Ի՞նչ կա սեպտեմբերի 5-ից Ախր շատ խոզ ենք, է՜հ
Օգ 26

Ի՞նչ արժե ՀՀ քաղաքացին համաշխարհային թանկացումների ֆոնին

Ենթադրում եմ, որ շատ-շատերդ ինձ կմեղադրեք պոպուլիզմի եւ (կամ) քաղաքական սպեկուլյացիաների մեջ նման վերնագրի ընտրության համար, բայց հավատացեք, որ այս քաղաքական եւ պատերազմական թոհուբոհի ֆոնի վրա շատ-շատերս այնպես էլ չընկալեցինք, թե ինչ տեղի ունեցավ:

Իսկ տեղի ունեցավ այն, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ թքած ունեին իրենց իսկ ժողովրդի վրա: Խոսքը Վրաստանում (մասնավորապես՝ Աջարիայի տարածքում) հանգստացող կամ բնակվող ՀՀ քաղաքացիների էվակուացիայի (տեղահանման - տեղափոխման) մասին է:

Ընդդիմախոսները կասեն, որ իշխանությունները արեցին հնարավոր ամեն ինչ… իրականում դա այդպես չէր կամ, համենայն դեպս, ես (մարդ ով գտնվում էր այդ խառնաշփոթի կենտրոնում) նման բան չեմ նկատել:

Ի՞նչ պետք է արվեր (իմ՝ որպես ՀՀ քաղաքացու կարծիքով)

1. Նախ եւ առաջ, նախօրոք (օգոստոսի 7-9-ը ընկած հատվածում) պետք էր զգուշացնել ազգաբնակչությանը: Վրաստանը «դե յուրե» գտնվում էր Ռուսաստանի հետ պատերազմի եզրին, եւ ՀՀ իշխանությունների պարտքն էր զգուշացներ իր քաղաքացիներին կամ չայցելել կամ զերծ մնալ Վրաստանել այցելելուց:

Գաղտնիք չէ, որ մարդկանց մեծ մասը հանգստի մեկնելու վերջին օրերը հաճախ ծախսում են նախապատրաստական աշխատանքների վրա եւ թերթ կարդալու կամ հեռուստացույց նայելու ժամանակ չի էլ լինում: Նման դեպքերում առնվազն գոնե սահմանին պետք է զգուշացվի բնակչությանը: Խոսքը չի գնում սահմանը փակելու կամ այլ ուժային մեթոդների մասին, բայց առնվազն տեղեկացնել՝ դա կարելի է: Ի՞նչ էր տեղի ունենում իրականում. ՀՀ սահմանապահները եւ մաքսավորները միայն զբաղված էին իրենց փող աշխատելով:

Ես ինքս սահմանը հատել եմ օգոստոսի 7-ի, լույս 8-ի գիշերը. Հայաստանի սահմանը անցել եմ օգոստոսի 8-ին, իսկ մտել եմ Վրաստան՝ օգոստոսի 7-ին: Հավանաբար մտածեցիք, որ թվերը շփոթո՞ւմ եմ: Իրականում՝ ոչ:

ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ կա 1 ժամի տարբերություն, հետեւանքում ես հատել եմ Հայաստանի սահմանը (սկզբից) օգոստոսի 8-ին առավոտյան ժամը 00:30-ին, իսկ Վրաստան եմ մտել օգոստոսի 7-ի 11:45-ին:

Իսկ հիմա մի քանի խոսք հայոց փառապանծ սահմանապահների մասին: Դեռեւս սահման չհասած մեր ավտոբուսի ուղեկցորդը զգուշացրեց, որ բոլորն, ովքեր ունեն խնդիրներ իրենց անձնագրերի հետ, մոտենան իրեն: Խոսքը գնում էր առանց վավերացման, մուտքի ելքի թույլտվություն չունեցող կամ առանց անձնագրի անչափահաս երեխաներ ունեցողներին: Բոլոր նման անձինք հավաքագրեցին 10-20-ական «կանաչեղեն» եւ «նվիրաբերեցին» մեր պրեզիդենտի խոսքով ասված «օրինակելի եւ աշխատելու եռանդ ունեցող մաքսային համակարգի» անկախ ֆոնդի հաշվին:

Սահմանի վրա շատ հետաքրքիր մի միջադեպ տեղի ունեցավ: Երբ մեր ավտոբուսը 15-30 րոպեում հաղթահարեց մեր հիասքանչ սահմանի բոլոր արգելափակոցները (ուղեկցողի եւ կանաչեղենի շնորհիվ) եւ արդեն պետք էր վերցներ վերջին բարձրունքը (ԱԿԱ արգելափակոցը), մեր ճանապարհը արգելափակեցին մի խումբ կանայք… Այո, այո… մի խումբ ղժղժան, հավանաբար միտինգերում եւ շաքարի հերթերում թրծվաց մի քանի կին, որոնք մեկի-մեկին ընդհատելով իրենց բողոքն էին ուզում ներկայացնել մի երիտասարդ սահմանապահ/մաքսավորի, որը դեռ չէր հաստցրել ու լրիվ հետ բերել իր պաշտոնի համար նվիրաբերած կլորիկ գումարը: Բողոքի իմաստը հասկացանք մի փոքր ուշ, երբ նրանք վերջիվերջո հասկացան, որ հերթով խոսալն ավելի արդյունավետ է:

Բողոքը կայանում էր նրանում, որ իրենց ավտոբուսը, որն ի դեպ վրացական համարներ ուներ, բայց «բնակեցված էր» միայն հայերով, արդեն 5 ժամ կանգնել էր վերջին արգելափակոցի դիմաց, եւ մեր նորաթուխ սահմանապահ-մաքսավորը (տենց էլ չջոգի սահմանափահ էր, թե մաքսավոր… չնայած ինչ տարբերություն), ոչ մի կերպ իր դաբրոն չէր տալիս… ավելի ճիշտ նա ոչ արգելել էր, ոչ էլ թույլ էր տալիս: Կանանց խոսքերով ասել էր` «Սպասեք, հեսա կգնաք»: Ենթադրում եմ, որ դա ամենաբարդ շարահյուսական նախադասությունն էր, որ նա սերտել էլ իր աշակերտական 4 տարիների ընթացքում:

Նման իրադրություն մեջ, հարեվան ավտոբուսի կանայք որոշել եվ ընտրել էին ամենակարճ եվ էֆեկտիվ ճանապարհը՝ իրենց մարմիններով փակել դավանենգ ճանապարհներով, ճողոպրելու մեծ ձգտում ունեցող մեր ավտոբուսի ճանապարհը. Հետեվանքում մի 4 կին իրար ձեռ բռնած կանգնել էին ավտոբուսի առաջ, իսկ նորաթուխ սահմանապահ - մաքսավորը նույնիսկ չէր համարձակվում մոտենալ նրանց՝ մի 3-4 մետր տարածությունից ինչ որ չկապակցված եվ անիմաստ արտահայտություններ էր անում ...

Մեր ավտոբուսի «պասիվ» կանայք, որոնք այդպես էլ ռիսկ չարեցին իջնել փափուկ եվ այդքան ջանասիրաբար տաքացրած իրենց տեղերից, փորձում էին լուսամուտից լեզվակոխ անել բարիկադներում կանգնածներին, իսկ վերջիններս իրենց դրել էին «վրացական»(չշփոթել ճապոնականի հետ) կամիկադձեների տեղը՝ միայն մեր դիակների վրայով կանցնեք.

Հանգուցալուծումը ստացվեց բավականին բանալ. Մեր ուղեվորներից մեկը, երեվի հիշելով, որ աղջիկ վախտով ինքը բլոգեր է եղել, վերցրեց ֆոտոխցիկը եվ շարժվեց դեպի «ընդիմադիր մասսան». Ահա այստեղ էր , որ սահմանապահ - մաքսավորը ընկալեց իրավիճակի ամբողջ լրջությունը. Նա կատվային թռիչք գործելով նախ մի ձեռքով փակեց ֆոտոխցիկը, մի աչքով այնքան լուրջ նայեց մեր «ամենակարող» ուղեկցորդին (հասկացնելով, որ եթե քո ուղեվորը փորձի ինձ նկարել, ապա դուք հաստատ քոբուլետի չեք գնա), մի ձեռքով արեց մեր ավտովարորդին, որ քշի անցի եվ միաժամանակ Մոր քֆուր կամ հոր գերեզման երդվելով հավատացրեց հեղափոխական կանանց, որ մեձնից հետո 100 տոկոս իրենք են անցնելու ...

Ուղղակի ձեվի համար ասեմ, որ վրաստանի սահման անցնելը տեվեց մաքսիմում 5 րոպե ... հետեվությունները արեք ինքներդ.

Վրաստան մտնելուց հետո միանգամից զգացինք պատերազմի հոտը. Ամեն մի բլած կամուրջի, թունելի կամ հոգնած գետի սկզբում եվ վերջում կանգնած էին 2-3 զինված համազգեստավոր զինվորական կամ ոստիկան. Հետո միայն մենք իմացինք, թե ինչ էր նշանակում այդ մոբիլիզացիան ...

Հիմա վերադառնանք, մեր «կրկնակի փառափանձ» սահմանապահներին. Եթե իմ սահմանը հատելու օրը դեռ պատերազմը այնքան էլ ակնհայտ չէր, ապա հաջորդ 2 օրերին էլ «խո» պարզ էր, որ վրաստանը պատերազմի մեջ է ... Այդ դեպքում ինչու էին սահմանը հատողները անգիտագից եվ բանից բեխաբար մտնում վրաստան

Ես հասկանում եմ, որ արտասահմանում, երբ պետությունը իր ազգաբնակչությունը տեղակացնում է որեվէ երկիր այցելու վտանգի մասին, ապա այն անում է բոլոր հնարավոր միջոցներով, որից ամենաարդյունավետը, իմ կարծիքով, տուրիստական կազմակերպությունների միջոցով. Մեր դեպքում, ամսի 8-9-ին հայաստանից ժամանողների 70-80 տոկոստ այնտեղյակ էին.

