«Грузинский капкан» с запахом нефти. Мир снова увидел . Ի՞նչ արժե ՀՀ քաղաքացին՝ թանկացումների ֆոնին
Օգ 26

Հարգելիներս, տեղյա՞կ եք. թե ի՞նչ կա-չկա մեր քաղաքական կյանքում: Ինքս Հայաստանում չեմ, իսկ հայկական կայքերում էլ ինչ որ անսովոր խաղաղություն է տիրում: Նման՝ փոթորիկից առաջ տիրող անդորրությանը: Ինքս այստեղ ինչ-որ իրարամերժ խոսակցություններ եմ «ականջիս ծայրով» լսում, ըստ որոնց.

• ամեն ինչ այնքան խաղաղ չէ, որքան փորձում են ներկայացնել հայկական էլեկտրոնային աղբյուրները. իրականում իշխանությունները լավ խառնված են իրար (ոչ թե Գյուլի չգալու, այլ հենց ներքին վիճակի համար)
• ասում են նաեւ, որ սեպտեմբերի 5-ի հանրահավաքը վերածվելու է մասսայական նստացույցի՝ ի պատասխան սեպտեմբերի 10-ից հետո եվրոպացիների Հայաստան գալուն եւ հերթական մոնիտորինգի առաքելության

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 13 մեկնաբանություն

  1. F5-admin

    Նոր տեղեկացա, որ բան էլ չկա… Լավ, կարո՞ղ է որպես Թուրքիայի նախագահի՝ Հայաստան գալու պատվին Ադրբեջանն էլ ասի՝ ես էլ Ղարաբաղը չեմ ուզում, դուք մենակ բարով գնացեք Հայաստան ետ եկեք…

  2. Jojoba

    Ի՞նչ պետք է լինի:

    Տղերքը քիչ-քիչ, փոքրիկ-փոքրիկ քայլերով փորձում են նորից վիճակը թեժացնել… հեսա մի քանի փասթաթուղթ էլ լույս աշխարհ բերին, էլի սկսեցին իրենց երազանքների մասին խոսել, իմա՝ «ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն» (հոդված ա1պլյուս-ում)… Մի խոսքով, էլի նույն պատմությունը…

    Կասեք հեգնանքո՞վ եմ խոսում… Այո, չեմ էլ թաքցնում այն, ուղղակի 2 կամ ավել անգամ նույն գետը մտնել, այն էլ նույն «կածանով»՝ արդեն հետաքրքիր չէ:

    էլ չեմ ասում, որ մարտյան (նախա եւ ետ-) դեպքերը սկսում են աստիճանաբար իրենց բացասական դերը կատարել… Ըստ ինձ հասած տվյալների արդեն կան զոհեր հյուսիսային փողոտայի ակտիվիստներից (խոսքը գնում է անուղղակի մահվան դեպքերի մասին, երբ ուղղակի կապ չկա ոստիկանական կամ իշխանական օղակների ներգործության հետ):

    Մի խոսքով, անձամբ ինձ համար այս ամենը սկսում է կորցնել իր ուրույն հետաքրքրությունը, նմանվում ֆարսի եւ… նույնիսկ չգիտեմ, ինչպես բնութագրել այս ամենը…

    Մնացածը՝ դուք գիտեք…

  3. Philosopher

    Ժոժ (կրճատել եմ, բայց դու էլ իմը չկրճատես, ես էլ այս պահից սկսած քոնը չեմ կրճատի), դու հիմա ի՞նչ ես ուզում ասել:

    Բարեկամ, ես քեզ մի անգամ հարցրել էի, թե ի՞նչ ես ուզում ասել քո այս մեկնաբանություններով: Բարեկամ, ի՞նչ նկատի ունես, երբ խոսում ես Լևոնի այդ տատանողականության մասին: Ի դեպ, ես հասկացա դա, քո հեգնանքից, քո տանից եւ ընդհանրապես քո մեկնաբանություններից:

