Պուճուր պապան գնաց բանակ, հետը տարավ... Al Jarreau-ն Երեւանում է
Հոկ 17

Այսօր ներկա էի ՀԱԿ-ի հերթական հանրահավաքին: Այն ավելի մարդաշատ էր, քան նախորդ անգամ, իմ կարծիքով Մատենադարանի դիմաց եւ հարակից տարածքներում հավաքվել էին մոտ 40 հազար միտինգավոր:

Եկել էին մարդիկ տարբեր ակնկալիքներով: Ես՝ նույնպես: Ու Լեւոնը դարձյալ անակնկալի բերեց բոլորին: Նա հայտարարեց, որ ելնելով Հայաստանի՝ արտաքին քաղաքական շատ ծանր իրավիճակից, ու նաեւ այն իրողությունից, որ ընդդիմության ակտիվացումը մի լրացուցիչ բեռ կարող է դառնալ առանց այդ էլ արտաքին ուժերի տակ ճկված Սերժի համար, որոշվում է մի քանի ամիս դադարեցնել հանրահավաքները եւ Սերժին ժամանակ տալ՝ լավագույնս դուրս գալու ստեղծված իրավիճակից: Հատուկ նշվեց, որ սա բնավ չի նշանակում պայքարի ավարտ, այլ՝ ժամանակավոր դադար:

Սկզբում հավաքված ժողովուրդը շոկի մեջ էր: Հետո աստիճանաբար հասկացավ ե՛ւ պահի լրջությունը, ե՛ւ առաջին նախագահի իմաստությունը: Չեմ թաքցնի՝ ես նույնպես: Իսկ այն, որ հասկացանք, երեւաց երթից եւ այն մթնոլորտից, որը տիրում էր երթի մասնակիցների շուրջը:

Ահա՛ ելույթի ամբողջական տեքստը:

Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը հայտնվել է վերջին ժամանակներս, ընդգծելով նաեւ, որ անկախության տասնյոթ տարիների ընթացքում մեր երկիրը երբեք այնքան ենթակա չի եղել արտաքին ճնշումների, որքան հիմա։ Եւ այս վտանգավոր իրավիճակում Սերժ Սարգսյանը, պետական շահի կամ ժողովրդի բարօրության գիտակցությամբ առաջնորդվելու փոխարեն, մտահոգված է բացառապես իր լեգիտիմության ճանաչման եւ իշխանության պահպանման խնդիրներով։ Ընդ որում, վերջին շրջանում նրա կատարած քայլերը ցույց են տալիս, որ հանուն այդ նպատակների նա պատրաստ է վերանայել անգամ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը եւ Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու փոխարեն, աստիճանաբար թեքվել վերջինիս կողմը։

Ինչո՞վ բացատրել Սերժ Սարգսյանի կտրուկ շրջադարձը դեպի Արեւմուտք։ Չէ՞ որ մինչ այժմ նա հայտնի էր որպես Հայաստանի ամենառուսամետ պետական գործիչը։ Չմոռանանք, որ նա է «Գույք պարտքի դիմաց» գործարքի գլխավոր ճարտարապետը՝ գործարք, որի շնորհիվ Հայաստանի համարյա ողջ էներգետիկ համակարգը հանձնվեց Ռուսաստանին։ Չմոռանանք նաեւ նրա նշանակալի դերակատարությունը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» շրջանակներում, ինչպես նաեւ ռուսական հատուկ ծառայությունների ու հանցագործ աշխարհի հետ նրա սերտ համագործակցության մասին շրջանառվող համառ խոսակցությունները։

Արդ, ի՞նչն է ստիպել Սերժ Սարգսյանին հրաժարվելու ռուսական կողմնորոշումից եւ շրջվելու Արեւմուտքի կողմը։ Պատճառն, ակնհայտորեն, Հայաստանի պետական շահը կամ ռազմավարական նկատառումները չեն, այլ իր լեգիտիմության խնդիրը լուծելու պարզ շահագրգռությունը։

Ռուսաստանը Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ չի դրել։ Նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիններից մեկն էր, որ դեռեւս ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից առաջ շնորհավորեց նրան։ Իսկ Սարգսյանն, իր հերթին, խախտելով դիվանագիտական վարվելակերպի կանոնները, մի այնպիսի չափազանցված երախտագիտություն հայտնեց Ռուսաստանին, որն անհարմար դրություն ստեղծեց վերջինիս դիվանագիտության համար։

Սերժ Սարգսյանն իր լեգիտիմության ճանաչման խնդիր ունի Արեւմուտքում։ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այդպես էլ մինչ օրս չի շնորհավորել նրան։ Իսկ Եւրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է պահպանել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը, ինչի իրագործումը լուրջ կասկածի տակ կարող է դնել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը։

Այսինքն՝ Սարգսյանն այս հարցում Ռուսաստանից սպասելիք չունի, եւ նրա միակ հույսը Արեւմուտքի բարեհաճությունն ստանալու ակնկալիքն է, ինչի համար նա պատրաստ է ցանկացած զիջման։ Իսկ քանի որ Հայաստանը, հանքային ռեսուրսների, տարանցիկ ճանապարհների եւ գրավիչ շուկայի բացակայության պատճառով, Արեւմուտքին առաջարկելու այլ բան չունի, քան իր պետական շահը, Սարգսյանը հետեւաբար ընտրել է այդ շահը զոհաբերելու ճանապարհը։ Այս պնդումը հաստատվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում նրա դրսեւորած զիջողական կեցվածքով, այլեւ, որ ավելի էական է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը «կողմնորոշման» հուն տեղափոխելու նրա մտադրությամբ։

Անկախության ողջ շրջանում Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ձգտել է առաջնորդվել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ հավասարաչափ հարաբերությունների հաստատման սկզբունքով։ Որդեգրելով հանդերձ ժողովրդավարության, ազատականության, շուկայական տնտեսության արեւմտյան արժեքները, Հայաստանը չի ենթարկվել Արեւմուտքի միակողմանի քաղաքական ազդեցությանը։ Մյուս կողմից, սերտ տնտեսական եւ ռազմական հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, Հայաստանն այնուամենայնիվ չի դարձել վերջինիս քաղաքական արբանյակը։ Այսինքն, Հայաստանը փորձել է լինել ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ արեւմտամետ, այլ առաջնորդվել է բացառապես սեփական ազգային շահերով։

Իմ նախագահության օրոք նման դիրքորոշումը կոչվում էր «բալանսավորման» կամ հավասարակշռման քաղաքականություն, Քոչարյանի օրոք՝ «կոմպլեմենտարիզմի» կամ փոխլրացման քաղաքականություն, որոնց տարբերությունը սոսկ տերմինաբանական է։

Սերժ Սարգսյանն, արդ, կտրուկ կերպով խախտում է իրերի այս դրվածքը, եւ առաջնորդվելով բացառապես սեփական շահերով, փորձում է սիրաբանել Արեւմուտքի հետ։ Ես ավելորդ եմ համարում գնահատել ռուսական կամ արեւմտյան կողմնորոշման առավելությունները կամ թերությունները, որովհետեւ վտանգավոր եմ համարում ցանկացած քաղաքական կողմնորոշում։ Դրանում ինձ նախեւառաջ համոզում է հայ ավանդական քաղաքական մտքի փորձը, որը աղետալի հետեւանքներ է ունեցել Հայաստանի համար։ Վերջին հաշվով, կողմնորոշման արատավոր քաղաքականության արդյունքն են թե՛ հայ ժողովրդին բաժին ընկած ցեղասպանությունը, թե՛ Հայաստանի առաջին հանրապետության կրած տարածքային կորուստները։ Դրանում ինձ համոզում է նաեւ այսօրվա իրականությունը։ Մեր աչքի առջեւ Վրաստանի որդեգրած արեւմտյան կողմնորոշումը այդ երկիրը կանգնեցրեց ազգային աղետի առջեւ, ինչից նա կարող էր խուսափել Ռուսաստանի հետ հավասարակշիռ հարաբերություններ ունենալու պարագայում։ Արեւմուտքը, համերաշխության դատարկ ցույցերից ու հոխորտալից հակառուսական հայտարարություններից բացի, ոչնչով չկարողացավ օգնել իր հավատարիմ կրտսեր դաշնակցին։

Կողմնորոշման քաղաքականությունն այսօր մեզ համար ունի ոչ թե տեսական կամ վերացական նշանակություն, այլ չափազանց կոնկրետ եւ գործնական բովանդակություն։ Երես թեքելով Ռուսաստանից եւ լիովին ապավինելով Արեւմուտքին՝ հանձինս ԱՄՆ-ի եւ նրա դաշնակից Թուրքիայի, Սերժ Սարգսյանը փաստորեն վերջիններիս է վստահում Հայաստանի արտաքին քաղաքականության ամենահանգուցային խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության միակողմանի կարգավորումը։ Նման եզրակացության հիմք է տալիս այն իրողությունը, որ Արեւմուտքն, ակնհայտորեն, ջանում է Ռուսաստանը դուրս մղել Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։ Դրա ամենավառ արտահայտությունն են ինչպես արեւմտյան դիվանագետների թափանցիկ ակնարկները, այնպես էլ Ղարաբաղի հարցով հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ բանակցությունների անցկացման փաստը, եւ մանավանդ՝ Թուրքիայի կողմից Մինսկի խմբի համանախագահությունն ստանձնելու հնարավորությունների վերաբերյալ խոսակցությունները։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը տվյալ պահին այնպիսի կախյալ վիճակի մեջ է Արեւմուտքից, որ եթե նրա առջեւ պահանջ դրվի Մինսկի խմբի համանախագահությունում Ռուսաստանը փոխարինել Թուրքիայով, ապա նա հազիվ թե կարողանա ընդդիմանալ դրան։

Ըստ այդմ, այսօր վտանգի տակ է Մինսկի խմբի գոյությունը, որը տասնվեց տարի շարունակ եղել է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ միջազգային մեխանիզմը։ Իր բոլոր թերություններով հանդերձ, Մինսկի խումբը, Արեւմուտքի եւ Ռուսաստանի հավասարաչափ ներկայացվածության եւ մասամբ նաեւ նրանց միջեւ գոյություն ունեցող մրցակցության շնորհիվ, մեզ համար եղել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարմարագույն կամ օպտիմալ ձեւաչափը։ Պատահական չէ, որ Ադրբեջանը ջանք չի խնայել Մինսկի խմբի գործունեությունը վարկաբեկելու եւ Ղարաբաղի հարցը միջազգային այլ ատյաններ տեղափոխելու ուղղությամբ։

Դժբախտաբար, այդ ձեւաչափի խախտման եւ դրանից Ռուսաստանի դուրսմղման վտանգը միանգամայն իրական է, քանի որ վերջինս, ամբողջապես զբաղված լինելով Վրաստանի իրադարձությունների առթիվ ծագած միջազգային ճգնաժամի հաղթահարմամբ, հազիվ-թե կարողանա ինչ որ կերպ դիմակայել Ղարաբաղի հարցում Արեւմուտքի դրսեւորած ակտիվությանը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Արեւմուտքի ջանքերով Ղարաբաղյան հակամարտության միակողմանի կարգավորման պարագայում Ռուսաստանը դուրս է մնալու նաեւ տարածաշրջանում տեղակայվելիք խաղաղարար ուժերի կազմից։ Իսկ դա նշանակում է՝ Այսրկովկասում Ռուսաստանի ազդեցության եթե ոչ լիակատար վերացում, ապա զգալի թուլացում, ինչը հղի է աշխարհաքաղաքական անկանխատեսելի հետեւանքներով, ինչպես, օրինակ, Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության դադարեցումը ԱՊՀ-ին, ռուսական ռազմակայանի եւ սահմանապահ զորքերի դուրսբերումը Հայաստանից եւ այլն։

Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունն, այսպիսով, նշանակում է Ղարաբաղի հարցի միակողմանի լուծում Արեւմուտքի կողմից, այն էլ Թուրքիայի ամենագործոն մասնակցությամբ, ինչը Հայաստանի համար ամենեւին նպաստավոր չի կարող լինել։ Իմիջիայլոց, իրատեսությունը պահանջում է նշել, որ Հայաստանի համար ձեռնտու չէր լինի նաեւ Ղարաբաղի հարցի միակողմանի լուծումը Ռուսաստանի կողմից, քանի որ վերջինս բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ այդ լուծումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Սակայն սա ընդամենը վերացական դատողություն է, որովհետեւ գործնականում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի միակողմանի լուծում չի սպառնում, գլխավորապես այն պատճառով, որ Ադրբեջանը երբեւէ դրան չի համաձայնի։

Մինչդեռ հակառակը, այն է՝ այդ հարցի կարգավորումը բացառապես Արեւմուտքի, իսկ ավելի ճշգրիտ, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ջանքերով, ինչպես փորձեցինք հիմնավորել, միանգամայն իրական է։

Սերժ Սարգսյանը գիտակցո՞ւմ է, արդյոք, Արեւմուտքի գիրկը նետվելու եւ Ղարաբաղի հարցի լուծման մենաշնորհը նրան վերապահելու վտանգավորությունը, որը վերջիվերջո կարող է հանգեցնել ազգային աղետի։ Անտարակույս՝ ո՛չ։ Նա փորձում է Արեւմուտքի հետ խաղալ նույն խաղը, որ տասը տարի խաղացել է Ռոբերտ Քոչարյանը։ Այդ խաղի էությունը, որ ես հանգամանորեն բացահայտել եմ 2007 թ. հոկտեմբերի 26 ի իմ ելույթում, հետեւյալն է. ձեւացնել, թե Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորմամբ, սակայն իրականում հետապնդելով բոլորովին այլ նպատակ, այն է՝ ամեն կերպ խափանել ու վիժեցնել այդ գործընթացը եւ պահպանել ստատուս քվոն։

Ու թեեւ ԵԱՀԿ-ի միջնորդներն, իրենց հերթին, ձեւացրել են, թե հավատում են հայկական կողմի անկեղծությանը, դա ամենեւին չի նշանակում, որ նրանք չեն հասկացել վերջինիս պարզունակ խաղը։ Այն, որ նրանք առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ, բացատրվում է նրանով, որ գերտերությունների առաջնահերթությունների շարքում Ղարաբաղի հարցն զբաղեցրել է չափազանց երկրորդական տեղ։ Միջազգային տեռորիզմը, Հյուսիսային Կորեան, Բալկանները, Աֆղանստանը, Իրաքը, Իրանը, արաբա-իսրայելյան հակամարտությունը եւ բազմաթիվ այլ խնդիրներ, մշտապես ստվերել են Ղարաբաղի հարցը։

Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե իրեն կհաջողվի շարունակել այս խաղը, նա չարաչար սխալվում է, որովհետեւ հաշվի չի առնում Այսրկովկասի աշխարհաքաղաքական իրավիճակում տեղի ունեցած հետեւյալ երեք էական փոփոխությունները.

1. Որքան էլ պարադոքսալ թվա, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանում ոչ թե մեծանալու, այլ նվազելու միտումներ է դրսեւորում։

2. Ռուսաստանը դուրս է մղվում Մինսկի խմբի ձեւաչափից, հետեւաբար կորցնում իր դերակատարությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։

3. Ի տարբերություն նախորդ տասը տարիների, այսօր Ղարաբաղի հարցն արդեն Արեւմուտքի համար դարձել է առաջնահերթություն։

Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքն առաջնորդվում է մոտավորապես հետեւյալ տրամաբանությամբ. «Շատ լավ, դու լուծեցիր Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցը, մենք էլ լուծելու ենք Լեռնային Ղարաբաղի հարցը»։ Իրականության ողջ դառնությունն այն է, որ ինչպես Արեւմուտքը չկարողացավ Ռուսաստանին խանգարել լուծելու Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունները, այնպես էլ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը չի կարողանալու Արեւմուտքին խանգարել լուծելու Ղարաբաղյան խնդիրը։ Միակ խանգարիչ հանգամանքը կարող է լինել միջազգային ֆինանսական ճգնաժամի խորացման եւ անկառավարելի դառնալու վտանգը, որը շեղելով Արեւմուտքի ուշադրությունը, թերեւս որոշ խոչընդոտներ առաջացնի Ղարաբաղյան կարգավորման նրա ծրագրի իրականացման համար։

Ռուսաստանին հակադրվելու գործոնը, սակայն, Արեւմուտքի վարքը կանխորոշող դրդապատճառներից միայն մեկն է, եւ ամենեւին ոչ գլխավորը։ Գլխավորը Սերժ Սարգսյանի թուլությունն է եւ դրանից օգտվելու աննախադեպ պատեհությունը։ Այնպիսի լծակների առկայությամբ, ինչպիսիք են լեգիտիմության բացակայությունը, կոռումպացվածության աստիճանը եւ բարոյական նկարագրի խոցելիությունը, Սերժ Սարգսյանն ուղղակի գտնված գանձ է Արեւմուտքի համար։ Հայաստանի ուրիշ որ մի ղեկավար կհամաձայներ անմնացորդ կերպով նետվել Արեւմուտքի գիրկը, խորացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, մեջքով շրջվել դեպի Ռուսաստանը, նպաստել Մինսկի խմբից նրա դուրսմղմանը, ընդառաջել հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մոռացված առաջարկին, դրանով կասկածի տակ դնելով ցեղասպանության իրողությունն ու վիժեցնելով նրա միջազգային ճանաչման գործընթացը, համաձայնել հայ–թուրք–ադրբեջանական եռակողմ բանակցությունների անցկացմանը, եւ վերջապես, բառիս բուն իմաստով, վաճառքի հանել Լեռնային Ղարաբաղը։

Այս ամենի դիմաց Արեւմուտքը, բնականաբար, պատրաստ է աչք փակել Սերժ Սարգսյանի վերը թվարկված բոլոր արատների վրա, մոռանալ փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններն ու մարտի 1-ի ոճրագործությունը, չտեսնելու տալ նրա վարած բռնապետական ներքին քաղաքականությունը, հանդուրժել Հայաստանում ժողովրդավարական ազատությունների սահմանափակման ու մարդու իրավունքների ոտնահարման համատարած երեւույթները եւ հաշտվել քաղբանտարկյալների գոյության փաստի հետ։ Սերժ Սարգսյանն, ըստ էության, կանաչ լույս է ստացել Արեւմուտքից՝ ներքին քաղաքականության բնագավառում գործելու սեփական հայեցողությամբ, ինչի վկայությունն են, մասնավորապես, ժողովրդի դեմ վերջերս սաստկացած ոստիկանական բռնությունները։ Սեփական արժեքները մանրադրամի վերածելու Արեւմուտքի այս վարքագիծը, անբարոյական լինելուց առավել, Հայաստանի ու Ղարաբաղի դեմ նյութվող դավադրության տարր է պարունակում։

Սերժ Սարգսյանը կամ չի զգում այս վտանգը, կա՛մ էլ իր իշխանությունը պահպանելու այլ միջոց չի պատկերացնում։ Նա ներքաշվել է աշխարհաքաղաքական մի այնպիսի խաղի հորձանուտ, որի ելքը Հայաստանի ու Ղարաբաղի համար եթե ոչ կործանարար, ապա առնվազն անբարենպաստ է լինելու։ Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո Արեւմուտքը եւ Թուրքիան ուժեղացնելու են իրենց ճնշումը Հայաստանի վրա եւ արագացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, միաժամանակ, ինչպես արդեն ասվեց, ձգտելով դրանից դուրս մղել Ռուսաստանը։

Ռուսաստանը կփորձի, անշուշտ, ինչ որ կերպ հակազդել իր համար անցանկալի այդ զարգացումներին, սակայն որքան արդյունավետ ու Հայաստանի համար օգտակար կլինի այդ հակազդեցությունը, պարզ չէ։ Չպետք է անտեսել նաեւ Իրանի գործոնը։ Թեեւ այն միակ պետությունն է, որ մինչ օրս հավասարակշռված քաղաքականություն է վարել Այսրկովկասում, ձգտելով նորմալ հարաբերություններ պահպանել թե Վրաստանի, թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ, սակայն Արեւմուտքի եւ Թուրքիայի ակտիվությունն այս տարածաշրջանում չի կարող չառաջացնել նաեւ նրա որոշակի անհանգստությունը։ Եւ արդեն իսկ առաջացրել է, ինչի վկայությունն է, մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարի հապշտապ կայացած այցն այդ երկիր։

Թե ինչպես է իր հաշիվների մեջ խճճված Սերժ Սարգսյանը գլուխ հանելու աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակից, միայն Աստծուն է հայտնի։ Եթե նրան թվում է, թե Արեւմուտքին հաճոյանալով եւ լուրջ զիջումների գնալու պատրաստակամության ցուցադրությամբ, կարող է ժամանակ շահել եւ այս անգամ էլ խուսափել Ղարաբաղի հարցի կարգավորումից, իսկ հետագայում նաեւ ինչ որ կերպ լեզու գտնել Ռուսաստանի հետ, ուրեմն նա քաղաքականությունից ոչինչ չի հասկանում։ Իսկ եթե Սարգսյանը հույսը դրել է այն բանի վրա, որ Ամերիկան, զբաղված լինելով նախագահական ընտրություններով եւ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման խնդրով, մեծ ջանքեր չի գործադրի Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ, ապա այստեղ էլ նրան հուսախաբություն է սպասում, որովհետեւ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեծ ջանքեր չեն պահանջվում։ Չի կարելի նկատի չունենալ նաեւ այն յուրահատուկ հանգամանքը, որ իշխանությունը լքող ԱՄՆ-ի ներկա վարչակազմը կփափագեր իր ժամկետի ավարտը պսակել արտաքին քաղաքականության բնագավառում արձանագրած մի այնպիսի հաջողությամբ, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն է։

Այսպիսով, միանգամայն ակնհայտ է, որ մենք կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման շեմին։ Կարգավորման հիմքում, անկասկած, ընկած է լինելու 2007 թ. դեկտեմբերին Մինսկի խմբի համանախագահության անունից հակամարտող կողմերին ներկայացված Մադրիդյան առաջարկը, որի գաղափարախոսությունը միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ներդաշնակումն է։ Ինչ վերաբերում է կարգավորման էությանը կամ կոնկրետ ծրագրին, ապա այն բաղկացած է լինելու մոտավորապես հետեւյալ կետերից.

