Հակահանրապետական Տիգրանը Գնամոլություն, թե՞
Սեպ 16

Հարգելի բլոգերներ ...
երեկվա, եվ ընդհանրապես վերջին ժամանկների իրադարձությունների ֆոնի ներքո, անկախ իմ կամքից, ցանկություն առաջացավ ինչ որ ռեալ գործով զբաղվել. Բավական է, որ մենք ինքներս մեզ /լավ, թող լինեմ միայն ես, եվ հետագայում էլ կաշխատեմ միայն իմ անունից խոսել/ ուղղակի դիտորդի տեղ դնենք, եվ հետեվենք թե մի քանի քաղաքական կամ ֆինանսական կլաններ մեկը մեկու հետ չեն կարողանում կիսել երկիրը.

Անձամբ ես, հաճախ, բացի դիտորդ լինելուց ինձ վերապահում եմ քննադատել, ինչ որ տեղ հեգնել .. .երբեմն անտեղի զավեշտի վերածել այն ամենը, ինչը իրականում բավականին լուրջ է:

Գիտեմ, որ հիմա շատերդ կսկսեք ինձ հակաճառել, ասելով «Լեվոն պուպուշ է» կամ «Սերժը թութուշ է» ... բայց սա չի կարեւորը

Ես առաջարկում եմ ռեալ գործով զբաղվել, եվ ոչ թե ամեն անգամ լինել ուղղակի ստատիստի դերում

Հիմա , եկեք քննարկենք թե ինչ կարող են անել մի խումբ երիտասարդներ ՞ /կամ ոչ այնքան երիտասարդներ/

Ստեղծել պարտիա, կամ ինչ որ ՀԿ ՞ եվ փորձել առաջ տանել մեր իսկ անձնական գաղափարները ....
Միգուցե, բայց .. նախ

ա/ ես քաղաքականությունից հեռու մարդ եմ եվ նման դեպքում «ինձ կզգամ ոչ իմ ափսեում»
բ/ բլոգը ինչքան էլ քաղաքական դիքորոշում ունի, ամեն դեպքում այնքան էլ ակտիվ անդամներ չունի .. համոզված եմ, որ նման առաջարկի դեպքում դժվար թե որեւէ մեկը կողմ լինի ...

միգուցե եվ կան այլ պատճառներ ... բայց ամեն դեպքում, սա իմս չէ ...

Իմս լինել առավել կոնկրետ

ինչ եմ ես առաջարկում՝
իմ կարծիքով բոլորը այստեղ «տառապում են» ազգի բարօրության գաղափարով .. .չմոռանանք, որ ազգի բարօրության կարեւոր չափորոշիչը հանդիսանում է մեր վերաբերմունքը դեպի մեծերը կամ փոքրերը, այլ խոսքերով Մանկատները եվ Ծերունաց տները.

Առաջարկում եմ բոլորովս փող գցենք եվ մեր պասիվ օգնությունը ցուցաբերենք որեւէ մի այսպիսի կազմակերպության. Ես կառաջարկեյի որեւէ մի Ծերանոցի, ոչ ֆինանսական օգնություն ցուցաբերել ...այսինք ոչ թե տանել եվ ծրարով փող տալ, կամ բանկի հաշվին փոխանցել, այլ գնել միգուցե հագուստ, ուտելիք եվ տանել

Հասկանում եմ, որ մտքերս շատ հախուռն եմ ներկայացնում, որ այս ամենը միգուցի քիչմ անսպասելի է .. .բայց ինչ ոչ՞

Խի, Քոչարյանի կինը մեզնից լավն էր, որ կարող է /էր/ տարին մի անգամ գնալ ծերանոց՞
խի, մենակ խոսքով ենք մենք այսքան գործունյա՞ ...թե հիմա կասեք քանի Սերժը իշխանությանը այս երկրում ոչինչ չարժի անել՞
Խի, անպայման պտի լինեն Սորոսի, Բելլա Քոչարյանի կամ Լյուդա Տ-Պետրոսյանի փողերը, որ նոր մտածենք .. արժե անել, թե ոչ՞

Մի խոսքով ես առաջարկում եմ ով ինչքան կարող է գումար հատկացնել /թող դա լինի 100 դրամ, կամ 5000/էական չի ... ինչքան կհավաքենք այնքանով էլ կմտածենք ինչ կարելի է անել ...

Կազմակերպելը իմ վրա. Նախորոք ասեմ, որ մենակ ես չեմ անի ... գոնե մի քանի հոգով .. .մեր ձեռով անենք.

Ոչ մի ռեկլամա, ոչ մի հասարակական երանգներ կամ քաղաքական աստառներ ...

Ընդամենը կատարենք մեր պարտքը մեր մեծերի առջեւ

Եթե ինչ որ մեկը ունի առաջարկ, կամ ընդամենը ցանկություն մասնակցելու խնդրում եմ գոնը մի խոսքով հայտնեք ձեր կարծիքը մեկնաբանություններում ...
-------------------

Ներող եղեք նման հախուռն մտքերի շարանի համար .. համ հոգնած եմ, համ մի փոքր խմած ... բայց չկարողացա թողնել վաղվան ...


