Հայաստան-Թուրքիա 2:1 Как казаков на войну в Абхазии вербовали
Օգ 21

Ռեջեփ Թայիփ Էրդողան.

«Շաբաթվա ընթացքում արտգործնախարար Ալի Բաբաջանը Մոսկվայում հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո էլ պարզ կդառնա հայկական կողմի հետ հանդիպման օրն ու բանակցությունների ձեւաչափը»:

Ես չեմ հասկանում, էլ հայերի հետ ինչո՞ւ է հանդիպում, թող ռուսների հետ պայմանավորվի, վերջացնի…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 19 մեկնաբանություն

  1. Ազիան

    Դարավոր ավանդույթ է դարձել, որ Հայաստանին վերաբերվող հարցերը թուրքերը լուծեն 3-րդ կողմի հետ:

    Հավանաբար հետագայում Սևրի պայմանագիրն էլ կյանքի կկոչվի 3-րդ կողմի ջանքերի շնորհիվ:

  2. Philosopher

    Ընդհանրապես, ընդունված է, որ ռազմական գործողություններից հետո տեղի են ունենում ոչ թե պատերազմներ զենքով, այլ պատերազմներ խոսքով, այսինքն` դիվանագիտորեն:

    1920 թվականի օգոստոսի 10-ին, Փարիզի Սեւր արվարձանում կնքվեց պայմանագիր, որով Թուրքիայի ՀՀ-ից բռնագրաված մոտ 350 հազար քառ. կմ-ից ՀՀ-ին էր վերադարձվում մոտավորապես 150 հազար քառակուսի կիլոմետր: Բնական է, որ 150 հազարը մեզ չէր տրվում մեր գեղեցիկ աչքերի համար, այլ այն ելնելով այն հանգամանքից, որ Քառյակ Միության կազմում Թուրքիան պարտվել էր Համաշխարհային առաջին պատերազմում: Սակայն, թուրքերը լինելով հզոր դիվանագիտության տեր, կարողացան քայլեր ձեռնարկել Սեւրի պայմանագրի դեմ: Մասնավորապես, արժե նշել, որ Սեւրի պայմանագիրը ստորագրել էր Օսմանյան կառավարությունը, սակայն նույն այդ ժամանակ Թուրքիայում տարածվել էր միլլի (ժողովրդական) շարժում` Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ: Սա էլ վերցրեց իշխանությունը եւ հրաժարվեց Օսմանյան կառավարության կնքած պայմանագրերից` նոր հիմունքներով հարաբերություններ հաստատելով Ռուսաստանի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Անգլիայի հետ: Վերջիններս էլ համապատասխանաբար հրաժարվեցին Սեւրի` Հայաստանին վերաբերող իրենց սեփական ստորագրություններից:

    Երկրորդ համաշխարհային պատերազմում թուրքերը կարողացան պարտվող ճանաչվելով` հաղթող դուրս գալ: Այսինքն Թուրքիայի դեմ ոչ մի սանկցիա չիրականացավ` ի տարբերություն Գերմանիայի եւ Ճապոնիայի (կապիտուլյացիա):

    Ինչո?ւ արեցի այս պատմական էքսկուրսը: Ապացուցելու համար այն փաստը, որ պատերազմում (ԼՂ պատերազմում մենք նույնիսկ պատերազմ չենք ավարտել) հաղթելը դեռ չի նշանակում հողերը պահել:

    Մենք այս պահին պետք է վարեինք մի ճկուն արտաքին քաղաքականություն, որ կարողանայինք ֆորպոստ չերեւալ: Ի՞նչ է նշանակում, թե Բաբաջանը Լավրովի հետ կհանդիպի, հետո նոր կհստակեցվի… Սա ազգային խայտառակություն է: Սա պետական թշվառություն է, եւ ոչ ավելին:

    Ամատունին ուրախանում է, որ միգուցե ՌԴ-ի միջոցով Սեւր վերականգնենք… Չի՛ լինի… Սեւրի դեպքում նույն ՌԴ-ն էլ ՀՀ-ին «քցեց»` գերադասելով սեփական շահը (ինչը եւ պետք է լիներ: Հո չէ՞ր թողնելու իր շահը, եւ ընկներ մեր շահի համար պայքարի):

