Լավ, այսպես մինչև ե՞րբ…(կործանարար անտարբերություն) President.am
Հոկ 02

depressionՈրպես նախորդ թեմայում բարձրացված հարցի լրացում կամ հակադարձում, ինքս ինձ փորձում եմ դատել. այն, ինչ կատարվում է բոլորիս աչքի առջեւ եւ օրը ցերեկով, արդյո՞ք անտարբերություն է, թե՞ ելք չգտած մարդու հոգեվիճակ: Ավելի ճիշտ՝ իրո՞ք մենք բոլորս անտարբեր ենք, թե՞ հուսահատված եւ ընկճված: Չէ՞ որ անտարբերությունը խորը ընճման մեջ հայտված մարդուն բնորոշ նշաններից մեկն է միայն, ու եթե լավ տնտղենք, գուցե հայտնաբերենք այլ պատճառներ նույնպես:

Անձամ ես հակված եմ իմ կողմից հենց նոր «հայտնաբերած» մտքին` մենք անտարբեր ենք, քանի որ ընկճված ենք:

Ընկճվելու պատճառների մասին էլ չխոսեմ: Համատարած ստախոսություն, ջայլամություն եւ էլ եսիմ ինչ: Քիչ եմ գրում՝ այն հուսով, որ, ոնց էլ լինի, մեր Փիլիսոփան կհայտնվի եւ իմ թվարկումը կհարստացնի (ի միջի այլոց, սկսել եմ կասկածել, որ ինքը շատ խորը դեպրեսիայի մեջ է, դրա համար չի հանդիպում մեզ):

Իսկ ի՞նչ նշաններով է ուղեցվում մեր ընկճվածությունը: Կայքերից մեկում կարդացի, որ դեպրեսիան սովորաբար ուղեկցվում է հետեւյալ նշաններով.

« հոգնածության մշտական զգացում եւ աշխատունակության անկում
« գիշերային անքնություն եւ ցերեկային քնկոտություն
« նախկին զբաղմունքներից հրաժարում, որոնք անցյալում թվում էին հետաքրքիր
« դյուրագրգռություն եւ հուզական անկայունություն
« եւ այլն…

Ահա, այսպիսի վիճակում ենք հայտնվել բոլորս: Բոլորս հիասթափված ենք ու անճար: Հիասթափված ենք ու չենք կարողանում որեւէ ուղի գտնել: Գիտենք որ մի բան կամ լիքը բան էն չի, բայց չգիտենք, թե ինչպես փոխել: Խոսքս միայն քաղաքականության մասին չէ: Ամենուրեք է այդպես:

Մեզ պետք է առողջանալ: Հոգեպես: Այլապես մեր ֆիզիկական ու սոցիալական բարեկեցիկությունը կմղվի հետին պլան:

Ահա եւ մեր անտարբերության բուն պատճառը:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 10 մեկնաբանություն

  1. Philosopher

    Բարև բոլոր զարմանահրաշ և թե՛ ընկճված, թե՛ չընկճված մարդկանց:

    Ադմինի հույսերը արդացանելու համար սկսեցի գրել:

    Ճիշտն ասած, վերջերս զբաղված էի, որի պատճառով էլ բոլորդ զրկվել էիք իմ հաճելի (կամ տհաճ) ներկայությունից:

    Ինչևիցե, չընդարձակվեմ, միայն նշեմ, որ բացակայությանս ընթացքում այստեղ տեղի ունեցան շատ քիչ փոփոխություններ:

    Հիմնական թեման Ժոժոբայի մտահոգությունը, գնամոլությունը և ծերերին օգնելու նկրտումների քննարկումներն էին տարածվել Բլոգում: Ողջունելի է, բայց ասեմ, որ չեմ տեսնում ոչ Ամատունուն, ոչ Սկսնակին ոչ էլ մյուսներին (հայցում եմ յուրաքանչյուրի ներողամտությունը` անունը չհիշատակելու համար):

    Ճիշտն ասած, որոշել էի այսօր մի հատ մեկնաբանություն թողնել Ժոժոբայի հոդվածում, որտեղ նա որոշել էր զբաղվել բարեգործությամբ, սակայն ոչ մի համարժեք պատասխան չստացավ նրա հոդվածը, բացի մի քանի պատրաստակամություններից և Ֆենոմենի հետ հախուռն գումարային փոանցումների մանրամասն քննարկումներ…

