Ձեր զենքը չգիտեմ, բայց մեր թույլ տեղը մեր սահմաններն են Սերժիկ Սարգսյանի 100 օրվա մեղայականը
Հուլ 23

nigerԶիմբաբվեի իշխանությունն ու ընդդիմությունը պատրաստ են բանակցություններ անցկացնել

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն և երկրի ըւնդդիումության առաջնորդ Մորգան Ցվանգիրային համաձայնագիր են կնքել երկրում տիրող քաղաքական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով բանակցություններ անցկացնելու մասին։ Բանակցությունները կտևեն երկու շաբաթ։ Իշխող և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հույս ունեն խնդրի երկարաժամկետ լուծում գտնել, տեղեկացնում է Associated Press գործակալությունը։

Համաձայնագրի մեջ խոսվում է նաև բռնությունների դադարեցման և նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։ Ցվանգիրային համաձայնագիրն անվանել է «լուծումների որոնման ճանապարհին առաջին քայլ»։

Հիշեցնենք, որ 2008թ. հունիսի 29–ին Զիմբաբվեի անփոխարինելի նախագահ Մուգաբեն նախագահական ընտրությունների երկրոդ փուլից հետո վեցերորդ անգամ անընդմեջ երդմնակալություն է տվել։ Նշենք, որ Մուգաբեն ընտրությունների միակ թեկնածուն են։ Ընդդիմության առաջնորդ Ցվանգիրային հրաժարվել էր մասնակցել ընտրություններին՝ իր որոշումը բացատրելով իշխանությունների բռնի քարոզարշավներով։

Աղբյուր

Հ.Գ. Մե՜նք, մեր պատմությո՜ւնը, մեր մոլիբդե՜նը ու մեր ջերմո՜ւկը…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 69 մեկնաբանություն

  1. Philosopher

    Պահո… Փաստորեն Մոգաբեն մեր իշխանություից էլ ժողովրդավար է… Այ քեզ բան…

    Իսկ երկխոսության մասին շատ դիպուկ ասել է Ամատունու սիրելի նախագահը: Նա բացառել է երկխոսությունը:

    Իսկ ընդդիմության հետ երկխոսելու խնդիր Սերժ Սարգսյանը չունի. նա երկխոսություն ասելով հասկանում է երկխոսություն հասարակության հետ, մարդկանց հետ, «ոչ թե նախագահ եւ մի անհատ» ֆորմատով: Սերժ Սարգսյանը կարելի է ասել բացառեց ընդդիմության հետ երկխոսելու հնարավորությունը՝ շեշտելով, որ ինչի՞ մասին պետք է երկխոսեն, երբ ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություն: «Ընտրության ժամկետնե՞րի մասին երկխոսենք: Ես հոգնել եմ ընտրություններից»,- ասաց Սերժ Սարգսյանը եւ վստահեցրեց, որ հաջորդ ընտրությունները կլինեն 4 տարի հետո, եւ կլինեն խորհրդարանական ընտրություններ:

    Աղբյուր

  2. Ազիան

    Իսկ երկխոսության մասին շատ դիպուկ ասել է Ամատունու սիրելի նախագահը: Նա բացառել է երկխոսությունը:

    Սա չարամիտ հերյուրանք է: Որտե՞ղ և ե՞րբ եմ հայտնել իմ համակրանքը նախագահին:
    Ցավոք նման կարգի «խանդը» հատուկ է ընդիմադիր վերնախավերին, որոնք օբեկտիվ, չափավոր հայացքների փոխարեն որդեգրել են ծայրահեղ դիրքորոշում, դրանով միայն վնասներ հասցնելով երկրի ընդհանուր ներքաղաքական կյանքին, վատթարացնելով մարդկանց տրամադրությունը: Փնտրեք լավը, իսկ վատին հանդիպելուց խարազանեք: Զտվե՛լ է պետք:

  3. Քաղաքացի

    Օբյեկտիվ հայացքը ո՞րն է: Որ օբյեկտիվորեն համակերպվե՞ս այն մտքի հետ, որ քո սեփական երկրում քեզ ցանկացած պահի կարող են ձերբակալել, ծեծել և, ինչու չէ, սպանել:

    Ու չափավոր պահանջներն էլ կլինեին երևի, որ.

    - Պահանջում ենք անհիմն ձերբակալելիս մեզ ոստիկանության բաժին տանել միմիայն քոչարյանի տղայի ներկրած ու բյուջեյի փողերով գնված Toyota-ներով:
    - Պահանջում ենք ծեծելուց խբել միմիայն ոտքերին և ձեռքերին, որպեսզի մեր կյանքը չվտանգվի ու վատագույն դեպքում մեր վերջույթները անդամահատվեն:
    - Պահանջում ենք մեզ սպանելուց կրակել ուղիղ մեր գլխին, որպեսզի շատ չտանջվենք:

    Այ սա՛ է քո ու որոշ նեո-նացիստների ասածը` ի դեմս աշոտյանա-մենուական պնակալեզների:

    Իսկ երկրին վնասներ հասցնելու մասին եկեք չխոսենք, քանի որ ձեր ասած “երկիրը” սերժիկի գրպանի հետ է ասոցացվում:

    img_2.jpg

  4. Ազիան

    … Որ օբյեկտիվորեն համակերպվե՞ս այն մտքի հետ, որ քո սեփական երկրում քեզ ցանկացած պահի կարող են ձերբակալել, ծեծել և, ինչու չէ, սպանել:

    Սա ուրիշ խնդիր է և այլ քննարկման թեմա: Պետք չէ շիլաշփոթ ստեղծել` չունենալով դրա «պրոդուկտը» :Չարությունն ու չարիքը պետք չէ նույնացնել: Չարին պատասխանել չարությամբ կամ բզի գլխին խփելով, լաց ու կոծով գործին օգուտ չես տա:

    Քաղաքացի բարեկամ, նորից կրկնեմ ասածներս ու ցույց տամ մեխի տեղը.

