնու գլխացավը, նկատվում է գլխապտույտ, բարձրացել է ներգանգային ճնշումը»: Դավիթ Աղայանին անհրաժեշտ է նախ բուժզննություն, ապա նաեւ բուժօգնություն, իսկ մեկուսարանը չունի անհրաժեշտ ուղղվածությամբ մասնագետ՝ նյարդաբան:

Դավիթ Աղայանի հարազատները դիմել են Մասիս քաղաքի նյարդաբանին, սակայն նա հրաժարվել է գալ մեկուսարան:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության ներկայացուցիչները այցելել են մեկուսարան եւ արձանագրել, որ փոքրիկ խցում պահվում է 12 մարդ, այն դեպքում, երբ խցերը նախատեսված են 6 հոգու համար: Այս կազմակերպությունը խոստացել է նաեւ Դավիթի համար նյարդաբանի հարցը լուծել:

Դավիթի կինը դիմել է մի շարք կազմակերպությունների, նաեւ Հայ ազգային կոնգրես, որպեսզի կարողանան բժիշկ նյարդաբան գտնել, որը չի խուսափի մտնել մեկուսարան:

Աղբյուր - Ա1պլուս

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն

  1. Democrat

    Ինչ ասեմ… եթե երկիրը երկիր չի, ապա այդ երկրի բժիշկն էլ բժիշկ չի լինի: Նկատի ունեմ՝ կապիկություն կանի, թե իբր բժիշկ է, սակայն իրականում իր գլխավոր բժշկի մոտ կես կամ մի դրույքով ստրուկ է աշխատում:

    Кстати, մի հոդված կտեղադրեմ վերեւում գրածս հաստատելու համար:

  2. Jojoba

    Համաձայն եմ քեզ հետ, չնայած նրան, որ կիսով չափ նրանց վիճակն էլ եմ հասկանում.

    Չէ, հիպոկրատի երդման հետ ոչ մի եզրեր չկան, բայց դե մարդն էլ չի ուզում իր գործն կործնել ... որ կործնի հաստատ իր ընտանիքը Լեվոնն ու փիլիսոփան պահող չեն.

    Ինչ վերաբերում է Ալյամ Կարապետյանի հիպերտոնիկ հիվանդության եվ հարակից պատմությունների հետ, ապա այստեղ ավելի շատ պոլիտիկա կար, քանց իրականություն.

    Նկատի ունեմ՝ կապիկություն կանի, թե իբր բժիշկ է, սակայն իրականում իր գլխավոր բժշկի մոտ կես կամ մի դրույքով ստրուկ է աշխատում:

    եթե ստրուկի կարգավիճակով աշխատում են ոչ միայն բժիշկները այլ նաեւ բաժանմունքի վարիճները, կլինիկաների գլխավորները -ապա էլ խի եք մեղադրում հասարակ բժշկին.

    Հասարակ օրինակ՝ երբ էրեբունու նախկին գլխավորը /Քուշկչյանը/ պիտիմինուտկայի վախտ մեր էր քրֆել գինեկոլոգիայի կլինկայի վարիչ Դրամփյանին.

    եթե վերջինս վախենալու շատ բան չուներ - դ.պրոֆեսոր եվ իր հաստատուն կլիենտուրան ունի ...որ դուրս գա, հաստատ սոված չի նստի. Բա ինչ անի այն մեկը, ով դուրս գալով ... լավագույն դեպքում աշխատանք կգտնի Շամշադինի գլխավոր հիվանդանոցում, էն էլ եթե հազվագյուտ մասնագիտացում ունի ... որպես թերապեվտ կամ վիրաբույժ .. երեվի մենակ Ղարաբաղի գյուղերում.

  3. F5-admin

    >> Ինչ վերաբերում է Ալյամ Կարապետյանի հիպերտոնիկ հիվանդության եվ հարակից պատմությունների հետ, ապա այստեղ ավելի շատ պոլիտիկա կար, քանց իրականություն.

    Լրիվ համաձայն եմ:
    Ի միջի այլոց: Պարզվում է, իմ իսկ գրած հոդվածն այնքան էլ ճիշտ չէ, ինչպես մեջբերել եմ ա-մեկ-պլյուսից: Մի քանի ժամ առաջ զրուցում էի մի մարդու հետ, ով անձամբ շփվել է Դավիթ Աղայանի հետ, Նուբարաշենի բերդում եւ մասնակցել նրա բուժզննության իրականացմանը: Թեեւ ներսի մարդ է, բայց որպես իմ ընկեր համոզված եմ, որ ինձ սխալ չէր պատմի այն, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

    Իսկ իրականությունն այն է, որ սույն հաղորդագրությունը ոտից-գլուխ փուչիկ է: Այս մարդուն հետազոտել են, նեւրոպաթոլոգի կողմից ախտորոշվել է “ասթենիա”: Իսկ վերջինս հիստերիկություն է բարձրացրել, թե՝ ինձ լավ չեք հետազոտել, իմ մոտ ավելի լուրջ հիվանդություն է: Ստիպված են եղել անգամ կազմակերպել անվճար CT (կոմպյուտերային տոմոգրաֆիա):

    Այնպես որ, թեեւ տիկին Յուլիան պնդում է, որ իր ամուսնու ներգանգային ճնշումը բարձրացել է (դա նման է նրան, որ իմ կինն էլ պնդի, որ իմ մոտ ընկել է ներակնային ճնշումը, նկատի ունեմ, էդ ո՞նց իմացավ, որ ՆԳՃ բարձրացել է...), ու որ իր ամուսինը ներսում մատնվել է անուշադրության, մեղմ ասած, իրականությունից մի քանի մղոն հեռու է…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org