1. Հայկական ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջաններից.

2. Այդ շրջանների վերաբնակեցում ադրբեջանցի փախստականների կողմից.

3. Ադրբեջանցի փախստականների վերադարձ բուն Լեռնային Ղարաբաղի տարածք.

4. Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապի ապահովում.

5. Լեռնային Ղարաբաղի սահմանների շրջագծով միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում.

6. Ադրբեջանին վերադարձված տարածքների ապառազմականացում (դեմիլիտարիզացիա).

7. Ղարաբաղի եւ Հայաստանի արտաքին հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակում եւ հայ–թուրքական սահմանի վերաբացում.

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջանկյալ կարգավիճակի սահմանում.

9. Անորոշ ապագայում Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի կամ ժողովրդական հարցման՝ պլեբիսցիտի անցկացում.

10. Հակամարտության գոտու վերականգնման համար միջազգային ֆինանսական օգնության հատկացում։

Նկատի ունենալով, որ ակնհայտորեն խնդիր է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կնճիռը լուծել փաթեթով, չպետք է բացառել, որ փորձ արվի այդ փաթեթում ընդգրկել նաեւ ցեղասպանության ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծման հարցը։ Քանի որ, ինչպես ասում են, Սերժ Սարգսյանը այդ խայծը կուլ է տվել, նրա օձիքը բաց չեն թողնելու։

Կարելի է, իհարկե, քննել այն հարցը, թե վերը նշված կետերից որոնք են ձեռնտու Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ որոնք՝ հայկական կողմին, բայց սա անիմաստ զբաղմունք է, որովհետեւ դրանք արժեւորվում են փոխկապակցվածության եւ ամբողջականության մեջ։ Ավելի էական է պարզել, թե որ կետերն են բանակցություններում առանձնապես լուրջ բարդություններ հարուցելու։

Ամենադժվարալույծը, բնականաբար, լինելու են 3-րդ, 4-րդ եւ 9-րդ կետերը, որոնք համապատասխանաբար վերաբերում են՝ բուն Ղարաբաղում ադրբեջանցի փախստականների վերաբնակեցման, Լաչինի միջանցքի իրավական կարգավիճակի սահմանման եւ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման խնդիրներին։ Սակայն նկատի ունենալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, կարծում եմ, դրանք միջնորդների համար անհաղթահարելի խոչընդոտներ չեն լինելու։

Խնդիրն այն է, որ եթե Մինսկի խմբի համանախագահությունը մինչ այժմ առաջնորդվում էր հակամարտող կողմերի միջեւ համաձայնություն կայացնելու սկզբունքով, ապա այժմ Արեւմուտքը հնարավորություն ունի պարտադրել իր սեփական լուծումը, այսինքն՝ կիրառել Դեյտոնյան տարբերակը։ Ցավալին այն է, որ նույն Դեյտոնյան տրամաբանությամբ՝ Լեռնային Ղարաբաղը մասնակցություն չի ունենալու կարգավորման գործընթացին, եւ նրա շահերն առաջիկա բախտորոշ բանակցություններում ներկայացնելու է Հայաստանը, ինչպես բոսնիական սերբերի շահերը ներկայացնում էր Հարավսլավիան։ Շուտով մենք, ամենայն հավանականությամբ, ականատեսն ենք լինելու ԱՄՆ ի ու Թուրքիայի նախաձեռնությամբ եւ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ գումարվելիք Դեյտոնյան տիպի մի կոնֆերանսի, որին Ռուսաստանը եւ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահներ, լավագույն դեպքում, ներկա են գտնվելու դիտորդի կարգավիճակով։ Այս կապակցությամբ, կարծում եմ, պատահական չի սահմանված նաեւ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանին վերաբերող վերջնական բանաձեւի ընդունման ժամկետը, այն է՝ 2009 թ. հունվարը։ Սերժ Սարգսյանին այդքան ժամանակ է տրված կատարելու Ղարաբաղյան կարգավորման հարցում իր տված խոստումները, հակառակ դեպքում վերջապես գործի դնելով նախատեսված պատժամիջոցները։

Իրավիճակի պատասխանատվությունն, իհարկե, չի կարելի բարդել միայն Սերժ Սարգսյանի վրա։ Մեծ հաշվով, սա Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում այն խայտառակ քաղաքականության արդյունքն է, որ վերջին ութ տարիներին վարել է քոչարյանական վարչակազմը, եւ որի համար հավասարապես պատասխանատու են իրար փոխարինած բոլոր կոալիցիոն կառավարությունները, քրեականացած Ազգային Ժողովը, պաշտոնական մամուլը, իշխանության կերակրատաշտից օգտվող մտավորականները եւ գրպանային կուսակցությունները։ Այսօր մենք քաղում ենք, ահա, այդ քաղաքականության, ինչպես նաեւ ընդհանրապես Քոչարյանի օրոք ձեւավորված ավազակապետական համակարգի ու նրան սատարող ուժերի հանցավոր գործունեության դառը պտուղները։

Կասկածից վեր է, որ Արեւմուտքը ձեռքից բաց չի թողնելու Ղարաբաղի հարցի լուծման իր համար հարմարագույն այս առիթը, ինչը լրջագույն խնդիրների առջեւ է կանգնեցնում Հայաստանի իշխանություններին։ Վերջիններիս գործողություններից ու հայտարարություններից առայժմ չի երեւում՝ նրանք զգո՞ւմ են, արդյոք, պահի լրջությունը, եւ եթե այո՛, ինչ միջոցներ են ձեռնարկում այդ վտանգավոր մարտահրավերը դիմագրավելու համար։ Այնինչ անզեն աչքով իսկ տեսանելի է, որ գոյություն ունեն մի շարք արդյունավետ քայլեր, որոնք ի վիճակի են թուլացնել արտաքին ճնշումները եւ ուժեղացնել Հայաստանի իշխանությունների դիրքերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում։ Քայլեր ասելով, ես նկատի չունեմ հայ ժողովրդի միասնականության մասին հնչեցված դատարկ կոչերը, որոնցով Սերժ Սարգսյանը վերջերս հանդես է եկել ԱՄՆ ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, այլ միանգամայն կոնկրետ քաղաքական նախաձեռնություններ, այն է.

1. Մեղմացնել Հայաստանում տիրող քաղաքական եւ հասարակական լարվածությունը, ապահովել օրենքի գերակայությունը, դադարեցնել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումներն ու մարդու իրավունքների սանձարձակ ոտնահարումները, արմատախիլ անել համատարած կոռուպցիան եւ վերացնել երկրի հարստության անպատիժ կողոպուտը, ազատվել անբարեխիղճ եւ քրեականացած պաշտոնյաներից, վերականգնել օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը, կառուցողական երկխոսություն սկսել հասարակության հետ, այսինքն՝ չեզոքացնել այն բոլոր պատճառները, որոնք արտաքին աշխարհի ձեռքում լծակ են ծառայում Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար։

2. Բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ հարթել այդ հարաբերություններում վերջերս նկատվող մտահոգիչ տարաձայնությունները։ Անել ամեն ինչ Մինսկի խմբի ձեւաչափից Ռուսաստանի դուրսմղումը կանխելու համար, գիտակցելով այն պարզ ճշմարտությունը, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Արեւմուտքի եւ Ռուսաստանի հավասարակշռության խախտումը մեզ որեւէ լավ բան չի խոստանում։

3. Ջանքեր գործադրել Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հանրաքվեի խնդրի հստակեցման ուղղությամբ՝ մասնավորապես կոնկրետացնելով հետեւյալ պահերը.

• ով է կազմակերպելու հանրաքվեն՝ ՄԱ՞Կ ը, ԵԱ՞ՀԿ ը, Ադրբեջա՞նը, թե՞ Ղարաբաղը.

• երբ է տեղի ունենալու հանրաքվեն.

• որ տարածքում է անցկացվելու հանրաքվեն.

• ովքեր են մասնակցելու հանրաքվեին.

• ինչպես է ձեւակերպվելու հանրաքվեի դրված հարցը.

• ինչպիսի իրավական հետեւանքներ է ունենալու հանրաքվեն։

4. Հայաստանը պետք է հրաժարվի կարգավորման գործընթացում Ղարաբաղի անունից խոսելու իրեն չարդարացրած պրակտիկայից, պահանջելով վերականգնել այդ գործընթացի նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ ի 1994 թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղը ներկայացված էր հակամարտող կողմի լիիրավ կարգավիճակով։ Չպետք է թույլ տալ, որ Ղարաբաղի ճակատագիրը վճռվի առանց իր մասնակցության, քանի որ ինքնորոշման իրավունքի ոտնահարման դրանից ավելի աղաղակող դրսեւորում անհնար է պատկերացնել։

5. Նկատի ունենալով այն մտահոգիչ հանգամանքը, որ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Ղարաբաղի հարցը, որոշակի առումով, դուրս է մնում սառեցված հակամարտությունների լուծման ընդհանուր գործընթացից, թերեւս ժամանակն է մտածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը հանդես գա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությամբ։ Սերժ Սարգսյանը պարտավորված չպետք է լինի արձագանքելու այդ նախաձեռնությանը, բայց մի կողմից ունենալով խորհրդարանի որոշումը, իսկ մյուս կողմից՝ առկախ թողնելով նրա վավերացումը, նա արտաքին ճնշումները դիմակայելու եւ խուսանավելու մեծ հնարավորություններ կստանա առաջիկա բանակցություններում։ Իրադրությունը, ոչ սովորական լինելով, ոչ սովորական քայլեր, դիվանագիտական հրաշագործություններ ու երեւակայության թռիչքներ է պահանջում։

Լինելով Հայաստանի քաղաքական կյանքում ծանրակշիռ դերակատարություն ունեցող ուժերից մեկը, իր դիրքորոշումն այս իրադրության մեջ պարտավոր է ճշտել նաեւ Համաժողովրդական շարժումը կամ Հայ Ազգային Կոնգրեսը։ Եթե հիշում եք, իմ նախորդ ելույթներից մեկում, իշխանության համար մղվող քաղաքական պայքարում ամեն ինչից վեր դասելով ազգային եւ պետական շահը, ես հայտարարել էի, որ Ղարաբաղի դեմ ռազմական սպառնալիքի առաջացման դեպքում կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց գործողությունները եւ լծվել համազգային պայքարի նվիրական գործին։ Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծումը, իր պարունակած վտանգներով հավասարազոր լինելով ռազմական սպառնալիքի, կարծում եմ, հրատապ է դարձնում այդ կոչի իրականացումը։
Խոսքը չի վերաբերում, անշուշտ, Շարժման գործունեության լիակատար սառեցմանը, այլ միայնումիայն զանգվածային միջոցառումների՝ համահանրապետական հանրահավաքների եւ երթերի ժամանակավոր դադարեցմանը։ Նամանավանդ, որ դադարը երկար չի տեւելու, քանի որ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը ընդամենը երկու-երեք ամիսների հարց է։ Իսկ եթե այդ ժամկետը, նոր հանգամանքների ներգործությամբ, մասնավորապես, միջազգային ֆինանսական ճգնաժամի խորացման պատճառով, որոշ չափով ձգձգվի, մենք միշտ էլ հնարավորություն կունենանք ճշգրտել մեր ռազմավարությունը եւ անհրաժեշտ պահին վերսկսել զանգվածային միջոցառումները։

