Արտատպված է “Առավոտ” օրաթերթի այսօրվա համարից
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Եվ այսուհանդերձ՝ անցած նստաշրջանի ընթացքում էլ բազմաթիվ էին պատգամավորները, որոնք բացակայել էին քվեարկությունների կեսից ավելին: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննելով այդ 14 պատգամավորների բացակայությունների մասին հարցը՝ որոշեց դրանք համարել հարգելի:
Բացակայությունների թվով 1-ին տեղում ՀՀ նախագահի եղբայրն է՝ Ալեքսանդր Սարգսյանը, որը բացակայել է անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 286-ից: Նա բժշկական տեղեկանք է ներկայացրել, ըստ որի՝ ախտորոշված է, թե պրն Սարգսյանն ունի հիպերտոնիկ հիվանդություն՝ «կրիզային ընթացքով»:
2-րդ տեղում բացակայությունների թվով ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանն է, որը չի քվեարկել 285 անգամ: Նրա ներկայացրած բժշկական տեղեկանքների համաձայն՝ պատգամավորը տառապում է «աջակողմյան պլեւրոպնեւմոնիայով» եւ «ասթմոիդ բրոնխիտով»: Հիշեցնենք, որ այս պատգամավորն այնուամենայնիվ գալիս է ԱԺ՝ կարեւոր քվեարկությունների ժամանակ: Անցած նստաշրջանում դրանք փաստորեն ընդամենը 7-ն էին:
3-րդ տեղում Մանվել Ղազարյանն է, որը չի քվեարկել 274 անգամ: Հայտնի է, որ նա ԱԺ չի մտել փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում ելույթ ունենալուց հետո: Նրա ներկայացրած անաշխատունակության թերթիկի համաձայն՝ Մանվել Ղազարյանի մոտ մարտից սկսած ախտորոշվել է լարվածության ստենոկարդիա եւ հիպերտոնիկ հիվանդություն:
4-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, որը բացակայել է 268 քվեարկությունից: Որեւէ տեղեկանք նա չի ներկայացրել. միայն գրություն է հղել ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով. «Բազմիցս եղել եմ գործուղումների արտերկրում, ինչի պատճառով չեմ կարողացել մասնակցել քվեարկություններին: Խնդրում եմ իմ բացակայությունները համարել հարգելի»:
Եվ վերջապես՝ 5-րդը Սամվել Ալեքսանյանն է, որը ներկա չի եղել անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 249-ին: Նրա անաշխատունակության թերթիկի համաձայն՝ պատճառը պատգամավորի աջ ծնկան հոդն է:
Ներկա պահին ստացվել է 28 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Ճիշտն ասած, նշված անձանց “քաղաքական” անվանելը սխալ է, բայց ուրիշ հարմար բաժին չգտա:
Ազգային ժողովը վերանվանենք Հիպերտոնիկների Ազգային Պարկ:
10-09-08 • 17:15 PMՈ՞նց է լինում, որ բացակայությունների թիվը ուղիղ համեմատական է լինում հարստության չափին…
11-09-08 • 02:35 AMՀա, բայց ումի՞ց եք բողոքում…
11-09-08 • 02:49 AMԻնչ ցանում են, այն էլ հնձում են…
Համ էլ, ենթադրենք էդ մարդիկ եկան պառլամենտում նստեցին: Ձեզ ի՞նչ է լինելու: Կարող է, Ավստրիայում շաքարավազն է էժանանալո՞ւ, իսկ Հայաստանում էլ ոչնչի մասին էլ ոչ ոք չի մտահոգվելո՞ւ…
Մարդիկ ավելի կարևոր գործ են անում, իսկ դուք պարապ վախտի խաղալիք եք խաղացնում…
Լուրջ գործ արեք, այ օրինակ կարդացեք այ էս հովդվածը, բայց ցավոք նկարները ինտերնետ չեն դրել....
