Համբույրը՝ ամենահաճելի պաշտպանությունն է ստրեսի և կարիեսի դեմ...
Դրանք ուղղակի բառեր չեն, այլ գիտական փաստարկներ, որոնք մեզ ներկայացնում են գերմանացի գիտնականները:
Բազմաթիվ ատամնաբույժների կարծիքով, հաճախակի և երկարատև համբույրները նպաստում են կարիեսի վերացմանը:
Մեր շուրթերը գրեթե 100 անգամ ավելի զգայուն են, քան մեր մատների ծայրամասերը: Իսկ համբույրները գործի են դնում ավելին քան 34 մկաններ (այդ թվում. 12՝ շրթունքների շրջանում և 17՝ լեզվի վրա):
Կրքոտ համբույրներն ընդունակ են հասցնել սրտի կծկումները մինչև 1 րոպեում 150-ի, ինչը խթանում է թթվածնով գլխուղեղի համապատասխան բաժինների մատակարարումը: Արդյունքում մարդու մոտ որոշակի ժամանակով արագանում են մտածողական գործողությունները և, ինչու չէ, նաև նպաստում է ուշադրության կենտրոնացմանը: Համբուրվողի արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, ինչն էլ իր հերթին ակտիվացնում է մտավոր և ֆիզիկական գործունեությունը:
Հիշողության մարզում
Բեռլինյան համալսարանի հոգեբանները ապացուցել են, որ առավոտյան 20-վայրկյան տևողությամբ կրքոտ համբույրն ընդունակ է ամբողջ օրվա ընթացքում ապահովել ռոմանտիկ և կայուն տրամադրություն:
Համբույրները նպաստում են կնճիռների վերցամանը
Համբույրն առաջացնում է դիմային մկանների բավականին ուժեղ կծկումներ, ինչը նպաստում է արյունափոխանակ8յանը և նույնիսկ կնճիռների վերացմանը…
Համբուրվեք երկար, մեկ-մեկ էլ դիմացինի աչքերին նայելով
(եթե նույնիսկ նա ԱՆԹԵՐԻ ԳԵՇ է © Վահագն )
Նորից բեռլինյան համբուրատենչ հոգեբանները ստեղծել են «Առողջարարական համբույրի» մի ֆորմուլա: Տարբեր տարիքի և հարյուրից ավել զույգերին հետևելով իրենց թույլ են տվել հայտարարել, որ իդելական համբույրի տեվողությունն է 3 րոպե: Ինչպես նաև ասում են, թե ցանկալի է այդ ժամանակ նայել զուգընկերոջ աչքերի մեջ, էմոցիաները առավելագույնի հասցնելու նպատակով:
ՓԱՍՏ
Եթե ձեր զուգընկերն ունի ալերգիա…
Գոյություն ունեն նաև բավականին տհաճ և իհարկե անցանկալի երևույթներ, որոնցից է, օրինակ՝ համբուրվելիս փռշտալը, կարմրելը, հուզվելը, իսկ երբեմն էլ շնչահեղձ լինելը:
Ի ԴԵՊ
Ի՞նչպիսի հիվանդություններով կարելի է վարակվել այդ ճանապարհով
Համբուրե՛նք զմիմյանս, սակայն նաև նկատի ունենանք, որ այդ գործողության ժամանակ կարելի է վարակվել բազմաթիվ հիվանդություններով։
Հարցրեց. Իսկ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս թեմայի շուրջ հարգելի հյուրեր և մշտական անդամներ։