Խոստովանում եմ, սա չափազանց պատասխանատու եւ, առաջին հայացքից, բավականին դժվարամարսելի որոշում է, որն արժանանալու է ոչ միանշանակ գնահատականի։ Ուստի առավել եւս հասկանալի պիտի լինի, թե որքան լուրջ ու հիմնավոր պետք է լինեին այն պատճառները, որոնք պայմանավորել են այդպիսի որոշում կայացնելու անհրաժեշտությունը։

Այդ անհրաժեշտությունն ըմբռնելու համար պետք է նկատի ունենալ հետեւյալը։ Ռուս–վրացական հակամարտության հետեւանքով Ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեղի ունեցած շրջադարձից հետո, Շարժման ակտիվությունն, ինքնաբերաբար, թուլացնում է Սերժ Սարգսյանի դիրքերը ու դրանով մեծացնում նրա վրա արտաքին ճնշումներ բանեցնելու եւ նրանից զիջումներ կորզելու հնարավորությունը։ Այսինքն՝ վտանգ է առաջանում, որ ընդդիմությունն, իր կամքից անկախ, կարող է գործիք դառնալ արտաքին ուժերի ձեռքին։ Այդ ուժերը, հետեւաբար, կրկնակի անբարոյականություն են գործում. մի կողմից հանդուրժում եւ, կարծես թե, նույնիսկ խրախուսում են ընդդիմության նկատմամբ Հայաստանի իշխանությունների սանձազերծած հրեշավոր հալածանքները, մյուս կողմից՝ նույն ընդդիմության գոյությունը փորձում ծառայեցնել իրենց հետին նպատակներին։

Ընկնել այս ծուղակը՝ մեր կողմից աններելի մոլորություն ու քաղաքական կարճատեսություն կլիներ։ Ավելին, դա հիմնովին կհակասեր Համաժողովրդական շարժման հավատամքին, որը հիմնված է պետական շահի գերակայության սկզբունքի վրա։ Հետեւաբար, անկեղծորեն կողմ լինելով թե՛ Ղարաբաղյան հակամարտության, թե՛ հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը, մենք չենք ուզում Հայաստանի իշխանություններին խանգարել լուծելու այդ խնդիրները։ Դադարեցնելով մեր ակտիվությունը, մենք ընդամենը նպատակ ենք հետապնդում նրանց զերծ պահել արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումներից։ Կան նաեւ այդ քայլին դիմելու որոշ տակտիկական նկատառումներ, սակայն ես առայժմ հարկ չեմ համարում բացահայտել դրանք, քանի որ, ինչպես առիթ ունեցել եմ նշելու, եթե տակտիկան բացահայտվում է, այն դադարում է տակտիկա լինելուց։

Ես քաջ գիտակցում եմ, թե զանգվածային միջոցառումները թեկուզ ժամանակավորապես դադարեցնելու մասին մեր կայացրած որոշումը ինչպիսի չարախնդությամբ է ընդունվելու իշխանական ճամբարում եւ ինչպիսի տրտունջներ ու տարակուսանքներ է առաջացնելու Համաժողովրդական շարժման շարքերում։ Սակայն ուզում եմ հուսախաբ անել չարախնդացողներին եւ հանգստացնել տարակուսողներին. մեր հանձնառության մեջ գործարքի կամ նահանջի տարր փնտրելն անլուրջ է։ Մի քանի ամիս անց բոլորը համոզվելու են, թե որքան հիմնավորված ու արդարացի էր այս որոշումը։

Համահանրապետական հանրահավաքների ու երթերի ժամանակավոր դադարեցումը չի նշանակում, որ Շարժումը հրաժարվում է հետագա քաղաքական պայքարից եւ իր առաջ քաշած պահանջներից, որոնք են՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, երկրում իրական ժողովրդավարության ու օրինականության հաստատումը, արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումը։ Ընդհակառակը, համոզված ենք, որ այդ քայլը ոչ թե դանդաղեցնելու, այլ արագացնելու է նշված նպատակների իրականացումը։

Առաջիկա ամիսներին Շարժումն իր գործունեությունը կենտրոնացնելու է գլխավորապես կազմակերպական աշխատանքների եւ Հայ Ազգային Կոնգրեսի կառույցների ձեւավորման վրա՝ նախապատրաստելու համար Կոնգրեսի հիմնադիր համաժողովի գումարումը, որը նշանակալի իրադարձություն է դառնալու Հայաստանի քաղաքական կյանքում, միաժամանակ հիմք ստեղծելով, անհրաժեշտության դեպքում, ավելի լայնածավալ միջոցառումներ անցկացնելու համար։ Դրան զուգընթաց, այս հանգրվանում մենք շարունակելու ենք ոչ զանգվածային միջոցառումների անցկացումը, ակտիվ մասնակցությունը ընթացող քաղաքական դատավարություններին, սեփական թեկնածուների պաշտպանությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, լայնածավալ քարոզչության ծավալումը տեսասկավառակների եւ տպագիր մամուլի միջոցներով, մարտի 1-ի ոճրագործության ինքնուրույն հետաքննությունը եւ նրա իրական պատասխանատուների բացահայտումը։

Իրավիճակը լրջություն է պահանջում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերից։ Զանգվածային միջոցառումներից միառժամանակ հրաժարվելու համարձակ եւ պատասխանատու քայլով Համաժողովրդական շարժումն ապացուցում է իր լրջությունը։ Նույնը մնում է ապացուցել Հայաստանի իշխանություններին ու նրանց սպասարկուներին։

Հատկանշական է, որ այդ քայլին մենք դիմում ենք ոչ թե Շարժման մարման, այլ վերելքի պահին, այն է՝ մարտի 1-ից հետո անցկացված ամենաբազմամարդ հանրահավաքում, ինչը Հայ Ազգային Կոնգրեսի հզորության եւ միաժամանակ նրա զսպվածության ամենացայտուն արտահայտությունն է։

Այսպիսով, մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները։ Մենք ուշի-ուշով հետեւելու ենք այդ իրադարձությունների զարգացմանը, գնահատելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի համարժեքությունը իրավիճակի պահանջներին, հասարակությանը մշտապես իրազեկ պահելու Ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին եւ փորձելու կանխել կամ նվազագույնի հասցնել հայկական կողմի շահերին սպառնացող վտանգները։ Նույն սրտացավությունը մենք ակնկալում ենք ազգի եւ պետության բախտով մտահոգված բոլոր առողջ քաղաքական եւ հասարակական ուժերից։

Իսկ վերջում, կխնդրեի շտապ եզրակացություններ չանել իմ ելույթից, այլ նրա մասին վերջնական կարծիք կազմել վաղվա թերթերում այն ուշադիր ընթերցելուց հետո։ Հուսով եմ, որ այս ելույթով վերջապես սկիզբ կդրվի Ղարաբաղի հարցի վերաբերյալ վաղուց սպասված լուրջ հասարակական բանավեճի, որի ընթացքում շատ բան ձեզ համար ավելի հասկանալի կդառնա։

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 16 մեկնաբանություն

  1. Philosopher

    Ճիշտն ասած, երբ Հանարպետության առաջին Նախագահը հայտարարեց ակտիվության դադարեցում, երբ հայտարարեց 2 ամսով պասիվացնելու, ես մտածեցի, որ էսպիսի վերաբերմունքի ժողովուրդը արժանի չէր: Առավելեւս այն ժողովուրդը, որը եկել էր միտինգի: Սա մարտի 1-ից հետո ամենաբազմամարդ հանրահավաքն էր: Ադմինի հետ միայն համամիտ չեմ, որ 40 հազարի պահով: Կարծում եմ ավելին էին…

    Հիմա, Հանարապետության Նախագահի խոսքի մասին: Նշեցի, որ սկզբում դեմ էի, բայց հետո, առավելեւս նրա ելույթը կրկին ու կրկին ընթերցելով` հասկացա, որ Տեր-Պետրոսյանի նման քաղաքական գործչին երկրի ամենաբարձր եւ ժողովրդի համար օգտակար պաշտոնում չլինելը խոսում է միայն հասարակության դեգրադացված լինելու մասին:
    Բայց, ինչեւիցե… Ես լիովին համամիտ եմ Նախագահի հետ: Իմ հոդվածում, ես կփորձեմ մեկնաբանել իմ կարծիքը այդ հարցի /հարցերի/ վերաբերյալ…

    Կարծում եմ, որ այսօրվա երթը իրապես փառահեղ էր, եւ վերջում էլ պետք է շնորհավորեմ բոլորիդ…

  2. Jojoba

    էհհհ ... նույնիսկ ասելու բան չեմ գտնում.

    մենակ այս արտահայտություններն ամեն ինչ արժեն՝
    - փառահեղ երթ
    - շնորհավորեմ բոլորիդ երթի կապակցությամբ

    - օգնել արտաքին ուժերի տակ ճկված Սերժի համար /նկատեք ոչ թե Սերժիկի, այլ Սերժի/.
    Ի միջի այլոց ուշադրություն դարձրեք, ամբողջ Լեվոնի ելույթում գոնե մեկ անգամ չի նշվել նախագահը միայն անունով, միշտ անուն ազգանունով ... էլ չեմ խոսում, որ չկա գեթ մեկ «Սերժիկ». Ինչ պարիտետ ՞ grin

    էլի գնացիք ականջներդ կախ գցիք, ձեռքերը ծափ թվին եվ հերթական անգամ արդարացնելով, իսկ վերջում նույնիսկ սրբացնելով Լեվոնին եկաք ձեր խցերը՞

    Գոհ եք ձեզնից՞ ...
    Առնվազն կարելի է կարեկցել ...

    2 ամսվա հույս ունեք՞ .. .գրազ կարող եմ գալ, որ լավագույն դեպքում դա կձգձգվի մինչեւ ամառ, վատագույն դեպքում մինչ հաջորդ ընտրություններ.

    Հարգելիներս, ձեր վարմունքը կարելի է համեմատել մաստուրբացիայի հետ՝
    անարդյունավետ, բայց հաճելի եվ խաբկանքներով լի .../հուսով եմ, որ վերջին 3 բնորորոշումները իմաստավորելու կարիք չկա/

  3. Jojoba

    80816e5561d063506cbe8d8mi1.jpg

  4. Philosopher

    Ֆ5-ում տեսնելով Ադմին հոդվածը հանրահավաքի մասին` իմ կարծիքը գրելուց հետո, սպասում էի Ժոժոբայի գրելիքին:
    Սկզբից եւեթ վստահ էի, որ ինտերնետների արագություններով եւ 35 տարեկաններով մտահոգված մեր բարերարը պետք է գրի էս տեսակի մի խոսք:
    Նախ տեղադրածդ կապիկի շնորհակալանքի մասին չեմ էլ խոսում, քանզի ոչ միայն չի հուզում, թե ինչ էիր ակնարկում դրանով, այլեւ կարիքը չեմ զգում խոսել երեւակայական պրիմատների մասին: Իսկ թե ինչու, կասեմ միայն մեկ բան: Որ չեմ կարծում, որ այս հոդվածը բացվել էր կենդանական աշխարհը քննարկելու համար: Դարվինի ուսմունքին ձեռք առնողներն էլ, թող նախ մտածեն, հետո ձեռք առնեն: ԻՍկ էս թեման քաղաքականության հետ շատ լավ համադրում եւ նույնիսկ զուգահեռներ է անցկացնում այդ պրիմատներից չտարբերվող բժշկական կաբինետով կուսակցական ակելան… անունը չեմ էլ տալիս....