    Ըստ իս, դու մեղադրում ես Լևոն Տեր-Պետրոսյանին նրանում, որ նա ժողովրդին «խաբում» է, եւ չի անցնում լուրջ քայլերի: Իսկ դու ինքդ ի՞նչ ես կարծում «էլի նույնը» ասելով: Ի՞նչ ես ցանկանում արտահայտել…

    Սա է ինձ հուզում: Քանի որ, ըստ իմ տրամաբանության, դու կողմ ես մարքսիստի այն պնդումներին, թե պետք է իշխանությւոնը զոռով վերցնեն, ապա դա թյուր կարծիք է: Բացատրիր, խնդրում եմ քո այդ հեգնանքը ՀԱԿ-ի հանդեպ տվյալ գործողության պարագայում…

    Հ.Գ. Ես քեզ մեյլով բացատրել եմ անսարքության պատճառները,Ժոժոբա....

  4. Jojoba

    Ժոժ (կրճատել եմ, բայց դու էլ իմը չկրճատես, ես էլ սրանից սկսած,քոնը չեմ կրճատի) դու հիմա ինչ ես ուզում ասել:

    մեռաաաաաաաա ... բայց ասելու եմ grin
    ապե, քոնը երկար է, դրա համար կրճատում եմ, իմս պուճուր-մուճուր է ... ինչ կարիք կա կրճատելու, ոչ մեկին չի խանգարում

    Հ.Գ. Ես քեզ մեյլով բացատրել եմ անսարքության պատճառները,Ժոժոբա....

    իսկ դու մեյլդ ընդհարնարպես ստուգում ես՞. քո գրածից 30 րոպե հետո պատասխանել եմ ինչպես կարող ես լուծել ... ենթադրում եմ, որ չես էլ կարդացել

    Բարեկամ, ես քեզ մի անգամ հարցրել էի, թե ինչ ես ուզում դու այս քո մեկնաբանություններով: Բարեկամ, ինչ ի նկատի ունես, երբ խոսում ես Լևոնի այդ տատանողականության մասին:

    ասել կուզեմ, անելու բան ունես արա, չունես գնա ծառ մշակի եվ մարդկանց հանգիստ թող, թե չէ նրանից արիք ... հացադուլ արեք- հետո մի արեք, ման եկեք- հետո գնացեք տուն, երգեք պարեք-պետք չէ ...

    հարգելի այս մարդը չի հասկանում, որ ահագին մարդ ներ է քաշվել իր ամբիցիաների խախի մեջ եվ դրանով ապրում է՝ ի տարբերություն նրան, որ Սահակաշվիլի դերում է հայտնվել ... ոչ կարա հետ քաշվի, ոչ էլ կարա նենց անի, որ հետ տա ժամանակը.

    Լավ էլի .. հերիք է .. ինչքան մարդ պետք է մահանա, որ ոմանք հասկանան, որ գլխով /հատկապես ուրիշների գլուխներով/ պատ չես ջարդի ...

    Համառությունը լավ բան է, բայց անիմաստ համառությունը դառնում է արդեն անտանելի ...

  5. Jojoba

    Ըստ իս, ես համենայն դեպս այդպես եմ հասկացել, դու մեղադրում ես Լևոն Տեր-Պետրոսյանին նրանում, որ նա ժողովրդին “խաբում” է, եւ չի անցնում լուրջ քայլերի:

    հետաքրքիր է ինչպես կվերաբերվես դու մի մարդու, ով ամեն օր առավոտյան 8-ին գա եվ քո պատուհանների մոտ գոռա «Ժավելի սպիրտ - Ժավելի սպիրտ՜՜». Հատկապես այն դեպքում, որ դու

    1. ժավելին գերադասում ես Պրոկտեր էնդ Գեմբլի «Աս»-ը
    2. մինչեւ կեսօր սիրում ես քնել
    3. արդեն որերորդ անգամ ասել ես, որ ժավելի կարիք չունես
    4. դու ընհարապես բացի ջինսից եվ մուգ ֆուտբոլկաներից ուրիշ բան չես հանգում, այնպես որ «Ասի» կարիք էլ չունես