Ներկա պահին ստացվել է 27 մեկնաբանություն

  1. F5-admin

    10000 դրամ՝ իմ կողմից: Մնում է ալկոհոլի ազդեցությունը թողնելուց հետո մնաս այս գործի գլխին:

  2. taraker

    Գիտեմ, որ ահագին ժամանակ է պասիվ եմ: Ուղղակի պարզվում է ես ավելի շատ ընթերցող եմ քան գրող։ 10000 էլ իմ կողմից, եթե ինչ-որ բան պետք լինի անել ուժերիս չափով կօգնեմ, բայց ծերանոց չեմ գնա։

  3. Jojoba

    >>>Մնում է ալկոհոլի ազդեցությունը թողնելուց հետո մնաս այս գործի գլխին:

    հաստատ կմնամ, մի պարզ պատճառով ...
    դեռեւս փոքրուց, երբ փողոցում մեկին օգնում էի ... մի ամբողջ օր տրամադրությունս բարձր ման էի գալիս ...

    Չգիտեմ, շատ բան չեմ հիշում, բայց մի դեպք եկավ մտքիս. Մեր շենքի առաջ քանդել էին եվ մի հատ լայն փայտ էին դրել, որպեսզի մարդիկ անցնեն վրայով. Դպրոցից տուն գալուց տեսա մի հղի կին ուզում է վախվորած անցնել. Երբեք համարձակ չեմ եղել մարդկան հետ շփման հարցում, բայց այս անգամ առաջ գնացի եվ առաջարկեցի իմ ձեռքս ... կինը զգուշորեն վերցրեց այն եվ մենք միասին հաղթահարեցինք անդունդը ...

    Ծիծաղելի է՞ .. համաձայն եմ, բայց այդ ամբողջ օրը ինձ լավ էի լավ էի զգում.

    Այ հիմա էլ ուզում եմ նորից մի քանի օրով ինձ մարդ զգալ ...

    եթե ինչ-որ բան պետք լինի անել ուժերիս չափով կոգնեմ, բայց ծերանոց չեմ գնա։

    շնորհակալ եմ երկուսիցդ, բայց շատ ուրախ կլինեյի որ Գնալու հարցում էլ ինձ օգնեք. Անկեղծ ասած փորձ չունեմ, այնպես որ մի քիչ քաշվում եմ.

    Չէ, եթե ոչ մեկդ էլ ձեռք չմեկնեք, ես ամեն դեպքում անելու եմ եվ գնալու, բայց կուզեյի, որ մենակ չլինեմ.

    Մի խնդրանք եւս, գումարը եթե ուզում եք կարող եք չգրել այստեղ (համենայն դեպս այս էտապում), այլ ուղղակի հայտնեք ձեր պատրաստակամությունը եվ ամենակարեւորը ձեր կարծիքը այս առաջարկի մասին.

    Ինչու գումարը չգրել՞ ... դե որովետեւ կարող է մեկը հնարավորություն ունենա ընդամենը 1000 դրամի, բայց ձեր մեծ հզոր տղերքից հետո ամաչի ինչ որ բան ասել.

    Իսկ ձեր կարծիքը ինձ անհրաժեշտ է ... քանի որ միգուցե ավելի լավ բան առաջարկեք, կամ ինչ-ինչ կատարողական բաներ առաջարկեք, որը իմ անփորձ ուղեղով չէր էլ կարող անցնել.

    Եվ վերջում, կրկնեմ, այս ակցիան գաղտնի ակցիա չէ, եթե ինչ որ մեկը ուզենա միանալ ես միայն ուրախ կլինեմ ... բայց հասարակական արձագանք չեմ ուզում.

  4. taraker

    Քանի որ խոսք գնաց օգնելու վերաբերյալ մի բան էլ ես պատմեմ։

    2-րդ կուրսի ուսանող ժամանակ էր։ Դասից տուն եմ գալիս, մեկ էլ մի տղա գլուխը հանեց մուտքի պատի ետեվից եւ ասեց «Ախպերս մի հատ կօգնե՞ս»: Գլխով արեցի, մտա շենքի մուտք։ Մեկ էլ տեսնեմ ի՞նչ՝ մի կին գրկած կանգնած, որ ավելի մոտեցա, հասկացա, որ կինը մահացած է։

    Ինչ մեղքս թաքցնեմ, կարգին վախեցա, բայց քանի որ արդեն մոտեցել էի, ամաչեցի․․․ Մի խոսքով, օգնեցի այդ կնոջը գրկեցինք ու բարձրացրինք 7-րդ հարկ։ Կատարվածի պարտքի զգացումով շարունակեցի տուն։ Այդպես էլ մութ մնաց իմ համար՝ օգնությունս լա՞վ գործ էր, թե՞ վատ, քանի-որ նույնիսկ չհարցրեցի, ինչից է մահացել այդ կինը։

    Կներեք թեմայից շեղվելու համար։ Ուղղակի ասածս այն է, որ միշտ չի օգնելը լավ․․․․

  5. Jojoba

    հմմ… մի քիչ տխուր օրինակ էր, եւ, հավանաբար, պարտքի զգացումը կոնկրետ այդ դեպքում մի քիչ այլ կերպ է արտահայտվել… (իմ կարծիքով), քանի որ դրական եւ բացասական էմոցիաների խտացումը իրականում հավանաբար բերած կլիներ պատկերի խեղաթյուրման:

    Ինչ-որ տեղ հասկանում եմ քեզ (նկատի ունեմ հրաժարվելդ գալ ծերանոց), կասկածում եմ, որ պատկերը կարող է կրկնվել - ցավոք սրտի:

    Բայց խուսափելը հարցի լուծում չի տա… այնպես որ պարտավոր ենք:

    Պ.ս.