    ...ծայրահեղ դիրքորոշումները միայն վնասներ է հասցնում երկրի ընդհանուր ներքաղաքական կյանքին, hոգ տանելով օրգանիզմի մասին` չվնասեն՛ք սիրտը:  Փնտրենք լավը, իսկ վատին հանդիպելուց խարազանեք: Առաջ շարժվելու համար լավատեսություն է պետք, միաժամանակ՝ անզիջում պայքար անհարիր երևույթների դեմ:

  5. Քաղաքացի

    Ամատունի ջան, մտքերդ ինչպես շատ խառն էին, բայց փորձեմ արձագանքել դրանց:

    Ես քեզ կոնկրետ օրինակ էի բերել, թե ես ինչի դեմ եմ պայքարում ու քեզ ցույց էի տվել, թե էդ երևույթների դեմ, քո ասած «չափավոր հայացքներով», ինչպես կարելի է պայքարել և ինչ կարելի է պահանջել: Իսկ դու, ինչպես հաճախ անում են Աշոտյանը, Շարմազանովը, ՀՅԴ-ի որոշ ներկայացուցիչներ, շրջանցել ես իմ միտքը: Ի՞նչ է նշանակում՝ սա ուրիշ քննարկման թեմա է: Դա հենց այս քննարկման թեման է և ՎԵՐՋ:

    Ես ամբողջ օրը փնտրում եմ լավը ու խարազանում վատին` Սերժին, ինձ անհիմն ձերբակալած ոստիկաններին, իմ ընկերոջ հորը անհիմն դատապարտած դատավորներին, ՀՀ որոշ ապրանքներ ներկրելու մենաշնորհ ունեցող լֆիկսամոներին, և այլն և այլն:

    Իսկ դու քո էս բոլոր գրառումների մեջ երբևէ մեկին խարազանե՞լ ես: Ես ամեն դեպքում չեմ նկատել. եթե այո, ապա ցույց տուր:

    Ու, ի վերջո, դու պետք է ընդունես, որ քո առաջարկած մեթոդները չաշխատող են, քանի որ դու դասվում ես հարմարվող մարդկանց շարքին: Իսկ հարմարվող մարդը չի կարող փոփոխության մեթոդներ առաջարկել:

    Հ.Գ.

    ծայրահեղ դիրքորոշումները միայն վնասներ է հասցնում երկրի ընդհանուր ներքաղաքական կյանքին

    77 քաղբանտարկյալ ունենալը շա՞տ ծայրահեղ դիրքորոշում է:
  6. Jojoba

    … Որ օբյեկտիվորեն համակերպվե՞ս այն մտքի հետ, որ քո սեփական երկրում քեզ ցանկացած պահի կարող են ձերբակալել, ծեծել և, ինչու չէ, սպանել:

    ՄԻ գուցե ես քիչ մը այլ թեմայով արձագանքեմ, բայց ... ուղղակի, անկախ ինձնից սա հիշեցի ...

    Ես երկար տարիներ ապրել եմ Հայաստանից դուրս՝ հիմնականում Մոսկվա եվ Տելավիվ: Բնականաբար, բոլոր երկրներում, ուր ես ապրել եմ, ես եղել եմ 2-րդ կարգի մարդ (չնայած նրան, որ մի երկրի քաղաքացի եմ, իսկ մյուսում էլ ունեմ կացության ստատուս), հետեւաբար եւ վերաբերմունքի 2-րդ կարգի մարդկանց նկատմամբ միշտ եղել է համապատասխան (նկատի ունեմ վատ, երբեմն` ստորացուցիչ):

    ... Երեվի թե չեք հավատա, բայց ես միշտ խուսափել եմ Հայաստան գալ (նկատի ունեմ մի քանի օրով, ծնողներիս մոտ) մի պատճառով… երեւի ծիծաղեք իմ վրա կամ չհավատաք, բայց առավել ստորացուցիչ վերաբերմունք ես չեմ տեսել, քան մեր հայկական սահմանապահների, մասքավորների եւ ընդհանրապես օդակայանի աշխատակիցների վերաբերմունքը:

    Հիմա երեւի շատերդ քթի տակ ծիծաղեք… Նշեմ , որ երբեւէ չեմ ներկրել կամ արտահանել ոչինչ (ամեն դեպքում` օդանավով). նկատի ունեմ, որ միշտ թեւերս թափ տալով գնացել-եկել եմ, երբեք պրոբլեմ չեմ ունեցել անձնագրի կամ բանակի հետ… բայց… Զվարթնոցի աշխատակիցներին դա երբեք չի հետաքրքրել… եթե տեսքով հայի նման ես, դա արդեն բավարար էր խնդիր ստեղծելու համար:

    Հիմա, թե ինչու քաղաքացու եւ Ամատունու խոսքերից հետո հիշեցի իմ «կյանքս», առավել տհաճ է, երբ քեզ կոպիտ դիմում է հայը (նույնիսկ եթե դա օրենքի պահապան է) Հայաստանում , քան եթե այլազգին՝ իր երկրում.