    դե հիմա պատկերացրու, որ էդ մարդը ամեն օր համառորեն գալիս է, գոռում եվ հույսով սպասում, որ դու մի օր միգուցե որոշես գնել ... հերիք չի ինքն է գալիս է գոռում, հլը էս վերջերս էլ հետը մի մարդ է բերում, ով իրանից հետո գոռում է
    «Ավել Ավել, 2 հատը 1000 դրամ»

    -------
    Համեմատությունը տգեղ էր՞… համաձայն եմ, բայց անիմաստ համառությունը այլ կերպ չէի կարող նկարագրել .... ֆանտազիաս միայն սրան հերիքեց

  6. Phenomen

    Համեմատությունդ տգեղ չէր,Ժոժոբա ջան, բայց ոնց ես հասկանում եմ.

    1.  Պրոկտեր էնդ Գեմբլ գերադասողները ժավելի բալեշչիկներից ավելի քիչ են, իսկ ավելի կոնկրետ՝ դրանք ՊէնդԳ “ներկրողներն” են.
    2.  մինչև կեսօր քնելուց, ու ընդհանրապես, հարկադրված “քնելուց”, մարդիկ դավադիտ են եղել
    3.  նույնիսկ ՊէնդԳ սիրողնեից շատշատերը ասում են, որ դա արդեն լավ չի “լվանում”
    4.  մարդիկ էլ չեն ուզում մենակ “ջինս ու ֆուտբոլկա” հագնեն

    հիմա կասես՝ էս սփյուռքահայը իրա տաք տեղը նստել, մեր վրա ժավել ա ուզում իրացնի: Չէ, տենց չի, դու էլ ֆանտազիայով տղա էս, աշխատացրու, մի քիչ ավելի հարուստ համեմատություն արա.

  7. Philosopher

    ասել կուզեմ, անելու բան ունես արա, չունես գնա ծառ մշակի եվ մարդկանց հանգիստ թող, թե չէ նրանից արիք ... հացադուլ արեք- հետո մի արեք, ման եկեք- հետո գնացեք տուն, երգեք պարեք-պետք չէ ...

    Դուն, ինքդ ինչ ես հասկանում անելու բան ունես արա, արտահայտությունը թույլ տալով: Ինչես կարծում, պետք է ինչ անի, որ քեզ գոհացնի: Նման ես մարքսիստի խոսքերին, թե ջարդեք, փշրեքքքքքքքքքքքքքքք…
    Բա, եթե ինքը ջարդեց ու փշրեց, հետո իրան ինչ օրը կգցեն… կասեն, ջքրդել ես, փշրել ես..... մենք էլ քեզ իրավունք ունենք ջարդելու....

    հարգելի այս մարդը չի հասկանում, որ ահագին մարդ ներ է քաշվել իր ամբիցիաների խախի մեջ

    Ճիշտն ասած, կրկին չեմ հասկանում քո միտքը: Իր ամբիցիաների մեջ....
    Ընդհանրապես, ցանկանում եմ իմանալ, թե ինչ ամբիցի հավակնությւոն ես դու գտել Առաջին Նխաագահի մոտ:Բացատրիր խնդրում եմ, քանի որ իրոք ես չեմ նկատել եւ կուզեի լսել քեզնից…

    Լավ էլի .. հերիք է .. ինչքան մարդ պետք է մահանա, որ ոմանք հասկանան, որ գլխով /հատկապես ուրիշների գլուխներով/ պատ չես ջարդի ...