    Նախ, թույլ տվեք արտահայտվել այդ հոդվածի մասին (ցանկություն չկա, մի հատ էլ առանձին մեկնություն թողնեմ այնտեղ):

    Ժոժոբայի հոդվածը շուտ էի կարդացել` հենց հրապարակման օրը: Ճիշտն ասած, անձամբ մի տեսակ հաճելի զեփյուռ զգացի այդ հոդվածը կարդալուց հետո, սակայն, մտածելով այդ նյութի եւ ընդհանրապես երեւույթի արդիական լինելու մասին, ես նողկանք զգացի: Ոչ թե Ժոժոբայի կամ նրա հոդվածի նկատմամբ, այլ ընդհանրապես ծերանոց կոչված երևույթի:

    Ես, միշտ քննադատել եմ այն մարդկանց, ովքեր իրենց ծնողին հանձնել են ծերանոց: Եվ արժանի է նկատել, որ մեծ մասամբ նրանք են իրենց ծնողին հանձնում ծերանոց, ովքեր լավ են ապրում, բայց չեն ուզում պահել Մեծին (հատուկ մեծատառով):

    Միշտ նողկանք եմ զգացել այնպիսի մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց մորը/հորը հանձնել են ծերանոց: Ովքեր իրենց ծնողին, իրենց կյանք պարգևողին կարող են նետել իրենց կյանքից և հաց ուտել, իմանալով, որ սեփական ծնողդ մի ուրիշ միջավայրում, մի այլ տեղ սառը սենյակում նստած, աչքերը արցունքակալած սպասում է ուրիշի, բարերարի կամ մեկ այլ օտարի բերած օգնությանը:

    Ինչպես ասում է մեծ ողբերգակը. «Ով մարդկային արդարություն, թո՛ղ ես թքնեմ քո ճակատին».... Հիմա, յուրաքանչյուր այդպիսի մարդ, ով իր ծնողին հանձնում է ծերանոց, ով իր են կյանք պարգևողին նետում է դուրս, պահ տալով օտարին, արժանի է աշխարհի ամենավատ խոսքերին: Արժանի է հասարակական լիակատար պարսավանքի և նողկանքի:

    Շատ չընդարձակվեմ:

    Այժմ անդրադառնամ բուն նախաձեռնությանը եւ նրա տապալմանն ու դրա պատճառներին:

    Նշեցի, որ նախաձեռնությունը վատը չէր, համենայն դեպս իմ կարծիքով:

    Իսկ ինչ վերաբերվում է նրա տապալմանը: Այստեղ անհնար էր հավաքել խելքին մոտ մի գումար, որով կարելի էր կատարել այդ նվիրատվությունը: Համենայն դեպս դա ակնհայտ դարձավ արձագանքների քանակից: Եվ վերջապես, եկեք ընդունենք, որ դրա համար անհրաժեշտ է մաքսիմալ տեղեկություն, անհրաժեշտ է գոնե խելքին մոտ գումար, անհրաժեշտ է հավաքականություն: Չեմ ասում, որ հավաքականություն չկա մեր մեջ, կասեի ավելի ավաքական ենք, քան Հայրիկյանի կամ էլ Կարապետիչի կուսակցությունը, ավելի հավաքական, քան նույն իշխանությունն ու ընդդիմությունը, բայց ոչ ձեզնից ոչ մեկն էլ չի համաձայնվի Ժոժոբայի հետ գնալ, և կատարել այդ գործը` նվիրատվությունը: Անձամբ իմ փոխարեն ասեմ, որ ես եւս դասվում է ձեր շարքերը: Ցավոք, բայց փաստ է…

    Այսինքն բացատրեցի նախաձեռնության տապալման պատճառները և պետք է նկատել, որ չարժեր այստեղ այդ նախաձեռնությունը օգտագործել: Ժոժոբա, չնեղանաս, որ քննադատում եմ, քանի որ քննադատությունը առողջ մտքի հիմքն է… ըստ իս...smile

    Ուստի այդ թեման կարելի է փակված համարել....