    Հիմա ասածս ինչ է: Այն, որ վաղը, եթե ռուսը որոշի Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, ապա Հայաստան պետությունը ոչինչ անել չի կարող: Իսկ սրա պատճառը… Լավ է… Շատ լավ… Ու դեռ մարդիկ կան, որ հավատում են, թե Լևոնը գալիս է Ղարաբաղը ծախելու… Տո Ղարաբաղը ծախվել է արդեն 98-ի փետրվարի 3-ին… պարզապես մենք գլխի չենք…

    Դարավոր ավանդույթ է դարձել, որ Հայաստանին վերաբերվող հարցերը թուրքերը լուծեն 3-րդ կողմի հետ:

    Դարավոր ավանդույթը չի հարցը, պարոն Ամատունի: Հարցը հայի հոգեբանությունն է: Սերժը լավ էր ասել` մենթալիտետը… Մենք չենք սիրում անկախ լինել: Միշտ մի կողմի հետ պիտի լինենք: Վրաց-ռուսական պատերազմում` ռուսի կողմը, Իրան-ԱՄՆ` դեռ պարզ չի…
    Երեւան բլյուզի մեջ ասում ա. Տո Ղարաբաղն էլ է մերը,Ալիեւն էլ է մերը, Ալիեւի մերը… խորհրդակցությունից հետո կպարզվի` մերն ա, թե չէ:

    Ես չեմ հասկանում, էլ հայերի հետ ինչո՞ւ է հանդիպում, թող ռուսների հետ պայմանավորվի, վերջացնի…

    Քաղաքավարությունը այդպես է պահանջում Ադմին ջան: Ուսումնասիրիր 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի պատմությունը: Եթե չգտնես, անպայման տեղեկացրո՛ւ ինձ:

  3. Marat

    Ի՞նչ ասեմ: Չգիտեմ: Ամաչե՞մ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ:

    Ո՛չ, ամաչում եմ, որ ունենք այնպիսի իշխանություններ, որոնք չունեն գեթ մեկ գրամ պետական մտածելակերպ, որոնք այնպիսի քաղաքականություն են որդեգրել, որի արդյունքում ես` Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, պետք է ամաչեմ…

  4. taraker

    Է՜հ Ժողովուրդ, չգիտեմ ինչ ասեմ:

    Հեղինակներ ձեր թույլտվությամբ կուզենայի առաջարկել, որ թեմա բացվի նվիրված պ-ն Սերժի երեկվա բժշկական պրոցեդուրայի տեքստի պարունակությամբ։ Չնայած ինքը խոսում էր ինչ-որ վիրաբուժական միջամտության մասին, բայց Էկրանից ավելի շատ ուռոլոգի էր նման (անկեղծ, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել): Պարզապես նա այնպիսի եռանդով էր հոգնա անում, որ մի տեսակ հոգնայի արդյունքը կարծես դուրս պրծավ ու աներեւակայելի ուղեծիր կատարելով հայտնվեցին իր իսկ Էքսկլյուզիվ կոստյումի վրա։

  5. Jojoba

    Պայ… մեր տառակեր ախպերը եկավ grin

    »»»Հեղինակներ ձեր թույլ տվությամբ կուզենայի առաջարկել, որ թեմա բացվի նվիրված պր-ն Սերժի երեկվա բժշկական պրոցեդուրայի տեքստի պարունակությամբ

    եթե ցանկություն ունես հեղինակ դառնալու, ապա No Problem - միայն ձայն հանիր:

    »»»Չնայած ինքը խոսում էր ինչ-որ վիրաբուժական միջամտության մասին, բայց Էկրանից ավելի շատ ուռոլոգի էր նման

    Չլինի՞, թե դու էլ ես բժշկական թեքումով դպրոց ավարտել:

    »»»Պարզապես նա այնպիսի եռանդով էր հոգնա անում, որ մի տեսակ հոգնայի արդյունքը կարծես դուրս պրծավ ու աներեվակայելի ուղեծիր կատարելով հայտնվեցին իր իսկ Էքսկլյուզիվ կոստյումի վրա։

    Ինձ մոտ մի քիչ այլ տպավորություն ստեղծվեց. ինձ թվաց, որ եթե վաղը Սերժը դժգոհ լինի առողջապահությաւն նախարարից, ապա նրան էլ կտշի եւ նախարարությունը կմիացնի մաքսային ծառայությանը:

    --------
    Ամեն դեպքում քեզ հեղինակ կօծեմ (եթե քեզ սխալ եմ հասկացել, ապա պլս տեղեկացրու...)