    Այ էստեղ, որդեն պարզ ես խոսում:
    Փաստորեն, պետք է նստել տանը, փափուկ բազմոցին, հետույքը տաքացնել, լափել ու վերջջջջջջջջ…
    Դա է քո կարծիքը: Չեմ կիսում, բայց եւ չեմ էլ մեղադրում: Քանզի դու մտածում ես այն, ինչ ասում ես:
    Այսինքն, պետք է գնալ եւ ոչինչ չանել… եւ տեսնել, թե ինչպես է կործանվում Հայաստանը:
    Իսկ , որ այս երկիրը, եթե այսպես շարունակի, շատ-շատ շուտով կարժանանա իր առաջին հանրապետության բախտին, այլեւս չպետք է կասկածել: Դրա վառ ապացույցն էր երեկվա Սերժ Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպումը, որի ժամանակ ՌԴ նախագահը մեր “նախագահի” առջեւ ուլտիմատում է դրել: Թե պետք է ճանաչես ՀՕ եւ Աբխազիան.... Մենք էլ, հայտնվել ենք մի բարդ իրավիճակում…
    Թվում է, թե հույսներս դրել ենք ՌԴ-ի վրա… բայց, եթե ճանաչեցինք Օսիան եւ Աբխազիա, ապա այսպես թե այնպես, պարտավոր ենք, եթե չանենք ապա գդառնանք վերջապես իզգոյ պետություն, պետք է ճանաչենք Ղարաբաղի անկախությունը: Հետեւաբար, Հայաստանը դուրս կգա Մինսկի խմբի ձեւաչափի բանակցություններից: Ադրբջանը պատերազմ կսկսի…
    Թվում, է Թուրքիո նախագահ Գյուլի գալը, կնպաստի հայ-թուրքական սահմանի բացմանը… ճիշտ է, ռուսի հորդորով թուքրը կբացի սահմանը, երբ այլեւս վրացին փակած լինի այն.... Բայց, պատերազմ, որ սկսվի.... թուրքը չի թողի, որ իրա սահմանով զենք բերես եւ ադրբեջանցուն կրակես.... սահմանը բաց կլինի, բայց ոչ զենքի համար: Պարսկաստանով զենք բերել չի լինի… Հայաստանը զենք չի ունենա.... իսկ այդ ընթացքում Ադրբեջանը կվերցնի Ղարաբաղը եւ էլի.....
    Հիմա, ստեղծված դրության մեջ, միակ փրկությունը Հայաստանի համար Սարգսյանի հրաժարականն է, եւ Լևոնի նախագահ ընտրվելը: Որ վեջինս կարողանա ճկուն քաղաքականության միջոցով զերծ պահել Հայաստանը այս ողբալի իրավիճակից.... Բայց, եթե Սերժը ճանաչի այդ երկրամասերի անկախությունը, ապա դա կլինի ՀՀ-ի վերջը…

    Համեմատությունը տգեղ էր՞… համաձայն եմ, բայց անիմաստ համառությունը այլ կերպ չէի կարող նկարագրել ....

    Կներես, բայց ես դա համեմատություն չեմ անվանի…
    Պարզապես դու մեր առջեւ պարզեցիր, որ չես սիրում առավոտյան 8-ին արթնանալ եւ ժավել ծախողների եւս չես սիրում...smile
    Իրոք, մեկ անգամ էլ ընթերցիր համեմատությունդ եւ բացատրիր նվաստիս դրա իմաստը: Քանի որ ես չհասկացա , թե քո բերած այդ օրինակի մեջ ով ինչ դեր է կատարում…

  8. Jojoba

    փորձեմ բացատրել համեմատությունս այլ կերպ.

    մենք բոլորս էլ այստեղ /նկատի ունեմ այս խոսակցության շրջանակներում/ տղա ենք, եվ հուսով եմ լավ կհասկանաք ասածս. Եթե ուսանողական տարիներին մեզ հաճախ կարող էին դնել մեր երազած տղու տեղը եվ գլուխներս խոթել ամեն մի շառի ու փորձանքի մեջ, հաճախ քիչ գիտակցելով ինչպես կավարտի այն ... ապա տարիներ հետո ես /խոսում եմ միայն իմ անունից/ սկսեցի այս ամենին այլ կերպ անել.

    Երբ տարիներ առաջ, օտար հողի վրա, ստիպված եղա լռել եւ չպատասխանել ինձ ուղղված վիրավորանքին, ապա երկար ժամանակ /լավ չեմ հիշում, բայց մեկ շաբաթից ոչ պակաս/ խելքս գլուխս չէր գալիս ... Ինչու լռեցի, ոնց եմ ապրելու այդ հիշողության հետ.