    Հիմա Ադմինի նյութին անդրադառնամ…

    Համամիտ եմ մեծամասամբ, բայց… կա մի բայց: Եթե հայկական կայքերով անցած լինեիք, մի քանի օր առաջ մեկնաբանություն էի թողել այստեղ:

    Բառացի չեմ կրկնի, բայց որոշ մտքեր անհրաժեշտ են կրկնակի արծարծման:

    Ինչումն է խնդիրը: Ըստ իս, խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ, և ընդհանրապես հայ ժողովուրդը, չի ցանկանում հանդարտություն: Չի ուզում մի քիչ սպասել: Ճիշտն ասած, ես եւս ամսի 15-ի երեկոյան հիասթափված էի, էն էլ ինչքան… Բայց, հետագայում, ավելի մանրամասն քննեցի իրավիճակը, տեղեկություններ իմացա, ու… հանգեցի այն եզրակացությանը, որ պետք է շարունակել պայքարը: Սակայն մինչև ամսի 17-ը պետք է հասնել նրան, որ ժողովուրդը հասկանա, որ իր միտինգ գնալով մեծ բաներ են փոխվելու: Պետք է հասկանա, որ Հայաստան երկրի փրկությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մադրը հենց նա է: Այո, Ժոժոբա դո՛ւ ես, Ադմին դո՛ւ ես, Սկսնակ, Ֆենոմեն դուք եք, բոլորդ եք, ես եմ…

    Եթե այս գիտակցությունը չհասնի ժողովրդին, ապա Լևոնը ոչինչ չի կարող անել: Համամիտ եմ, որ դանդաղում է, էլ չգիտեմ ինչեր է անում… բայց…

    Ի դեպ, նաև Հանրապետոթյան Առաջին նախագահը և նրան սատարող ուժերը պետք է ընկալեն, որ մարտավարության փոփոխություն է պետք: Եթե շարունակվի նույն ոգով, 20-30 օրը մեկ միտինգ անեն, ապա թող ասեն, ժոովուրդ ջան, մի եկեք էլի…

    Հիմա, խնդիրը այն է, որ ամսի 17-ին յուրաքանչյուրը պիտի լինի Մատենադարանում: Եվ ընկալի, որ Հայաստանը կործանվում է (սա առանց չափազանցնելու):

    Այս թեմայով հենց մի լավ հոդված էր գրել Սուրեն Սարգսյանը, ես լինկը կտամ. երևի վաղը զետեղված կլինի ինտերնետում եւ լինկը կգրեմ այստեղ:

    Այսքանը, խոսքս չերկարի, ոնց որ մի հատ հոդված լինի, կներեք, որ համբերություններդ չարաշահեցի այսքան մեծ ու երկար նյութ` մեկնություն, գրելու համար....

    Դուք գրեք, որ ես էլ գրեմ....smile

  2. Քաղաքացի

    Էս էլ Փիլիսոփայի խոստացված հոդվածը, համեցեք smile

    ՄԵՐՈՆՔ
    Երբ կիսատ է տունը մեր

    Յուրաքանչյուր ընտանիք երջանիկ է, եթե այն կայացած է: Իսկ ի՞նչ ասել է կայացած ընտանիք. կայացած են այն ընտանիքները, որոնք համահունչ են, որտեղ փոխադարձ սեր կա, ըմբռնում, միմյանց ներելու եւ զիջելու ունակություն, իսկ միմյանց ներում են միայն մեկ դեպքում` եթե հավատ ունեն ու սեր:

    Մեր հայոց մեծ ընտանիքում ո’չ ներելու տեղ է մնացել եւ ո’չ էլ հավատ, սիրո մասին էլ խոսելն ավելորդ է, հանցագործներին չեն սիրում եւ հակառակը` հանցագործները չեն սիրում հանցանքը մատնանշողներին:

    Հովհաննես Շիրազը դիմում էր յուրաքանչյուրին` իր ծնողի միջոցով.

    Էլ ինչո՞վ ես դու իմ որդին
    Երբ կիսատ է տունը մեր:

    Այսօր մեզանից յուրաքանչյուրն այս հարցադրմանն է արժանանում` արդյո՞ք մենք իրավունք ունենք հանդուրժել Հայաստանի հանցագործ իշխանություններին` Սերժին, Ռոբին, Շոթային, Նիկոյանին, Դհոլին, Ախքին… եւ եթե հանդուրժենք` ի՞նչ է սպասվում մեր երեխաներին: Սխալները ներել կարելի է, բայց արդյոք հայ ժողովուրդը հանցագործությունը ներելու իրավունք ունի, եւ եթե ներենք` այլեւս իրավունք ունե՞նք ժողովուրդ կոչվելու, իմաստը ո՞րն է այդպես ապրելու:

    Այո’, մեր տունը կիսատ է, ոչ միայն կիսատ է` մեր տունը քանդում են, հիմքերը թուլացնում, որ արմատախիլ անեն ու բնաջնջեն Թալեաթն ու Էնվերը եւ Հայաստանի հանցագործ իշխանությունները: Այսօրվա իշխանությունները թուրքից էլ վատն են, եւ եթե Թալեաթն ու Էնվերը որոշել էին մեկ հայ թողնել թանգարանում, սրանք դրան էլ համաձայն չեն` պետք է բնաջնջել մեր տեսակը, իսկ ինչպե՞ս են բնաջնջում. պատվավոր մրցանակներ են տալիս այն գրողներին, ովքեր հայհոյելով են գրում, դավիթհովհաննեսներն ու մյուսներն իշխանությունների աչքի լույսն են: Մրցանակներ են տալիս ու խրախուսում թոխատյանների նման դերասաններին, ովքեր դերասանությունը ծաղրածուության են վերածել, ազգիս երգչուհի են հռչակում նունեեսայաններին եւ Հայաստանի ռեստորաններում թուրքախառն ոռնացող, այսպես կոչված, երգիչներին, դպրոցական ծրագրերից դեն են շպրտում Երվանդ Օտյանին եւ մյուսներին, հեռուստատեսությամբ ոռնում են աստղիկները, ելույթ են ունենում ոռաբնակ մտավորականները, հեռուստահաղորդումներ են վարում հայերենի իմացությունից զուրկ «լրագրողները», ցուցադրվող սերիալներում պարտադիր գովերգվում է համասեռամոլությունը, համասեռամոլները հանգուցային պաշտոն են զբաղեցնում, հանցագործներն Ազգային Ժողով են ներկայացնում, ոստիկան կոչվածներն անթաքույց հովանավորում են հանցագործներին, դպրոցում սովորելն այլեւս ընդունված չէ, մանկավարժների գերակշիռ մասն ամեն ինչ է` բացի մանկավարժ լինելուց, կաթողիկոսը հովանավորում է մարդասպաններին ու գողերին: Թալեաթն ու Էնվերը երբեւէ կերազեին այս սկզբունքներով հայ իշխանավորներին, 15թ. զենքի չէին դիմի, բայց նրանց երազանքը Քոչարյանն ու Սարգսյանն այսօր գրեթե իրականություն են դարձրել: Հայությունը բնաջնջելու թուրքական երազանքը, եթե մենք լռենք, շուտով իրականություն կդառնա: Հավատացե’ք ինձ, գույներն ամենեւին էլ խտացված չեն: Մենք` ազգովի, լինել-չլինելու առջեւ ենք կանգնած: Ի՞նչ տարբերություն` մի քանի ենիչերի դեպի Դեր-Զոր են քշում հազարներին, թե՞ Քոչարյանն ու Սարգսյանը հեռացնում են հային իր արմատներից, մշակույթից, գիր ու գրականությունից, դպրոցից ու համալսարանից: Այսօրվա մեր իրականությունն ավելի մեծ աղետ է բերելու, քան 15թ. ցեղասպանությունը: 1915թ. հայ մայրը «Նարեկ» էր փրկում, 2008թ. հայ իշխանությունները «Նարեկը» Դավիթ Հովհաննեսով են փոխարինել: Կարդալը` հիմարություն համարում, խոսքն` արգելում, արդարության վրա ծիծաղում, կեղծիքն ու գողությունը խրախուսում, սպանությամբ հրճվում, մարդկային արյունը ներկ համարում, իսկ ջարդուխուրդ եղած գանգը` խոզի գլուխ կամ ծնոտ:

    Այո’, մեր տունը քանդում են, ու վա’յ մեզ, եթե ընկրկենք:

    ՀՀ հիմնադիր նախագահը խնդրեց, պահանջեց, որ մեր իսկ երեխաների ապագայի համար, հարյուրհազարներով հոկտեմբերի 17-ին ասպարեզ դուրս գանք: Եթե մենք չգիտակցենք, որ մեր փրկությունը` մեր հավաքականությունն է, մեր վրա կրակածներին, գողացողներին, կեղծողներին, ու հանցագործներին հնարավորություն կտանք վերացնել հայոց պետականությունը, հայի տեսակը:

    Վա’յ նրան, ով այս պարզ ճշմարտությունը չի գիտակցի:

    Ուրեմն, կհանդիպենք հոկտեմբերի 17-ին: Իրավիճակն ավելի քան օրհասական է: Ասպես չի եղել նույնիսկ 1915-ին:

    ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

  3. Քաղաքացի

    Ինչ վերաբերվում է արտահայտված մտքերին, ապա անխտիր բոլորի հետ համաձայն եմ…

    Ու ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ Հայաստանի փրկությունը կախված է ընդամենը մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դո՛ւ ես:

    Երբեք ոչ մեկից մի սպասեք փրկություն, բացի ձեզնից, ու հետևաբար երբեք ու ոչ մեկին իրավունք չունենք ոչնչում մեղադրելու, քանի դեռ չենք արել մեր ուժերի մաքսիմումը այդ փրկությունը ապահովելու համար:

    Մի՞թե մենք այդքան ալարկոտ ենք, որ շաբաթը մեկ չենք կարող գնալ հանրահավաք: Մի՞թե մենք չենք կարող շաբաթական 3 ժամ տրամադրել մեր երեխաների ապագային: Մի՞թե թույլ ենք, որ մեր երկիրը նորից հանձնենք Թալեաթի ու Էնվերի հոգեզավակներին:

    Տվեք ձեզ այդ հարցերը, ու ստացեք դրանց պատասխանները:

    Մնացածը ինքներդ կորոշեք:

  4. Phenomen

    դե եղավ, տղեք ջան, մեր բլոգի էջերում, ձեր ստեղնաշարերի օգնությամբ փրկեք Հայաստանը, ու հենց ստացվի՝ ձայն հանեք:

    Þատ սազացող մեկնաբանություններ էին հոդվածին, խոսք չկա:

    Իմ անունից ասեմ, Ադմինի նշած “դեպրեսիային ուղեկցող նշաններից” վերջին 3-ը մոտս նկատել եմ, հատկապես ամենավերջինը՝ անտանելի հազում եմ, թեև թոքերս մաքուր են, բժոները բան չեն լսում, կյանքումս էլ երևի մի 15 հատիկ սիգարետ եմ փչացրել, ավել չէ:

  5. F5-admin

    «Այդ մարդը դո՛ւ ես» ինքս ինձ ասելով, նախորդ անգամ եկա Մատենադարան: Պոնչիկանոցի մոտ էի, երբ սկսեց խոսել ամենայն հայոց մարքսիստը: Ի միջի այլոց, Դավիթը հոգեբույժ է, ուստի եւ ես լրիվ հասկանում եմ նրա անհասկանալի հայա-ռուսերեն բառաշղթան: Դե հասկացեք, էլի, հոգեբույժ է նա…

    Լավ, անցնեմ առաջ, հետո խոսեց մյուս Դավիթը, որը իր խոսքը սկսեց նրանից, որ հորդորեց իր ադաշին այլեւս ռուսերեն չխոսել հարթակից:

    Չգիտեմ, դուք ոնց, բայց սա ինձ թվաց մսուր-մանկապարտեզի նման մի բանի… էսքան մարդ եք հավաքել գլխներիդ, որ իրար հանդիմանե՞ք… Թե չէ ուրիշ այլ ճանապարհ չկա՞ր մեր հոգեբույժին ասելու, որ հայերեն խոսի:

    Ավելին, զարմանում ու զայրանում եմ, որ կապիտալի հեղինակին աստված սարքող մարդուն ընդհանրապես խոսք են տալիս: Հետո՞… կարո՞ղ է օրերից մի օր ՀՀՇ-ի Գեւորիկն էլ խոսի ամբիոնից:

    Լավ, չխորանամ:

    Այ, Մատենադարանի մոտից հեռացել եմ այս երկու ելույթներից հետո, նույնիսկ չեմ սպասել լսելու Լեւոնին: Որովհետեւ տեսնում էի, թե ոնց են ժողովուրդը էշացած լսում հոգեբույժին՝ քմծիծաղ տալով քթների տակ ու քֆրտելով իրենք-իրենց, որ եկել հասել են հանրահավաքի հրապարակ: Ու դրանից հետո էր, որ, ինչպես Ժոժոբան «խաբարբզիկություն» արեց, հեռացա մոտակա սրճարան:

    Հիմա, ասում եք՝ հարյուր-հազարանոց հանրահավաք: Բայց արդյո՞ք սա է Լեւոնը հորդորում: Կարծում եմ՝ ոչ: Նա հորդորում է հարյուր-հազարներով անդամակցել Կոնգրեսին: Ու պատկերացնո՞ւմ եք, հարյուր-հազարներով գալիս են ու մեր հոգեբույժը սկսում է խոսել էլի իր փեղեքված մտքրեից…

  6. F5-admin

    Համ էլ, Փիլիսոփա ջան, բարով եկար… համ էլ շնորհակալություն, որ քո տված լինկում քո ծածկանվան կողքին գրել ես f5blog: Իրոք, զգացված եմ:

    Բա որ էն բլոգում էդքան գրում ես, մեզ մոտ ինչո՞ւ ես այսքան քչախոս դարձել… smile

  7. Jojoba

    >>Այսինքն բացատրեցի նախաձեռնության տապալման պատճառները և պետք է նկատել, որ չարժեր այստեղ այդ նախաձեռնությունը օգտագործել:

    Ընդհամենը մեկ խոսք՝
    գլոբալ առումով -այո միգուցե եվ տապալվեց
    իսկ ընդհանուր առումով ոչ ...

    պատասխանեմ ինչու ... քանի որ ես ինքս ամեն դեպքում իմ իսկ նախաձեռնությունը կհաստցնեմ իր բնականոն ավարտին.

    Եւ ոչ միայն նրա համար, որ ասել եմ-պտի անեմ, այլ ի սկզբանե մեծ հույսեր չունեի ձեր նման ամպագոռգոռ մարդկանցից. Փիլիսոփա խոսքը քո մասին չէ, այլ ձեր բոլորիդ. Սկսած Ադմինից, վերջացրած նրանցից, ովքեր համառորեն կարդում եմ կայքը /ես դա գոնե հաստագ գիտեմ/, բայց չեն գրանցվում.

    Եվ խնդրում եմ մի պահանջեք ինձնից բացատրել պատճառները, ինքներդ լավ գիտեք ...

    Ինչ վերաբերում է ինձ, ապա կաշխատեմ ավելի հեռեվականորեն վերաբերվել իմ իսկ կանխազգացումներին եվ մարդկային/կյանքի փորձին.

    ----------
    Ահա ձեզ մի պարզ, միգուցե ոչ այնքան պատկերավոր, բայց բավական պատկերավոր օրինակ առ այն, որ ձեր ոչ մի նախաձեռնություն /նկատի ունեմ միասնական/ երբեք չի հասնի իր տրամաբանական ավարտին՝ լինի դա գունավոր հեղափոխություն, թե զինված ապստամբություն.

    Միգուցե բոլոր այստեղ հավաքվածներդ վառ անհատներ եք, բայց միասին ... (լավ բավարարվենք այսքանով)

  8. Philosopher

    Շատ շնորհակալ եմ Քաղաքացուց նշածս հոդվածը այստեղ տեղադրելու համար:

    Չգիտեմ, դուք ոնց, բայց սա ինձ թվաց մսուր-մանկապարտեզի նման մի բանի… էսքան մարդ եք հավաքել գլխներիդ, որ իրար հանդիմանե՞ք… Թե չէ ուրիշ այլ ճանապարհ չկա՞ր մեր հոգեբույժին ասելու, որ հայերեն խոսի:

    ԻՀրակե, հանրահավաքը անցել է, իսկ դեպքերը անցել են ու հիմա այդ հանրահավաքի մանրամասները արդիական չեն, բայց այս թեման Ադմինի գրածով բացենք:
    Ինչու էդպես պրիմիտիվ ընկալեցիր այդ հանդիմանությունը Ադմին ջան:
    Մարքսիսիտ ելույթը նման էր մի սադրանքի, որով փորձ արվեց Շարժումը լիակատար ռուսաֆիկացնել և նրա ելույթը ընդհանրապես ոչ ոքի մոտ հաճույթ չառաջացրեց, ըստ իս:
    Իսկ Շահնազարյանը չէր կարող ասել, թե մենք ռուսի հետույքը չեն բռնի, ինչպես մարքսիստը, այլ ռուսերեն խոսելու համար նկատողություն տվեց` նկատի ունենալով հենց ռուսաֆիկացմանը դեմ լինելը:

    Ավելին, զարմանում ու զայրանում եմ, որ կապիտալի հեղինակին աստված սարքող մարդուն ընդհանրապես խոսք են տալիս:

    Ես, ևս, այդ ելույթից հետո այդ կարծիքին էի: Բայց ճիշտ չէր լինի չթողնել դրան խոսել, որ հետո կանգներ ասեր, թե ինձ չեն թողում խասեմ....