Վերնագիրը քիչ ներքևում ա, իջեք կտեսնեք…
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱ՞Ն, ԹԵ՞ ԱՆԴՐԵՅ ԱԿԻՄՈՎ
Փիլիսոփա ջան, կարծեմ Ակիմովի նկարի վրա լինկը առաջին անգամ ես տեղադրել, եթե ոչ հայկական ինտերնետում, ապա առնվազն այս կայքում. Եվ դա մի 3 ամիս առաջ էր.
Հիմա դրա մասին լուրը հասել է ՀԺ-ին, եվ նա որոշել է զարգացնել այս միտքը՞
Առնվազն ծիծաղելի է, եթե չասեմ՝ տաղտկալի
Դրա համար էլ միշտ ասել եմ լրագրողներից պայթում եմ ... ուղում է դա լինի ազգի հերոս Նիկոլը, նրա թերթը, ՉԻ-ն, ազգային զոհ-Ա1պլյուսը, թե տականք Մենուիկը.
Փիլիսոփա, հազար եմ ասել էդ թերթերը քիչ կարդա, մեկա «միջումը» բան չկա, դաժե ճմրթելու համար հարմար չեն.
Պ.Ս. Ակիմովը լրիվ ուրիշ մարդ է, իզուր հույսեր մի փայփայեք.
11-09-08 • 04:08 AMՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը քիչ առաջ Ալբասետեյում 0:4 հաշվով պարտվեց Իսպանիայի հավաքականին: Բոլորիդ անկեղծ շնորհավորում եմ.
Առաջարկում եմ, բոլոր ֆուտբոլիստներին /ինչու չէ նաեվ ֆուտբոլասերներին/ վերապատրաստել-վերաորակավորել. Տվյալ փահին կան թափուր տեղեր հետեվյալ մասնագիտությունների գծով՝
մատուծող՝ հարսնաքար հյուրանոցային համալիր,
11-09-08 • 04:23 AMլցոնում անող Ավան համայնքում
մարդ ծեծող՝ անկախ բնակության վայրի
Խանջյան փողոցի վրա ավտոյի մեջ լռվող ՝ երբ շեֆը գործի է եկել, իսկ տղերքը հոգնել են փողոցում պպզած թքելուց
Հա, բայց իսպանացիք շատվոր էին:
12-09-08 • 01:42 AMՑույց տուր տեսնենմ, թե էդ ով է գրել այստեղ 3 ամիս առա, և ինչ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Ի դեպ, այդ մասին նույնիսկ չեն բարեհաճում Նախագահականից հերքել:
12-09-08 • 14:05 PMՃիշտ է:
Մեծ մարդ է, որպեսզի ինքը ման չգա, ես օգնեմ…
12-09-08 • 18:13 PMԱհա` այստեղ է տեղադրել Ժոժոբան այդ հղումը.
http://www.f5blog.com/site/posts/273/
Ի դեպ, հիմա նկարը բացակայում է, բայց այն ժամանակ կար
12-09-08 • 18:19 PMմեկը մի անփություն է արել դրել, հիմա դրել զարգացնում եք ապուշությունը: Իսկ նկարը հանել են, քանի որ երեւի ինչ որ մեկը հաստրել է տվյալ կայքին իրանց սխալմունքի մասին, (կայքն ի դեպ բավականին կարգին եվ նորմալ կազմակերպություն է ներկայացնում):
Ի դեպ, հիմա նկարը բացակայում է, բայց այն ժամանակ կար…
Հիմա որ մեկը իրա գրպանի թերթում գրի «Ասկանազը մեռել է», հիմա ի՞նչ, պտի «Շանթ» հեռուստաընկերությունը պաշտոնական հերքում տա՞:
Ներող կլինես մի քիչ (մի շաբաթով) շփոթել էի իմ գրառման վաղեմությունը (19-06-08 • 20:48 PM)
sksnak ջան մերսի, որ նեղություն պատճառիր քեզ
Ի դեպ
Մեր ադմինը չի՞ ուզում մի հատ հանդիպում կազմակերպի… քանի եղանակները տաք են, կարող է գարեջուրով պրծնես, հետո որ ձմեռը եկավ, առնվազն պտի խաշի ծախսի տակ մտնես… իսկ հիմա, ինչպես գիտենք, շատ շոգ չէ ու շատ գարեջուր չի խմվի:
Հա, իմիջայլոց, ինձ ինչ-որ մեկը սեղան էր կրվել (Լեւոնի ընտրությունների հետ կապված): Կարո՞ղ է հիշեք, թե ով էր… մենակ հիշում եմ, որ ասում էր 6 ամիս սպասի կտեսնես, որ գալու ենք ...