    որ քո սեփական երկրում քեզ ցանկացած պահի կարող են ձերբակալել, ծեծել և, ինչու չէ, սպանել

    Ցավոք սրտի, սա միշտ եղել է այս երկրում, սկսած Լեւոնի տարիներից… Նկատի չունեմ սպանելը (ես փոքր մարդ եմ եղել, ինձ դա չի սպառնացել), բայց ծեծել, ձերբակալել, բանակ ուղղարկել (նույնիսկ եթե դու Հայաստանի քաղաքացի չես, միայն նրա համար, որ դու ծնվել ես հայաստանում)… անօրինական արարքներ:

    Ստիպված եմ նշել, որ վերջին տարիներիս շատ բան է փոխվել (չգիտեմ, դա քոչարյանի շնորքն է, թե ժամանակներն այլ են), բայց ամեն դեպքում Հայաստանի ճամփան բռնելուց… ես նախօրոք տհաճություն չեմ ապրում միայն այն մտքից, որ պետք է ստիպված հանդիպեմ սրանց…

    որ քո սեփական երկրում քեզ ցանկացած պահի կարող են ձերբակալել, ծեծել և, ինչու չէ, սպանել

    Ցավոք սրտի սա միշտ եղել է, եվ շարունակվում է ... ուղղակի մի քիչ ձեվափոխված եվ այլ կոնտեքստով.

    Հիշեք մի 15-20 տարի առաջ, երբ Հայաստանը համարվում էր մենթի երկիր, ամեն մի ստից մենթ իրեն երկրի տեր էր կարծում: Ասացեք խնդրեմ, ի՞նչն է հիմա փոխվել, որ ուժի վերադասավորում է եղել եվ կենտրոնացում:

    Ցավով պետք է համաձայնվեմ այն մտքի հետ, որ այս դեպքում եւս… պատմությունը կրկնվում է… արմատները գալիս են… դեռեւս Լեվոնի ժամանակշրջանից: Կասեք՝ Սովետի տարիներին ա՞յլ էր… այո այլ էր… չկար նման անարխիա… դա արդեն մեծ պլյուս է (համենայն դեպս ինձ համար):

  7. Քաղաքացի

    Ժոժոբ, էս արձակո՞ւրդ ես: Բա կլիենտնե՞րը: Չլինի՞ թե 3G-ով ինտերնետ ունես ավտոյիդ մեջ: Էսքանը կատակով, իսկ հիմա լուրջ:

    Նախ ասեմ, որ քեզնից այսքան լուրջ մեկնաբանություն չէի սպասում: ԲՐԱՎՈ՜: Ասեմ, որ բավականին լավ է ստացվել, այնպես որ խնդրում եմ տաքսիական ոճին մի՛ վերադարձիր:

    Դու քո մեկնաբանությունը շատ հետաքրքիր ձևով ես կառուցել, ինչը, ինչպես որ հաճախ Ամատունու մեկնաբանություններում կնկատենք, խոսում է քո անձի` հարմարվողականության տեսակի մասին. ինչն իքնին պախարակելի երևույթ չէ, այլ պարզապաես այլ տեսակ է:

    Դու և Ամատունին արդարացիորեն թվում եք այն ինչ վատ էր ու վատ է, այդ թվում և Տեր-Պետրոսյանի օրոք (ես դրանք թվելուց ոչ վախենում եմ, ոչ էլ ամաչում ու համարում եմ, որ ամեն ինչ պետք է կոչել իրենց անուններով): Սակայն դուք ամեն անգամ գտնում եք պատճառներ այդ թերությունները և սխալները արդարացնելու համար:

    Մի դեպքում դա անցյալն է. այսինքն հիմա վատ է, քանի որ դրանից առաջ էլ է վատ եղել, դեռ ավելին` Լևոնն է դրել դրա հիմքերը:

    Մյուս դեպքում էլ արդարացումը, դա մոտալուտ «պայծառ» ապագան է, որը այդպես էլ չի գալիս: Այս երկրորդը ավելի շատ է հանդիպում Ամատունու մոտ:

    Բայց դուք երկուսդ էլ երբեք չեք ասում, որ մեզ բոլորիս` Հայաստանում և դրանից դուրս ապրող հայերին, փոփոխությունններ են պետք հիմա, հենց ՀԻՄԱ՛:

    Մենք ժամանակ չունենք սպասելու, արդեն 4 ամիս է սպասում ենք: Ի՞նչ ենք տեսել, բացի Հ1-ային շոուներից:

    Մենք իրավունք չունենք սպասելու…

    Իսկ այդ փոփոխությունները անելու համար պետք է 95% կամք և 5% գիտելիք: Սերժիկը չունի կամք, իսկ 100% գիտելիքի ու 0% կամքի պայմաններում փոփոխություն չի կարող լինել ո՛չ հիմա, ո՛չ էլ հետո:

  8. Ազիան

    Այստեղ ոչ մեկը հաշվետվություն չի պահանջել քեզանից, թե ինչպես ես պայքարում: Սա մեկ:

    2-րդ, քո պայքարը անձանց դեմ է: Մի սպասիր, թե որ պահին ես ասեմ «կորչի ցարը», նույն պահին կհռչակվի նորը:

    3-րդ. մենք պետք է տերը լինենք մեր իրավունքների պաշտպանության: Մոզամբիկից ոչ մեկը չի գա ու չի ասի՝ անձնագիր ստանալու համար կաշառք մի՛ տուր, կամ էլ ասի՝ քաղաքացի, լավ բան չարիր, որ թուղթը գետին գցեցիր: Եվ հետո, կրկնում եմ, պետք չէ ամեն ինչ նույնացնել: Մի մարզպետ դաշնակ կարող է կաշառակեր լինել, մեկ ուրիշը՝ ազնիվ: Անձնական գալարաձև բարդույթը պետք է հաղթահարել, կանգնել հասարակության խնդիրների հարթակին:

    Օրինակնե՞ր ես ուզում բերեմ: Ես քեզ կմատնանշեմ առավել պարզագույնը (որ չմեղադրես խառը մտքերի մեջ): Այս բլոգում բոլորիս կողմից պախարակվեց Հ1-ի լրատվության օբյեկտիվության որոշ հարցեր: Կարծում ես դա անօգո՞ւտ էր… Համենայն դեպս նրանք այսօր առավել, քան երբեք ավելի զգոն են: Քայլ առ քայլ այսպես պետք է լուծվեն անհարիր ու խորթ երևույթները: Մոսկվան մեկ օրում չեն կառուցել: Եթե ես այսօր ասեմ՝ «Լֆիկի մաման», դրանով Լֆիկները չեն պակասի: Եթե պահանջենք, որ գործի օրենքը՝ լֆիկները անվնաս կդառնան:

    Ի՞նչ ենք անում մենք այսօր: Ամենից դատապարտելին սա է. պաշտպանում ենք 10-տարվա առաջվա լֆիկներին, ո՞վ է Գարզոն… Գիտե՞ս Սարի թաղում քանի մարդու է ասել «առ էս կոպեկները ու լքի տունդ».  սա դառձավ նախադեպ, որ այդպես վարվեն Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների հետ: Հապա ո՞վ էր Բագրատյանը, Վանոն, Տեր Հուսիկը, Վահան Շիրխանյանը, Ջհանգիրյանը… մյուսները: Սրանք հանցագործներ ու լֆիկներ են: Ի՞նչ ենք անում այսօր: Անուղակի սրբացնում ենք երեկվա հանցագործներին: Հենց սա՛ է, որ ես չեմ ընդունում, և որը քո կողմից հարմարվողականություն է նշանակում: Չարիքի արմատներն ավելի խորն են, քան քո սաղարթախիտ ընկալումները: smile

  9. Ազիան

    Հ.Գ.-Ամենավերջում ուզում եմ այս մեջբերումն անել.

    «Ամեն սեւ չի, որ նեգր է… ու ամեն հայ չի, որ խելոք է»

  10. Ազիան

    Jojoba-ի բարձրացրած թեման Հայաստան ելք ու մուտք անելու դժվարությունների վերաբերյալ խիստ արդիական է: Առաջիկայում արժե այս խնդրին անրադառնալ:

  11. Քաղաքացի

    Ամատունի, դու ասում ես, որ ես պայքարում եմ անձերի դեմ, բայց իրականում դու ես պայքարում նրաց դեմ, պարզապես պրոյեկտում ես ամեն ինչ ինձ (մեզ) վրա:

    Ու ես քեզ խնդրում եմ, քո իսկ ընկալումները այլևս չներկայացնել ինչպես իմը. օր.

    Մոզամբիկից ոչ մեկը չի գա ու չի ասի անձնագիր ստանալու համար կաշառք մի ‘ տուր,կամ էլ ասի քաղաքացի լավ բան չարիր,որ թուղթը գետին գցեցիր

    Ով ասեց, որ ես (մենք) մոզամբիկից կամ ել ԵԽԽՎ-ից ինչ որ մարդկանց ենք սպասում, որոնք պիտի գան ու փոխեն մեր երկիրը: Դա քեզ է թվում, որ մենք այնպես ենք կարծում, քանի որ ըստ քո աշխարհայացքի ուրիշ ձև չկա:

    Ու նորից կրկնում եմ ասածներս ու համոզվում, որ դու արդարացնում ես ներկայիս կեղտը անցյալի կեղտով ու ոչ մի իրական քայլ չես անում ներկայիս կեղտը մաքրելուն, բացի խոսելուց:

    Հ.Գ. Հայաստանում այսօր կա 76 քաղբանտարկյալ, որոնք երեխաներն ու թոռները արդեն 4-5 ամիս է փաստացի որբ են: Դե գնա ու քո կառուցողական քայլերով էդ էրեխեքին բացատրի, թե ինչու են իրենց հայրերն ու պապերը նստած: Հա չմոռանաս էդ էրեխեքին հաջողություն ասելուց ավելացնել, որ աղբը փողոց չեն թափում:

    Հ.Գ. ինչպես մեկ անգամ արդեն հայտարարել էի, նորից հայտարարում եմ, որ երբ որ դու սկսես բանականության ու տրամաբանության սահմաններումմ եղած փաստարկներով խոսել (և ոչ թե արտահայտությունները ենթատեքստից դուրս ու տրամաբանությունից հեռու մեկնաբանելով), այդ ժամանակ ես նորից քո հետ քննարկում կվարեմ: Հաջողություն… (հա, մեկ էլ չմոռանաս փողոցում աղբ չթափել, դա հաստատ օրերից մի օր կբերի ապօրինի ձերբակալությունների դադարեցմանը. ասենք մի 50 տարի հետո)

  12. Ազիան

    Վերոհիշյալ 11հ. գրառումդ ոչ մի ընդհանուր կապ չունի իմ հայացքների հետ և չի համապատասխանում իմ արտահայտած մտքերին:
    Ժողովրդական խոսքով ,,բանից բան սարքող ես,,smile

  13. Քաղաքացի

    Դե ես էլ էդ եմ ասում, էլի, что я про Ивана, а ты про болвана. Այլ բառերով, դու խուսափում ես կոնկրետ դեպքերը քննարկելուց և մենու-աշոտյանական ոճով խուսափում խոսակցությունից:

  14. Ազիան

    ՈՒսուցողական դիտարկում:
    Օրինակները , որոնք գործացվում են խոսքում, պետք չէ ընկալել բառացի:Դրանք ընդհանրական են դարձնում արտահայտված գաղափարները և մատնացույց անում երևույթները:
    Ինչպես այս մեկը.Մոզամբիկից ոչ մեկը չի գա ու չի ասի՝ անձնագիր ստանալու համար կաշառք մի՛ տուր, կամ էլ ասի՝ քաղաքացի, լավ բան չարիր, որ թուղթը գետին գցեցիր:
    Այս օրինակով ամրապնդվում է հետևյալ միտքը,որ մենք պետք է տերը լինենք մեր իրավունքների պաշտպանության:
    Այս իմաստային առումով էլ սահմանափակվում են բերված այս 2 օրինակները;
    Այլ առումներով այն կապ չունի 76 քաղբանտարկյալների ու նրանց երեխաների հետ,կամ էլ կապ չունի ձերբակալությունների դադարեցմանը. ասենք մի 50 տարի հետո:Նամանավանդ,որ օրինակում գետին նետվածը ընդամենը թուղթ է և ոչ թե աղբ,ինչպես ներկայացրել է հարգարժան Քաղաքացին :

  15. Քաղաքացի

    Ուսուցողական դիտարկումները, ընդունված են ու կրկին փաստված բառերից կառչելը ու կոնկրետ դեպքերից փախչելը բնորոշ է Ամատունու խոսքին:

    Հ.Գ. իմ ասածն էլ էդ ա էլի, գետնին թուղթ գցել-չգցելուց այն կողմ էլ ոչ մի իրավունքի համար պետք չի պայքարել: Ու ով համարձակվի դա անել, ապա նա չափերն անցնում է, ապակառուցողական է, որդեգրել է ծայրահեղ դիրքորոշում, դրանով միայն վնասներ հասցնելով երկրի ընդհանուր ներքաղաքական կյանքին, վատթարացնելով մարդկանց տրամադրությունը: Չաո

  16. Ազիան

    դեպքերից փախչելը բնորոշ է Ամատունու խոսքին:

    Ի՞նչ ասել է’ փախչել դեպքերից խոսքերով:

  17. Jojoba

    Ժոժոբ, էս արձակո՞ւրդ ես: Բա կլիենտնե՞րը:

    դեռ ոչ, այ մի քանի օրից ինձ մի ամիս կարող եք հրաժեշտ տաք ... սֆաթս չեք տեսնի.

    Նախ ասեմ, որ քեզնից այսքան լուրջ մեկնաբանություն չէի սպասում: ԲՐԱՎՈ՜:

    Շնորհակալ եմ եվ խիստ ձգացված ՜ ...
    խի մինչեւ հիմա էդքան թեթեվսոլիկ տպավորություն էի թողել ՞ :-Ճ, որ Փիլիսոփայի ասած «Կյանքս» պատմելուց էդքան լուրջ տպավորություն թողեցի ...

    Ամեն դեպքում աճում ենք, ԱՌԱՋընթացը ակնհայտ է. ԱՌԱՋ, ԱՌԱՋ

    Դու քո մեկնաբանությունը շատ հետաքրքիր ձևով ես կառուցել, ինչը, ինչպես որ հաճախ Ամատունու մեկնաբանություններում կնկատենք, խոսում է քո անձի` հարմարվողականության տեսակի մասին. ինչն իքնին պախարակելի երևույթ չէ, այլ պարզապաես այլ տեսակ է:

    փորձեմ, Չհամաձայնվել

    1. նախ նրա հետ, որ ես դեռեւս ինձ ինչ որ տեսակի անձանց չեմ տեսնում /նույնիսկ անտեսելով, որ մի քիչ կոպիտ է հնչում «անձի ինչ որ տեսակի» արտահայտությունը/

    2. Ամատունու մասին չեմ կարող ասել, քանի որ իրեն չեմ ճանաչում, եվ ճիշտն ասած չեմ էլ գտնում, որ նա Հարմարվողական տեսակի է անձ է /ներիր Ամատունոի նման որակավորման մասին/. Բայց անձամբ ինձ դա հաստատ չի վերաբերվում ... այս կյանքում ես նույիսկ դժվարությամբ բայց հարմարվել եմ միայն մեկ մտքի հետ՝ սահմանափակելով իմ ազատությունը - ամուսնությամբ.