    Ու պատկերացնո՞ւմ եք, հարյուր-հազարներով գալիս են ու մեր հոգեբույժը սկսում է խոսել էլի իր փեղեքված մտքրեից…

    Եթե 5 րոպե չես կարող զրուցել կողակցիդ հետ, ըստ երևույթին միայնակ չես գալիս հանրահավաքի, և չլսես հոգեբույժին, ապա էլ ինչ ես առաջարկում…

    Ժոժոբային

    պատասխանեմ ինչու ... քանի որ ես ինքս ամեն դեպքում իմ իսկ նախաձեռնությունը կհաստցնեմ իր բնականոն ավարտին.

    Մի խոսքով ասեմ. չես կարող: Դա անհնար է…

    Եւ ոչ միայն նրա համար, որ ասել եմ-պտի անեմ, այլ ի սկզբանե մեծ հույսեր չունեի ձեր նման ամպագոռգոռ մարդկանցից.

    Էստեղ, համենայն դեպս իմ գրանցումից ի վեր` որպես Ֆ5-ի անդամ, ես չեմ հանդիպել մի մեկնաբանություն, որ ասի, թե ինքը գնալու է ծերանոց ու բարեգործությամբ զբաղվի, որ անվանում ես ամպագոռգոռ մեզ:
    ԵՎ առանց պետական հովանավորոթյան ոչ միայն այս, այլև բնականաբար այլ գործեր չեն լինում, այն էլ Հայաստանում.... բա՞ եղբայր…

    Միգուցե բոլոր այստեղ հավաքվածներդ վառ անհատներ եք, բայց միասին ... (լավ բավարարվենք այսքանով)

    Օրինակ ի՞նչ նկատի ունեիր կախման կետեր դնելով: Ամեն ինչ կարելի է հասկանալ դրա տակ, գիտես չէ՞:

    Ֆենոմենին

    ձեր ստեղնաշարերի օգնությամբ փրկեք Հայաստանը, ու հենց ստացվի՝ ձայն հանեք:

    Ինչո՞ւ ես այդքան ծաղրական վերաբերվում: Չեմ կարծում, որ լուրջ խոսելու փոխարեն, արժեր այդպես արտհայտվել մեր հասցեին: Ես լավ չընդունեցի, մնացածը ո՞նց, ես չգիտեմ…

  9. F5-admin

    Այ, իրար «հանդիմանելը» նույնպես ընկճվածության նշան է smile

    Լավ, իսկ եթե լուրջ, ապա կարծում եմ, մենք կարող ենք կանխարգելել մեր կյանքում ընկճվելու որոշ դրվագները: Դրա համար պետք է մեր առջեւ դնել այնպիսի նպատակներ, որոնք իրատեսական են:

    Հիմա, որպեսզի հոկտեմբերի 17-ին ընկճվածության նոր ալիքի տակ չընկնենեք, ապա պետք չէ համոզված ասել (խոսքս ձեզ չի վերաբերվում), որ այդ օրը հարյուր հազարավոր մարդիկ են հավաքվելու: Կլինեն էլի մի քանի հազար հոգի, ամենաշատը՝ այնքան, որքան կար նախորդ հանրահավաքի ժամանակ:

    Իմ խորին համոզմամբ, պատճառը նրանում է, որ հանրահավաքներում ոչ մի լուրջ հարց չի լուծվում: Պարզապես հերթական դասախոսություններ, այնպիսին, ինչպիսին ոչ պակաս արդյունավետությամբ իրականացնում է մեր վարչապետը եւ մեր նախագահը:

    Իրական քայլեր պետք է լինեն: Քայլեր, որոնք ժողովուրդը կտեսնի ու կհամոզվի, որ իրոք եկել է գործելու ժամանակը:

    Այս ամենը՝ ըստ իս, գուցե եւ սխալվում եմ, բայց ինչ-որ նորություն է պետք, նոր մոտեցումներ, լուծման նոր տարբերակներ:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org