Ներկա պահին ստացվել է 27 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Ես չեմ կարծում, որ համբույրին կարելի է վերաբերվել որպես ֆիզիկական մարմնամարզության: Այն պետք է լինի ինքնաբուխ, ծայրահեղ դեպքում գոնե ըստ ցանկության: Այլապես կարելի է ուղղակի օրը մի քանի անգամ դեմքի մկանների վարժություններ անել՝ առանց համբուրվելու: Այնպես որ առողջարարական համբույն ինձ խիստ արհեստական է թվում: Նույն կերպ, եթե հեռուն գնանք, ապա կարելի կլինի հորինել առողջարարական սեքսի բանաձեւը՝ երբ սեռական հարաբերությունը տեղի է ունենում ոչ թե ըստ ցանկության, այլ պարզապես առողջ մնալու համար:
27-06-07 • 14:23 PMՀայարփիի հետ լրիվ համաձայն եմ, պետք չէ ամեն ինչի մեջ բանաձեւ դնել: Առավել եւս պետք չէ համբուրվելու պես ինտիմ հարցերի մեջ հիմնական նպատակից բացի այլեւայլ հանգամանքներ որոնել:
02-07-07 • 16:34 PMԱյն, որ համբույրը զորեղ բան է, դա փաստ է: Եւ այն, որ համբույրը այդքան դրական բաներ է պարգևում մեզ, դա էլ է փաստ: Ու ես անձամբ լրիվ կողմ եմ օրը մի քանի անգամ կրքոտ համբույրներ ունենալուն, որոնցից մեկը կամ մի քանիսն էլ հետագայում աստիճանաբար անցում են կատարում առավել մեծ հոգեմարմնական հաճույքների:
Ճիշտ է, բանաձևեր պետք չէ ամեն ինչի մեջ դնել, քանի որ դրանք որոշ չափով խաթարում եմ երևույթների բնականությունը, բայց ես անձամբ շատ ուրախացա համբույրի առողջարարության մասին լսելիս ու ևս մեկ անգամ համոզվեցի, որ շատ պետք է շատ համբուրվել:
Իսկ, օրինակ, աչքերը բաց համբուրվելը ինձ մի քիչ օտար է թվում, քանի որ համբուրվելիս դու խորասուզվում ես քո աշխարհը, քո երազների և կրքերի աշխարհը, որը հաստատ ավելի լավն է քան իրականը: Իսկ բաց աչքերը խանգարում են այդ խորասուզմանը :
Ձեզ բոլորիդ ցանկանում եմ շատ ու շատ կրքոտ համբույրներ ու դեռ ավելին...ու նաև որոշ ժամանակ անց էդ «դեռ ավելիի» մասին մի գրառում կանեմ:
03-07-07 • 16:46 PMԻ լրացում քաղաքացու խոսքին, ասեմ, որ համբուրվելիս կարելի է աչքերը բացել միայն մի պատճառով՝ ստուգելու, թե դիմացինդ արդյո՞ք չի բացել իր աչքերը
07-07-07 • 00:42 AMՇատ դիպուկ նկատառում էր: Ի միջի այլոց այդպես շատ է պատահում: Կամ էլ համբուրվելիս աչքերը բացել համոզվելու համար, որ ճիշտ մարդու ես համբուրում:
Իսկ ես կարծում եմ, որ համբուրվելիս դու նույնիսկ չես էլ մտածում աչքերիդ փակ, կամ բաց լինելու մասին...
14-07-07 • 02:23 AMԵթե վերլուծենք համբույր բառը,կտեսնենք որ այն կազմված է համ և բույր բառերից…
20-03-09 • 15:37 PMէլ ինչ բանաձևերի,թեորեմների կամ աքսեոմների մասին կարող ե լինել խոսքը,եթե համբուրում ես քեզ համար անչափ թանկ ու սիրելի մարդուն....
Իհարկե պետք չի համբույրին վերաբերվել, որպես ինչ-որ պրոցեդուրա, առողջությունը բարելավելու կամ վերականգնելու համար: Սակայն համբուրվողներին խորհուրդ կտամ համբուրվելուց ինչքան հնարավոր է երկարացնեն տևողությունը, որովհետև իսկապես օգտակար է:
17-05-10 • 03:48 AMՑավոք երեւի չէի նկատել այս հոդվածը, համենայն դեպս նոր միայն կարդացի.