    Ընդհամենը մի բանավեճի ժամանակ, երբ ես մենակ էի, իսկ դիմացս երեք հոգի, ստիպված եղա կուլ տալ ինձ ուղղված խոսքերը եվ կոպիտ ասած «ինձ էշի տեղ» դնել .. .քանի որ ուժերը բավականին անհավասար էին, եվ եթե ուսանողական տարիներիս կար չգրված օրենք «Օդին- օդին կռվելու» կամ «Ընկածին մինչեւ վերջ դոբիտ չանելու» մասին, ապա այս ժամանակ եվ ժամանակները ուրիշ էին եվ դիմացիններս հաստատ արյան պահանջ ունեին. Ինչու եմ այդքան համոզցած սրանում՞ ... դե, քանի որ իմ աշխատանքս համարյա միշտ կապված է եղել մարդկանց հետ, եվ տարիների ընթացքում շփվելով ուղես թե չուզես ճանաչում ես մարդկանց /նկատի չունեմ կոնկրետ մարդկանց, այլ ընդհանրապես/

    Հիշում եմ, երբ կանգնած էի ընտրության առաջ, ապա ...միգուցե դա տեւեց վայրկյաններ, բայց երեվի թե այդ վայրկանների ընթացքում գիտակցեցի եվ վերագնահեցի այն ամենը ինչ կարելի է, եւ չէր կարելի. Ընդհուպ մինչեվ պատկերացրի ծնողներիս, որոնք պետք է իմանային իրենց որդու ճակատագրի մասին ...

    Նույնիսկ դեպքից հետո, մի շաբաթ տառապելուց հետո, չփորձեցի հետամուտ լինել եվ «մուռս» հանել այսպես կոչված ընկերության-աղպերության շնորհիվ՝ քանի որ կար վտանգ, որ դրանով կարող եմ ուրիշներին քաշեմ /«ընդիմախոսներս լակոտ կամ օտմարոզկա չէին, այլ լուրջ դեմքեր»/

    ՀԻմա վերադառնամ «մեր ոչխարներին»՝ եթե տեսնում ես, որ ուժերը անհավասար են, ապա կարիք չկա ամեն անգամ քեզ դնել քո երազած տղու տեղը, էլ չեմ ասում, որ այս խախի (որը իմ անձնական կարծիքով այդքան էլ թափանցիկ չէ) մեջ ներգրավել այլ մարդկանց ... հատկապես, որ արդեն զոհեր կան ...

    Հարցը նրանում չէ, որ պետք է սախ կյանքդ նստես եվ ստորաքարշ կյանք վարել, բայց ... հիմա գոնի ժամանակն է, որ հասկանան, որ այս մեխանիզմը չի գործում ... փորձիր գտնել այլ ուղիներ ... կամ էլ հարմարվիր .. թեկուզ եւ ժամանակավոր

    հը՞ ... հիմա ավելի հողավորված /պրիզեմլյոննիի/ օրինակ բերեցի ՞

  9. Jojoba

    Ներող եղեք օֆֆտոպիկի համար.

    դիմում եմ բոլոր յուղերներին, ով ընդհանրապես մեկնաբանություններ է անում

    որեւէ մեկդ վերջին ժամանակներն կանգնել է կոմենտ անելու ընթացքում ինչ-ինչ պրոբլեմների առաջ՞ ... ավելի կոնկրետացնեմ.... երբ փորձում ես կոմենտ անել, էջը load է լինում, բայց ձեր կոմենտը չի հայտնվում նորացված էջի վրա

    Ինչու եմ այդ հարցը բարձրացնում՞ ... Մեր հարգարժան Փիլիսոփան արդեն որոշակի ժամանակ կանգնած է նման պրոբլեմի առաջ, եւ իր խոսքերով վիճակը գնալով վատանում է ... «Առաջ տաս փորձից հետո էր ստացվում կոմենտ անել, հիմա ամենաքիչը քսան անգամ»

  10. Jojoba

    ....Դրա վառ ապացույցն էր երեկվա Սերժ Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպումը, որի ժամանակ ՌԴ նախագահը մեր “նախագահի” առջեւ ուլտիմատում է դրել: Թե պետք է ճանաչես ՀՕ եւ Աբխազիան.... Մենք էլ, հայտնվել ենք մի բարդ իրավիճակում…

    կարող ես խորը շունչ քաշել եվ քիչ հավատալ թերթերին ... դյադյան ամեն ինչ ի չիք արեց ...

