Շնորհավորեք... ես արդեն հեղինակ եմ Հայաստան-Թուրքիա 2:1
Օգ 19

Կարծում եմ, բոլորն էլ կհամաձայնվեն, որ Հայաստանի օլիմպիական հավաքականը, Պեկինում անցկացվող ամառային օլիմպիական խաղերում, հանդես եկավ գերազանց: Էականն այստեղ վաստակած դեռեւս հինգ մեդալների գույնն ու մետաղի տեսակը չէ:

Եվս մեկ ուրախալի լուր.

Պեկինում տեղի ունեցող ամառային օլիմպիադայի մասնակից հայ բռնցքամարտիկ, 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հրաչյա Ջավախյանն ապահովել է իրեն առնվազն բրոնզե մեդալով: Բանն այն է, որ քառորդ եզրափակիչում Ջավախյանի կորեացի մրցակիցը չի ելել մարտի, քանի որ բժիշկները մարտը վտանգավոր են համարել նրա առողջության համար: Կորեացի մարզիկը նախօրեին կրծքավանդակի ցավեր է զգացել, իսկ բժշկական հետազոտությունը պարզել է, որ նախորդ մենամարտում նա ստացել է շնչառական օրգանների վնասվածք: Այդպիսով, քանի որ մեկ քառորդում Ջավախյանի մրցակիցը չի ելել ռինգ, նա մեխանիկորեն դուրս է եկել կիսաեզրափակիչ, ինչը նշանակում է, որ Օլիմպիադայի առնվազն բրոնզե մեդալ Ջավախյանի համար արդեն իսկ ապահովված է: Եթե հայ բռնցքամարտիկը ավելին չանի, այսինքն չհաղթի կիսաեզրափակիչում եւ չպայքարի ոսկու համար կամ չարժանանա արծաթի, ապա նրա նվաճած բրոնզե մեդալը Հայաստանի օլիմպական թիմի համար կլինի վեցերորդ բրոնզե մեդալը: Մեր թիմն առայժմ վաստակել է միայն այդ մետաղից ձուլված մեդալներ:
Աղբյուր`լրագիր:

Օլիմպիական խաղերի ողջ պատմության ընթացքում հայաստանցի մարզիկները երբեւէ վեց մեդալ չեն վաստակել:
Իհարկե, հիմա շատերը կասեն, որ ոսկի ու արծաթ չունենք, իսկ այ, մեր հարեւաններն ունեն: Եկե՛ք չհամեմատենք եւ ուրախանանք մեր ունեցածով: Նրանք էլ վեց մեդալ չունեն: Բացի այդ, ուրախալի է նաեւ այն փաստը, որ մեր մրցանակակիր մարզիկները, հիմնականում, դեռ երիտասարդ են եւ ապագայում, համոզված եմ, կպարգեւեն մեզ օլիմպիական ոսկիներ եւ բազում այլ հաղթանակներ:
Իրականությանը նայենք պարզ հայացքով. վերջին երկու օլիմպիական խաղերում (2000թ. Սիդնեյ, 2004թ. Աթենք) հայ մարզիկների անհաջող ելույթներից հետո, մերոնց ելույթները Պեկինում կարելի է գնահատել գերազանց:
Մեկ անգամ եւս շնորհավորենք մեր տղաներին եւ շնորհակալություն հայտնենք նրանց` մեր պետության, ազգի պատիվը բարձր պահելու համար: Կեցցե՛ք տղաներ:
Ահա՛ մեր հերոսները.
Ռոման Ամոյան, Տիգրան Մարտիրոսյան (կրտսեր), Գեւորգ Դավթյան, Յուրի Պատրիկիեւ, Տիգրան Մարտիրոսյան (ավագ) :
Բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանի անունը այս ցանկում դիտավորյալ չեմ նշում, հույս փայփայելով, որ նա կհաղթի ե՛ւ կիսաեզրափակիչում ե՛ւ եզրափակիչում` դառնալով օլիմպիական չեմպիոն:
Նշեմ նաեւ, որ որոշակի հույսեր կան` կապված մեր ազատ ոճի ըմբշամարտիկների հետ:


Ներկա պահին ստացվել է 4 մեկնաբանություն

  1. F5-admin

    Անկեղծ ասած, այս անգամ չեմ կարողացել որեւէ կերպ հետեւել մրցաշարին: Գուցե ծիծաղելու թվա, սակայն չգիտեմ էլ, թե հեռարձարկվո՞ւմ է թե ոչ, եւ եթե այո՝ ապա ո՞ր ալիքով:

    Նորությունների համար՝ շնորհակալ եմ: Միանում եմ Ձեր շնորհավորանքներին ու մաղքանքներին: Ինչպես ասում են՝ բրոնզն էլ ազնիվ մետաղ է:

    Հ.Գ. իսկ ունենք էլի մարզիկներ, որոնք մեդալի թեկնածու են…

  2. Marat

    Ադմին ջան, այո՛, հեռարձակվում է…
    Կեցցե՛ Հ1-ըgrin :
    Ուղղակի հեռարձակումները հիմնականում Երեւանի ժամանակով առավոտյան ժամերին են կամ` կեսօրին:
    Դե ասում են, որ ազատ ոճային ըմբիշների մեջ կան լավ մարզիկներ եւ կարող են լավ հանդես գալ:smile

  3. Philosopher

    Միգուցե բրոնզը ազնիվ մետաղ է,բայց ոսկին ավելի լավ է:
    Դա համեմատություն չի, երբ Ուկրանիան, Ադրբեջանը,Վրաստանը, նույնիսկ Բելառուսը առնվազն մեկ ոսկե մեդալ ունեն, իսկ մենք 1-ն էլ չունենք:
    Էականը դա չէ:
    Գիտեք, այսպես ատկերացնենք:
    Յուրաքանչյուրիդ, եթե տան 10 սովետի արտադրության գազ-31 եւ մեկ “ինամարկա”, դուք սովետի 10ը կվերցնեք, թե արտասահմանյանը: Ես համենայն դեպս արտասահմանյանը ոչ թե սովետի փթախտը....
    Էնպես որ, լավ ա.... սա էլ վատ չի… չեղածից էլ ա լավ.... Բրոնզ....
    Դե եթե Կովկասի երկների մեջ 3-րդն ենք` երեքից, նախագահը երրորդ նախագահն է, իսկ մեդալներն էլ պիտի երրորդ տեղի լինեն…
    Ինչպես ասում էր Վեդի Ալկոն.”Լավագույն Ավանդույթները Շարունակվում են”…

    Հ.Գ. Ժոժոբ, բարի գալուստ....

  4. Jojoba

    մի քիչ հումոր

    66643457fb2ef3bb867d9fe7cd5c07ee_full.jpg

    2736325535f8aab21aedbd1e3be25dda_full.jpg

    ae05c530897fe382d1be147em3.jpg

    b3c62f62dc2f7eda2dd9451vv5.jpg

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org