  6. F5-admin

    Հարգելի taraker, մեր բարի Jojoba-ն իր խոսքի տերն էր ու Ձեր կարգավիճակը բարձրացրել է մինչեւ հեղինակի (լավ եմ պրծել, որ ադմին չի սարքել):

    Խնդրում ենք ստուգեք Ձեր f5-inbox-ը: Այնտեղ կգտնեք որոշ օգտակար նյութեր:

    ՄՅՈՒՆԵՐԻՆ. կներեք թեմայից դուրս շեղվելու համար:

    Քաղաքավարությունը այդպես է պահանջում Ադմին ջան: Ուսումնասիրիր 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի պատմությունը: Եթե չգտնես, անպայման տեղեկացրո՛ւ ինձ:

    Շնորհակալություն: Չեմ կարող գտնել, որովհետեւ չգիտեմ, թե որտեղ որոնել:

  7. Ազիան

    Դարավոր ավանդույթ է դարձել, որ Հայաստանին վերաբերվող հարցերը թուրքերը լուծեն 3-րդ կողմի հետ:
    Չի երևու՞մ, որ ցավով ու հեգնանքով է արտահայտված այս նախադասությունը, թե՞ 3-եդ կողմը քո կարծիքով անպայման Ռուսաստանը պետք է լինի:(կարող է ես ԱՄՆ-ին, կամ Ֆրանսիային նկատի ունեի)
    Քեզ չի թվում՞, որ Սևրի պայմանագրի կյանքի չկոչվելը կարմիր բոլշևիկների միջամտության հետևանքն էր:Այդ նույն պայմանագիրը կենդանացրեց Բուլղարիան:
    Philosopher միտքս սխալ մեկնաբանում ես, լավ էլի…

  8. Philosopher

    Բարի երեկո…

    Նախ անդրադառնամ Ադմինի նշածին:

    Ցավոք, ես եւս փորփրեցի որոշ Հայոց Պատմությանը վերաբերվող կայքերում, եւ այդպես էլ չկարողացա գտնել այդ պայմանագրերի վերաբերյալ մի լուրջ աշխատություն: Այդ պայմանագրերը պատահական չեմ մեջբերել, բարեկա՛մք: Ադմինի հարցը կայանում էր նրանում, թե ինչու է զուր տեղը հայերի հետ հանդիպում: Իսկ ես էլ խորհուրդ տվեցի ուսումնասիրել Մոսկվայի պայմանագրերը:

    Սկսեմ պատմական էքսկուրսը Մոսկվայի պայմանագրից` ավարտին հասցնելով Կարսի պայմանագրի դրույթները մեջբերելով:
    Ուրեմն, ՀՀ-ի խորհրդայնացումից հետո, թվում էր, թե Հայաստանը կարող է նոր եւ հավասարը հավասարի վրա բանակցություններ վարել Թուրքիայի հետ եւ փրկել երկիրը Ալեքսանդրապոլի (1920 դեկտեմբերի 2-ի լույս երեքի գիշեր) խայտառակ պայմանագրից: Սակայն այդ ամենը տեղի չունեցավ թուրքերի դիվանագիտության շնորհիվ: Նախապես ծրագրված էր Մոսկվայում անցկացնել քառակողմ` թուրք-ռուս-հայ-ադրբեջանական բանակցություններ: Սակայն Թուրքական դիվանագիտության շնորհիվ այդ բանակցությունները վերածվեցին երկկողմ բանակցությունների` ռուս-թուրքական: Այսինքն Ռուսաստանը կրկին որոշումներ էր կայացնում Հայաստանի փոխարեն: Փետրվարի 26-ից մինչեւ մարտի 16-ը տեւած բանակցություններից հետո պարզվեց, որ Առաջին համաշխարհային պատերազմում պարտված թուրքը, գրավելով հայկական բավական մեծ չափով տարածքներ, դե ֆակտո հաղթող է դուրս գալիս, եւ տնօրինում է թե՛ պատմական Անիի ավերակներին, թե՛ Սուրմալու գավառին (որը Ալեքսանդրապոլի Ալ.Խատիսյանի ձեռքով ստորագրված խայտառակ պայմանագրի ժամանակ էր անցել թուրքերի ձեռքը, որը, ի դեպ, երբեք Թուրքիային չէր անցել դրանից առաջ. դա դաշնակների հրաշալի եւ արգասաբեր քաղաքականության արդյունքն էր), թե՛ Կողբի եւ մյուս աղահանքներին, նաեւ Նախիջեւանը տալիս է Ադրբեջանին:

    Իսկ ի՞նչ արեց ՀՀ-ն այդ պայմանագրի դեմ. կարելի է ասել՝ ոչինչ: Երբ բանակցություններ էին ընթանում, այդ ժամանակ ՀՅԴ-ն ցանկանում էր ապստամբության միջոցով վերցնել իշխանությունը: Ահա, թե ինչ կայունություն էր պահում ՀՅԴ-ն… Պետությանը վնաս չէն տալիս… Թե այդ կորուստներից հետո էլ ինչ վնասի մասին է խոսքը, էլ չեմ հասկանում:

    Իսկ ինչ վերաբերվում է Կարսի պայմանագրին, ապա հենց այստեղ է կայանում Ադմինի հարցի պատասխանի էությունը: Թեեւ Մոսկվայի պայմանագրով Ռուսաստանը բավական տարածքներ տվեց Թուրքիային, բայց դա չխանգարեց ձեւականություններին: Կարսի պայմանագիրը Մոսկվայի կողմից պարտադրվեց այն բացատրությամբ, թե իբր կովկասյան պետությունները պետք է սեփական հարաբերությունները հաստատեն թուրքերի հետ: Դա ակհայտ ձեւականություն էր: Կարսի պայմանագիրը կնքվեց նույն սխեմայով: Այսինքն, նույն պարտավորություններն ու նույն զիջումները, բայց մեկ այլ ստորագրություններով:

    Ահա, ներկայացրի իրավիճակը.... Նման են, կարծում եմ… Թե՛ ներկայիս գործողությունները, թե՛ այն ժամանակվա… Ինչպես ասվում է. պատմությունը կրկնող հատկություն ունի, եթե չես սերտում նախկինի դասերը: Իսկ որ մենք չենք սերտել, դա ապացուցում է Ռեջեփ Թայիփ-Էրդողանի խոսքերը:

    Հիմա անդրադառնամ Ամատունու ասածին:

    Քեզ չի՞ թվում, որ Սևրի պայմանագրի կյանքի չկոչվելը կարմիր բոլշևիկների միջամտության հետևանքն էր:

    Ո՛չ, բարեկամ: Սեւրի պայմանագիրը, ընդհանրապես, հայերին ժամանակավոր լռեցնելու փորձ էր, որը եւ հաջողվեց: Հայերին թվաց, թե ահա, մեզ կտան գոնե 150.000 քառ. կմ (նկատեք՝ կրկին «շան վրայից մազ պոկելն էլ քյար է» սկզբունքի գործածություն), եւ ամեն ինչ լավ կլինի: Բայց Թուրքիան այդքան էլ հիմար չէ, որ հային տար զավթած տարածքի 110 հազար քառ. կմ-ը: Իսկ, որ թե՛ Անգլիան, թե՛ ԱՄՆ-ն (իբր Վուդրո Վիլսոնը գծեց այդ քարտեզը, Վիլսոնը այդ նույն ժամանակ զբաղված էր Միացյալ Նահանգներում փողերի գործերով, ոչ թե մտահոգվել էր մի ինչ-որ Հայաստանի լինել-չլինելով), Ֆրանսիան, Բոլշեւիկյան Ռուսասանը միշտ էլ հետապնդել են սեփական շահը: Եվ Սեւրը, կրկնում եմ, չէր էլ իրագործվի, քանի որ թուրքը լուրջ դիվանագետ է:

    Ստեղծեց Քեմալական Թուրքիա, բայց քեզ հետ ստորագրեց արդեն դե ֆակտո կործանվող Օսմանյան Թուրքիա անվամբ: Հիմա, մեզ դեռ դա հերիք չէ, ընկել ենք սարեր-ձորեր եւ բղավում ենք Սեւրի իրագործման մեր ցանկության մասին…

    Կարող է շատերս չսիրենք Վանոյին, բայց մի լավ բան էր ասել: Ասել էր, էս խելքին ենք եղել, որ ես խելքին ենք… Ի դեպ, Վանոն մի լավ բան էլ էր ասում: Ասում էր՝ գաս, հասնես երրորդ հազարամյակի կեսին, ու քո 2000-ամյա պատմությունից մի բան չքաղե՞ս…