    կամ էլ թե չէ, որ լեվոնը գար հարցը ռեզկիի լուծվելու էր, չէ ՞. Երեվի հյուսիսային փողոտայում մի հատ հանրահավաք կար, ու միաձայն հարցն կլուծվեր .. grin

  11. Philosopher

    Ժոժոբա, չեմ կարծում, որ արժե այդքան պրիմիտիվացնել իմ ասածը, քանի որ ես լուրջ էի գրել, եւ կարիքը չեմ տեսնում, որ դու հեգնես կամ քամահրես…

    կարող ես խորը շունչ քաշել եվ քիչ հավատալ թերթերին ...

    Նախ, որպես կանոն, միշտ փորձում եմ սեփական մտքերս արտահայտել, ոչ թե թերթերի: Իսկ նշեմ, որ թերթեր կարդում եմ, բայց դրանք չեմ դարձնում իմ կյանքի ուղենիշը եւ դրանցով չէ, որ ես առաջնորդվում եմ:
    Ի դեպ, նշեմ, որ այսօրվա թերթերից մի քիչ էլ բարկացած եմ: Իսկ պատճառը այն է, որ նրանք Լևոնի ասուլիսից արտահայտություններ են եղել, որոնք չեն տպվել` թյուրիմացությունների մեջ գցելով ընթերցողներին: Խոսքս նրանց մասին է, որոնք չունեն ինտերնետ եւ բազմաբովանդակ ինֆորմացիա չեն ստանում…

    կամ էլ թե չէ, որ լեվոնը գար հարցը ռեզկիի լուծվելու էր, չէ ՞.

    Հարգելիս, ուրեմն երկրի, պետության, ժողովրդի ամենավատ վիճակը առաջանում է այն դեպքում, երբ երկրի ղեկավարը ունի լեգիտիմության դեֆիցիտ:
    Ուրեմն, երբեք չեմ վախեցել քննադատելու նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանին: Նրա վերջին ասուլիսում, կան մտքեր որոնք ինձ համար մեղմ ասած շատ,կասեմ ահագին տարօրինակ են:
    Իսկ ինչ վերաբերվում է լեգիտիմության դիֆիցիտին: Սրանից օգտվում են միջազգային կառույցներ, ֆորպոստստերը....
    Միջազգային կառույցների օգտվումը եղավ 98 թվականին: Երբ, Վազգեն Մանուկյան կոչվածը 96-ին մի քանի հազար մարդով պառլամնետի վրա գրոհելով երկրի վարկանիշը ահագին իջավ: Առաջին Նախագահը այն ժամանակ չկարողացավ կատարել այլ քայլ, քան կատարեց: Եվ դրանից օգտվելով, “հայրենասեր ընդդիմությունը” սկսեց նախագահի վարկաբեկման գործընթացը: Որը, ի դեպ, ՎՄ-ն նշել էր իր “Իմ Պայքարը” նյութում:
    Եվ 98-ին Առաջին Նախագահ Տեր-Պետրոսյանը հրաժարվեց իշխանությունից թե’ միջազգային, թե’ ներքին ճնշման առկայությամբ:
    98-ին չեղան արդար ընտրություններ, եւ Ռոբերտ Քոչարյանը այս անգամ ընդունեց իրոք ոչ լեգիտիմության շղարշը:
    2003 թվականի մասին ընդհանրապես խոսել պետք չէ:
    2008-ին էլ, ինքներս տեսանք…

    Հիմա, լեգիտիմության բացակայությունը բերում է նրան, որ արտաքին աշխարհը կարողանում է ուլտիմատումով եւ արհամարհանքով, քամահրանքով խոսել հայերի հետ:
    Իսկ այդ դեպքում, մենք հայտնվում ենք այն իրավիճակում, ինչը այժմ իսկ առկա է:

    եթե տեսնում ես, որ ուժերը անհավասար են, ապա կարիք չկա ամեն անգամ քեզ դնել քո երազած տղու տեղը, էլ չեմ ասում, որ այս խախի (որը իմ անձնական կարծիքով այդքան էլ թափանցիկ չէ) մեջ ներգրավել այլ մարդկանց ... հատկապես, որ արդեն զոհեր կան ...