Սրա հետ հաստատ համաձայն չեմ, քանի որ էմոցիաները առավելագույնս հասցնելու համար աչքերը փակել է պետք, եւ ոչ թե բացել:
Անջատելով մեկ զգայարան, մենք ուժեղացնում ենք մյուսի զգայնությունը:
Հիշեցի մի հին ռուսական անեկդոտ, երբ վրացին գնացքում /եթե բաց թողնենք անեկդոտի նախաբանը/ դիմելով ներքեւի նստարանին համբուրվող զույգին հարցնում է.
«Ներեցեք իսկ դուք հեմորոյ/թութք/ բուժու՞մ եք»
17-05-10 • 11:57 AMՀարգելի Նուր, ասեմ ավելին. միայն համբույրի տեւողությունը չէ, որ արժե երկարաձգել… Թե չէ, շա՜տ երկար համբուրվելով, մեկ էլ տեսար դրան հաջորդող տրամաբանական նախավերջին փուլը կարճանա…
Մեկ է, հարցնելու եք, թե վերջինը ո՞րն է. միանգամից պատասխանեմ… Ամեն լավ բանի վերջը երկար ու ուժերը վերականգնող քունն է…
17-05-10 • 12:37 PMՀարգելի ԴԵՄՈԿՐԱՏ, շատ դեպքերում հնարավոր է նաև, որ հաջորդող տրամաբանական նախավերջին փուլը հենց համբույրի փուլի ժամանակ տեղի ունենա: Կարծում եմ նաև, որ պետք չէ այդ երևույթը բաժանել ինչ-որ փուլերի, քանի որ հերթականությունը չէ այստեղ էականը, այլ կատարման որակը, տեխնիկան, ինչպես նաև զգացմունքայնությունը: Ի վերջո կարելի է համբույրին անդրադառնալ ամբողջ պրոցեսի ընթացքում:
17-05-10 • 15:13 PMԷդ ինչքա՞ն պտի համբուրվես, կամ ինչ-ինչ ապրումներ պտի ունենաս ... որ մյուս փուլի հաշվին լինի:
Ասեցինք՝ աչքերը փակել է պետք /կամ բացել, ինչպես պնդում է TC-ն/, բայց չասեցինք, որ դրա հետեւանքով կարելի է խուսափել անցանկալի հղիությունից: Թե չէ հիմա մեկն էլ հոդված կմոգոնի, որ համբույրը հակաբեղմնավորիչ միջոց է:
Իհարկե եթե դեռահաս չես .... էդ դեպքում համբուրվելու մասին մտածելն էլ բավ է կամ սիրած վերջին փուլը՝ երազ ես տեսնում ու պըլծ.
էհհհ ... մարդ ինչքան պետք է «հոգով ու մարմնով» դեմոկրատ լինի, որ նախավերջին փուլից առաջ մտածի քնելով ուժերը վերականգնելու մասին ...
17-05-10 • 15:48 PMՀատուկ քո համար համբույրի կատարման որակի, տեխնիկայի, ինչպես նաև զգացմունքայնության մասին ...
17-05-10 • 15:50 PMՀատուկ Jojoba-ի համար: Պրակտիկայից լավը չկա: Օգտակարը հաճելիի հետ…
17-05-10 • 19:39 PMԹեմայից դուրս
Հարգելի Նուր,
բարով եք եկել ֆ-հինգ:
Ի միջի այլոց, դուք նամակ ունեք: Այն ընթերցելու համար՝ մտեք Ձեր հաշվի կառավարման վահանակ ու Անձնական նամակներ-ի ներքո գտեք ու բացեք Ձեր փոստարկղը:
Թեմայից ներս
Համբույր… փուլեր… Ինչ էլ հավես ունեք…
17-05-10 • 22:14 PMՇնորհակալ եմ, հարգելի՛ F5-admin:
17-05-10 • 22:17 PMՀա… ինչ-որ մի ռուսական ամսագիր էի կարդում էլի այս թեմաներով, շատ լավ խորհուրդ կար… Խորհուրդ էին տալիս, որ համբուրվելիս չարժե լեզվով ստուգել զուգընկերոջ ատամների պլոմբների որակն ու ամրությունը
17-05-10 • 22:17 PMԱդմին ... կարծեմ մի հատ անեկդոտ կար թե տարբեր տարիքներում ինչպես են վերաբերում համբույրին եվ նրա բնականոն շարունակությանը.