    մնացած դեպքերում, դու դա չի բռնում.
    հարմարվել ում, ինչին՞ .. այս իշխանություններին՞

    ներիր, ոչ սրանք, ոչ նրանք ... ոչ էլ էն մյուսները ինձ անկեղծ քիչ են հետաքրքրում ... մի պարզ պատճառով, որ այս երկրի հետ ես քիչ պլաներ ունեմ կապած, եվ ոչ մի հույս էլ չունեմ.

    կյանքը սովորեցրել է ինձ, որ միշտ պետք է հիմնվես միայն քո վրա /կարծեմ մի անգամ դա արդեն ասել եմ, այնպես որ ներող կլինեք կրկնության համար/, իսկ իշխանությունները դա լավ, կամ վատ հարեվանի նման մի բան է .. .կգան էլ, կգնան էլ ... ես վաղուց սովորություն չունեմ շփվելու հարեվանների հետ ...

    այնպես որ դա հարմարվել չի, այլ ավելի շուտ պոֆիգիզմ, կամ ավելի կուլտուրական ասած՝ անտարբերություն.

    Սա նա է, ինչում ինձ կարող եք մեղադրել, բայց ոչ հարմարվելու, կամ «հաճելի դիրք» ընդունելու մեջ

    ինչն իքնին պախարակելի երևույթ չէ, այլ պարզապաես այլ տեսակ է:

    քեզ թողնեն մեզ բացի տեսակների դասելուց, ՀԻՄԱ էլ դասերի, ընտանիքների կբաժանես.

    էլ չեմ ասում, որ ձեռի հետ էլ ինձնից ուզում ես տանել «մարդկանց բնորոշում կամ որակավորում տալու իմ մենաշնորհը այս բլոգում»: Էն էլ ոչ ավել, ոչ պակաս միանգամից ինձ դասեցիր «ինչ որ տեսակի մեջ».

    Վատ խոդ չէր :-Ճ ՀԻՄԱ իմ հերթն է ասել - ԲՐԱՎՈ

    Լավ, եթե մի քիչ ավելի լուրջ, ապա ինչու արմատական ընդիմությունը չի կարող ընտելանալ մի մտքի, որ եթե ձեր հետ չենք, ապա նշանակում է, որ

    1. նրանց հետ ենք
    2. հարմարվել ենք
    3. ծախված ենք
    4. այլ տեսակ...ինչպես մեկն է ասել «իքնին պախարակելի երևույթ չէ, այլ պարզապաես այլ տեսակ է»

    թե այլակարծությունը արդեն, որպես այդպիսին էդքան էլ ընդունված երեվույթ չէ՞

    չնայած ինչու եմ զարմանում, եթե ոմանք «տարիքային սղության» պատճառով կարող են վատ հիշել այդ տարիները, ապա ես գոնե լավ եմ հիշում .. .թե ինչ էր կատարվում այն ժամանակ.

  18. F5-admin

    Տեսնո՞ւմ եք, թե նեգրի ճուտից ուր հասանք…

    Ի միջի այլոց, մի հատ անեկտոդ (թող ինձ ներեն ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարող միջազգային ու տեղային կազմակերպության անդամները):

    Աֆրիկա: Կիրակի առավոտ: Շոգ կիրակի (ոնց որ երգում է Ռուբեն Հախվերդյանը): Նեգր մայրիկը քնից հանում է իր նեգր բալիկին: «Բալիկ ջան, զարթնիր, զարթնիր, որ դպրոցից չուշանաս»: Ես սեւ ճուտիկը, թե՝ «Մամ, ի՞նչ դաս, էսօր կիրակի է»: Սրա մայրն էլ, թե՝ «Բալիկ ջան, ի՞նչ կիրակի, դու նեգր ես...»

    Հիմի մերն է… մեզ համար կիրակի չկա… Ընկել ենք ճահճի մեջ ու երազում ենք մաքրության մասին:

    Քաղաքացի ջան, ի միջի այլոց, ասեմ, որ թուղթը կամ վառած սիգարետը գետնին գցելը ու աղտոտելը այնքան էլ մակերեսային բաներ չեն, որքան կարծում ես: Գիտե՞ս ինչու ենք հիմա մենք դարձել նեգր (բառիս բուն իմաստով, այլ ոչ թե՝ Էլ Ջարեոյի, Արմսթրոնգի, Ջեքսոնենց Մայքլի ու մյուս Նեգրերի նման): Որովհետեւ մենք չենք սովորել ՏԱՐՐԱԿԱՆ բաներ, բայց ցանկանում ենք ունենալ ԳԼՈԲԱԼ հաջողություններ:

    Մանրացնեմ միտքս: Եթե մարդը առավոտը զարթնում է ու իր ատամները չի լվանում, ուրեմն ո՞ւմ է պետք նրա հայրենասիրությունը: Նրա հայրենասիրությունից իրա բերնի հոտի նման նեխած հոտ է գալու: Եթե մեր տներից այն կողմ զիբիլանոց է՝ բառիս իսկական իմաստով (օրինակ՝ մեր շենքի կողքերը, ուր վխտում են առնետներ, կատուներ ու շներ, ու նրանց կողքին՝ բոմբժեր ու այդ աղբարկղերի մոտ լանչ անող մարդուկներ) ու մենք չենք կարողանում այդ հարցը լուծել, գոնե՝ գնալ թաղապետին տիրումեր անել, ո՞նց ենք կարողանալու նախագահի հարց լուծել:

    Եվ ո՞վ է լուծելու (միայն խնդրում եմ քո վրա չվերցնես այս ամենը, խոսքս ընդհանրական է): Ո՞Վ Է ԱՅԴ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՈՂԸ: Մի հատ կողքերդ նայիր՝ մի քիչ սառը դատողությամբ ու կտեսնես, որ քո ու իմ հայրենիք կոչեցյալը վերածվել է… գորշ մասսայի՝ բառիս իսկական (դե ամառ է) ու փոխաբերական (ուղեղներում մենակ Արմենիայի հարեւանուհիներն են ու անկապ երգիչներ, ասնեք՝ Միշո, եսիմ ինչո… բերնիս ինչ էր եկել) իմաստներով:

    Ու դու ցանկանում ես, որ այս գորշ, անգրագետ (այնպիսի աստիճանի անգրագետ ու անկիրթ, որ Գոհար Գասպարյանը մահացավ՝ մի քանի տողով սահմանափակվեցին, իսկ էն ջահել երգչուհին որ ավտովթարից մահացել էր, համարյա ազգային հերոս էին դարձրել) մասսան լցվի հեղափոխական թավշյա ավյունով ու իր ապագայի մասին մտածի՞:

    Կասկածում եմ, այն էլ՝ շատ:

    Վերջում մի խորհուրդ (թեեւ չես խնդրել, բայց թե ասեմ, էլի): Արմատական՝ չի նշանակում մերժողական, այլ՝ հակառակորդից խիստ տարբերվող: Տարբերվող ամեն ինչով: Դու(ք) այս իմաստով սկսել եք լա՜վ տարբերվել ու սկի չեք սովորել Ձեր առաջնորդի սառնասրտությունից: Շատ եք տաքանում ու տաք-տաք խոսում: Հապա մի նայեք Ձեր ախոյաններին՝ սկսած Սերժից ու վերջացրած վարչապետից ու նույն Աշոտից ու մյուսներից: Զգո՞ւմ եք, թե ինչքան սառն են դատում ու խոսում: Հանդարտ, վանկ առ վանկ: Իսկ դու(ք), կներես խոսքիս համար, «վրա եք տալիս»: Դա էլ է ձեւ, բայց չեմ կարծում, որ լավագույն ձեւն է:

    Առայժմ այսքանը…

  19. Քաղաքացի

    Սկզբից անդրադառնամ 16-րդ գրառմանը: Ամեն ինչ շատ լավ էր միչև այս միտքը

    ինչու արմատական ընդիմությունը չի կարող ընտելանալ մի մտքի

    Նախ և առաջ, ով ասեց, որ արմատական ընդդիմությունը չի կարող ընտելանալ այդ մտքին, դեռ ավելին, ոչ մեկ երբևէ (բացի հայլուրի տաթևիկից) քո արտահայտած մտքին հակառակ ոչ մի բան էլ չէր ասել: Մի 1000 անգամ դրա մասին ասվել է, բայց երևի տաթոյի ասածը ամենազդեցիկն է եղել: Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է կոնկրետ մարդկանց մասին, որ եթե նրանք չաջակցեն իրեն, ապա նրանք ծախված են, ինչն էլ ապացուցվեց հենց այդ մարդկանց կողմից: Այս հարցը համարենք փակված ու այլևս չանդրադառնանք դրան, օկ?

    Այլակարծությունն էլ շատ գովելի երևույթ է, ու առկա է նաև մեր շարքերում, ինչը մեզ ոչ թե թուլացնում, այլ` ուժեղացնում է:

    չնայած ինչու եմ զարմանում, եթե ոմանք «տարիքային սղության» պատճառով կարող են վատ հիշել այդ տարիները, ապա ես գոնե լավ եմ հիշում .. .թե ինչ էր կատարվում այն ժամանակ.

    Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին: Ամենայն պատասխանտվությամբ հայտարարում եմ հետևյալը.

    1. Ես 1992թ.-ից շատ լավ հիշում եմ իմ ամբողջ կյանքը, այդ թվում իմ անցկացրած անլույս ու մութ օրերը, իմ կողմից կտրված ծառերը, իմ մասնակցությամբ նավթի և հացի հերթերը, ինչպես նաև իմ կողմից կարդացած բոլոր գեղարվեստական գրքերը;

    2. Իմ այդ հիշողություննները միմիայն հաստատում եմ իմ ընտրած ուղու ճշմարտացիությունը, այնպես, որ դա ամեն անգամ տեղի ու անտեղի մեջբերելը համարում եմ պոպուլիզմ:

    Էս հարցն էլ համարենք փակված (գոնե իմ մասով):

    Հ.Գ. եթե քեզ Հայաստանի ապագան այդքան էլ չի հետաքրքրում, ապա ինչու ես այդպես ոգևրովախ քննարկումներ տանում նրանց հետ, ում դա հետաքրքրում է: Կառաջարկեյի քեզ զրույցի բռնվել Ռուսաստանի և/կամ Իսրայելի ապագայով մտահոգ մարդկանց ու էնտեղ տաքսու շոփերի դեր տանել smile

  20. Քաղաքացի

    ՀԻՄԱ էլ անդրադառնամ 18-րդին (վերևի մեկնաբանության մեջ սխալ եմ արել, 17-ի փոխարեն գրել եմ 16).