    ՀԻմա անդրադառնամ մտքերին, որոնք քամահրվեցին Բլոգի փոխնախագահի կողմից:

    մենակ այս արտահայտություններն ամեն ինչ արժեն՝
    - փառահեղ երթ
    - շնորհավորեմ բոլորիդ երթի կապակցությամբ
    - օգնել արտաքին ուժերի տակ ճկված Սերժի համար

    Վստահ ասեմ, որ էս բոլորը գրելուց գիտեի, որ ծանակելու ես, բայց այդուամենայնիվ գրել էի:
    Եթե երթը չանվանեի փառահեղ, ապա պիտի գրեի հուժկու: Այլ բառեր օգտագործելու պարիտետով գրեցի փառահեղ: Իսկ այն, որ փառահեղ էր, դա ցույց է տալիս այն, որ էսօր ԱԲ-ն ափալ-թափալ քննադատում էր… երթի փառահեղության առհավատչյան էլ այն էր, որ իշխանական թերթերը չիմանալով ինչ գրել, գրել էին, թե էս միտինգին ավելի քիչ մարդ կար, թե ... էլ չգիտեմ ինչեր, որոնք ինձ չեն հուզում: Պարզապես, ես հանգել եմ այն եզրակացությանը, որ սատանան չի պատկերացնում, որ իրենից բարին կարող է լինել աշխարհում: Տգետի չի կարծում, որ իրենից գիտունը կլինի աշխարհում: Տականքը չի կարծում, որ աշխարհը լցված չէ միայն տականքով ու ստահակով…

    էլի գնացիք ականջներդ կախ գցիք, ձեռքերը ծափ թվին եվ հերթական անգամ արդարացնելով, իսկ վերջում նույնիսկ սրբացնելով Լեվոնին եկաք ձեր խցերը՞

    Մեկ խոսում ես պարիտետից, մեկ էլ խոսում ես խցերից…
    Նախ խցերում ապրել են ՀԻն Հայաստանի ամենաչքավոր գյուղացինեը, եւ միջնադարի, ավելի ճիշտ հայոց պետականության կործանման ժամանակներում պարկեշտ հոգեւորականները: Չեմ կարծում, որ մենք դասվում ենք այդ շարքին…
    Իսկ այն միտքդ, թե Լեւոնին սրբացնում ենք, ապա միայն մեկ բան կասեմ. հիշում ես, դեռ մայիսին Դը Սենտ Էքզյուպերիից մի ասույթ էի մեջբերել, որը դու չգիտեմ ինու չես սիրում: Այն է, որ <հեգնանքը թույլերի սփոփանքն է>: Էլ չեմ ընդարձակվում:

    Հարգելիներս, ձեր վարմունքը կարելի է համեմատել մաստուրբացիայի հետ՝ անարդյունավետ, բայց հաճելի եվ խաբկանքներով լի ...

    Ռուսիայի շուկաներում, որտեղից տեխնիկա էիր առնում, թե Ի-Բեյ-ի չինացնիերն են քեզ էդ մասին պատմել… smile

  5. Jojoba

    սկբում մտածում էի էդ կապիկի տեղակ մեկ այլ առաջնորդի նկարը հարմարեցնեմ, հետո մտածեցի ... կարող եմ վիրավորել ... բայց հավատացեք, տեղին կլիներ /նկարը,. եւ ոչ թե վիրավորելը/

    Ֆ5-ում տեսնելով Ադմին հոդվածը հանրահավաքի մասին` իմ կարծիքը գրելուց հետո, սպասում էի Ժոժոբայի գրելիքին:

    իսկ գիտես, ինչու էիր սպասում նպանատիպ մի մենկաբանության իմ կողմից՞ .. ոչ միայն այն պատճառով, որ ես նման եմ այն ստահակին կամ տականքին, որով լի է այս աշխարհը. Այլ այն պատճառով, որ հոգուդ խորքում, ուր ինքներդ էլ հաճախ խորշում եք տեսակցել, ինքերդ էլ նման կասկածներ ունեք ...

    Իսկ մեր ադմինի մասին չեմ էլ խոսում, արդեն չափից առավել կանխատեսելի է դարձել .. միտինգից միտինգ մեկ հոդված ... իրեն «կպնելուց» մի քանի որ հետո մեկ զանգ -հրավերք գարեջուր խմելու....

    Լավ, շատ չհեռանամ ... ներող եղեք իմ կյանքս անհաջող շրջանը շարունակվում է, այնպես որ ... ձեր քաղաքական ռեվերանսները ինձ այնքան էլ չեն հետաքրքրում .... էսօր օրինակ տուն եմ եկել եվ 4 գավաթ թոթի օրախ կոնծել մենակ… հիմա ինչպես սիրում են ասել Գյորիսիցիները 7-րդ երկնքում եմ ... եվ կարող եմ Լեվոնի էլ, Սերժ Սարգսյանի էլ /ինչպես սիրում է հիմա կոչել ձեր վոժդը/ հասցեին ավելորդ բաներ ասեմ ... այնպես որ .. տարեկտում վերցնեմ մինչ օյաղանալս.

    ------
    Փիլո աղբեր ջան, դու կարծեմ ղարաբացի էիր, կամ ղափանցի ... պատահաբար տանը թոթի դեղորայք չունես պահ տված՞

  6. Bloger

    Ինքս զարմացած եւ զայրացած եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման շրջադարձից: Ինչու եմ նշում միայն իր անունը, որովհետեւ առաջնորդն ինքն է, ու չեմ կարծում, որ Արամի կամ, առավել եւս, Դեմիրճյանի կարծիքը որեւէ հնարավորություն ունի տեղ գտնելու Տեր-Պետրոսյանի վերջնական որոշման մեջ:

    Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը իր խոսքերով ասած՝ ոչ լեգիտիմ իշխանությանը եւ ավազակապետերին թողնում է մեն-մենակ՝ լուծելու Հայաստանի հարցերը: Դրանում ես որեւէ իմաստություն չեմ տեսնում:

    Ստացվում է, որ նախապես իմանալով, որ մեր իշխանավորները ծանր վիճակում են հայտնվել, ասում է՝ գնացեք, “տակ տվեք”, հետո ես մարդկանց կհավաքեմ ու կպատմեմ, թե ինչու են նրանք սխալվել եւ ոնց կլիներ ճիշտ քաղաքականություն տանել: Այսինքն, եթե այդքան շա՜տ ես մտածում քո պետության մասին, ո՞նց ես թողնում, որ քո պետության հարցերը լուծեն ոչ լեգիտիմ, անօրեն, կաշառակեր մոնղոլ-թաթարները:

    Սա ավելի շատ նման է լավ մտածված նահանջի: Դե նահանջում եք, ազնվորեն ասեք՝ գիտե՞ք ինչ, հիմա թույլ ենք, գնանք մի քիչ ուժով լցվենք ու… կամ կգանք, կամ էլ չենք գա:

    Ես ավելի շատ հակված եմ Ժոժոբայի տեսակետին: Էլ չեն վերադառնա: Կամ էլ անհաջող փորձ կանեն վերադառնալու: Հատկապես, որ հեսա Քոչարյանն է գալու ասպարեզ, բան չմնաց, մի քանի շաբաթից, ու այ, էդ ժամանակ, ջուրն էնքան է պղտորվելու, որ գերտերություններն էլ չեն ջոկելու, թե էս ինչ են անում իրենք՝ հայաստանցիք իրենց երկրի ու հայրենիքի հետ:

    Իսկ դաշնակներն ինչ-որ խիստ լռակյաց են դարձել:

    Սա՛ է ինձ ավելի շատ անհանգստացնում… Ինչ-որ վատ հոտ է գալիս, ինչ-որ վատ բան է սիրտս կանխազգում…

  7. Phenomen

    Ստացվում է, որ նախապես իմանալով, որ մեր իշխանավորները ծանր վիճակում են հայտնվել, ասում է՝ գնացեք, “տակ տվեք”, հետո ես մարդկանց կհավաքեմ ու կպատմեմ, թե ինչու են նրանք սխալվել եւ ոնց կլիներ ճիշտ քաղաքականություն տանել:

    Ախպեր բայց ինչ վախտին էլ ջոկում եք ինչ ա մարդը ասում....

    Տղերք, վերջում պարզվել ու է, որ էս մեր Լևոնը .... դաշնակ է: Լավ մտածված, դաշնակավայել նահանջում է…

    Այսինքն, եթե այդքան շա՜տ ես մտածում քո պետության մասին, ո՞նց ես թողնում, որ քո պետության հարցերը լուծեն ոչ լեգիտիմ, անօրեն, կաշառակեր մոնղոլ-թաթարները:

    Բլոգեր ջան, ինձ էլ դուր կգար, որ Լևոնը ասեր. -Այսօրվանից մենք պատերազմ ենք հայտարարում հանցագործ տարրերին, ընտրություններում կեղծիքների հիմնական կատարողներին, հայրենի օլիգարխների վայրենի սափրագլուխներին, պագոնով իզվեռգներին, ու հենց դրանցից մեկը ինչ-որ մի անօրինականություն արեց, գյուլլում ենք հրապարակայնորեն: - ... յանի, ինձ էլ դուր կգար, որ բացի ասելուց, մի քանի գալավարեզի գլուխ ուտեյին, միգուցե մնացածը խելքի գային: Բայց ախր այս մարդը չի վերցնում իր վրա պատասխանատվություն՝ գնալու այն քայլերին, որոնք կվերականգնեն օրինականությունը: Իսկ միտինգով օրինականություն վերականգնել չի լինում, արդեն 16 տարի է ընդդիմությունը միտինգներ է անում - հիմա դրանց հանրահավաք են ասում - ախպեր, չի ստացվում դրանով: Մինչև ընդդիմությունը խորհրդարան չի մտնում ու մի երկուսի գլուխ ջարդում՝ գոնե մի երկու վայրկյանով խելքի չեն գալիս “իշխանիկները”: Օրենք ընդունող չկա, դատող չկա, ձերբակալող չկա, հեռարձակող չկա՝ բոլորի տեղը մարիոնետկաներ են, ու այսքանով հանդերձ ուզում եք Լևոնը մի բան անի՞: Նա ասող է: Այսօր եթե մի բան անող լինի, դա պիտի Ժիրոն լինի, որը ունի և փորձ, և կամք՝ մի երկու հանցագործ թիկնապահի հաշմանդամ դարձնելու:

    Լևոնից իրական գործողություն մի սպասեք - կտանջի, վերջում կնայեք իր դեմքին, ու կտեսնեք երեք մատի դասական կոմբինացիան:

  8. Jojoba

    >>>Լևոնից իրական գործողություն մի սպասեք - կտանջի, վերջում կնայեք իր դեմքին, ու կտեսնեք երեք մատի դասական կոմբինացիան:

    ԿԵս տարի է գոռում եմ, փորձում համոզել բոլորիդ, բայց ինձ լսողն ով էր՞

    Տղեն պրոստո փող էր աշխատում, ձեռի հետ էլ մի բան կստացվեր .- ավելի լավ.