    2-րդ կուրսի ուսանող ժամանակ էր։ Դասից տուն եմ գալիս, մեկ էլ մի տղա գլուխը հանեց մուտքի պատի ետեվից եւ ասեց «Ախպերս մի հատ կօգնե՞ս»

    Մի փոքր զավեշտի վերածեմ… այս տողերը կարդալուց հետո մտածեցի, որ հաստատ մտել ես մուտք եւ գլխիդ մի շառ է եկել grin

    [Հայաստանում համոզված չեմ, բայց Ռուսաստանում ես ինքս կխուսափեի քեզ պես «համարձակ» լինել: Իրականում, սկիզբը շատ նման է ինչ-ինչ մախինացիայի...]

  6. Sedrak

    Կմիանամ, մենակ թե օրը մի քիչ շուտ որոշեք, որ հարմարեցնեմ:

    Դե որ հիշեցիք, մի դեպք էլ ես հիշեմ` օգնելու վերաբերյալ: Մեր շենքի դեմը կանգնած էի մի 8-9 տարի առաջ, մեկ էլ շենքի երեխեքից մեկը մոտեցավ, թե` շենքի հետեւը մի հատ ջահել ընկած է ու օգնություն է խնդրում:

    Եկա շենքի հետեւ ու տեսա… արյունաշաղախ իմ տարիքի մի տղայի: Հետո պարզեցի, որ մեր շենքից մի քանի շենք այն կողմ կռիվ է եղել, եւ այս տղային դանակահարել էին, ու նա ոտից վիրավորվել է:

    Կանչեցի «Շտապ օգնություն», ու երբ մեքնանան եկավ, օգնեցի, տեղավորինք մեքենան: Ուզում էի հեռանալ, վիրավոր տղեն թե` խնդրում եմ հետս արի հիվանդանոց:

    Գնացինք մասիվի հիվանդանոց, այնտեղ չընդունեցին, ասացին, որ մեծ անոթ կա վնասված, ու պետք է տեղափոխել Միքայելյանի ինստիտուտ:

    Հասանք Քաղաքեռ, մտանք հիվանդանոցի բակը… որտեղ մեզ ու ՀԱՏԱՊԵՍ ԻՆՁ դիմավորեցին ոստիկանները: Հետո իմացա, որ մասիվից էին զանգել 02:

    Էս տղուն բարձրացրին վերեւ` վիրահատության, իսկ ինձ` «ուղեկցեցին» ոստիկանության մասիվի բաժանմունք:

    Չերկարացնելու համար ասեմ, որ քաղմասից տուն եմ վերադարձել ծեծված` հոգեպես, բարոյապես ու ֆիզիկապես, կաղալով (մի հատ լավ կպցրել էին աջ ծնկիս… մինչեւ հիմա մեկ-մեկ ցավում է):

    Թեեւ այդ օրը երդվեցի, որ այլեւս ոչ մեկի չեմ օգնելու մնալու եմ շառից-փորձանքից հեռու… բայց թե, չստացվեց:

    Ու ձեզ անպայման կմիանամ:

    Հ.Գ. կներեք, որ չէի երեւում… բայց կարեւորը՝ գտնվեցի:

  7. Jojoba

    Sedrak, ցավում եմ նման դիպվածի համար, բայց մենք ապրում ենք Հայաստանում, եւ այստեղ նման դեպքի զարգացումը համարյա թե օրինաչափ է:

    Ադմինի պասիվությունը ինձ արդեն չի զարմացնում, բայց զարմանալի է ինչո՞ւ են պասիվ (նկատի ունեմ գոնե կարծիք հայտնեին) մնացած անդամները:

    Ձեզնից շատ բան չի պահանջվում, ոչ էլ սա պարտադիր ակցիա է, ուղղակի արտահայտեք ձեր կարծիքը:

    Անտարբերությունը, կամ չտեսնելը/չիմանալը/անտեսելը/անտարբեր մնալը լավ ուղղեկից չեն կյանքում:

    Թե՞ լեզվով ճտպտալը ավելի հեշտ եվ ավելի հաճելի է

    Ի սեր աստծո, ոչ ոքի չեմ ստիպում, ուղղակի ինձ ավելի հաճելի կլիներ, եթե ինձ մեղադրեիք…

    ա/ ապուշ ես եւ քո արածն էլ միայն ապուշություն կարող է լինել,
    բ/ այս ամենը անում ես սեփական գրպանդ հարստացնելու համար
    գ/ էժանագին «ավտորիտետ» ես ուզում ձեռք բերել
    դ/ եւ այլն, եւ այլն…

    քան, ես տեսնեի, որ ազգի բարօրության մասին խոսող անձիք հիմա ջայլամի քաղաքականություն են ուզում խաղալ:

    Դե՞մ եք, չե՞ք ուզում մասնակցել, հնարավորություն չկա՞… ավելի լավ է այդպես ասել… քան անտարբեր լինել:

    Ես անձամբ ասում եմ, որ շատ հնարավորություն չունեմ հիմա, եւ հավանաբար բավականին համեստ ներդրում անեն (համեմատած մեր Ադմինի)… դրանում ամոթ բան չկա…

  8. Phenomen

    Մասնակից եմ, բայց նախօրոք պահանջում եմ անունս Սփյուռք չդնել ու մեծ սպասումներ չունենալ smile սմայլիկ էլ չեմ սիրում բայց դրի:

    Մենակ, եթե ասեք կոնկրետ ո՞նց կարող եմ օգտակար լինել: 20-30 եվրո ուղարկելու համար այդքան էլ պիտի վճարեմ, իսկ այ եթե հագուստով օգնելու պահ կա, կարող եմ այստեղից առնեմ, փաթեթավորեմ, ուղարկեմ Ժոժոբայի կամ իր վստահված անձի հասցեով: Մենակ թե չպահանջեք հետներդ ծերանոց գալ:

    Եթե հաստատ ծերանոց եք որոշելու, երևի ճիշտ կլիներ սկզբից իմանալ ինչի՞ կարիք ավելի շատ կունենան:

    Ու վերջում դիմեմ շատ սիրելի Տաթևիկին. աղջի՛կ ջան, դու երևի եթերում ռեպորտաժ կտաս, որ լևոնական բլոգի «մեծաբերանները» խոստացան ծերանոցին օգնել, հետո էլ կկրակես, որ հանրապետության բոլոր ծերանոցների ղեկավարները հերքեցին իրենց կողմից որևէ օգնության ստանալը, բայց դրանից քո անգույն կյանքը ավելի հարուստ չի դառնա:

  9. taraker

    Ես արդեն սկսում եմ կասկածել, որ հայ հասարակության մեջ հասարակական ակտիվությունը, խոսքից գործին անցնելու կամքը մենթալիտետի խնդիր է;

    Ժոժոբ ջան ի՞նչ ենք անում ու ո՞նց ենք անում: Սենց որ սպասենք վախենամ էլ ծերանոցում մարդ չմնա (կներեք սեւ հումորս, ուղղակի ցանկացած օգնություն ժամանակին պետք է լինի, ոչ թե ԱՄՆ-ի նման մի ամիս հետո հայտարարում են, որ պատրաստին են վրացիներին անհրաժեշտության դեպքւմ նաեւ ռազմական օգնություն ցուցաբերել ։))

  10. Marat

    Երկու ձեռքով ու երկու ոտքով կողմ եմ Ձեր փայլուն մտահղացմանը եւ իրագործմանը, սիրելի բարեկամներ:
    Պատրաստ եմ մասնակցել…

    վերջում դիմեմ շատ սիրելի Տաթևիկին. աղջիկ ջան, դու երևի եթերում ռեպորտաժ կտաս, որ Լևոնական բլոգի “մեծաբերանները” խոստացան ծերանոցին օգնել, հետո էլ կկրակես, որ հարնապետության բոլոր ծերանոցների ղեկավարները հերքեցին իրենց կողմից որևէ օգնության ստացումը, բայց դրանից քո անգույն կյանքը ավելի հարուստ չի դառնա:

    Այդ մեկին` չգիտեմ, բայց այն մյուս Տաթեւիկին ասում են` հեռացրել են աշխատանքից:

    Թե՞ լեզվով ճտպտալը ավելի հեշտ եվ ավելի հաճելի է

    Տվյալ դեպքում լեզվով չէ, այլ` մատներով:

  11. Marat

    Առաջարկում եմ օգնել ոչ թե որեւէ ծերանոցի, այլ` մանկատան: Որբացած մանուկներն ավելի շատ կարիք ունեն բարեխիղճ վերաբերմունքի, քան որեւիցե մեկն այս աշխարհում:

    Ոչ մի ռեկլամ, ոչ մի հասարակական երանգներ կամ քաղաքական աստառներ ...

    Չգիտեմ, առաջարկս ինչպես կընդունվի…

    Կարելի է հայտարարել նաեւ այլ հայկական բլոգներում եւ ֆորումներում: Այսպես միգուցե ավելի ճիշտ կլինի. ե՛ւ մասնակիցները շատ կլինեն, ե՛ւ գումարը շատ կլինի:

  12. Phenomen

    Կարելի է հայտարարել նաեւ այլ հայկական բլոգներում եւ ֆորումներում: Այսպես միգուցե ավելի ճիշտ կլինի. ե՛ւ մասնակիցներ շատ կլինեն, ե՛ւ գումար շատ կլինի:

    Ու քանի որ մեջներս «ցավ գցողը» Ժոժոբան էր, նրան էլ վերջում կմեղադրենք, թե ոչ մի բան չկազմակերպեց, կարգին մի բան չասեց, ու ծերուկներն ու մանուկները մնացին առանց մեր օգնության:

    Սկսնակ ջան, արի էսքանով սկսենք, հենց տեսնենք գոնե մի մարդ գոհ է մնում, մի քանի ամիս հետո մնացածին էլ կներգրավենք:

    Ի դեպ, մանկատան հարցում համաձայն եմ: Ու ոչ միայն նյութական օգնություն: Ամիսը մի անգամ ժամանակ գտնես, գնաս երեխեքի հետ մի բան խաղաս: Իրանց համար ահագին փոփոխություն կլինի առօրյայում: Օրինակ՝ Twister սեփական ձեռքերով սարքելը մի մեծ բան չի, խաղալն էլ 5-15 տարեկանների համար մեծագույն զվարճանք է, նույնիսկ ինձ է ուրախացնում:

  13. Jojoba

    Շատ ուրախ եմ, որ բացի փողի մասին հիշատակելուց անցանք նաեւ ռեալ խոսակցություններին եւ գործնթացի կազմակերպչական հարցերին: Փորձեմ հիմնավորել իմ կարծիքը:

  14. Jojoba

    Նախ հիմնավորեմ ինչու ծերանոց, եւ ոչ թե մանկատուն. Իմ սուբյեկտիվ կարծիքով մանկատները /համենայն դեպս քաղաքի եվ հարքաղաքային - նկատի ունեմ Խարբերդի մանկատունը/ համեմատաբար բարվոք վիճակում են եվ իմ իմանալով շատ քիչ բանի կարիք ունեն /նկատի ունեմ նյութականը/. Բացի դրանից «Աշխատելը» մանկատների հետ այդքան էլ հեշտ բան չէ՝ նկատի ունեմ չես կարող վերցնել մթերք, սնունդ եվ գնալ մանկատուն - հավանաբար քեզ նույնիսկ ներս չեն թողնի եվ դա ես համարում եմ ճիշտ /հուսով եմ հասկանցաք ինչ նկատի ունեմ/.