    Քաղաքացի ջան, ի միջի այլոց, ասեմ, որ թուղթը կամ վառած սիգարետը գետնին գցելը ու աղտոտելը այնքան էլ մակերեսային բաներ չեն, որքան կարծում ես:

    Ադմին ջան, եթե ես այդպես կարծեի, ապա ամբողջ կյանքումս թուղթը ձեռքիս ժամերով ման չէի գա, որ աղբարկղ գնտեի ու այդ թուղթը գցեի ու նաև ամբողջ կյանքումս փողոցը ճիշտ տեղից չէի անցնի: Դու էլ հո գիտես:

    Իմ ասածը ընդամենը նա է, որ որոշ մարդիկ մեր երկրի ամենամեծ պրոբլեմը դրանում են տեսնում ու երբ որ իրանց կոնկրետ` մարդկանց կյանքի հետ կապված հարց եմ տալիս, իրենք սկսում են հեքիաթներ պատմել, թե գիտես մենք պետք է աշխատենք մեր մատաղ սերնդի վրա, որ իրենք փողոցում թուղթ չգցեն: Բա 76 հոգի քաղբանտարկյալները կարող են այդքան սպասել, միչև որ մեր երեխաները սովորեն “թուղթ չթափել”:

    Թող չթվա, թե ես դեմ եմ մատաղ սերնդի ճիշտ դաստիարակմանը. ես ինքս 2002 թվից էդ գործով շատ եմ զբաղվել ու դրա մասին կոկորդ չեմ պատռել, թե տեսեք ինչ հայրենանպաստ գործ եմ արել: Իսկ այդպես ասողները, պարզապես հարմարվողական կերպարներ են ու վերջ:

    Երբ ինչ որ մեկը այդ պահին անհրաժեշտ փոփոխությունը տեղափոխում է դեպի “պայծառ” ապագա, այսինքն` ապառիկով փոփոխություն է ոզում, ապա նա հարմարվող է ու կհարմարվի ցանկացած բռնապետության: Իսկ եթե ինչ որ մեկը հերքում է այդ փոփոխության անհրաժեշտությունը (օր. քաղբանտարկյալների ազատ արձակման), ապա նա կամ սրիկա է (վարձված կամ էլ ոչ), կամ էլ իմբեցիլ: Ուրիշ տարբերակ չկա:

    Ինչ վերաբերում է թաղապետերին տիրումեր անելուն: 10 ձեռքով կողմ եմ: Դեռ ավելին 2 անգամ անձամբ արել եմ մեր թաղի վատ տրանսպորտի համար: Մի անգամ թաղապետի տեղակալն էր կանչել իմ դիմումի հետքերով ու փորձում էր ինձ խրատ տալ, որ էլ քաղաքապետարան դիմում չգրեմ (իհարկե դա նրա մոտ չստացվեց): Մյուս անգամ էլ անձամբ գնացել մտել եմ մեր թաղապետի մոտ ու ինչ պետքն էր ասել էլ 22 համար երթուղային տաքսու հետ կապված: Դե հիմա մեկը թող վեր կենա ու ինձ ասի, որ իմ նկրտումները չափազանցված են և ես փոքրիկ բաները թողած մեծ բաների հետևից եմ ընկել, որոնց չեմ կարող հասնել: Էլ չեմ խոսում տարատեսակ ջրմուղների, աղբահանների, էլեկտրիկների, տրանսպորտի մեջ ծխելու, ինձ ապօրինի ձերբակալած միլիցեքի, մեր սեփական հողը ապօրինի չգրանցող կադաստրերի ու իրանց դեմ մեր կողմից շահած 2 դատական գործընթացների և այլնի մասինն:

    Ի դեպ մեր կադաստրի նախկին պետին “շատ լավ” աշխատանքի համար տարան Արարատի մարզպետ, քանի որ նա 10 տարի շարունակ հրաժարվեց գրանցել մեր ու մեր նման մարդկանց հողի սեփականության իրավունքը` անգամ վերաքննիչ դատարանի վճռից հետո: Դե գնացեք պայքարեք մանր մունր բաների դեմ:

    Ադմին ջան ինչ վերաբերում է գորշ մասսային: Ես ուզում եմ ու ուժերիս ներածին չափով փորձում եմ, որ այդ գորշ մասսան քչանա ու իմ կարծիքո հիմա այդ գործընթացը ընթանում է: Վերջին մեկ տարվա մեջ գորշությունը իր դիրքերը սկսել է զիջել ու թե ինչքան հետևողական կլինենք մենք, դրանից կախված կլինի ի վերջո մենք լուսավոր ազգ կդառնանք, թե գորշագույն:

    Խորհուրդտ ընդունեցի, չնայած մինչև էդ էլ գիտեյի, որ տաքարյուն եմ:

    http://www.himaam.info

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org