    Իսկ եթե ոչ, գոնը տղերքը բերդում նստելուց հելնելուց հետո գոնե դատարկ գրպանով չեն լինի /խոսքը մի փոքր խմբի մասին է լոկ/. Դե իսկ էն մնացածի հերն չորով անիտծեց /խոսքը գաղափարական մարդկանց մասին է, կամ նրանց ովքեր հավատում էին որ Լեվոնի հետ կարող է ինչոր բան փոխվի/.

    Ինձ դրեք, սրանց լարեմ .. հետո 3 տարի հետո իշխանությունը կհանձնեմ ուրիշին - սենց ապուշություն մեկ էլ տարիներ առաջ լսել էի Հայրիկյանից՝ Ամիրիկայից, որ Հայաստան պտի բերեյին.

    Լավ ... անցած լինի ... ձեր առաջնորդի խոսքերով ասատծ «Փշատներիդ մի դրեք».

    Պ.Ս. Փիլո ջան, կգաս մի կուսակցություն էլ մենք ստեղծենք եվ փայքարենք ավազակապետության հետ՞ .... Դժվար ... դու սովոր ես, որ քո տեղակ ուրիշները ոտների թրջեն.

    Իսկ կգաս մի հատ էլ անալիտիկա անենք՞ ... կամ առանձին-առանձին՞ ...

  9. Philosopher

    Հետաքրքիր էր կարդալ ինձնից հետո գրված բոլոր կարծիքները, բայց ունեմ սեփական դիտարկումներս, որոնք աչ միայն չեն համընկնում վերոհիշյալ բոլոր հեգնական եւ ծաղրական մեկնաբանությւոններին, այլեւ հանդիսանում են դրանց հակառակը:
    Սկսեմ Ժոժոբային պատասխանելով, հետո կանցնեմ մյուս բլոգերներին…

    սկ գիտես, ինչու էիր սպասում նպանատիպ մի մենկաբանության իմ կողմից՞ .. ոչ միայն այն պատճառով, որ ես նման եմ այն ստահակին կամ տականքին, որով լի է այս աշխարհը.

    Որքան հասկացա քո այդ մեկնաբանությւոնից դու լավ թոթ էիր խմել եւ ի վիճակի չէիր լուրջ ընթերցելու եւ պատասխանել ես աառջին հայացքից կարդալով:
    Ես քեզ ոչ միայն նկատի չունեի տականք ու ստահակ ասելով, այլ իրավունքն էլ չունեի քեզ այդպես դիմելու: Ես վերոհիշյալ ածական պիտակավորումները տվել էի որոշ մարդկանց, որոնց մի մասին հիշատակել էի, մյուսներին դուք գուշակեիք…

    Փիլո աղբեր ջան, դու կարծեմ ղարաբացի էիր, կամ ղափանցի ... պատահաբար տանը թոթի դեղորայք չունես պահ տված՞

    Ասել էի, որ էլ փիլո չդիմես, ես այս զգուշացումը չհամարեմ վերջինը, եւ եթե դա էլ չօգնի, ապա կանցնեմ վճռական գործողությունների…
    Նկատենք, որ շուտ ես որոշ բաներ մոռանում: Ես ասել էի, որ ոչ ղափանցի եմ, ոչ էլ ղարաբաղցի… փառք աստծո…
    Իսկ թթի օղու մասին ասեմ, որ հա, կա, հիմա ես ուզում, թե միտինգին բերեմ?

    Շատ մի խմի, թե չէ որ էլի մի քանի անգամ էլ տենց խմես, ապա Ժոժոբայից կմնա մենակ Ժոժո-ն:

    Տղեն պրոստո փող էր աշխատում, ձեռի հետ էլ մի բան կստացվեր .- ավելի լավ.

    Կարծում եմ, որ էսպիսի մտքեր չպիտի բարձրաձայնեիր: սա ոչ կոռեկտ եւ անտեղի մի խոսք է քո իսկ կողմից:

    սենց ապուշություն մեկ էլ տարիներ առաջ լսել էի Հայրիկյանից՝ Ամիրիկայից, որ Հայաստան պտի բերեյին.

    Եթե դու այդ արտահայտությունը համարում ես Հայրիկյանի այն ապուշության հետ լիահավասար, ապա դա քո պռոբլեմն է եւ միմիայն:
    այդտեղ առկա էր մի մեծ միտք, որ ես չէ, որ պետք է քեզ բացատրեմ: Իսկ եթե չհասկացար, ապա մտածի ու կմբռնես, թե ինչու հեշտությամբ բացվեցին եւ պատռվեցին “հայ ազգային ընդդիմադիրները"…

    Դժվար ... դու սովոր ես, որ քո տեղակ ուրիշները ոտների թրջեն.

    Եթե ճիշտ խոսելը պիտի մեկնաբանես ավելի ծանակված, ապա դա քո պռոբլեմն է կրկին: Եթե ես հանձն առա հրապարակային հայտարարել, որ քո նախաձեռնությունը այս պայամաններում սխալ էր եւ այն տապալվեց, ապա դա չի նշանակում այն, ինչ որ դու գրել ես վերեւում:

    Իսկ կգաս մի հատ էլ անալիտիկա անենք՞ ... կամ առանձին-առանձին՞ ...

    Էլ հավես չկա որեւէ բան անելու… կարիքը չեմ զգում…

    Բլոգեր

    Դրանում ես որեւէ իմաստություն չեմ տեսնում:

    Իմաստություն տեսնելը կամ չտեսնելը յուրաքանչյուրիս մոտ տարբեր կերպ է ստացվում:
    Շատ հեշտ ու դյուրին են բոլորիդ խոսքերը եւ մտքերը: Էհ, ինչ է եղել, որ? Բնավ ոչինչ… Լեւոնն ա մեղավոր… թող անի էն ինչ մենք ենք ուզում: Լավ, մեկն էլ հրացնի, թե դուք ինչ եք ուզում: Հիմա վիճակը այնպիսին է, որ Ղարաբաղի տալը անխուսափելի է: Այժմվա իշխանությունը մտել է մի խաղի մեջ, որից ելքը միայն իշխանափոխությունն է կամ էլ Ղարաբաղի տալը: ակնհայտ է, որ ընտրվել է երկրորդ տարբերակը: ԵՎ, եթե հիմա Տեր-Պետրոսյանը սկսի ուժեղ պայքար, ապա դրա հանգեցումը կլինի այն, որ Շարժումը կօգտագործվի Եվրոպայի, Ռուսիայի եւ ԱՄՆ-ի կողմից, եւ Ղարաբաղը կդառնա Ադրբեջանի մի մասը` արդեն փաստացի եւ փաստաթղթով: ԵՎ, եթե դրա համար ձեզ հեչ, ապա Լեւոնի համար` ոչ: Ես սա վստահ եմ ասում: Մարդը գրավեց դա, Տիգրան Մեծից հետո Հայկական պետությանը հող միացրեց, որ ինչ-որ մեկը ծախի մի քանի կանաչի համար???
    Եկեք հասկանանք ու ըմբռնենք…

    Ես ավելի շատ հակված եմ Ժոժոբայի տեսակետին:

    Թե որն էր էդ տեսակետը, ես անձամբ չհասկացա: Եթե կողմ եք տանը փափուկ բազկաթոռին նստել եւ հետույք հաստացնելուն, ապա դա արդեն ամբողջովին հստակ է եւ պարզ:
    Իսկ եթե կարող ես 2 ժամ կանգնել ու գոնե գիտես, որ էսդ կանգնելով ինչ-որ բան դուրս է գալիս, իսկ քաղաքական բանտարկյալները հենց էդ կանգնելով են մինչեւ հիմա մաքառում, ապա ես այո պատրաստե մ կանգնել : Ոչ թե տունը թթի արաղ ըմպեմ ու սկսեմ քննադատել նրանց, ում վրա էդ պատասխանատվությւոնը կընկնի, իսկ ինձ համար հեչ....
    Եթե էդ պայքարի պահին Ղարաբաղը տրվեց, եւ որ կտրվի դա հաստատ, ապա էդ ողջ մեղքը կընկնի Տեր-Պետրոսյանի վրա: Իսկ դա ոչ միայն Տեր-Պետրոյսնաը այլեւ ոչ մի բանական մարդ չի ուզի:....

    Ֆենոմեն

    Ախպեր բայց ինչ վախտին էլ ջոկում եք ինչ ա մարդը ասում....

    Հետաքրքիր էր այս տեսակետը լսել մեկից, ով ոչ միայն չի գտնվում Հայաստանում, այլեւ խոսում է այնպես, կարծես ամեն միտինգի եղել է ու դրոշը ծածանելուց հոգնել է: Կարծես դուք չէիք, հարգելի Ֆենոմեն , որ ինձ էիք “հուսյ” տալիս, թե չեղավ, որ ես իբր հուսահատվում եմ, էլ չգիտեմ զայլք....
    Եկեք լինենք ավելի լուրջ:

    հենց դրանցից մեկը ինչ-որ մի անօրինականություն արեց, գյուլլում ենք հրապարակայնորեն:

    Հետաքրքիր տրամաբանություն էր եւ կուզեի այս միտքը, առավելեւս բոլդով նշված բառերը ուղարկել Տեր-Պետրոսյնաի մեյլին, որ նա կարդա ու հետեւի էդ քաղաքական եւ հետաքրքիր իմաստ արտահայտող բառերին: Իսկ, կարող ա իմանաք, Տեր-Պետրոսյանի մեյլը ոնց ա?

    Լևոնը մի բան անի՞: Նա ասող է: Այսօր եթե մի բան անող լինի, դա պիտի Ժիրոն լինի, որը ունի և փորձ, և կամք՝ մի երկու հանցագործ թիկնապահի հաշմանդամ դարձնելու:

    Ժիրոյի ձեռքից հիմա ոչ ես եմ բռնել, ոչ էլ դու ես բռնել Ավստրիայից չես թողնում գա ու........
    Եվ, վերջապես, ավելորդ էլյուզիա չարժի: Էյֆորիայի մեջ մի ընկեք: Ժիրոն էլ ոչ մի բան ոչ կարա ոչ էլ կանի.... Թող ոչ մեկ լոփո-լոփո չխոսա…

    Լևոնից իրական գործողություն մի սպասեք - կտանջի, վերջում կնայեք իր դեմքին, ու կտեսնեք երեք մատի դասական կոմբինացիան:

    Այ էս միտքը արդեն վերջն ա…
    Չէ իրոք վերջն ա…
    Թե Լեւոնից իրական գործողույթուն ինչ պիտի սպասեինք բացի միտինգ-երթից, էդ էլ թողնում եմ ձեր խղճին… Բայց որ էդպես կմեկնաբաներ մի մարդ, որի նախկին մեկնաբանություններին ծանոթ լինելս թույլ չի տալիս հավատալ այս խոսքերին: Սրանք պահի ազդեցությամբ ասված բառեր են, բառեր են, բառեր....

