Բրեմենյան երաժիշտներ
Ողջույն բոլորիդ ու կներեք, որ վերջերս «կորել էի»: Գործուղման եմ արտասահմանում (Բրեմեն, Գերմանիա) եւ խիստ զբաղված էի, դա էր պատճառը:
Մի քանի խոսքով ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել այն տպավորություններով, որը հենց այս տողերը գրելու պահին պատել է ինձ:
Դե, երեւի սկսեմ: Իհարկե, Ժոժոբային նման չեմ կարողանա «ճոխ» ներկայացնել, բայց կփորձեմ:
Նախապես ասեմ, որ այլ երկրներում «ուիքենդ» տեսել էի ու ինքս մասնակցել եմ ուրբաթ երեկոյան ժամերին սկսվող ու կիրակի կեսօրից հետո ավարտվող ժողովրդի շաբաթամուտի «народное гульяние»-ին, սակայն առաջին անգամ եմ ներկա գտնվում մի միջոցառման, որին մասնակցում է երեւի Բրեմեն քաղաքի ողջ բնակչությունը՝ ահել-ջահել, մանուկ-դպրոցական… բոլորը, էլ չեմ ասում՝ քաղաքի հյուրերը եւ տուրիստները:
Ամբողջ քաղաքը մարդաշատ է (տողերս գրելու պահին արդեն քաղաքի կենտրոնի բոլոր փողոցներում քայլելն արդեն գրեթե անհնար է): Սակայն զանգվածային տոնակատարությունը… դեռ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ: Դեռ մարդիկ են գալիս՝ բոլորն ուրախ, զվարթ, աշխույժ եւ, բնականաբար, գինովցած:
Կհարցնեք՝ ի՞նչ են նշում: Ճիշտը որ ասեմ, ես էլ դեռ գլխի չեմ ընկել: Համ էլ կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ ՄԱՐԴԻԿ ՀԱՎԵՍ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ դուրս գալու փողոց եւ ըմբոշխելու իրենց գինին-գարեջուրը եւ իրենց հողերը բնորոշող նրբերշիկեղենը եւ այլ ուտեստներ (մտքներովդ ինչ կանցնի, թեեւ հետաքրքրվեցի՝ սուջուխ ու բաստուրմա սեղաններին չեն դրել):
Քաղաքի կենտրոնում, մոտ մի 20-30 կետերում հնչում է կենդանի երաժշտություն՝ մի տեղ գերմանական ազգային երգ ու մեղեդի (որը ուղեկցվում է մարդկանց պարով), մեկ այլ վայում՝ ռոք կամ այլ ոճեր (ես ինքս ներկա եղա նման 4 կամ 5 համերգի, մի տեղ՝ Ռոբի Ուիլյամս, մեկ այլ տեղ՝ Ֆրենկ Սինատրա, Բիթլզ, Քուին… ինչ ուզեք): Կատարումներն էլ՝ մակարդակով, առանց ֆոնոգրամայի…
Այ սենց ուրախ Բրեմեն. հասկանո՞ւմ եք, մարդիկ հոգնել են աշխատանքային շաբաթվա ընթացքում եւ հիմա հանգստանում են: Հանգստանում են ոչ թե մեզ նման բազմոցին «թառած», այլ՝ քայլելով, խմելով, մեկմեկու ժպտալով ու բաժակներն իրար զարկելով…
Շատ-շատ հետաքրքիր է: Անչափ: Այնքան մարդ կա փողոցներում, որ թվում է, թե հեսա բեմ կբարձրանա Լեւոն Տեր-Պետրոսյանը (իրոք, առանց վերջինիս հեգնելու): Այդքան մարդ, սակայն լարվածության գրեթե նշույլ չկա: Որ սուտ չասեմ, երեւի թե ավելի քան հարյուր հազար մարդ, բայց ընդամենը մի անգամ ոստիկան տեսա, այն էլ՝ կանչել էին, որ մի հարբած ռուս մարդու հասցնի իրենց տուն (նման ռուսներ կամ Ղազախստանի նախկին բնակիչներ՝ ինքան ուզես, բայց ռուսերեն հարցնում ես՝ «ռո՞ւս ես», պատասխանում է՝ нет, я немец, էն Զայչիկի (Տաբակովի) ինտոնացիայով (հիշո՞ւմ եք՝ вот здесь, сверху)) :
Այ սենց բաներ… Լավ, շատ «լռվեցի»: Համ էլ եկել էի հյուրանոց, որ ոտքերս մի քիչ «դնջանան», առավոտից ոտքի վրա եմ (մեր մոտ լիներ, առավոտից 5 մետր քայլած չէի լինի): Մնացածը կշարունակեմ վաղը:
Լավ մնացեք:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 16 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
ես էլ ասում եմ խի տենց թաթարախի մտավ ու գնաց ...