Աչքիս Ամատունին էր… բայց ի՞նչ սեղան էր… չլինի՞ կանաչեղենի սեղան էր
12-09-08 • 21:23 PMՆախ, կարծում եմ, անհրաժեշտ է հիշել, որ Պետությունը «Վերվարածներ» չէ:
Երկրորդ, եթե Հանարապետության նախագահդ մեղադրվում է կոռուպցիայի, կամ, ավելի ճիշտ, նրա կողմից իրականացված կեղծարարության մասին, ապա Նախագահի մամլո խոսնակը անպայման պարտավոր է բացատրություններ տալ: Եթե մեկ անգամ այդ անփութությունը եղել է, ապա երկրորդ անգամ դա իրականացնելը, կարծում եմ, որ շփոթմունքի արդյունք չէ:
Եվ, եթե դու հիմա համաձայնվում ես այն փաստին, որ Հանրապետության նախագահը «Ասքանազի» մակարդակի համեմատություն անցկացնելու համար է, ապա խնդիր չկա…
Հույսդ կտրիր, հաստատ Ամատունինի չէր: Ամատունին բարեշրջումների աջակիցների բանակի անբաժանելի մասերից է:
Իսկ ինչ վերաբերվում է գրազին, չե՞ս հիշում, ես քեզ ասել էի, որ լավ կանես հույսդ կտրես. Ադմինը չի տալու, մինչեւ ամսի 15-ի հանրահավաք, հետո էլ.....
Իզուր մի հիշեցրու…
Լավ, չլինի՞ էդ գրազի հույսին ես…
12-09-08 • 22:17 PM>>>Երկրորդ, եթե Հանարապետության նախագահդ մեղադրվում է կոռուպցիայի, կամ ավելի ճիշտ նրա կողմից իրականացված կեղծարարության մասին, ապա Նախագահի մամլո խոսնակը անպայման պարտավոր է բացատրություններ տալ: Եթե մեկ անգամ այդ անփութությունը եղել է, ապա երկրոդ անգամ դա իրականացնելը, կարծում եմ, որ շփոթմունքի արդյունք չէ:
Լավ էլի, փիլիսոփա… մի քիչ իրատեսական եղեք էլի…
էդ ինչի՞ց վերցրիր, որ նախագահը մեղադրվեց կոռուպցիայի մեջ… նրանից, որ մեկը բռնել է ուրիշի նկարն է դրել ուրիշի կենսագրության տա՞կ:
Հիմա, եթե քո նկարը ասենք դնենք Բիլ Գեյթսին վերաբերվող հոդվածի տակ, դու ավտոմատ դառնում ես կոռուպցիոնե՞ր: էդ ինչի՞ որ.. եթե մեկը հարուստ է, նա արդեն կաշառակե՞ր է… կամ եթե նույնիսկ դրած լիներ Բեն Լադենի կենսագրության տակ, դու հո չդառա՞ր… տեռորիստ:
Ոնց որ իմ 10 տարեկան զարմիկս կասեր «Ապե, դու արդեն հաստատ յուղ ես վառում»… Հաստատ պատճառա-հետեւանքային կապի բացակայություն կա… էլ չեմ խոսում, որ հարցը ընդհանրապես արժանի չէ քննարկման, հերքման կամ նման կերպ ճոխացման…