    ես ինքս մի 10 տարի առաջ մասնակիծ եմ եղել նման մի առաքելության, երբ կարիք կար կատարել ընտրություն, որ մանկական կառույցը /մանկատուն, որբանոց, կամ մանուկների կամ հաշմանդամ, թափառաշրջիկ երեխաներով կարիքներով զբաղվող որեւէ մի հասարակական կազմակերպություն/ առավել կարիք ունի ընտրություն, որպեսզի օգնություն ցուցաբերվի:

    Կար մի արտասահմանյան կազմակերպություն, որը պատրաստ էր նյութական օգնություն ցուցաբերել, միայն ոչ ֆինանսական /հավատ չկար/:

    Այդ ժամանակ, ես ապրում էր հայաստանից դուրս, հատուկ այդ նպատակով ժամանեցի երեվան եվ այցելել եմ մոտ 10-15 նման կազմակերպություն՝ սկսած թաղապետարանի համապատասխան բաժնից, վերջացրած Սոցապ նախարարություն եվ կոնկրետ հիմնարկներ.

    Տպավորությունս այնքան ահավոր էր, որ ... եթե սկզբում ես էր «ռասկրուտիտ» արել այդ կազմակերպությանը օգնություն ցուցաբերելու, ապա վերջում ես ինքս էլ նրանց համոզեցի զերձ մնալ այդ գործնընթացից.

    Չմանրանամ, բայց անկախ մարդկանց գրաված դիրքից, անկախ նրանց քաղաքական եվ պարտիական պատկանելիության /անկախ ինձնից հիշեցի, որ այդ թվում կային 2 ՀՀՇ-ական՝ Կենտրոն թաղապետարանից Ա. Մանուկյանը; Արա Մանուկյանի կինը -Նորքի մանկատան տնօրեն .. եվ այլն/ գործել պետական կառույցների միջոցով անիմաստ է, իսկ ուղղակիորեն օգնություն էլ ցուցաբերել հիմնարկին՝ հիմնականում կապված է մեծ բարդությունների հետ.

    Բացի նրանից, իմ իսկ այցելած հիմնարկները գտնվում էին բավական նորմալ վիճակում /մի մոռացեք, որ դա 10 -12 տարի առաջ էր/, իսկ «նյութական օգնության կարիք էլ» /ինչպես ինձ ասած մի հարգարժան տնօրեն/ իրենք չունեն - միայն ֆինանսական.

    Շարունակելի

  15. Jojoba

    Այ այսքանից ելնելով ես ավելի կողմ եմ ծերանոցներին օգնություն ցուցաբերելուն: Չեմ թաքցնի, գիտեմ մի կազմակերպություն, որը տարիներ առաջ օգնություն էր ցուցաբերել ծերանոցի բնակիչներին: Երեկ կապվեցի իրենց հետ եւ փորձեցի ճշտել, թե ի՞նչ եւ ի՞նչ կերպ է արվել:

    Իրենց կարծիքը փոխանցեմ հակիրճ. նախ, իրենց կարծիքով, ավելի ճիշտ է օգնություն անել ոչ թե ծերանոցին, այլ ծերանոցի հիվանդանոցին: Իրենց խոսքերով, այս կազմակերպության եւ նրանց բնակիչների վիճակը ավելի վատթարի է: Չեմ թաքցնի, ինչպես իրենք ասեցին, այցելելուց հետո մի քանի հոգու խելքները գլուխները չի եկել:

    Տպավորությունները այնքան ահավոր են, որ խորհուրդ չի տրվում այցելել թույլ, կամ անկայում ներվային համակարգ ունեցող մարդկանց:

    Խորհուրդ տրվեց անելուց անպայման բաժանել տրվելիքը՝ խանդի, խռովության, նեղանալու գործոնը առկա է: Նույնիսկ խորհուրդ տվեց պատրաստել մի քանի կապոց աշխատակիցների (բուժքույր եվ սանիտարկաներ) համար, քանի որ բոլոր դեպքերում եթե չտաս, մեկ է, վերցնելու են ձեռքերից, քանի որ աշխատողներն էլ մի բարվոք վիճակում չեն.

    Ահա սա է իմ դիրքորոշումը.

    եթե ցանկություն կա իմ հետ անձամբ շփվելու ապա իմ մեյլս «իմ_նիկ@f5blog.քոմ

  16. Jojoba

    »»»Մասնակից եմ, բայց նախօրոք պահանջում եմ անունս Սփյուռք չդնել ու մեծ սպասումներ չունենալ

    Տո քեզնից ինչ սփյուռք՞ grin

    Դուք պարսկահայից էլ բեթար եք… մի 20 եվրո եք տալու վրեն էլ անուն ազգանունդ գրելու եք, որ հանկարծ չշփոթենք… լավ կատակում եմ grin չնեղանաս

    20-30 եվրո ուղարկելու համար էդքան էլ պիտի վճարեմ, իսկ այ եթե հագուստով օգնելու պահ կա, կարամ ստեղից առնեմ, փաթեթավորեմ, ուղարկեմ Ժոժոբայի կամ իր վստահված անձի հասցեով:

    Նախ ինչ վերաբերվում է փողին՝

    ես անձամբ կարող եմ ընդունել . edram, webmoney, moneybookers, wire transfer (կամ ինչպես սիրում են ասել որոշ երկրներում TT), դե իհարկե Անելիք, moneygram եւ այլ նման փոխանցումներ… Ցավոք չեմ կարող ընդունել Paypal (Հայաստանի քարտով է գրանցված, հետեվաբար send only), եւ իհարկե ինձ խղճալուց ելնելով ցանկալի կլիներ 20$ համար շատ չչարչարել… թեեւ, եթե սկսել ենք, այդ էլ կանենք, խնդիի չկա:

    Ինչ վերաբերվում է հագուստին, ապա լավ նախաձեռնություն է, ուղղակի մի քանի «բայց» է առկա.
    - նախ, ինչպես նշեցի, ցանկալի է անել բոլորի համար… հավանաբար քեզ ոչ ֆինանսապես, ոչ էլ ուղղարկելու հետ կապված ձեռ չի տա… գնել 40-60 կտոր հագուստ: Նախ եվրոպայում թանկ կլինի, 2-րդ՝ ուղղարկելը հավանաբար էժան հաճույք չի, 3-րդ՝ հավանաբար այդ ամենը 20-30 եվրոյից թանկ կլինի ... (եթե, իհարկե, դրանք մեր եղբայրների գողացած ապրանքի չի grin).

    Այնպես որ ինքդ որոշիր եւ ընտրիր քեզ հարմար ձեւը (մեյլս ասեցի, եթե ուզում ես կարող եմ տալ նաեւ այլ կոնտակտներ):

    Ի միջի այլոց, իմ հագով լավ բաներ չկան՞ .. ura

    վերջում դիմեմ շատ սիրելի Տաթևիկին. աղջիկ ջան, դու երևի եթերում ռեպորտաժ կտաս

    Տղաներ, եկենք հանգիստ թողնենք Տաթոյին եւ մնացածներին: Ինչպես արդեն ասեցի, մենք դա անում ենք մեզ համար, եվ ոչ թե մնացածներին ցույց տալու համար:

    Մի քանի որ առաջ, իմ չսիրած Դիտորդի հետ խոսալուց, որն ի դեպ գրանցվել է ֆ5-ում, ասեցի, որ նման ակցիա ենք կազմակերպում… ասեց, որ նման բաներ իրենք Livejournal-ով եւ այսպես կոչված հայկական բլոգոսֆերայով հաճախ են կազմակերպում: Չնայած իրենց ակցիաները հիմնականում նպատակային եւ ուղղորդված են՝ ինչ որ մեկի երեխայի համար օպերացիայի փող հավաքել, կամ օգնություն կոնկրետ մեկին կոնկրետ նպատակով… փող հավաքել հավաքվել ... եւ այլն:

    Կարելի է հայտարարել նաեւ այլ հայկական բլոգներում եւ ֆորումներում: Այսպես միգուցե ավելի ճիշտ կլինի. ե՛ւ մասնակիցները շատ կլինեն, ե՛ւ գումարը շատ կլինի:

    Հայտարարել կարելի է, բայց, նախ քիչ եմ հավատում, որ ինչ-որ մեկը կմասնակցի, 2-րդ էլ, եկեք փորձենք մենք մեր ուժերով անենք… թե չէ դուրս է գալիս -» մենք որոշեցինք, հիմա էլ ուրիշներին ենք դիմում, որ մեզ (այո մեզ, եւ ոչ թե ծերերին) օգնեն ...

    Համաձայն եմ Phenomen-ի հետ. եկենք մի անգամ մեր ուժերով անենք, հետո մյուս անգամ ավելի հետաքրքիր եւ պատրաստված կմոտենանք այս ամենին.

    Ժոժոբ ջան ի՞նչ ենք անում ու ո՞նց ենք անում: Սենց որ սպասենք վախենամ էլ ծերանոցում մարդ չմնա

    Տառակեր, համաձայն եմ, որ ավելորդ ձգձգելը լավ բան չի, բայց վռազելն էլ սխալ է… ի՞ նչ ես առաջարկում, 3 հոգով սկսե՞նք… (մինչ քո գրառումը միայն դու, ադմինը եվ ես ենք արձագանքել):

    1/ Սփյուռքը լռում էր,
    2/ Ամատունին վախից ինտերնետին չի մոտենում,
    3/ Փիլիոսոփան ծլկել է Թուրքիա եւ հավանաբար ինչ-որ թուրքի ձեռից լապթոփ է «տարել» (ամեն դեպքում ինձ գրել էր, թե ինչպես թուրքական Windows Vista-n անգլերենի փոխի),
    4/«Ընդիմությունը» (առանց կորկրետ անուննել գրելու) միտինգից հետո խելքի չի կարողանում գալ…

    Դե էն մնացածն էլ բացի կարդալուց առավել ակտիվություն չի ցուցաբերում (ի միջի այլոց, վերջերս իմացա, որ շատ-շատ են այն մարդիկ, ով առնվազն շաբաթը 4-5 անգամ մտնում են ֆ5, բայց միայն կարդում են...)