Կար մի տարիք, երբ մարդիկ սիրում եմ խոսել դրա մասին, վերհիշել պահերն, եվ այլն - դա հավանաբար իմ տարիքն է.
Հետո գալիս է մի տարիք, որ դրա մասին խոսելու ու վերհիշելու հավեսն էլ է փախչում ... դա էլ աչքիս քո տարիքն է.
Պահո՜ .. .սա արդեն լուրջ է, եթե սկսել ես ռուսական Գլյանցից ժուրնալներ կարդալ, այն էլ ոչ ավել .. ոչ պակաս համբույրի մասին....
Քեզ ոչ մեկ չի ասել, որ իրեն հարգող ռուս ոչ մի կին չի կարդում նմանատիպ ժուրնալ ... իրենց խոսքերով սա միայն տնային տնտեսուհիների համար են կամ մետրոյով երթեւեկողների մասին /իհարկե կան մի քիչ ավելի լուրջ ժուրնալներ -տիպա «Կարավան» - կանանց համար, բայց դժվար այնտեղ տենց հոդված գտնես./
Աչքիս դու ժամանակակից ռուսական Սիրավեպերի մեծ սիրահար էլ կլինես ... իսկ մեքսիկական սիրեալներին ո՞նց ես վերաբերում.
Իսկ եթե դա էլ չի հետաքրքրում, ուրեմն երեվի բակում կամ կոմպի առաջ շախմատ ու նարդի ես սիրում խախալ.
Մեկը հարցնող լինի, էդ ո՞նց ես ստուգելու պլոմբի ամրությունը, որ ուզենաս կամ չունզենաս.
18-05-10 • 02:29 AMՊրակտիկա անցնելու համար լավ նաստավնիկ պետք է ունենաս ... իսկ եթե շատ-շատերիս նման առաջին անլուրջ քայլերդ հասակակցիդ հետ ես անց կացնում ... ապա իրականում զուգակցիդ ատամի պլոմբը լուրջ վտանգի տակ է.
Դե իսկ մեծ պրակտիկա ունեցողի հետ էլ /մյուս կողմից/ համբույրով շատ պետք չէ հրապուրվել ... դեռ ոչ մեկ չի հնարել «համապատասխան» պաշպանիչ-ապահովիչ համբույրից.
Մի խոսքով ... բոլորս դեպի գլանցի ժուրնալներն ...ամենաապահով միջոցն մեր օրերի
18-05-10 • 02:37 AMԵս ո՞ւր հասար… “կարդացել եմ” բնավ չի նշանակում “կարդում եմ պարբերաբար, առավոտից-իրիկուն” ... ձեռի հետ էլ տնային տնտեսուհիների հետ կողք-կողքի Հովիկ-Հասմիկ խոհանոցն եմ նայում Արմենիա-ԹՎ-ի… ու սուրճն էլ հարեւանուհուս հետ եմ խմում…
Կարդացել եմ վարսավիրանոցում՝ իմ հերթին սպասելիս… Չէր կարելի՞
Անկապ
Ընկեր ջան, էդ անտեր խ-ն ղ-ի հետ հերիք չի խառնես… հա ուղղվում է, հա շարունակում ես նույն տեմպերով…
խ-ի տեղը գիտես, էլ չասեմ, իսկ ղ-ն անգլերեն x-ին համարժեք ստեղնն է…
Մենակ չասես, թե չգիեիր, որ խաղալ է, ոչ թե խախալ
Ըստ էության
Նկատի ունեի՝ էդ թեման շոշափելը: Երկիրը ոտք է առել, գնում է, դուք համբույրներից եք խոսում, այն էլ այսօր՝ մայիսի 17-ին՝ հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի հակազդման միջազգային օրով…
18-05-10 • 02:43 AM