    Եվ, վերջում, ոշխատեք քիչ խմել եւ ալկոհոլի ազդեցության տակ չկարդալ հոդվածներ եւ մեկնաբանությւոններ:
    Եղեք աչալուրջ եւ ավելի ոչ մակերեսային… ժոժոբայի ականջը կանչի, մակերեսայնության դասատուն ինքն է…

  10. Phenomen

    Ժոժոբա ջան, չեմ կարծում, որ Լևոնը ինչ որ ձևով փող է աշխատել այս ամբողջ կամպանիայի վրա, նախ նրա բարոյական կերպարը թույլ չի տա, իսկ այն բավական բարձր է, հետո էլ, եթե Լևոնը քաղաքականության մեջ փող աշխատող լիներ՝ իր իշխանության տարիներին այնքան կաշխատեր, որ հիմա ստահակները իշխանություն չէին ունենա:

    Ինչ մնում է իմ աշխարհայացքի փոփոխությանը, Փիլիսոփա ջան, այն ևս կարող է փոխվել, եթե երկար ժամանակ որևէ առաջընթաց չկա, ու վերջում էլ, երբ “բում” են խոստանում մի երկու շաբաթ շարունակ, գալիս ու ասում է՝ պռծ: Դու ոգևորված ես նրա իմաստությամբ - ունես դրա իրավունքը, բայց պարտադիր չէ, որ բոլորս լինենք քո կարծիքին:

    Փիլիսոփա ջան, իմ դրոշ ծածանել-չծածանելը, կամ քո միտինգ գնալը մեզնից ոչ մեկի դերակատարությունը չի փոխում ազգի կյանքում: Ես հասկանում եմ իմ դիրքի խոցելիությունը: Սակայն իմ այստեղ “հավաքած” գիտելիքը ես վաղը օգտագործելու եմ Հայաստանի տնտեսական վերակենդանացման համար, ու չեմ զղջում ոչ մի պահ, որ չեմ եղել միտինգին ու չեմ լսել “առաջին հայացքից հիասթափեցնող” ելույթը, ու չեմ եկել Բլոգերի արած եզրակացության, որը դու հաստատ կարդացել ես սույն հոդվածի 6րդ մեկնաբանության 9րդ տողի մեջտեղում:

    Ես ունեմ իմ տեսլականը Հայաստանի կայացման վերաբերյալ, ու գիտեմ որ այն խիստ տարբերվում է ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունից, ու կրկնում եմ, ընդդիմությունն էլ բացարձակ չի քննարկում այն. ես ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մշակել տնտեսական զարգացման ռեալ ծրագիր, ու հրապարակել այն: Թող իշխանությունը դա կիրառի ու ներկայացնի որպես իր հաջողություն, բայց դրանով բարելավվի հայաստանցի մարդու կենսակերպը, ու ի վերջո, երբ մարդը զգա, որ իր երկիրը արտադրում է իրեն անհրաժեշտ կենսապահովման մինիմալ ապրանքները, արդեն կարելի է մարդկանց ուղեղներին քաղաքականություն հրամցնել: Սոված մարդը Լևոնի քաղաքականությունը չի հասկանա, ինչպես որ չհասկացավ 90-ականներին ու 96-ին չընտրեց Լևոնին: Սոված մարդը մինչև իր վերջին րոպեն էլ կգերադասի մի քանի կոպեկը՝ մի քանի տարվա իշխանությանը: Դրան մի այլընտրանք կա՝ զենքը տաս սոված մարդու ձեռքը ու ասես՝ գնա վերցրու քո իշխանությունը: Չի անում Լևոնը: Չի էլ անի:

    Հիմա էլ չասես՝ Ավստրիայից զինված հեղաշրջման կոչեր է անում: Միայն բերում եմ պատմության դառը, բայց հարուստ փորձը՝ խիստ հակիրճ ու հասկանալի ձևակերպված:

    Գրազ կգամ՝ Ռոբերտը վերադարձավ քաղաքական իշխանության, Լևոնին կամ կփակեն հիմնավոր / ու բանտում գլուխը կուտեն/, կամ կաքսորեն /ու աքսորում գլուխը կուտեն/, կամ ոչ մի բան էլ չեն անի ..... պարզապես գլուխը կուտեն: Ռոբը իր աբիժնիկության անհասանելի պիկը արդեն ցույց է տվել՝ Պողոս Պողոսյանով ու Հոկտեմբեր 27-ով: Լևոնին նա ոչ մի դեպքում չի ներելու, որ իրեն մարտի 1 պարտադրեց:

  11. Phenomen

    Թե Լեւոնից իրական գործողույթուն ինչ պիտի սպասեինք բացի միտինգ-երթից, էդ էլ թողնում եմ ձեր խղճին…

    ըստ քեզ, Լևոնը միտինգ անելով իրական ի՞նչ գործողություն է իրականացնում, կամ հզոր երթ անելով՝ ի՞նչ է փոխում հասարակ, սոված, հոգնած հայաստանցու կյանքում: Ներկայիս իշխանության դեմ ոչ միտինգը, ոչ երթը, ոչ էլ հացադուլը ոչինչ չարժեն: Ռոբերտի արմատավորած բեսպրեդելն ու անբարոյականությունը հասարակության միջից չեն դուրս գալու դեռ մի երկու տասնամյակ նրանց իշխանությունից հետո:

    Մայիսն էր կարծեմ, մի անգամ գրել էի կարծիքս՝ ավազակների իշխանության կյանքի տևողության մասին. գրել էի տարի-տարիուկես: Հիմա կարդալով Վանոյի 6-7 տարվա հոդվածները, կարծիքս ավելի կոնկրետացնեմ՝ տարիուկեսը շատ եմ ասել:

  12. Democrat

    Ուրեմն սենց, հայեր, ես ստիպված եմ լինելու անցելու էլի իմ «ոչխարներին»: Ախր մեռա ասելով, որ մեր հասարակությունը պատրաստ չէ ջոկելու իր լավն ու վատը, իր բարին ու իր չարը, ճիշտն ու սխալը, դուք էլի ձերն եք պնդում: Խնդրում եմ մեկ անգամ էլ ընթերցեք իմ այս, այս, ու այս գրառումները եւ կտեսնեք, որ ես իմ թեեւ մի քիչ կոպիտ համեմատություններին, սակայն, ցավոք, ճիշտ եմ:

    Պրիմիտիվ օրինակ բերեմ: Վերցրած հենց նույն՝ վերջին միտինգի օրվանից: Մատենադարանից: Լավ, ասենք, եկել են միտինգ լսելու, Լեւոնի ծանրակշիռ բացատրությունները մարսելու: Բայց… որ կողմ նայում ես, բոլորը մի գլուխ ՉՐԹՈՒՄ են (ադմինը թող ներող լինի, նորմալ բառ չգտա): Ես չեմ պատկերացնում մի մարդու, ով եկել է լսելու իր եւ իր երեխաների ապագային վերաբերվող մի լուրի, ու չրթելով է լսում այս ամենը: Ձեր մեջ բժիշկներ կան, ինքան գիտեմ: Դե պատկերացրեք, որ մեկը չարորակ քաղցկեղի կապակցությամբ անալիզ է տվել, ու հիմա եկել է լաբորատորիա ու արեւածաղիկ չրթելով հարցնում է՝ հը, բժիշկ ջան, ի՞նչ կա, ի՞նչ կասես, ապերելո՞ւ եմ, թե չէ…

    Մի ուրիշ օրինակ, մեր՝ չոբան լինելու մեկ այլ դրսեւորման մասին: Գիտեն, որ Մատենադարանում միտինգ կա, էլի ոչխարի պես բոլոր ավտոմեքենաների վարորդները հենց Մաշտոցի պողոտայի այդ հատվածով են քշում-մտնում շրջանային: Այսինքն՝ տարրական հարգանք չկա: Այսինքն, բոլորն ուղղակի դիտորդներ են եւ ոչ թե մասնակիցներ կամ իրականացնողներ: Բոլորը կամ մեծ մասը գալիս են, որ հետո իրենց տանը կամ բակում փորձեն ինչ-որ խոսակցություններ բացվելիս իրենց դնեն “ես ամեն ինչ գիտեմ” տղերքի տեղ:

    Չկա հանրային գիտակցության մակարդակ: Իսկ եթե դա չկա, ապա կարեւոր չէ, թե ով կլինի, Լեւոնը, թե Սերժը: Մեկ է մարդիկ իրենց չեն զգալու իրենց երկրի տերը ու դարձյալ չրթելու են ու ապականեն իրենց շուրջբոլորը:

  13. Philosopher

    Շնորհակալ եմ Դեմոկրատից, որը լույս սփռեց այստեղ: Նա բառիս իրական իմաստով բացահայտեց այն, ինչ ես ասում էի:
    Հանրային գիտակցությւոն չկա:
    Բառը ավելի կոնկրետ գրեմ` մարդ չկա:
    Հենց ինքը բերեց լավ օրինակ, որ բոլորը գիտեն հանրահավաքի լինելու մասին, բայց մտնում են Մաշտոց փողոց,Կորյուն…
    Ահա հարգանքն է որ չկա: Ես էլ համամիտ եմ այն կարծիքին , որ եթե եկել ես հանրահավաքի, ապա սեմչկա ըմբոշխնելու չէ, որ գալիս ես: Իսկ մեր ժողովրդի մի մասը հենց դա է անում…
    Սա կոչվում է հասարկության դեգրադացի եւ հասարակական բարոյալքում: այլ բան չես ասի:
    Այ հենց վերջում Դեմոկրատը շատ լավ բան ասեց: Ասեց, որ մինչեւ հանրային գիտակցությունը չլինի, ոչինչ էլ չի փոխվի` թե’ Սերժի, թե’ Լեւնի իշխանության լինելու դեպքում: Այո, մինչեւ մարդը չգիտակցի, որ ինքը մարդ ա, ապա պայքարը անիմաստ ա:
    Մի դրվագ էլ ավելացնեմ: Էն, որ մարդիկ ինչքան անտարբեր են: Ես Մատենադարան եկա Լեւոնի գալուց մի կես րոպե առաջ: Ու էդ ճանփին ողջ Մաշտոց փողոց` Սայաթ-Նովայից բարձրանալուց, տեսնում եմ ահագին մարդ, որ իջնում են դեպի ներքեւ: Չեն գնում Մատենադարան, չեն զգում կարիքը փոփոխության:
    Այ հենց սա է պատճառը, որ Լեւոնը գործ չի կարում անի:
    Ֆենոմեն ջան, ասում ես, թե Լեւոնը բան չի անի: Ես էլ քեզ հարցնեմ, լավ եղբայր, ասենք ուզում ա անի, ինչով անի?
    Անելու համար պետք է մարդ, զանգված ... պետք ա 300 հազար մարդ եւ ավելին: Բայց չի գալիս էդ 300 հազարը: Էդքան ուժեղ ՓԻԱՌ եղավ այս միտինգի համար, բայց 300000 մարդ չեկավ ... Չեն գալիս ու ուզում են Լեւոնը անի: Իսկ ինչ անի, չեմ հասկանում:
    Լեւոնի միակ զենքը ժողովուրդն ա: Որը չի ուզում օգտագործվել ըստ իր նշանակության:
    Եվ վերջ, էլ չեմ ընդարձակվի: Վաղվա տեղադրվելիք հոդվածիս մեջ անդրադարձ ունեմ էդ խնդրին:

    Անդրադառնամ Ֆենոմենի մի քանի մտքերին:

    ըստ քեզ, Լևոնը միտինգ անելով իրական ի՞նչ գործողություն է իրականացնում, կամ հզոր երթ անելով՝ ի՞նչ է փոխում հասարակ, սոված, հոգնած հայաստանցու կյանքում:

    Տես Ֆենոմեն, դու էլ ես ընդգծում, որ սոված մարդը....
    Իսկ սովածը չի՞ զգում, որ եթե պետք է, ապա թող այդ օրն էլ սոված մնա: Հոգնած հայաստանցի.... Թող հոգնած լինի, բայց եթե միտինգ գալով պիտի էդ սովածությունը ավելի վատ ազդի իրա ախորժակի վրա, ապա խնդիր չկա: Թող սովածը ընտրությունից ընտրություն 5000 կեղծ դրամանոց վերցնի ու փորը կշտացնի: Եթե 5 տարին , իր ապագան, իր երեխային նա վաճառում է 5000 դրամանոցով, ապա էլ ինչի՞ մասին ենք մենք հիմա խոսում:

    Ազգային ինքնագիտակցություն չկա: Չեմ ասում համաշխարհային ազգ / ի սկզբանե դեմ եմ այդ դատարկաբանությանը/ , այլ մարդը զգա, որ ինքը մարդ է վերջապես:
    Եվ, եթե անկեղծ լինենք, ապա էդ ամենի մեղավորը հենց ժոժողուրդն է:
    Ժողովուրդը թույլ տվեց ստահակներին, որ վեր բարձրանան: Մարդը այս դարում լիովին փոխել է իրեն: Չէի սպասում, որ ազատության ու անկախության համար անձնվեր պայքարող Հայրիկյանը կկանգնի ողջ հեռուստատեսության առաջ եւ ասի, ով որ Լեւոնի կողմն ա, ապա հիմար ա: Ու դա բառացի…
    Դա.... էլ չեմ ասում…
    Չեմ կարողոնւմ շարունակել…

  14. Jojoba

    »»»Որքան հասկացա քո այդ մեկնաբանությւոնից դու լավ թոթ էիր խմել եւ ի վիճակի չէիր լուրջ ընթերցելու եւ պատասխանել ես աառջին հայացքից կարդալով:

    Չէ, խելքս տեղն էր ... շատ հույսեր մի ունեցի, որ հարբած էի. Պրոստո մի շաբաթ առաջ 2000 կանաչ էի տվել ջեռուցման համակարգ քաշել, իսկ երեկ մի հիմարություն արեցի եվ տվածս կաթսայի մաման լացացրի ... պրիտոմ նման էշություն նույնիկս ես ինքս ինձնից չէի սպասում ...

    Այնպես որ մանթոյից էի էդ արաղը կոնծել, իսկ ինքդ էլ լավ գիտես, որ նման դեպքերում դաժի օրաղը չի ազդում, լավագույն դեպքում քնել ես ուզում.

    Ասել էի, որ էլ փիլո չդիմես, ես այս զգուշացումը չհամարեմ վերջինը, եւ եթե դա էլ չօգնի, ապա կանցնեմ վճռական գործողությունների…

    Լավ, չեմ ասի ...
    բայց մի վախեցրու, քանի որ գիտեմ Լեվոնականների վճռականությունը՝ լավագույն դեպքում Թայմ-Աուտ եք հայտարարում, վատագույնը - Ինքնաբացարկ.

    Իսկ ինչպես տեսնում ես, իշխանություններին դա միշտ ձեռ է տալիս ... այնպես որ դուք /հանձինս քեզ Լեվոնին եմ դիմում/ մեծ վնաս իշխանություններին չեք կարող պատճառել ...

    Լավ .. քիչմ կատակում էի, իսկ փիլո ասելով հոգուդ հետ է խախում.

    Շատ մի խմի, թե չէ որ էլի մի քանի անգամ էլ տենց խմես, ապա Ժոժոբայից կմնա մենակ Ժոժո-ն:

    էհ ... Ժոժոբայից արդեն Ժ-ն էլ չի մնացել ...
    մի թարսություն, մյուսի հետեվից .. այնպես որ լավ տղա ես, մի հատ հարցրու ինչով կարող եմ օգնել .. թե չէ ... «կանցնեմ վճռական գործողությունների».

    Եթե ես հանձն առա հրապարակային հայտարարել, որ քո նախաձեռնությունը այս պայամաններում սխալ էր եւ այն տապալվեց, ապա դա չի նշանակում այն, ինչ որ դու գրել ես վերեւում:

    եթե մտածում ես, որ ես մուռ եմ հանում - ապա սխալվում եմ.
    Որ տապալվեց, դրանում էլ ես սխալվում .. չստացվեց ինչպես ինքս էի պատկերացնում, բայց ստացվեց ավելի լավ - Ինչ արեցի, իմ ընտանիքի անդամների միջոցով արեցի ... իմ հոգու արաջ ես մաքուր եմ եվ բավարարված.

    Ի միջի այլոց նախաձեռնությունն էլ իմս չէր, այլ՝ կնոջս.
    Տապալվեց գլոբալ իմաստով, բայց ոչ իմ կոնկրետ դեպքում.

    Իսկ քեզնից ես մուռ չեմ հանում, ուղղակի դուրս չեկավ քո դիրքորոշումը .. .բայց դե դա նորմալ է ...

    Էլ հավես չկա որեւէ բան անելու… կարիքը չեմ զգում…

    էհ . .. առաջ մի բան էլ ձեր /Լեվոնի հետնորդների/ մոտ լավ սպացվում, հիմա դրա հավես էլ արդեն չունեք ...

    Թե որն էր էդ տեսակետը, ես անձամբ չհասկացա: Եթե կողմ եք տանը փափուկ բազկաթոռին նստել եւ հետույք հաստացնելուն, ապա դա արդեն ամբողջովին հստակ է եւ պարզ:

    ներող, իսկ հիմա ձեր քաղաքականությունն որն է՞ ... կարող է նույնը չի ..
    մինչ հիմա ավելի կոնկրետ գործողություններ էիք անում ՞ ... հա, վախտ վախտ մի հատ միտինգ, կամ երթ՞ ..

    Էդ էին քո տեսած կոնկրետ գործողությունները՞

    Ախր, գոնե քո անունից խոսա ... մենք 100 անգամ մոտ քննարկել ենք մարտի 1-ի դեպքերը, բայց ես չեմ հիշում որ դու քո մասին որեւէ կոնկրետ բան պատմած լինես.

    Իմ իմանալով, ոչ նստացույցի անդամ ես եղել, ոչ որեւէ ակտիվիստ ես եղել, ոչ էլ մարտի 1-ին ես մասնակցել ...

    Կոնկրետ դու, ինչ ես ռեալ արել, բացի ժամանակ առ ժամանակ միտինգի գնալուց՞.

    ՀԻմա մեզնից ով է սաղ օրը բազկաթոռ ու դիվան քշում՞

    Եթե այս խոսքերը բլոգի մեկ այլ անդամից լսած լինեյի, ապա միգուցե համեստորեն լռեյի՝ քանի որ գիտեմ նրա գործոնեության մասին ... բայց դու ՞ ...

    Տեր-Պետրոսյնաի մեյլին, որ նա կարդա ու հետեւի էդ քաղաքական եւ հետաքրքիր իմաստ արտահայտող բառերին

    Միթե չես զգում, այս մարդը ինչքան է տարված իր սեփական անձով, որ նրան չի հետաքրքրում ոչ մի կարծիք կողքից. Ահա, միգուցե հենց սա է, որ ինձ առաջին իսկ օրվանից նրանից հուշտ արեց.

    Իսկ ինչով նա կարողացավ շատ-շատ մարդկանց իր կողմ քաշել ... այդ դա իմ մոտ հանելուկ է. ՈՒղղակի իմանալով նրանցից ոմանց, բացի փողից ուրիշ բան չեմ կարող նշել - Սա արդեն որպես պատասխան Ֆենոմենի հարցի պատասխան.

    Ժոժոբա ջան, չեմ կարծում, որ Լևոնը ինչ որ ձևով փող է աշխատել այս ամբողջ կամպանիայի վրա, նախ նրա բարոյական կերպարը թույլ չի տա, իսկ այն բավական բարձր է, հետո էլ, եթե Լևոնը քաղաքականության մեջ փող աշխատող լիներ՝ իր իշխանության տարիներին այնքան կաշխատեր, որ հիմա ստահակները իշխանություն չէին ունենա:

    իսկ դու հաստատ համողված ես, որ նա չի աԽշատել՞ ...ես օրինակ ոչ .. ու չեմ էլ հավատում այն կարծիքին, որ Բերիան վատն էր, բայց Ստալինը սուրբ /հուսով եմ հասկացար/

    Մայիսն էր կարծեմ, մի անգամ գրել էի կարծիքս՝ ավազակների իշխանության կյանքի տևողության մասին. գրել էի տարի-տարիուկես: Հիմա կարդալով Վանոյի 6-7 տարվա հոդվածները, կարծիքս ավելի կոնկրետացնեմ՝ տարիուկեսը շատ եմ ասել:

    նկատի ունես, որ տարիուկես է տեվելու սրանց իշխանությունը՞. Քուանշ ՜

    2 Democrat
    նոր, եվս մեկ անգամ կարդացի 2 հովածներդ. Անկեղծ եվ լուրջ ... լավն էին. ես ուղղակի կասեյի ոչ թե Չոբանի երկիր , այլ «Ոխչարի երկիր՝ Հայաստան» ու հեչ կարեվոր չի էդ ոխչարը սեւ է, թե սպիտակ. ընդիմադիր թե իշխանամետ.

    Ոչխարը ոչխար է մնում, խոտյա տեսակետ կա, որ սեւ ոչխարի միս ավելի համով է /նախընտրելի է մատաղի համար/

  15. Jojoba

    անկախ ինձնից ինչ որ ասոցիացիաներ առաջացան -
    Լեվոն Տեր-Պետրոսյանը առջեւից, իսկ ժողովուրդը - ինչպես միշտ

  16. Democrat

    Շնորհակալ եմ գրածս ուշադրության արժանացնելու համար: Նորից կրկնեմ, որ եթե ինչ-որ մի քայլ կատարվում է առանց հիմքի, ապա արդյունքը դառնում է խիստ երերուն ու կասկածելի:

    Հիմա մեզ` եւ իշխանությանը եւ, առավել եւս, ընդդիմությանը պետք է իրենց համակիրների մակարդակը բարձրացնեն, դարձնեն իսկապես քաղաքացի: Եթե սա հաջողվեց, ապա իշխանությունը, ուզի թե թուզի, պետք է ենթարկվի իր ժողովրդին, եւ ոչ թե ժողովրդին ենթարկացնի իրեն: Սա է ամբողջ գաղտնիքը:

    Թեեւ, մյուս կողմից մի մեծ գաղտնիք էլ կա: Ինչը չի կարելի անել փողով, կարելի է անել շատ փողով… Ու իմ համոզմամբ, սա նույնպես իր խորը հետքն է թողնում մեր այսօրվա իրավիճակի վրա:

    Հիմա ինչ եք ասում, Քոչարյանը փոշմանել է?

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org