Իմ աչքի առաջ, երեվանից ժամանած մարդիկ հասնելով տեղ, նույնսիկ չէին դուրս գալիս ավտոբուսներից, եվ ստիպում էին վարորդներին հնարավորինս շուտ բռնել հետդարձի ճանապարհը. Իմ հետ երեվանից ժամանած /7-ի դուրս եկած եվ 8-ին տեղ հասած/ 23 ուղեվորներից 12-14ը հետ մեկնեցին կամ 8-ին երեկոյան, կամ 9-ին առավոտյան. Հետադարձ տոմսի գինը առաջին օրը հասավ իր «ոչ տրամաբանական» մաքսիմումին՝ միջինը 250 կանաչ, մաքսիմումը - 1000. - եվ այն էլ հիմնականում մինչեւ սահման.

Չգիտես ինչու, այդ բերքահավաքին հիմականում մասնակցում էին վրացի վարորդները իրենց վրացական մեքենաներով. Ինձ համար հենց սկզբից զարամանալի էր, որ հայաստանից շարունակում էին մեքենաներ գալ /նկատի ունեմ տուրիստական երթերը/, որոնք գալիս էին լեփ-լեցուն, բայց դեպի հայաստան մեկնում էին միայն վրացական մեքենաները. Այն ժամանակ ես դա բացատրեցի նրանով, որ հավանաբար մարդիկ գալիս են տեսնում եվ չեն էլ իջնում, միանգամից հետ են մեկնում ...բայց ինչպես պարզվեց հետագայում սա չէր իրական պատճառը

Իմ ենթադրությամբ, դրանում էր իրեն ակտիվ միջամտությունը ուներ վրաստանում հայաստանի հյուպատոսը /եթե չեմ սխալվում Հակոբ անունով, կամ Հակոբյան ազգանունով/. Այ նրա մասին եվ ՀՀ իշխանությունների մասին արդեն իմ մյուս հոդվածում

Պ.ս. ներող եղեք, որ ես այդպես էլ չսովորեցի կարճ եւ կոնկրետ գրել .. Մեր մեջ ասած, որ լակոնիկ գրել իմանայի, մի քիչ էլ քիչ տառասխալ անեյի, հաստատ լրագրող կդառնայի (խոտիա ավելի լավ, որ չեմ դառձել ... շատ-շատ «ուրիշի հոբար» մի ծեծ ավել պտի ուտեյի էս միտինգների վախտովgrin )

Շարունակելի ....


Ներկա պահին ստացվել է 5 մեկնաբանություն

  1. Phenomen

    Կարճ կոնկրետ գրելը չգիտեմ, բայց ահագին հարուստ ու ձևաբանորեն ճոխ ես գրում: Հնենց որ, եթե ինձ հարցնես, սենց լավ ա:
    սպասում եմ վերջին…

  2. Philosopher

    Իրապես, Ֆենոմենը ճիշտ էր նկատել, որ գրվածդ ճոխ էր: Ես կավելացնեյի հաճելի ճոխ արտահայտությունը, քանզի նշեմ պիտի, որ սահուն ընթերցվեց: Մասնավորապես ես, որ որոշ հոդվածներ մի քիչ դադարներով եմ կարդում, այս մեկը առանց աչք թարթելու կարդացի: Գրվածքիդ վերաբերյալ սեփական ռեպլիկները եւս լավն էին:
    Այնպես որ, Ժոժոբա ջան, ոնց որ գնալով նմանվում ես ՆԻկոլ Փաշինյանին:
    Չբացառե՞նք, որ կարող ա սեպտեմբերի պերմանենտ միտինգներին միտինգ վարես, հը՞ն....
    Չե լավն էր....
    Շարունակությանը կսպսեմ անհամբեր…

  3. Jojoba

    >>>Իրապես, Ֆենոմենը ճիշտ էր նկատել, որ գրվածդ ճոխ էր

    չեմ թաքցնի, վերջին տողում կար թաքնված պրովոկացիա, բայց որ երկու կառկառուն ընդիմախոս նման կերպ կարտահայտվեն՝ իրականում չէի սպասում, ամոթից դաժե կարմրեցի

    վերջերս ժուրնալիստ ընկերս ասում էր, որ Ազատություն ռադիոկայանի ղեկավարի պաշտոնը հիմա թափուր է ... մի գուցե ես էլ դիմեմ ՞

    Լավ, շատ չեմ երկարաձգի հաճույքի/փառքի վայրկանները, այսօր եւեթ /կգրեմ 2-րդ մասը, հավանաբար ոչ վերջինը/

  4. Jojoba

    սա շարունակությունը չէ, ուղղակի վերջին տպավորություններից

    Ախր, շատ խոզ ենք, էհ

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org