    Դեռ այսքանը… սպասում եմ ձեր առաջարկություններին

  17. F5-admin

    Նախ, շնորհակալություն Ժոժոբային թեման թեժ պահելու համար:

    Ասեմ նաեւ, որ մեր f5-թիմի երկու անդամներ եւս (ինձնից բացի) կմիանան այս նախաձեռնությանը, յուրաքանչյուրը 3000-ական դրամով:

    Եկեք քննարկենք մի քանի կազմակերպչական հարցեր:

    1. Ինչպե՞ս եւ որտեղ հավաքագրել հավաքվող/կուտակվող գումարները:

    Կարելի է պարզապես բանկում հաշիվ բացել եւ այդ հաշվի համարը, ինչպես նաեւ բալանսը ժամանակ առ ժամանակ հրապարակել մեր էջերում: Ի՞նչ ասեմ, երեւի չերդվեմ, որ կուտակված գումարը կուղղվի միայն մեր նպատակներին:

    Ինչո՞ւ բանկում հաշիվ բացել: Դրանով նախ կհեշտացվի ու կպարզեցվի դրամահավաքը: Phenomen-ին պետք չի լինի դրա համար գալ-հասնել Երեւան, կամ էլ մեկ ուրիշին՝ Ալավերդուց ինչ-որ վարորդի հետ փողը հասցնել մեզ:

    Երկրորդ, մարդ ես, կարող է ինչ-որ անոնիմներ տեսնեն այդ հաշիվը եւ քիչ-միչ կամ էլ շատ փող փոխանցել, ու մեր նախաձեռնության արդյունքը կպոտենցվի (ինչպես սիրում են նախագծերում գրել, կասկադային էֆեկտ կունենանք):

    2. Ո՞ւմ օգնել: (Իսկ եթե հաջող ստացվեց ամեն ինչ, ապա կարելի է այս հարցը վերաձեւակերպել այսպես՝ ո՞ր կազմակերպությունից սկսել):

    Ժոժոբայի վերջին գրառումը ծերանոցի հիվանդանոցի մասին բացասական իմաստով տպավորիչ էր: Եկե՛ք սկսենք ծերանոցի հիվանդանոցից (որից, անկեղծ ասած, գաղափար էլ չունեմ, թե որտեղ է, ինչ է...): Կամ էլ բուն ծերանոցից կարելի է սկսել: Հետո անցնել մանկատներին: Եթե Խարբերդի ցանկություն լիներ, ես ինքս ճանաչում եմ այնտեղի տնօրենին՝ Հարութ Բալասանյանին:

    Ամնե դեպքում, եկեք կենտրոնանանք ծերանոցի վրա:

    3. Ինչպիսի՞ օգնություն ցուցաբերել եւ ինչպե՞ս օգնությունը տեղ հասցնել:

    Եթե մենք հասարակական կազմակերպություն լինեինք, ապա կարելի էր այլ տարբերակներ օգտագործել: Մեր պայմաններում մենք սահմանափակված ենք հետեւյալ հերթական քայլերով.

    1) հանդիպում ծերանոցի տնօրենի հետ՝
    1.1. տեղեկացնելու մեր նախաձեռնության մասին
    1.2. ստանալու վերջինիս համաձայնությունը
    1.3. պարզելու կոնկրետ կարիքները եւ նույնականացնելու այն «բացը», որը կարող ենք լրացնել կամ մեղմացնել մեր նախաձեռնությամբ
    1.4. ձեռք բերելու կոնկրետ պայմանավորվածություններ

    2) բուն օգնության մատակարարում՝
    2.1. հավաքագրված դրամի վերածում «ապրանքի»
    2.2. այդ ապրանքի ձեռբերում
    3.3. այդ ապրանքի մատակարարում դեպի ծերանոց

    Կարեւոր սկզբունքներ.
    - որեւէ գովազդի, քաղաքականության, լրագրողների եւ այլ սենսացիա որոնողների բացառում («մի խումբ մարդիկ», այլ ոչ թե «f5-ի անդամներ» կամ նման արտահայություններ)
    - յուրաքանչյուրն՝ իր չափով, այլ ոչ թե պարտադիր ֆիքսված ներդրումներ, իսկ արդյունքը կվերագրվի բոլորիս
    - բոլոր օղակների թափանցիկություն՝ սկսած գումարների հավաքագրումից, վերջացրած դրանց ծախսումներով եւ վերջնական հաշվեկշիռներով

    Ի՞նչ կասեք…

    Ի՞նչ կարող եմ անել ես այս փուլում
    1. Բացել հաշիվ բանկում եւ ինձ վրա վերցնել ֆինանսական հարցերը
    2. Բանակցել ծերանոցի ղեկավարների հետ
    3. Սպասել Jojoba-ի հերթական հրահանգներին smile

  18. F5-admin

    >> Կարելի է հայտարարել նաեւ այլ հայկական բլոգներում եւ ֆորումներում: Այսպես միգուցե ավելի ճիշտ կլինի. ե՛ւ մասնակիցները շատ կլինեն, ե՛ւ գումարը շատ կլինի:

    Կարելի է, սակայն նաեւ նշել, որ ուղարկվող գումարների կողքին նշված լինի ֆորումը/բլոգը, որտեղից ստացվել է ներդրումը եւ ուղարկողի նիկ-ը: Ինչո՞ւ: Որպեսզի կուտակվող-ծախսվող գումարների կողքին երեւան օժանդակող անձնաց անունները, եւ իրենք էլ տեսնեն իրենց անունը եւ համոզվեն, որ իրենց ուղարկած գումարը «տեղ է հասել»:

    Օրինակ՝
    f5 admin-ը f5blog-ից՝ 10000 դրամ
    f5-team - 6000 դրամ
    ...
    phenomen f5blog-ից՝- 30 еuro
    ...