    Philosopher միտքս սխալ մեկնաբանում ես, լավ էլի…

    Կներես, էլ միտքդ չեմ մեկնաբանի, որ սխալ չդուրս գա…

    Հ.Գ. Ժողովուրդ ջան, կներեք որ ձեր ուղեղները ձանձրացրի պատմությամբ, բայց դե դա էլ է պետք… Չե՞ք կարծում… smile

  9. Ազիան

    >> Կներես, էլ միտքդ չեմ մեկնաբանի, որ սխալ չդուրս գա…

    Չէ, մեկնաբանի, լավ էլ մեկնաբանում ես: Միայն թե ինչը ես նկատի ունեմ չի «բռնում» քո ենթադրածի հետ: Արդյունքում ստանում ենք «փչացած կամ անթել հեռախոս» խաղըsmile
    Իսկ ավելի լուրջ. ջանքերդ գնահատում եմ, թեև իրականում հայերից տարածք խլողը գոռբայոբ Լենին պապն էր:

  10. Ազիան

    Ահա պայմանագրի պարտավորություններից մեկը:

    Турция признавала Армению как «свободное и независимое государство». Турция и Армения соглашались подчиниться президенту США Вудро Вильсону по арбитражу границ в пределах вилайетов Ван, Битлис, Эрзрум и Трапезунд и принять его условия относительно доступа Армении к Чёрному морю (через Батум).

    հայերին ժամանակավոր լռեցնելու փորձ էր

    Подписан 10 августа 1920 в г. Севр (Франция) странами Антанты и присоединившимися к ним государствами (Великобританией, Францией, Италией, Японией, Бельгией, Грецией, Польшей, Португалией, Румынией, Королевством сербов, хорватов и словенцев, Хиджазом, Чехословакией и дашнакской Арменией), с одной стороны, и султанской Турцией — с другой.

    Բան ու գործ չունեին էսքան երկրները փորձում էին լռեցնել, հա՞ Հայաստանին: Ուրիշ բան , որ Աթաթուրքը բոլշևիկներին խոստացավ, որ կարմիր հեղափոխությունը տարածվելու է Թուրքիայով Ասիա:

  11. F5-admin

    Շնորհակալություն Ձեզնից այս հարցի վերաբերյալ ինձ լուսավորելու համար: Իրոք, անհրաժեշտ եւ ուսանելի պատմական տեղեկատվություն ներկայացրիք նաեւ այս էջի բոլոր այցելուներին:

    Լավ, բա այս ամենին դաշնակցությունն ի՞նչ հակափաստարկ է ներկայացնում: Ինչպե՞ս է մեկնաբանում: Հասկացանք, որ հետին թվով հեշտ է ճիշտ ու սխալ գտնել: Իրենց այդ մի միտքը ընկալելի է, թեեւ ոչ լիարժեք ընդունելի:

    Ուրիշ ի՞նչ մեկնաբանություններ են ներկայացնում սեպտեմբերի 6-ի ծիրին մեջ խորացած մեր կոալիցիոնականները:

  12. Philosopher

    Դաշնակցականների հակափաստարկները չեմ կարող իմանալ, բայց համադրելով նրանց վարած թե՛ այժմյան , թե՛ նախկին քաղաքականությունը, ապա ակնհայտ է դառնում, որ այդ կուսակցությունը 117 տարի ոչ թե գոյատեւել է իր արժանիքների համար, այլ միայն սփյուռք լինելու եւ պետություն չունենալու պատճառով:

    Դա է փաստը… Հիմա վարվում է մի ապազգային քաղաքականություն… Եվ դա նրանց սովորությունն է… Չէին ասո՞ւմ, թե մենք դեմ ըլլալով անջատողականությանը, կողմ ենք անկախությանը: Կամ հակառակը, ճիշտն ասած շատ հստակ չեմ հիշում:

    Նրանք հիմա ընդդիմություն են իշխանության մեջ: Նրանք հիմա… Խոսքեր են, որոնք ոչ մեկին չեն կարող ապացուցել իրենց ճմարտացիությունը, քանի որ ճշմարտություն չկա…