Իսկ եթե պրեզիդենտի խոսնակը պետք է հերքի նման վրիպումները, ուրեմն հաստատ իր գործը թողած պտի հետեւի բոլոր կայքերին, բոլոր օդնոկլասնիկ կայքերին, որ հանկարծ մեկը չօգտագործի իր պրեզիդենտի copyright ունեցող նկարը: Հլը մտիր մի հատ օդնօկլասնիկի եւ նայիր քանի մարդ է տեղադրել Պուտինի նկարը որպես իրենը կամ քանի՞ մարդ կա Դ. Մեդվեդեւ գրացված եւ օգտագործում է պրեզիդենտի նկարը… Դեռ ոչ ոք դա չի հերքել, նույնիսկ ինքը Դ. Մեդվեդեը դրա մասին արդեն հեգնանքով է խոսում…
Կներես, բայց սա արդեն հասարակական պարանոյաի է նմանվում… Այ հենց սա է, որից ավելի շատ էի ես վախենում, երբ սկսվեցին մասսայական հավաքույթ-միտինգները:
13-09-08 • 21:29 PMՓարեկամս, դուն աս վերեւունը սեփական մտքե՞րդ ալ գրած ես…
Նախ, կոռուպցիոներ լինելու մեջ մեղադրելը չհերքվեց: Թե ինչ կոռուպցիա կա այդ գործի մեջ, դա մեր խնդիրը չէ: Իսկ որ կեղծարարություն կա, դա ակնհայտ է:
Բայց չհերքեցին: Եվ դա շատ ցավով եմ նշում… Իսկ, որ մամլո խոսնակը չգիտեմ ինչեր անի` իր գործի փոխարեն, ապա բարեկամս, բա մամլո խոսնակը ինչի՞ համար է նախատեսված: Որ անդրադառնա՛ Նախագահի վերաբերյալ բոլոր նյութերին:
Եկ այս թեմայով չխոսենք, քանի որ դու համառորեն չես ընդունում փաստն առ այն, որ դա մի շատ լուրջ սկանդալ է, որ յուրաքանչյուր նորմալ երկրում դա կհանգեցներ մի այնպիսի սկանդալի, որի արդյունքը պիտի լինեին արտահերթ ընտրություններ, բայց խոսքը նորմալ երկրի մասին է:
...
Որքան հիշում եմ, դու այս կայքում Քաղաքացիական Հասարակության, մտածող բնակչության, ինտելեկտի օգտին խոսող մարդ էիր: Փաստորեն, կողմ ես մարդու նվաստացմանը և որթի, ավելի ճիշտ եզի պես ապրելուն, որը բացի ուտելուց և «դուրս գնալուց» այլ բան չանի…
Համենայն դեպս քո գրածից, և հատկապես վերոհիշյալ հատվածից, որը մեջբերեցի դա էր պարզվում…
Good, Good very good....
13-09-08 • 23:58 PMՉէ ախպեր, իմս քոնին չի հասկանա… անցնենք այս թեմայի վրայով, դու ինձ մի բան ասա, հիմա էս միտինգը վերջի՞նն է լինելու ... թե՞ նախավերջինը:
Ի՞նչ է լինելու այս միտինգի ժամանակ, ինչ-ինչ սկանդալային բացահայտումներ լինելո՞ւ են… թե՞ էլի հերթական անգամ գալու ենք եւ լսենք, թե ինչպես են որոշ անհատներ վերլուծում մեր ներկան, անցյալը եւ ամենակարեւորը՝ ապագան:
Աչքիս էլի «ոչ մի զադ» էլ չի լինի… ավելի լավ է՝ նստենք Կարապետիչ նայենք, գոնե սրա հաղորդումների ժամանակ մեկ-մեկ խնդալու պահեր են լինում ... գոլեր է խբում ...