    Դեռեւս պատմությունը բազմիցս է ապացուցել, որ հարատեւ ապստամբությունները, ազգային-ազատագրական պայքարենրը տվել են ինչ որ պտուղներ: Բերեմ միայն Արաբական Խալիֆայության օրինակը:
    Այս տերությունը կործանվեց ոչ միայն նրա համար, որ գահակալական կռիվներ եղան, այլ նաեւ նրա, որ ճնշված ժողովուրդները միշտ պայքարել են: Ի դեպ, այդ պայքարները միշտ էլ եղել են անհավասար:
    Տես, քո վերոհիշյալ միտքը հակադրվում է ստորեւ ներկայացվողի հետ:

    հիմա գոնի ժամանակն է, որ հասկանան, որ այս մեխանիզմը չի գործում ... փորձիր գտնել այլ ուղիներ ... կամ էլ հարմարվիր .. թեկուզ եւ ժամանակավոր

    Ահա, այս մտքիդ հետ ոչ միայն համամիտ եմ, այլեւ լիովին այն պաշտպանում եմ…
    Նկատիր, որ մի անգամ էլ միմյանց հետ համամիտ ենք...smile

  12. Jojoba

    ...հիմա գոնի ժամանակն է, որ հասկանան, որ այս մեխանիզմը չի գործում ... փորձիր գտնել այլ ուղիներ ... կամ էլ հարմարվիր .. թեկուզ եւ ժամանակավոր

    Այ, հենց էլ կայանում էր իմ երկու անգամ գրած մեկնաբանությունների բուն իմաստը, ես կասեյի ՄԵԽԸ

    իմ ասածն էլ էդ է, որ ժավելի սպիրտ չեմ ուզում- շնորհակալ եմ , այ որ վախտ-վախտ առավոտները իմ նախընտրած սիգարետներից բերես, մի բաժակ էլ կոֆե՝ ապա կարող է ամոթի գյորա լվացք անել էլ սովորեմ /եթե չեմ սխալվում ավտոման լվացքի մեքենաների մեջ ժավելի չէն լցնում, չէ՞/

    Պ.ս. Հիմա երեվի սաղ կանտեսեն իմ վերջին խոսքերս, թե չէ որ պատասխանեն, սաղ կարող է մտածեն, որ իրենց տան լվացքը ինքն է անում ura

  13. Phenomen

    իմ սիրելի դիմադիր և ընդդիմադիր վիրտուալ բարեկամներ: Ով կարա ինձ ասի, Հ1-ի արբանյակային եթերով պիտի կարենա՞մ Հայաստան-Արևմտյան Հայաստան խաղը նայեմ, թե չէ՞: Դրանց հեռախոսներին չեմ կարում զանգեմ, կամ զբաղված ա, կամ չի պատասխանում: եթեր.ամ-ում գրած ա որ միջազգային ծրագրերով ցույց են տալու, բայց դրանց վստահելու չի, մի անգամ էլ էր գրած, հատուկ գործի չգնացի /էն վախտ գիշերով էի աշխատում/, որ նայեմ, էն էլ մի ծակ պատմաբան սկսեց Վաղարշապատից պատմել:
    Թե կարաք, մի ձեևի իմացեք խաբար արեք էլի, խնդրում եմ: Թե չէ ստիպված պիտի գնամ թուրքական չայխանում նստեմ նայեմ, ու հետո դուրս կգամ թե ինձ դուրս կբերեն, մեծ հարց ա:
    Օնլայն տրանսլյացիա էլ ոնց փնտրում եմ, չկա: որևէ հետաքրքրություն չկա խաղի հանդեպ:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org