կարայիր գոնե մի հատ դձեւի համար ասել՝
-Կգաս՞ գարեջուր խմելու
ես ել քաղաքավարի, հասկանալով իրավիճակի սրությունը եվ իմ հնարավորությունները - կպատասխանեյի
-Չէ, շնորհակալ եմ, հենց նոր ըմբոխշնեցի
Թե, չէ մտել է ... եվ ձեւական հարցեր է տալիս
«Ոնց ես, ինչ կա - չկա ..ուրիշ ինչ կա ...»
---------
31-08-08 • 03:18 AMՀամ էլ, էն խմաց ռուսին, որ մեկ էլ տեսնես հարցրու -«народное гульяние» առանց «ь»-ի գրվում, թե՞
էդ բրեմենյան երաժիշտները դեռ երևի խաբար չէին, որ բրեմենյան ֆուտբոլիստները պարտվել են, թե չէ տենց իրանց լավ չէին զգա…
31-08-08 • 15:34 PMԿատակը կատակ, բայց որ մարդիկ իրանց ազատ ժամանակը գնահատել գիտեն, ու փորձում են այն առավելագույնս ու առողջ կերպով օգտագործել /հեծանիվով կամ պարզապես ոտքով դուրս գալ սարեր, գնալ ինչ-որ տեղ պալատկա խփել ու մի երկու գիշեր մաքուր օդին քնել/, , դա ինձ համար գնահատելի է.
Մաքուր օդին սա էլ չէր խանգարի
31-08-08 • 22:00 PMՀա, լսել եմ, Բրեմենը լավ քաղաք է ...Ոչ այնքան մեծ, գողտրիկ, ավանդական գերմանական քաղաք է` մաքուր, բարեհամբույր: Մարդիկ էլ իրենց քաղաքի նման բարեհամբույր են ու ժպտերես: Կարճ ասած` ասում են, որ հեքիաթային քաղաք է` իր ամենահայտնի բնակիչների` բրեմենյան երաժիշտների մասին հեքիաթի նման…
Ազնիվ խոսք, լացս գալիս է, որ մենք չենք կարող այնպես ապրել ու վայելել կյանքը, ինչպես` նրանք…
31-08-08 • 22:31 PMԼավ, էլ մի քաղաքականացրու, հազիվ մարդիկ փորձում են սիրուն բաներից գրել… Ժոժոբայի մոտ ինչ-որ կարոտա՞խտ կա կանաչեղենի առումով, թե՞ դրա ավելցուկ…
01-09-08 • 01:00 AMՃիշտն ասած ահա այս քառյակը մտքիս եկավ, երբ կարդացի մեր Սկսնակի տողերը… Ասեմ, որ իմ սիրտն էլ լցվեց… լրիվ լուրջ եմ ասում: Քառյակը կարդացեք, հետո շարունակեմ…
Պահանջում են չքաղաքականացնել… Ախր էնքան հեշտ եք ասում էդ բառերը… Իսկ Ադմինի գրածի մասին ասեմ, որ Բրեմենը լավ քաղաք է: Մերն է եղել… Չէ, լավ, կատակեցի… Մերը չի եղել…
Այս տողերն էլ կարդացեք… եւ սրանք կարդալուց հետո, չեմ հասկանում, մի՞թե ոչ ոք, թե՛ իշխանությունները, թե՛ հենց մեր հասարակությունը, չի ուզում իր երկիրը սարքել Գերմանիայի պես: Չի ուզում Բեռլինի, Փարիզի, Բրյուսելի պես քաղաքներ ունենալ… թե՞ մեզ մեր փոշոտ Երեւանն էլ բավ է…
P.S. Լսեք մոդերատորներ, էս իմ հարցը ի՞ նչ է լինելու… նույնիսկ հիմա, մեկնաբանություն տեղադրելը բարդացել է… Մի քանի անգամ պիտի մեկնաբանել կոճակը սեղմեմ, մի 10 անգամ նույն էջը բացեմ, էլի մեկնաբանել կոճակը հպեմ, որ նոր տպվի… Ժոժոբ, դու ամեն ինչ ուղղիր.... թանկ է նստում, թող նստի…
01-09-08 • 01:24 AM>>>լավ, էլ մի քաղաքականացրու, հազիվ մարդիկ փորձում են սիրուն բաներից գրել…
Չեմ քաղաքականացնում, Ֆենոմեն ջան, մեր բախտն եմ լալիս…
>>>Ժոժոբայի մոտ ինչ որ կարոտա՞խտ կա կանաչեղենի առումով, թե՞ դրա ավելցուկ…
01-09-08 • 02:23 AMՉէ, ոչ շատ է, ոչ էլ քիչ: Ավելցուկի կամ կարոտախտի դեպքում այդպես չէր ժպտա` … Բայց տեսնենք, այդպես արագ ու անդադար լցոնելով ու գործածելով, ո՞ւր կհասնի…
Նման դեպքերում ասում են. «Ժպտացի, մնացի ժպտած կամ ծիծաղեցի, մնացի ծիծաղած»…