Հեսա անձրեւների սեզոննել էլ որ եկավ ... ընդհանրապես լավ չի լինի… կասեն՝ տղերք սպասեք, անձրեւները ու ձյունը անցնի… հետո գարունը բացվի, նոր կարգին նամուսով մի հատ էլ միտինգ կանենք (տերն էլ չմեռնի):
Չկա-չկա, գոնե էդ միտինգների ժամանակ թողնեն վազով տողով ռեկլամ տեղադրենք… համ իրենց ձեռնտու կլինի, համ էլ մեզ…
Միգուցե փոխըմբռնմա՞ն գանք… ի՞նչ կասեք, հարգելի դեկաբրիստներ:
14-09-08 • 00:39 AMJojoba ջան, չեմ հասկանում քո պեսիմիզմը… Ինչքան հասկացել եմ քո գրառումներից, այնքան էլ բժշկությունից հեռու մարդ չես: Բա բժիկն էսպես անհամբեր կլինի, ոնց որ դու ես
Լավ, բողոքելուց բացի մի հարցի պատասխանիր: Իսկ դու ո՞նց ես պատկերացնում, քաղաքական պայքարը ո՞նց է լինում: Կարո՞ղ է մեկ օրվա մեջ պիտի բոլոր հարցերը լուծվեն: Հը՞: Ծանր հիվանդը կարո՞ղ է ծանր վիրահատությունից հետո վեր կենա ու իր ոտքով տուն գնա վազելով… թե՞ ժամանակ է պետք…
Պայքարը շարունակվում է, ու ես չեմ զարմանում, որ նման դանդաղ կերպով է առաջ գնում: Եվ եթե էս երկրում ինչ-որ մի բան պիտի նորմալանա, ապա հենց նման պայքարի արդյունքն է սա, եւ ոչ թե մեր նախարարները եսիմ ինչ գերբնական ուժերի ազդեցությամբ պետք է սկսեն մեր մասին մտածել, այլ նման դանդաղ քաղաքական հակազդեցության շունչն ամեն օր իրենց ծոծրակին կամ դեմքին զգալով:
Ու նաեւ պետք չէ նման սպանիչ ծաղրով հանդես գալ՝ ընդդիմության դեմ: Ուժերդ հավաքիր եւ ուղղիր իշխանավորներին. այնտեղ դու ավելի հետաքրքիր դրդապատճառների կհանդիպես, որը քեզ կստիպի գոնե թաքուն ուրախանալ ընդդիմության հաջողություններով:
14-09-08 • 02:36 AMԵս էլ ասում եմ, Ազգային Ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը վերջերս ինչու է այդքան պասիվացել… դու մի ասա այդ խմբի ակտիվ անդամներից մեկը՝ գազային տնտեսատեխնիկ Ալեքսանդր Ազատի Սարգսյանի ճնշումն է բարձրացել… լավ չի:
Մյուս կողմից էլ ֆիզկուլտուրնիկ Արմեն Յուրիկի Պուրտոյանը ավտոյի համարներ էր ուզում փոխել, ու ահագին զբաղված էր…
Սենց բաներ…
14-09-08 • 03:36 AMԸնդհանրապես, երբ կարդացել եմ Ժոժոբայի այդօրինակ մեկնաբանությունները, սկզբում մի փոքր զայրույթ եմ ապրել, ապա սկսել եմ մտածել նրա մտքերի շուրջ, իսկ հետո ժպտացել եմ ու անցել:
Հիմա կասեք, թե ինչի՞ էր պետք իմ այս քնարական զեղումը. այսինքն` ցանկանում եմ սել, որ պետք է ժպիտով ընդունել մեր հայրենասեր և ընդդիմության դեմ խոսող զինվորին:
Նախ, եթե նկատի ունես ամառային միտինգների ընթացքը, ապա չեմ կարծում, որ նույնն է լինելու: Ինչեւիցե, ես նրանց շատբի անդամ չեմ, որա սեմ, թե ինչ է լինելու: Նույնիսկ շտաբի անդամներն էլ պատկերացում չունեն:
Չէ, դրա փորձը կա… Անցած տարի, շատ էլ լավ միտինգներ են եղել.... Էլ մի սկսի…
Նախ, թե ովքեր էին դեկաբրիստները դու կբացատրես, բայց եթե մեր և այդ ազնվազարմերի մեջ դու համեմատություն ես դնում, այլ կերպ ասած, նույնացնում ես, ապա գոհ ու շնորհակալ ենք....
