«Շոթան եզրակացնում է» նոր տրագիկոմեդիան Անտարբերություն թե՞ ընկճվածություն
Սեպ 29

Տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մի շարք համայնքներում:
Տեղի ունեցածից հետո կարելի է համոզված ասել, որ Հայաստանում արդար ընտրություններ մոտ ապագայում, դժվար թե տեսնենք: Եվ իրոք, հերթական անգամ իշխող վարչախումբը, օգտագործելով իր ողջ լծակները` ոստիկանությունը, թաղապետարանների ազդեցությունը բնակիչների վրա, ինչպես նաև` հայաստանյան քրեածին տարրերին, շատ դեպքերում կանգ չառնելով ոչնչի առաջ, իրենց բնորոշ “ախպերավարի” մեթոդներով “նշանակեցին” թաղապետերին:

Առավել ուշադրության էր արժանացել պայքարը Կենտրոն համայնքում, քանի որ այստեղ թաղապետի համար պայքարում գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի մրցակիցը ՀԱԿ-ի ներկայացուցիչ և Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանն էր: Ամենամտահոգիչն այն է, որ ընտրություններին բավականին քիչ թվով քաղաքացիներ են մասնակցել: Իսկ բնակչության քվեարկություն չկատարելու հետևանքով` տարաբնույթ տեխնոլոգիաներով կատարվող ընտրախախտումների հնարավորությունն ու հավանակությունը մեծանում է: Այսինքն` քաղաքացիների հիմնական մասն արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ այս երկրում հնարավոր չէ քաղաքացու ընտրելու իրավունքի ազատ արտահայտումը: Հաշտվել են, որ չեն կարող իրենց երկրի, քաղաքի, համայնքի, փողոցի, շենքի, ղեկավարմանը մասնակցել յուրաքանչյուրն իրեն “հասանելիք” չափով: Եվ սա ամենամեծ ցավն է: Համատարած անտարբերություն է տիրում, ինչ-որ տեղ մարդիկ հիասթափվել են և արդեն շատ քչերին է մտահոգում, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրում: Կարելի է ասել, որ կլանային-օլիգարխիկ համակարգը ճիշտ ուղղու վրա է: Մի քիչ էլ… ու Հայաստանի վերջնական “դուքյանացումը” օրերի հարց կլինի:
Ահա, թե ինչ են ցույց տալիս պեղումներս համացանցում.

ԼՐԱԳՐՈՂԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ՄՈՐԹԵԼ
[14:04] 28 Սեպտեմբերի, 2008

Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում, այսօր Կենտրոնի գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի վստահված անձինք ահաբեկել են ՚Հայքՙ օրաթերթի լրագրող Տաթեւ Մեսրոպյանին: Մեսրոպյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ այդ տեղամասում վախի մթնոլորտ է տիրում. ՚Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նկատեցի թե ինչպես են նույն անձինք քվեարկելուց հետո հեռանում, ապա նորից վերադառնում եւս մեկ անգամ քվեարկելու համար: Երբ նկատեցի դա եւ փորձեցի պարզել, ինձ մոտեցան Գագիկ Բեգլարյանի համակիրները եւ ասացին. ՚Հանգիստ պահի քեզ. էստեղից հելնել կաՙ: Այս երիտասարդները չգիտես ինչու ազատ մուտք եւ ելք ունեն ընտրատեղամասՙ: Մեսրոպյանը զրուցել է նաեւ Արարատ Զուրաբյանի վստահված անձի հետ. ՚Նա տեղյակ էր այս ամենից, սակայն վախեցած էր եւ զգացվում էր, որ նրան ահաբեկել են ինչպես եւ ինձ: Երիտասարդները ցինիկաբար տարբեր սպառնալիքներ են հնչեցնում: Մասնավորապես տեսնելով, որ ես չեմ նահանջում նրանք սպառնացին մորթել ինձ: Ներկայումս էլ կավիճով գիծ են քաշել, թե իբր այստեղի առաջ չգասՙ:

Այս ընտրատեսամաս է եկել Հայ Ազգային կոնգրեսի անդամ Հրաչյա Սարգսյանը, որին ըստ Մեսրոպյանի մեծ դժվարությամբ են թողել ընտրատեղամաս: Տաթեւ Մեսրոպյանն այնուամենայնիվ շարունակում է մնալ ընտրատեղամասում:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64447

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
[12:28] 28 Սեպտեմբերի, 2008

Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի շտաբից տեղեկացնում են, որ մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրախախտումներ:

Գրողների միության շենքում տեղակայված թիվ 10/49 տեղամասում ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել բաց քվերակություն: Նույն տեղամասից դուրս են հանելԱրարատ Զուրաբյանի վստահված անձին: Թիվ 19 մանկապարտեզում գտնվող 10/07 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Սադոյանը ոստիկանների օգնությամբ ընտրատեղամասից դուրս է հանել վստահված անձանց:

Իսկ Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/39 տեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Մկրտչյանը և հանձնաժողովի անդամ Արևիկ Ղազարյանը ընտրողներից պահանջում են քվեախցից դուրս գալուց հետո բացել ծրարը և միայն քվեաթերթիկն իրենց ցույց տալուց հետո գցել քվետուփի մեջ:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64439

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ
[12:41] 28 Սեպտեմբերի, 2008

ԿԵնտրոն համայնքի ղեկավար Արարատ Զուրաբյանի նախընտրական շտաբը շարունակում է ահազանգել ընտրախախտումների վերաբերյալ:

Ժամը 10:45-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել Այգեստան թաղամասում գտնվող Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված N 10/03 ընտրական տեղամասում: Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանը ընտրողներից պահանաջել է կատարել բաց քվեարակություն, այսինքն` քվեաթերթիկը քվեատուփը գցել իրեն ցույց տալուց հետո: Թաղապետի թեկնածու Արարարատ Զուրաբյանի վստահված անձը պահանջել է դադարեՍԵցնել բաց քվերկությունը: Դրան ի պատասխան` Սերգեյ Կոստանյանը կանչել է տեղամասի մոտ հավաքված մի խումբ տղաների, որոնք քաշքշել ու հարվածել են Զուրաբյանի վստահված անձին:

Ժամը 10:55-ին բաց քվերակություն է կատարվել նաեւ Ծխախոտագործների 1 հասցեում գտնվող թիվ 10/32 ընտրական տեղամասում: Բաց քվերարկությունը դադարեցնել պահանջող վստահված անձանց ոստիկանները դուրս են հանել տեղամասից:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64440

ԳԱԶԵԼՆԵՐՈՎ ԸՆՏՐՈՂՆԵՐ ԵՆ ԲԵՐՈՒՄ
[12:47] 28 Սեպտեմբերի, 2008

Ըստ Արարատ Զուրաբյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության` Մետաքս թաղամասում գտնվող թիվ 39 դպրոցում տեղակայված 10/33 ընտրական տեղամասում գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի թիմակիցները ՚Գազելՙ-ներով ընտրողներին բերում են քվերկության, վստահված անձանց արգելում են մոտենալ ընտրացուցակներին եւ հանձնաժողովի անդամների թողտվությամբ ընտողների հետ մոտենում են քվեախցիկին` ստուգելու համար, որ նրանք ընտրել են Գագիկ Բեգլարյանին:

Իսկ Կիլիկիա թաղամասում տեղակայված թիվ 10/51 տեղամասում քիչ առաջ արգելել են լրագրողների մուտքը. լրագրողների թվում է եղել նաեւ Գյումրիի ՚Գալլաՙ հեռտուստաընկերության նկարահանող խումբը:

Հիդրոպնեվավտոմատիկայի ինստիտուտում տեղակայված թիվ 10/53 տեղամասում Ժամը 10:15-ի դրությամբ քվերակել է 50 ընտրող, մինչդեռ այս տեղամասից թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ուղարկվել հաղորդագրություն, ըստ որի այդ պահի դրությամբ քվերակությանը մասնակցել է 150 ընտրող:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64441

ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱՏԱՐԱՓ
[13:09] 28 Սեպտեմբերի, 2008

Ըստ Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի շտաբի, այսօր ընթացող համայնքի ղեկավարի ընտրություններում արդեն իսկ բազմաթիվ խախտումներ են արձանագրվել:

Փչացնում են Զուրաբյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները

Մետաքս թաղամասում գտնվող թիվ 33 դպրոցում տեղակայված թիվ 10/29 ընտրական տեղամասում վստահված անձինք մեկուսացվել են, հանձնաժողովի նախագահ Միշա

Սանթրյանի կարգադրությամբ տեղամասում գտնվող մի խումբ երիտասարդներ նրանց թույլ չեն տալիս տեղաշարժվել տեղամասում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի համակիրները այս տեղամաս են բերել Կենտրոնի բնակիչներ չհանդիսացող քաղաքացիների, որոնք քվեարկել են` հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ քվեաթերթիկներ ստանալուց հետո: Այս տեղամասում գտնվող ՚Հայքՙ թերթի թղթակից Տաթեւ Մեսրոպյանին հանձնաժողովի նախագահի հետ ՚համագործակցողՙ ինչ-որ երիտասարդներ ահաբեկել են, սպառնալով` ՚եթե ուզում ես քո հետ վատ բան չլինի, հանգիստ նստի տեղդՙ:

Իսկ ժամը 11:25-ին Ծխախոտագործների 1 հասցեում գտնվող թիվ 10/33 տեղամասից դուրս է հանվել համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի վստահված անձ, ՚Ժառանգությունՙ կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Մեսրոպյանը: Նույն տեղամասի հանձնաժողովի նախագահը ժամը 11:50-ին բացել է արդեն քվեարկված քվեաթերթիկները և Արարատ Զուրաբյանի օգտին քվեարկվածների վրա նշումներ անելով` դրանք դարձրել է անվավեր: Իսկ ժամը 11:30-ին ՚Հրազդանՙ մարզաթատերական համալիրում գտնվող թիվ 10/51 և Կիլիկա թաղամասի թիվ 22 գրադարանում տեղակայված 10/52 տեղամասեր է (դրանք գտնվում են հարեւանությամբ) մուտք գործել

Դավիթ Օհանյան անունով ինչ-որ քաղաքացի և երկու հանձնաժողովների նախագահներին հրավիրել է տեղամասում գտնվող ոստիկանների սենյակ: Այդտեղից դուրս գալուց հետո հանձնաժողովների երկու նախագահներն էլ չհրկիզվող պահարաններից (սեյՖերից) հանել են քվեաթերթիկները և պահում են իրենց գրապաններում:

Ընտրակաշառք են բաժանում

Կենտրոն համայնքի ղեկավարի` այսօր ընթացող ընտրությունների գնացողներին թաղապետի թեկնածուներից մեկի` Գագիկ Բեգլարյանի թիմակիիցներն արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել:

Մասնավորապես, Կոնդ թաղամասի Ռուսթավելու անվան դպրոցում տեղակայված թիվ 10/47 և 10/48 ընտրատեղամասեր գնալուց առաջ մի շարք ընտրողներ, վստահված անձանց ուղեկցությամբ մտնում են մոտակայքում գտնվող ոմն Սմբատի տուն, ստանում գումարը (այս պահին գումարի չափը դեռևս հայտնի չէ) և համապատասխան ցուցակում իրենց անունը նշելուց հետո գնում են քվերկության:

Քվեարկում են ուրիշի անձնագրով

Ծխախոտագործների 1 հասեցում գտնվող թիվ 10/33 ընտրական տեղամսաում ժամը 11:05-ին արձանագրվել են ինչ-որ անձանց կողմից իրենց չպատկանող անձնագրերով քվերկելու դեպքեր: Նույնը տեղի է ունեցել Շևչենկոյի անվան N 42 դպրոցում գտնվող թիվ 10/40 ընտրատեղամասում: Ժամը 11:10-ին այլ անձի անձնագրերով այստեղ քվերակություն է կատարվել:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64442

ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԽՐՈՆԻԿԱ
20:00-ի դրությամբ

Ընտրությունների ավարտից մոտ մեկուկես ժամ առաջ ընտրական տեղամասեր են սկսել այցելել նաև ոստիկանության բորձրաստիճան պաշտոնյաներ` հատուկջոկատայինների ուղեկցությամբ: Սակայն դա, մեղմ ասած, չի խոչնդոտել ընտրակեղծիքներ իրականացնողներին: Մասնավորապես ժամը 18:30-ի սահմաններում, Այգեստան թաղամասի Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի և հատուկջոկատայինների ներկայությամբ թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի թիմակիցները ծեծի են ենթարկել մյուս թեկնածուի` Արարատ Զուրաբյանի վստահված անձանց և տեղամասում գտնվող դիտորդներին: Դրանից հետո նույն անձինք, կրկին Ն. Նազարյանի և հատուջոկատայինների ներկայությամբ Գ. Բեգլարյանի օգտին քվեարկված քվերաթերիկների խրձի լցոնում են կատարել:

Ժամը 19:20-ի սահմաններում Ամիրյան փողոցի վրա գտնվող Երևանի Թատերական ինստիտուտում տեղակայված թիվ 10/45 տղամասում թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի համակիրները կատարել են լցոնում: Դրանից հետո նույն տեղամասում տեղի է ունեցել բաց քվեարկություն:

ՀԺԿ անդամ Ալլա Հովհաննիսյանի հաղորդմամբ 10/08 ընտրատեղամասում ՀՀԿ անդամ, ավագանու նախկին անդամ Դավիթ Դավիդյանի կողմից ընտրողների կողմնորոշում և քարոզչություն է իրականացվել: Տինկին Հովհաննիսյանի առարկությանը Դավիդյանը պատասխանել է. “Ում ուզում ես բողոքի, մեկա Բեգլարյանն ա անցնելու”:

Թելմանի դպրոցում տեղակայված ընտրատեղամասում բաց քվեարկություն է տեղի ունենում: 19:50-ին ահազանգ է ստացվել, որ դրսում թաղապետարանի աշխատակիցների կողմից ընտրողներին ծրարներ են բաժանվում, ընտրողների հետ խցիկ են մուտք գործում: Քաղաքացիների և դիտորդների նկատողութուններին հանձնաժղովը անարձագանք է մնում:

19:55-ին բողոք է ստացվել Մայիսյան 10 հասցեում բնակվող քաղաքացի Արմեն Կոտիկի Քրմոյանից: Քրմոյանը իր ընտանիքի անդամների հետ միասին քվեարկության է եկել Չարենցի դպրոցում տեղակայված 10/46 ընտրատեղամաս, սակայն իր և իր ընտանիքի անդամների փոխարեն արդեն իսկ ստորագրված և քվեարկված էր:

http://lragir.am/

և այլն…


Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն

  1. Democrat

    Էհ, եղբայր… իզուր ներվերդ մի փչացրու: Ինչպիսին՝ մեր ժողովուրդը, մեր հասակարակությունը եւ մեր շրջապատը, այնպես էլ՝ մեր ընտրությունները եւ մեր ընտրած մարդիկ: Նաեւ՝ չընտրած պաշտոնյաները:

    Այնպես որ, մի ծաղկով նույնիսկ ծաղկի հոտ չի ընկնի սենյակում, ուր մնաց, որ գարուն գա, հատկապես, եթե դեմը ձմեռ է:

    Ավելի ճիշտ կլինի, որ աջ ու ձախ ընկնելու փոխարեն պատրաստվես “*ռի ձմեռ-2009” միջոցառմանը, որը, ուզես թե չուզես, քեզ ուղեկցելու են մինչեւ մյուս տարվա ապրիլ…

  2. Phenomen

    Սկսնակ ջան /չնեղվես հանկարծ, որ սկսնակ եմ ասում/, ուզում եմ շնորհակալություն հայտնել բավականին տեղեկացիոն հոդվածի համար: Ահագին բան իմացավ հայությունը քո/Ձեր հոդվածից, որ մինչև հիմա տեղեկություն չուներ: Ու կարևորը հոդվածի վերնագիրն է՝ “Բլա-բլա-բլա կործանարար անտարբերություն”: Այ, հենց կործանարար անտարբերությունն է կարևոր, որ նշել էս: Ընտրություններ.... թքած: Քանի դեռ իզվեռգները ողջ-առողջ ֆռֆռում են, ու ստիպում/համոզում են քվեարկել բաց/ուրիշի անձնագրով, քանի դեռ չեն զգացել իրենց կաշվի/մաշկի վրա, ինչ է վախը/կորուստը, կլինի այնպես, ինչպես քո հոդվածում /խոստովանեմ՝ կեսից հոգնել եմ կարդալուց/:

    ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ:

    ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ>>><>><<<

    ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ>>>???>>><,,,

    անտարբերություն.... զահրումար

    Օֆտոպիկ եմ անում՞… էսքան օրինավոր գրել եմ, մի հատ էլ օֆտոպ լինի…

    իսկ որ մարդը ասում ա գնանք խեղճ բիձեքին օգնենք, բոլորը դառնում են ստվեր՝ ու ոնց որ ինտերնետում բոմբ տրաքացնես /արա խորացեք մի հատ՝ ինտերնետում բոմբ տրաքացնես/, ու “ակտիվը” էդ բոմբի հետ տրաքում է/ա, էդ անտարբերություն չի՞:

    Աուուուուուուու....

    Ուր եք....

    Ժոժոբա ջան, գնացի՞ր ծերանոց, իմացա՞ր ինչ կարիք/պահանջ ունեն վիրտուալ հայ ջահելներից /ինչ էլ դուխով գրում եմ չէ՞ - գնացիր, իմացար, մեկա ես 3000 կմ հեռու եմ/: Տիկին Ֆենոմենը իմացավ մեր ակցիայի մասին, ու “համաշխարհային այս խոր ֆինանսական ճնաժամի ֆոնի վրա” համաձայնեց օժանդակել. ափսոս. չասեց ինչ չափով կմասնակցի ..,..

    Ուզում էի հոդված գրել՝ զգացի, որ հաջորդ օրը փոշմանելու եմ. մեկնաբանություը գոնե անցողիկ բան է:

    Աուուուուուուո....

  3. Մտահոգ

    Անտարբերությունը դարձել է համաճարակի պես մի բան, չումա ու ամենավտանգավոր մեր թշնամին է:

    Թեեւ մյուս կողմից, որ ետ եմ նայում, հայերը միշտ էլ անտարբեր են եղել իրենց մուտքի դռնից այն կողմ:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org