    Իսկ սեպտեմբերի 6-ի մասին ասեմ, որ ոչ մի ակցիա, անկասկած, չի լինի դաշնակնրի կողմից: Նախ, եթե Գյուլը գար (կարծում եմ՝ չի գալու), Սերժը չէր էլ թողնի, որ դաշնակները միտինգ կամ բողոքի ակցիաներ անեն: Եվ կառավարությունն էլ սեպ.1-ից մինչ 11-ը արտակարգ հսկողություն է պահանջել ԱԱԾ-ից ,քաղաքապետարանից եւ ոստիկանությունից: Դա ալիբի է դաշնակցության համար, որ միտինգ չանեն, չէ՞ որ իրենք հո ընդդիմության նման չեն, որ չհարգեն քաղաքապետարանի որոշումը… Իրենք դասական ընդդիմություն են… Վա՜յ այսպես ընդդիմության համակիրներին…

    Հ.Գ. Ադմին ջան, ո՞նց կարող եմ հրապարակմամբ հանդես գալ: Մտնում եմ իմ ոլորտ` կառավարման համակարգ: Ուզում եմ մտնել հրապարակել բաժինը, բայց ինքնստինքյան ետ է գալիս փասվորդը գրելու տեղը… Չեմ հասկանում ինչու է այդպես....Բացատրիր խնդրում եմ…

  13. Jojoba

    Փիլիսոփա, դեռ պրոբլեմներ ունե՞ս, թե՞ ամեն ինչ նորմալ է:

    Եթե դեռ պրոբլեմ ունես, խնդրում եմ տեղեկացրու ինձ. կօգնեմ եւ շատ թանկ չեմ վերցնի:

  14. F5-admin

    Հիմա ի՞նչ, Գյուլը գալի՞ս է. թե՞ գնամ բերեմ…

  15. Philosopher

    Չէ, Ժոժոբա ջան, ունեմ....
    Լսի, կարո՞ ղ է, էնպես անես, որ տակից դուրս չկարողանամ գալ,հը՞ ն...smile

    Ադմին ջան չեմ կարծում, որ Գյուլ ձյաձյան գա....
    Այնպես որ, եթե լծակներ ունես, որ կարող ես էդ մարդու վրա ազդես, ապա հենց հիմա գնա Թուրքիա եւ Գյուլին վերցրու եւ բեր… Թե չէ, Նախագահի հրավերը գնա կորչի՞ ....

  16. Ազիան

    Ադմին ջան չեմ կարծում, որ Գյուլ ձյաձյան գա....
    Արի ու տես, որ գալիս է. ահավասիկ’
    Президент Турции посетит столицу Армении - Ереван

    Президент Турции Абдулла Гюль посетит 6 сентября столицу Армении. Как сообщили ИА REGNUM достоверные источники в армянском правительстве, уже 31 августа - 1 сентября в Ереван прибудет передовая группа службы охраны Гюля.Турецкий президент посетит Армению впервые с момента обретения республикой независимости по приглашению президента Армении Сержа Саргсяна. Как ожидается, президенты понаблюдают за матчем национальных сборных Армении и Турции по футболу в
    рамках отборочного турнира Чемпионата мира.
    Напомним, что между Арменией и Турцией отсутствуют дипломатические отношения. Турецкая сторона блокирует государственную границу между двумя странами, обуславливая свои действия позицией Армении в урегулировании нагорно-карабахского конфликта, а также проблемой международного признания Геноцида армян в Османской империи начала прошлого века.

    Источник: ИА REGNUM

  17. Ազիան

    Հիմա ի՞նչ, Գյուլը գալի՞ս է. թե՞ գնամ բերեմ…

    Այդպես էլ գիտեի, որ էդ մարդուն մեր ադմինն ա բերելուsmile

  18. Ազիան

    Հաշիվը հավասարեցված է’ առայժմ 10:10:
    Դաշտի կենտրոնից խաղն սկսում են թուրք ֆուտբոլիստները:
    Խաղը մեկնաբանելու է Տաթևիկ Նալբանդյանը:
    Հայաստան հուպ տուր Թուրքիային կուլ տուր:
    Գյուլը դողերոցքի մեջ է’ հիշում է իր նախորդներից մեկին.
    http://forum.am-kayq.com/topic1810208

  19. Jojoba

    Այդպես էլ գիտեի, որ էդ մարդուն մեր ադմինն ա բերելու

    մեկը լինի ադմինիդ բերի ... գնացել ու գնացել է ... իր հետ գնացողները արդեն վաղուց հետ են եկել ... իսկ ինքը սկի ինետ չի բարեհաճում մտնել .. երեվի ավելի լավ զբաղմունքներ ունի ...

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org