Ի դեպ, նույն դեկաբրիստներն էին, որ 1804-1813 և 1826-28 թթ ռուս-պարսկական պատերազմների ժամանակ մեծ օգուտ տվեցին ռուսական զորքին...Թեև աքսորվել էին Ցարի կողմից....
Այ էսպիսի բաներ…
Միայն մի բան ասեմ քեզ եղբայր....
Դու միտինգի ժամանակ արևածաղիկ ըմբոշխնում ե՞ս, թե՞ չէ.... Միայն պատասխանդ թող լինի այո կամ ոչ, և համապատասխան բացատրություն կցանկանայի լսել…
Դու էլ հո չասեցի՞ր, Ադմին ջան....
14-09-08 • 19:43 PMՀամ էլ, հարգարժան վերոհիշյալ պատգամավորը ավելի կարևոր գործեր ունի, քան գալ այդ հեղինակազրկված ԱԺ: Գա ի՞նչ անի, ինքներդ ձեզ հարց տվել ե՞ք…
Ի դեպ, սույն պատգամավորի օբյեկտները շատ էլ լավն են....
Իզուր տեղը մի բողոքեք…
Որ վատը լինեին, Սահակաշվիլին և Քոչարյանը իրար հետ քեֆ կանեի՞ն պատերազմից առաջ.... Ըհը.... սահակաշվիլին, ոնց որ չմարսեց կերածը, ասում են Միացյալ Նահանգները ցանկանում են փոխել գալուստուկ ուտեղ այդ մարդուն, իսկ Քոչարյանը.......... դուք ասեք....
>>>Միայն մի բան ասեմ քեզ եղբայր....
>>>Դու միտինգի ժամանակ արևածաղիկ ըմբոշխնում ե՞ս, թե՞ չէ.... Միայն պատասխանդ թող լինի այո կամ ոչ, և համապատասխան բացատրություն կցանկանայի լսել…
ոչ
ես ընդհանրապես փողոցում արեւածաղիկ չեմ ուտում, այ որ միտինգը լիներ լեվոնենց տանը կամ այգում միգուցե գարեջրի հետ ըմբոխշնեյի .. բայց փողոցում՝ ոչ
Տղերք, բայց ջոգում եք մարդա մեր թեմաների մասին ենք խոսում ..
հլը վերնագիրը ուր է ... ես թեման սկզբից տարա դեպի ֆուտբոլ, հետո ինչ որ մեկը բերեց դեպի Ակիմով ... ես թեքեցի դեպի միտինգներ ... իսկ մեր ադմինն էլ .. վոոբշե ինչ որ անկապ, առանց թեմայի ստեղից-ընդեղից մեջբերումներ արեց
Այ սենց էլ ուզում ենք, որ մեկս-մեկու /ն կամ մ/ ըմբռնենք
14-09-08 • 20:17 PMՇնորհակալություն քո պատասխանի ահմար, քանի որ իրոք շատ դուրս եկավ:
14-09-08 • 22:36 PMՇատ հաճելի էր լսել, որ ոչ թե ոմանց պես չրթելու ես գալիս, այլ պետության ապագայի մասին ես մտածում…
Իրոք շատ հավեսս տվեցիր....
Այ միշտ այդպես եղիր, թե չէ ընկնում ես հեգնանքի գիրկըըըըըըըըըըըըըը ու գնաաաաաց…
պայ՜
էս առավոտի հոստինգը խի պրծել՞. Լավ չեք աշխատում, լավ չի
թե Արմինկո-ում քաղաքական որոշում են կայացրել ՞
14-09-08 • 22:38 PM