01-09-08 • 02:35 AM>> Լսեք մոդերատորներ, էս իմ հարցը ի՞ նչ է լինելու…
Ախր քեզ պատասխանել էին… հարցրել էին՝ խնդիրը շարունակվում է, թե չէ: Ձեն չհանեցիր, մենք էլ իմացանք, թե ամեն ինչ նորմալացել է:
Ժոժոբա, չե՞ս զգում, որ հարցը քեզ է ուղղված
Մյուսների մոտ ո՞նց է: Կա՞ նմանատիպ խնդիր: Խնդրում եմ տեղեկացրեք:
01-09-08 • 06:57 AMՄոռացա ասել, որ հանց այս վերջին մեկնաբանությունս առանց որեւէ խնդրի նորմալ տեղադրվել է:
01-09-08 • 06:59 AMԼավ էլի, Ադմին… Բա էդպես բա՞ն են ասում…
Ախր, ես ի՞ նչ մեղավոր եմ, որ Բրեմենը քեզ շատ դուր է եկել եւ դու ինտերնետ ես մտել, շուտափույթ որոշ մեկնաբանություններ ես կարդացել, բայց իմ մեկնաբանությանը ուշադրության չես արժանացրել:
Որպես խոսքերիս առհավատչյա վկա, կարող եմ բերել ահա այս հոդվածի 15-րդ մեկնաբանությունը:
Մնացածը թող ձեր խղճին մնա…
Հիմա էլ նույնն է… տաս անգամ արեցի, որ նոր տպվի, իսկ այս Հ.Գ.-ն հետո եմ ավելացնում… բա…
01-09-08 • 12:55 PMՓիլո ջան (էդ ինչո՞ւ բոլորդ իմ նիկս կրճատում եք, ձեզ կարելի է, իսկ ինձ՝ ո՞չ: Հատկապես, որ կրճատել եմ առանց աղավաղման… ի տարբերություն շատ-շատերի) քո ասածի վերաբերյալ ոնց մտածում եմ, չպետք է, որ կապված լինի կայքի հետ:
Ահա նորից եմ կարդում.
Նախ, արի հերթականությամբ գնանք.
1. Ի՞նչ բրաուզեր ես օգտագործում: Ենթադրում եմ, որ IE-5 է կամ 6: Եթե այդպես է, ապա խորհուրդ կտամ անցնել կամ Firefox-ի կամ Opera-յով փորձել (հա, մոռացա ասել, սա ձեր իմացած օպերա չի)
2. Խնդրում եմ մի քիչ մանրամասն նկարագրի՝ «Մի քանի անգամ պիտի մեկնաբանել կոճակը սեղմեմ, որ նոր տպվի»: Եթե իրականում այսպես է, ապա սա հաստատ քո բրաուզերի հետ է կապված:
Ամեն դեպքում խնդրում եմ ինձ տեղեկացրու (կամ որպես մեկնաբանություն, իրականում ոմանց կարող է դա հետաքրքրել, կամ էլ իմ անձնական էլ. փոստիս գրի, քանի որ բլոգի անձնական նամականիս հազվադեպ եմ ստուգում):
Ինչքան հիշում եմ, մեր մոտ մի հատ կարճ յուբկով աղջիկ կար սրբագրող էր աշխատում, չգիտե՞ք, թե ուր կորավ
01-09-08 • 13:50 PMՈրպեսզի նոր քաղաքական սկանդալի սկիզբ չդնեմ, ճշգրտեմ՝ վերեւում իմ դրված մատս վերաբերվում է «IE-5 կամ 6-ին», ոչ թե «Օպերային»
01-09-08 • 13:52 PMՉեղավ Ժոժոբա… Բայց քեզ ասեմ, որ քեզ ոչ թե սազում է Ժոժոբա, այլ Ժոժոբ…
Հիմա, արդեն, հետեւելով քո խորհրդին, ներբեռնեցի Օպերադ, եւ հիմա մեկնաբանություն եմ փորձում գրել այդ բրաուղերով: Էլի չեղավ… Կրկին կտպեմ ԻԵ-ով…
01-09-08 • 15:28 PMԱրի փորձենք մեկ ուրիշ բան. փորձիր կպնել ուրիշ տեղից (ուրիշ կապով): Ի միջի այլոց, ի՞նչ կապի վրա ես նստած, նկատի ունեմ՝ դայլ-ապ է, թե՞ մի այլ, արագընթա՞ց է, թե՞ ոչ:
Իսկ ի՞նչ է լինում, երբ փորձում ես սեղմել կոճակը: Բրաուզերի վեջը չի՞, թե՞ չի փորձում է անցնել հաջորդ էջ, բայց չի կարողանում…
Մի խոսքով, նկարագրիր իրավիճակը, թե չէ ենթադրություններով առաջ շատ չենք գնա…
01-09-08 • 15:45 PMՄիայն թե նկարագրելուց բանաստաղծություններ մեջբերելուց զերծ մնա, թե չէ բան չեմ ջոգի… (վաղուց չէի կծել, ասի անեմ, թե չէ կարող է ֆորմայից ընկնեմ):
01-09-08 • 15:47 PM