    յումբա-մումբան X ֆորումից 5,550,432 դրամ

    ու տենց…

  19. Phenomen

    Հաշիվ բացելը ընտիր գաղափար է, քանի որ եթե ունենամ հաշվի ռեկվիզիտները, կուղարկեմ ուղիղ, ու western-ի կամ moneygram-ի վրա 15-18 եվրո չեմ ծախսի՝ մասնակցությունս ավելի էֆեկտիվ կլինի:

    Ծերանոցի պահով համաձայնվեցի. ձմեռ է մոտենում, եթե ոչ տաք շորեր, ապա գոնե վերմակներ պետք կլինեն: Միգուցե գնաք ծերանոց, տնօրենն ասի՝ տղեք ջան, պատուհաններից քամի ա փչում, ծերուկները մրսում են, դուք էլ մի օր գնաք պատուհանների եզրերին ջերմամեկուսիչ կպցնեք, ցելոֆանով փակեք պատուհանները /հեշտ եմ ասում չէ՞, ես մեկա չեմ գալու/: Կամ էլ՝ ջրի խողովակն է վնասվել՝ մի 20.000 դրամի հարց է, մարդ բերեք փոխի:

  20. Jojoba

    >>>Հաշիվ բացելը ընտիր գաղափար է, քանի որ եթե ունենամ հաշվի ռեկվիզիտները, կուղարկեմ ուղիղ, ու western-ի կամ moneygram-ի վրա 15-18 եվրո չեմ ծախսի՝ մասնակցությունս ավելի էֆեկտիվ կլինի:

    հանաձայն եմ, ես չարաջարկեցի, քանի որ չէի ուզում կործնել 0.5տոկոս կանխիկացման վրա -» չծիծաղեք, ախարքալաքցի ընկեր ունեմ grin

    Ադմին առաջարկում եմ հաշիվ բացել այնպիսի բանկում ուր չկան ավելորդ խութեր: Նկատի ունեմ ընթացիկ հաշիվ բացելու համար 5000 դրամ, սպասարկման վճար կանխիկացման մեծ տոկոս: Հավատացեք, հիմա բանկերը հաբռգել են եվ համարյա թե չկան այնպիսիները, ովքեր ձրի են անում այդ ամենը՝ ինչպես մի տաս տարի առաջ էր.

    Վատագույն դեպքում կարող եմ տրամադրել իմ անձնական հաշիվները, միայն վախենում եմ, որ կարող է լինել խառնաշփոթ ... ամեն դեպքում դրսի հաշիվների համար հաստատ կդրամադրեմ (քանի որ ինչքան հասկացա դրսից շատ փող չի սպասվում):

    Ամեն դեպքում, Ադմին խնդրում եմ, եթե ձրի նման ծառայություններ տրամադրող բանկ չգտնես, խնդրում եմ քո գրպանից չանես. Ինձ ասա, հաստատ կգտնեմ նման բանկ , կամ որեւէ մի բանկում գործածության մեջ չգտնվող հաշիվներիցս մեկը կդրամադրեմ.

    Պրոցեսը դասակարգելու համար շատ շնորհակալ եմ, չնայած էդքան էլ չէի գտնում դրա անհրաժեշտությունը՝ ինքնին պրոցես այնքան էլ բարդ չի ինչքան մենք ենք պատկերացնում.

    Հիմնականը համաձայն չեմ այս պունկտի հետ՝ «1) հանդիպում ծերանոցի տնօրենի հետ՝ 1.1. տեղեկացնելու մեր նախաձեռնության մասին
    1.2. ստանալու վերջինիս համաձայնությունը
    »

    Հանդիպմանը համաձայն եմ, ճշգրտել նույնպես, բայց .. .եկեք մենք վերջում որոշենք ինչ անենք. Ես վախ ունեմ, որ ծերանոցի ղեկավարը կարող է փորձի մեր միջոցով լուծել իրեն հասանելիք հարցերը, իսկ ծերերին ուղղակի օգնություն չհասնի. Ես ամենաշատը ուզում եմ իմ կամ ձեր ձեռքերով հանձնել, եվ ոչ թե տնօրենի կամ մինիստրության աշխատակիցների ...

    եկեք համաձայնվեք, որ նման կառույցների աշխատակիցները շորթելուն, եվ յուրացնելուն սովոր ժողովուրդ է, հաստատ աշխատավարձով չեն ապրում ... հուսով եք հասկացաք ինչ նկատի ունեմ

    Չնայած, ինձ թվում է, որ սա լուծվող հարց է եվ իր հերթին սա էլ կարելի է լուծել

    Ինչ վերաբերվում է գումարները բաց դնելուն, ապա առաջարկում եմ հետեւյալ եղանակը. Այս բլոգի սահմաններում մենք հնարավորություն ունենք տեղադրել ամբողջ ցուցակը, բայց ոչ թե բաց բոլոր յուզերների համար, այլ ասենք միայն բլոգի անդամների համար. Ներեք ինձ, բայց չեմ ուզում կպցնել առաջին էջի վրա, ամեն դեպքում մենք դա մեզ համար ենք անում, եվ ոչ թե ինչ որ մեկին ցույց տալու համար. Հետավաբար դա էլ կլինի մեր անձնական օգտագործման համար՝ հասանելի մեր, բայց ոչ ինտերնետի ամբողջ հասարակայնության համար.

    3. Սպասել Jojoba-ի հերթական հրահանգներին

    հրահանգ չկա, փողերը հավաքեք :-Ճ

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org